
ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
- ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հուլիսի 29-ին լրանում է հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 80-ամյակը:

Հիմա, երբ մենք հնարավորություն ունենք 21-րդ դարի բարձունքից գոնե նախնական գնահատական տալ նախորդ հարյուրամյակին, կարող ենք առանց մեծ սխալ գործելու վտանգի արձանագրել հետեւյալը. Մեծն Կոմիտասի ստեղծած ազգային երաժշտական հիմքի վրա աճած բազմաթիվ հայ կոմպոզիտորների թվում մենք ունեցել ենք երկու տիտաններ` Արամ Խաչատրյան եւ Ավետ Տերտերյան: Երկուսն էլ ծնված Հայաստանից դուրս, համապատասխանաբար, Թբիլիսիում ու Բաքվում: 1904 թվականին ծնված Խաչատրյանը դարի առաջին կեսի կոմպոզիտոր էր, 1929 թվականին ծնված Տերտերյանը հրապարակ իջավ 1960-ականներին, ասես վերցնելու համար էստաֆետային փայտիկը Խաչատրյանից:
Խաչատրյանի ճակատագիրն այնպես դասավորվեց, որ նրա հռչակը ապահովվեց Խորհրդային Միության ողջ հեղինակությամբ. նա համարվում էր իր ժամանակի երեք առավել հայտնի խորհրդային կոմպոզիտորներից մեկը (մյուսներն էին Սերգեյ Պրոկոֆեւը եւ Դմիտրի Շոստակովիչը): Տերտերյանի դեպքում իրավիճակը քիչ այլ էր: Ճիշտ է, չի կարելի ասել, թե խորհրդային պետությունը նրան անտեսեց, բայց նա ժամանակի բերումով չհասավ այն հռչակին, որին արժանի էր, դա այն դեպքում, երբ իր տաղանդի ուժով նա թերեւս գերազանցում էր փայլուն ու շռնդալից Խաչատրյանին (սա տողերիս հեղինակի անհատական կարծիքն է, որի հետ, անշուշտ ոչ բոլորը կհամաձայնեն): Այնպես որ, Տերտերյանին հավուր պատշաճի աշխարհին ներկայացնելու պատասխանատվությունը ընկել է Հայաստանի Հանրապետության վրա:
Տերտերյանի առավել նշանակալի գործերն են ութ սիմֆոնիաները, երկու բալետները եւ մեկ օպերան` «Երկրաշարժը»: Այս հոդվածը չի հավակնում երաժշտագիտական վերլուծություններ կատարել, սակայն անհրաժեշտ է ասել, որ կոմպոզիտորի հզոր, արտակարգ խոր, բովանդակությամբ անսպառ թվացող ու ընդսմին խորապես հայկական ստեղծագործությունները աչքի են ընկնում արդի երաժշտության մեջ: Նրան լսելը թվում է դժվար (իսկ ե՞րբ է դյուրին եղել լսել մեծ երաժշտությունը), բայց դա միայն առաջին հայացքից: Անցյալ տարի Սպենդիարյանի անվան օպերայի թատրոնում բեմադրված «Երկրաշարժ» օպերայի հաջողությունը ասվածի վկայությունն է:
Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Ավետ Տերտերյանն այսօր արտերկրում առավել հաճախ կատարվող հայ կոմպոզիտորն է. այդ մասին վկայում են թեկուզ եւ www.terterian.org կայքի տվյալները: Սա այն է, ինչին հասցրել է հանգուցյալ կոմպոզիտորի հզոր տաղանդը (նա իր մահկանացուն կնքեց 1994 թվականին, թաղված է Երեւանում:): Իսկ ինչպե՞ս ենք Ավետ Տերտերյանին գնահատում մենք` հայաստանցիներս:
Այստեղ հարկադրված ենք անցնելու մտահոգիչ փաստերին: Այսօր Երեւանում չկա որեւէ մի անկյուն, որը կապված լինի Տերտերյանի անվան հետ: Չկա որեւէ արձան, հուշատախտակ, թանգարան, համերգասրահ: Արված չէ նույնիսկ առավել հեշտ իրականացվողը` Երեւանում չկա Ավետ Տերտերյանի անվան փողոց, թեեւ քաղաքապետարանի առջեւ այդ հարցը բարձրացվել է: Հեռու չգնանք` կոմպոզիտորի 80-ամյա հոբելյանը պետականորեն չի նշվում: Նույնիսկ վերոհիշյալ www.terterian.org կայքը պատրաստվել եւ վարվում է ոչ թե հայաստանցիների, այլ գերմանացիների կողմից: Ի՞նչն է մեզ խանգարում ավելի համարժեք գնահատել մեր իսկ ունեցած մեծ հարստությունը: Մինչդեռ կան մարդիկ, որոնք երազում են, թե կարող է մի օր Երեւանում գործել, օրինակ, Տերտերյանի անվան սիմֆոնիկ երաժշտության միջազգային փառատոն: Մի՞թե դրա համար պետք է սպասենք հաջորդ «կլոր հոբելյանին»:
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՍՏԱԿ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ Է ԻՄԻՏԱՑԻՈՆ ՔԱՅԼԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ»
Հայաստանը հստակ ձեւավորել է իր մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ տարբերակում է իմիտացիոն կամ ֆոնային քայլերն իրական գործընթացից: Նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: Նրա հետ հանդիպումից հետո մամուլի համար նախատեսված հայտարարությունը լրագրողներին ներկայացնելիս, Հայաստանի նախագահ ...ԻՆՉՈ՞Ւ ՀՐԵԱՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թարգմ. Հ. Ծ. 1«Ռիֆատ Բալին Ստամբուլում ապրող հրեա գիտնական է, որ երկար տարիներ ուսումնասիրում է հակասեմականության դրսեւորումները Թուրքիայում: Նա հեղինակ է թուրք հրեաների պատմության վերաբերյալ բազմաթիվ գրքերի եւ հոդվածների: ...ԲՐԱՅԶԱ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է»
