
ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ. «ՄԵՆՔ ԿԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՓՐԿԱՐԱՐԻ ԱՅՆՊԻՍԻ ԿԵՐՊԱՐ, ՈՒՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՎՍՏԱՀՈՒՄ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
- Հարցազրույց

- Պարո՛ն նախարար, մարդիկ տպավորված են մի երեք շաբաթ առաջ տեղի ունեցած ձեր հրշեջ-փրկարարների իրոք անձնազոհ արարքով. ձնածածկ ու փոթորկոտ անանցանելի ճանապարհով հղի կնոջը պատգարակի վրա 6 կմ ոտքով տեղափոխել են ու փրկել կյանքը...
- Իմ աշխատանքի ամենահաճելի պահերից էր նրանց պարգեւատրելը: Ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ նման հերոս աշխատակիցներ ունեմ ու միաժամանակ շատ մտահոգ, որ մեր տեխնիկական հագեցվածությունը դեռ շատ հեռու է պահանջվածից: Ամենագնացները, ձնագնացները, ուղղաթիռները, ինքնաթիռները, նաեւ`անօդաչու, ստորջրյա ու ստորգետնյա որոնող սարքերը մեր ամենասպասված ու փնտրված տեխնիկական միջոցներն են, որոնց կարիքը մենք անընդհատ զգում ենք մեր առօրյա աշխատանքում, եւ ես հույս ունեմ... թույլ տվեք փոխել շեշտադրումս` ես համոզված եմ, որ այդ բոլորը մենք կունենանք: Իսկ հիմա ունենք, արդեն ձեւավորել ենք ամենակարեւորը` պրոֆեսիոնալ, անձնվեր, իր գործին ու հայրենիքին նվիրված հրշեջ-փրկարարի իրական կերպարը, ում սիրում ու վստահում, ում հավատում ու սպասում է ժողովուրդը: Նրանք սովորական մարդիկ են, բայց հոգեկերտվածքն է ուրիշ. ուղնուծուծով, հոգով, կոչումով փրկարար են: Այդքան էլ հեշտ բան չկարծեք սեփական կյանքն ու առողջությունը անընդհատ վտանգի ենթարկելը, այն էլ ուրիշի կյանքի ու առողջության կամ գույքի փրկության համար: Եվ այդ ամենը` ոչ այնքան բարձր աշխատավարձով:
- Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասին վերջերս ավելի ու ավելի շատ են խոսում: Միջազգային կազմակերպություններն էլ` հանձին ձեր նախարարության, Հայաստանն են սկսել առանձնացնել` որպես աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային առաջատար ու լավագույն փորձի երկիր:
- Սպիտակի երկրաշարժ ապրած, բնական ու տեխնածին բազմաթիվ աղետների ռիսկերի ենթակա մեր երկիրը պարտավոր էր ունենալ հզոր ու կարողունակ արտակարգ իրավիճակների նախարարություն: Երբ 2010 թվականի մարտին` ընդամենը երկու տարի առաջ, ես նշանակվեցի ԱԻ նախարար, ո՛չ շենք ունեինք, ո՛չ էլ աշխատանքային պայմաններ: Այսօր Դավիթաշենում մենք ունենք մի մեծ «արտակարգ քաղաք», որտեղ մեկ հարկի տակ են հավաքվում նախարարության բոլոր ստորաբաժանումները: Դրանք բոլորն էլ բարեփոխվեցին ու օպտիմալացվեցին: Նախարարությունը դարձավ մի ընդհանուր նպատակ ու տեսլական ունեցող կուռ կառույց:
Մենք քաջ գիտակցում ենք, որ առկա մարտահրավերները մեկ նախարարության ուժերով, որքան էլ այն հզոր ու ամենակարող լինի, հնարավոր չէ դիմագրավել: Ուստի եւ այսօր մենք շարժվում ենք աշխարհին համաքայլ, ժամանակին համահունչ: Այսպես, տարածաշրջանում առաջինը մենք զեկուցեցինք Հյոգոյի գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ: Սա այն ծրագիրն է, որով այսօր աշխարհի առաջատար երկրները փորձում են միավորել բոլորի ուժերը` պետություններին ու համայնքներին աղետների հասցրած մարդկային, սոցիալական ու բնապահպանական վնասները նվազեցնելու համար: Առաջինը տարածաշրջանում մենք ձեւավորեցինք աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ` ԱՌՆԱՊ: Մեր ԱՌՆԱՊ-ը հիմնադրամի կարգավիճակ ունի, եւ արդեն իր գործունեությամբ լուրջ հետաքրքրություն է առաջացրել եւ միջազգային կազմակերպությունների