
ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ ՈՒ ԽԱՎԱՐ ՓՆՏՐԵԼԻՍ
Հերոսների անունները փոխված են, պատմությունների հիմքում իրական դրվագներ են:
Աննան Լեւոնից նամակ ստացավ: Խմբագիր ընկերը պատվիրանապահ համբերությամբ հիշեցնում էր լրագրողի իր պարտքը ամսագրի առաջ: Էլեկտրոնային փոստով հոսող հարթ, անկյանք գիրը հույզն ու ապրումը չէր փոխանցում: Եվ Աննան պատասխանը ձեւակերպեց իր չսիրած լրատվական թերատ լեզվով: Ահա քանի տարի խմբագիր ընկերը հորդորում էր գրել օտարության մշուշներում հեռվի բախտ փնտրող մեր թափառական անտունիների, նրանց անդառնալի ուղեւորության, լքումի ու մոլորության մասին: Երկիրը չէր կարողացել հայրականորեն տիրություն անել իր զավակներին, ու նրանք, տկլոր ու պարտված, հայտնվել էին արեւմուտքի բաց երկնքի տակ՝ անպատրաստ, անիրավունք, անտեր ու հալածական: Շատերին էր ճանաչում Աննան, գիտեր շատերի ոդիսականը, ոմանց հետ լաց էր եղել, արդարացումի խոսքեր փնտրել: Սակայն զուր: Ինքը պատրաստի պատասխան, բուժելի դեղատոմս չուներ այդ ցավի դեմ: Ոգեղեն հայրենասիրությունը վաղուց այլեւս ջլատված արժեք էր, իսկ Աննան ուրիշ դեղատոմս չուներ: Նրանց զավակներին տաքություն ու հաց էր հարկավոր, ինչի մասին փույթ չէր տարել հարազատ երկիրը: Հարազատ երկիրը շուրջը նայելու ժամանակ չուներ, զբաղված էր թագավորների աղմուկով ու քաղցած ատելությամբ վատնում էր երազով հուսացած փառքը: Իսկ բազում լուսեղեն զոհեր տված երկրի հաստատուն բնակիչներին, մոլեգին վատնումի այդ լիասպառ վազքում, գոյադուլ էր հայտարարված. նրանք, աղքատ ու տնանկ, դեն էին նետվել որպես անհող քոծեր եւ ուխտադրույժորեն մոռացվել:
Ու հողմակոծ շան պես, վայրենացած սրտով, անղեկ, ցաքուցրիվ ու անգաղափար, աչքերում պարտություն ու ամոթ, բզկտված ու անբուրդ, աշխահով մեկ, այսպես քարշ է գալիս մեր պատմության քոսոտ գայլը...
Երկրից փախչելու շատերի ոդիսականը հայտնի էր Աննային:
Սակայն իր ասելիքի տեղը չէր: Սիրտը դատարկ էր:
Սիրտը լքել էր իրեն: Օտարության խորշակաբեր քամին Աննային էլ չէր խնայել: Լրագրողի առաջվա կորովն ու ըմբոստությունը չկար: Այն, ինչ ձեռք էր բերել տարիների հրաժարումով, իսպառ կորցրել էր արեւմուտքի այս մահացու վազքում, մտքում անընդհատ չէր գրում, ինչպես դա լինում էր նախկինում: Տարիներով դիմադրել էր, ընդվզել, փորձել էր սանձել հոգում գալարվող վարանումի անսանձ մրրիկը, տեղապտույտը, նահանջը: Արեւմուտքում հայտնվելու առաջին տարիներին Աննան վիթխարի ներուժ, չվատնած եռանդ, ժայթքելու պատրաստ հորձանք էր զգացել: Դրսում աշխատանք գտած ամուսինը Աննայի համար էլ գործ փնտրելու հուսահատ փորձեր էր արել, արժան ու անարժան մարդկանց դիմել:
Սակայն զուր: Աննայի ընդունակությունն ու նվիրումը ոչ մեկին պետք չէր: Ու փակվեց, ներանձնացավ: Հոժարակամ հանձնվեց: Ինքն էր ու ընտանիքը, զավակները: Հանգիստ էր, ներամփոփ ու դատարկ: Ներսը անկշռելիության վիճակ էր, անօդ տարածություն, միջանցիկ քամի: Այստեղի թեմաները իրենը չէին, նյութը դիմադրում էր, չկար ՍԵՐԸ, հերոսների բախտով ապրելու անանձնական թախիծը, ինչպես լինում էր Հայրենիքում: Ժամանակին չէր յուրացրել չեզոք լրագրողի խոհեմ դասը: Այստեղ ընդունելի չէր անկեղծ կարծիք ունենալը, եւ այն մարդկայնորեն արտահայտելը: Ամուսինն այդ առիթով շատ դիտողություններ արեց, ինքը փորձում էր մտնել այդ նոր կաղապարի մեջ, նոր վիճակը նոր պահվածք էր թելադրում: Չէր ստացվում: Անկեղծության ու պարզասրտության համար ի՜նչ գին վճարեց, որքան տանջվեց ու արտասուք թափեց: Որքան անարժան մարդիկ հաց վերցրին իր սեղանից ու չարամտորեն ուրացան: «Հացն ինչ է, հացից էժան բա՞ն»: Ասողը հորն ու Հայրենիքն ուրացած մի մուրացիկ: Աննան այդպես էլ չընտելացավ նոր կյանքին, մնաց Երկրում, իր բաժին աշխարհի ու հերոսների հետ, ու շարունակում էր սիրել նրանց այս հեռուներից, ապրել ամեն մեկի բախտով առանձին:
Սակայն պարտատուի բեռն ուսերին էր: Աննայի ողջ նեղանձուկ հոգեւարքը չգրելու կարոտից էր, ու Լեւոնի նամակը հույսի ու արթնության կոչնակ էր: «Ուրեմն ընկերները դեռ հավատում են ինձ, իմ ուժերին»,- բառը բառին շարեց Աննան ու սիրտը թեթեւացավ: Հայրենի բարբառի սրբագործված ելեւէջները, որ երբեւէ պայծառ վայելչությամբ ղողանջում էին իր մեջ, բեկված լեզվակով զանգ լինեին ասես, ու հիմա, Աննան թույլ ու վախվորած, փորձ էր անում խազ առ խազ հավաքել նրա ոսկյա հանդերձներն ու վերստին բախել գոցված տաճարի դռները...
«Սոնան գնաց Լոս՝ աշխատանք փնտրելու»: Լեւոնի նամակն էր տեղեկացնում: Աննայի սիրտը ճմլվեց. վերջին հայն էլ քոչեց, անցավ մտքով: Սոնան մեր խմբագրության նյութերը շարողն էր, մեր ոգին ու աստվածը, ուղնուծուծով երեւանցի էր, Երեւանին սիրահարված, Երեւանով հպարտ, նշանավոր երեւանցիների սիրելին: Սոնան վերջին տասը տարում մի փոքրիկ անկյուն ունենալու ապարդյուն հույս էր փայփայում: Նրանից հետո աշխատանքի ընդունվող անձերը բոլորը բնակարան ստացան: Սոնան բոլորին զիջեց իր հերթը ու ինքը մնաց անտուն: Մինիստր ու վարչապետ ընկերները, որոնք ժամանակին անփող ու անաշխատանք թափառում էին նրա շուրջ իրենց նյութերը անվարձ մեքենագրելու թախանձով, խոստացան օգնել, բայց շուտով անհետացան: Ամսագրի հոբելյանի օրն էր, բոլորը գինովցած էին: «Քո նման պուճուր տուն կտանք, կապրես», - վստահեցրել էր թանկ ու մոնումենտալ կեցվածքով, ամսագրի հեղինակ, արձակագիր, սիգաքայլ Գրող Քաղաքապետը: Ամսագրի նախկին աշխատակից Ռազմական Նախարարն էլ էր այնտեղ: Խոստացել էր ու հորդորել քաղաքապետին, հենց վաղն իսկ լուծել հարցը: Բայց...Ղարաբաղի հարց կար, բան կար, ցուրտ ու մութը... Մոռացան:
Սոնան Լոսից զանգեց Աննային: Ասաց՝ վերադառնում է Հայրենիք: Բավական է քարշ գա օտարության մեջ: Աննան ասաց՝ ինքն էլ է գալու: «Ո՞ւմ ես ձայնդ տալու, ախչի», ասաց Սոնան,- գործող Նախագահին չընտրես, նա սպանեց մեր ընկերոջը»: Նկատի ուներ վարչապետին: Լոսում աշխատած փողերով Սոնան արդեն բնակարան էր գնել Երեւանում ու շատ ուրախ էր վերադարձի համար: Տա Աստված, որ մեր ղարիբները բոլորը մի օր էդպես տուն վերադառնան, մտածեց Աննան:
Աննայի ամուսինը Պրահայի օդանավակայանում դիմավորել է երեւանցի իր գործընկերուհուն՝ Թբիլիսի-Պրահա չվերթից: Ինքնաթիռի մեջ լիքը հայեր: Ընտանիքներով, գերդաստանով, գալիս են Չեխիա աշխատելու: Երեւանում հայերը նրանցից խոշոր գումար են վերցրել ու խոստացել են Չեխիայում աշխատանք դասավորել: Պարզվել է՝ մի մասին խաբել են ու վիզաները կեղծ են: Ընտանիքի կեսն անցել է անձնագրային անցակետը, մյուս կեսին պահել են, վիզա են ուզում: Ու մինչ նրանց դիմավորող հայ ելուզակը, կեղծ ադիդասի սպորտային հագուստով, չստերով, օդակայանի սրահից «սոտովի»-ով, իր սարսափելի չեխերենով իբր զանգում է Չեխիայում ինչ որ պատասխանատուի, խնդրելով օգնել, միջամտել, չեխ սահմանապահները նույն ինքնաթիռով ետ են ուղարկել կեղծ փաստաթղթեր ունեցող հայերին: Ստացվել է այնպես, որ հայրը մի երեխայի հետ մնացել է Չեխիայի օդակայանում, իսկ մորն ու մյուս երեխային ուղարկել են ետ: Կամ հակառակը: Էսպես, ինքնաթիռի կեսից ավելին:
Աննան Ռուբենին գտավ Համբուրգի սրճարաններից մեկում: Արդեն ուշ էր, սրճարանը փակվում էր ու Ռուբենը հատակն էր լվանում: Ռուբենի պատմությունը հուզել էր Աննային, երկար փնտրել էր նրան, գտնելուց հետո երկար համոզել, որ հանդիպեն, խոսեն այդ մասին: Ռուբենը սկզբում մերժել էր, չեմ ուզում հիշել անցյալը, ասել էր, բայց հետո դժվարությամբ համաձայնել:
«Երբ ինձ հրավիրեցին այդ հիմնարկում աշխատելու, գործն ավարտելուց հետո, ծխախոտ կպցնելով, իր պատմությունը սկսեց Ռուբենը, ինձ աշխարհի ամենաբախտավոր մարդը համարեցի: «Ետխորհրդային երկրներին տնտեսական աջակցության գերմանական բանկն» էր, որը բիզնես-ծրագրեր էր կազմում նախկին սոցիալիստական պետությունների համար եւ ապահովում էր դրանց վարկավորումը: Այստեղ գերմանացիների հրավերով աշխատում էին երկրագնդի տարբեր ծագերից հրավիրված ծառայողներ, այդ թվում հայեր. բանկն ուներ նաեւ իր երեւանյան փոքրիկ մասնաճյուղը: Տեղ հասա եւ ուրախությունս երկար չտեւեց: Գերմանիա կոչվող այս չքնաղ երկրում, աշխատանքով ու ծով ապրուստով ապահով, հայերը թշնամի ճամբարների բաժանված, այլ հարցեր էին լուծում: Իրար դեմ, իրար կոկորդ կրծելով, իրար ոչնչացնելով, այն դեպքում, երբ Հայաստանում մեզնից շատ ավելի արժանի մասնագետներ զրկված էին ապրելու ու աշխատելու տարրական պայմաններից: Աշխատանքային առաջին օրը, ինձ գարեջուր խմելու հրավիրած մեծամասնության դաշինքը մոտիկ չթողեց հարեւան սեղանի մոտ, միայնակ ու գլխիկոր նստած մեր գործընկերոջը, որի հետ նույն սենյակում էին տեղավորել ինձ: Գործընկերս Հայաստանում շատ հայտնի Ակադեմիկոսի զավակ էր, ֆիզիկոս, 1989-ին անսպասելի լքել էր Հայրենիքն ու հայտնվել ԱՄՆ-ում: Անչափ խելացի, կրթված մի անձնավորություն, որի հետ առաջին իսկ շփումից անհնար էր չգնահատել նրա մտավոր կարողությունները: Նյու Յորքում արժանի աշխատանք չէր գտել, այլ ելք չունենալով, համաձայնել էր ինչ որ հյուրանոցի դռնապանի