
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ
Ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությունը մեկ փորձագետի ու վերլուծաբանի, էլ չասածՙ միջազգային համապատասխան կառույցների կողմից չէ, որ սնանկ է որակվում` ելնելով ադրբեջանական բանակում տիրող անմխիթար իրավիճակից: Ադրբեջանական իշխանությունները, չնայած ռազմատենչության դրսեւորումների իրապես բացասական ազդեցությանը ոչ միայն երկրի ներսում, այդուհանդերձ, հիմնականում այդ հռետորաբանության լսարան չեն կարող գտնել այլ բան, քան ներքին լսարանը:
Սակայն երբ տարբեր ատյաններում նույն ադրբեջանական իշխանությունները դիրքորոշում եւ մոտեցում են արտահայտում, առավել հաճախ դրանցում զուտ ռազմական լուծման գնալու պատրաստակամությունը քիչ է: Դրա փոխարեն, ամեն դեպքի համար, ադրբեջանցիները չեն մոռանում հիշատակել, թե դեռեւս կողմ են խաղաղ բանակցություններով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ինչպես ասում են, ասել ու անել` տարբեր բաներ են:
Պատերազմից ու Արցախը գրավելուց խոսող Ադրբեջանի պարագայում մի տեսակ անհեթեթ է հնչում տեղեկությունը, թե այս երկիրը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին` «ռազմական հակամարտության դեպքում Բաքվում գտնվող հուշարձաններից երկուսի համար «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակի» խնդրանքով: Խոսքը Բաքվի հին հատվածում գտնվող բավականին հայտնի «Կըզ Քալասը» (Կույսի աշտարակ) հուշարձանի եւ ընդհանրապես «Իչերի Շեհիր»` Ներքին քաղաք կոչվող առափնյա հատվածի, ինչպես նաեւ Գոբիստանի ժայռապատկերների մշակութային լանդշաֆտի մասին է:
Թե նշված երկու երեւույթներն էլ ո՞ւմ ժառանգության կամ արարման արդյունք են, եւ թե ինչի՞ հիման վրա կամ ի՞նչ անվան տակ են հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, հետաքրքրական կարող է լինել: Սակայն առավել հետաքրքրական է, թե ինչ ռազմական հակամարտության դեպքի համար է Ադրբեջանը «ապահովագրում» Բաքվում, շեշտենք` Բաքվում գտնվող մշակութային օբյեկտները:
Ակնհայտ է, որ այսօրինակ քայլը նախ քարոզչական նպատակ ունի, աշխարհին եւս մեկ անգամ որպես ադրբեջանական մշակույթ ներկայացնելու, ասենք, նույն Կույսի աշտարակը, որ ոչ միայն առնչություն չունի ադրբեջանական իրողության հետ, այլեւ իր ստեղծման ժամանակաշրջանի անհայտության առումով հաստատապես առավել հին է, քան ադրբեջանական ներկայացվող ժամանակները: Եվ սա այն հիմնավորմամբ, որ հատուկ պաշտպանության կարգավիճակ ստանալու համար երեք պայման պետք է բավարարվի. Հուշարձանը պետք է ունենա համամարդկային նշանակություն, պաշտպանված լինի տեղական իշխանությունների կողմից եւ չօգտագործվի ռազմական նպատակներով:
Քարոզչության հետ մեկտեղ` թե որտեղից է Ադրբեջանը ռազմական հակամարտություն սպասում, այն էլ` Բաքվի ուղղությամբ, զավեշտի թեմա կարող է դառնալ աշխարհին ու իրենք իրենց սեփական «գերազանցությունը» ապացուցելու մոլուցքով տարված այդ երկրի պարագայում, հատկապես երբ Բաքվից ոչ շատ հեռու մի հակամարտություն այդպես էլ Ադրբեջանն ի զորու չէ լուծել` աշխարհում տիրող իրավունքներն ու սկզբունքներն ընդունելի անընդունակ կեցվածքով: Ընդ որում, հակամարտության, բառի լայն իմաստով, պոտենցիալ աղբյուր էլ, ըստ ադրբեջանա-իրանական հարաբերություններում տարբեր մեղադրանքների ու «փոխհրաձգության», կարող է գալ նաեւ Ադրբեջանի հարավից, սակայն թուրն աջուձախ ճոճող այս երկրի մայրաքաղաքին սպառնացող վտանգներ, որեւէ պարագայում, չեն նկատվում:
Իսկ գուցե այսօրինակ քայլը նաեւ սեփական եղած-չեղած ընդդիմության կողմից քայլերի թատերաբեմ Հին քաղաքը չդարձնելու մղո՞ւմն է: Դա էլ իրենք գիտեն:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԻՆՉԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՆԵՆ ՓԱՐԻԶ` ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴեկտեմբերի 22-ին ընդառաջ, երբ Ֆրանսիայի Սենատում նախատեսվում է քննարկել եւ քվեարկել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, Թուրքիան անցել է արդեն հոխորտանքներին ու սպառնալիքներին` կրկնելով ...ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՌԱԿ ատենապետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԱրմենական-ՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցություններն իրենց մտահոգությունն են հայտնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում ստեղծված իրավիճակի եւ այնտեղ շարունակվող անհանգստությունների կապակցությամբ: Սիրիան մեզ բարեկամ ...ՆՐԱՆՔ ԱՐԴԵՆ ԿԱՄ ԴԵՌ 7-Ն ԵՆ
Հ. Ա.Չնայած Արեւմուտքը` գոնե փորձագիտական-վերլուծաբանական մակարդակով, արդեն պատրաստվում է «Պուտինյան Ռուսաստան. երկրորդ տարբերակին», Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ընդունել` ՌԴ-ի ...ՇՆՈՐՀՎԵՑԻՆ ՄԱՄՈՒԼԻ «ԱԶԴԱՐԱՐ» ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Ի. Պ.
5 մրցանակ հայ մամուլում ունեցած ավանդի ու օգտավետ աշխատանքի համար: Երեկ Հայաստանի Ժուռնալիստների միությունում շնորհվեցին միության «Ազդարար» մրցանակները:
Մրցանակներ ստացան Հանրային հեռուստաընկերության ...ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՄԱԿ-Ի ԱԽ-ԻՆ ՈՉ ՄՇՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է «ՀԱՐԳԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
Ա. Հ.Եվրոխորհրդարանը դեկտեմբերի 15-ին բանաձեւ է ընդունել Ադրբեջանում լրագրող, 2011-ի նոյեմբերին սպանված, Ադրբեջանի` եվրոպական կառույցներին ինտեգրմանը խոչընդոտող իսլամական արժեքների մասին նյութ պատրաստելու ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱդրբեջանական ռազմատենչ հռետորաբանությունը մեկ փորձագետի ու վերլուծաբանի, էլ չասածՙ միջազգային համապատասխան կառույցների կողմից չէ, որ սնանկ է որակվում` ելնելով ադրբեջանական բանակում տիրող անմխիթար իրավիճակից: ...ՂԱԶԱԽՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է
Ղազախստանի հարավարեւմտյան քաղաքներում բողոքի զանգվածային խոշոր ցույցեր են ընթանում: Երկրի դատախազության տվյալներով` ամեն ինչ սկսվել է, երբ Ժանաչգեն քաղաքում խափանվել են Ղազախստանի անկախության 20-ամյակին ...ԱՅԴ «ՀԱՐՈՒՍՏ» ԱԴՐԲԵՋԱՆԸ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, ՍտեփանակերտԻնչ հիմարություն ասես, որ Բաքվում իրենց թույլ չեն տալիս: Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջեւն, օրինակ, առաջարկել է, որ 2012 թ.-ից Ադրբեջանի պետական բյուջեում «առանձին տողով հատկացումներ արվեն Լեռնային ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ` 97 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ
Պաշտպանության նախարարությունից տեղեկանումենք,որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 16-ին Երեւանում մասնակցել են ՀՀ ...ՔԱՂԱՔԱՑԻՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ԻՐ ԱՊԱՀՈՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ա. Մ.
