
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մարդիկ շարունակում են հեռանալ Հայաստանից: Գնում են գրին քարտով ու փախստականի կարգավիճակով, սովորելու եւ ամուսնանալու պատրվակով, հուսահատված հային հասու այլ միջոցներով: Իշխանական այրերին էլ այս վիճակը գրեթե չի մտահոգում, քանզի արտագաղթից երբեւէ չեն խոսում: Փոխարենը նրանք իրենց դհոլին են խփում, իմա` ճգնաժամի պայմաններում հնարավոր ամեն ինչ անում են հայաստանցիների կյանքն ու կենցաղը տանելի պայմաններում պահել-պահպանելու ուղղությամբ:
Ո՞ւմ եք փորձում ինչ-որ բան համոզել, պարոնայք: Մարդու իմ տեսակին, որ ցրտի ու մթի տարիներին հուսահատություն չի ապրել ու մեր ընդհանուր հաղթանակի մասնակիցն է դարձել, հիմա դուք պարտավոր եք ոչ թե հնարավորի հնարավորություններից խոսել, այլ շատ ավելի առարկայական գործընթացներից: Ասենք` երկիրը մասամբ իսկ աշխատեցնելուց, այնպես, ինչպես անում է բարոյակիրթ տնտեսվարական միտքը երկիր մոլորակի մի 100 երկրում: Դրանց հիմնական մասում ոչ պղինձ ու մոլիբդեն կա, ոչ նավթ ու գազ, եւ պաշտոնյաներն էլ նախարար ու պատգամավոր, խորհրդական ու պետկոմի նախագահ չեն խաղում, այլ իրենց հայրենակցին ու երկիրը հարգելու պարզ զգացումով են առաջնորդվում: Դուք ինչո՞ւ այդ զգացումով չեք աշխատում, պարոնայք, շատերիդ թերեւս արժե նաեւ ոչ հեռավոր անցյալի ընկերների շարքին դասել: Երբ շաբաթներ առաջ ԱՄՆ-ում էի, ծանոթներից մեկն ասաց, որ երկրից վերջնականապես հուսալքվել ու հեռացել է Օղակաձեւ զբոսայգու հատվածներից մեկում կառուցվող հսկայական բետոնածածկ շինությունը հայ հանրության հանդեպ արհամարհանքի դրսեւորում համարելու պատճառով: Օղակաձեւը մեր բարոյականության խորհրդանիշներից էր. հիմա ցավով ենք արձանագրում: Գուցե դա էլ է հեռանալու հիմնավոր պատճառ, չեմ փորձի առարկել, բայց մեր մեկնողների հիմնական մասը հեռանում է ոչ այնքան իրեն հասցված բարոյական հարվածից, որքան կենցաղից ու առօրյայից բխող խնդիրների հանդեպ անզորությունից: Այստեղ է, որ դուք մեղքը քավելու տեղ ունեք, որը, ցավալիորեն չեք ցուցադրում, երբեմն ու հաճախ հակառակն եք անում, իբր` հանրությունը ձեզ չի օգնում, պատրաստ չէ, ցանկություն չի ցուցաբերում... Եղբայր, նախ ինքներդ փորձեք ձեր անմիջական իրավունքների ու պարտավորությունների շրջանակի հարցերն ու խնդիրները կարգավորել: Ինչպիսի՞ք. ասենք, ներմուծվող հիմնական ապրանքների գներում մասամբ տանելի վիճակ ապահովել: Տեսեք. ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության, 2008 թվականին ՀՀ ներկրվել են 41 հազար տոննա միս ու մսային սննդի ենթատեսակներ, 40 մլն դոլար ընդհանուր արժեքով: Պարզ թվաբանությամբ ստացվում է 1 կգ-ը 1 դոլարից պակաս` 270-280 դրամ, քանզի նախորդ ողջ տարում արտարժույթի փոխարժեքը 300 դրամ էր: Քանի որ ներկրվողը հաճախ խոզի միս է, դիտարկենք այն, որը առեւտրի մեր որոշ կետերում վաճառվում էր 1700 դրամով, մոտ 6 դոլարով: Որտե՞ղ է տրամաբանությունը, որը, վստահ կարելի է ասել, պարզապես չկա: Մեկ հիմնական անհեթեթ արդարացում կա կապված խոզի տեղական մսի 10 դոլարի հասնող գնի հետ: Բայց դա ինչ փաստարկ է, որ խոսում է այս ոլորտի պատասխանատուների աշխատանքի արդյունավետության, տվյալ պարագայում` անարդյունավետության մասին: Մի շրջան աշխատելով պետական այդ կառույցներից մեկում եւ հաճախակի շփվելով ոլորտի շահառուների հետ, հաճախ էի հետեւյալ հարցը լսում. մի՞թե այդ նախարարությունը դեռ կա. «այդ»ի տեղում դրեք տնտեսական ոլորտի որեւէ նախարարության անվանումը եւ հարցի իմաստը չի փոխվի: Ահա հայաստանյան իրողությունը, գուցե պարզ, գուցե մի փոքր խտացված:
Հայ հանրության մի որոշակի հատվածի կողմից խոսքս ուղղում եմ ՀՀ կառավարությանը, անձամբ վարչապետին, տարածքների կառավարման ու գյուղատնտեսության նախարարներին. աշխարհի չորս կողմերից 1 կգ-ը հազիվ 1 դոլարով ներկրված մսատեսակները ՀՀ-ում 5-6-ապատիկ թանկ վաճառելը ի՞նչ բացատրություն ունի, արդյոք որեւէ ձեւով արտացոլվո՞ւմ է երկրի բյուջեում: Կոնկրետ իմ, ՀՀ քաղաքացուս կարծիքը բացասական է, քանզի մեր բյուջեն դժվար է տրամաբանական գործընթացների արդյունք որակել: Ինչո՞ւ. որովհետեւ 0,8 մլն բնակչությամբ Կիպրոսի բյուջեն 10 մլրդ դոլար է, 3,5 մլն բնակչությամբ Լիտվայինը` 14 մլրդ դոլար, 5,5 մլն բնակչությամբ Դանիայինը` 160 մլրդ դոլար: Այս ի՞նչ վիճակ է Հայաստանում, որ մեզնից 4 անգամ պակաս բնակչությամբ Կիպրոսի բյուջեն մերը գերազանցում է 4 անգամ, որ նախկին խորհրդային մի այլ հանրապետության ցուցանիշին զիջում ենք մի քանի անգամ, իսկ եվրոպական մի երկրի` գրեթե 100-ապատիկ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Դանիայի թփերի ու ծառերի վրա ոսկի ու ադամանդ են աճում, մեզ մոտ` խաղող ու ծիրան, որոնք մենք դարեր շարունակ ու նույնացնում ենք ոսկու ու ադամանդի հետ: Բայց տարօրինակորեն հայ գյուղացին աղքատ է առավել, քան անապատի բնակիչը, անեծքով է հիշում իրեն հողատեր դարձնելու գործընթացը, ի զորու չէ մշակել, առավել եւս` հիմնական գյուղարտադրանք, կաթնամսամթերքներ արտադրել, որը աշխարհի գրեթե բոլոր երկրներում տնտեսության կայացման հիմնախնդիր է համարվում, պարենային ապահովության ու անվտանգության երաշխիք: Ինչո՞ւ, պարոն վարչապետ. 2-րդ գարունն է այս հարցը ձեր մի խումբ պատասխանատու ենթականերին ուղղելու հնարավորությունն ունեք, որից չեք օգտվում, չեք պահանջում որակյալի կողքին նաեւ հայ շարքային մարդուն մատչելի տեղական միս ու մսատեսակների արտադրություն ծավալել: Գյուղնախարարներից Դ. Լոքյանը սկսել էր այս գործը, սակայն տարօրինակորեն («կուսակցականորեն») ազատվեց, նրա հաջորդի գալն ու գնալն առեղծվածի շարունակությունն էր, ներկայիս նախարարի՞ն քանի ամսվա ղեկավարում է մնում: Եվ հարցը` ի՞նչ է կատարվում Հայաստանում, հնչում է ինքնաբերաբար:
