
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում Հարութ Սասունյանն անդրադառնում է Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարությունների նախաստորագրած արձանագրություններին:
Շրջանային եւ միջազգային մամուլի հարյուրավոր հոդվածներն ու տարբեր պաշտոնական այրերի հայտարարությունները քննարկելուց հետո պարզ է դառնում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները չեն վավերացվելու թուրքական խորհրդարանի կողմից մինչեւ Հայաստանն առաջինը զիջումներ չկատարի Ղարաբաղի (Արցախի) հարցի վերաբերյալ:
Ինչպես ակնկալվում էր, անցյալ շաբաթվա ամբողջ ընթացքում վերոնշյալ արձանագրությունների դեմ քննադատական արտահայտություններ տեղի ունեցան ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Ավելին, ադրբեջանցի որոշ պաշտոնական այրեր եւ մեկնաբաններ պախարակեցին թուրք ղեկավարներին մինչեւ ղարաբաղյան հարցի կարգավորումը Հայաստանի հետ սահմանը չբացելու իրենց հաճախակի կրկնված խոստումներից հետ կանգնելու համար:
Ապրիլի 22-ին, երբ Հայաստանն ու Թուրքիան հրապարակեցին իրենց վիճելի հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու «ճանապարհային քարտեզը», Ադրբեջանը խստորեն դեմ արտահայտվեց եւ սպառնաց վրեժխնդիր լինել Թուրքիայից՝ ձեռնարկելով մի շարք քայլեր, որոնց թվում նաեւ՝ նավթի պաշարների առաքումը դադարեցնելը: Թուրք ղեկավարներն անմիջապես կանգնեցրին «ճանապարհային քարտեզի» կիրառումը, որպեսզի հաճոյանան իրենց «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին: Նրանք բազմիցս կրկնեցին, որ Հայաստանի հետ իրենց երկրի սահմանը չեն բացի, մինչեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը չբավարարի Ադրբեջանին: Վարչապետ Էրդողանը պարտավորված զգաց մայիսին Բաքու մեկնել եւ միեւնույն խոստումը կրկնել ազերի խորհրդարանում արտասանած իր ելույթի ժամանակ:
Եվ երբ Հայաստանի եւ Թուրքիայի վրա միջազգային ճնշումները սաստկացան ու ստիպեցին առաջընթաց արձանագրել սառեցրած «ճանապարհային քարտեզի» գործընթացում, թուրք առաջնորդները զգուշավոր դարձան՝ մի անգամ եւս չնեղացնելու Ադրբեջանին: Այս անգամ նրանք նախագահ Ալիեւին տեղյակ պահեցին Հայաստանի հետ կատարվող քննարկումների բոլոր մանրամասներին՝ անընդհատ հավաստիացնելով, որ Ադրբեջանի շահերը պաշտպանվելու են եւ Հայաստանի հետ ոչ մի համաձայնություն չի կնքվի, մինչեւ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Օգոստոսի 31-ին, երկու արձանագրությունների հրապարակումից անմիջապես առաջ, վարչապետ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ նախագահ Ալիեւի հետ, որին հաջորդեց նաեւ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների պատվիրակության այցը Բաքու՝ առավել մանրամասնություններ փոխանցելու նպատակով:
Արհեստավարժորեն ձեւակերպված երկու արձանագրությունների երկար տեքստերի եւ դրանց կից հրապարակված իրագործման ժամանակացույցի ուշադիր ընթերցումը ցույց է տալիս, որ մի շատ կարեւոր մանրամասն՝ դրանց համապատասխան վավերացման ժամկետը, դուրս է թողնված տեքստերից:
Փաստաթղթերն ամենայն ճշգրտությամբ նշում են համաձայնագրի պայմանները եւ յուրաքանչյուրի իրագործման ժամկետները: Օրինակ՝ օգոստոսի 31-ից 6 շաբաթվա ընթացքում Հայաստանն ու Թուրքիան պարտավոր են ավարտել «ներքին քաղաքական խորհրդակցությունները», նախքան արձանագրությունները վավերացման ներկայացվեն համապատասխան երկրների խորհրդարաններում: Փաստաթղթերը նաեւ նշում են ընդհանուր սահմանի բացման եւ ամենատարբեր հանձնաժողովների կազմավորման ճշգրիտ ժամկետները:
Այդուհանդերձ, բոլոր նշված քայլերի իրականացումը կախված է երկու խորհրդարաններում արձանագրությունների վավերացման վճռական նախապայմանից, որի համար ոչ մի ամսաթիվ կամ վերջնաժամկետ չի նախատեսված: Համատեղ հայտարարությունը պարզապես կոչ է անում երկու կողմերին գործադրելու «իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ (պատեհաժամ) առաջընթացի համար»: Կարելի է հաստատ ասել, որ վերջնաժամկետի բացթողումը պատահական անտեսում չէ:
Թուրքական երկու՝ «պատմական» հարթությամբ հանձնաժողով ստեղծելու եւ իր տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ նախապայմանները Հայաստանին ընդունել տալուց հետո Անկարան խելամտորեն առաջ քաշեց իր երրորդ նախապայմանը: Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորեց արցախյան հակամարտության կարգավորմամբ, առանց արձանագրություններում այդ մասին հստակ նշում կատարելու:
Քանի որ արձանագրությունների վավերացման համար ճշգրիտ ժամկետ չի հիշատակված, թուրքական կառավարությունը հավանաբար օգտագործելու է իր լայնածավալ քաղաքական ռեսուրսները՝ ճնշում գործադրելու համար Հայաստանի վրա: Արցախի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս եւ ամերիկացի համանախագահների միջոցով Ադրբեջանը ընդունելի զիջումներ է պահանջելու Հայաստանից: Եվ մինչեւ այդ զիջումները չստանա, Թուրքիան հետաձգելու է արձանագրությունների վավերացումը: Վերջին օրերին որոշ թուրք մեկնաբաններ մատնանշում են արձանագրություններում տեղ գտած այս «ելքային սողանցքի» մասին, հպարտությամբ արձանագրելով, որ ի վերջո Թուրքիան չի բացի Հայաստանի հետ ընդհանուր սահմանը մինչեւ տարածքային զիջումներ ձեռք չբերի Հայաստանից:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գրեթե ամեն օր, սկսած օգոստոսի 31-ից, միեւնույն պահանջն է առաջ քաշում: Հետաքրքրական է, որ նախագահ Ալիեւը ոչ մի քննադատական խոսք ցարդ չի ասել Հայաստանի հետ սահմանի բացման համաձայնության վերաբերյալ, մի բան, որին նա վճռականապես դեմ է: Պատճառն այն է, որ Անկարան վստահեցրել է նրան, որ նման բան տեղի չի ունենա, մինչեւ Արցախն իրեն մատուցվի արծաթե ափսեի վրա:
Մյուս կողմից, Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը անընդհատ կրկնում են, որ չեն ընդունելու որեւէ կապ արցախյան բանակցությունների եւ թուրքական սահմանի բացման միջեւ: Որպեսզի պահպանեն իրենց արժանահավատությունը եւ պաշտպանեն երկրի ազգային շահերը, Հայաստանի ղեկավարները Արցախի հարցում ամենափոքր զիջումն անգամ չպետք է կատարեն եւ չպետք է վավերացնեն արձանագրությունները, մինչեւ թուրքական խորհրդարանը առաջինը վավերացնի դրանք: Այն դեպքում, եթե Թուրքիան հրաժարվի վավերացնելուց, ամբողջ համաձայնագիրը փուլ կգա, եւ միջազգային հանրությունը Թուրքիային կհամարի միակ պատասխանատուն ձախողման համար:
- Թարգմ. Հ. Ծ.
