
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՆ ՈՒ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՆՎԵՐՆ ԻՐ ԲԱՐՁԻ ՏԱԿ ԳՏՆՈՂ 6-ԱՄՅԱ ՎԱՀԱՆԸ
- «Սեքս անելն ի՞նչ է», կրկնելով հեռուստացույցից լսածը՝ հարցնում էր վեցամյա Վահանը, իսկ ես ու կինս չլսելու էինք դնում: Հազիվ էր երեխան մոռանում իր հարցադրումը, երբ ցուցադրվող հայկոմկոյական հերթական «սրամտության» (ավելի ճիշտ` սեռամտության) հերոսները մեծ ոգեշնչությամբ կրկին ու կրկին շեշտադրում էին այդ արտահայտությունը: Խեղճ փոքրիկը նորից էր տալիս նույն հարցը, սակայն մենք այդպես էլ չէինք կողմնորոշվում, թե ինչ պատասխան տանք նրան: Ես մտածեցի, որ նման հաղորդումների ստեղծողները, մասնակիցները, հեռուստաալիքի տնօրենությունը եւ այլ պատասխանատուներ հաստատ կիմանան նաեւ, թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակում: Հավանաբար այսպիսի դեպքերում նրանք իրենց դստրիկներին մանրամասն նկարագրո՞ւմ են այդ գործողությունը եւ որպեսզի ավելի լավ ընկալվի, ցուցադրում թեմային վերաբերող լուսանկարներ, տեսաֆիլմեր: Չէ, դժվար թե նրանք այդպես վարվեն: Չէ՞ որ Ձմեռ պապիկի նվերներն իրենց բարձերի տակ գտնող վահանիկների ու շուշանիկների անմեղ հոգիները պղտորելու հարկ ամենեւին էլ չկա, ավելի լավ է` թող նրանք վայելեն իրենց անմեղ մանկությունը: Իսկ որդեծնության նպատակով Աստծո (ոմանց համար` բնության) կողմից մարդկությանն օժտած այդ ունակության մասին, թող մեծանան` այնժամ իմանան:

Վերը նկարագրված «հաճելի» անակնկալների օրական բազմաթիվ անգամներ կարելի է բախվել գրեթե բոլոր հեռուստաալիքները դիտելիս: Ընդ որում՝ դրանք արտահայտվում են թե՛ գռեհիկ ու ոչ հայեցի խոսքերի եւ թե՛ պատկերավոր արտահայտությամբ: Երբեք չպետք է մոռանալ մեր երեխաների վրա հեռուստատեսության հսկայական ազդեցության մասին, քանի որ նրանք ունակ չեն միմյանցից զանազանելու իրականն ու հորինվածը: Իսկ ինչ է նրանց հաճախ մատուցում եւ գովազդում եթերը` բռնություն, լպիրշություն ու անբարոյականություն: Պարծենում ենք, որ քրիստոնեությունն աշխարհում առաջինն ենք ընդունել, սակայն մոռանում ենք աստվածաշնչական պարզ պատվիրանները. «Մի սպանիր», «Մի գողացիր», «Մի շնացիր»: Մի՞թե միայն խաչ կրելով կամ եկեղեցում մոմ վառելով կարելի է համարվել քրիստոնյա:
Իբր ամենը քիչ էր, վերջերս էլ մեզանում մեծ տարածում գտան քրեականացված սերիալները, որոնց հերոսները, ոչ մի տեղ չաշխատելով, ոչինչ չստեղծելով, խաբելով, սպանելով, ահաբեկելով` անպատիժ վայելում են կյանքի բարիքները: Այս սերիալները դիտելիս կամ պետք է երեխաների մեջ ձգտում առաջանա նմանվելու այդպիսի հերոսների, կամ էլ նրանց մեջ որեւէ ձգտում պետք է բոլորովին վերանա` տեղի տալով հուսահատության զգացումին: Դրանց թողած ազդեցությունը մենք կզգանք տարիներ հետո, երբ երեխաները կդառնան վաղվա մեր հասարակության տերերը:
Եվ ցավալին այն է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ դառնում է սովորական, ու մենք ընտելանում ենք այս վնասարարությանը, իսկ երբ փորձում ես բարձրաձայնել, իսկույն փակում են բերանդ. չե՞ք հավանում, ալիքը փոխեք, իսկ հեռուստադիտողը հավանում է մեր այս կամ այն հաղորդումը, ինչը վկայում է հեռուստալսարանի ծավալը: Ինչ կտա ալիքը փոխելը, երբ գրեթե բոլոր ալիքներով նույն տխուր պատկերն է: Դե, իսկ հեռուստադիտողների քանակն ավելանում է այն բանի շնորհիվ, որ մեր հեռուստաընկերությունները՝ թյուրըմբռնելով շուկայական հարաբերությունները եւ առաջնորդվելով «շահ ստանալու նպատակը արդարացնում է միջոցները» կարգախոսով, խաղում են ամբոխի (այդ թվում` անչափահասների ու երեխաների) բնազդային զգացմունքների վրա` այդպիսով «վաստակելով» գավազդային եկամուտներ: Սակայն «բերան փակողների» հիմնական խաղաթուղթը թերեւս ժամանակակից լինելն ու զարգացած Արեւմուտքից հետ չմնալն է:
Եվ իսկապես մեր եթերը հետամնաց է: Պարզվում է, որ այն հենց նույն Արեւմուտքից հետ է մնում հատկապես բարոյական մաքրության առումով, ինչում կարելի է համոզվել` դիտելով արեւմտաեվրոպական հեռուստահաղորդումները: Պատճառն, ըստ իս, Հայաստանում բարոյական վերահսկողության կամ գրաքննության (այս բառից չվախենաք) բացակայությունն է:
Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, տարբեր երկրներում հասարակությունն առանց վերահսկողության չի թողնում ազատ հեռարձակվող եթերը եւ արտասահմանյան փորձն այս ուղղությամբ, պարզվում է, բավական մեծ է.