Հ. Չ. 1Ինչպես հուլիսի 28-ին կայքէջում նշել է CNN-Turk-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Մինչեւ վերջին ...ՓԱՍՏԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈՐԻՆԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1982-2000-ին Լոնդոնում Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Գալչյանն այժմ զբաղվում է գիտական գործունեությամբ, մասնավորապես քարտեզագիտությամբ, մի շարք աշխատությունների հեղինակ է, որոնցից մի քանիսին «Ազգ»-ն ...ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համագործակցության հուշագիր ստորագրեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Կողմը կարեւորելով սփյուռքում հայագիտության զարգացման, ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՂԱՐԱԲԱՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԿՄՇԱԿԻ
Ն. Մ.Երեկ կայացած Հանրային խորհրդի 4-րդ նիստի ժամանակ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, թե այն սկզբնական մտքերը, որ «փոխզիջումների, բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ կգանք մի լուծման, ...ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Խ. Սուքիասյանի փաստաբանները տարածել են ԱԺ պատգամավորի հայտարարությունը, որում ասված է. «Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որեւէ հանցագործություն չեմ կատարել եւ, բացի այդ` ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ ՎԱՐԿԸ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ա. Մ.Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 30 մլն դոլար արժողությամբ Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը, որը կտրամադրի ՀԲ կառույցներից Վերակառուցման եւ զարգացման ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ»՝ VISA INFINITE ՔԱՐՏԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՂԱՐԿՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը սկսել է VISA INTERNATIONAL միջազգային վճարային համակարգի քարտերի տրամադրումը: Ընդ որում, բանկում ներդրվել է վճարային քարտերով միջազգային գործարքների երկու ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴԱԴԱՐԵՑԻՆ ՆՎԱԶԵԼ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ2009-ի հունիսին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14320 գործարք, ինչը 25,3 տոկոսով ավելի է 2009-ի մայիսին ...ՇԻՐԱԿ. ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԻ ՆՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԿԱՐԿՏԻՑ ՈՒ ՀՈՐԴ ԱՆՁՐԵՎԻՑ
Գ. Մ.Հուլիսի 27-ին տեղացած ուժգին կարկուտն ու անձրեւը հերթական մեծ վնասն են պատճառել Շիրակի մարզի այս անգամ Անիի ենթաշրջանի մեկ տասնյակից ավելի գյուղական համայնքներին: Ըստ նախնական տեղեկությունների` Հայկաձոր, ...ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՈՒՄ
Հուլիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 2.000.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 371.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372 դրամ:ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Պ. Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ, փիլ. գիտ. թեկն., (հրատարակվում է կրճատումներով)
Այսօր, ավելի քան երբեւէ, հասունացել է Հայ եկեղեցու մասին անաչառ եւ հավասարակշռված ուսումնասիրություններ կատարելու հարցը, քանի որ հայագիտության շրջանակներում նշված հիմնահարցերի հետ կապված համարժեք աշխատանքները ...ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հուլիսի 29-ին լրանում է հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 80-ամյակը:
Հիմա, երբ մենք հնարավորություն ունենք 21-րդ դարի բարձունքից գոնե նախնական գնահատական տալ նախորդ հարյուրամյակին, ...ՌՈՄԱՆ ՄԱԹԻԱՇՎԻԼԻ. «ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՆՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԿՂԶՅԱԿ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան Հայկական դրամատիկական թատրոնը հուլիսի 26-31-ը հյուրախաղերով Հայաստանում է: Թատերասերներին ներկայացրել ու շարունակում է ներկայացնել հինգ բեմադրություն՝ «Խաթաբալա»՝ Գաբրիել ...ԱՄԱՌԸ «ԲԱՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ՀԵՏ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ն. Պ.«Առավելագույն բազմաժանրությամբ կազմված գալա համերգով կսկսենք «Բաց երաժշտություն» փառատոնը, որն ուղղակի արվեստի աշխարհում ամռանն առաջացնող դատարկը երաժշտական հրավառությամբ կլցնի», - երեկ հրավիրված ասուլիսում ...ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՇՎԵԴԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Ազգային գրադարանում կայացավ շվեդահայ ռեժիսոր, սցենարիստ եւ թարգմանիչ Պողոս Արո (Արոյան) «Շվեդերենից-հայերեն» բառարանի շնորհանդեսը: Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը ներկայացնելով հյուրին՝ նշեց, որ ...ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ ԱԼՄԱԹԻՈՒՄ