պաշտոնին: Եւ ահա, բախտն հանկարծ ժպտացել էր, երբ գերմանական բանկի Նյու Յորքի մասնաճյուղի սփյուռքահայ աշխատակիցը մի բարեգործական հավաքույթում պատահական ծանոթացել էր նրա հետ ու ընկերացել, այնուհետեւ հրավիրել էր աշխատելու, փրկելով նրան նվաստացուցիչ ծառայությունից: Այս ամենն ինքն է պատմել ինձ, հետն էլ հազար անգամ փառք տվել ծանր պահին իրեն ձեռք մեկնած անծանոթ Բարերարին: Բայց պարզվեց, որ Գերմանիայում, բանկի հայ աշխատակիցները խորապես ատում էին Բարերարին: Ինչ որ անհասկանալի անձնական հին հաշիվներ ունեին նրա հետ: Ու բնականաբար, նրա միջնորդությամբ աշխատանքի ընդունված ֆիզիկոսին նույնպես: Բայց ինձ ինչ, ես չէի ուզում խառնվել այդ հարաբերություններին: Ու որպես համերաշխության նշան, գարեջրատանը մոտեցա, նստեցի գործընկերոջս կողքին, այնուհետեւ հրավիրեցի մեր սեղանի մոտ: Ամեն կերպ ուզում էի ընգծել, որ բնույթով «պարզ էրեւանցի տղա եմ»: Հակառակորդ մեծամասնությունն ինձ դա չներեց: Սկսվեցին հալածանքները մեր երկուսի դեմ: Ամեն անցնող օր լի էր կարիճի սեւ թույնով, աշխատելը դարձել էր անտանելի: Բայց քանի որ գործընկերս ինձ հետ էր, իմ կողքին, միասին ավելի հեշտ էր դիմակայել: Ավաղ, սխալվեցի: Այդ օրերին մեր ծառայության պետը թոշակի էր անցնում, շշուկներ էին հասել, որ բանկի ղեկավարությունը մեր բաժնի տնօրեն է նշանակում հենց գործընկերոջս Բարերարին՝ Նյու Յորքի գրասենյակից: Մեր երկուսի ուրախությանը չափ չկար, այդ առիթով քանի՜ գավաթ գարեջուր ենք խմել Համբուրգի «Ֆրանսիական այգի» կոչվող բացօթյա աշխարհահռչակ գարեջրատանը: Այդ օրերին Բարերարը, մինչեւ իր Գերմանիա գալն ու նոր պաշտոնը ստանձնելը, ապահովության համար, իր ընկեր Ֆիզիկոսին նշանակեց բաժնում իրեն փոխարինող: Վերջապես կհանգստանանք, կանցնենք նորմալ աշխատանքի, մտածեցի: Ավաղ...Ուրախությունս կարճ տեւեց: Նույն գիշեր, Ֆիզիկոս գործընկերս խախտեց ամեն երդում ու պայման, միացավ հակառակորդ թիմին, որը նրան խոստացել էր ղեկավարի աթոռը ու նրանց հետ սկսեց պայքարել իր Բարերար ընկերոջ դեմ: Կազմակերպում էին հերյուրական նամակներ, իբր Բարերարը ահաբեկիչ է եղել, տգետ է, նրա հասցեին ամենուր հնչում էին անձնական բնույթի նողկալի բամբասանքներ: Ինձ էլ համոզեց միանալ իրենց, պայքարել Բարերարի դեմ, որին, ի դեպ, չէի էլ ճանաչում: Հորդորում էր, որ ղեկավար հաջողելու դեպքում, ինձ կնշանակի տեղակալ, իսկ կինս բանկում որեւէ աշխատանք կստանա: Ես չհամոզվեցի: Ֆիզիկոսի պոռնկությունը խորապես խոցել էր ինձ, ու ես զգում էի ինձ խաբված, պղծված, կարծես թքել էին սրտիս մեջ: Նրա վարքից ինձ ամենաշատը ցնցել էր մի փաստ. Երեւանում լույս տեսնող «Ժողովուրդ» օրաթերթում, նա ինքն իրեն արդեն հռչակել էր ծառայության ղեկավար, պատմել էր Հայաստանում բանկի առաջիկա ծրագրերի մասին, ու մեկ էլ լրջորեն եզրակացրել. «Հայրենիքը պետք է լինի կրծքի տակ: Սփյուռքում ծնվածը չի կարող Հայրենիքը կրծքի տակ զգալ»: Նկատի ուներ իր Բարերար ընկերոջը: Ուրեմն Հայրենիքը կրծքի