եւ տարբեր երկրների շրջանում: 2011 թվականին ՄԱԿ-ը կարճ ժամանակում լուրջ առաջընթացի համար Հայաստանը ճանաչվեց ձեռքբերումների ու լավագույն փորձի երկիր, եւ միայն անցած տարի ավելի քան քսան երկրների ու բազմաթիվ միջազգային կազմակերպությունների փորձագետներ ու պաշտոնյաներ փորձառության համար այցելեցին ԱԻՆ: Նրանց ներկայացրեցինք մեր անցած ուղին, փորձությունների, սայթաքումների ու ձեռքբերումների պատմությունը. ԱՌՆԱՊ-ն ու ԱՌՆ ազգային ռազմավարությունը, Ճգնաժամային կառավարման կենտրոնը, 911 ծառայությունը, ԱՌՆ տեղեկատվական շտեմարանը:
- Կցանկանայի, որ մի քիչ ավելի մանրամասն խոսեիք Ճգնաժամային կառավարման կենտրոնի մասին:
- Ես չափազանց կարեւորում եմ մեր հրշեջ-փրկարարներին, նրանց տեխնիկական հագեցվածությունը, պատրաստվածությունն ու պատրաստակամությունը: Նույնիսկ հատուկ դեսանտային խումբ ենք ստեղծել` ՀՀ ՊՆ բազայի վրաՙ իմ հատուկ շնորհակալությունը նախարար Սեյրան Օհանյանին,- դա մի 25 հոգանոց ջոկատ է , ովքեր պարաշյուտով կարող են օգնության հասնել ամենադժվարհասանելի վայրեր: Բայց եթե դու չունենաս կառավարման կետ, տեղեկատվության հավաքման, մշակման, տարածման կենտրոն, եթե դու 21-րդ դարում չտիրապետես ու չօգտագործես տեղեկատվական տեխնոլոգիաներն ու բարդագույն ծրագրերը, եթե դու չունենաս երկրիդ մասին ամբողջական տեղեկատվական շտեմարան, բոլոր տեսակի աղետների ռիսկերի քարտեզներ, եթե դու չկարողանաս ճգնաժամի կամ արտակարգ իրավիճակի պահին մի սեղանի շուրջ հավաքել երկրիդ ամբողջ ղեկավար ներուժը` մինչ այդ նրանց իրազեկելով, ուսուցանելով, պատրաստելով, համատեղ քննարկումներ ու վարժանքներ անելով, ապա յուրքանչյուր փորձություն քո երկրի համար կարող է փորձանք ու աղետ դառնալ: Այդ իսկ պատճառով Ճգնաժամային կառավարման կենտրոնը (ՃԿԿ) դարձավ իմ կարեւոր խնդիրներից մեկը, եթե չասեմ` գերխնդիրը: Փորձի ուսումնասիրման համար հատուկ մեկնեցի Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Բելառուս, համագործակցեցինք ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ շատ այլ երկրների հետ: Շատ բան ենք արել, բայց երբ հասանք սարի գագաթը, տեսանք, որ դա առաջին աստիճանն է մի մեծ, դժվարին, բայց եւ հետաքրքրաշարժ ճանապարհի: Մեզ մոտ հիմա մշտական աշխատում են շվեյցարացի ու ավստրիացի փորձագետներ`աշխարհի լավագույն փորձը մերի հետ համադրելով: Մյուս կողմից, փորձում ենք օգտագործել տեղական ներուժը. նախարարություն-գերատեսչություններ, հասարակական ու մասնավոր կազմակերպություններ:
Այսօր արդեն ԱԻՆ ՃԿԿ-ն իր ուրույն տեղն ունի մեր հասարակության կյանքում` որպես իրազեկող, զգուշացնող, խորհրդատու եւ ուսուցանող ինտերնետային կայքի միջոցով, որն ավելին է, քան սովորական կայքը: Բնակչության իրազեկման եւ պատրաստվածության, աղետի ժամանակ խուճապը կանխելու, ընդհանրապեսՙ սեյսմիկ պաշտպանության ոլորտում լրջագույն քայլ էր ճապոնացիների աջակցությամբ տեղադրված 5 սեյսմիկ նոր սերնդի կայանների տեղադրումն ու դրանց տվյալների անմիջական ստացումը ՃԿԿ: Դա հնարավորություն է տալիս նախկին 30-40-50 րոպեի փոխարեն մի քանի րոպեի ընթացքում բնակչությանը իրազեկել երկրաշարժի ուժգնության ու կոորդինատների մասին:
- Ես գիտեմ, ու Դուք էլ եք հաճախ նշում, որ փրկարարությունը թանկ հաճույք է, էլ չեմ խոսում նորագույն տեխնոլոգիաների ու ծրագրերի մասին: Նույնիսկ շատ զարգացած երկրներ, մինչեւ, ինչպես ասում են, դանակը ոսկորին չի հասնում, դժվարանում են ձեռքները գրպանը տանել ոլորտը ֆինանսավորելու համար: Ինչի՞ց է սնվում Ձեր լավատեսությունը...