Հայ մարդն այս հարցին հիմնականում իր տխուր գնահատականն է տալիս, որը հաճելի չէ բարձրագույն իշխանավորների ականջին. ամենամեղմը, դա փոքրաթիվ մեծահարուստների, դրանց թվում` ներմուծողների շահերի սպասարկումն է, նրանց գերշահույթների ապահովումը: Բայց ինչո՞ւ չսիրել նաեւ հասարակ համերկրացուն, ում զավակներն են այսօր կյանքի տարբեր ոլորտներում փառաբանում մեր երկիրը, այլոց պարտադրում բարձրացնել հայոց եռագույնն ու հնչեցնել «Մեր Հայրենիք»-ը: Չէ՞ որ մեր այդ փառապանծ ներկայացուցիչները վերադառնալով հայաստանյան իրականություն, շփվելով իրենց ընտանիքների անդամների, հարազատների ու հարեւանների, ընկեր-ծանոթների հետ, գլխահակի կարգավիճակում են հայտնվում: Այս վիճակի համար մեղավոր փնտրելու անհրաժեշտություն չկա, քանզի նա հայ իշխանավորն է, լինի կատարող թե կարգադրող, վերահսկող թե պահանջող: Հանրության անունից այդ նրանց եմ ուղղում ՀՀ ԱՎԾ հաղորդագրությունից վերցրած հաջորդ փաստը: 2008-ին ՀՀ ներմուծվել է 18,6 մլն լիտր արեւածաղկի ձեթ, 16 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, 1 լիտրի արժեքը ստացվում է մոտ 250 դրամ: Ինչո՞ւ խստագույնս չպատժվեցին նրանք, ովքեր այդ նույն տարում քիչ համարելով ձեթի լիտրի դիմաց 600 դրամը, համարձակվեցին կրկնապատկել. որտեղի՞ց նրանց այդ համարձակությունը, որը մեր մարդիկ այլ բառերով են կոչում` ամենաթողություն, հովանավորություն, սանձարձակություն... Հայաստանցին հիմա սարսափով է սպասում այն պահին, երբ կթանկանան տրանսպորտի գները, որոնց կարծեցյալ անշահութաբերության մասին հաճախ են հիշեցնում ոլորտի տերերը:
Այսօրինակ մտահոգությամբ է ապրում ՀՀ քաղաքացին, ով արծարծված կենցաղային հոգսերից շատ ավելի հեռահար խնդիրներ ունի իր առջեւ: Բայց չգիտես ինչու իր անհարկի հոգսաշատ դարձող յուրաքանչյուր օրվա դիմաց նա պարտադրված է ծանր գին վճարել, որի վերջնագինը երկրից հեռանալն է, հուսալքումն ու օտարացումը, լինի այլազգու թե հայի անվան տակ: Օտար երկրներում նա շատ ավելի ծանր ու երբեմն անպատվաբեր աշխատանք է կատարում, քան է` սեփական երկրում համեստ աշխատանքով իր համեստ կենցաղը ապահովելը, սակայն նա զրկված է այդ պարզ հնարավորությունից: Հերթական մի օրինակ նշեմ. այլեւայլ ներմուծումների կողքին միայն պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը նախորդ տարում կազմել է 256 մլն դոլար: Արդյոք արդարացվա՞ծ է այլոց պատրաստի սննդի սպառման հարցում էլ մեզ օտարամոլության մղելը, ազգայինը մոռացության տալու հաշվին: Ինչո՞ւ, ՀՀ տնտեսության պատասխանատու պարոնայք տնտեսվարներ. ի վերջո ի՞նչ է կատարվում ձեր ղեկավարած երկրում, որը շարքային հայն արդեն դժվարանում է նաեւ իրենը համարել:
- ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած («Ազգ», 23 հունիսի, 2009) 300 խոշոր հարկատուների ցանկում փոփոխություններ են արձանագրվել ինչպես նախորդ տարվա առաջին կիսամյակի, այնպես էլ այս տարվա առաջին երեք ամիսների ...ԿՐԱԿՈՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ
13ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն հուլիսի 25-26-ին Լեհաստանի Կրակով քաղաքում ինտենսիվ խորհրդակցություն կունենան` համանախագահող երկրների ղեկավարներ Բարաք Օբամայի, ...ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆ. «ՀԱՆՁԻՆ ԻՆՁ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԱՄԲՈՂՋ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ»
Ա. Հ. 7