տակ էլ1989-ին փախել էր, երբ Արցախյան շարժման ոգին ալեկոծել էր բոլորիս, ով գիտե ի՞նչ նողկալի հերյուրանքներ էր գրել Հայաստանի հասցեին՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար: Այդ մասին, սակայն, լռել էր թերթում: Վերջին հնարը, որ մոգոնել էր Ֆիզիկոսը, իր Բարերարի դեմ աշխատակիցներից ստորագրություն հավաքելն էր, որի տակ միայն ես չստորագրեցի: Ու դա ճակատագրական եղավ Ֆիզիկոսի համար: Նամակը որպեսզի գործուն նշանակություն ունենար, իմ ստորագրությունն էլ էր անհրաժեշտ: Ինչե՜ր քաշեց իմ ընտանիքն այդ օրերին: Բարերարն էլ արդեն ընկճվել, ուր որ է հրաժարվելու էր պաշտոնից, հազիվ համոզեցի մի քիչ էլ դիմանալ: Երկար չարչարանքներից հետո, վերջապես նա կարողացավ վիզա ստանալ, Ամերիկայից գալ Գերմանիա ու տեր կանգնել իր աշխատանքին: Բոլորին թվաց, թե նա ինձ արձան կկանգնեցնի կամ կնոջս աշխատանքի կընդունի», սառած սուրճից մի կում անելով, քմծիծաղեց Ռուբենն ու շարունակեց,- բնավ ոչ: Արձան չկառուցեց: Կինս էլ էն գլխից հրաժարվել էր Ֆիզիկոսի առաջարկներից, իմանալով դրա գինը: Ու երբ Բարերարը Նյու Յորքից Համբուրգ եկավ, ես նույնիսկ օդակայան չգնացի, դիմավորողներն արդեն շատացել էին»:
- Փաստորեն դու միայնակ հաղթել ես: Էլ ինչո՞ւ դուրս եկար աշխատանքից:
Ռուբենը մի փոքր լռեց, հետո՝ վառելով հերթական սիգարետը, դառնացած ավելացրեց.
- Բարերարը նոր պրոբլեմներ չէր ուզում, մի քանի օրում ներեց Ֆիզիկոսին, ընկերացավ նրանց հետ: Դեռ ավելին, Ֆիզիկոսի կնոջն ընդունեց աշխատանքի, հետո բարձրացրեց աշխատավարձը: Այդ մթնոլորտում ես ինձ ավելորդ զգացի»:
Ահա այսքանը: Բայց Ռուբենը չիմացավ, որ իր պատմությունը շարունակություն է ունեցել: Երեւանում Աննան հանդիպել էր նաեւ Ֆիզիկոսի հրամանագրով աշխատանքից հեռացված տնտեսագետին, ստուգելու Ռուբենի պատմության փաստերը: Ու լսել էր հետեւյալը. Ֆիզիկոսը չի հանգստացել, ամենօրյա բանսարկություններով այնքան է նստել վերադասի ականջին, որ Բարերարը հոգնած ու զզված թողել է ղեկավարի աթոռն ու հեռացել այլ աշխատանքի: Ակադեմիկոսի որդին 10 տարի անց, վերջապես տիրացել էր բաղձալի պաշտոնին: Ու այս անգամ չարության թույնը սկսել էր թափել մնացածների վրա: Սկսվել էր «մեծ զտումը»: Մի գիշերում գործից հեռացրել էր բանկի երեւանյան մասնաճյուղի փորձառու պատասխանատուին, ապա համբուրգյան կենտրոնի հմուտ ֆինանսիստներից մեկին, փողոց շպրտելով նրա երկու անչափահաս աղջիկներին՝ օտարության մեջ զրկելով նրանց տանիքից, հացից եւ ուսումից: Իրար դեմ էր հանել ողջ բաժինը, երեկվա ընկերներին դարձրել արյան թշնամի: Նրա սարքած անիմանալի խարդավանքներին չդիմանալով, երկու տարում աշխատանքից հեռացել էին բանկի երկարամյա 12 տնտեսագետներ եւ մարկետինգի գծով մասնագետներ, որոնցից մի քանիսն, ի դեպ, ժամանակին սատարել էին ֆիզիկոսին՝ Բարերար ղեկավարի դեմ վարած արշավում: Երբեմնի հարգանք ու հռչակ վայելող այդ միջազգային ֆինանսական հաստատության հայկական ծառայությունը, չկայացած Ֆիզիկոս ղեկավարի ձեռամբ, վերածվել էր որոշակի օլիգարխների շահերը սպասարկող հիմնարկի, դարձել քծնանքի, ստորության, գործի հետ կապ չունեցող, գավառական ներքինով, մանկուրտված թայֆա, որն ամեն կերպ ձգտում էր «փչացնել» բանկի երեւանյան մասնաճյուղում եւ համբուրգյան կենտրոնակայանում տեղ ստացող ջահել շնորհալի մասնագետներին... ***
