
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
- Այսօր, ավելի քան երբեւէ, հասունացել է Հայ եկեղեցու մասին անաչառ եւ հավասարակշռված ուսումնասիրություններ կատարելու հարցը, քանի որ հայագիտության շրջանակներում նշված հիմնահարցերի հետ կապված համարժեք աշխատանքները դեռեւս քիչ են, իսկ հրապարակում գտնվող աշխատությունների մեծ մասում հիմնականում իշխում են բեւեռացված գնահատականները: Այդ տեսանկյունից վերջին տարիների հայագիտական ձեռքբերումների շարքում կարեւոր իրադարձություն է Հայ եկեղեցու հանրագիտարան շարքի «Ամենայն Հայոց Կաթողիկոսներ» պրակի հրատարակությունը:

Իր կառուցվածքով եւ բովանդակային ուղղվածությամբ հանրագիտարանը դեռեւս XIX դարի 30-ականներից սկզբնավորված եւ մինչեւ մեր օրերը շարունակվող երեւելի արանց կենսագրական շարքի օրգանական շարունակությունն է: Սակայն, այնուամենայնիվ, «Ամենայն Հայոց Կաթողիկոսներ» հանրագիտարանն իր նախորդներից տարբերվում է նրանով, որ առավել համապարփակ է (ներառում է բոլոր 132 կաթողիկոսներին), ամբողջական եւ ընդհանրացված, քանի որ շարադրվել է նորագույն շրջանի հայագիտական ձեռքբերումներով:
Այդ տեսանկյունից պրակի ընդհանրացնող գնահատականը կարելի է համարել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության գիրը, որտեղ մասնավորապես նշվում է, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոսներ» հանրագիտարանը, ներկայացնելով մեր աստվածաշնորհ Հայրապետների դրվատելի կյանքն ու գործունեությունը, վեր է հանում նաեւ Առաքելական մեր Սուրբ եկեղեցու շուրջ երկհազարամյա պատմությունը` շաղախված Ամենայն հայոց կաթողիկոսների անձնուրաց սիրով ու նվիրումով առ Բարձրյալն Աստված եւ առ ազգն հայոց»:
Հայրապետական այդ տողերը նաեւ վկայում են, որ հանրագիտարանի հեղինակային կազմին հաջողվել է ամփոփ ձեւով ներկայացնել Հայ առաքելական եկեղեցու հնավանդ հավատքային դիմագիծը: Պրակում հակիրճ, սակայն բովանդակային ամբողջության մեջ ներկայացված է Հայ եկեղեցու հավատքային ուղղադավան էության առհավատչյա երրորդաբանական եւ քրիստոսաբանական վարդապետությունը` Գրիգոր Լուսավորչից ժառանգված այն հավատամքը, որին ապավինելով նախանձախնդիր Հայ եկեղեցին, իր հոգեւոր առաջնորդների ղեկավարությամբ եւ 1700-ամյա սրբագործված ավանդությամբ, անվերապահորեն դիմադարձ է կանգնել աստվածաբանական յուրաքանչյուր շեղման եւ հիմնովին մերժել քրիստոնեության պատմությանն ուղեկցող դավանաբանական ամեն մի «նորարարություն»` հանձինս աղանդների ու հերձվածությունների:
Հանրագիտարանում իր դինամիզմի մեջ է ներկայացված նաեւ քրիստոնեության դավանաբանական վեճերի բուն էությունը, եւ դրանց նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշումը: Հավատքային նշանակության այդ հիմնահարցերին վերաբերող ամփոփ մեկնաբանությունները ընթերցողին թույլ են տալիս ոչ միայն ծանոթանալ եկեղեցական պատմության մեջ ազդեցիկ դերակատարություն ունեցած այդ վիճաբանությունների պատճառահետեւանքային առանձնահատկություններին, ժամանակի պետական իշխանությունների կրոնական քաղաքականության էությանն ու ուղղվածությանը, այլեւ դրանց նկատմամբ նվիրապետական կենտրոնների դիրքորոշմանը:
Այդ համատեքստում հանրագիտարանն արդիական մեծ հնչեղություն ունի, քանի որ լինելով հայ ժողովրդի պատմության անքակտելի մասի` Հայ առաքելական եկեղեցու պատմության (հավասարապես նաեւ պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածի) անաչառ ուսումնասիրություն եւ լուսաբանում, խիստ կարեւորվում է եկեղեցու ազգահավաք, ազգապահպան, միավորիչ եւ կարգավորիչ գործառույթների ուսումնասիրության տեսանկյունից:
