
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ, ԱՅԼ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների նախաստորագրած արձանագրությունները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու որպես ուղենիշ ընդունելու համատեղ հայտարարությունը տարաբնույթ արձագանքներ են առաջացրել ընդհանրապես սփյուռքի եւ մասնավորապես Մ. Նահանգների հայկական քաղաքական շրջանակներում, նույնիսկ նախքան Հայաստանի քաղաքական կազմակերպությունները արտահայտեն իրենց թեր ու դեմ դիրքորոշումը այս նոր զարգացումների նկատմամբ: Շատ ուրիշներ էլ շտապում են դատապարտել Հայաստանի կառավարությանը:
Նման օրինակ կարող է ծառայել «Արմինյն ուիքլի» շաբաթաթերթում Ջորջ Աղջայանի հոդվածը ի պատասխան ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի եւ Կանադայի շրջանային վարչության հաղորդագրության: Վուստերի շրջանի դաշնակցական առաջնորդը այդ հաղորդագրությունը «աղետ» է որակում Հայաստանի արտաքին քաղաքականության համար եւ սխալ է մեկնաբանում ՌԱԿ-ի հայտարարությունը՝ ասելով, թե «ՌԱԿ-ը կարծես բավարարված է, որ սոսկ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է հիմք ծառայել քաղաքական հաղթանակ արձանագրելու Հայաստանի համար»: Մինչդեռ ՌԱԿ-ի հաղորդագրությունը հստակ նշում է, որ «եթե Թուրքիան, օրվա վերջում, դարձյալ հետ չկանգնի այս գործընթացից (ինչպես դա տեղի ունեցավ ապրիլի 22-ի «ճանապարհային քարտեզի» հայտարարությունից հետո), հայկական կառավարության նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը քաղաքական հաղթանակ է նշանակելու Հայաստանի համար»:
Արձանագրության առաջին նախադասությունը սկսվում է «Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ...» բառերով: Այնպես որ, դա համաձայնագիր է՝ համաձայնեցնելու առաջարկությունների մի երկար ցուցակ, եւ ոչ թե արդեն կնքված պայմանագիր: Այնտեղ նշում չկա, որ հարաբերությունների նորմալ հաստատումը պայմանավորված է բոլոր կետերի շուրջը համաձայնության գալուց:
Հայաստանը հսկայական ճնշման տակ է գտնվում Արեւմուտքի, հատկապես Մ. Նահանգների կողմից: Բայց նույնքան ծանր ճնշման տակ է նաեւ Թուրքիան: Իսկ մի՞թե Ադրբեջանը «նավը չերերալու» ճնշման տակ չէ: Եվ եթե այս բոլորը պարտավորությունների ձեռքբերման եւ խախտման ընդհանուր խաղի մի մասն են կազմում, ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկվի այդ խաղը նույն կանոններով խաղալուց: Մենք պարտավոր ենք նվազագույն հավատն ու վստահությունը տածել Հայաստանի ղեկավարության հանդեպ եւ չհանգել անտեղի եզրակացությունների՝ դատապարտելով, որ նրանք ծախում են մեր հայրենիքը, մեր իրավունքներն ու մեր ապագան: Յուրաքանչյուրն, իհարկե, իրավունք ունի իր տեսակետը, մտահոգություններն ու քննադատությունները արտահայտելու, բայց եզրագիծն անցնելով դատելը, մեղադրելն ու զրպարտելը անթույլատրելի են:
Մոտ երկու տարի առաջ, երբ Թուրքիայի նախագահը այդ ժամանակվա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց կազմակերպել պատմաբանների միջազգային քննարկում Հայոց ցեղասպանության արժանահավատության վերաբերյալ, Քոչարյանը իրավացիորեն մերժեց առաջարկը, բայց առաջարկեց հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանը՝ առանց նախապայմանների: Նա առաջարկեց նաեւ ստեղծել մի շարք միջկառավարական հանձնաժողովներ եւ ենթահանձնաժողովներ՝ քննարկելու երկու երկրների առջեւ ծառացած բոլոր հարցերը: Թուրքիան անտեսեց Քոչարյանի առաջարկները: Այժմ, երկու տարի անց, Թուրքիան փաստորեն ընդունում է միեւնույն առաջարկները լավ ձեւակերպված արձանագրություններում: Բայց այդ ժամանակ Քոչարյանի առաջարկները մեր «ամենագետների» քննադատությանը չէին արժանացել, ինչպես հիմա:
Փոխանակ մեր ջանքերը վատնելու, էլ ավելի մեծ ճնշում գործադրելու Հայաստանի առանց այն էլ չափազանց ծանրաբեռնված ղեկավարության վրա, եկեք կրկնապատկենք մեր ջանքերը առավել մեծ քաղաքական ճնշում բանեցնելու մեր ամերիկյան կառավարության վրա, որպեսզի կովկասյան իր արտաքին քաղաքականությունը ձեւավորելիս համատեղի Մ. Նահանգների ազգային շահերը պատմական ճշմարտության հետ (տես նախագահ Օբամային հասցեագրված նամակը):
Սա, իհարկե, հսկայական պարտականություն է Մ. Նահանգների փոքրաթիվ հայկական համայնքի համար: Բայց նույնքան հսկայական է պարտականությունը, որը դրված է Հայաստան-Արցախ համեմատաբար փոքր երկրի վրա՝ անընդհատ դիմակայելու Արեւմուտքի, Եվրոմիության, Թուրքիայի, Ադրբեջանի եւ նրանց դաշնակիցների միացյալ ճնշումներին, անկախ այն բանից, թե ինչքան արդար է Հայաստանի պաշտպանած դատը:
Եթե տրամաբանական զիջումների հաշվին Հայաստանին հաջողվի վերացնել շրջափակումը, բացել տալ սահմանը եւ նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ապա երկիրը (Հայաստանը) կկարողանա ավելի հեշտ շնչել ու ապահովել իր հզորացումն ու զարգացումը, որոնց հրատապ կարիքը նա ունի:
- ԳԵՎՈՐԳ ՄԱՐԱՇԼՅԱՆ, Բոստոն
ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ԹԻՐԱԽՆԵՐԸ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 4Բնավ գաղտնիք չէ, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների, ընդհուպ՝ օգոստոսի 31-ի զույգ պրոտոկոլների ստորագրման գլխավոր կնքահայրը Վաշինգտոնն է: Դեռեւս 90-ականների կեսերից Մ. Նահանգները հետամուտ էր Թուրքիա-Հայաստան ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ, ԱՅԼ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ՄԱՐԱՇԼՅԱՆ, Բոստոն 2Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների նախաստորագրած արձանագրությունները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու ...ԼՂՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին ԵԱՀԿ հատուկ առաքելությունը, համաձայն ԼՂՀ իշխանությունների հետ նախկինում ձեռք բերված համաձայնության, ԼՂՀ Մարտակերտի շրջանում անցկացրել է պլանային ստուգում` զինադադարի իրավիճակին ծանոթանալու: ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 1Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացի սկզբնավորումն ու նախաստորագրված արձանագրությունների հրապարակումն այնպիսի ցնցում էին պատճառել Ադրբեջանին, որ ադրբեջանական մամուլը, հեղեղված հակաթուրքական հոդվածներով, ...ԼՂՀ ԱԳՆ-Ն ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ Ռ. ԲՐԱԴԿԵԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ
«Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի նշանակումը վկայում է, որ ԱՄՆ-ն այսուհետեւ եւս լուրջ ուշադրություն կդարձնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՊԱՐԶԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ն. Մ.