- Ձեր բերած հիմնավորում-փաստարկները համոզիչ են ու զինաթափող, բայց մեզ առաջ մղողը ոչ թե արգելքներն ենՙ ինչքան էլ դրանք անհաղթահարելի թվան, ոչ թե դժվարություններն են, այլ աղետակայուն երկրի տեսլականը, որի բնակիչները իրազեկված են ու պատրաստված: Այս գաղափարի շուրջ մենք համախմբում ենք երկրի ամբողջ ներուժը` կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական ու միջազգային կազմակերպություններ, մասնավոր ձեռնակություններ ու գիտական համայնքներ, ԶԼՄ-ներ... Մյուս կողմից մենք համագործակցում ենք ոլորտի համարյա բոլոր միջազգային կազմակերպությունների ու ամենատարբեր երկրների հետ` ԱՄՆ-ից մինչեւ Ճապոնիա: Մեզ օգնել են գերմանացիներն ու ֆրանսիացիները, ամերիկացիներն ու շվեդները, շվեյցարացիներն ու բրազիլացիները, ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն, Եվրոմիությունն ու Եվրոխորհուրդը...
Պատկերացնու՞մ եք, Սպիտակի երկրաշարժից հետո եւ ո՛չ մի նոր մեքենա ձեռք չբերած, 25-30 տարվա հրշեջ մեքենաներով ամբողջ հանրապետությունը չծածկող ավտոպարկը բոլորովին նոր 28 հրշեջ մեքենա է նվեր ստանում: Ճապոնացիների նվերի ցուցադրությունը Հանրապետության հրապարակում մի նոր մշակույթի սկիզբ էր: Ի դեպ, ճապոնական 4 մեքենաներով մեր 28 հրշեջները Ռուսաստանում մի քանի գյուղ փրկեցին անտառային հրդեհների ճիրաններից:
ՌԴ նախագահն անձամբ պարգեւատրեց մեր փրկարարներին ու շնորհակալություն հայտնեց մեր երկրի նախագահին` հայ փրկարարների անձնվեր աշխատանքի համար: Երբ նախագահի հանձնարարականով օգնություն էինք ուղարկում երկրաշարժից տուժած Վան քաղաքի բնակիչներին, մեկ անգամ եւս նշեցինք, որ դեռ 88-ից օգնություն ու փրկարարներ ներմուծող երկրից այսօր մենք դարձել ենք օգնություն, փրկարար, հմտություն ու գիտելիք արտահանող երկիր. Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Հնդկաստան, Ռուսաստան...