Վրաստանի վերաքննիչ դատարանում իր գործի դատալսման մեկնարկի կապակցությամբ ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը տարածել է հայտարարություն, որի համաձայն՝ «2009 թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի ...ՆՈՐ ԴԵՍՊԱՆ, ՆՈՐ ՀՈՒՅՍԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՈրպես հայ, որպես Ռուսաստանի քաղաքացի միշտ էլ հետաքրքրություն եմ դրսեւորել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հրապարակային գործունեության հանդեպ: Հիշո՞ւմ եք Վլադիմիր Ստուպիշինին: Հենց իր հրապարակային ակտիվ ...ՄԵԴՎԵԴԵՎ. «ՌԴ-ԱՄՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ Ի ՎՆԱՍ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ»
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը չի նշանակում, թե երկու կողմերից յուրաքանչյուրը պետք է վատացնի իր հարաբերությունները Ուկրաինայի եւ Վրաստանի նման երկրների հետ: Այդ մասին հայտարարել է ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան 1Սիրելի քաղաքապետ, Ձեզ ուղղված նամակս արդեն քանի շաբաթ հետաձգում եմ` մտածելով, որ մարդը դեռ նոր-նոր է վայելում ընտրություններում տարած հաղթանակի բերկրանքը, դեռեւս մի կարգին չի չորացել տված երդման տեքստի ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ»
Ն. Մ. 14
«Ղարաբաղը երբեւիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Հստակ կարծիք եմ ասում: Իհարկե, շահարկումներ են լինում: Ես կողմնակից չեմ շահարկումների: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական ուժերը գոնե պիտի կարողանան ոչ ...ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ԼՂ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է
Ա. Հ. 10
Պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ ղարաբաղյան հարցի կարեւորման բանակցություններում ԼՂ մասնակցությունը: Երեկ «Տեսակետ» ակումբում այս մասին կրկին հայտարարեց Ամերիկայի հայկական ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. «ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ «ՎԻՆՏԻԿ Է»»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2
ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանին «Հայացք» մամուլի ակումբ էր բերել ղարաբաղյան հարցի վերջին զարգացումների հետ կապված մտահոգությունները: Համենայն դեպս լրագրողների հետ հանդիպման նպատակն ...Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ 7Մարդիկ շարունակում են հեռանալ Հայաստանից: Գնում են գրին քարտով ու փախստականի կարգավիճակով, սովորելու եւ ամուսնանալու պատրվակով, հուսահատված հային հասու այլ միջոցներով: Իշխանական այրերին էլ այս վիճակը ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՏԱԼՈԳ ԻՆՏԵՐՆԵՏ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԱռեւտրային ողջ տեղեկատվությունը այսուհետեւ մեկ կայքում է. www.catalog.am կայքում ամեն ապրանքատեսակ ունի իր բաժինը, ներկայացված են ապրանքը բնութագրող տվյալները: «Միջնորդի անհրաժեշտությունն այս դեպքում ...ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԻ ԳԵՂԱ-ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԿՐՈՂ
Ն. Պ.
