
ՍՈՒՏ ՈՒ ՓՈՒՏ, ՍԽԱԼ ԵՎ ՈՂՈՐՄԵԼԻ...
Քանի՜ցս օգտագործել եմ, ընթերցողի ներողամտությունն եմ հայցում, մի անգամ էլ օգտվեմ մարքսիզմի դասականներից. «Մի ուրվական է շրջում Հայաստանում, եվրոպական չափանիշների ուրվականն է դա»:
Աջից ձախ, վերից վար, ազատ մ2 չի մնացել, ոչ էլ՝ բնագավառ, կամ ասպարեզ: Մնացել են ավանդույթները, տաղավար տոներն էլ համապատասխանեցնել վերոնշյալ չափանիշներին, եւ... առա՜ջ դեպի բարգավաճո՜ւմ, բարեկեցությո՜ւն, կատարելությո՜ւն, առա՜ջ, դեպի սույն չափանիշների լիակատար հաղթանակը մեր երկրում...
Հնադարյան մշակույթի տեր, մեծանուն նախնյաց պատգամներն ուսած, իրավական, դատական, հասարակագիտական, այլեւայլ կարծրարմատ հիմքերի վրա խարսխված մեր իմացությունները, սովորույթները, ավանդույթները, ապրելակերպն ու մտածելակերպը՝ այս ամենը պահ տված արխիվ, նոր-նոր (՞) անծանոթ ու անհարազատ, անհասկանալի եւ անըմբռնելի արժեքների պոչը բռնած, հաստատապես կույրերի նման խարխափելով, ինքներս մեզ հարկադրում, ստիպում ենք գնալ ծուռուխոտոր, անհասցե եւ անել, որոգայթառատ ճամփաներով, հասնելու համար չգիտենք, թե ուր...
Եվ մեկնումեկի մտքով իսկ չի անցնում գեթ մի պահ կանգ առնել, շունչը տեղը բերել, «... մի բաբաթ փիքր անել», թե որո՞նք են դրանք, որքանո՞վ են համահունչ մեր նվիրական ավանդույթ-սովորույթներին, մեր նիստուկացին, ի վերջո, մեր հոգեկերտվածքին... Չէ՛, եվրոչափանիշներ, ճիշտ ինչպես եվրոպատուհանները, եվրոնորոգումը, եվրո-զուգարանակոնքը, եվրո-ն, վերջապես՝ եվրոզահրումարը...
Ինչո՞ւ: Ինչպե՞ս: Ե՞րբ եւ ինչի՞ց ծայր առավ մոլորությունը, երբվանի՞ց նենգափոխվեց իրական արեւմտյան արժեքների կեղծ ու սխալ մեկնությունը, կասկածելի, խորթ ու անընդունելի չափանիշների ծավալեղ չափաբաժինների ներարկումը ազգային ավիշ, զարկերակ:
Ստույգ պատասխան չունեմ: Եվ՝ կարեւոր էլ չէ: Աչք ունեք, ականջ՝ նույնպես-տեսանելի է, լսելի, շոշափվող, ցցուն...
Ամենայն հավանականությամբ, անհայտ մեկը սկզբնավորել-ծայր է տվել դրան, իներցիայով էլ գնո՜ւմ, գնո՜ւմ ենք: Կամ՝ որեւէ դուրսպրծուկ քաղգործիչ է սկզբնավորել, ամեն գնով իր կրթվածությունն (՞) ու լայնախոհությունն (՞՞) ի ցույց դնելու նսեմ նպատակով: Աստված իրենց հետ:
Ես անձամբ ոչինչ չունեմ վերցնելու, ընդօրինակելու, փոխառնելու նրանցից, ովքեր դեռեւս միջին դարերում ասպատակեցին, կողոպտեցին Բյուզանդիան, հետայդու կապկելով ամեն-ամեն այն բյուզանդականը՝ օրենք, պետականագիտություն, արվեստներ ու արհեստներ, պարզապես՝ ապրելակերպ ու կենցաղ: Կամ՝ նրանց նախնիներից, ովքեր ոտքի տակ տվեցին նորահայտ Նոր Աշխարհը, ուղղակի բնաջնջելով մինչեւ օրս աշխարհին զարմացնող բնիկ ցեղերին (ացտեկներ եւ ինկեր), հիմք դնելով ցեղասպանությանը: Թերեւս դա՞ է պատճառը, որ մինչ օրս, պատրվակարարությամբ եւ խուսանավումներով հետաձգում են խարանն իրենց ճակատից պոկելու, մարդավայել եւ արժանապատիվ ապրելու գործողությունը: Աստված իրենց հետ՝ նույնպես...