Հայրենիքից հեռանալը անամոքելի ցավ է մտավորականի համար, իսկ հեռվում խարդավանքներով զբաղվելը հոգու հանգստություն, հայրենալքության ծանր խարանը ջնջելու ճանապարհին: Հայրենալքության ու փախստականի հավասարապես նվաստացուցիչ զգացումները անպայման ստորադասվում են բանական զոհաբերության վեհ գաղափարի առաջ: Ու մտավորականը դառնում է չար, անազնիվ, սեփական անձի չկայացման զոհ եւ ողջ կյանքը նվիրում իր կայացմանը, որն այդպես էլ չի լինելու: Քանի որ, ի վերուստ հայրենալքությունը սեփական եսի կործանման ճամփա է:
Ու վերադարձ չկա:
Բոլորիս համար...
- (պատառիկներ լրագրող ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Օտարություն. լույս ու խավար փնտրելիս» անավարտ օրագրից)
«Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՔ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԹՈՒՐՔԻԱ ԿԳԱ՞»
Հ. Չ. 88
- Նախագահ Սարգսյանի հայտարարությունները լայն արձագանք չեն գտել նաեւ Հայաստանում, քանի որ նա մինչ այդ նման հայտարարություններ արդեն արել էր: Սակայն Թուրքիայի հետ մերձեցման գործընթացին նրա ցուցաբերած աջակցությունը ...«ՉՆԱՅԱԾ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀՈԳԵՎԱՐՔ Է ԱՊՐՈՒՄ ԱՆԿԱՐԱ-ԵՐԵՎԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ»
1Այդ մասին նախավերջին համարում գրել է անգլիական «Էկոնոմիստ» հանդեսը: Գովերգելով Ահմեդ Դավութօղլուի դիվանագիտական կարողությունները, հարեւանների հետ խնդիրները «զրոյական» մակարդակի իջեցնելու ջանքերը, համարելով ...ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՏՅԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ
Մ. Մ.
Երեկ կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության ատյանի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 4 հարց:
Մինչ օրակարգին անցնելը նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց ատյանի երկու անդամների փոփոխության մասին եւ նշեց, ...«ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին զայրացնում է, որ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բղավում են միայն «նորաթուխ, լեզուս էլ չի պտտվում ասել, քաղաքական գործիչները»: Ըստ նրա՝ հարցի վերաբերյալ պետք է մեկնաբանություններ ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՄինչ իշխանության ներկայացուցիչները, խոսելով մադրիդյան սկզբունքների մասին, վստահեցնում են, որ հաղթաթղթերը հայկական կողմի ձեռքերում են, ընդդիմության անդամները փորձում են ապացուցել ճիշտ հակառակը: «Ժառանգություն» ...ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻՑ
Ն. Մ.