Ունենք բառացիորեն ամենօրյա համագործակցություն շվեյցարացիների հետՙ իրականացնում ենք «Արձագանք» ծրագիրը, որը կրում է նաեւ կրթական բնույթ, եւ այսօր մենք ունենք ո՛չ միայն հրշեջներ, այլ նաեւ որակավորված փրկարարներ: Այդ համագործակցությունը արդեն թեւակոխել է երկրորդ փուլ` «Աղետների բժշկություն» մասնագիտացման հավելումով: Արդեն երեք մարզերում անցկացվել է ուսումնավարժանքներ բժիշկների հետ, եւ շվեյցարացի մասնագետների օգնությամբ, պատրաստել ենք մեր բժիշկներին` արտակարգ պատահարների ժամանակ առավել գրագետ գործելու համար: Արդեն ունենք հաշվառված բժիշկներ, ովքեր պատրաստ են աղետի ժամանակ ցուցաբերել իրենց աջակցությունը փրկարարական ջոկատներին: Ֆրանսիացի մասնագետների հետ նույնպես համագործակցության ծրագիր ունենք: Հետաքրքրական մի դրվագ. Ֆրանսիայում կան հրշեջ-փրկարարներ, ովքեր աշխատում են հասարակական հիմունքներով: Եվ, քանի որ մեր պետությունը, ցավոք, չունի բավարար միջոցներ, որպեսզի հանրապետության բոլոր հատվածներում լինեն փրկարարական ջոկատներ, մենք օգտվեցինք ֆրանսիացիների փորձից, եւ շատ շուտով յուրաքանչյուր մարզում կունենանք կամավորական ջոկատներ, ովքեր կգտնվեն մեր հսկողության տակ եւ հրդեհի ժամանակ` մինչեւ տեխնիկայի վայր հասնելը, նախնական աշխատանքները կկատարվեն հենց այդ կամավորականների կողմից:
Ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերները նույնպես մեզ մոտ տեղադրել են սեյսմիկ կայաններ, որտեղից ստանում ենք տեղեկություններ ընդերքային պրոցեսների մասին: Տարվում են նաեւ լուրջ աշխատանքներ պետական պահուստների հետ կապված: Ակնհայտ է, որ այդ պահուստները մեզ անհրաժեշտ են ո՛չ միայն պատերազմական իրավիճակների, այլեւ բնական աղետների ժամանակ:
- Եկեք վերադառնանք 911-ին: Ինչո՞ւ 911 եւ ոչ, ասենք, 112: Ինչքանո՞վ էր հրատապ այդ ծառայության ստեղծումը:
- Ծառայությունը հենց այդպես էլ կոչվում է` մարդուն հրատապ օգնության ծառայություն: Ամբողջ աշխարհում վաղուց արդեն համոզվել են, եւ մեր փորձն էլ նույնը վկայեց, որ դեպք-պատահարները հիմնականում համալիր արձագանք են պահանջում` փրկարար, ոստիկան, բժիշկ, էլեկտրիկ, գազի մարդ, հոգեբան... եւ շատ վաղուց կարիքը կար համակարգելու արձագանքող կազմակերպություններին, մարդուն կարիքի դեպքում տարբեր դռներ գցելու փոխարեն, առաջարկել մեկ հեռախոսահամար, ուր զանգելով, մարդը հրատապ կստանա իրեն անհրաժեշտ աջակցությունը: Ընդ որում` մեր դիսպետչերները լավ գիտեն իմ պահանջը. սխալ զանգ չկա` բոլոր հարցերին պատասխանում են: Սկզբում դժվար է, հետո կկարգավորվի: Ամենակարեւորն այն է, որ մեր բնակչությունն արդեն սկսում է ճանաչել ու վստահել 911-ին: Անվանումն էլ հենց PR նպատակով ենք դրել, որովհետեւ մեր բնակչության շրջանում «911» սերիալը ճանաչված ու սիրված է:
- Ինչպիսի՞ մարտահրավերներ ունի այսօր Ձեր ղեկավարած նախարարությունը:
- Բնության մարտահրավերներից մինչեւ տեխնածին վթարներ, բնապահպանական, համաճարակային, սոցիալական աղետներ եւ վերջապես` պատերազմի վտանգը: Սրանք աշխարհի ու նաեւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն են, որոնք անմիջականորեն մեզ են առնչվում: Կարելի է, իհարկե, առանձնացնել ֆինանսկան խնդիրները, տեխնիկական ու ծրագրային ապահովվածության, պրոֆեսիոնալ կադրերի պակասը: Պատկերացրեք` երիտասարդ կադր, սովորեցնում ես, պատրաստում, ուղարկում արտասահմաններ, փորձ ու գիտելիք ներարկում, եւ որոշ ժամանակից նա գնում է ավելի բարձր վարձատրվող աշխատանքի: Կարելի է սա առանձնացնել, բայց գլոբալ մարտահրավերը, որ բոլորով պիտի հաղթահարենք, մարդկանց գիտակցությունն է` կառավարման մարմիններից մինչեւ «շարքային միլիոնատեր», հաղթահարումը գիտակցության մեջ է, որ մարդիկ հասկանան. վերահաս աղետները կանխելու կամ գոնե հետեւանքները նվազեցնելու, մարդկանց կորուստները, ցավն ու տառապանքը մեղմելու համար գիտելիք, հմտություն ու ավելի փոքր ներդրում է պետք, քան հետո` հետեւանքները վերացնելու ու վերականգնելու համար: Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ահա մեր կարգախոսը:
... Մենք շրջեցինք նախարարությունովՙ նախարար Երիցյանի ուղեկցությամբ...