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ. 33Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում Հարութ Սասունյանն անդրադառնում է Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարությունների նախաստորագրած արձանագրություններին: Շրջանային եւ միջազգային մամուլի հարյուրավոր ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔ Է ՍԿՍՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Հ. Չ. 5Այդ մասին տեղեկացնում է Turkishny.com կայքէջը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալության հաղորդագրությունը: Ըստ դրա, պաշտպանության նախարարության պատասխանատուներից մեկը նշել է, որ նախատեսվում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել ...ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԵՋԼԻՍԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հ. Չ.Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արձանագրություններով սահմանված «ներքին քաղաքական խորհրդակցությունները» նախատեսվում է սկսել արձանագրությունների հրապարակումից 10 օր հետո: Քանի որ դրանք հրապարակվել ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆՈՐԻՑ ՍՏՈՒՄ ԵՆ
Ն. Մ. 1Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հաղորդագրություն, որ իբր թե հայկական ստորաբաժանումները անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ, որի հետեւանքով 5 հայ զինծառայող զոհվել է, 3-ը՝ վիրավորվել: ...ԿԲ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունՍեպտեմբերի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 47,782,321 ԱՄՆ դոլար՝ 375.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 75,143,681 ԱՄՆ ...ՀՅԴ-Ն ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆԸ ԿՈՂՄ ՉԻ ՔՎԵԱՐԿԻ
ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը երեկ բացառել է, որ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայ-թուրքական արձանագրությունների ներկա տեսքով կողմ քվեարկի դրանց: Մի քանի օր առաջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ...ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՍԵՐ` ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ
2«Ժառանգությունից» հեռացված պատգամավոր Վարդան Խաչատրյանը, երեկ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հիշել է պատմական դասերը, երբ հայ ժողովրդի թիկունքում մեծ պետություններն առեւտրով էին զբաղվում` ...ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ` ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության փոխատենապետ Վահան Շիրխանյանը ՀԺԿ գրասենյակում երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է, թե վավերացնելով Հայաստանի եւ Թուրքիայի ...ՀՅԴ-Ն ՃԱԿԱՏ Է «ՀԱՐԴԱՐՈՒՄ»...
1Սփյուռքի այն գաղթօջախներում, որտեղ իրեն առավել ուժեղ է զգում, ՀՅԴաշնակցությունն այս օրերին փորձում է ճակատ «հարդարել» Հայաստան-Թուրքիա նախագիծ-համաձայնագրերի դեմ, շարքում իր կողքին կանգնեցնելով ՍԴ Հնչակյան ...ԸՍՏ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ` ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ
Ն. Մ. 2
Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտնեց, որ միամիտ կլիներ համարել, թե հայ-թուրքական սահմանի բացումով ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ
Սեպտեմբերի 10-ին «Ազգը» տպագրել էր ինտերնետային հրատարակություններից քաղած մի լուր, թե մանդատից հրաժարված Խաչատուր Սուքիասյանի փոխարեն թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով, ըստ շրջանառվող լուրերի, ...ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱԴՌԱՆԸ
Մ. Խ.
Սեպտեմբերի 15-ին կմեկնարկի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան, որը խոստանում է շատ հետաքրքրական լինել, եթե նկատի ունենանք, որ մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովն է պատրաստվում ...ՆՈՐ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ
1
Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը նամակ եւ 1 լուսանկարով տեսասկավառակ են ուղարկել մարտի 1-ի դեպքերը քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին: ...ԼԵԶՎԻ ՀԱՐՑԻՆ «ՊԱՏԱՍԽԱՆԵՑԻՆ», ԻՍԿ ԵԿԵՂԵՑԻՆ, ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵ՞ՐԸ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Հայ-վրացական հարաբերութունները Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, ինչպես նաեւ Վրաստանի ներսում իսկապես յուրօրինակ են, արտառոցության աստիճանի պարզ ու բարդ, չնայած սեղանի շուրջն ամեն ինչ հրաշալի ու առավել քան ...«ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈՒՄ ԼԻՆԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ սփյուռքի նախարարությունը հյուրընկալել էր Ռիո դե Ժանեյրոյի փոխնախագահ, բրազիլահայ ճանաչված դերասան Ստեփան Ներսեսյանին, ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան տկն Մարսելա Նիկոդեմուսին եւ պատվո հյուպատոս Հովսեփ ...ԱՇՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ
1ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Քոչարյանին Հնդկաստանի Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականությունից ազատելու եւ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԿԴԱՌՆԱ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻրան-Հայաստան երկաթուղին ավելի հետաքրքրական կդառնա հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, քանի որ շնորհիվ այդ երկաթուղու Եվրոպայից դեպի ասիական տարածաշրջան, մինչեւ Չինաստան եւ հակառակ ուղղությամբ, հնարավոր ...ԱՐԵՎԱԴԱՇՏԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ Է
Հ. ԱՖՅԱՆԱնկեղծ ասած, երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում կարող է այդպիսի գյուղ լինել: Գյուղ, որտեղ չկա դպրոց, որեւէ ուսումնական կենտրոն, նույնիսկ խմելու ջուրը մարդիկ դույլերով են գնել, մի խոսքով, գյուղ` բառիս ...ՕՔՍԻԴԱՑՎԱԾ ԲԻՏՈՒՄԻ «ԱԲԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆՀայ-ռուսական գործարար ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Սուրենավան գյուղում այս տարվա մայիսից բացված ճանապարհային եւ շինարարական օքսիդացված բիտումի «ԱԲԻՏ» գործարանը իր առաջին 330 տ արտադրանքի ծավալից ...ՀԱ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏԱՔՍՎԻ ԻՍՐԱՅԵԼԻՑ
Ռ. Պ. 5Երուսաղեմի Հին քաղաքում հայ եւ հրեա երիտասարդների միջեւ օրերս տեղի ունեցած միջադեպից հետո, ինչպես արդեն հայտնի է, Իսրայելի ներքին գործերի նախարարությունը որոշում էր կայացրել երկրից արտաքսելու Հայոց պատրիարքության ...ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԴԱՌՆԱԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականին չհաջողվեց մրցանակակիր դառնալ Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված աշխարհի թիմային առաջնությունում: Ավարտական տուրում մեր հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվեց ուկրաինացիներին: ...ՐԱՖՖԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանին հերթական մեդալը պարգեւեց մինչեւ 69 կգ քաշային Րաֆֆի Մելիքյանը: Նա երկամարտի 280 կգ (123+157) արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Մրցակցությունից ...ՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐԻ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մասնակից 39 երկրների թվում է նաեւ Ադրբեջանի հավաքականը, որի կազմում են 8 ձյուդոյիստներ: Անկախացումից ...ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ ԱՐՈՆՅԱՆՆ Է
Լեւոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ սկզբունքային մրցախաղը եւ 9 միավորով դարձավ Բիլբաոյի շախմատի մրցաշարի միանձնյա առաջատարը: 4-րդ տուրի Շիրով-Կարյակին պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 4 ...ՈՒՂՂՈՒՄ
«Ազգի» սեպտեմբերի 11-ի համարի «Աշուղական արվեստում ազգի պատմության հիմքերն են» վերտառությամբ հոդվածի վերջին նախադասությունը՝ «Այ հենց դրանով է նա դառնում համամարդկային» եւ հոդվածագիր Մարիետա Մակարյանի ...
ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ.
ՆԱՄԱԿ՝ ԻՍՐԱՅԵԼԻՑ
Հարգանքներով՝ ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել
ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆ. «ԱՆԿԱՐԱՆ ՀԱՇՎԻ Է ԱՌՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ»
Մ. Խ.
«ՊԵՊՈՅԻ» ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԻԿՏՈՐՅԱ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու
ԲԱՔՈՒՆ ՉԸՆԴՈՒՆԵՑ ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀՈՒՆ
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔ Է ՍԿՍՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Հ. Չ.
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ` ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ՞Չ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, ՍտեփանակերտՐԱՖՖԻՆ ԷԼ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ

ՊԱՏՐԻԱՐՔ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ «SOS ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ»
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
- 1795 Աղա-Մուհամադը գրավում է Թիֆլիսը:
- 1801 Ալեքսանդր I-ի մանիֆեստով Արևելյան Վրաստանը միացվում է Ռուսաստանին: Վրաստանի հետ Ռուսաստանին են միացվում Լոռի, Փամբակ, Ղազախ, Բորչալու գավառները:
- 1828 Ռուսական զորքերը և հայկական աշխարհազորը գրավում են Թոփրախ-կալեն և ազատագրողմ Ալաշկերտը:
- 1828 Կ. Պոլսի Միջագյուղ թաղամասում ծնվեց բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Վախճ. 1868 թ.-ին):
- 1870 Ծնվեց տաղանդավոր նկարիչ Եղիշե Թադևոսյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

