
ԿՈՐԵԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆՈՎ
- Անահիտ Լուսյան: Այսպես է այն կորեացի որբի անունը, ում պատերազմը բերեց Խորհրդային Հայաստան, ապա նրան որդեգրեց հայկական ընտանիք, ու նրա ճակատագիրը հավերժական թելերով կապվեց հայ անվան հետ: «Ես 42 տարեկան էի, երբ իմացա, որ իմ ծնողները ինձ որդեգրել են: Նրանք երդվել էին իմ կյանքի գաղտնիքը իրենց հետ գերեզման տանել, իսկ ես երբեք չեմ էլ զգացել», պատմում է տիկին Անահիտը:

Երբ սկսվեց կորեական պատերազմը, հազարավոր որբուկների դուրս բերեցին այդ երկրից, եւ նրանք սփռվեցին աշխարհով մեկ: Տիկին Անահիտին ճանապարհը բերեց Հայաստան: «Այստեղ բերել են 400 երեխա: Չգիտեմ` մեզ փողոցից են գտել, թե ինչ... Երբ ես իմացա իմ կյանքի ողջ եղելությունը, գնացի այն մանկատուն, ուր տեղափոխել էին մեզ: Այնտեղ գտա մի կնոջ, ով այդ տարիներին դայակ է աշխատել: Նա պատմեց, որ հենց մեզ մտցրեցին մանկատուն, վերեւից անմիջապես հրաման եկավ` մեր կորեական անունները փոխելու եւ դրանք հայկական դարձնելու: Ես դարձա Ղամբարյան Սիրանույշ»:
Փոքրիկին ճակատագիրը արդեն հասցրել էր ծանրագույն հարված` կտրելով իր արմատներից եւ ծննդավայրից, եւ ավելի չխոցելու համար, թույլ տվեց ընտանիք ունենալ: «Իմ փաստաթղթերից ոչինչ չի պահպանվել: Նույնիսկ չգիտեմ նախկին` կորեական անունս: Երբ գնացի պետական արխիվ, այնտեղ գտա հորս` իմ որդեգրման համար ներկայացրած դիմումը: Դա 1950 թվականն էր: Իսկ Նորքի մանկատանը, ուր պահվում էին մեզանից մնացած փաստաթղթերի ինչ-որ կտորներ, իմ ծննդյան թիվը գրված էր այսպես` 1948 թ. ?, հոկտեմբերի 1(15)»:
Որդեգրումից հետո կորեացի աղջնակին հայ ընտանիքը տալիս է Անահիտ անունը: Երկրաբանի ընտանիքը հյուրընկալ եւ ջերմ օջախ է դառնում նրա համար: Շրջապատում բոլորը գիտեին, որ հասարակ հայկական ընտանիքում մեծանում է Կորեայից Հայաստան բերված որբուկ, սակայն ոչ ոք արտառոց վերաբերմունքով աչքի չի ընկնում: «Հետագայում ընկերներս ինձ պատմեցին, որ երբ բակում խաղում էինք, ես երբեմն անհասկանալի բառերով նրանց էի դիմում, հավանաբար իմ բառապաշարում դեռեւս պահպանվել էր կորեական լեզուն», պատմում է տիկին Անահիտը:
Այսպես, մշտապես կապվելով հայկականի հետ, Անահիտ Լուսյանը ավարտում է դպրոցը, այնուհետեւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Ապագա ամուսինը նույնպես տեղյակ է լինում, որ իր կինը հայուհի չէ:
Տիկին Անահիտը, ծնողների մահից հետո իմանալով իր կյանքի պատմությունը, սկսում է հետաքրքրվել իր արմատներով: Նա դիմել է ռուսական «Սպասիր ինձ» հաղորդմանը իրեն օգնելու համար: «Նրանք ինձ պատասխանեցին, որ ես անձամբ պետք է Մոսկվա գնամ, իսկ դա այսօր ինձ համար այնքան էլ հասանելի չէ... Ինձ համար Հայաստանը իմ հայրենիքն է, բայց շատ կուզեի ծննդավայրս էլ տեսնեի, ծնողներիս գերեզման այցելեի, գուցե հարազատներ գտնեի...»:
Իսկ այն հարցին, թե ինչպես է այսօր ապրում Հայաստանի որդեգրյալը, Անահիտ Լուսյանը պատասխանեց. «Վատ: Ստանում եմ 21 հազար դրամ կենսաթոշակ: Դրանով դե արի ու ապրի: Ես երկու երեխա ունեմ, ովքեր ինձ օգնում են: Եթե նրանք չլինեին, իմ վիճակը շատ բարդ կլիներ: Ինձ խորհուրդ են տալիս դիմել պետությանը` օժանդակության խնդրանքով, սակայն քանի որ իմ իսկական փաստաթղթերը չկան, ես ոչինչ չեմ կարողանում ձեռնարկել»:
Սակայն տիկին Անահիտը սիրում է իր երկիրը, իրեն արդեն նրա մի մասնիկն է համարում. «Մշտական բնակության երբեք ոչ մի տեղ չեմ գնա: Ես ինձ հայ եմ համարում, քանի որ այդ տարիքից այստեղ եմ ապրել, կրթություն ստացել, ընտանիք կազմել: Ինձ այստեղի օդն ու ջուրը հայ են դարձրել»:
«Կորեայի որբ»... հավանաբար շատերս լսած կլինենք այդ արտահայտությունը: «Ես երբեք չեմ նեղվել որբ բառից: Երբ իմացա, որ ես որդեգրված եմ, շատ մեծ ակնածանքով լցվեցի հայ ծնողներիս հանդեպ, քանի որ եթե նրանք չլինեին, չգիտեմ իմ կյանքը ինչպես կստացվեր... Երեւի սա էլ իմ ճակատագիրն է...»:
- ՆԱԻՐԱ ՎԵՐԴՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐԱՑՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԿՔՎԵԱՐԿՎԻ ՎԱՂԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Ֆրանսիայի Ազգային ժողովում դրա քվեարկված լինելու մասին լուրերըՙ թուրքական ապատեղեկատվություն
Երեկ հայաստանյան էլեկտրոնային եւ տպագիր մամուլի որոշ օրգաններ տեղեկացրել էին, որ դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի ...«ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԸ» ԵՎ ՀԱՊԿ-Ը
Հ. ԱՖՅԱՆ
Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մանակցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, որի շրջանակներում մի շարք հարցեր քննարկվելուց բացի հայտարարություն է ընդունվել ԱՊՀ-ի կազմավորման 20 ...Ո՞ՒՄ ԿԸՆՏՐԵԻՔ, ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՆԵԻՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ
Հ. Հ.Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոնը մինչ խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել է հետազոտել հասարակության կարծիք: Հասարակական կարծիքի հետազոտությունը կանցկացվի չորս փուլով: Մինչեւ փետրվար ...ԲՐԱՅԶԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻնչու է Washington Post-ի խմբագրական էջի խմբագիրն այդքան ջանացել աջակցել «բարձրակարգ» դիվանագետին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի` այդ երկրում նույն կարգավիճակով մնալու հարցը կրկին կախվել է օդում, ...ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԼԻԱԶՈՐՎԵԼ Է ՍԿՍԵԼՈՒ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Ա. Հ.Եվրոպական միության խորհուրդը իր դեկտեմբերի 19-ի նիստում որոշում է կայացրել Եվրոհանձնաժողովին լիազորել սկսելու Հայաստանի հետ անցագրային ռեժիմի պարզեցման առնչությամբ համաձայնագրերի բանակցությունները: Նույն ...ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ. «ՍՈՒՍ ՄՆԱ, ՔԱՆԻ ՀԵՏԴ ՎԱՏ ԲԱՆ ՉԻ ՊԱՏԱՀԵԼ»
Հ. Հ.Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրկին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Այս անգամ նա սպառնացել է Քաջարան գյուղ այցելած բնապահպաններինՙ նրանց խորհուրդ տալով սուս մնալ, այլապես հետները ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ` ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔԱՐ...