Հայ եկեղեցին հայ ժողովրդի պատմության անբաժան տարրն է, վերջին երկու հազարամյակների նրա գոյության հոգեւոր-քաղաքակրթական հիմքը: Հանրագիտարանում զետեղված նյութերն օբյեկտիվության դիրքերից ընթերցողին են ներկայացնում Հայոց կաթողիկոսների եւ նրանց կողմից ղեկավարվող Հայ եկեղեցու հասարակական-քաղաքական բազմաբեղուն գործունեությունը: Այդ համատեքստում մեծ կարեւորություն ունի Գրիգոր Լուսավորչի կողմից սրբագործված եւ Հայ եկեղեցու նվիրապետների կողմից անխաթար պահպանվող, հայ ժողովրդին եւ ազգային պետականությանն անմնացորդ նվիրված եկեղեցական պրակտիկայի դինամիկ պատմության անկողմնակալ լուսաբանությունն ու արժեւորումը: Գրախոսվող աշխատանքում հանրագիտական մակարդակով շարադրված է հայ ժողովրդի պատմության փոթորկալից բոլոր ժամանակաշրջաններում (Պարսկաստանի եւ Հռոմեական, հետագայում` Բյուզանդական) կայսրությունների, արաբական, սելջուկյան, մոնղոլական, թուրքմենական ցեղերի, Օսմանյան Թուրքիայի եւ Սեֆֆյան Պարսկաստանի, ցարական իշխանության եւ խորհրդային տարիների) հայոց կաթողիկոսների եւ, բնականաբար, Հայ եկեղեցու հասարակական, քաղաքական, տնտեսական եւ ազգային բազմապլան գործունեությունը:
Հանրագիտարանում արդիական մեծ նշանակություն ունեն հատկապես պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների արժեւորումները, հայոց պետականություններին սատարելու, դրանց ամրապնդմանը եւ անվտանգության ապահովմանն ուղղված եկեղեցական պրակտիկայի գնահատումները: Մեծ արժեք է ներկայացնում հատկապես ինքնուրույն-ազգային քաղաքականություն վարելու պետական պրակտիկայի եկեղեցական օժանդակության, ինչպես նաեւ բուն եկեղեցու կողմից ազգային-պետական առանձին գործառույթներ իրականացնելու պատմական փորձի ընդհանրացումը: Մեծ արժեք է ներկայացնում նաեւ օտար նվաճողների բացահայտ ընդդիմության պայմաններում եկեղեցու ազգապահպան եւ ազգահավաք գործունեության ընդհանրացված նկարագրությունը: Հանրագիտարանը մեզ է ներկայացնում Հայաստանի պատմական հատվածներում եւ օտար տարածքներում բնակվող հայ ժողովրդի ազգապահպանության գործում Հայ եկեղեցու ներդրած անուրանալի ավանդը եւ այն հոգատարությունը, որը նա դրսեւորել է գաղութահայության եւ սփյուռքահայության հանդեպ: Հայ եկեղեցու ազգապահպան, ազգահավաք եւ միավորիչ նշված գործառույթներն իրենց դերը պահպանել են նաեւ մերօրյա Հայաստան-սփյուռք բազմակողմանի ու դինամիկ փոխհարաբերությունների տեսանկյունից:
Գարեգին Բ կաթողիկոսն իր օրհնության գրում մատնանշում է հանրագիտարանի պրակտիկ նշանակության մեկ այլ ոլորտ եւս, այն, որ «Երանաշնորհ մեր Հայրապետների առաջնորդությամբ է, որ անցյալի դժվարին փորձություններով լի ժամանակներում մեր ժողովուրդը պահպանել է ազգային-եկեղեցական արժեքները, ինքնությունն ու դիմագիծը»:
Հայ եկեղեցու պատմությունը եւ հոգեւոր դասի ազգամշակութային գործունեությունը թեեւ հայագիտության մեջ բավականին ուսումնասիրված է, այդուհանդերձ դեռեւս կարոտ է համակարգային ու ամբողջական ուսումնասիրության, եւ հանրագիտարանում զետեղված համապատասխան նյութը պետք է որակել որպես այդ բնագավառի ամբողջական ուսումնասիրության առաջին փորձերից մեկը: Այո, մեզանում խիստ արժեքավոր ուսումնասիրություններ են կատարվել հայոց գրերի գյուտի, մատենագրության (հատկապես` պատմության, փիլիսոփայության եւ գրականության) գիտատեսական ուսումնասիրության ոլորտում: Ցավոք պատշաճ ուշադրության չի արժանացել կամ երկրորդական պլան է մղվել գիտության (հատկապես` բնագիտության), աստվածաբանության եւ հայ ժողովրդի հոգեւոր մշակույթի առանձին այլ ոլորտների ուսումնասիրությունը: Քիչ են նաեւ կրոն-ազգ հարաբերությունների, ազգակրոնական ինքնանույնացման (իդենտության), սեփական եւ օտար միջավայրում դրանց դրսեւորումներին եւ առանձնահատկություններին նվիրված ընդհանրացնող վերլուծությունները: Այնինչ հասարակական ու հոգեւոր կյանքում տեղ գտած ներկայիս իրողությունները հրամայաբար պահանջում են հենց այդ հարցերի համալիր ուսումնասիրություն:
Այդ համատեքստում գրախոսվող աշխատանքի դրական կողմերից պետք է համարել այն, որ նրանում ամփոփ կերպով ներկայացված են նշված բնագավառները լուսաբանող լուծումներ: Արժեքային այդ մոտեցումները, բնութագրելով հայոց հայրապետների քաղաքակրթական-մշակութային գործունեության տեսանկյունները, պատմականորեն հաստատված պրակտիկայի համարում են ձեռք բերում հատկապես մեր օրերում՝ առանձնահատուկ նշանակություն ձեռք բերող քաղաքակրթությունների վրա հենված աշխարհակարգ ստեղծելու համատեքստում:
Քաղաքակրթություն-մշակույթ-ազգ-կրոն իդենտության հիմնահարցերի համակարգված վերլուծությունն ու լուսաբանումը մեծ կարեւորություն ունի նաեւ արդի աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված հոգեւոր «վերածննդի»՝ ավելի ճիշտ «արդի կրոնական էքսպանսիայի» ուսումնասիրության տեսանկյունից: Կրոնական մոդեռնիզմի արդի կողմնակիցները հետեւորդներ են ձեռք բերում այն տարածքներում, որտեղ նախկինում նրանք երբեք չեն գործել, եւ «տեղաբնիկ» ավանդական կրոնների համար այդ «կրոնական վերածնունդը» պայմանավորող մոդեռնացման գործընթացները կարող են ճգնաժամային պայմաններ ծնել: Արեւելքի «արեւմտականացումը», հավասարապես նաեւ Արեւմուտքի «արեւելականացումը» նորանոր կրոնական շարժումներ են ծնում, որոնց արմատավորումն ուղղակի սպառնում է ազգամշակութային եւ ազգակրոնական իդենտության նախկին ձեւերին, քանի որ սեփական «ես»-ի վերարժեւորման ճանապարհով գոյավորվում է նախկինին հակադիր (որոշ սահմաններում նաեւ թշնամական) միանգամայն նոր իդենտություն: Ահա այդ տեսանկյունից Հայ եկեղեցու մշակութային գործունեության ուսումնասիրությունը չափազանց արդիական է գլոբալ քաղաքականության քաղաքակրթական-մշակութային շփումների համատեքստում հնարավոր բախումները կանխարգելելու տեսանկյունից:
Մեր օրերում Հայ եկեղեցու ազգամշակութային ժառանգության համալիր ուսումնասիրությունը թելադրված է նաեւ հայ ազգին բնորոշ իդենտության պահպանման եւ վերարտադրության հրամայականով: Դա անհրաժեշտ է համաշխարհայնացման արդի գործընթացներով պայմանավորված մրցակցող իդենտությունների առկայության, իդենտության նոր որակների որոնման, անհատական մակարդակում հասարակական-տնտեսական մոդեռնիզացիայի կողմից ծնած օտարումը հաղթահարելու, ազգային պատկանելության ընկալումների աշխուժացման եւ հոգեւոր կյանքին կապված բազմաթիվ այլ տեսանկյուններից: Նաեւ պետք է նկատի ունենալ, որ իդենտության (անհատական, ազգային, ռասայական, քաղաքակրթական եւ այլն) հարաբերությունները յուրահատուկ ձեւով կարող են խթանվել հաղորդակցության եւ տեխնոլոգիական միջոցների աննախադեպ ծավալման արդյունքում:
XX դարի 90-ական թվականներին պատմական թատերաբեմ իջած «ներդաշնակ աշխարհակարգի» փոխարեն աստիճանաբար ուրվագծվում է «բախվող քաղաքակրթությունների» աշխարհակարգը: Այդ համատեքստում եւս «Ամենայն Հայոց Կաթողիկոսներ» հանրագիտարանն արդիական եւ հույժ կարեւոր նշանակություն ունի: Համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) պայմաններում քաղաքակրթությունների փոխհարաբերության հիմնահարցն աստիճանաբար վերածվում է համաշխարհային քաղաքականության կարեւորագույն գործոնի: Քաղաքակրթությունների լոկալ բախումները ձեւավորվում են ամերիկանացման, արեւմտականացման եւ «ապագենացման» դեմ ոչ արեւմտյան քաղաքակրթությունների հակադրության տեսքով: Հոգեւոր-կրոնական ոլորտում ամենայն սրությամբ հակադրվում են հինը (ավանդականը) եւ նորը (մոդեռնը): Ընդգծված արտահայտություն են ստացել նաեւ արեւմտականացում (վեստերնացում) - նոր արեւելականացում (նեոօրիենտալիզմ) կրոնաքաղաքական հակադրությունները: Այդ ամենին այսօր փոխարինելու է գալիս քաղաքակրթությունների բախումը, ինչը, ինչպես նաեւ արեւմտյան արժեքների «ներդրման» հաճախականությունը չափազանց արդիական են դարձրել քաղաքակրթական եւ մշակութային արժեքների գիտատեսական ուսումնասիրությունը: Քաղաքակրթությունը, ինչպես արդեն նշեցինք, սերտորեն աղերսվում է ժողովուրդների եւ ազգերի իդենտության հետ եւ միաժամանակ հանդես է գալիս որպես մարդկային ասոցիացիայի ամենակայուն ձեւ` «արտակարգ հարատեւության իրականություն»: Իսկ կրոնը օբյեկտիվորեն հանդես է գալիս քաղաքակրթությունը բնութագրող կարեւորագույն տարրերից մեկի որակով:
Գրախոսվող հրատարակության պրակտիկ նշանակությունը եւ արժեքը պայմանավորող գործոնների շարքում մեծ կարեւորություն ունեցող հաջորդ հիմնախնդիրը կապված է Հայ եկեղեցու եւ հոգեւոր դասի կրոնական, հասարակական-քաղաքական, մշակութային-քաղաքակրթական եւ գործունեության այլ ոլորտների վերաբերյալ նախկինում ձեւավորված արժեքների վերարժեւորման, Հայ եկեղեցու պատմության միակողմանի, սուբյեկտիվ, երբեմն էլ ոչնչով չհիմնավորված մերժողական մոտեցումները հաղթահարելու պահանջի հետ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Հայաստանի հասարակական-քաղաքական եւ տնտեսական կյանքում տեղ գտած արմատական փոփոխությունները բազմաթիվ հիմնախնդիրներ են առաջադրել հասարակական եւ անհատական գիտակցությանը, ազգային հոգեբանությանն ու գաղափարախոսությանը: Այդ հրատապ խնդիրների լուծումը հրամայաբար պահանջում է Հայ եկեղեցու հավատքային առանձնահատկությունների համակարգային կրոնագիտական ուսումնասիրություն: Դա հույժ կարեւոր է հատկապես այն մարտահրավերների համատեքստում, որոնք այսօր ուղղված են Հայ եկեղեցուն` Հայաստանում աղանդավորության տարածման եւ արմատավորման տեսքով: Այդ համատեքստում պետք է կարեւորել նաեւ «Ամենայն Հայոց Կաթողիկոսներ» հանրագիտարանի գիտապրակտիկ ուրույն նշանակությունը: Այն եւ նմանատիպ արժեքավոր մյուս հրատարակությունները յուրահատուկ «պրոֆիլակտիկ» դեր եւ նշանակություն ունեն աշխարհայացքային մակարդակում հայ ժողովրդի առջեւ կանգնած հոգեւոր մարտահրավերները չեզոքացնելու, հավասարապես նաեւ ազգային հոգեւոր արժեքները պահպանելու եւ վերարտադրելու գործում:
Եվ, վերջապես, պետք է մատնանշել գրախոսվող աշխատանքի արդիական նշանակության եւ կարեւորության եւս մեկ տեսանկյուն: Բազմաթիվ գործոններով պայմանավորված՝ արդի հասարակական կյանքում ուրույն տեղ են գրավում նաեւ շարունակ խորացող կրոնական բազմակարծության եւ կրոնների երկխոսության հիմնահարցերի համակողմանի վերլուծությունը եւ արժեւորումը: Այդ համատեքստում գրախոսվող աշխատանքն իր էությամբ եւ ուղղվածությամբ կարող է էականորեն նպաստել դավանաբանական վիճաբանություններից զերծ միջեկեղեցական բազմահարթ հարաբերությունների տեսական եւ գործնական հիմնահարցերի մշակմանը: Աշխատանքում քննարկվող հիմնահարցերի գիտատեսական մշակումները կարող են նպաստել ինչպես ներեկեղեցական, այնպես էլ միջեկեղեցական եւ միջկրոնական կյանքի տարբեր ոլորտներում Հայ եկեղեցու առջեւ կանգնած պրակտիկ խնդիրների վերլուծությանը եւ համակողմանի արժեւորմանը:
«Ամենայն Հայոց Կաթողիկոսներ» հանրագիտարանն ունի գիտաճանաչողական մեծ դեր եւ տեսական նշանակություն: Այդ գործում արժանին պետք է մատուցել ինչպես հանրագիտարանի խմբագրական հանձնաժողովին (Եզնիկ արք. Պետրոսյան, Պետրոս Հովհաննիսյան, Արշակ Մադոյան, Գեւորգ Տեր-Վարդանյան), այնպես էլ հոդվածագիրներին: Նրանց հետեւողական ու բարեխիղճ աշխատանքի արդյունքում են գիտական հակիրճությամբ եւ մեծ ճշգրտությամբ ընթերցողին մատուցվել հավատքային, պատմակրոնագիտական, տեսական-պատմական, ժամանակագրական, մշակութային եւ բազմաթիվ այլ հիմնահարցերի հետեւողական պարզաբանումները: Նրանց գիտական պրպտումների տրամաբանական արդյունքն է նաեւ անզուգական այս հրատարակության նախապատրաստությունը, որն այսօր իր արժանի տեղն է գրավել հայ տեսական մտքի գանձարանում:
Այդ կապակցությամբ ընդհանրացնող պետք է համարել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետեւյալ տողերը. «Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում այս ազնիվ նախաձեռնության կազմակերպիչներին եւ հեղինակներին իրենց գովելի, ջանադիր աշխատանքի համար: Թող Ամենակարող Տերը իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի գրչի եւ մտքի ազգիս շնորհով լի մշակներին եւ մեր ժողովրդի աղոթասեր զավակների սրտերում միշտ վառ պահի որդիական սերն ու նվիրումը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»:
- Պ. Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ, փիլ. գիտ. թեկն., (հրատարակվում է կրճատումներով)
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՍՏԱԿ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ Է ԻՄԻՏԱՑԻՈՆ ՔԱՅԼԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ»
Հայաստանը հստակ ձեւավորել է իր մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ տարբերակում է իմիտացիոն կամ ֆոնային քայլերն իրական գործընթացից: Նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: Նրա հետ հանդիպումից հետո մամուլի համար նախատեսված հայտարարությունը լրագրողներին ներկայացնելիս, Հայաստանի նախագահ ...ԻՆՉՈ՞Ւ ՀՐԵԱՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թարգմ. Հ. Ծ. 1«Ռիֆատ Բալին Ստամբուլում ապրող հրեա գիտնական է, որ երկար տարիներ ուսումնասիրում է հակասեմականության դրսեւորումները Թուրքիայում: Նա հեղինակ է թուրք հրեաների պատմության վերաբերյալ բազմաթիվ գրքերի եւ հոդվածների: ...ԲՐԱՅԶԱ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է»
Հ. Չ. 1Ինչպես հուլիսի 28-ին կայքէջում նշել է CNN-Turk-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Մինչեւ վերջին ...ՓԱՍՏԵՐԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈՐԻՆԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1982-2000-ին Լոնդոնում Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Գալչյանն այժմ զբաղվում է գիտական գործունեությամբ, մասնավորապես քարտեզագիտությամբ, մի շարք աշխատությունների հեղինակ է, որոնցից մի քանիսին «Ազգ»-ն ...ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համագործակցության հուշագիր ստորագրեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Կողմը կարեւորելով սփյուռքում հայագիտության զարգացման, ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՂԱՐԱԲԱՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԿՄՇԱԿԻ
Ն. Մ.Երեկ կայացած Հանրային խորհրդի 4-րդ նիստի ժամանակ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, թե այն սկզբնական մտքերը, որ «փոխզիջումների, բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ կգանք մի լուծման, ...ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Խ. Սուքիասյանի փաստաբանները տարածել են ԱԺ պատգամավորի հայտարարությունը, որում ասված է. «Ես իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ որեւէ հանցագործություն չեմ կատարել եւ, բացի այդ` ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆՈՐ ՎԱՐԿԸ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ա. Մ.Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 30 մլն դոլար արժողությամբ Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը, որը կտրամադրի ՀԲ կառույցներից Վերակառուցման եւ զարգացման ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ»՝ VISA INFINITE ՔԱՐՏԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՂԱՐԿՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը սկսել է VISA INTERNATIONAL միջազգային վճարային համակարգի քարտերի տրամադրումը: Ընդ որում, բանկում ներդրվել է վճարային քարտերով միջազգային գործարքների երկու ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴԱԴԱՐԵՑԻՆ ՆՎԱԶԵԼ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ2009-ի հունիսին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14320 գործարք, ինչը 25,3 տոկոսով ավելի է 2009-ի մայիսին ...ՇԻՐԱԿ. ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԻ ՆՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԿԱՐԿՏԻՑ ՈՒ ՀՈՐԴ ԱՆՁՐԵՎԻՑ
Գ. Մ.Հուլիսի 27-ին տեղացած ուժգին կարկուտն ու անձրեւը հերթական մեծ վնասն են պատճառել Շիրակի մարզի այս անգամ Անիի ենթաշրջանի մեկ տասնյակից ավելի գյուղական համայնքներին: Ըստ նախնական տեղեկությունների` Հայկաձոր, ...ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՈՒՄ
Հուլիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 2.000.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 371.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372 դրամ:ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Պ. Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ, փիլ. գիտ. թեկն., (հրատարակվում է կրճատումներով)
Այսօր, ավելի քան երբեւէ, հասունացել է Հայ եկեղեցու մասին անաչառ եւ հավասարակշռված ուսումնասիրություններ կատարելու հարցը, քանի որ հայագիտության շրջանակներում նշված հիմնահարցերի հետ կապված համարժեք աշխատանքները ...ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հուլիսի 29-ին լրանում է հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 80-ամյակը:
Հիմա, երբ մենք հնարավորություն ունենք 21-րդ դարի բարձունքից գոնե նախնական գնահատական տալ նախորդ հարյուրամյակին, ...ՌՈՄԱՆ ՄԱԹԻԱՇՎԻԼԻ. «ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԻ ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՆՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԿՂԶՅԱԿ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան Հայկական դրամատիկական թատրոնը հուլիսի 26-31-ը հյուրախաղերով Հայաստանում է: Թատերասերներին ներկայացրել ու շարունակում է ներկայացնել հինգ բեմադրություն՝ «Խաթաբալա»՝ Գաբրիել ...ԱՄԱՌԸ «ԲԱՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ՀԵՏ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ն. Պ.«Առավելագույն բազմաժանրությամբ կազմված գալա համերգով կսկսենք «Բաց երաժշտություն» փառատոնը, որն ուղղակի արվեստի աշխարհում ամռանն առաջացնող դատարկը երաժշտական հրավառությամբ կլցնի», - երեկ հրավիրված ասուլիսում ...ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՇՎԵԴԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Ազգային գրադարանում կայացավ շվեդահայ ռեժիսոր, սցենարիստ եւ թարգմանիչ Պողոս Արո (Արոյան) «Շվեդերենից-հայերեն» բառարանի շնորհանդեսը: Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը ներկայացնելով հյուրին՝ նշեց, որ ...ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ ԱԼՄԱԹԻՈՒՄ
Ն. Պ.Թումանյանն ամենուր հայոց մեծ բանաստեղծն է, եւ յուրաքանչյուր հայի համար մանկությունից ուղեկցող իմաստուն: Նրա իմաստնությունն ու ստեղծագործության կարեւորությունը ընդգծվել է նաեւ Ալմաթիում, որտեղ վերջերս ...ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Պ. Ք.Հյուսիսային Օսիայում գործող «Էրեբունի» հայկական ազգամշակութային ընկերությունը սկսել է սեփական տպագիր պարբերականի հրատարակումը: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ ...ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԾՆՎԵԼ Է 45 ԿԵՆԴԱՆԻ
