
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 14-ին «Զամանը», վկայակոչելով լեհական լրատվամիջոցներին, տեղեկացրել էր, որ Հայաստանը պատրաստվում է ապրանքատար 3 գնացք ձեռք բերել Պոզնանսկու վագոնների արտադրման գործարանից, ընդգծելով. «Գնացքները հարմարեցված են թուրքական երկաթուղու ռելսերին եւ նախատեսվում են Գյումրի-Կարս երթուղու համար»:
Նախորդ համարում «Ազգն» անդրադարձել էր այս տեղեկությանը, գիտակցելով դրա կարեւորությունը հայ-թուրքական սահմանի բացման, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այլ կերպ` անկախ ընդդիմության հակազդեցությունից, իշխանությանը հասցեագրած մեղադրանքներից կամ նստացույցից ու հացադուլից, Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը շարունակում է ծավալվել, դրա արդյունքները կարծես կանխորոշվում են:
Թերեւս այդ առումով պատահական չէ «Եվրոնյուզի» թուրքական ծառայության` «Աբհաբեր» կայքէջի երեկա հրապարակումը, թե Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» արձանագրությունները երկու երկրների ֆուտբոլային ազգային հավաքականների հանդիպման նախօրյակին` այսինքն հոկտեմբերի 13-ին կստորագրեն նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն: Ի դեպ, 1921 թ. Կարսի պայմանագիրը նույնպես հոկտեմբերի 13-ին է ստորագրվել:
Կանխորոշման գրավականը, թերեւս, «հաշտեցման» գործընթացի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության շահագրգռություններն են, ինչպես նաեւ ի դեմս Սիրիայի, ինչու չէ, Արաբական Միացյալ Էմիրությունների դրական վերաբերմունքը: Սիրիայի պարագայում նկատի ենք առնում հաշտեցման առնչությամբ նախագահ Բաշար Ասադի ողջույնի հայտարարությունը, որ նա սեպտեմբերի 14-ին Դամասկոսում արել էր թուրք լրագրողներին, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների դեպքում` «Խալիջ» թերթի սեպտեմբերի 12-ի համարը, որտեղ հոդվածագիր Մուհամմեդ Նորադդինը հայերից պաշտոնապես ներողություն խնդրելու կոչ է անում Թուրքիային:
Նա ընդգծում է. «1915-ի իրադարձությունների հետեւանքով Անատոլիայի ազգագրությունը փոխվեց հօգուտ թուրքերի եւ քրդերի: Հայերը տարածաշրջանում կորցրեցին իրենց կենսագործունեության ոլորտը` Արեւելյան Անատոլիան, որը նրանք Արեւմտյան Հայաստան են անվանում: Հայերը Թուրքիայից ոչ միայն ցեղասպանության ճանաչումն են պահանջում, այլեւ փոխհատուցում` զոհերի համար եւ Անատոլիայում իրենց թողած ունեցվածքի վերադարձը: Ներողություն խնդրելը բացասաբար չի անդրադառնա Թուրքիայի վարկանիշի վրա, ընդհակառակը, նրան կդարձնի ազատություններն ու մարդու իրավունքները հարգող պետություն»:
Այս պահանջը, ինչ խոսք, ենթադրում է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանության փաստը: Քանի որ առանց հարցի քննարկման անիմաստ է ճանաչում ակնկալելը, ուստի քննարկումից խուսափել` կնշանակի թերագնահատել ցեղասպանության միջազգային ճանաչման ձեռքբերումները, կասկածի տակ դնել ոչ թե ցեղասպանության իրողությունը, այլ այդ հարցում հայկական կողմի իրավացիությունը, առիթ տալ թուրքական կողմին ի լուր աշխարհի մատնացույց անել հայերի խուսափողական կեցվածքը եւ նախադրյալներ ստեղծել, որ Թուրքիան ճշտի հայ-թուրքական հաշտեցման երկրորդ արձանագրությամբ նախատեսվող պատմական հարցերի ենթահանձնաժողովի օրակարգը:
Եթե Թուրքիային արաբական թերթի ներկայացրած՝ «հայերից ներողություն խնդրելու» պահանջը համադրենք Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան եւ պետքարտուղարի նախկին տեղակալ Մարկ Գրոսմանի սեպտեմբերի 6-ի հայտարարության հետ. «Հայաստան-Թուրքիա հաշտեցումը չի կարող վերջակետ դնել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություններին», ապա ակնհայտ կդառնա ենթահանձնաժողովում ոչ թե 1915-ի իրադարձությունների, այլ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա թուրքական ժխտողականության հարցերի քննարկման նպատակահարմարությունը:
Ի վերջո, ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն, քաղաքականության խնդիրն է, պահանջում է քաղաքական գնահատական: Իսկ պատմաբանների խնդիրը 1915-ի իրադարձությունների ուսումնասիրությունն է, այլ ոչ թե դրանք բնութագրելը կամ դրանց առնչությամբ վճիռ կայացնելը: Հատկապես այն դեպքում, երբ 1915-ի իրադարձությունները 22 երկրներում խորհրդարանների կամ պետության մակարդակով արդեն բնութագրվել եւ ճանաչվել են որպես ցեղասպանություն: Հետեւաբար, ելնելով ենթահանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հավանականությունից, չի կարելի ենթադրություն անել, թե այդ հարցում իշխանությունները պատրաստ են ընդունել Թուրքիայի տեսակետը եւ սեփական ենթադրությամբ հայ ժողովրդի ենթագիտակցության մեջ կամա թե ակամա ամրապնդել զիջումների անխուսափելիությունը Հայ դատի եւ պահանջատիրության հարցերում:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՍեպտեմբերի 14-ին «Զամանը», վկայակոչելով լեհական լրատվամիջոցներին, տեղեկացրել էր, որ Հայաստանը պատրաստվում է ապրանքատար 3 գնացք ձեռք բերել Պոզնանսկու վագոնների արտադրման գործարանից, ընդգծելով. «Գնացքները ...ԹԵՐԵՎՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՆԵՐԳՐԱՎՎԻ ՆԱԲՈՒԿԿՈ-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ
Հ. Չ.Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը պատճառ է դարձել, որ միջազգային շրջանառության մեջ դրվի տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ներգրավման հարցը: Այդ առումով ուշագրավ էին Եվրոպայում եւ Թուրքիայում ...ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Ա. Հ. 1Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր տիկին Սիլվի Գիյոմը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա ...ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ 3«Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» ադրբեջանցի տնօրեն, ճանաչված իրավապաշտպան Լեյլի Յունուսի կարծիքով` Ադրբեջանում խախտվում են ժողովրդավարական ազատության եւ մարդու իրավունքների բոլոր դրսեւորումները: ...ՏԵՂԻ՞Ն Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 14Ամերիկայի հայկական համագումարը, մասնավորապես, հայտարարեց, որ սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի նորմալ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների: Հայկական համագումարը հիշեցնում է, թե ինչպես ...ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՃԱՆԱՉԵՑ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Վենեսուելան պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի անկախությունը: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը` վկայակոչելով Աբխազիայի ԱԳՆ տվյալներ: Վերջիններիս համաձայն, սեպտեմբերի 15-ին Վենեսուելա այցելած ...ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՉԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Միտք» վերլուծականի կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանին ներկա դրությամբ մտահոգում է, թե որ պայմանագրի հիման վրա է գծվելու հայ-վրացական սահմանը: Սարգսյանն առաջակում է փոքրիկ պատմական էքսկուրս անցկացնել` ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է «ՀԱՇՏԵՑՄԱՆ» ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Դեսպան Ջեյմս Ջեֆրին, այցելելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինին, այնուհետեւ պատասխանել է լրագրողների՝ հայ-թուրքական «հաշտեցմանն» առնչվող հարցերին: Նա, «Զամանի» երեկվա համարի վկայությամբ, ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՍԿՍԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հ. Չ.Սեպտեմբերի 15-ին Անկարայում արտգործնախարար Դավութօղլուն՝ հանդիպելով Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալի հետ, Հայաստանի հետ «հաշտեցման» գործընթացի մասին մանրամասներ է հաղորդել: Հանդիպումից ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼՂՀ ԱՏԼԱՍԸ
Հ. Հ. 1ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով, ՀՀ կառավարության առընթեր նույնանուն կոմիտեի երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնը 2007-09 թթ. կազմել ու տպագրության է ...ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ՈՒ ՀԵՏԸՆԹԱՑԸ
Ա. Մ.
Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ «Էրեբունի-պլազա» հյուրանոցում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր զեկույցը պատրաստած «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ ...ՄԱՐՏԻ 1-Ի ԶԵԿՈՒՅՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿԻԶԲ ԱՌԱՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ժամանակավոր հանձնաժողովի 15 ամսվա աշխատանքի արդյունք վերջնական եզրակացությունը ...ԹԵՆԻՍ` ՊԱՏԻ ՀԵՏ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք անձամբ արտաքին գործերի նախարարը ունենալ ...ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Մ. Խ. 3
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀՅԴ առաջարկած փոփոխությունները սկզբունքային պահերին են վերաբերում: Նախ առաջարկվում է առանց նախապայմանների բարելավել ու խորացնել երկկողմ հարաբերությունները` ...Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՎՐԱ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԹԵ՛ ԿՈՆԳՐԵՍԻՑ, ԹԵ՛ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՂԵԼ ԵՆ»
Ն. Մ.Որ փոփոխությունների կենթարկվի «Ժառանգությունը», ոչ մի կասկած չունի կուսակցությունից վերջերս հեռացված պատգամավոր Վարդան Խաչատրյանը, քանի որ կուսակցությունից հեռացել են դերակատարներ: Միեւնույն ժամանակ, ...«ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ» ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համակարգչային վիրուսների, սպամների եւ հաքերային գրոհների դեմ անվտանգության համակարգերի արտադրության առաջատար ընկերություն «Կասպերսկու լաբորատորիան» եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՆ ՈՒ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՆՎԵՐՆ ԻՐ ԲԱՐՁԻ ՏԱԿ ԳՏՆՈՂ 6-ԱՄՅԱ ՎԱՀԱՆԸ
ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ 1
«Սեքս անելն ի՞նչ է», կրկնելով հեռուստացույցից լսածը՝ հարցնում էր վեցամյա Վահանը, իսկ ես ու կինս չլսելու էինք դնում: Հազիվ էր երեխան մոռանում իր հարցադրումը, երբ ցուցադրվող հայկոմկոյական հերթական «սրամտության» ...ԱՌԱՆՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ
Հ. Ծ.Դիմացինին չճանաչելով` անհարկի վիրավորական խոսքեր ասելը, դժբախտաբար դարձել է, մեր օրերում առավել եւս, հայի կարեւոր հատկանիշներից մեկը: Ավելին, այդ խոսքերը պետք է անպայման զուգորդվեն նաեւ գերակայությամբ՝ ...ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՈՒԻՍԼԸՐ ՀԱՈՒՍ» ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Հ. Ծ.
Նախկինում երբեք չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված Արշիլ Գորկու 28 ստեղծագործությունները (գծանկարներ եւ կտավներ) ներկայացված են լինելու Մասաչուսեթսի «Ուիսլըր Հաուս» արվեստի թանգարանի «Պարկեր» սրահում ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԺԱՄԸ 20-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Երեկ «Ուրբաթ» ակումբում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը. «Հայաստանում եւ ԼՂՀ-ում այս պահին իրականացվող ծրագրերի մի ստվար զանգված ...ԼԵՎՈՆ ՓԱՉԱՋՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է «ՓՅՈՒՆԻԿ»
Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը մոտ երկու տարվա ընդմիջումից հետո վերադարձել է հարազատ կոլեկտիվ: Շվեդական ԳԱԻՍ-ը, որի հետ հայ ֆուտբոլիստը 2008-ի սկզբին քառամյա պայմանագիր ...ՀՈԿԵՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ
Թուրքիայում ավտովթարի զոհ է դարձել տափօղակով հոկեյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը: Վթարի հետեւանքով մահացել են նաեւ մեքենայում գտնվող Կարեն Խաչատրյանի կինն ու որդին: Կարեն Խաչատրյանը ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՐՈՇՎԵՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ
2010-ի փետրվարի 7-ին Վարշավայում կկայանա ֆուտբոլի 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Մասնակից 51 երկրների հավաքականները վիճակահանությամբ կբաշխվեն ընտրական 9 ...
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ.
ՊՈՒՏԻՆԻ ԶԱՅՐՈՒՅԹՆ ՈՒ ՉՍԻՐԱԾ ԲԱՌԵՐԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
ՆԱՄԱԿ՝ ԻՍՐԱՅԵԼԻՑ
Հարգանքներով՝ ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՆ ՈՒ ՁՄԵՌ ՊԱՊԻ ՆՎԵՐՆ ԻՐ ԲԱՐՁԻ ՏԱԿ ԳՏՆՈՂ 6-ԱՄՅԱ ՎԱՀԱՆԸ
ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ
«ՊԵՊՈՅԻ» ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԻԿՏՈՐՅԱ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու
«ԱՆԱԿՆԿԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ»
Հ. Չ.111
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔ Է ՍԿՍՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Հ. Չ.
ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԽԺՌՈՒՄ ՄԵՐ «ԳԱՅԻՉՆԻԿՆԵՐԸ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԳՐԱՆՑԵԼԻՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ՈՒ ՀԵՏԸՆԹԱՑԸ
Ա. Մ.ՏԵՂԻ՞Ն Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1785 Սկսվում է Ավարայի ՈՒմմա խանի արշավանքը դեպի Վրաստան և Հայաստան (Բորչալու, Ախթալա, Լոռի):
- 1882 Մահացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն (IV-ը):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