ՏԻԳՐԱՆ ԱՐՏԱՇԵՍՅԱՆՎաղը` դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ առնչությամբ թուրքական բարձր ղեկավարությունն արդեն սկսել է ծանր հոգեբանական ճնշումը ֆրանսիական ...ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԻԿ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հ. Ա.Թալիշ, լեզգի, ուդի, լաթ, ավար, ռութուլ, ցախուր... եւ այլք, այս բոլոր ժողովուրդները չնայած ապրում են իրենց հայրենիքում, սակայն նրանց ներկայացուցիչների անձնագրերում որեւէ խոսք չկա ազգային պատկանելության ...ԱՍԱԴԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընդդիմադիրներին միավորող Ազգային խորհուրդը հայտարարել է, որ հակված է ընդունելու Սիրիայի գործերին օտարերկրյա ռազմական միջամտության գաղափարը: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԱՏՆՈՒՄ Է ԻՐԵՆ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՖրանսիայի խորհրդարանի ստորին պալատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի շուրջը «հեղինակավոր» կարծիք է արտահայտում նաեւ ադրբեջանական կողմը: Այն, իհարկե, բառացիորեն կրկնում է Ահմեդ Դավութօղլուի ...«ԲԱՆԱԿՈՒՄ ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՎԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ»
Հ. Հ.Պաշտպանության նախարարությունը վերջերս հրատարակել է «Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը եւ արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված ցուցումներ» գրքույկը, որտեղ անդրադարձել են զինվորական ...ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԻ
Հ. Հ.
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ այցելել է Ճարտարապետների միություն: Կարեւորելով կառույցի նշանակությունը քաղաքաշինության ոլորտում` քաղաքապետը հայտարարել է, որ այսուհետեւ քաղաքապետարանի եւ միության ...ԲԱՆԿԵ՞ՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ, ԹԵ՞ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Պատմություններ չմարած վարկերի պատճառով ծանր վիճակում հայտնված մարդկանց մասին
Բաց հասարակության հիմնադրամը եւ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն երեկ քննարկում էին կազմակերպելՙ նվիրված Հայաստանում գյուղատնտեսական ...ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 2,4 ՏՈԿՈՍ ԱՃ
Ա. Մ.Սակայն հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 7,3 տոկոս անկում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2011-ի նոյեմբեր ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ...ԿԱ ԾՐԱԳԻՐ, ՈՐՈՎ ՈՐՈՇՎՈՒՄ Է ՄԵՔԵՆԱՅԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՎԹԱՐԻ ՊԱՀԻՆ
Հ. Ա.Վարորդների իրավունքների պաշտպան «Աքիլլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը երեկ ասուլիսին հայտարարեց, որ իրենց ՀԿ-ի աշխատակիցները անցնող տարում սովորել են ծրագիր, երբ մի քանի ...ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ ԽՈՍՔԻՑ ԳՈՐԾ Է ԴԱՐՁԵԼ
Գ. Մ.
Առայժմ` Գյումրիում եւ Վանաձորում
Կենցաղային աղբի կառավարումը կարեւոր հարց է ժամանակակից աշխարհում, եւ հատկապես` բնապահպանական առումով: Եթե այս մասին խոսակցությունները մեզանում նոր չեն, ապա այդ մշակույթի ...ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Ի. Պ.
Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ դեկտեմբերի 19-ին Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում կատարվել է Հայ առաքելական Սուրբ Ստեփանոս եկեղեցու բացումը: Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդական ...ՄԵՐՈՆՔ ԷԼ ԿՈՒԶԵԻՆ ՀԱՐՑԵՐ ՈՒՂՂԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջերս աչքիս ընկավ Հարութ Սասունյանի հրապարակումը, որտեղ «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիրը զարմանում է, թե ոչ մի քաղաքական մեկնաբան Հայաստանում կամ այլուր այդպես էլ ուշադրություն չդարձրեց այն նկատելի առաջընթացին, ...ԿՈՐԵԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆՈՎ
ՆԱԻՐԱ ՎԵՐԴՅԱՆ
Անահիտ Լուսյան: Այսպես է այն կորեացի որբի անունը, ում պատերազմը բերեց Խորհրդային Հայաստան, ապա նրան որդեգրեց հայկական ընտանիք, ու նրա ճակատագիրը հավերժական թելերով կապվեց հայ անվան հետ: «Ես 42 տարեկան ...«ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԵՄ ԵՍ ԱՅՍՏԵՂ»
Մ. Բ.