Կառավարությունն օրերս հավանություն է տվել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանում խաղատներ ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿՆ Է
Ա. Մ.Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով` «Արդշինինվեստբանկը» Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է վճարած հարկերի ծավալով եւ 13-րդը` 300 խոշոր հարկատուների շարքում: Բանկի լրատվական ծառայությունից ...GSP+-Ը ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Եվրոմիության սահմանած արտոնությունների GSP+ համակարգից, որը թույլ է տալիս զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով ապրանքներ արտահանել Եվրոմիության երկրներ, ի թիվս 16 երկրների, այս տարվա հունվարի ...ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՄՍԱՄԹԵՐՔ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ՏԵՂԱՓՈԽԵԼ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բոլոր միջոցները ձեռնարկում է գնացքում ուղեւորների հարմարավետությունը, անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ընկերության ուղեւորափոխադրումների ...ԴԵՂԻՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ՏԱՔՍԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՏՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, այս տարվա օգոստոսի 1-ից դեղին համարանիշներով տաքսի մեքենաները կկարողանան անարգել հատել հայ-վրացական սահմանը: Այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՒՆՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Սեւան-Երեւան 4
Սեւանա լճի ափին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Եգիպտոսից, Թուրքիայից, Վրաստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից ժամանած սփյուռքահայ երեխաների ու նրանց հյուրընկալած ընտանիքների հրաժեշտի ...ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
- Կիլիկիայի հայկական մանրանկարչությունը բացառիկ երեւույթ է, նրա առաջացումը, հասկանալի է, կապված է Կիլիկիայի հայկական իշխանության, հետո նաեւ թագավորության առաջացման հետ, որ գտնվում էր Արեւելքի եւ Արեւմուտքի ...ՀԱՅ-ՂՊՏԻԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայերը մեծ դերակատարություն են ունեցել երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում: Եգիպտահայերը մասնակցել են Նապոլեոնի 1798-ի եգիպտական արշավանքին ...ՊՈՂՈՍ ԱՐՈ՝ ՌԵԺԻՍՈՐԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 3
Օրեր առաջ, Ազգային գրադարանում կայացավ Պողոս Արոյի (Արոյան) հայ-շվեդական եւ շվեդ-հայկական բառարանների շնորհանդեսը, որի մասին «Ազգը» արդեն տեղեկացրել է: Իսկ այժմ մեր ընթերցողներին եմ ներկայացնում Պողոս ...ԴԵՊԻ ՆԱԽԱՍԿԻԶԲ, ԴԵՊԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԼՈՒՅՍԻ...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
- Այս խեցգետինը ոչ միայն զարդ է, այլեւ որպես թալիսման կարող է ծառայել: Խեցգետնի նշանը սիրտն է, որը հաջողություն է բերում, մոլորակը լուսինն է, իսկ 5-ը ամենահաջողակ թվերից մեկն է-ահա դրանք: Զարդը կրողը ...ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ԼՂՀ Շահումյանի շրջանի Զուար համայնքում հոսող բուժիչ հանքային տաք ջուրը զբոսաշրջիկների այցելության վայր դարձնելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ԼՂՀ ...ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարությունը հատկապես գյուղական բնակավայրերի դպրոցներն անհրաժեշտ մասնագետներով համալրելու նպատակով հանդես է եկել մանկավարժներին խրախուսելու նոր նախաձեռնությամբ: Գործադիրի ընդունած նոր որոշմամբ ...ՍՈՒՏ ՈՒ ՓՈՒՏ, ՍԽԱԼ ԵՎ ՈՂՈՐՄԵԼԻ...
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, 30 հուլիսի, 2009 թ.Քանի՜ցս օգտագործել եմ, ընթերցողի ներողամտությունն եմ հայցում, մի անգամ էլ օգտվեմ մարքսիզմի դասականներից. «Մի ուրվական է շրջում Հայաստանում, եվրոպական չափանիշների ուրվականն է դա»: Աջից ձախ, վերից վար, ...ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ ՈՒ ԽԱՎԱՐ ՓՆՏՐԵԼԻՍ
(պատառիկներ լրագրող ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Օտարություն. լույս ու խավար փնտրելիս» անավարտ օրագրից)Հերոսների անունները փոխված են, պատմությունների հիմքում իրական դրվագներ են: Աննան Լեւոնից նամակ ստացավ: Խմբագիր ընկերը պատվիրանապահ համբերությամբ հիշեցնում էր լրագրողի իր պարտքը ամսագրի առաջ: Էլեկտրոնային ...ՎԱԽՃԱՆՎԵՑ ԴԵՍՊԱՆ ՋԻՎԱՆ ԹԱԲԻԲՅԱՆԸ