2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը երեկ գումարել է իր հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ Սամվել ...ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՀԱՆԳՈՒՅՑ» ԽՈՒՄԲԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ սփյուռքի նախարարությունը եւ «Հանգույց» ստեղծագործական խումբը կնքեցին հուշագիր, որի շրջանակներում կողմերը կնպաստեն համահայկական նշանակություն ունեցող համացանցային հանգույցի (portal) ստեղծմանը, որն, ...ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԲԻՇԿԵԿ
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սեպտեմբերի 10-13-ը Բիշկեկում (Ղրղզստան) մասնակցելու է Միջին Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 22-րդ նիստին: Կառավարիչների ...ԹԻՐԱԽԸ Ր. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՔԱՅԼԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ թերթերից մեկը սկանդալային բացահայտումներ էր արել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ կապված, ...ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1
ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանը երեկ «Հայելի» ակումբում, անդրադառնալով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ` ԿԱՐԱՊԵՏՅԱ՞ՆԸ
Ըստ շրջանառվող լուրերի` մանդատից հրաժարված Խաչատուր Սուքիասյանի փոխարեն Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Հայաստանի նախագահի աշխատակազմի ...Ի՞ՆՉԸ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ԻՍՊԱՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Զարգացման հայկական գործակալությունում (ԶՀԳ) երեկ մեկնարկեց Հայաստան-Իսպանիա գործարար համաժողովը: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն այս տարի կազմել է 8 մլն դոլար, ինչը, էկոնոմիկայի նախարար Ներսես ...ԲԻԶՆԵՍԻ ԴՅՈՒՐԻՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԸ 43-ՐԴՆ Է 183 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային բանկը երեկ հրապարակել է «Գործարարություն-2010» (Doing Business) հերթական զեկույցը, որն այս տարի ներկայանում է «Բարեփոխումներ դժվարին ժամանակներում» խորագրով: Այս մասին տեղեկացանք ՀԲ երեւանյան ...ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԼայնածավալ ֆինանսավորում շինարարությանը, հիպոթեկային վարկերի տրամադրում, տնտեսության մրցունակ որոշակի ճյուղերի ֆինանսավորում եւ աջակցություն փոքր ու միջին բիզնեսին: Երեկ Մամուլի ազգային ակումբում ասուլիս ...«ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵՍ ԵՍ ԵՄ, ԻՍԿ ԿՅԱՆՔՈՒՄ...»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի թատերական գործիչների միության հրավերով կրկին Հայաստանում է ֆրանսահայ անվանի բեմադրիչ, դերասան, թարգմանիչ Ժիրայր Բաբազյանը (Փափազյան): Այս անգամ այցի բուն նպատակն ...ԻԳՆԱ ՍԱՐԸԱՍԼԱՆԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Հ. Ծ.Ըստ թուրքական մամուլի տեղեկության, գրում է Կանադայում լույս տեսնող եռալեզու (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն) «Ապագայ» շաբաթաթերթը, բանաստեղծուհի Իգնա Սարըասլանն անդամ է ընտրվել Համաշխարհային գրողների միության ...ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ: ՎԵՐԱԴԱՐՁ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆՇարունակելով իր երուսաղեմյան տպավորությունները` Արթուր Հակոբյանը ստորեւ թարգմանաբար ներկայացվող չորրորդ հոդվածում պատմում է վերջին 100 տարիների ընթացքում առաջին անգամ քահանա ձեռնադրված Խադեր Խանոյի մասին, ...«ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՐՎԵՍՏ ՈՒ ՆԿԱՐԵԼՈՒՑ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարիչ Մարտին Շահբազյանի 35 տարվա լավագույն աշխատանքներն ամփոփված են «Իմ Հայաստան» ալբոմում, որի շնորհանդեսը կայացավ երեկ Նկարիչների միությունում: Գրքի շնորհանդեսին զուգահեռ բացվեց Շահբազյանի ավելի ...ԱՐՁԱԳԱՆՔ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՀՆՉԵՑՐԱԾ ՈՐՈՇ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, Ֆ«Ազգ» թերթի սեպտեմբերի 3-ի համարում զետեղված էր մի հոդված ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի մամլո ասուլիսում հնչած այն մտահոգությունների մասին, որոնք վերաբերում են պետական համալսարանի այսօրվա խնդիրներին: Մայր բուհի ...ԻՆՉՈ՞Ւ ՉՍԿՍԵԼ ԷՊԻԿԵՆՏՐՈՆԻՑ
Հարգանքներով` ԱԼԵՔՍԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1«Ազգ» օրաթերթի սեպտեմբերի 5-ի համարում մի ուշագրավ հոդված կար, որը, իրոք, ուրախություն պատճառեց ինձ, որ մեր ավագ սերնդի անվանի մարդիկ, անկախ հասարակարգի փոփոխություններից, անտարբեր չեն եւ անհանգստանում ...ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԽԱՇԹԱՌԱԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՏավուշի մարզի Խաշթառակ համայնքի 105-ամյա միջնակարգ դպրոցը երեկ հյուրընկալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի տեղական մարմինների եւ Գերմանիայում գործող «Հայ գործարարների ...ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Իսրայելում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունը: Հայաստանը պատանիների եւ աղջիկների մրցաշարում ներկայացված է 10 ծանրորդներով: Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականի համար ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՄՈՏԵՑԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ
Շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության վերջին երկու տուրերում հաղթելով Վրաստանի եւ Լեհաստանի հավաքականներին, հայ շախմատիստուհիները մրցանակային տեղերի համար պայքարելու լավ հնարավորություններ էին ստացել: ...ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ ԿԱՆՎԱՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ
Իտալական Ֆերմո քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: Մինչեւ 18 տարեկան պատանիների մրցաշարում 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր երկու առաջատարների՝ Սամվել ...ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՂԹԱՆԱԿ
Երեկ «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընտրական մրցաշարի հերթական խաղում հյուրընկալել էր Բելգիայի ընտրանուն: Վերջինս մեր ֆուտբոլիստների համար ամենաանհարմար մրցակիցներից ...ԵՐԵՔԸ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ
Միլանում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պայքարը շարունակող երեք հայ բռնցքամարտիկներն էլ մտել են քառորդ եզրափակիչ: Հովհաննես Դանիելյանից հետո 1/8 եզրափակիչի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին ...ԱՐՈՆՅԱՆ-ԳՐԻՇՉՈՒԿ ՊԱՐՏԻԱՆ ՎՃՌՈՐՈՇ ԿԼԻՆԻ
Բիլբաոյում ավարտվեց շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարի առաջին շրջանը: 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը նոր հաղթանակ տոնեց՝ գեղեցիկ ոճով պարտության մատնելով Ալեքսանդր Շիրովին: Իր հերթին անհաջողության մատնվեց մրցաշարի ...
ԶԵՅՆՈ ԲԱՐԱՆ. «ԱՆԿԱՐԱՆ ՀԱՇՎԻ Է ԱՌՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ»
Մ. Խ.
ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՊԱՀ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԲԻԼԻՍԻԻ ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԱՔՈՒՆ ՉԸՆԴՈՒՆԵՑ ԹՈՒՐՔ ԵՐԳՉՈՒՀՈՒՆ
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ` ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ՞Չ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, ՍտեփանակերտՐԱՖՖԻՆ ԷԼ ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ

ՊԱՏՐԻԱՐՔ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ «SOS ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ»
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԱՆԿԱՐԱՆ ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ՈՉ ՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Հ. Չ.ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԱՐՔԱՅԱԶՆԻ ՆԱՄԱԿԻՆ
- 0 Հոռին հայոց հին տոմարի երկրորդ ամիսն է (սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 9-ը): Այս ամսանունը, ըստ պատմագիր ու տոմարագետ Վանական Վարդապետի (1181-1251) առնչվում է հոր բառի հետ: Դա հավանաբար կապվում է տարվա այն ժամանակի հետ, երբ մարդիկ իրենց հավաքած բերքը, ամբարում էին հորերում: Ըստ ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, Հոռի նշանակում է ուռի ամիս, այսինքն՝ որթատունկի՝ այգեստանի ամիս:
- 1826 Ավարտվեց Շուշվա բերդի (Արցախ) հերոսական պաշտպանությունը:
- 1869 Փոքր Ասիայում Կուտինա գյուղաքաղաքում ծնվեց Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյանը): (Վախճ. 1935թ.-ին, Փարիզում):
- 1890 Պրագայում ծնվեց ավստրիացի վիպասան Ֆրանց Վերֆելը: 1933 թ.-ին նա գրել է «Մուսա լեռան քառասուն օրը» ամենատարածված դյուցազնական պատմությունը՝ թուրքերի կողմից հայերի ցեղասպանության մասին: (Վախճ. 1945թ.-ին):
- 1896 Հայերի զանգվածային կոտորածներ սկսվեցին Ակնում:
- 1896 Վարդգեսի և Վարդանի ղեկավարությամբ սկսվեց Վանի երկրորդ կռիվը:
- 1898 Գերմանիայում մահացավ նշանավոր գիտնական Անդրեաս Արծրունին: (Ծնվ. 1847թ.-ին):
- 1920 Բաքվում տեղի է ունենում Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների ժողովը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

