
ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԽԺՌՈՒՄ ՄԵՐ «ԳԱՅԻՉՆԻԿՆԵՐԸ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԳՐԱՆՑԵԼԻՍ
Պարզվում է, որ անկախ նրանից՝ ուրախալի իրադարձություն է հետդ կատարվում, թե ցավալի, ստիպված ես բախվել որոշ պետական կառույցների բացահայտ կաշառակերության փաստերին: Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունում, գերեզմանոցներում նման վիճակի անթույլատրելիության մասին մի քանի ամիս առաջ հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ խնդիր դրեց արմատական փոփոխություններ կատարել այս ոլորտներում: Կառավարության վերջին նիստում վարչապետը վերստին անդրադարձավ այս հարցերին՝ փաստելով, որ թեեւ խնդիրներն ամբողջությամբ լուծված չեն, բայց բարելավվում են քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Սակայն, եթե դա կարելի է ասել, անձնագրերի ու վիզաների վարչության կամ գերեզմանոցներում մատուցվող ծառայությունների մասին, ապա նույնը չի կարելի ասել ոստիկանության մեկ այլ ստորաբաժանման՝ ճանապարհային ոստիկանության մեքենաների գրանցմամբ զբաղվող բաժնում: Այստեղ ոչ թե ծառայություններ են մատուցվում, այլ զբաղված են ծառայությունների ապօրինի վաճառքով:
Այն, ինչ պատմեց ավտոմեքենան գրանցած քաղաքացին, այցելելով մեր խմբագրություն, ապշեցուցիչ էր իր բացահայտ լկտիությամբ, եւ այլ կերպ, քան ծաղրուծանակ մեր քաղաքացիների նկատմամբ, անվանել չես կարող: Ընդ որում, այդ վիճակի մասին գիտեն բոլոր ավտոմեքենա գնած մարդիկ՝ սեփական, գերատեսչական, թե մասնավոր ընկերության համար:
Ինչպիսի՞ն է գումարի շորթման շղթան, երբ ստիպված ես լինում անցնել «գայիչնիկների» թրի տակով: Մեքենան ձեռք բերելուց եւ առքուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացումից հետո դիմում ես ճանապարհային ոստիկանության համապատասխան տարածքային բաժնին: Նախ պետք է դիմում գրես: Թեեւ դիմում գրելու համար բլանկով թուղթը դրված է, բայց ոչ ոք չի համարձակվի նման քայլի դիմել: Դիմում գրելու մենաշնորհն ունի, ինչպես նշեց մեր զրուցակիցը, «ինչ-որ տղա, որը տեղի աշխատակից է», եւ յուրաքանչյուր դիմումի համար նրան պետք է վճարել… 2 հազար դրամ:
«Ի՞նչ կլինի, եթե ինքդ գրես դիմումը եւ հանձնես» հարցին մեքենա գնած մեր զրուցակիցը, որն, ի դեպ, ուներ բարձրագույն կրթություն եւ դիմում գրելու որեւէ դժվարություն չուներ, պատասխանեց, որ դա հնարավոր չէ: Այդ դեպքում անպայման ինչ-որ թերություն կգտնեն ու կհրաժարվեն ընդունել: «Ընդունված է, որ դիմումը պետք է գրի այդ տղան եւ առձեռն ստանա 2 հազար դրամ», ասաց նա ու շարունակեց, որ այդ դիմումը, օրինականորեն մուծված պետական տուրքերի կտրոնների հետ գնորդը (եւ ոչ թե դիմում գրող տղան) տանում է տվյալ բաժնի «ԳԱԻ պետի մոտ»: Պետը մակագրում է, որպեսզի տեսուչներից մեկը զբաղվի գրանցմամբ: Այստեղից սկսվում է մեքենայի գրանցման առավել ծախսատար մասը, որից ոչ մի տեղ փախչել չես կարող: Թեթեւ բեռնատարների համար պետք է վճարես 25-30 հազար դրամ, բեռնատարների համար՝ 30-35 հազար դրամ: Միամիտներին ասենք, որ սա նույնպես կապ չունի պետական, օրինական վճարների հետ: Սա կաշառք է, որը տրվում է տվյալ տեսուչին՝ առձեռն, որպեսզի ինքը մակագրի եւ գրանցման գործընթացը շարունակվի: «Եթե չտանք, գրանցումը կձգձգեն: Սկզբից կասեն՝ դեղատուփ եւ կրակմարիչ չկա: Դրանք կբերենք, բայց այդ դեպքում արդեն իրենք ժամանակ չեն ունենա մեզ ընդունելու: Ասում են՝ վաղը եկեք, ընդմիջումից հետո, բայց կաշառքը տվողներին անմիջապես ընդունում են»:
Գրանցման գործընթացի ամենամեծ կաշառքը մուծելով, սակայն, գումարի շորթման մեքենան չի դադարում գործելուց: Վճարեցիր, հետո իջնում ես ներքեւ, որտեղ մեկ այլ պատուհանից մեքենայի տեխանձնագիրն են տալիս: Այդտեղ էլ 3 հազար դրամ ես տալիս: Ընդ որում, տալիս են ժամանակավոր տեխանձնագիր՝ թղթի վրա տպած: Միայն 1 տարի հետո են տալիս պլաստիկ անձնագիր, որը նույնպես իր գինն ունի՝ 5-6 հազար դրամ: Դա շորթում են 1 տարի հետո: Ի դեպ, 1 տարվա ժամկետի մասին: Զավեշտ է, բայց մեր երկրում կարելի է, օրինակ, 3 օրում անշարժ գույք գրանցել, իսկ մեքենայի անձնագիրը պատրաստել… 1 տարում: Երեւակայությունը չի բավարարում անգամ պատկերացնելու, թե ինչպես է 365 օր շարունակ մեքենայի տեխանձանգիր պատրաստվում: Թվում է, թե սրանով վերջապես ավարտվում է գումարներ բաժանելու եւ սրա-նրա առջեւ ստորանալու շղթան, բայց ոչ…
