
ՄԱՐՏԻ 1-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿԻԶԲ ԱՌԱՎ
Երեկ մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ժամանակավոր հանձնաժողովի 15 ամսվա աշխատանքի արդյունք վերջնական եզրակացությունը սկսեց ներկայացնել պատգամավորներին: Զեկույցը 138 էջ է, հանձխաժողովի նախագահը ժամը 14:30-ից մինչեւ 16:00-ն հասավ ընդամենը 53-րդ էջին, մի քանի անգամ ջուր խմեց, բայց միեւնույն է, դեռ առյուծի բաժինն այսօր է ներկայացնելու: Նախաբան խոսքում Ս. Նիկոյանը նշեց, որ եզրակացության իմաստն այդ իրադարձություններին այնպիսի գնահատական տալն է, որը կօգնի այդպիսի դեպքերի էլ երբեք չկրկնվելուն: Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովն աշխատել է հնարավորինս բաց. երկու անգամ երկարաձգել է գործունեության ժամկետը, հանձնաժողովականները 16 անգամ այցելել են քրեակատարողական հիմնարկներ, լսել կալանվածներին, նախաքննության ընթացքում տարբեր իրավասուների հրավիրել` անկախ դրանից, դա կարելի է եղել, թե ոչ, բայց արվել է ներքաղաքական վիճակից ելնելով: Հանձնաժողովի հիմնական խնդիր մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի մահվան հանգամանքների ճշտումը, որ հանձնաժողովը պետք է աներ, փաստորեն տեղի չի ունեցել: Փաստորեն հանձնաժողովը չի պատասխանել այդ հարցին շատ պարզ պատճառով` նա նախաքննական մարմին չէ, այդպիսի լիազորություններ չունի: Զեկույցը նախ նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական զարգացումների գնահատականը տվեց, համարելով որ այս շրջանի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ հիմնախնդիրները, լուծում չստանալով` հասարակության որոշակի հատվածի արդարացի դժգոհությունն են առաջացրել: Այս թեման բացելիս եզրակացության մեջ օգտվել են մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային կազմակերպությունների զեկույցներից, մեջբերումներ են արվել լրատվամիջոցների գնահատականներից, ընդդիմության լիդերների` ժողովրդային տրամադրություններ ստեղծող խոսքից, որոնք բոլորն էլ, ըստ եզրակացության, ազդեցություն են ունեցել դեպքերի զարգացման վրա: Որպես այս բաժնի ամփոփում՝ զեկույցը եզրակացնում է, թե ընտրապայքարի առաջին իսկ օրից անտեսվեցին պետության ձեռքբերումները, շեշտվեցին չլուծված խնդիրները, որդեգրվեց թշնամանքի եւ ատելության քարոզչության քաղաքականությունը, հասարակության մեջ իշխանության նկատմամբ անվստահությունը խորացվեց, ընտրությունների օրը եւ հաջորդած 10 օրերին ընդդիմության կազմակերպած հանրահավաքներն ապակայունացնում էին իրավիճակը, իշխանության եւ ընդդիմության փոխադարձ անհանդուրժողականությունը եւ փոխզիջման որոնման անհնարինությունը հանգեցրին մարտի 1-2-ի դեպքերին:
Մարտի 1-ի առավոտյան «Ազատության» հրապարակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ եզրահանգումների եզրահանգումն այն է, որ ոստիկանության գործողությունները ընդհանուր առմամբ եղել են իրավաչափ եւ համաչափ, բխել են «Ոստիկանության մասին» օրենքի համապատասխան կետերից: Չնայած եզրահանգումների մանրամասնություններում ասվում է, թե որոշ դեպքերում ոստիկանության աշխատակիցները ցուցաբերել են անհարկի միջամտություն, առանձին դեպքերում իրականացրել բռնություն, եւ հենց տվյալ գործողություններն ոչ իրավաչափ եւ անհամաչափ էին, որոնք, ի դեպ, քննության են առնվել հատուկ քննչական ծառայությունում, իսկ հանձնաժողովի տրամադրած նյութերով երեք քրեական գործ է հարուցվել:
Բացի այդ` նշվում է , որ միջոցառմանը մասնակցել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որը հանձնաժողովն անընդունելի է համարում զանգվածային միջոցառման համար: Բացի այդ` տեսանյութերը քչություն են արել, որպեսզի պարզվի, թե ինչ հանգամանքներում է սկսվել ոստիկանության ու ցուցարարների բախումը, մինչդեռ ոստիկանները խլել ու փչացրել են «Երկիր-մեդիայի», ԱԼՄ-ի, Ա1+-ի տեսանյութերը, եւ այս բոլոր վեր բերված արարմունքները մերոնք էլ չեն անի, եթե բոլոր այս ուղղություններով... դասընթացների գնան: Իսկ մարտի 1-ի առավոտյան «Ազատեք հրապարակը» կոչ ոստիկանության կողմից եղել է, սակայն գործողությունը չի սկսվել ժամը 7:00-ին, ինչպես ոստիկանությունն է պնդում, այլ 20 րոպե ավելի վաղ:
Մարտի 1-2-ի հետագա իրադարձությունների հետ կապված ոստիկանության գործողություններն էլ իրավաչափ են որակվել, էլի որոշ վերապահ դեպքերը բացառյալ: Ոստիկանության իրականացրած գործողությունները եղել են ոչ այնքան օպերատիվ եւ կազմակերպված` առանձին ծառայողների մասնագիտական ցածր պատրաստվածության պատճառով, «Չերյոմուխա-7» հատուկ միջոցն օգտագործել են ՀՀ ոստիակնության 10/33 զորամասի եւ հատուկ նշանակության ջոկատի ենթասպաները, եւ միշտ չէ, որ պահպանվել են դրանց օգտագործման կանոնները` որ դրանք արգելվում է օգտագործել մարդկանց կուտակումների ուղղությամբ:
Մնացյալը` վաղը: Ավելացնենք միայն, որ այս զեկույցը չեն ստորագրել ԱԺՄ-ն ներկայացնող Արտավազդ Վարդանյանը, որը համարում է, որ եթե մեղավորները, սպանություն կատարածնեը չեն նշվում, ուրեմն զեկույցն իր առաջ դրված խնդիրները չի լուծել, եւ «Նոր ժամանակների» ղեկավար Արամ Կարապետյանը: Իսկ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ու Արտաշես Շահբազյանը հատուկ կարծիք են ներկայացրել, որը կցվում է զեկույցին: Հատուկ կարծիքը վերաբերում է հիմնականոււմ ոստիկանության գործողություններն իրավաչափ եւ համաչափ գնահատելուն. «Մենք համակարծիք չենք այդ միանշանակ գնահատականին, որովհետեւ հենց զեկույցում էլ փաստված են այն առանձին դեպքերը, երբ ոստիկանության առանձին աշխատակիցներ գործադրել են անհամաչափ ուժ եւ առանձին դեպքերում դուրս են եկել նախատեսված սահմաններից, ինչը պատճառ է դարձել հետագա զարգացումների համար, ուստի երեկոյան, երբ գործադրվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցը, որը, մեր կարծիքով, ոչ միայն ոչ համաչափ, ոչ իրավաչափ է եղել, այլ նաեւ այսպիսի՛ գործողություններն են հանգեցրել վատ հետեւանքներին», ասաց Ա. Մինասյանը: Առարկությունը վերաբերում է նաեւ նախաքննության եւ հետաքննության ընթացքում եղած բացթողումներին, որոնք, ըստ ՀՅԴ-ականների, հիմք չեն տալիս պնդելու, որ նախաքննական գործողություններն ամբողջությամբ արժանահավատ են, եւ բացի այդ, քանի դեռ 10 մահվան, վիրավորված անձանց հանգամանքները բացահայտված չեն, պատճառված վնասի մեղավոր անձինք բացահայտված եւ պատասխանատվության ենթարկված չեն, անհրաժեշտ է հավելյալ քննություն:
Այդ դեպքում ՀՅԴ ներկայացուցիչներն ինչո՞ւ են ստորագրել զեկույցը: Նրանք զեկույցի մյուս մասերին համաձայն են:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՍեպտեմբերի 14-ին «Զամանը», վկայակոչելով լեհական լրատվամիջոցներին, տեղեկացրել էր, որ Հայաստանը պատրաստվում է ապրանքատար 3 գնացք ձեռք բերել Պոզնանսկու վագոնների արտադրման գործարանից, ընդգծելով. «Գնացքները ...ԹԵՐԵՎՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՆԵՐԳՐԱՎՎԻ ՆԱԲՈՒԿԿՈ-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ
Հ. Չ.Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը պատճառ է դարձել, որ միջազգային շրջանառության մեջ դրվի տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ներգրավման հարցը: Այդ առումով ուշագրավ էին Եվրոպայում եւ Թուրքիայում ...ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Ա. Հ. 1Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ 3«Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» ադրբեջանցի տնօրեն, ճանաչված իրավապաշտպան Լեյլի Յունուսի կարծիքով` Ադրբեջանում խախտվում են ժողովրդավարական ազատության եւ մարդու իրավունքների բոլոր դրսեւորումները: ...ՏԵՂԻ՞Ն Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 14Ամերիկայի հայկական համագումարը, մասնավորապես, հայտարարեց, որ սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի նորմալ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների: Հայկական համագումարը հիշեցնում է, թե ինչպես ...ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՃԱՆԱՉԵՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Վենեսուելան պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի անկախությունը: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` վկայակոչելով Աբխազիայի ԱԳՆ տվյալներ: Վերջիններիս համաձայն, սեպտեմբերի 15-ին Վենեսուելա այցելած ...ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՉԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Միտք» վերլուծականի կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանին ներկա դրությամբ մտահոգում է, թե որ պայմանագրի հիման վրա է գծվելու հայ-վրացական սահմանը: Սարգսյանն առաջակում է փոքրիկ պատմական էքսկուրս անցկացնել` ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է «ՀԱՇՏԵՑՄԱՆ» ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Դեսպան Ջեյմս Ջեֆրին, այցելելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին, այնուհետեւ պատասխանել է լրագրողների՝ հայ-թուրքական «հաշտեցմանն» առնչվող հարցերին: Նա, «Զամանի» երեկվա համարի վկայությամբ, ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՍԿՍԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հ. Չ.Սեպտեմբերի 15-ին Անկարայում արտգործնախարար Դավութօղլուն՝ հանդիպելով Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալի հետ, Հայաստանի հետ «հաշտեցման» գործընթացի մասին մանրամասներ է հաղորդել: Հանդիպումից ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼՂՀ ԱՏԼԱՍԸ
Հ. Հ. 1ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով, ՀՀ կառավարության առընթեր նույնանուն կոմիտեի երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնը 2007-09 թթ. կազմել ու տպագրության է ...ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ՈՒ ՀԵՏԸՆԹԱՑԸ
Ա. Մ.
Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ «Էրեբունի-պլազա» հյուրանոցում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր զեկույցը պատրաստած «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ ...ՄԱՐՏԻ 1-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿԻԶԲ ԱՌԱՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ժամանակավոր հանձնաժողովի 15 ամսվա աշխատանքի արդյունք վերջնական եզրակացությունը ...ԹԵՆԻՍ` ՊԱՏԻ ՀԵՏ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք անձամբ արտաքին գործերի նախարարը ունենալ ...ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Մ. Խ. 3
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀՅԴ առաջարկած փոփոխությունները սկզբունքային պահերին են վերաբերում: Նախ առաջարկվում է առանց նախապայմանների բարելավել ու խորացնել երկկողմ հարաբերությունները` ...Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՎՐԱ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԹԵ՛ ԿՈՆԳՐԵՍԻՑ, ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՂԵԼ ԵՆ»
Ն. Մ.Որ փոփոխությունների կենթարկվի «Ժառանգությունը», ոչ մի կասկած չունի կուսակցությունից վերջերս հեռացված պատգամավոր Վարդան Խաչատրյանը, քանի որ կուսակցությունից հեռացել են դերակատարներ: Միեւնույն ժամանակ, ...«ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ» ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համակարգչային վիրուսների, սպամների եւ հաքերային գրոհների դեմ անվտանգության համակարգերի արտադրության առաջատար ընկերություն «Կասպերսկու լաբորատորիան» եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՆ ՈՒ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՆՎԵՐՆ ԻՐ ԲԱՐՁԻ ՏԱԿ ԳՏՆՈՂ 6-ԱՄՅԱ ՎԱՀԱՆԸ
ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ 1
«Սեքս անելն ի՞նչ է», կրկնելով հեռուստացույցից լսածը՝ հարցնում էր վեցամյա Վահանը, իսկ ես ու կինս չլսելու էինք դնում: Հազիվ էր երեխան մոռանում իր հարցադրումը, երբ ցուցադրվող հայկոմկոյական հերթական «սրամտության» ...ԱՌԱՆՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ
Հ. Ծ.Դիմացինին չճանաչելով` անհարկի վիրավորական խոսքեր ասելը, դժբախտաբար դարձել է, մեր օրերում առավել եւս, հայի կարեւոր հատկանիշներից մեկը: Ավելին, այդ խոսքերը պետք է անպայման զուգորդվեն նաեւ գերակայությամբ՝ ...ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՈՒԻՍԼԸՐ ՀԱՈՒՍ» ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Հ. Ծ.
Նախկինում երբեք չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված Արշիլ Գորկու 28 ստեղծագործությունները (գծանկարներ եւ կտավներ) ներկայացված են լինելու Մասաչուսեթսի «Ուիսլըր Հաուս» արվեստի թանգարանի «Պարկեր» սրահում ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԺԱՄԸ 20-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Երեկ «Ուրբաթ» ակումբում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը. «Հայաստանում եւ ԼՂՀ-ում այս պահին իրականացվող ծրագրերի մի ստվար զանգված ...ԼԵՎՈՆ ՓԱՉԱՋՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է «ՓՅՈՒՆԻԿ»
Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը մոտ երկու տարվա ընդմիջումից հետո վերադարձել է հարազատ կոլեկտիվ: Շվեդական ԳԱԻՍ-ը, որի հետ հայ ֆուտբոլիստը 2008-ի սկզբին քառամյա պայմանագիր ...ՀՈԿԵՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ
Թուրքիայում ավտովթարի զոհ է դարձել տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը: Վթարի հետեւանքով մահացել են նաեւ մեքենայում գտնվող Կարեն Խաչատրյանի կինն ու որդին: Կարեն Խաչատրյանը ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՐՈՇՎԵՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ
2010-ի փետրվարի 7-ին Վարշավայում կկայանա ֆուտբոլի 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Մասնակից 51 երկրների հավաքականները վիճակահանությամբ կբաշխվեն ընտրական 9 ...
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ.
ՊՈՒՏԻՆԻ ԶԱՅՐՈՒՅԹՆ ՈՒ ՉՍԻՐԱԾ ԲԱՌԵՐԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
ՆԱՄԱԿ՝ ԻՍՐԱՅԵԼԻՑ
Հարգանքներով՝ ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՆ ՈՒ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՆՎԵՐՆ ԻՐ ԲԱՐՁԻ ՏԱԿ ԳՏՆՈՂ 6-ԱՄՅԱ ՎԱՀԱՆԸ
ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ
«ՊԵՊՈՅԻ» ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԻԿՏՈՐՅԱ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու
«ԱՆԱԿՆԿԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ»
Հ. Չ.111
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔ Է ՍԿՍՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Հ. Չ.
ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԽԺՌՈՒՄ ՄԵՐ «ԳԱՅԻՉՆԻԿՆԵՐԸ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԳՐԱՆՑԵԼԻՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ՈՒ ՀԵՏԸՆԹԱՑԸ
Ա. Մ.ՏԵՂԻ՞Ն Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1785 Սկսվում է Ավարայի ՈՒմմա խանի արշավանքը դեպի Վրաստան և Հայաստան (Բորչալու, Ախթալա, Լոռի):
- 1882 Մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն (IV-ը):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