Ն. Պ.Թումանյանն ամենուր հայոց մեծ բանաստեղծն է, եւ յուրաքանչյուր հայի համար մանկությունից ուղեկցող իմաստուն: Նրա իմաստնությունն ու ստեղծագործության կարեւորությունը ընդգծվել է նաեւ Ալմաթիում, որտեղ վերջերս ...ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Պ. Ք.Հյուսիսային Օսիայում գործող «Էրեբունի» հայկական ազգամշակութային ընկերությունը սկսել է սեփական տպագիր պարբերականի հրատարակումը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ ...ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԾՆՎԵԼ Է 45 ԿԵՆԴԱՆԻ
Երեւանի կենդանաբանական այգում այս տարի ծնվել է 45 կենդանի: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց այգու տնօրեն Սահակ Աբովյանը, առյուծի, արջի, այծի, կարապի, եղնիկի եւ այլ կենդանիների ձագերն իրենց շատ լավ ...ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկը շատ հաջող էր հայ ծանրորդների համար: Մեր պատվիրակներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լեւոն Արոնյանը գերազանց է մեկնարկել Գերմանիայի Մայնց քաղաքում անցկացվող Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությունում: Այս մրցաձեւում հայ շախմատիստը կրում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իր երեք մրցակիցների հետ ...ՄԻՐՈՒՄՅԱՆԸ 3-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉեխիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Վիգեն Միրումյանը սեւերով հաղթեց Վլադիմիր Օսմոլնիին եւ վաստակեց 3 միավոր: Աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է իտալացի Դենիս Ռոմբալդոնին, ...ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ IBF-Ի ՎԱՐԿԱԾՈՎ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱռաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պաշտոնապես տեղեկացրել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային IBF-ի վարկածով չեմպիոնական գոտուց հրաժարվելու մասին: Պատճառն ...ԱՄՆ-ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՀՅՈՒՊԱՏՈՍ ՆՈՐԱՅՐ ՂԱԼՈՒՄՅԱՆՆ ՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը եւ «Ազատություն» ռադիոկայանը հայտնեցին, որ ԱՄՆ-ում երեքշաբթի օրը ձերբակալվել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը:
1993-2003 թթ. Նորայր ...ՄԱՀԱՓՈՐՁ ՅԱՊՈՆՉԻԿԻ ԴԵՄ
Հուլիսի 28-ի, լույս 29-ի գիշերը Մոսկվայի «Տայսկի սալոն» գիշերային ռեստորանի նախամուտքում 70 մետր հեռավորությունից «Գազել» մակնիշի ավտոմեքենայի հատուկ բացված անցքից կրակ է բացվել ՌԴ-ում հեղինակություն ...
ԿՌԻՎԸ ՎԵՐՋԻՆԸ ԿԴԱՌՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ, գնդապետ
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. «ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄՏՔՈՎ, ՈՉ ԹԵ ԶԵՆՔԻ ԿԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿՈՎ»
Ն. Մ.
ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ ՈՂՋ ՂԱՐԱԲԱՂԸ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՇՎԵԴԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԿՐԱԿՈՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ»
Ն. Մ.
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ՝ «ՀԱՐԿԱՏՈՒ-3» ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀԱԿԵՐԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ARMINCO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ՉԵԶՈՔ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՐՍՈՒՍԻ ՀԱՅՈՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ակօս», 2009 թ., 5 մայիսի
- 1768 Եկատերինա II-ի հրովարտակը Էջմիածնի իրավունքների մասին:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստը հաստատում է «Օրենք ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման 1946-1950 թվականների հնգամյա ծրագրի
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

