
«ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ»
- ՀՀՇ վերջին համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը վերաշարադրեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն...» հոդվածի սեղմագիրը: Նույնն էր նաեւ ոճը` մի քիչ հռետորական, մի քիչ հեգնական, բայց ընդհանրապես` «պատգամախոսական»:

Տեր-Պետրոսյանը մասնագիտությամբ բանասեր-պատմաբան է: Այս հանգամանքը, թվում է, որոշակիորեն կաշկանդել եւ ներկայումս նույնպես կաշկանդում է նրան` որպես քաղաքական գործչի: Պատմության գիտական ուսումնասիրությունը, պատմական իրադարձությունների յուրովի վերլուծությունն ու մեկնաբանությունը այլ բան են, իրականությունը` այլ:
Հարյուրամյակների հեռվից նա կարող է դրվատել կամ քննադատել Կիլիկիայի այս կամ այն հայ իշխանին, թագավորին, բայց անհամեմատ դժվար է պատասխանել, թե ի՞նչ կարելի էր անել, որպեսզի այդպես չլիներ:
Նրա վերջին երկհատոր մենագրությունը կարծես թե գրվել է մի նպատակով` ապացուցել, որ Կիլիկիայում հայ թագավորությունն օբյեկտիվորեն պիտի կործանվեր:
Ժամանակին, լինելով անկախ Հայաստանի նախագահ, Տեր-Պետրոսյանը խորհուրդ էր տալիս Խորենացի կարդալ: Բայց ժողովուրդը բանասեր չէ: Բայց բոլոր բանասերները, չէ՞ որ, միայն Խորենացի չեն կարդում: Կա Եղիշե: Կան Աբովյան, Րաֆֆի, Պատկանյան: Ուրիշներ, որ, այսպես ասած, բոլորովին էլ «խորենացիական» չեն եղել ու չեն:
Բայց չէ՞ որ Չարենցը միայն «Երկիր Նաիրի»-ի հեղինակը չէ: Մի խոսքով, ի՞նչ կապ ունի իրական քաղաքականությունը պատմաբանասիրական կամ գրականագիտական կամ այլ գիտական հայեցակարգի հետ: Տեր-Պետրոսյանը, մինչդեռ, կարծես սեփական պատմագիտական հայացքների վրա էր փորձում «ձեւել» նորանկախ Հայաստանի ե՛ւ պետական համակարգը, ե՛ւ ներքին ու արտաքին քաղաքականությունը:
Կիլիկիայում գահաժառանգության եւ կիլիկյան կառավարիչների ու թագավորների «լեգիտիմության» շուրջը նրա մտորումներն ու մեկնաբանություն- եզրահանգումներն այլ ենթադրության տեղ չեն թողնում:
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը մնար Մատենադարանի գիտաշխատող, ապա հասարակության գիտությամբ հետաքրքրվող հատվածը պարզապես կարձանագրեր, որ Հայաստանում կա Լեւոն Տեր-Պետրոսյան գիտնական, որը յուրովի է մեկնաբանում հայ ժողովրդի քաղաքական պատմությունը: Բայց նա շուրջ մեկ տասնամյակ գլխավորել է Հայաստանը, այսօր ընդդիմության առաջնորդներից թիվ մեկի համարում ունի ոչ միայն երկում, այլեւ միջազգային ընկալումներում, ուստի նրա ամեն մի խոսք միայն եւ միայն քաղաքական է հնչում:
Այնպես է պատկերվում, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության գլխավոր շարժառիթը սեփական հայացքներն ու ընկալումներն ունիվերսալացնելու, համահայկական դարձնելու մղումն է եղել: Թերեւս այդ է պատճառը, որ նրա հիմնադրած քաղաքական ուժն էլ ունի Հայոց համազգային շարժում հավակնոտ անվանումը: Այսինքն` «մենք ենք, որ ներկայացնում ենք ամբողջ հայ ժողովրդին», որ նույնն է, թե` «ժողովուրդը պիտի մտածի այնպես, ինչպես` մենք»:
Ցավոք, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը թույլ է տալիս ենթադրել, որ անցած տարիներին նա չի փոխել ո՛չ քաղաքական հայացքները, ո՛չ ակադեմիական- վերամբարձ-«մարգարեական» ոճը, ինչի շուրջն էլ, ըստ ամենայնի, նրա մերձավոր շրջապատում հյուսվել է «առաջին նախագահի անսխալականության կանխավարկածը»:
Իհարկե, քանի դեռ ոչինչ ավարտված-արձանագրված չէ, կարելի է ասել, ինչն էլ անում են առաջին նախագահի համախոհները, որ «միեւնույնն է, լինելու է այնպես, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է կանխագուշակում»: Բայց նույն տրամաբանությամբ էլ ճիշտ են ընդդիմախոսները, երբ պնդում են, որ ինչպես 1997թ., այնպես էլ այսօր, նա սխալվում է:
Կատարյալ անհամեստություն է, երբ առաջին նախագահի շրջապատից ակնարկում են, թե «հայությունն այնքան չի հասունացել, որ հասկանա Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Եթե նույնիսկ նա հայության «չհասկացված հանճարն է», միեւնույնն է, քաղաքականության մեջ միշտ ճիշտ է մեծամասնությունը:
Այդ դեպքում թող նա մնա իր «մարգարեական առանձնության» մեջ եւ հեղինակի նոր պատմաքաղաքագիտական ուսումնասիրություններ, որովհետեւ հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը մերժում է Հայաստանի ապագայի տերպետրոսյանական հայեցակարգը: Եվ դա անառարկելի իրողություն է:
Իսկ գործնական քաղաքականությամբ թող զբաղվեն մարդիկ, ովքեր կարողանում են առաջնորդվել «երբե՛ք մի՛ ասա երբեք» սկզբունքով: Դա, անկասկած, ավելի պրագմատիկ է:
- ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
«Ազգ»-ը օգոստոսի 2-ից սկսած մինչեւ օգոստոսի 16-ը կգնա ամառային արձակուրդի, սակայն ոչ ամբողջովին: Ընթերցողի հետ մեր կապն այս ընթացքում լրիվ չընդհատելու համար, թերթը օգոստոսի 6-ին եւ 13-ին, այսինքն ուրբաթ ...«ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵՆ ՆԱԵՎ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Ա. 1
Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն կստորագրեն, որով փոփոխություններ կմտցնեն Հայաստանում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ պայմանագրում: ՌԴ կառավարության կողմից ՌԴ նախագահին ուղղված առաջարկների մասին ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«Անգլիական «Ռոյթեր» գործակալությունը տեղեկացրել է, որ այն խաչը, որն առաջիկա սեպտեմբերի 19-ին հանդիսավոր արարողությամբ տեղադրվելու է Վանա լճի Աղթամար կղզու հայկական եկեղեցու վրա, այլեւս չի հանվելու: Արեւմտյան ...ՄՈՍԿՎԱՅԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՉԿԱ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՎԱՃԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հ. ԱՖՅԱՆԵրեկ «Ազգը» , հիմնվելով ռուսական «Վեդոմոստի» թերթի տեղեկության վրա, գրեց, որ Ռուսաստանը Իրանին խոստացած C-300 տիպի զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնը վաճառում է Ադրբեջանին: Ռուսական թերթը նշել ...ԱՐՑԱԽԸ «ՈՉ» Է ԱՍՈՒՄ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՍԿԶԲՈՒՆՔԻՆ
Հ. Ա.Փոխզիջման իմաստը հենց փոխադարձության մեջ է, եթե որեւէ երկու կողմ միմյանց փոխզիջումներ են անում, ապա տրամաբանորեն` զիջելուց բացի, նաեւ ստանում են: Ըստ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի , որը հարցազրույց է տվել ...ՊԱՏԵՐԱԶՄ` ՀՐԱԴԱԴԱՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրբ մեծերի ներկայությամբ երկու երեխա կռվում են, մեծերը նախ թույլ են տալիս իրար հրմշտել, բայց երբ բանը հասնում է ծեծկռտուքին` իրարից բաժանում են: Հետաքրքրականը թերեւս հաջորդիվն է. ծեծ կերած երեխան սկսում ...ԴԵՐՍԻՄԻ ՀԱՅԵՐԸ ՏԵՐ ԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ
Հ. Չ.Այդ մասին հուլիսի 24-ի համարում նշել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, այդ նպատակին է ծառայելու վերջերս ստեղծված «Դերսիմի հայերի սոցիալական իրավիճակի, մշակույթի, կրթության, պատմության, դավանանքի ...ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հ. Չ.Հայցը ներկայացրել են Լոս Անջելեսում բնակվող ամերիկահպատակ Կարպիս Դավոյանն ու Հրայր Թուրաբյանըՙ պահանջելով «միլիարդների» հասնող փոխհատուցում Թուրքիայից 1915-ին հայերից առգրավված շարժական եւ անշարժ գույքի, ...ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ, ԾԱԽՍԵՐԸՙ ԹԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՖինանսների նախարարությունը երեկ հրապարակեց 2010-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի ցուցանիշները: Համաձայն դրանց, այս տարվա առաջին կեսին բյուջեի եկամուտները կազմել են ...«ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ՀՀՇ վերջին համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը վերաշարադրեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն...» հոդվածի սեղմագիրը: Նույնն էր նաեւ ոճը` մի քիչ հռետորական, մի քիչ հեգնական, բայց ընդհանրապես` «պատգամախոսական»:
Տեր-Պետրոսյանը ...ORANGE-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՌՈՄԻՆԳԻ ԲԱՑԱՌԻԿ ՍԱԿԱԳՆԵՐ ORANGE ԳՈՏՈՒ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Ամառային արձակուրդները եվրոպական երկրներում անցկացնող Orange-ի բաժանորդները կարող են օգտվել Orange-ի` որպես միջազգային օպերատորի ընձեռած աննախադեպ հնարավորություններից եւ Orange գոտու երկրներում զանգահարել ...ԳԱՅԼԱՁՈՐԻ ՀՈՒՆԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ ՀԷԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ավելուկ, հովտաշուշան, սխտոր, մանուշակ, բադի տեսակներ, իշխան, կողակ ու էլի մի քանի տասնյակ բույսեր ու կենդանական աշխարհի ներկայացուցիչներ կվերանան, եթե Գայլաձորի վտակի հունը փոխվի: Շրջակայքի հրաշալի կանաչապատ ...«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ՈՒՄ ONLINE ԲԱՆԿԻՆԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՅՏ VERISIGN SECURE SITE PRO WITH EV ՀԱՎԱՍՏԱԳՐՈՎ
2Տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) դերը ՀՀ բանկային համակարգի հետագա զարգացման գործում գնալով մեծանում է: Բանկերը, հաճախորդների սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ավելի մեծ ուշադրություն ...ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՀԱՅՑԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Հ. Հ.Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանը հետաձգեց «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի` ՀՀ կառավարության եւ «ACP» ընկերության դեմ ուղղված հայցի դատական նիստը: «Էկոդարը» վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել` ընդդեմ վարչական դատարանի ...ՄԱՅՐ ԱԹՈՌ. ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԱԼԲԱՆԴՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Հ. Հ.Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը մեր թերթի թղթակից Աղավնի Հարությունյանին տված հարցազրույցում անդրադարձել էր Վրաստանի հայկական համայնքի` մի քանի վիճելի եկեղեցիների վերադարձման ...ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ 5 ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՎ ՄԵԿ ՍՊԱ
Հ. Ա.«Հուլիսի 28-ին զինված ուժերի զորամասերից մեկում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպի պատճառով, որի մասին մեր թերթը գրել էր երեկվա համարում, զոհվել են ավագ լեյտենանտ ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՏՈՆԻՑ ԱՌԱՋ
ՆԻԿՈՂԱՅՈՍ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, «Ազգ»-ը նույնպես շնորհավորում է բոլոր երկաթուղայիններին իրենց տոնի առթիվ:
Այս ավանդույթը վաղուց է գալիս, դեռ խորհրդային տարիներից, օգոստոս ամսվա առաջին կիրակին երկաթուղայինների տոնն է:
Թյուր կարծիք կա, որ երկաթուղին դա մարդատար գնացքն է, որը տեղափոխում է ուղեւորներին, իսկ երկաթուղայինը ...«ՓՅՈՒՆԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ԵՎՍ 10 ՁԵՌԱԳԻՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Դեռ երկու ամիս էլ չի անցել այն օրից, երբ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի աջակցությամբ սիրիահայ Բերբերյան ամուսինները Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեցին Ադանայի ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆԸ` ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ
Ի. Պ., Ստեփանակերտ-ԵրեւանՍտեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը միակն է ԼՂՀ մայրաքաղաքում: Ցավոք, թատրոնի շենքային պայմաններն այսօր անմխիթար վիճակում են: Տարվա բոլոր եղանակներին թատրոնում ցուրտ է, հուլիսին ...ՄԻ ՆԱՄԱԿ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆՎստահ չեմ, որ «Ազգի» ընթերցողին կհետաքրքրեն «Հրապարակ» թերթի խմբագրակազմի կյանքն ու աշխատանքային հարաբերությունները, սակայն քանի որ խոսքն ասվել է, ձեր ընթերցողն էլ կարդացել, կարծում եմ արժե, որ նաեւ պատասխան ...ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՓԱՐԻԶՈՒՄ
Պ. Ք.Փարիզի միաժամանակ երկու պատկերասրահներում հուլիսին անցկացվել է Կոստանդնուպոլսի եւ շրջակայքի 19-րդ դարի լուսանկարների ցուցահանդես: Խոսքը Դեկորատիվ արվեստի թանգարանի գրադարանի եւ Նիսիմ դը Կամոնդո թանգարանի ...ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԱՐՎԵՍՏԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ
Ի. Պ.«Մեր բուհը հիմնվել է գեղանկարչության ու քանդակագործության բաժինների վրա, իսկ հիմա խնդիրներ ունենք հենց այս բաժինների հետ կապված», երեկ «Դե ֆակտո» ակումբում ասաց Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ ...ԺԻԼԲԵՐ ՍԻՆՈՒԵՅԻ «ԵՐԵՎԱՆ» ԳԻՐՔԸՙ ԲՈՒԼՂԱՐԵՐԵՆ
Հ. Ծ.Հունիսի 11-ին Փլովդիվի «Տրակարդ» մշակութային համալիրի դահլիճում տեղի է ունեցել վերջերս Սոֆիայում հրատարակված, ֆրանսիացի գրող Ժիլբեր Սինուեյի «Երեւան» գրքի բուլղարերեն թարգմանության շնորհանդեսը: Այս մասին ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍԲ ՀԱԿՈԲ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՑՈՒՑԱԿՈՒՄ
Հ. Ծ.Երուսաղեմի «Քրիսչըն փոստ» պարբերականից արտատպելով «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 17-ի համարը տեղեկացնում է, որ Նյու Յորքում գործող «Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամ»-ն ...ՈՏԸ ԿԱԽ ԳՑԱԾ ԵՆՔ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրձակուրդ ենք գնում ծանր սրտով` բանակում տեղի ունեցածը ոչ մեկիս անտարբեր չթողեց: Արտակ Նազարյանի դեպքին հենց հաջորդ օրն ավելացավ եւս մի սահմռկեցուցիչ դեպք բանակում, որին, տարբեր տվյալներով, զոհ է գնացել ...ԲԱԽՏԱՎՈՐՎԱԾ
Մեր աշխատակից Հակոբ Ծուլիկյանը եւ տիկինըՙ Անին, բախտավորվել են առաջին թոռնիկովՙ Սոֆիա: Մեր ջերմ խնդակցությունները:ՍՊՈՐՏԻՑ ԱՆԲԱԺԱՆ
Վարդենիսում ծնված Լյուդվիգ Մելիքյանը պատանեկան տարիքից հրապուրվել է սպորտով, զբաղվել է վոլեյբոլով, բասկետբոլով, լողով, դահուկավազքով, ազգային կոխ ըմբշամարտով: 1947-ին դարձել է կոխ ըմբշամարտի Հայաստանի ...ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԳՈԼԵՐԸ ՉՆՊԱՍՏԵՑԻՆ «ՌԱՆԴԵՐՍԻ» ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
Կայացան Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Դանիական «Ռանդերսը» սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջեց շվեյցարական «Լոզանին»: Այդ խաղում դաշտի տերերի կազմում 2 գոլ խփեց Յուրա Մովսիսյանը, ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
Իսպանական Սիտգես քաղաքում ավարտին է մոտենում շախմատի մրցաշարը: Ըստ մրցաշարի պաշտոնական կայքէջի, նախավերջինՙ 8-րդ տուրում Կարեն Մովսիսյանը սեւերով հաշտություն կնքեց Քրիստիան Կրուզի հետ: Հայ շախմատիստը ...
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է ԹՎՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԱՅՍՊԻՍԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՅԴ ԿԻՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ»
Հ. Ա.ԱՐՑԱԽԸ «ՈՉ» Է ԱՍՈՒՄ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՍԿԶԲՈՒՆՔԻՆ
Հ. Ա.«ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵՆ ՆԱԵՎ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Ա.
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԸ` ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ«ԵՍ ԿՀԱՐԳԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
Հ. Ա.Ведомости. ՄՈՍԿՎԱՆ ԻՐԱՆԻՆ ԽՈՍՏԱՑԱԾ C-300-ՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՔՐՈՈՒԼԻԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՆԱԽԱԴԵՊ ՉԷ, ԱՐՑԱԽԻ ԱԳՆ-Ի ԿԱՐԾԻՔՈՎ` ՆԱԽԱԴԵՊ Է
Մ. Խ.
- 1864 Արմաշի միաբանությունը սկսեց հրատարակել «Հույս» հանդեսը:
- 1918 Բաքվում ժամանակավորապես ընկնում է խորհրդային իշխանությունը: Ստեղծվում է «Կենտրոկասպիի բռնատիրություն»:
- 1940 Մահացավ հայդուկապետ Սեպուհը:
- 1947 Մահացավ Համո Օհանջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

