
ՀԱՅ-ՂՊՏԻԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
- Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայերը մեծ դերակատարություն են ունեցել երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում: Եգիպտահայերը մասնակցել են Նապոլեոնի 1798-ի եգիպտական արշավանքին ցույց տրված դիմադրությանը: XIX դարի առաջին կեսին եգիպտահայ գաղութը նոր վերելք է ապրել շնորհիվ Մոհամմեդ Ալիի կիրառած վարչական ու տնտեսական բարենորոգումների, որոնց շնորհիվ էապես փոխվել է քրիստոնյաների սոցիալ-իրավական դրությունը: Արտաքին գործերի եւ առեւտրի դիվանի հաջորդական 3 նազիրները եղել են հայեր՝ Պողոս Յուսուֆյանը (մինչեւ 1844 թ.), Արթին Չրաքյանը (1844-50 թթ.) եւ Առաքել Նուբարյանը (1850-53 թթ.): Պետական ղեկավար պաշտոններում աչքի են ընկել Նուբար փաշան (1824-99 թթ.), Պողոս Նուբար փաշան (1851-1930 թթ.) եւ ուրիշներ:

Ղպտիները քրիստոնյա եգիպտացիներ են, հին եգիպտացիների հետնորդները: Բնակվում են Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, հիմնականում՝ Ասիութում, Կահիրեում: Ոչ մեծ համայնքներ կան նաեւ Սուդանում, Իսրայելում, Հորդանանում, Իրաքում, Քուվեյթում: Նրանք հիմնականում ծառայողներ են, առեւտրականներ, արհեստավորներ: VII դարում արաբների Եգիպտոս ներխուժման եւ հետագայում ղպտիների նկատմամբ ազգային, կրոնական եւ տնտեսական ճնշումների հետեւանքով ղպտիների թիվը նվազել է կազմելով բնակչության փոքրամասնությունը՝ հոգեւոր համայնքի ձեւով: Հինգերորդ դարում ձեւավորված ղպտիական եկեղեցու հոգեւոր առաջնորդն է պատրիարքը (նստավայրը՝ Կահիրե): Անկում է ապրել նրանց մշակույթը:
Սակայն IV-XVIII դարերում այդ մշակույթը, մասնավորապես գրականությունը, զգալի առաջընթաց է արձանագրել եւ հիմնականում զարգացել է վանքերում: Ղպտիական առաջին գրավոր հուշարձաններից են եղել Հին ու Նոր Կտակարանների, քրիստոնեական աստվածաբանների երկերի եւ այլ գործերի թարգմանությունները հունարենից: Ամենամեծ գրողն է համարվում պատմական գործիչ Շենուդեն (մահացել է 451 թվին):
Հայ-ղպտիական հարաբերությունները ունեցել են մշակութային, կրոնական բնույթ: Նրանք սկզբնավորվել են վաղ միջնադարում: Ղպտի մատենագիրները ծանոթ են եղել հայ մատենագրությանը, մասնավորապես Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ին, որից պահպանված արաբերեն խմբագրված համառոտ օրինակը թարգմանվել է ղպտիերենից:
Ղպտիների եկեղեցիներում պահպանվել են բազմաթիվ սրբապատկերներ, որոնց զգալի մասի հեղինակներն են Հովհաննես Հայը (Յուհաննա էլ Արմանին) եւ նրա համագործակիցները՝ որդին՝ Հովսեփը (Գիրգիսը), Իբրահիմ էլ Նասխիը, Հաջի Դեֆին Մերգերիոսը:
Մինչեւ 17-րդ դար ղպտիական եկեղեցիների վերանորոգումներ նախաձեռնողները դիմակայել են կրոնական եւ քաղաքական դժվարություններին իշխանությունների կողմից: Սակայն դրանից հետո դրությունը սկսել է փոխվել եւ դարձել այնքան դինամիկ, որ գրեթե բոլոր եկեղեցիները ինչ-որ չափով եւ ձեւով վերանորոգվել են: Սա բացատրվում է ոչ թե համայնքի անդամների հարստացմամբ (քանի որ ղպտիական համայնքը միշտ էլ հարուստ է եղել), այլ այդ ժամանակներում տիրող հանդուրժողական մթնոլորտով:
Ղպտիական արվեստի բազմաթիվ նմուշներ պահպանվում են Եգիպտոսի ղպտիական եկեղեցիներում եւ ղպտիական արվեստի թանգարանում: Ղպտի արվեստաբաններին քաջածանոթ են եղել Յուհաննայի անունը եւ գործը: Մեծ թվով գրականություն կա նրա արվեստի գործերի վերաբերյալ: Գրախոսվող ներկա հատորը՝ «Օսմանյան Եգիպտոսում գործող հայ արվեստագետը: Յուհաննա էլ Արմանին եւ նրա ղպտիական սրբապատկերները» խորագրի ներքո տարբեր անկյուններից է ներկայացնում արվեստագետին: Ինչպե՞ս էր նա ինտեգրված 18-րդ դարի պատմական այդ միջավայրին, ի՞նչ սոցիալական ակունքներ ուներ նրա արվեստը, ի՞նչ պայմաններում է աշխատել նա, ովքե՞ր են պատվիրել նրան այդ սրբապատկերները եւ ինչպե՞ս է նա կարողացել բավարարել սրբանկարներ նկարելու աճող պահանջարկը:
Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները գտնելու համար գրքի հեղինակ Մագդի Գիրգիսը խորամուխ է եղել Կահիրեի օսմանյան դատական ատյանների բազմաթիվ գրառումների մեջ ու կատարել լուրջ եւ մանրազնին գիտական ուսումնասիրություն:
Մագդի Գիրգիսը անկախ գիտնական-բանասեր է, մասնագետ՝ օսմանյան շրջանի եգիպտական փաստավավերագրական աղբյուրների: Գիտությունների դոկտորի կոչում է վաստակել Կահիրեի համալսարանում: Համահեղինակ է Կահիրեի ամերիկյան համալսարանի հրատարակչատան տպագրության ընթացքում գտնվող «Եգիպտոսի պապերը» ընդարձակ մատենաշարի երրորդ հատորի, որը կրում է «Արդի ղպտիական պապության առաջացումը» վերնագիրը:
Գիրքը լույս է ընծայել Կահիրեի ամերիկյան համալսարանի հրատարակչատունը 2008-ին, «Հայ մշակույթի բարեկամներ» մարմնի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին Կահիրեում Հայաստանի դեսպանատանը՝ երկրի պետական գործիչների, նախարարությունների աշխատակիցների, օտարերկրյա դեսպանների, լրագրողների եւ հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ (տես «Ազգի» 2008-ի սեպտեմբերի 3-ի լրատվությունը):
Գրքի նախաբանը գրել է Նելլի Հաննան, որը Կահիրեի ամերիկյան համալսարանի «Արաբական եւ իսլամական քաղաքակրթություն» բաժնի դասախոս է: Հեղինակել եւ խմբագրել է մի շարք գրքեր Եգիպտոսի վաղ շրջանի պատմության վերաբերյալ, որոնց թվում արժե հիշատակել «Ներբող գրքերին: Կահիրեի միջին խավի մշակութային պատմությունը. 16-18-րդ դդ.» հատորը (Ամ. համալ. հրատ., 2004 թ.) եւ Ռաուֆ Աբբասի համահեղինակությամբ լույս տեսած «Հասարակությունը եւ տնտեսությունը Եգիպտոսում եւ Արեւելյան Միջերկրականում, 1690-1900 թթ.» ուսումնասիրությունը (դարձյալ Ամերիկյան համալ. հրատ., 2005 թ.):
131 էջ պարունակող գիրքը բաղկացած է 6 գլուխներից (պատմական հետահայաց ակնարկ, սրբանկարչությունը 18-րդ դարի Եգիպտոսում, եգիպտական սրբանկարները նախքան Յուհաննա էլ Արմանին, հայկական համայնքը Եգիպտոսում, կենսագրական ուրվագծեր Յուհաննա էլ Արմանիի եւ Յուհաննա էլ Արմանիի հայտնի գործերը), եզրակացությունից, երեք հավելվածներից, գրքի 60-61 էջերի արանքում տեղադրված 16 էջանկարների նկարագրություններից, բացատրական մանրամասնություններից եւ անվանացանկից: Լուսանկարները կատարել է Նաբիլ Մանկաբադին:
Հեղինակը խոստովանում է, որ բավական դժվար է եղել հատուկ մանրամասնություններ ձեռք բերել Յուհաննայի կենսագրության վերաբերյալ, քանի որ վերջինս իր սրբապատկերներից բացի ուրիշ ոչինչ չի թողել իրենից հետո, ոչ մի փաստաթուղթ իր կամ ընտանիքի մասին: Միայն Շարիայի դատաիրավական փաստաթղթերի (պայմանագրեր, գործարքներ, կտակի վավերացումներ եւ այլն) հիման վրա կարողացել է Մագդի Գիրգիսը տեղադրել Յուհաննային երկրի պատմական եւ հասարակական կոնտեքստում, հասկանալ նրա ոճի եւ արվեստի գեղագիտական բնույթն ու ինքնատիպությունը:
Յուհաննան սովորական մի անձնավորություն է եղել, որը կարողացել է իր արվեստը հասցնել որոշակի մակարդակի: Նա հարստություն դիզելու հետեւից չի ընկել, բայց համեմատաբար հանգիստ, բարվոք կյանք է վարել:
Նրա ընտանիքը Եգիպտոս է տեղափոխվել 17-րդ դարի վերջերին կամ 18-րդ դարի սկզբներին: Ըստ երեւույթին առաջին հաստատվողը եղել է Յուհաննայի հայրը՝ Արթին Կարապետը, որը Եգիպտոս է եկել իր երկու որդիների՝ Յուհաննայի եւ Սալիբի (Խաչատուր) հետ:
Յուհաննայի առաջին կինը եղել է Ֆարիսինիյան՝ Թադրոս Միխայիլ էլ Նուսրանի էլ Յակուբի (յակոբինյան քրիստոնյա) էլ Թուխի էլ Խայյաթի (դերձակ) դուստրը, ղպտի հոր եւ հայ մոր աղջիկը: Ունեցել է չորս զավակ, երեք որդի՝ Արթին, Գիրգիս, Յակուբ եւ մեկ դուստր՝ Մինքաշա: Ֆարիսինիյան մահացել է 1770-ի օգոստոսի 9-ին, երբ զավակները բոլորն էլ չափահաս են եղել: Հեղինակը ենթադրում է, որ եթե ամենափոքրը 18 տարեկան է եղել այդ ժամանակ, ուրեմն ծնողների ամուսնությունը պետք է տեղի ունեցած լիներ առնվազն 25 տարի առաջ, այսինքն՝ 1745-ին:
Յուհաննան երկրորդ անգամ է ամուսնացել ղպտի մի կնոջ՝ Դիմյանայի հետ, դուստրը՝ էլ Դհիմմի (ոչ մահմեդական) Գիրգիս Անբար էլ Սայիղ (ոսկերիչ) էլ Նուսրանի էլ Կիբտիի (ղպտի քրիստոնյա), որից երեխաներ չի ունեցել:
Յուհաննայի ամենամեծ զավակը՝ Արթինը ոսկերիչ է եղել Դար էլ Դարբխանայում (դրամահատարանի մոտ): Ամուսնացել է հայի՝ Մադլինայի (Մադլեն) հետ, դուստրը՝ Էլ Դհիմմի Ջարգուզ էլ Այնթաբլի էլ Նուսրանի էլ Արմանիի (այնթապցի հայ քրիստոնյա), որից ունեցել է 3 դուստրեր՝ Ուարդա (Վարդուհի), Լաթիֆա եւ Մարիամ անուններով: 1775-ին նրանք դեռեւս դեռահասներ են եղել:
Ըստ արխիվներում պահպանված փաստաթղթերի՝ Արթինը հարուստ եւ կարեւոր անձնավորություն է եղել հայկական համայնքում: Ապրել է Խաթ էլ Շայխ էլ Ռամլի թաղամասում, որը գտնվում է Քանթարատ էլ Ռամլիի եւ Մայդան էլ Ղալլայի մեջտեղում: Իր բնակեցրած տան կեսը եղել է իր սեփականությունը, իսկ մյուս կեսը նա վարձել է մի հայկական կրոնական հաստատությունից, որն իր կալվածքները հետագայում նվիրաբերել է Երուսաղեմի Մար Յակուբ (Սուրբ Հակոբ) վանքին:
Արթինը վերակառուցել է ամբողջ շենքը, ընդարձակել եւ ավելացրել վարձի գինը հօգուտ կալվածատիրոջ: Շենքը մոտիկ է եղել իր հոր բնակարանին, երկուսն էլ գտնվել են Մուսքիյում (Կահիրեի աշխույժ թաղամասերից)՝ Հարաթէլ Շայլ էլ Ռամլի փողոցին մոտիկ:
Երկրորդ որդին՝ Գիրգիսը (Հովսեփ) աշխատել է որպես նաքքաշ (զարդանախշող-ներկարար): Քիչ բան է հայտնի նրա մասին:
Երրորդ որդին՝ Յակուբը ըստ երեւույթին վաղ է մահացել (բայց մոր մահվանից հետո): Իր, ինչպես նաեւ քրոջ՝ Մինքաշայի մասին տեղեկություններ չկան:
Մյուս ճյուղը Յուհաննայի եղբոր՝ Սալիբի (Խաչատուր) ընտանիքն է: Սալիբը ունեցել է երկու զավակ՝ Գիրգիս եւ Սիմա: Ինքը՝ Սալիբը հավանաբար վաղ է մահացել (ենթադրվում է, որ նախքան 1750 թիվը):
Վերոնշյալ տվյալներից հեղինակը եզրակացնում է, որ 1740-45 թվերին ամուսնացած լինելու համար Յուհաննան պետք է, որ ավելի վաղ հաստատված լիներ Եգիպտոսում, որպեսզի պետք եղած դիրքի հասներ նախքան ամուսնանալը: Հավանական է ուրեմն, որ հայրը՝ Արթին Կարապետը Երուսաղեմից Կահիրե ժամանել էր իր ընտանիքի հետ 17-րդ դարի վերջերին կամ 18-րդ դարի սկզբներին:
Յուհաննայի ընտանիքը միջհամայնքային ամուսնությունների միջոցով միավորվելու օրինակ կարող է ծառայել: Դատաիրավական գործառույթների վավերագրերում հաճախ են հիշատակվում, ըստ հեղինակի, ոսկերիչ Մուալլաիմ Ազար իբն Բուլուսի (որն ամուսնացել է Յուհաննայի քենու՝ Թուհֆայի հետ) եւ Մուալլիմ Աշիկ Սիլան իբն Գիրգիսի անունները:
Յուհաննան իր կարիերան սկսել է որպես «նաքքաշ» (զարդանաշխող-ներկարար): Այնուհետեւ եղել է «րասսամ» (գծագիր) եւ վերջում արհեստավարժ «մուսաուվիր»՝ սրբանկարիչ-մանրանկարիչ, որոնց թիվն այնքան էլ մեծ չի եղել այդ ժամանակ Եգիպտոսում:
Յուհաննայի ստեղծագործությունները հեղինակը բաժանել է 2 խմբի. եկեղեցիների եւ վանքերի եւ անհատ պատվիրատուների համար կատարված աշխատանքներ: Ըստ նրա հաշվարկների, տասից ավելի եկեղեցիներում եւ վանքերում (օրինակ՝ Ալ Մուալ Լակա (կախովի), Կասրիյաթ ալ Ռիհան, Աբու Սայֆասն եկեղեցիներում) Յուհաննայի ինքնուրույն աշխատանքների թիվը տատանվում է 120-290-ի, իսկ Իբրահիմ էլ Նասիխի համագործակցությամբ՝ 33-40-ի միջեւ: Իր ստեղծագործություններում, հետեւելով ավանդական ոճի կանոններին, Յուհաննան այդուհանդերձ կարողացել է նորամուծություններ մտցնել այդ արվեստում: Նա նաեւ մասնակցել է եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին:
«Յուհաննան ընդառաջ գնաց ղպտիական արվեստի եւ ընդհանրապես հասարակության զարթոնքի ժամանակաշրջանին եւ հարստացրեց այն: Նրա եւ Իբրահիմ էլ Նասիխի նման արվեստագետները մեծապես նպաստեցին ղպտիական մշակույթի վերածնունդին: Նրանք ստեղծեցին նոր ուղիներ եւ կարողացան բավարարել իրենց պատվիրատուների աճող պահանջները», եզրակացնում է գրքի հեղինակ Մագդի Գիրգիսը, որի օգտագործած գրականության ցանկում հաճույքով հանդիպեցինք մինչեւ 1997 թիվն իր վախճանվելը, երկար ժամանակ Մայր աթոռ Ս. Էջմիածնում զանազան պաշտոններ վարած (ճեմարանի վերատեսուչի քարտուղար, գրադարանի վարիչ, դիվանատան թարգմանիչ-քարտուղար եւ ձեռագրատան վարիչ), բազմաբնույթ գիտելիքներով օժտված պատմաբան՝ Նուբար Տեր-Միքայելյանի անվանը: Բազմաթիվ աշխատությունների թվում Տեր-Միքայելյանը հեղինակել է նաեւ «Էլ Մուսաուվիր Յուհաննա էլ Քուդոյի Ֆի Միսր» եւ «Եգիպտահայ գաղութը 10-15-րդ դարերում» ուսումնասիրությունները:
Մագդի Գիրգիսի սույն հատորը կարեւոր է այն առումով, որ լույս է սփռում ընդհանրապես 18-րդ դարի Եգիպտոսի ամենատարբեր ոլորտների եւ մասնավորապես հայ-եգիպտական, հայ-ղպտիական հարաբերությունների վրա, վեր հանելով սրբանկարչության ասպարեզում հայազգի Յուհաննա էլ Արմանիի ներդրումը:
- ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
«Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՔ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԹՈՒՐՔԻԱ ԿԳԱ՞»
Հ. Չ. 88
- Նախագահ Սարգսյանի հայտարարությունները լայն արձագանք չեն գտել նաեւ Հայաստանում, քանի որ նա մինչ այդ նման հայտարարություններ արդեն արել էր: Սակայն Թուրքիայի հետ մերձեցման գործընթացին նրա ցուցաբերած աջակցությունը ...«ՉՆԱՅԱԾ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀՈԳԵՎԱՐՔ Է ԱՊՐՈՒՄ ԱՆԿԱՐԱ-ԵՐԵՎԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ»
1Այդ մասին նախավերջին համարում գրել է անգլիական «Էկոնոմիստ» հանդեսը: Գովերգելով Ահմեդ Դավութօղլուի դիվանագիտական կարողությունները, հարեւանների հետ խնդիրները «զրոյական» մակարդակի իջեցնելու ջանքերը, համարելով ...ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՏՅԱՆԻ ՆԻՍՏՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ
Մ. Մ.
Երեկ կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության ատյանի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 4 հարց:
Մինչ օրակարգին անցնելը նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց ատյանի երկու անդամների փոփոխության մասին եւ նշեց, ...«ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 6