Ամենակարեւորը՝ ի՞նչ սովորես երեկվա, երեկ չէ անցյալ օրվա թալանչիներից ու մարդասպաններից: Առանց այդ էլ, կամա թե ակամա, հսկայական աղբաբեռ ենք ուսել դրսերից... Անձամբ ես ամենեւին տրամադիր չեմ նման քայլի, նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս խոնարհաբար: Եվ ամեն անգամ, երբ լեզվի ծայրին է «եվրոպական չափանիշներ» բառակապակցությունը, պապանձվեք եւ մտաբերեք սեփական ժողովրդի՝ դարեր ի վեր տալու եւ ուրիշի եւ ոչնչին աչք չդնելու նվիրական սովորույթը, հարազատ ակունքների անաղարտությունը եւ հագեցվածությունը, վստահ լինենք, կխուսափենք ախտից:
Բարեկամնե՛ր, ընկերնե՛ր, եղբայրնե՛ր, պարոնա՜յք, ախր ի՞նչ չափանիշ, երբ դեռ նախորդ դարում Եվրոպայի մայրամուտն էր քննել-պարզաբանել Ա. Շպենգլերը, երբ մեր աչքի առաջ են Ամերիկայի՝ հզորազոր տերության սնանկացումը, պարտքերը մարելու անկարողությունը եւ գծագրվող հանգուցալուծման հեռանկարը:
Ընդամենը 200 տարվա (քիչ ավելի) պատմություն ունեցող Ամերիկան, իր վերելքի սկզբնական շրջանում՝ աներկբա հրապուրիչ, ուսանելի, ընդօրինակելի, շատ կարճ վազք ունեցավ, չհետեւեց մարզական տարրական կանոնին (սպրինտերը ստայեր չի կարող լինել), այսինքն՝ կարճ տարածություններ հաղթահարող վազողը երկար տարածություններ վազելիս ընդամենը շնչասպառ է լինում: Գլխավորը, պատմության դասերն արհամարհեց, նաեւ՝ այբբենական օրենքը, որ դեռեւս չի եղել եւ չի կարող լինել կործանման չենթակա որեւիցե կայսրություն, համաշխարհային տիրապետության ձգտող, բոլորին ապրելու եւ գործելու դասեր տվող որեւիցե քաղաքական-պետական համակարգ, որը կհարատեւի... Ահա եւ, նրանք մոտեցել են եւ արդեն տեւական ժամանակ բախում են Անհայտության դուռը...
Եվ կարծում եմ, չեմ սխալվում, որ «եվրոպական չափանիշներ» ասելով, մենք նկատի ենք ունենում ոչ միայն աշխարհամասային, ոչ այնքան հեռու եվրոպականը, այլեւ հեռու-հեռավոր ամերիկյանը նույնպես: Այնպես որ, մտադրված հայրենակիցներիս հետ պահել մոլորություններից, այդ հեռուներից բխող-եկող վտանգներն էլ ներառա շարադրանք:
Նաեւ՝ «եվրոպական չափանիշների» այս համաճարակը շատ է նման մեկ ուրիշ փորձանքի: Դժվար է հիշել, թե առաջին անգամ ո՞ր ստահակն է օգտագործել «ի շնորհիվ» ապօրինածին այլանդակությունը, որը շատ շուտով ամենալայն տարածումը գտավ, հատկապես հեռուստատեսային եթերում, ուր պատգամավորներ, աստիճանավորներ, նախարարներ, գիտնականներ (՞՞) եւ միայն ընդօրինակելու սովոր մարդիկ «ի շնորհիվ»-վեցին, վստահ, որ սույն անիմաստությամբ «ճոխ են խոսում»: Ճոխ չէ դա, բարեկամներ, այլ տարրական անգրագիտություն, լավագույն դեպքում՝ կիսագրագիտություն, ինչ ավելի, շատ ավելի վատ է պարզ ու հասարակ անգրագիտությունից:
Այսքա՛նը: Եվ հավատացեք ինձ, բարի մարդիկ, ես ձեր լավն եմ ուզում...
- ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, 30 հուլիսի, 2009 թ.
«Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՔ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԹՈՒՐՔԻԱ ԿԳԱ՞»
Հ. Չ. 88
- Նախագահ Սարգսյանի հայտարարությունները լայն արձագանք չեն գտել նաեւ Հայաստանում, քանի որ նա մինչ այդ նման հայտարարություններ արդեն արել էր: Սակայն Թուրքիայի հետ մերձեցման գործընթացին նրա ցուցաբերած աջակցությունը ...«ՉՆԱՅԱԾ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀՈԳԵՎԱՐՔ Է ԱՊՐՈՒՄ ԱՆԿԱՐԱ-ԵՐԵՎԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ»
1Այդ մասին նախավերջին համարում գրել է անգլիական «Էկոնոմիստ» հանդեսը: Գովերգելով Ահմեդ Դավութօղլուի դիվանագիտական կարողությունները, հարեւանների հետ խնդիրները «զրոյական» մակարդակի իջեցնելու ջանքերը, համարելով ...ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՏՅԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ
Մ. Մ.
Երեկ կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության ատյանի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 4 հարց:
Մինչ օրակարգին անցնելը նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց ատյանի երկու անդամների փոփոխության մասին եւ նշեց, ...«ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին զայրացնում է, որ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բղավում են միայն «նորաթուխ, լեզուս էլ չի պտտվում ասել, քաղաքական գործիչները»: Ըստ նրա՝ հարցի վերաբերյալ պետք է մեկնաբանություններ ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՄինչ իշխանության ներկայացուցիչները, խոսելով մադրիդյան սկզբունքների մասին, վստահեցնում են, որ հաղթաթղթերը հայկական կողմի ձեռքերում են, ընդդիմության անդամները փորձում են ապացուցել ճիշտ հակառակը: «Ժառանգություն» ...ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻՑ
Ն. Մ.
Կառավարությունն օրերս հավանություն է տվել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանում խաղատներ ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿՆ Է
Ա. Մ.Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով` «Արդշինինվեստբանկը» Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է վճարած հարկերի ծավալով եւ 13-րդը` 300 խոշոր հարկատուների շարքում: Բանկի լրատվական ծառայությունից ...GSP+-Ը ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Եվրոմիության սահմանած արտոնությունների GSP+ համակարգից, որը թույլ է տալիս զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով ապրանքներ արտահանել Եվրոմիության երկրներ, ի թիվս 16 երկրների, այս տարվա հունվարի ...ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՄՍԱՄԹԵՐՔ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ՏԵՂԱՓՈԽԵԼ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բոլոր միջոցները ձեռնարկում է գնացքում ուղեւորների հարմարավետությունը, անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ընկերության ուղեւորափոխադրումների ...ԴԵՂԻՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ՏԱՔՍԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՏՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, այս տարվա օգոստոսի 1-ից դեղին համարանիշներով տաքսի մեքենաները կկարողանան անարգել հատել հայ-վրացական սահմանը: Այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՒՆՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Սեւան-Երեւան 4
Սեւանա լճի ափին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Եգիպտոսից, Թուրքիայից, Վրաստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից ժամանած սփյուռքահայ երեխաների ու նրանց հյուրընկալած ընտանիքների հրաժեշտի ...ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