ԱՄՆ-ի խոշորագույն ABC, CBS, NBC հեռուստաընկերությունների հաղորդումների բովանդակությունը ամբողջությամբ գրաքննվում է, որպեսզի չթույլատրվեն անբարոյական տեսարաններ կամ ոչ նորմատիվ լեքսիկոն:
Հասարակական վերահսկողական խորհուրդների միջոցով գրաքննության են ենթարկվում նաեւ աշխարհի խոշորագույն հեռահաղորդակցական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են բրիտանական BBC-ն, իտալական RAI-ը, գերմանական ARD-ն ու ZDF-ը:
Մեծ Բրիտանիայում գործում է «ԶԼՄ-ների դեմ բողոքի գծով հանձնաժողով», որը պարբերաբար հրապարակում է ցածրորակ հեռուստահաղորդումների «սեւ վարկանիշները»` թողնելով խիստ բացասական ներգործություն համապատասխան հաղորդման կամ հեռուստաալիքի գովազդային եկամտաբերության վրա:
Իսկ Ֆրանսիայի «Տեսաձայնային բարձրագույն խորհուրդ» կոչվող մամինն ազգային մասշտաբով է բարոյականության վերահսկողություն իրականացնում հեռուստատեսության նկատմամբ: Այդ մարմինն իրավասու է որեւէ հաղորդաշարի կամ ֆիլմի հեռարձակումը կասեցնելու եւ նույնիսկ իսպառ արգելելու դրանց ցուցադրումը...:
Այսինքն, շատ ու շատ երկրներում ամեն ինչ արդեն որոշված ու ձեւավորված է, կա համապատասխան իրավական դաշտ, կան իրավական ակտեր, որոնք երեխաներին ու հասարակությանը պաշտպանում են վնասակար տեղեկատվությունից: Բացի դրանից, եթերային բարոյական մաքրությունն ապահովվում է նաեւ որոշակի չգրված «տաբուներով»:
Եթերը բարոյապես առողջացնելու խնդիրը օրակարգային է նաեւ Ռուսաստանում: Երկրում արված հասարակական հարցումների մասնակիցների 62 տոկոսը կողմ է արտահայտվել գրաքննություն մտցնելուն, իսկ 36 տոկոսը նույնիսկ արտահայտվել է հեռուստատեսությամբ բռնության կամ էրոտիկ պատկերների ցուցադրման համար քրեական պատասխանատվության ենթարկելու օգտին: ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը երկրի հեռուստատեսությունն ապաքինելու համար հանդես է գալիս հեղինակավոր անձանցից բաղկացած, որոշակի լիազորություններով օժտված հասարակական բարոյականության խորհրդի ստեղծման նախաձեռնությամբ:
Կարծում եմ, որ Հայաստանի հեռուստաեթերի նկատմամբ հանրային վերահսկողություն սահմանելն օրվա հրամայական է, եւ պետք է հրատապ քայլեր ձեռնարկել հետեւյալ ուղղություններով. օտար երկրների (օրինակ՝ Ֆրանսիայի, որտեղ արդեն վաղուց հեռուստատեսության որակի նկատմամբ հաստատվել է հասարակական վերահսկողություն) փորձի ուսումնասիրում, ազգային մշակույթին, սովորույթներին ու քրիստոնեության ոգուն համահունչ օրենսդրության մշակում, կիրառման մեխանիզմների ստեղծում, վերահսկողության իրականացում: Կարելի է գնալ նաեւ կարճ ճանապարհով. կազմավորել որոշակի իրավասություններ ու պարտականություններ ունեցող «Հեռուստաեթերում էթիկայի նորմերի ապահովման» մարմին` բաղկացած յուրաքանչյուր նախարարության առաջադրած մեկական ներկայացուցչից, ովքեր կարող են լինել արվեստի, գիտության կամ այլ ոլորտներից, Հայ առաքելական եկեղեցուց, սփյուռքից...:
Եվ վերջում, խորապես կխնդրեի, որ այս կարեւորագույն հարցն իր արձագանքը գտներ հանձինս մեր հայրենակիցների, լինեն նրանք ինձ նման հասարակ մարդիկ, թե մտավորականներ, կրոնական կամ պետական այրեր, քանի որ հասարակության անտարբերության պայմաններում դժվար թե այս գործը գլուխ գա:
...Իսկ այդ պարագայում փոքրիկ Վահանիկն ու Շուշանիկը կարող են այլեւս երբեք չստանալ Ձմեռ պապիկի նվերները:
- ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՍեպտեմբերի 14-ին «Զամանը», վկայակոչելով լեհական լրատվամիջոցներին, տեղեկացրել էր, որ Հայաստանը պատրաստվում է ապրանքատար 3 գնացք ձեռք բերել Պոզնանսկու վագոնների արտադրման գործարանից, ընդգծելով. «Գնացքները ...ԹԵՐԵՎՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՆԵՐԳՐԱՎՎԻ ՆԱԲՈՒԿԿՈ-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ
Հ. Չ.Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը պատճառ է դարձել, որ միջազգային շրջանառության մեջ դրվի տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ներգրավման հարցը: Այդ առումով ուշագրավ էին Եվրոպայում եւ Թուրքիայում ...ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Ա. Հ. 1Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ 3«Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» ադրբեջանցի տնօրեն, ճանաչված իրավապաշտպան Լեյլի Յունուսի կարծիքով` Ադրբեջանում խախտվում են ժողովրդավարական ազատության եւ մարդու իրավունքների բոլոր դրսեւորումները: ...ՏԵՂԻ՞Ն Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 14Ամերիկայի հայկական համագումարը, մասնավորապես, հայտարարեց, որ սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի նորմալ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների: Հայկական համագումարը հիշեցնում է, թե ինչպես ...ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՃԱՆԱՉԵՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Վենեսուելան պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի անկախությունը: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` վկայակոչելով Աբխազիայի ԱԳՆ տվյալներ: Վերջիններիս համաձայն, սեպտեմբերի 15-ին Վենեսուելա այցելած ...ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՉԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Միտք» վերլուծականի կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանին ներկա դրությամբ մտահոգում է, թե որ պայմանագրի հիման վրա է գծվելու հայ-վրացական սահմանը: Սարգսյանն առաջակում է փոքրիկ պատմական էքսկուրս անցկացնել` ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է «ՀԱՇՏԵՑՄԱՆ» ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Դեսպան Ջեյմս Ջեֆրին, այցելելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին, այնուհետեւ պատասխանել է լրագրողների՝ հայ-թուրքական «հաշտեցմանն» առնչվող հարցերին: Նա, «Զամանի» երեկվա համարի վկայությամբ, ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՍԿՍԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հ. Չ.Սեպտեմբերի 15-ին Անկարայում արտգործնախարար Դավութօղլուն՝ հանդիպելով Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալի հետ, Հայաստանի հետ «հաշտեցման» գործընթացի մասին մանրամասներ է հաղորդել: Հանդիպումից ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼՂՀ ԱՏԼԱՍԸ
Հ. Հ. 1ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով, ՀՀ կառավարության առընթեր նույնանուն կոմիտեի երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնը 2007-09 թթ. կազմել ու տպագրության է ...ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ՈՒ ՀԵՏԸՆԹԱՑԸ
Ա. Մ.
Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ «Էրեբունի-պլազա» հյուրանոցում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր զեկույցը պատրաստած «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ ...ՄԱՐՏԻ 1-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿԻԶԲ ԱՌԱՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ժամանակավոր հանձնաժողովի 15 ամսվա աշխատանքի արդյունք վերջնական եզրակացությունը ...ԹԵՆԻՍ` ՊԱՏԻ ՀԵՏ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք անձամբ արտաքին գործերի նախարարը ունենալ ...ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Մ. Խ. 3
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀՅԴ առաջարկած փոփոխությունները սկզբունքային պահերին են վերաբերում: Նախ առաջարկվում է առանց նախապայմանների բարելավել ու խորացնել երկկողմ հարաբերությունները` ...Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՎՐԱ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԹԵ՛ ԿՈՆԳՐԵՍԻՑ, ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՂԵԼ ԵՆ»
Ն. Մ.Որ փոփոխությունների կենթարկվի «Ժառանգությունը», ոչ մի կասկած չունի կուսակցությունից վերջերս հեռացված պատգամավոր Վարդան Խաչատրյանը, քանի որ կուսակցությունից հեռացել են դերակատարներ: Միեւնույն ժամանակ, ...«ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ» ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համակարգչային վիրուսների, սպամների եւ հաքերային գրոհների դեմ անվտանգության համակարգերի արտադրության առաջատար ընկերություն «Կասպերսկու լաբորատորիան» եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՆ ՈՒ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՆՎԵՐՆ ԻՐ ԲԱՐՁԻ ՏԱԿ ԳՏՆՈՂ 6-ԱՄՅԱ ՎԱՀԱՆԸ
ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ 1
«Սեքս անելն ի՞նչ է», կրկնելով հեռուստացույցից լսածը՝ հարցնում էր վեցամյա Վահանը, իսկ ես ու կինս չլսելու էինք դնում: Հազիվ էր երեխան մոռանում իր հարցադրումը, երբ ցուցադրվող հայկոմկոյական հերթական «սրամտության» ...ԱՌԱՆՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ
Հ. Ծ.Դիմացինին չճանաչելով` անհարկի վիրավորական խոսքեր ասելը, դժբախտաբար դարձել է, մեր օրերում առավել եւս, հայի կարեւոր հատկանիշներից մեկը: Ավելին, այդ խոսքերը պետք է անպայման զուգորդվեն նաեւ գերակայությամբ՝ ...ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՈՒԻՍԼԸՐ ՀԱՈՒՍ» ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Հ. Ծ.
Նախկինում երբեք չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված Արշիլ Գորկու 28 ստեղծագործությունները (գծանկարներ եւ կտավներ) ներկայացված են լինելու Մասաչուսեթսի «Ուիսլըր Հաուս» արվեստի թանգարանի «Պարկեր» սրահում ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԺԱՄԸ 20-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Երեկ «Ուրբաթ» ակումբում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը. «Հայաստանում եւ ԼՂՀ-ում այս պահին իրականացվող ծրագրերի մի ստվար զանգված ...ԼԵՎՈՆ ՓԱՉԱՋՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է «ՓՅՈՒՆԻԿ»
Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը մոտ երկու տարվա ընդմիջումից հետո վերադարձել է հարազատ կոլեկտիվ: Շվեդական ԳԱԻՍ-ը, որի հետ հայ ֆուտբոլիստը 2008-ի սկզբին քառամյա պայմանագիր ...ՀՈԿԵՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ
Թուրքիայում ավտովթարի զոհ է դարձել տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը: Վթարի հետեւանքով մահացել են նաեւ մեքենայում գտնվող Կարեն Խաչատրյանի կինն ու որդին: Կարեն Խաչատրյանը ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՐՈՇՎԵՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ
2010-ի փետրվարի 7-ին Վարշավայում կկայանա ֆուտբոլի 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Մասնակից 51 երկրների հավաքականները վիճակահանությամբ կբաշխվեն ընտրական 9 ...
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ.
ՊՈՒՏԻՆԻ ԶԱՅՐՈՒՅԹՆ ՈՒ ՉՍԻՐԱԾ ԲԱՌԵՐԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
ՆԱՄԱԿ՝ ԻՍՐԱՅԵԼԻՑ
Հարգանքներով՝ ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՆ ՈՒ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՆՎԵՐՆ ԻՐ ԲԱՐՁԻ ՏԱԿ ԳՏՆՈՂ 6-ԱՄՅԱ ՎԱՀԱՆԸ
ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ
«ՊԵՊՈՅԻ» ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԻԿՏՈՐՅԱ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու
«ԱՆԱԿՆԿԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ»
Հ. Չ.111
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔ Է ՍԿՍՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Հ. Չ.
ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԽԺՌՈՒՄ ՄԵՐ «ԳԱՅԻՉՆԻԿՆԵՐԸ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԳՐԱՆՑԵԼԻՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ՈՒ ՀԵՏԸՆԹԱՑԸ
Ա. Մ.ՏԵՂԻ՞Ն Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1785 Սկսվում է Ավարայի ՈՒմմա խանի արշավանքը դեպի Վրաստան և Հայաստան (Բորչալու, Ախթալա, Լոռի):
- 1882 Մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն (IV-ը):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