Տպավորիչ էր, ինչ խոսք. սկսած Ճգնաժամային կառավարման կենտրոնից, որի հսկայական էկրանի վրա կարող ես տեսնել թե՛ սեփական շենքդ, եւ թե՛ հարյուրավոր մղոնների հեռավորության վրա գտնվող երկրաշարժի էպիկենտրոնը, մինչեւ ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզադահլիճը եւ նույնիսկ զարմանալիորեն մատչելի գներով բազմազան ճաշատեսակներ առաջարկող ճաշարանը...
Ի՞նչ կարող ենք մաղթել Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմին եւ նրանց ղեկավարին: Ամենակարեւորը. ինչպե՛ս մեր բոլորի, այնպե՛ս էլ իրենցՙ անձնականՙ կյանքում արտակարգ իրավիճակներ քիչ լինեն:
- ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2Նախաձեռնության ընդառաջումն առավելագույնս Հայոց ցեղասպանությունը դուրս կմղի միջազգային օրակարգից Երբ հայատյացությունը պոռթկում է ապրում թուրք հասարակության մեջ, թուրքական պետությունը, խթանելով այդ պոռթկումը, ...Ֆ. ՕԼԱՆԴ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդը Le Nouvel Observateur շաբաթահանդեսին տված հարցազրույցում վերահաստատել է իր այն միտքը, որ Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ...ԻՏԱԼԱԿԱՆ ՍԿԱՖԱՏԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Հ.Ապրիլի 17-ին իտալական Սկաֆատիի քաղաքային խորհուրդը (ջունտան) միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին եւ զորակցություն ...ՆԱԽԱՐԱՐ ԱՇՈՏՅԱՆ. ՁԵԶ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԳՑԵԼ
Հ. Հ.201207202.jpg Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարված իրավճակը երեկ հասել է գագաթնակետին: Ուսանողները հայտարարել էին դասադուլՙ հավելելով, որ լսարան կվերադառնան միայն այն ժամանակ, երբ բուհի ...«ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱԿԱԴՐԵԼ ՄԻՄՅԱՆՑ»
Ա. Մ.Հայաստանի կառավարության երեկվա նիստում որոշվեց սկսել ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը: Նիստի օրակարգում ընդգկված այս հարցի մասին արդեն տեղեկացրել էինք մեր ...ԱԿԱԴԵՄԻԱՆ ԱՄՓՈՓԵՑ 2011-Ի ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ի. Պ.
Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) երեկ տեղի ունեցավ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը, որին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ...ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ. «ՄԵՆՔ ԿԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՓՐԿԱՐԱՐԻ ԱՅՆՊԻՍԻ ԿԵՐՊԱՐ, ՈՒՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՎՍՏԱՀՈՒՄ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ
Հարցազրույց
- Պարո՛ն նախարար, մարդիկ տպավորված են մի երեք շաբաթ առաջ տեղի ունեցած ձեր հրշեջ-փրկարարների իրոք անձնազոհ արարքով. ձնածածկ ու փոթորկոտ անանցանելի ճանապարհով հղի կնոջը պատգարակի վրա 6 կմ ոտքով ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ՆԱԵՎ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներին եւս կհատկացվի սոցիալական փաթեթ, ինչի հատկացման կարգի եւ փաթեթի մեջ մտնող ծառայությունների ցանկի մասին երեկ որոշում ընդունեց Հայաստանի կառավարությունը: ...ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՂԸ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՆ» Է
Ա. Հ.
Ընթացիկ
Կյանքում էլ եթե բարգավաճը գերակշռեր...