Մոնտե Կառլոյում վերջերս կայացած ջազ-փառատոնի վերջին ակորդների փայլը երաժշտական երկու տաղանդավոր անհատականությունների ավարտական մուտքն էր բեմ: Նրանցից մեկը ծնունդով Գյումրիից, այժմ Մ. Նահանգներում բնակվող ...ՀԱՄԵՐԳ-ՊՐԵՄԻԵՐԱՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ձնե ձոն» կանտատի պրեմիերան «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ (խմբավար Սոնա Հովհաննիսյան ): Կանտատը գրվել ...ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությանՀանրապետական խորհուրդԿան մարդիկ, որոնք ապրած կյանքով, հույզերով ու երազանքով, գիտելիքների առատ պաշարով ձեւավորում են ամբողջական նկարագիր, որպես վառ անհատականություն մնալով մարդկանց հիշողության մեջ: Այդպիսին էր մեր ընկերը` ...ՏԱՐԻՆ ԲԵՂՈՒՆ ԷՐ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻնչպիսի՞ն էին 2011թ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար արդյունքները - երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց տնօրեն Կամո Հովհաննիսյանը: «2011 թվականը ...ԱԳՆ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՅԱՍՏԱՆ. ԴԱՐԵՐԻՑ ԴԵՊԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Դեկտեմբերի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Հայաստան. դարերից դեպի հավերժություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարկվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության կողմից: Գիրքը նվիրված է Հայաստանի ...ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ
Լավագույն թիմը շախմատի տղամարդկանց հավաքականն է
Ավանդույթի համաձայն, մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան հարցման արդյունքներով որոշում է Հայաստանի լավագույն 10 մարզիկներին: Հարցմանը մասնակցել ...ՀԱՅ ԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցեց մրցաշարի առաջատարներից մեկի` Չինաստանի ընտրանու հետ: Մասնագետները համառ պայքար էին ակնկալում: Սակայն հայ շախմատիստուհիներն ...ՉԵՄՊԻՈՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԻ Է
Ավարտին է մոտենում շախմատի Բրազիլիայի առաջնությունը: Նախավերջինՙ 10-րդ տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը սպիտակներով հաղթեց Ջովանի Վեսկովիին ու 5 միավորով տեղափոխվեց 7-րդ հորիզոնական: Մխիթարյանը մրցանակակիր ...ԿՐԱՍՈՎՍԿԻՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԻՐԱՆՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից հետո որոշ ֆուտբոլիստներ կարճ ժամանակով մեկնում են Իրան: Նրանցից մեկն «Ուլիսի» այս տարվա լավագույն ռմբարկու Գեորգի Կրասովսկին է, որը պայմանագիր է ...
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐՈՏԵՍԻԼԻ ԴԻՋԵՅՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՐԳ ՀՆՉԵՑՆԵԼ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԸՙ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Հ. Ծ.ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 31-Ը
ՄԱԳԱՏԷ-Ն ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ, ԲԱՅՑ ՆՎՆՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻՑ
Ա. Հ.
«ԽՈՋԱԼՈՒԻ ԿՈՏՈՐԱԾԻՆ ԱՆՁԱՄԲ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԿՈՐԵԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆՈՎ
ՆԱԻՐԱ ՎԵՐԴՅԱՆԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸՙ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»
«ԹՈՂ ՍԱՐԿՈԶԻՆ ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ»
Հ. Չ.ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱԼԵՆ ԺՅՈՒՊԵԻՑ
Հ. Ա.ԹՈՒՐՔԻԱՆ «ԿԻՍԱՊԱՇՏՈՆԱՊԵՍ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Ա. Հ.ՄԻՆՉԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՆԵՆ ՓԱՐԻԶ` ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՌԱԿ ատենապետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԱրմենական-ՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ«ՈՎՔԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ, ԹՈՂ ԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ԻՐԵՆՑ ԱՐՅՈՒՆՈՏ ՈՒ ԿԵՂՏՈՏ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ»
Հ. Չ.
- 1851 Թուրքիայի Սամսոն քաղաքում ծնվեց գրող և հրապարակախոս Արփիար Արփիարյանը (վախճ. 1908 թ. փետրվարի 12-ին, Կահիրեում):
- 1912 Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում:
- 1917 Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը:
- 1964 Երևանում մահացավ ականավոր գրող Մովսես Արազին`«Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը (Ծնվ. 1878 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