Նշվեց կենսաթոշակային նոր համակարգին նվիրված համաժողովում
Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը երեկ տեղի ունեցավ Երեւանում, որին մասնակցեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը : Իր ելույթում նա նշեց, ...ՆՈՐ ՏՆՕՐԵՆՆԵՐ ԳԱԱ-ՈՒՄ
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում երեկ տեղի են ունեցել ԳԱԱ-ի 4 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ: Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ...«ՀԱՅՓՈՍՏԻ» ՆՈՐԱՑՎԱԾ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ՍԻՍԻԱՆՈՒՄ, ԳՈՐԻՍՈՒՄ ԵՎ ՏԱԹԵՎՈՒՄ
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Տաթեւ
«Հայփոստի» Սիսիանի եւ Գորիսի փոստային մասնաճյուղերի եւ Տաթեւ գյուղի փոստային բաժանմունքի վերաբացման արարողությունը տեղի ունեցավ երեկՙ «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչ Խուան-Պաբլո Քեչիջյանի , տարածքային ...ԳՅՈՒՄՐԻ-ԿԱՐՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Գ. Մ.Հայ եւ թուրք շուրջ երեք տասնյակ գործարարներ էին մասնակցում երեկ Շիրակի մարզկենտրոնում աշխատանքն ավարտած Գյումրի-Կարս եռօրյա երկրորդ տնտեսական ֆորումին, որի նպատակը վերջին տարիներին երկու կողմերի գործարար ...ԿՈԿՈՍԻ ՅՈՒՂՙ ԿԱՐԱԳԻ ՓՈԽԱՐԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՕգտագործել են «Աշտարակ կաթը», «Մարիաննան», «Անի կաթը» եւ տուգանվել Կաթնամթերք արտադրող ամենախոշորՙ «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա» եւ «Անի կաթ» ընկերությունները, որոնք զբաղեցնում են շուկայի մոտ 80 տոկոսը ...ԱՎԵՏԻՍ ԹԵՎԱՆՅԱՆ. «ՍԹԻՎ ՋՈԲՍԸ ԴԵՌ ՈՂՋ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԻՄԵՐ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ»
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ամենամոտիկ ընկերներից մեկըՙ Ավետիս Թեւանյանը հայտարարել է, որ Ջոբսը հավանաբար դեռ ողջ կլիներ, եթե համառությունը նրան չխանգարեր ժամանակին դիմելու բժիշկներին: Թեւանյանի խոսքերովՙ ...ՏՈՆԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ` OPERA MINI ԲՐԱՈՒԶԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, օգտագործելով Opera Mini բրաուզերը, ընկերության բաժանորդները կարող են մասնակցել վիկտորինային եւ շահել նորաոճ սմարթֆոն կամ պլանշետային համակարգիչ: Մասնավորապես, դեկտեմբերի ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՖՈՐՈՒՄ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Դեկտեմբերի 20-ին Իջեւանում մեկնարկելու է Տավուշի մարզի գործարարների (գործատուների) 1-ին ֆորումը: Ֆորումին մասնակցելու են Տավուշից շուրջ 300 գործարար եւ անհատ ձեռնարկատեր, 8 բանկերի մարզում գործող 18 մասնաճյուղերի ...ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆՈՒՄ
Յունիբանկը, հավատարիմ մնալով Երեւանի բոլոր շրջաններում եւ մարզերում ներկայացված լինելու եւ բանկային սպասարկումը քաղաքացիների համար առավել հարմարավետ դարձնելու ռազմավարությանը, շարունակում է մասնաճյուղային ...ԲԱՐԻ ԵՎ ՎԱՅՐԻ... ԿԱՊԻՏԱԼԻԶՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց
Հայաստանում 1 բնակչի հաշվով 1700 քմ վարելահող կա, Չինաստանումՙ 1000 քմ: Վերջինում պարենային ինքնաբավություն կա, ՀՀ-ումՙ անհատնում ներկրումներ
«Ազգի» նոյեմբերի 25-ի համարում տպագրած «Արդյունավետ գյուղգործունեություն ...«ՏԱՐՎԱ ՄԱՐԴ -2011»
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը եւ «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը «Տարվա մարդ-2011» մրցանակաբաշխության դափնեկիրներ են
Դեկտեմբերի 14-ին ...ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆԸ ՍՏԱՑԱՎ ՄԵԴԱԼԸ
Հայաստանում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի սեփ. թղթակից, մեր թերթի հեղինակներից Տիգրան Լիլոյանը երեկ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ձեռամբ ստացավ ՌԴ նախագահի շնորհած «Բարեկամության համար» մեդալը, որի շնորհման ...ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ԲԱՐԵՐԱՐԸՙ ԿԱՐՕ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ Ճըրզի
Մահուան քառասունքին առթիվ