Ինչպես հայտնեց խմբագրության մեր այցելուն, 2 հազար դրամ կաշառք էլ տալիս ես, որպեսզի պարզապես համակարգչով ստուգեն՝ մեքենան Ինտերպոլով հետախուզման մե՞ջ է, թե՞ ոչ: Վերջում էլ 1000 դրամ տալիս ես «քաղաքացիական հագուստով մի տղայի», որը նայում է շարժիչի եւ թափքի համարները ու գրում է՝ դրանք համապատասխանում են չափանիշներին:
Ամփոփենք, ավտոմեքենա ձեռք բերելու ուրախությունդ մթագնվում է 35-40 հազար դրամ կաշառքների վճարմամբ (պետական վճարումները կազմում են մոտ 25 հազար դրամ): Յուրաքանչյուր մեքենայից այդքան գումար է մուտք գործում ճանապարհային ոստիկանության վերոհիշյալ բաժնի աշխատակիցների գրպանը: Մնում է հաշվել, թե տարեկան մեքենաների առքուվաճառքի քանի հազար գործարք է գրանցվում Հայաստանում, որքան ապօրինի գումարներ են խժռում մեր փառապանծ «գայիչնիկները» եւ որքան են տուժում ավտոմեքենա ձեռք բերած մեր քաղաքացիները եւ ընկերությունները այդ մակաբույծների պատճառով: Անհաշվելի են միայն քաղաքացիների նյարդերի ու ժամանակի կորուստը, բացի նյութականից, նրանց նաեւ բարոյական վնասը եւ նույն «գայիչնիկների» հասցեին ուղղված հայհոյանքները:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ԲԱՑԵԼՈՒ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ»
Հ. Չ.Քաղաքական, տնտեսական եւ հասարակական հետազոտությունների հիմնադրամի՝ SETA-ի փորձագետ, պրոֆ. Բյուլենթ Արասը Եվրոմիության բյուլետենում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: «Եվրոնյուզի» թուրքերեն ...ՊՈՒՏԻՆԻ ԶԱՅՐՈՒՅԹՆ ՈՒ ՉՍԻՐԱԾ ԲԱՌԵՐԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ 15Երբ ծագումով ադրբեջանցի ռուսաստանաբնակ գործարար Թելման Իսմայիլովը վերջերս բացեց իր հյուրանոցային համալիրը Թուրքիայում, բացման կապակցությամբ հրավիրեց Պերիս Հիլթոնին, Շերոն Սթոունին, Ռիչարդ Գիրին եւ հոլիվուդյան ...«ԱՆԱԿՆԿԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ»
Հ. Չ.111 17Այդ մասին երեկ նշել է Նյու Յորքի TurkishNY կայքէջը: Ըստ տեղեկության, Միլլի Մեջլիսի նախկին նախագահ եւ փոխվարչապետ Ռասուլ Գուլիեւը, ելույթ ունենալով Այլընտրանքային քաղաքականությունների կենտրոնում, արձանագրությունների ...ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ «ԹԵԺԸ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հետաքրքրական ու լարված քաղաքական շաբաթ ենք մուտք գործում. նախ` հայ-թուրքական արձանագրությունների 6-շաբաթյա քննարկման երրորդ շաբաթն է մեկնարկում, եւ ըստ էության քննարկումներ, որպես այդպիսին, չեն եղել, ...«ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ՊԵՏՔ Է ՄՏՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ի՞նչ ազդեցություն կունենա օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունը Հայաստան-սփյուռք հարաբերությունների վրա: Այս հարցի վերաբերյալ երեկ «Հայելի» ակումբում իրենց տեսակետները ...«ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՆԱՏՈԼԻԱ ԴԱՌՆԱԼ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՀայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների հրապարակումը բուռն հակազդեցություն է առաջ բերել ինչպես մեր հանրապետությունում, ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ի՞ՆՉ Է ԿՇԵՌՔԻ ՆԺԱՐՆԵՐԻՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Թուրքիան 16 տարի առաջ փակված Հայաստանի սահմանը բացելու ցանկություն է հայտնել իր կամքով, այսինքն՝ նա այդ սահմանի բացման գործում շահագրգռված է: Եվ զարմանալի կլիներ, եթե Թուրքիան ընդսմին չձգտեր այդ գործում ...ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ն. Մ.Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է 2009-ի օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված փաստաթղթին: Հայտարարության ...ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՎՆ Հ.Բ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ԿՈՂՄԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻՈՅ ԿՈՂՄԷ ՔՆՆԱՐԿՈՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԱԾ
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Կեդրոնական Վարչական Ժողով Նիւ Եորք, 10 Սեպտեմբեր 2009 131 Օգոստոս 2009-ին, Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւնը, Զուիցերիոյ Արտաքին Գործոց Դաշնակցային Բաժանմունքին եւ Թուրքիոյ Արտաքին Գործոց Նախարարութեան հետ համատեղ, հրապարակեց Հայաստանի ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐ ԲՈՂՈՔԸ ԿԱՐՏԱՀԱՅՏԻ ՀԱՑԱԴՈՒԼԻ ԵՎ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Այսօրվանից Հայ հեղափոխական դաշնակցությունը մի շարք միջոցառումներով իր անհամաձայնությունը կարտահայտի օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Մասնավորապես ...24 ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ, 50 ՆՍՏԱՑՈՒՑԱՎՈՐ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐ
ՀՅԴ 24 անդամ, այդ թվոււմ` Ազգային ժողովի դաշնակցական պատգամավորներ եւ ղեկավար այլ անձինք են հացադուլ անելու Հայաստանի կառավարության եւ արտգործնախարարության շենքերի առջեւ` բողոքելով նախաստորագրված հայ-թուրքական ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԵԼ Է ԴԺՎԱՐԻՆ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ
Ն. Մ.Նախագահ Սարգսյանն այցելել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հավաքի մասնակիցներին, Ծաղկաձոր: Հանդիպման ժամանակ, հայ-թուրքական երկխոսությանն անդրադառնալով, նախագահն ասել է, թե Հայաստանը մտել ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ
Մ. Խ.Թուրքական լրատվամիջոցներից մեկը երեկ տեղեկություն էր տարածել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքական երկխոսության շրջանակում սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում հնարավոր է Հայաստանի նախագահ ...ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԽԺՌՈՒՄ ՄԵՐ «ԳԱՅԻՉՆԻԿՆԵՐԸ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԳՐԱՆՑԵԼԻՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Պարզվում է, որ անկախ նրանից՝ ուրախալի իրադարձություն է հետդ կատարվում, թե ցավալի, ստիպված ես բախվել որոշ պետական կառույցների բացահայտ կաշառակերության փաստերին: Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունում, ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՇՆԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ
ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան երկրի շրջանային իշխանություններից պահանջել է պատրաստ լինել գործազուրկների թվի աճին: Նախարարության պաշտոնյաների կանխատեսումների համաձայն, ...ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԻՆ ՉԹԱՐԳՄԱՆԵՑԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5
Եթե հետագայում լսեք, որ Միշել Լեգրանն ու իր տիկինը հայերի եւ ընդհանրապես Հայաստանի մասին բացասական վերաբերմունք ունենան ու հայերին դասեն աշխարհի ամենաանքաղաքակիրթ, աննրբանկատ եւ անշնորհք ժողովուրդների ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ՝ «ԲԱՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀուլիսի 30-ին բազմաժանր երաժշտության գալահամերգով բացվեց «Բաց երաժշտություն» փառատոնը, որի կազմակերպիչներն ի սկզբանե խոստացան երաժշտական հրավառություն եւ անակնկալների շարք: Ու թեեւ փառատոնի 23 համերգների ...ՌՈՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԼԵԳԵՆԴԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ն. Պ.Բրիտանական լեգենդար ռոք խումբը՝ Uriah Heep, հոկտեմբերի 16-ին հանդես կգա Երեւանում: Համերգը, որ նվիրված է «Շանթ» հեռուստաընկերության 15-ամյակին, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային ...ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞ «ԿԵՌԱՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԻ» ՎԵՐԱՏՊՈՒԹՅՈՒՆԸ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Շաբաթ օրվա համարում «Ազգ»-ը տեղեկացրել է արդեն Իսրայելի ներքին գործերի նախարարության որոշման մասին, համաձայն որի կասեցվել է երկու հայ ճեմարանականների` Նարեկ Հովհաննիսյանի եւ Դավիթ Հարությունյանի երկրից ...«ՍԻՐԵԼԻ՛ ԵՂԲԱՅՐՍ. ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ՝ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ» ԲԱՑԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հ. Հ.Սեպտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնի սրահում կբացվի «Սիրելի՛ եղբայրս. Հայերը Թուրքիայում՝ 100 տարի առաջ» Օռլանդո Կառլո Կալումենոյի բացիկների հավաքածուի ցուցադրությունը: Ցուցահանդեսի նյութերը պատրաստել ...ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՒՆՁՔ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԹեմատիկ եւ ոճային բազմազանությունն է բնորոշը Ղարիբ Եղիազարյանի այն ցուցադրությանը, որ այս օրերին ընթանում է նկարիչների միության 2-րդ հարկի սրահում: Տարիների աշխատանքի հունձք, ակնհայտորեն մեկը մյուսից ...ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԲԵՐՎԱԾ 17-ՐԴ ԴԱՐԻ ԱՎԵՏԱՐԱՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի բարեգործության շնորհիվ Մաշտոցի անվան Մատենադարանը հարստացավ եւս մեկ ձեռագրով` գրված Տաթեւում 1689 թվականին, Մահտեսի Արիստակեսի գրչով: ...ՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՐՏՅՈՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԷՐ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրենց մրցավեճն ավարտեցին ձյուդոյիստները: Եվրոպայի երիտասարդական առաջնության պարգեւներն էին վիճարկում 38 երկրների 294 ձյուդոյիստներ: Հայաստանի հավաքականի ...ԱՐՈՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԲՈԼՈՐԻՆ
Լեւոն Արոնյանն իր մարզական կարիերայում հերթական մրցաշարը շահեց: Բիլբաոյում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտ» մրցանակի խաղարկության նախավերջին՝ 5-րդ տուրում հաղթելով Իսպանիայում բնակվող Ալեքսեյ Շիրովին, ...ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ
Իսրայելում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող մրցելույթները շարունակեցին հայ ծանրորդները: Մինչեւ 94 կգ քաշային կարգում Համլետ Պողոսյանը երկամարտի 303 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի ...ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Հայաստանի 9 բռնցքամարտիկներից միայն մեկը՝ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) դարձավ Միլանում անցկացված աշխարհի առաջնության մրցանակակիր: Հայ բռնցքամարտիկը հասել էր մինչեւ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը Ուզբեկստանի ...ՄՐՑԱՇԱՐՆ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Արմատ» ակումբում հյուրընկալվել էին իտալական Ֆերմո քաղաքում մինչեւ 18 տարեկանների շախմատի Եվրոպայի չեմպիոն հռչակված Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաեւ միայն վերջին տուրում մեդալներից զրկված Վահե Բաղդասարյանն ...
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ.
ՊՈՒՏԻՆԻ ԶԱՅՐՈՒՅԹՆ ՈՒ ՉՍԻՐԱԾ ԲԱՌԵՐԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
ՆԱՄԱԿ՝ ԻՍՐԱՅԵԼԻՑ
Հարգանքներով՝ ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել
ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆ. «ԱՆԿԱՐԱՆ ՀԱՇՎԻ Է ԱՌՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ»
Մ. Խ.
«ՊԵՊՈՅԻ» ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԻԿՏՈՐՅԱ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու
«ԱՆԱԿՆԿԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ»
Հ. Չ.111
ԲԱՔՈՒՆ ՉԸՆԴՈՒՆԵՑ ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀՈՒՆ
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔ Է ՍԿՍՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Հ. Չ.
ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԽԺՌՈՒՄ ՄԵՐ «ԳԱՅԻՉՆԻԿՆԵՐԸ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԳՐԱՆՑԵԼԻՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՐԱՖՖԻՆ ԷԼ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ

- 1813 Ալեքսանդր I-ի հրովարտակը Վրաստանի հայերին, որով ցարը շնորհակալություն էր հայտնում նրանց` Վրաստանում ռուսական բանակին ցույց տված օգնության համար:
- 1856 Կ. Պոլսում Հ. Սվաճյանի խմբագրողթյամբ լույս է տեսնում «Մեղու» կիսամսյա, ապա տասնօրյա հանդեսը: 1872-1874 թթ. պարբերականը խմբագրողմ էր Հ. Պարոնյանը:
- 1889 Թիֆլիսում բացվեց գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքների Կովկասյան ցուցահանդեսը:
- 1929 Երևանում բացվում է «Կորչի անգրագիտությունը» ընկերության հանրապետական առաջին համագումարը:
- 1939 Սկսվեց «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

