
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ԹԱՐՄ ՈՒՂԵՂՆ ԷԼ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՐԺԵ»
- Մարզական

Շախմատի Վեյք Ան Զեեի մրցաշարի ավարտից հետո Լեւոն Արոնյանը հարցազրույց է տվել Chess-news.ru կայքի լրագրող Եվգենի Սուրովին, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:
- Լեւոն, ինչպիսի՞ն են տպավորություններդ գլխավոր մրցանակը ստանալուց հետո, երբ հայրենակիցներդ դահլիճում պարզեցին Հայաստանի դրոշը:
- Շատ գոհ եմ, որ հաջողվեց շատ լավ խաղ ցուցադրել: Իրոք արդյունքը տպավորիչ է: Շատ ուրախ եմ, որ իմ խաղով բավականություն պատճառեցի դահլիճում հավաքվածներին ու իմ երկրպագուներին:
- Պարգեւատրումից հետո նշեցիր, որ սա քո կարիերայի ամենահաջողված մրցաշարն էր: Իրո՞ք դա այդպես է:
- Ինձ թվում էՙ այո: Իհարկե, շատ մրցաշարերում եմ հաղթել, սակայն միշտ չէ, որ հաջողվել է վերահսկել խաղի ընթացքը: Իսկ այստեղ, ըստ իս, պարտիաների մեծամասնությունում իրադրությունն իմ վերահսկողության տակ էր:
- Նաեւ հայտարարել էիր, որ այսօր առավոտյան ժամը 6-ին ես արթնացել: Ինչո՞վ էր դա պայմանավորված: Վճռորոշ պարտիայից առաջ հուզվու՞ւմ էիր:
- Այո, հուզվում էի: Համոզված չէիՙ խաղալ հաղթանակի համար, թե՞ ոչ: Ի վերջո պրագմատիզմը հաղթեց եւ որոշեցի խաղալ հանգիստ ու հուսալի: Ինչպես պարզվեց, մրցակիցս եւս դեմ չէր ոչ-ոքի արդյունքին, ինչն էլ ինձ թույլ տվեց դառնալ մրցաշարի հաղթող:
- Իսկ ահա Ռաջաբովը նշել էր, որ հոգու խորքում հույս ուներ, որ դու կխաղաս հաղթանակի համար, որպեսզի վարկանիշդ ավելի ավելացնես:
- Վարկանիշն ինձ համար այդքան մեծ նշանակություն չունի:
- Ասուլիսի ժամանակ նաեւ նշել էիր, որ այդ հաջողությունն ինչ-որ չափով անակնկալ էր քո համար, քանի որ չէիր հասցրել որոշ թերություններ շտկել:
- Անցած տարվա վերջում շատ մրցաշարերի եմ մասնակցել: Ստիպված էի կիրառել նորույթներիս մեծ մասը: Դրանցից հետո որոշեցի հանգստանալ, մեկ ամիս շախմատով ընդհանրապես չեմ զբաղվել: Ինձ թվում էր, որ դա կարող է վտանգավոր լինել, քանի որ այդ ընթացքում մրցակիցներն աշխատում էին: Բայց ինչպես պարզվեց, թարմ ուղեղն էլ ինչ-որ բան արժե: Բախտս բերեց, որ մրցակիցներիցս ոմանք իմ հին պատրաստությունների վրա բռնվեցին: Դա նման է նրան, որ թակարդ ես դնում ու սպասում ես:
- Եվ շա՞տ ունեք այդպիսի թակարդներ:
- Դրանք շատ քիչ են: Այս ուղղությամբ հարկավոր է աշխատել:
- Հաջորդ մրցաշարը ո՞րն է լինելու քեզ համար:
- Առայժմ այդ մասին չեմ մտածել: Միայն Կրամնիկի հետ մրցախաղն է:
- Այսօր տեղեկություն ստացվեց, որ հավանաբար ապրիլի վերջին կայանա Լինարեսի մրցաշարը: Փաստորեն, դու չես մասնակցելու մրցաշարին:
- Մենք լուրջ մարդիկ ենք եւ եթե Կրամնիկի հետ պայմանագիր ենք ստորագրել մրցախաղի անցկացման վերաբերյալ, ապա Լինարեսից պետք է հրաժարվել:
- Իսկ ե՞րբ իմացար, որ Կրամնիկը ցանկանում է մրցել քեզ հետ:
- Կրամնիկն ինձ էլեկտրոնային փոստով հարցում էր կատարել, թե կցանկանա՞մ խաղալ իր հետ: Իհարկե, ցանկությունս մեծ է: Ի տարբերություն Կրամնիկի, նման մրցախաղերի մեծ փորձ չունեմ, ուստի այն ինձ համար օգտակար կլինի:
- Դո՞ւ էլ Կրամնիկի պես այդ մրցախաղը դիտում ես որպես հավակնորդների մրցամարտի նախապատրաստության փուլ:
- Մրցախաղին լուրջ կմոտենամ, ինչպես ցանկացած մրցաշարի: Կաշխատեմ պատրաստ լինել ու լավ խաղ ցուցադրել:
- Հաճա՞խ ես Կազանը հիշում:
- Ընդհանուր առմամբ Կազանից քաղեցի ինձ անհրաժեշտ դասերը: Իսկ եթե խոսենք հիշելու մասին, ապաՙ ոչ:
- Հարցը նրանում է, որ շախմատիստներից ոմանք նշում են, որ Կազանում կայացած հավակնորդների մրցախաղերն իրենց վրա որոշակի ազդեցություն են թողել: Քո կարիերայի վրա ի՞նչ ազդեցություն թողեց Կազանի մրցաշարը, որն անհաջող էր քեզ համար:
- Ինձ թվում է, որ ազդեցություն թողել է: Դրանից հետո սկսեցի ավելի լրջորեն մոտենալ մրցաշարերին եւ հաջողությունների հասնել:
- Նախկինի պես Բեռլինո՞ւմ ես բնակվում:
- Նայած ժամանակ: Երեւանում եւ Բեռլինում: Հաճախակի Ավստրալիա եմ մեկնում:
- Իսկ հայկական լրատվամիջոցների, շախմատի ղեկավարների կողմից արդեն արձագանք եղե՞լ է:
- Իհարկե, ինձ գրում են, զանգահարում: Շատ ուրախ են: Ինձ համար էլ հաճելի է:
- Վերջին հարցը: Շախմատի օլիմպիադան քեզ համար հավանաբար տարվա ամենագլխավոր մրցաշարերից մեկն է: Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի հավաքականի հնարավորությունները:
- Ամեն ինչ կախված է այն բանից, թե տղաներն ինչպիսի մարզավիճակում կգտնվեն: Կձգտեմ խաղալ ուժերիս լրիվ ներդրումով: Հուսով եմ, որ տղաները եւս այդպես տրամադրված կլինեն ու այս անգամ կհաջողվի մեզ լավագույն կողմերով դրսեւորել: Չնայած շատ գոհ եմ, որ մեր հավաքականը կրկին ապացուցեց, որ ուժեղագույնն էՙ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԵԼ ԳՈՂԱԿԱՆ, ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻՑ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ինձ համար այլեւս անընդունելի է ասել, թե բոլոր երկրների բանակներում էլ տեղի են ունենում պատահարներ, ինձ համար այլեւս անընդունելի է «բանակը հասարակության հայելին է» արտահայտությունը: Մենք ձգտելու ենք այնպիսի ...ՍԱՐԿՈԶԻ՞Ն ՈՒՇԱՑՐԵՑ, ԹԵ՞ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ՇՏԱՊԵՑԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴեռեւս նախորդ շաբաթավերջին ֆրանսիացի թուրքամետ պատգամավոր Նատալի Գյուլենի` հունվարի 23-ին ֆրանսիական Սենատում ընդունված ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքը սահմանադրական դատարան բողոքարկելու ...ԼԵՖՈՐ. «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԻՆԵԼ»
Ա. Հ.Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոմիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ինչպես տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, զրուցակիցները ...ԱՄԵՆՈՒՐ ՁՅՈՒՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Հայհիդրոմետ» ծառայությունից «Ազգը» տեղեկացավ, որ հանրապետության տարածքում փետրվարի առաջին օրերին կշարունակվեն տեղումները: Ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին կնվազի 8-12 աստիճանով: Փետրվարի 3-5-ը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ 3 274 300 Է
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, ընթացիկ հաշվառմամբ (2001 թ. մարդահամարի հիմքով վարվող), կազմել է 3 մլն ...ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԸ ՓԱԿՈՂ ՑԱՆԿԱՊԱՏԸ Ե՞ՐԲ Է ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
«Ազգը» երկու հրապարակում էր նվիրել Աբովյան փողոցի 5 հասցեում մայթը տարիներ շարունակ ցանկապատով փակելուն, որի առնչությամբ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը խոստացել էր երկու օրվա ընթացքում ապամոնտաժել ...ԻՐԱՆԻ ԴԵՄ ԵՄ-Ի ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՆՊԱՏԱԿԻՆ ԾԱՌԱՅԵՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՔանի որ սահմանողների խնդիրը իրանական նավթը չէ, այլ Սիրիա-Իրան առանցքը Մերձավոր եւ Միջին Արեւելքը հակասություններով թերեւս աշխարհի ամենաբարդ տարածաշրջանն է: «Արաբական գարունը» էլ ավելի բարդացրեց իրավիճակը: ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԵՂԱՆՉՈՒՄ ԸՆԴԴԵՄ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ՞
ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐԱՊՅԱՆ, Փարիզ, Europe et Orient հանդեսի տնօրեն, Թարգմ. Պ. Ք.Տարաբնույթ Ժան Վարուժան Սիրապյան Ժ. Վ. Սիրապյանը ծնվել է Թուրքիայում: Ֆրանսիան բացահայտել է Ստամբուլի Մխիթարյան հայրերի մոտ սովորելիս: Ամերիկյան համալսարանում ուսանել է հումանիտար գիտություններ: Փարիզ ...«ԲՈԼՈՐՍ ՀԱՅ ՉԵՆՔ, ՓԱՌՔ ՏԻՐՈՋԸ, ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԵՆՔ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԱՆԿԱՐԱ Այդ մասին, ինչպես հունվարի 29-ին կայքէջում նշել էր CNN-Turk-ը, «Ժողովրդի ձայն» կուսակցության Անկարայի վարչության նիստում, որին մասնակցել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, հայտարարել է ...ԵՄ. ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿՈՉԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՕրվա հետքերով Դժվար է պատկերացնել, որ արտաքին քաղաքական զարգացումներին հետեւող որեւէ մեկը կարող է այնպիսի համառությամբ եւ անգրագետ ներկայանալով պահանջներ ներկայացնել, ինչպես դա արվում է ադրբեջանական ու ...ԿՈՐԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԻ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Կորեայի Հանրապետության նախագահ Լի Պեն Բակը պաշտոնական այցով Թուրքիայում կլինի փետրվարի 4-7-ը: Ուղեւորության շրջանակներում քննության կառնվի ատոմային էլեկտրակայանի շինարարության ոլորտի համագործակցությանը ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՀԻՆԳԵՐՈՐԴ ԶՈՐԱՍՅՈՒՆԵՐ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՄիջազգային Ի դեմս Մեհմեդ Ալի Բիրանդի հարեւան երկրում նոր «թշնամի» են հայտնագործել: Բայց մենք չէինք ցանկանա խորամուխ լինել Բիրանդ-ադրբեջանական մամուլ բանավեճի «սահանքներում»: Իրենց խնդիրն է` ինչ եւ ինչպես ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԹԱՓԱՆՑԻԿ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համամիտ չէ այն տարեթվին, որով պաշտոնապես նշվում է ԼՂՀ մայրաքաղաքի տարիքը: Նրա խոսքով, 1923 թվականին քաղաքն ընդամենը վերանվանվել է Ստեփան Շահումյանի անունով, իսկ ...ՑՈՒՑԱԿ ԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀԿ-ԱԿԱՆ ԵՎ ՀԺԿ-ԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Մ. Խ.Ակումբային քաղաքական գործունեությունն իր բարձրակետում է` երեկվա ակումբայիններից մեկ զույգ` ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն ու ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանը լրագրողների խնդրանքով խոսելով իրենց ներկայացրած ուժերի ...ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՆՐԱ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Անցուդարձ
Էլեկտրոնային կենսաթոշակներ, միասնական սոցծառայություններ
2012-ի գերակայությունները ներկայացնելու հերթը երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանինն էր: Նա նշեց իր ղեկավարած ...ՔՎԵՆԵՐԸ ՀԱՇՎԵԼԻՍ ԱԶԱՏ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆԿԱՐԱՀԱՆԵ՞Լ
Մ. Խ.ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` լրագրողների հավատարմագրման կարգն ընդունող նիստից հետո ԿԸՀ անդամ Տաթեւ Օհանյանը լրագրողներին ասել է, թե նոր կարգով լրագրողները կարող են ...ԱՅՍՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ
Մ. Խ.Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովն այսօրվա նիստում պետք է քննարկի եւ եզրակացություն տա «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ նրանց միացած ԲՀԿ-ի առաջարկին` 100 տոկոս համամասնական կարգի անցնելու օրենսդրական նախաձեռնության ...«ՉԷ՞ ՈՐ ՍԱ ԱՅՆ ՆՈՒՅՆ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է»
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸնթացիկ Ազգային ինքնորոշում միավորումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է եւ դա անելու է իր «ողջ ներուժով»: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց ...Ո՞Վ Է «ՄԵԾ ՓԻՂԸ» ԵՎ ՈՎ` «ՄՈՒԹ ՈՒԺԵՐԸ»
Մ. Խ.Մեկ օր առաջ լրատվամիջոցները ստացել էին մի բարձրագոչ հայտարարություն, թե Հայաստանի երիտասարդական շարժումների, նախաձեռնությունների եւ անհատ քաղաքացիների առաջարկությամբ Հայաստանի «Վլադիմիր Պուտին» համազգային ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՂԹԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՇՈՒՇԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Մշակույթ
Հարցազրույց օպերային թատրոնի մեներգչուհի մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի հետ
Երեւանի օպերային թատրոնի առաջատար եւ խոստումնալից մեներգչուհիներից է Վարսենիկ Ավանյանը: Ավարտել է Երեւանի պետական ...ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ
ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ
ՌԻՇԱՐ ԺԵՐԱՆՅԱՆ
Ֆրանսահայ նկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանը միջազգային համբավի հասած արվեստագետ է: Հավասարապես զբաղվել է ե՛ւ գեղանկարչությամբ ե՛ւ գրաֆիկայով: Արվեստի հաջողության գաղտնիքը պարզության մեջ ...ԴՈԿՏ. ԱՆԴՐԵԱՍ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՈւԶՈՒՆՅԱՆ, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ, Լոնդոնի Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար
ՀՐԱԺԵՇՏ
Հունվարի 15-ին տպել էինք լուրըՙ լոնդոնահայ ազգային-հասարակական գործիչ դոկտ. Անդրեաս Ծուլիկյանի վախճանման մասին: Շաբաթավերջին ստացանք պաշտոնական մահախոսականը, որը հրապարակում ենք ստորեւ
Դոկտ. Ծուլիկյանը ...ԼԻԴԻՑԵՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 40-ՐԴ ՄԱՆԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հ. Ա., Լիդիցե, Պրահա
Հայաստանի դեսպանը հանդիպեց թանգարանային համալիրի տնօրենին եւ հարգեց զոհերի հիշատակը
Հունվարի 30-ին Չեխիայի Լիդիցե գյուղի թանգարանային համալիրում տեղի ունեցավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը ...ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԵԼ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԻՖԼԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒ ՆՎԻՐԵԼ ՏԵՂԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրները «իրենց խնայողություններով» պատրաստ են գնել Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան բնակարանի այն հատվածը, որ պատկանում է վրացի գործարար Արշիլ ...ԻՆՉՊԵՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՃԻՇՏ ԱՐԺԵՔՆԵՐ
Թարգմ. ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
«Գարդիան»-ը ներկայացնում է Մարկ Բրանդերբուրգի 10 ամենաարդյունավետ ուղիները
Այսօրվա սպառման վրա հիմնված հասարակության մեջ, որն այնպիսի արժեքներ է հրամցնում, որոնք չեն արտացոլում այն, ինչին դուք հավատում ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ԹԱՐՄ ՈՒՂԵՂՆ ԷԼ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՐԺԵ»
Մարզական
Շախմատի Վեյք Ան Զեեի մրցաշարի ավարտից հետո Լեւոն Արոնյանը հարցազրույց է տվել Chess-news.ru կայքի լրագրող Եվգենի Սուրովին, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:
- Լեւոն, ...ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ ՌԴ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
ՍԱՄԲՈ
Ղազախստանի Ուրալսկ քաղաքում ավարտվեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որտեղ սամբիստները վիճարկեցին այդ երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի անվան մրցանակները: Հայաստանն այդ ստուգատեսում ...ԳԱԼՈՅԱՆՆ ՈՒ ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱՆ ՀԱՂԹԵՑԻՆ
Մոսկովյան շախմատային մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի 2 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տարան: Լիլիթ Գալոյանը պարտության մատնեց ՖԻԴԵ-ի վարպետ Օլգա Գրիգորեւային, իսկ Եվգենիա Դոլուխանովան հաղթեց Եկատերինա ...ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻՆ
Ջիբրալթարի շախմատի մրցաշարի 7-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Սերգեյ Մովսիսյանը սեւերով հաղթեց Ռուբեն Ֆելգաերին, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Մորալես Վալհոնդոյին: Վարուժան Հակոբյանը ...ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ
Թբիլիսիում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանը ներկայացրած 10 ձյուդոյիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Առավել հաջող հանդես եկավ մինչեւ 100 կգ քաշային ...
ՎԻՃԱԿՆ ԱՀԱԳՆԱՑՈՂ Է, ԲԱՅՑ ՈՉ... ԽՈՒՃԱՊԱՅԻՆ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎԸ 3 274 300 Է
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԵՂԱՆՉՈՒՄ ԸՆԴԴԵՄ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ՞
ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐԱՊՅԱՆ, Փարիզ, Europe et Orient հանդեսի տնօրեն, Թարգմ. Պ. Ք.«ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԵԼ ԳՈՂԱԿԱՆ, ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻՑ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՇՂԹԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՇՈՒՇԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ ՌԴ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԵԼ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԻՖԼԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒ ՆՎԻՐԵԼ ՏԵՂԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈ՞Վ Է «ՄԵԾ ՓԻՂԸ» ԵՎ ՈՎ` «ՄՈՒԹ ՈՒԺԵՐԸ»
Մ. Խ.ԿՈՐԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԻ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԹԱՓԱՆՑԻԿ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԸ ՓԱԿՈՂ ՑԱՆԿԱՊԱՏԸ Ե՞ՐԲ Է ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- 1786 Մոսկվայում ծնվեց 19-րդ դարի հասարակական և մշակույթային գործիչ Հովհաննես Նազարյանը: Եղել է Ռուսաստանի արքունիքի սենեկապետ, իսկական պետական խորհրդական: (վախճ.1858թ. Պետերբուրգում)
- 1920 Ալեքսանդրապոլում բացվեց Հայաստանի Համալսարանը, Երևանում համապատասխան շենք չլինելու պատճառով: Նրա առաջին ռեկտորն էր համաեվրոպական ճանաչում ունեցող իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը:
- 1921 Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Անգլիայի և Ֆրանսիայի կողմից օրակարգի հարց դարձավ Թուրքիայում «Հայկական ազգային օջախներ» ստեղծելու գաղափարը (հետագայում մնացած թղթի վրա):
- 1927 Ծնվեց ամերիկահայ անվանի օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսին Ամարանը (Արմաղանյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