Երեւանի կենդանաբանական այգում այս տարի ծնվել է 45 կենդանի: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց այգու տնօրեն Սահակ Աբովյանը, առյուծի, արջի, այծի, կարապի, եղնիկի եւ այլ կենդանիների ձագերն իրենց շատ լավ ...ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկը շատ հաջող էր հայ ծանրորդների համար: Մեր պատվիրակներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ մինչեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ ՄԵԿՆԱՐԿԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լեւոն Արոնյանը գերազանց է մեկնարկել Գերմանիայի Մայնց քաղաքում անցկացվող Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությունում: Այս մրցաձեւում հայ շախմատիստը կրում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Իր երեք մրցակիցների հետ ...ՄԻՐՈՒՄՅԱՆԸ 3-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉեխիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Վիգեն Միրումյանը սեւերով հաղթեց Վլադիմիր Օսմոլնիին եւ վաստակեց 3 միավոր: Աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է իտալացի Դենիս Ռոմբալդոնին, ...ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ IBF-Ի ՎԱՐԿԱԾՈՎ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱռաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պաշտոնապես տեղեկացրել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային IBF-ի վարկածով չեմպիոնական գոտուց հրաժարվելու մասին: Պատճառն ...ԱՄՆ-ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՀՅՈՒՊԱՏՈՍ ՆՈՐԱՅՐ ՂԱԼՈՒՄՅԱՆՆ ՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը եւ «Ազատություն» ռադիոկայանը հայտնեցին, որ ԱՄՆ-ում երեքշաբթի օրը ձերբակալվել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը:
1993-2003 թթ. Նորայր ...ՄԱՀԱՓՈՐՁ ՅԱՊՈՆՉԻԿԻ ԴԵՄ
Հուլիսի 28-ի, լույս 29-ի գիշերը Մոսկվայի «Տայսկի սալոն» գիշերային ռեստորանի նախամուտքում 70 մետր հեռավորությունից «Գազել» մակնիշի ավտոմեքենայի հատուկ բացված անցքից կրակ է բացվել ՌԴ-ում հեղինակություն ...
ԿՌԻՎԸ ՎԵՐՋԻՆԸ ԿԴԱՌՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ, գնդապետ
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. «ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄՏՔՈՎ, ՈՉ ԹԵ ԶԵՆՔԻ ԿԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿՈՎ»
Ն. Մ.
ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ ՈՂՋ ՂԱՐԱԲԱՂԸ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՇՎԵԴԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԿՐԱԿՈՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ»
Ն. Մ.
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ՝ «ՀԱՐԿԱՏՈՒ-3» ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀԱԿԵՐԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ARMINCO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ՉԵԶՈՔ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՐՍՈՒՍԻ ՀԱՅՈՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ակօս», 2009 թ., 5 մայիսի
- 1768 Եկատերինա II-ի հրովարտակը Էջմիածնի իրավունքների մասին:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստը հաստատում է «Օրենք ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման 1946-1950 թվականների հնգամյա ծրագրի
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