- Կիլիկիայի հայկական մանրանկարչությունը բացառիկ երեւույթ է, նրա առաջացումը, հասկանալի է, կապված է Կիլիկիայի հայկական իշխանության, հետո նաեւ թագավորության առաջացման հետ, որ գտնվում էր Արեւելքի եւ Արեւմուտքի ...ՀԱՅ-ՂՊՏԻԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայերը մեծ դերակատարություն են ունեցել երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում: Եգիպտահայերը մասնակցել են Նապոլեոնի 1798-ի եգիպտական արշավանքին ...ՊՈՂՈՍ ԱՐՈ՝ ՌԵԺԻՍՈՐԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 3
Օրեր առաջ, Ազգային գրադարանում կայացավ Պողոս Արոյի (Արոյան) հայ-շվեդական եւ շվեդ-հայկական բառարանների շնորհանդեսը, որի մասին «Ազգը» արդեն տեղեկացրել է: Իսկ այժմ մեր ընթերցողներին եմ ներկայացնում Պողոս ...ԴԵՊԻ ՆԱԽԱՍԿԻԶԲ, ԴԵՊԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԼՈՒՅՍԻ...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
- Այս խեցգետինը ոչ միայն զարդ է, այլեւ որպես թալիսման կարող է ծառայել: Խեցգետնի նշանը սիրտն է, որը հաջողություն է բերում, մոլորակը լուսինն է, իսկ 5-ը ամենահաջողակ թվերից մեկն է-ահա դրանք: Զարդը կրողը ...ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ԼՂՀ Շահումյանի շրջանի Զուար համայնքում հոսող բուժիչ հանքային տաք ջուրը զբոսաշրջիկների այցելության վայր դարձնելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ԼՂՀ ...ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարությունը հատկապես գյուղական բնակավայրերի դպրոցներն անհրաժեշտ մասնագետներով համալրելու նպատակով հանդես է եկել մանկավարժներին խրախուսելու նոր նախաձեռնությամբ: Գործադիրի ընդունած նոր որոշմամբ ...ՍՈՒՏ ՈՒ ՓՈՒՏ, ՍԽԱԼ ԵՎ ՈՂՈՐՄԵԼԻ...
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, 30 հուլիսի, 2009 թ.Քանի՜ցս օգտագործել եմ, ընթերցողի ներողամտությունն եմ հայցում, մի անգամ էլ օգտվեմ մարքսիզմի դասականներից. «Մի ուրվական է շրջում Հայաստանում, եվրոպական չափանիշների ուրվականն է դա»: Աջից ձախ, վերից վար, ...ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ ՈՒ ԽԱՎԱՐ ՓՆՏՐԵԼԻՍ
(պատառիկներ լրագրող ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Օտարություն. լույս ու խավար փնտրելիս» անավարտ օրագրից)Հերոսների անունները փոխված են, պատմությունների հիմքում իրական դրվագներ են: Աննան Լեւոնից նամակ ստացավ: Խմբագիր ընկերը պատվիրանապահ համբերությամբ հիշեցնում էր լրագրողի իր պարտքը ամսագրի առաջ: Էլեկտրոնային ...ՎԱԽՃԱՆՎԵՑ ԴԵՍՊԱՆ ՋԻՎԱՆ ԹԱԲԻԲՅԱՆԸ
Երեկ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիվան Թաբիբյանը: Ջիվան Թաբիբյանը ծնվել է 1937 թվականին, Լիբանանի Բեյրութ քաղաքում: 1959 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՄԱՀՈՄԵՆԸՆԴՄԵՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Օգոստոսի 1-8-ին Երեւանում առաջին անգամ կանցկացվեն համահոմենընդմենական մարզական խաղերը, որոնք թվով 8-րդն են: Խաղերին կմասնակցեն 500-ից ավելի մարզիկներ աշխարհի 15 երկրներից, ինչպես նաեւ Իրանի հայ մշակութային ...ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄՆ ԸՆԴԱՌԱՋԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեի նիստում միաձայն որոշվել էր Երեւանի «Արարատին» զրկել առաջնությանը մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագրից: Ըստ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանի՝ «Արարատ» ...ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ, ՏԽՈՒՐ ՎԵՐՋԱԲԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լեւոն Արոնյանին չհաջողվեց պահպանել Ֆիշերի շախմատի վարկածով արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մայնցում անցկացվող մրցաշարը նա շատ հաջող սկսեց, սակայն վճռորոշ հանդիպումներն անհաջող անցկացրեց: 4 պարտիայից ...«ՄԵՏԱԼՈՒՐԳԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Հայ ֆուտբոլասերներին այս մրցաշարում առաջին հերթին հետաքրքրում են Դոնեցկի «Մետալուրգի» մասնակցությամբ հանդիպումները, որում ...ԱՌՋԵՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականները կմասնակցեն օգոստոսի 3-ին Թուրքիայի Անկարա քաղաքում մեկնարկող մարզաձեւի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Առաջինն իրենց հարաբերությունները ...ՄԻՐՈՒՄՅԱՆԻ 4-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉեխիայում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Վիգեն Միրումյանը սեւերով հաղթեց Վոյտեկ Կովարին եւ վաստակեց 4,5 միավոր: Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Անտոն Կորոբովը, Դմիտրի Մաքսիմովը, Վյաչեսլավ ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ԴԻՄՈՒՄԻՆ ԴՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ Է ՏՐՎԵԼ
3Հուլիսի 31-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը, ի թիվս այլ դիմումների, քննել է նաեւ դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ ...ՕԳՈՍՏՈՍԻՆ ԵՂԱՆԱԿԸ 35 ԱՍՏԻՃԱՆԻՑ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ
«Հայհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանին «Ազգը» խնդրեց մեկնաբանել, թե ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսին: Օգոստոսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների մեծ մասում, 3-ին եւ ...
«Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՔ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԹՈՒՐՔԻԱ ԿԳԱ՞»
Հ. Չ.
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՇՎԵԴԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸԿՐԱԿՈՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ»
Ն. Մ.
ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«ՉՆԱՅԱԾ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀՈԳԵՎԱՐՔ Է ԱՊՐՈՒՄ ԱՆԿԱՐԱ-ԵՐԵՎԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ»

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԹԵՐԹԻ
- 1680 Մահացավ Հակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսը, որ Իսրաել Օրիի հետ մեկնեց Եվրոպա Հայոց ազատագրողթյան համար օգնություն հայցելու քրիստոնյա աշխարհին:
- 1766 Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կոնդակ է ուղարկում Եկատերինա II-ին` հայ ժողովրդին օգնելու խնդրանքով:
- 1812 Կ. Պոլսում հրատարակվեց «Դիտակ Բյուզանդյան» ամսաթերթը մինչև 1816 թ.-ի սեպտեմբեր:
- 1817 Թեոդոսիայում ծնվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:(Վախճ. 1900թ.-ին):
- 1862 Կ. Պոլսում տեղի է ունենում հայ աշխատավորության ցույցը, որի մասնակիցները սուլթանից պահանջում էին վավերացնել Ազգային սահմանադրությունը:
- 1894 Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը:
- 1896 Թուրքական կառավարությունը 500 քուրդ բերեց Կ. Պոլիս օգնելու իրագործելու հայկական ցեղասպանությունը:
- 1903 Ծնվեց հայ գրող Գուրգեն Մահարին: (Վախճ. 1969թ.-ին):
- 1905 Նիկոլայ II-ը չեղյալ հայտարարեց 1903 թ. հունիսի 12-ի օրենքը: Վերաբացվեցին հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1914 Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով համաձայնագրի կետերը չիրականացան և արևմտահայությունը կանգնեց օրհասական վտանգի առաջ:
- 1918 Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի բացումը Հայր Աբրահամի (Ավետիք Սահակյանի) նախագահությամբ:
- 1919 Երևանում բացվում է Հայաստանի խորհրդարանը:
- 1919 Ադրբեջանի կառավարությունը և Արցախի Ազգային Ժողովը ստորագրեցին նախնական պայմանագիր:
- 1934 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների առաջին համագումարը:
- 1954 Մոսկվայում վերաբացվում է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսը:
- 1997 Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը նշանակում է Արցախի նախագահ Քոչարյանը Հայաստանի վարչապետի պաշտոնի: Արցախի արտաքին գործերի նախարարը' Արկադի Ղուկասյանը հինգտարով ընտրվեց Արցախի նախագահ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