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին զայրացնում է, որ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բղավում են միայն «նորաթուխ, լեզուս էլ չի պտտվում ասել, քաղաքական գործիչները»: Ըստ նրա՝ հարցի վերաբերյալ պետք է մեկնաբանություններ ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՄինչ իշխանության ներկայացուցիչները, խոսելով մադրիդյան սկզբունքների մասին, վստահեցնում են, որ հաղթաթղթերը հայկական կողմի ձեռքերում են, ընդդիմության անդամները փորձում են ապացուցել ճիշտ հակառակը: «Ժառանգություն» ...ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԲԻԶՆԵՍԻՑ
Ն. Մ.
Կառավարությունն օրերս հավանություն է տվել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանում խաղատներ ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿՆ Է
Ա. Մ.Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով` «Արդշինինվեստբանկը» Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է վճարած հարկերի ծավալով եւ 13-րդը` 300 խոշոր հարկատուների շարքում: Բանկի լրատվական ծառայությունից ...GSP+-Ը ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Եվրոմիության սահմանած արտոնությունների GSP+ համակարգից, որը թույլ է տալիս զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով ապրանքներ արտահանել Եվրոմիության երկրներ, ի թիվս 16 երկրների, այս տարվա հունվարի ...ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼԻՍ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՄՍԱՄԹԵՐՔ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ՏԵՂԱՓՈԽԵԼ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բոլոր միջոցները ձեռնարկում է գնացքում ուղեւորների հարմարավետությունը, անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ընկերության ուղեւորափոխադրումների ...ԴԵՂԻՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ՏԱՔՍԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՏՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, այս տարվա օգոստոսի 1-ից դեղին համարանիշներով տաքսի մեքենաները կկարողանան անարգել հատել հայ-վրացական սահմանը: Այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՒՆՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Սեւան-Երեւան 4
Սեւանա լճի ափին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Եգիպտոսից, Թուրքիայից, Վրաստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից ժամանած սփյուռքահայ երեխաների ու նրանց հյուրընկալած ընտանիքների հրաժեշտի ...ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
- Կիլիկիայի հայկական մանրանկարչությունը բացառիկ երեւույթ է, նրա առաջացումը, հասկանալի է, կապված է Կիլիկիայի հայկական իշխանության, հետո նաեւ թագավորության առաջացման հետ, որ գտնվում էր Արեւելքի եւ Արեւմուտքի ...ՀԱՅ-ՂՊՏԻԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
Եգիպտոսի պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայերը մեծ դերակատարություն են ունեցել երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում: Եգիպտահայերը մասնակցել են Նապոլեոնի 1798-ի եգիպտական արշավանքին ...ՊՈՂՈՍ ԱՐՈ՝ ՌԵԺԻՍՈՐԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 3
Օրեր առաջ, Ազգային գրադարանում կայացավ Պողոս Արոյի (Արոյան) հայ-շվեդական եւ շվեդ-հայկական բառարանների շնորհանդեսը, որի մասին «Ազգը» արդեն տեղեկացրել է: Իսկ այժմ մեր ընթերցողներին եմ ներկայացնում Պողոս ...ԴԵՊԻ ՆԱԽԱՍԿԻԶԲ, ԴԵՊԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԼՈՒՅՍԻ...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