Սարգիս Մուրադյանի ստեղծագործությունը արտացոլքն ու կրողն է նրա ժամանակի գեղանկարչության զարգացումների, միաժամանակ ազգային մտածողության է ու կենսունակ տարբեր ժամանակներում: Հիմնականում խորհրդային տարիներին ...ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԼԱՎ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ «Ազգը» հյուրընկալեց Պրագայում ապրող Տիգրան Աբրահամյանին: Տիգրանն ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Գեղանկարչական հմտությունները ձեռք է բերել Էդուարդ Իսաբեկյանի արվեստանոցում: Հենց ...ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԳՐԱԲԱՐ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ, ԹԵ՞ ՈՉ
Ն. Պ.Հայաստանի կառավարությունը մտադիր է 2010 թվականին քայլեր ձեռնարկել հանրակրթական դպրոցներում գրաբար դասավանդելու ուղղությամբ: Մտադրությունն այս խիստ տեղին է համարում Մամիկոնեից տարոնական ուխտի ատենապետ ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՆՈՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Հ. Ծ.«Մոնումենտալ» (կոթողային) բառով է ամերիկահայ հայտնի լրագրող Ֆլորենս Ավագյանը բնութագրել հուլիսի 1-4-ը Նյու Յորքի «Հիլտոն» հյուրանոցում տեղի ունեցած Հայ բժիշկների համաշխարհայն համագումարը, որին մասնակցել ...«ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվեցին ՀՀ պաշտպանության նախարարության Լուսակերտի զորամասում: Զորամասի հրամանատարությունը, ...ԱՍԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Առանց մեկնաբանության, թարգմանաբար ստորեւ ներկայացնում ենք Բակինգեմշիրից (Միացյալ թագավորություն) Օդեթ Բազիլի՝ խմբագրությանն ուղղված նամակը: «Ամեն օր տարբեր թերթերի մեջ ներկայացնում են մեր երկրի եւ Ադրբեջանի ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԱԼԹԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀուլիսի 31-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայի «Հիլթոն» հյուրանոցում կանցկացվի վերջերս պաշտոնապես գրանցված հայ համայնքի առաջին համաժողովը, որի ընթացքում էլ կընտրվի համայնքի ղեկավարը: Կառույցն արդեն գործարկել ...ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱՐԲԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան դպրոցում բացվեց իրանական արվեստի գործերի ցուցահանդես: Ձեռնարկը իրականացվել է Հայաստանում Իրանի դեսպանատան եւ Կարբիի դպրոցի միջեւ ծավալված բարեկամական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄ
Իսպանական եւ սկանդինավյան հեռուստաալիքները ձեռք են բերել Հայաստանի մասին պատմող «Նոյի երկիրը» (The land of Noah) վավերագրական ֆիլմի ցուցադրման իրավունքը: Իսպանական TVE (Televisiցn Espanola) հեռուստաալիքը, ...ՓՈՔՐ ԵՐԿՐԻ ՀԱՍՈՒՆ ՊՏՈՒՂԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Փառատոնի պատվավոր հյուր, միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ, ճապոնացի ճանաչված կինոբեմադրիչ Կոհեյ Օգուրին Հայաստանում իրեն զարմացնող շատ բան է տեսել ու լսել. նրան առաջին հերթին անհավանական ...6-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՓԱԿՎԵՑ, ԿԲԱՑՎԻ ԿԻՆՈԴՊՐՈՑԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Փառատոնի փակումից հետո Հարություն Խաչատրյանի մտքերը պտտվում են ոչ թե հանգիստ վայելելու, այլ սեպտեմբերից դարձյալ դռները բացող կինոդպրոցի նոր ծրագրերի շուրջը: «Ինձ համար չափազանց ոգեւորիչ է, որ այս տարվա ...ԿԻՆՈՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՋԵՐՄ ՈՒ ԱՆԿԱՇԱՌ ԽՈՍՔԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկոյան ժամը 8-ը չկար (կինոդիտումը նախատեսված էր այդ ժամին), սակայն Մոսկվա կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը սպասում էր Օզջան Ալփերիի «Աշուն» ֆիլմի պրեմիերային: Կինոթատրոնի միջանցքներում` ...ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՆՈՐ ԹԻՄ Է ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հայտարարված ընդմիջումը, որի ընթացքում մեր հանրապետության չորս ակումբներն անհաջող մրցելույթներ ունեցան եվրոգավաթներում: Այսօր Գյումրիում կայանալիք «Շիրակ»-«Արարատ» ...ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻՆ» ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի բոլոր մասնակիցները: Հայաստանն այն սակավաթիվ երկրների թվում է, որն այլեւս եվրոգավաթներում մասնակից չունի: Այժմ հայ ֆուտբոլասերներին մնում է ...ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀուլիսի 26-ին Շվեդիայի Լանցքրոնա քաղաքում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի պատվիրակները: Տղամարդկանց մրցումներում հանդես կգան Սմբատ Մարգարյանը ...2 ՄԵԴԱԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հայաստանի 20 մարզիկներ են հանդես գալիս Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում: Մեր մարզիկները մասնակցում են վեց մարզաձեւում՝ ձյուդո, լող, թեթեւ ատլետիկա, սպորտային ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՌԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿոպենհագենի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Եվգենի Պոստնիի հետ: Գաբրիելը 6 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Իսկ աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են Վլադիմիր Մալախովը, ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿարեն Մովսիսյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Անդորրայում ընթացող շախմատի մրցաշարում: Այս անգամ նա սպիտակներով զիջեց Մանուել Լոպեսին: Մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ տոնած հայ շախմատիստը երկու անընդմեջ ...ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
Անցած տարվա մարտի 1-ին «Չերյոմուխա-7» հատուկ միջոցը կիրառած ոստիկանների նկատմամբ անցյալ շաբաթ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը՝ մեղադրանքի բովանդակության առումով, չի գոհացնում, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՍՊԱՆԵՐԻՆ
Ըստ Panarmenian.net-ի, հուլիսի 22-ին Ադրբեջանի ԶՈՒ Ֆիզուլու շրջանում տեղակայված զորամասում, Գյանջա քաղաքից զինակոչիկ Էմին Ռախիմովը եւ նրա զինակիցն ինքնաձիգներից կրակ են բացել հինգ սպայի վրա: Զոհվել են ...ՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՎերջին օրերին եղանակը շատ անակնկալներ է մատուցում, եւ թվում է, թե անձրեւների վերջը չկա: «Ազգը» խնդրեց «Հայհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանին՝ պարզաբանել, թե ինչի՞ ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՎԻԱՎԹԱՐԸ ԻՐԱՆՈՒՄ
Իրանի մայրաքաղաք Թեհրանից դեպի հյուսիս` Մաշհադա քաղաք թռչող ուղեւորատար ինքնաթիռը վայր է ընկել վայրէջքի պահին, հաղորդում է interfax.ru գործակալությունը: Ըստ նախնական տվյալների զոհվել է 17 մարդ, եւս 19-ը ...
ԿՌԻՎԸ ՎԵՐՋԻՆԸ ԿԴԱՌՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ, գնդապետ
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. «ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄՏՔՈՎ, ՈՉ ԹԵ ԶԵՆՔԻ ԿԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿՈՎ»
Ն. Մ.
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿՄԻԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԸ

ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ ՈՂՋ ՂԱՐԱԲԱՂԸ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՃԱԽԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ «ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻ» ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ
Ա. Մ.Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ԿՐԱԿՈՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑ ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ»
Ն. Մ.
ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ
ԱՆՆԱ ՄԱՐԻՅԱՆ
- 1826 Շուշվա բերդի երկու ամիս տևողությամբ հերոսական պաշտպանության սկիզբը:
- 1897 Խանասորի պատժական արշավանքը Մազրիկ ցեղի դեմ:
- 1922 Չեկայի շենքի առջև Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը տապալեցին Ջեմալ փաշային:
- 1922 Թիֆլիսում Պետրոս Տեր Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը ահաբեկեցին ծովային նախարար՝ Ջեմալ փաշային:
- 1928 Խորհրդային Հայաստան է ժամանում պրոլետարական գրող Մաքսիմ Գորկին:
- 1930 ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