Առավելագույնս եթերում նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 1646 րոպե, այդուհետեւ` Դաշնակցությունը` ...«ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ԲՀԿ-Ն ԿԱՊ ՉՈՒՆԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ, ՕԵԿ-ԻՆ ԷԼ ԿԳՑԵՆ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱնցուդարձ ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանն ահազանգում է. Էջմիածնում, Արտաշատում, Մասիսում ժողովրդին ահաբեկել են, վախեցրել են, որ եթե գնան հանրահավաքի, հետո ...ՀԱԿ-Ը Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Հայաստանյան ընտրություններ. ինտրիգներն առայժմ երեքն են Հեղինակավոր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ուկրաինական հրատարակությունն իր երեկվա համարում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ...ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
3-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ
Արդեն երկրորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ն ստանձնել է «Լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության հովանավորությունը
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ...ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկացնում է, որ տեխնիկական պատճառներով ընկերության բաժանորդների մի մասը կարող է դժվարություններ ունենալ ձայնային ծառայություններից օգտվելիս: ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խումբն անհրաժեշտ ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ 16.04.2012 Թ. ՄԻՋԱԴԵՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, 19.04.2012 թ.Հաշվի առնելով 2012 թ. ապրիլի 16-ի երեկոյան կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս տեղի ունեցած անցանկալի միջադեպի որոշ հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում տեղ գտած անճշտություններըՙ ...ՎԻՊԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ
ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, հայերեն հրատարակության խմբագիրՄշակույթ201207207.jpg Կարծում եմ` ճիշտ ժամանակն է շնորհավորելու հայ ընթերցողին, ում սեղանին առաջիկայում կհայտնվի մի քանի օր առաջ լույս տեսած գեղարվեստական հրաշալի մի գործ` Վարուժան Ոսկանյանի «Շշուկների ...ՍՈՖԻԱՅՈՒՄ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Մարզական
Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մեկնել են Սոֆիա, որտեղ անցկացվելու է վարկանիշային առաջին մրցաշարը: Լոնդոնի օլիմպիադայի ուղեգրեր կնվաճեն միայն քաշային յուրաքանչյուր ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՐՈՆՅԱՆ-ԿՐԱՄՆԻԿ ՄՐՑԱԽԱՂԸ
ՇԱԽՄԱՏ Վաղը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կտրվի Արոնյան-Կրամնիկ 6 պարտիայից բաղկացած ընկերական մրցախաղի մեկնարկը: Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 28-ին: Մրցակարգի համաձայն, եթե մրցակիցները որեւէ պարտիայում ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԵՌՅԱԿԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՆԻ ՀՈՒԱՅԻՆ
Դուբայում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ տուրը հաղթական էր առաջատարների խմբում գտնվող մեր 3 շախմատիստների համար: Վլադիմիր Հակոբյանը մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեցՙ սեւերով պարտության մատնելով Բաբու Լալիթին: ...ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարը հայ բռնցքամարտիկների համար արդեն ավարտվել է: Մեր 7 բռնցքամարտիկներից եւ ոչ մեկին չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել: Ինչպես տեղեկացրել ...
ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՀԵՌԱՆԱԼ «ԿՈՒԲԱՆԻՑ»
ՇՈՒՏՈՎ ՌՈՔ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ
Մ. Հ.ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
Ա. Մ.«ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՆՐԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿԴԱՏԱՊԱՐՏՎԵՆ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ»
Հ. Չ.ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԲԱՅՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՇԵՆՔԵՐ
Գ. Մ.
ԻՆՉԻ ՀԵՏԵՎԱՆՔ Է ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Ո՞Վ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ԽՓԵԼ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ ԿԱՐՈՂ Է ՄՏՆԵԼ ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ
Ա. Հ.ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՔՉԵՐԸ ԳԻՏԵՆ
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԴՍՏԵՐ ՓԵՍԱՑՈՒԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏՔ Է ՏԵՍՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ «ԹԵԺ ՇՓՈՒՄՆԵՐՆ» ՈՒՆԵՆ ՍԱՌՆԱՍԻՐՏ «ԴԻՏՈՐԴ»` Ի ԴԵՄՍ ԻՍՐԱՅԵԼԻ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՇԱՎ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԴԵՄ
Հ. Չ.
- 1861 Փարիզում հրատարակվում է Մ. Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետը:
- 1884 Ծնվեց հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանը: (Վախճ. 1915թ.-ին)
- 1915 Վանի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի 19-ը):
- 1919 Երևանում ձևավորվում է երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը:
- 1926 Երևանում բացվում է եզդիների համահայաստանյան համագումարը:
- 1948 Մահացավ հայ վշտի և ազատագրական պայքարի ղեկավարներից Ավետիս Ահարոնյանը: (Ծնվ. 1866 թ.):
- 1965 Ուրուգվայի Արևելյան հանրապետության ծերակույտի և ներկայացուցիչների Պալատի միացյալ ժողովում ընդունվեց օրենք հայ նահատակների հիշատակի օրվա առթիվ:
- 1994 Ռուսաստանի դուման (Ռուսաստանի երկպալատային կանոնադրության տունը) քվեարկեց հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