Երեկ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիվան Թաբիբյանը: Ջիվան Թաբիբյանը ծնվել է 1937 թվականին, Լիբանանի Բեյրութ քաղաքում: 1959 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՄԱՀՈՄԵՆԸՆԴՄԵՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Օգոստոսի 1-8-ին Երեւանում առաջին անգամ կանցկացվեն համահոմենընդմենական մարզական խաղերը, որոնք թվով 8-րդն են: Խաղերին կմասնակցեն 500-ից ավելի մարզիկներ աշխարհի 15 երկրներից, ինչպես նաեւ Իրանի հայ մշակութային ...ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄՆ ԸՆԴԱՌԱՋԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեի նիստում միաձայն որոշվել էր Երեւանի «Արարատին» զրկել առաջնությանը մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագրից: Ըստ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանի՝ «Արարատ» ...ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ, ՏԽՈՒՐ ՎԵՐՋԱԲԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լեւոն Արոնյանին չհաջողվեց պահպանել Ֆիշերի շախմատի վարկածով արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մայնցում անցկացվող մրցաշարը նա շատ հաջող սկսեց, սակայն վճռորոշ հանդիպումներն անհաջող անցկացրեց: 4 պարտիայից ...«ՄԵՏԱԼՈՒՐԳԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Հայ ֆուտբոլասերներին այս մրցաշարում առաջին հերթին հետաքրքրում են Դոնեցկի «Մետալուրգի» մասնակցությամբ հանդիպումները, որում ...ԱՌՋԵՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականները կմասնակցեն օգոստոսի 3-ին Թուրքիայի Անկարա քաղաքում մեկնարկող մարզաձեւի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Առաջինն իրենց հարաբերությունները ...ՄԻՐՈՒՄՅԱՆԻ 4-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉեխիայում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Վիգեն Միրումյանը սեւերով հաղթեց Վոյտեկ Կովարին եւ վաստակեց 4,5 միավոր: Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Անտոն Կորոբովը, Դմիտրի Մաքսիմովը, Վյաչեսլավ ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ԴԻՄՈՒՄԻՆ ԴՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ Է ՏՐՎԵԼ
3Հուլիսի 31-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը, ի թիվս այլ դիմումների, քննել է նաեւ դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ ...ՕԳՈՍՏՈՍԻՆ ԵՂԱՆԱԿԸ 35 ԱՍՏԻՃԱՆԻՑ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ
«Հայհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանին «Ազգը» խնդրեց մեկնաբանել, թե ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսին: Օգոստոսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների մեծ մասում, 3-ին եւ ...
«Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՔ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԹՈՒՐՔԻԱ ԿԳԱ՞»
Հ. Չ.
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՇՎԵԴԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸԿՐԱԿՈՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ»
Ն. Մ.
ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«ՉՆԱՅԱԾ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀՈԳԵՎԱՐՔ Է ԱՊՐՈՒՄ ԱՆԿԱՐԱ-ԵՐԵՎԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ»

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԹԵՐԹԻ
- 1680 Մահացավ Հակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսը, որ Իսրաել Օրիի հետ մեկնեց Եվրոպա Հայոց ազատագրողթյան համար օգնություն հայցելու քրիստոնյա աշխարհին:
- 1766 Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կոնդակ է ուղարկում Եկատերինա II-ին` հայ ժողովրդին օգնելու խնդրանքով:
- 1812 Կ. Պոլսում հրատարակվեց «Դիտակ Բյուզանդյան» ամսաթերթը մինչև 1816 թ.-ի սեպտեմբեր:
- 1817 Թեոդոսիայում ծնվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:(Վախճ. 1900թ.-ին):
- 1862 Կ. Պոլսում տեղի է ունենում հայ աշխատավորության ցույցը, որի մասնակիցները սուլթանից պահանջում էին վավերացնել Ազգային սահմանադրությունը:
- 1894 Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը:
- 1896 Թուրքական կառավարությունը 500 քուրդ բերեց Կ. Պոլիս օգնելու իրագործելու հայկական ցեղասպանությունը:
- 1903 Ծնվեց հայ գրող Գուրգեն Մահարին: (Վախճ. 1969թ.-ին):
- 1905 Նիկոլայ II-ը չեղյալ հայտարարեց 1903 թ. հունիսի 12-ի օրենքը: Վերաբացվեցին հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1914 Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով համաձայնագրի կետերը չիրականացան և արևմտահայությունը կանգնեց օրհասական վտանգի առաջ:
- 1918 Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի բացումը Հայր Աբրահամի (Ավետիք Սահակյանի) նախագահությամբ:
- 1919 Երևանում բացվում է Հայաստանի խորհրդարանը:
- 1919 Ադրբեջանի կառավարությունը և Արցախի Ազգային Ժողովը ստորագրեցին նախնական պայմանագիր:
- 1934 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների առաջին համագումարը:
- 1954 Մոսկվայում վերաբացվում է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսը:
- 1997 Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը նշանակում է Արցախի նախագահ Քոչարյանը Հայաստանի վարչապետի պաշտոնի: Արցախի արտաքին գործերի նախարարը' Արկադի Ղուկասյանը հինգտարով ընտրվեց Արցախի նախագահ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