Միջին Արեւելքի տարածքին ու յատկապէս Սուրիա-Լիբանանի մէջ, յետեղեռնի անմիջական յաջորդող տարիներուն, հրապարակ եկաւ մաքրամաքուր հայրենասիրութեամբ սերունդ մը, որուն յանձնուեցաւ ազգային ...«ԾԱՂԿԱԶԱՐԴԻ» ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
ԱՆ. Հ., ԳերմանիաՀայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» իգական երգչախումբը համերգներով սկսեց հանդես գալ Գերմանիայում: 2007-ի սեպտեմբերին Երեւանում հիմնված խումբը կազմված է բարձրագույն երաժշտական ...ՋՈՒՐԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄեր ջուրը դարձել է վատ հիշողություն կրող Գիտնականները տեւական ժամանակ ուսումնասիրել են ջրի կառուցվածքը եւ եկել եզրակացության, որ ջուրը որոշակի տեղեկատվություն կրող է: Ջուրը, քիմիական կազմը չփոխելով, բյուրեղային ...«ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ» ՄԵԴԱԼ ՎԱՐԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՀԱԿՈԲ ՉՈԼԱՔՅԱՆԻՆ
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մովսես Խորենացի» մեդալ հանձնեց բարերար Վարդ Ալեքսանյանին եւ հայագետ, մանկավարժ Հակոբ Չոլաքյանին (Սիրիա): Հայաստանի Հանրապետության ...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչությունը վշտակցում է վարչության անդամներից Սուսաննա Ղազարյանինՙ իր մորաքրոջ դստերՙ Ռուզաննա Պետրոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:ԿԱՆԱՅՔ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՎԵՃՆ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ
Վաղը Թուրքիայի Մերդին քաղաքում մեկնարկում է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը: 10 հավաքականներ պայքարի մեջ կմտնեն առաջնության պարգեւների համար: Նրանց թվում է նաեւ Հայաստանի կանանց հավաքականը, ...ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ 6 ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ
Ռուսաստանի Օբինսկ քաղաքում կայացած մարմնամարզության «Ոսկե ճայ» միջազգային 3-րդ մրցաշարում գերազանց հանդես եկան հայ մարմնամարզիկներըՙ նվաճելով 6 մեդալ: Երիտասարդների մրցաշարում բազմամարտում վաստակելով ...ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 2-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ
Շախմատի Բրազիլիայի առաջնությունում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց ու զգալիորեն վատթարացրեց մրցաշարային վիճակը: Նրա մրցակիցը Դիեգո դի Բեռարդինոն էր: 3 միավորով Մխիթարյանը 6 տուրից ...ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑԱՎ
Չինաստանում ավարտվեց ինտելեկտուալ խաղերի շրջանակում անցկացված շախմատային փառատոնը: Վերջում մասնակիցներն իրենց ուժերը չափեցին «կույր» շախմատում: Էլինա Դանիելյանը, որ մեկնարկային 2 տուրերում 1,5 միավոր ...
ՎՐԱՍՏԱՆԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԵՎՐՈ-2020-Ի ՀԱՄԱՐ
ԲԱՔՈՒՆ ԱՆՑԵԼ Է ԲԱՄԲԱՍԱՆՔԻ «ԺԱՆՐԻՆ»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԲՈՐԴՅՈՒԺԱՆ SALAMNEWS-ԻՆ «ՏԵՂԸ ՉԴՐԵՑ»
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԱՌԱՋԱՐԿ` ԱՐՑԱԽԻՆ ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2 ՄԼՆ-ԻՑ ՀԱՍՑՆԵԼՈՒ 5-Ի
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ՁԱԽՆ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«ԽՈՋԱԼՈՒԻ ԿՈՏՈՐԱԾԻՆ ԱՆՁԱՄԲ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸՙ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»
«ԹՈՂ ՍԱՐԿՈԶԻՆ ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ»
Հ. Չ.ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱԼԵՆ ԺՅՈՒՊԵԻՑ
Հ. Ա.«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԹՈՒՐՔԻԱՆ «ԿԻՍԱՊԱՇՏՈՆԱՊԵՍ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Ա. Հ.ՄԻՆՉԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՆԵՆ ՓԱՐԻԶ` ԷՐԴՈՂԱՆԸ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ Է
Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՌԱԿ ատենապետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆԱրմենական-ՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվում են:
- 1947 Մահացավ Գուրգեն Ալեմշահը: (Ծնվ. 1907 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