- Այս խեցգետինը ոչ միայն զարդ է, այլեւ որպես թալիսման կարող է ծառայել: Խեցգետնի նշանը սիրտն է, որը հաջողություն է բերում, մոլորակը լուսինն է, իսկ 5-ը ամենահաջողակ թվերից մեկն է-ահա դրանք: Զարդը կրողը ...ՄՇԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ԼՂՀ Շահումյանի շրջանի Զուար համայնքում հոսող բուժիչ հանքային տաք ջուրը զբոսաշրջիկների այցելության վայր դարձնելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ԼՂՀ ...ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարությունը հատկապես գյուղական բնակավայրերի դպրոցներն անհրաժեշտ մասնագետներով համալրելու նպատակով հանդես է եկել մանկավարժներին խրախուսելու նոր նախաձեռնությամբ: Գործադիրի ընդունած նոր որոշմամբ ...ՍՈՒՏ ՈՒ ՓՈՒՏ, ՍԽԱԼ ԵՎ ՈՂՈՐՄԵԼԻ...
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, 30 հուլիսի, 2009 թ.Քանի՜ցս օգտագործել եմ, ընթերցողի ներողամտությունն եմ հայցում, մի անգամ էլ օգտվեմ մարքսիզմի դասականներից. «Մի ուրվական է շրջում Հայաստանում, եվրոպական չափանիշների ուրվականն է դա»: Աջից ձախ, վերից վար, ...ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ. ԼՈՒՅՍ ՈՒ ԽԱՎԱՐ ՓՆՏՐԵԼԻՍ
(պատառիկներ լրագրող ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Օտարություն. լույս ու խավար փնտրելիս» անավարտ օրագրից)Հերոսների անունները փոխված են, պատմությունների հիմքում իրական դրվագներ են: Աննան Լեւոնից նամակ ստացավ: Խմբագիր ընկերը պատվիրանապահ համբերությամբ հիշեցնում էր լրագրողի իր պարտքը ամսագրի առաջ: Էլեկտրոնային ...ՎԱԽՃԱՆՎԵՑ ԴԵՍՊԱՆ ՋԻՎԱՆ ԹԱԲԻԲՅԱՆԸ
Երեկ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիվան Թաբիբյանը: Ջիվան Թաբիբյանը ծնվել է 1937 թվականին, Լիբանանի Բեյրութ քաղաքում: 1959 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՄԱՀՈՄԵՆԸՆԴՄԵՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Օգոստոսի 1-8-ին Երեւանում առաջին անգամ կանցկացվեն համահոմենընդմենական մարզական խաղերը, որոնք թվով 8-րդն են: Խաղերին կմասնակցեն 500-ից ավելի մարզիկներ աշխարհի 15 երկրներից, ինչպես նաեւ Իրանի հայ մշակութային ...ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄՆ ԸՆԴԱՌԱՋԵՑ «ԱՐԱՐԱՏԻՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման կոմիտեի նիստում միաձայն որոշվել էր Երեւանի «Արարատին» զրկել առաջնությանը մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագրից: Ըստ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանի՝ «Արարատ» ...ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ, ՏԽՈՒՐ ՎԵՐՋԱԲԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լեւոն Արոնյանին չհաջողվեց պահպանել Ֆիշերի շախմատի վարկածով արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մայնցում անցկացվող մրցաշարը նա շատ հաջող սկսեց, սակայն վճռորոշ հանդիպումներն անհաջող անցկացրեց: 4 պարտիայից ...«ՄԵՏԱԼՈՒՐԳԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Հայ ֆուտբոլասերներին այս մրցաշարում առաջին հերթին հետաքրքրում են Դոնեցկի «Մետալուրգի» մասնակցությամբ հանդիպումները, որում ...ԱՌՋԵՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականները կմասնակցեն օգոստոսի 3-ին Թուրքիայի Անկարա քաղաքում մեկնարկող մարզաձեւի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Առաջինն իրենց հարաբերությունները ...ՄԻՐՈՒՄՅԱՆԻ 4-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉեխիայում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Վիգեն Միրումյանը սեւերով հաղթեց Վոյտեկ Կովարին եւ վաստակեց 4,5 միավոր: Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Անտոն Կորոբովը, Դմիտրի Մաքսիմովը, Վյաչեսլավ ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ԴԻՄՈՒՄԻՆ ԴՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ Է ՏՐՎԵԼ
3Հուլիսի 31-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը, ի թիվս այլ դիմումների, քննել է նաեւ դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ ...ՕԳՈՍՏՈՍԻՆ ԵՂԱՆԱԿԸ 35 ԱՍՏԻՃԱՆԻՑ ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ
«Հայհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանին «Ազգը» խնդրեց մեկնաբանել, թե ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսին: Օգոստոսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների մեծ մասում, 3-ին եւ ...
«Ի՞ՆՉ ԿԱՐԾԻՔԻ ԵՔ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԹՈՒՐՔԻԱ ԿԳԱ՞»
Հ. Չ.
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՇՎԵԴԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸԿՐԱԿՈՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ»
Ն. Մ.
ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«ՉՆԱՅԱԾ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀՈԳԵՎԱՐՔ Է ԱՊՐՈՒՄ ԱՆԿԱՐԱ-ԵՐԵՎԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ»

«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ԱԶԱՏԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԹԵՐԹԻ
- 1680 Մահացավ Հակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսը, որ Իսրաել Օրիի հետ մեկնեց Եվրոպա Հայոց ազատագրողթյան համար օգնություն հայցելու քրիստոնյա աշխարհին:
- 1766 Սիմեոն Երևանցի կաթողիկոսը կոնդակ է ուղարկում Եկատերինա II-ին` հայ ժողովրդին օգնելու խնդրանքով:
- 1812 Կ. Պոլսում հրատարակվեց «Դիտակ Բյուզանդյան» ամսաթերթը մինչև 1816 թ.-ի սեպտեմբեր:
- 1817 Թեոդոսիայում ծնվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:(Վախճ. 1900թ.-ին):
- 1862 Կ. Պոլսում տեղի է ունենում հայ աշխատավորության ցույցը, որի մասնակիցները սուլթանից պահանջում էին վավերացնել Ազգային սահմանադրությունը:
- 1894 Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը:
- 1896 Թուրքական կառավարությունը 500 քուրդ բերեց Կ. Պոլիս օգնելու իրագործելու հայկական ցեղասպանությունը:
- 1903 Ծնվեց հայ գրող Գուրգեն Մահարին: (Վախճ. 1969թ.-ին):
- 1905 Նիկոլայ II-ը չեղյալ հայտարարեց 1903 թ. հունիսի 12-ի օրենքը: Վերաբացվեցին հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1914 Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով համաձայնագրի կետերը չիրականացան և արևմտահայությունը կանգնեց օրհասական վտանգի առաջ:
- 1918 Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի բացումը Հայր Աբրահամի (Ավետիք Սահակյանի) նախագահությամբ:
- 1919 Երևանում բացվում է Հայաստանի խորհրդարանը:
- 1919 Ադրբեջանի կառավարությունը և Արցախի Ազգային Ժողովը ստորագրեցին նախնական պայմանագիր:
- 1934 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների առաջին համագումարը:
- 1954 Մոսկվայում վերաբացվում է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսը:
- 1997 Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը նշանակում է Արցախի նախագահ Քոչարյանը Հայաստանի վարչապետի պաշտոնի: Արցախի արտաքին գործերի նախարարը' Արկադի Ղուկասյանը հինգտարով ընտրվեց Արցախի նախագահ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

