
ԽԱՎԱՐՆ ԱՆԻԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԱՄԵՆՔՍ ՄԵԿԱԿԱՆ ՄՈՄ ՎԱՌԵՆՔ
- - Նախ, լավատեսության մասին: Ըստ իս, նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակում մարդը չպետք է կորցնի լավատեսությունը: Երբ Արեւմուտքը խճճվեց ճգնաժամի որոգայթներում ու մեր պաշտոնյաներն ասում էին, որ ճգնաժամը մեզ չի սպառնա, նրանց ելակետը, հույսի ու լույսի անմար փարոսը մեր ժողովրդի աշխատասիրությունն ու հնարամտությունն էր, դժվարին իրավիճակներից ելք գտնելու նրա պատմական փորձը, եւ չէին սխալվում: Իսկ ինչ է, պիտի ասեին՝ կորած ենք, կործանված ենք... Այդպիսի իրավիճակներից է պատվով դուրս եկել մեր աշխատասեր ու տաղանդավոր ժողովուրդը: - Իսկ ինչո՞վ կարող է նպաստել Ձեր ղեկավարած պալատը երկրի տնտեսությունն աշխուժացնելու, ճգնաժամը հնարավորինս քիչ վնասաբեր ու ցավոտ դարձնելու գործում:

- «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է պալատի գործառույթները, որոնցում կարեւորվում են նպաստելը Հայաստանի տնտեսության զարգացմանն ու միջազգային տնտեսական համակարգին ինտեգրվելուն, աջակցությունը օտարերկրյա ձեռնարկատերերի հետ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական կապերի ամրապնդմանը, համագործակցության հաստատումը տնտեսվարող սուբյեկտների եւ պետական ու հասարակական մարմինների միջեւ, ցուցահանդեսների, գործընկեր գործարարների հանդիպումների, բիզնեսֆորումների կազմակերպումը եւ այլն: Այս միջոցառումների նպատակը մեկն է՝ Հայաստանի տնտեսության զարգացումն ու ինտեգրումը աշխարհի զարգացած երկրների տնտեսություններին, մեր ապրանքները միջազգային շուկայում մրցունակ դարձնելը: - Հաջողություններ կան այդ բնագավառներում:
- Անկասկած: Բերեմ միայն մեկ-երկու օրինակ: Գաղտնիք չէ, որ մեր երկրի տնտեսական հաշվեկշիռը (սալդո) բացասական է, ավելի շատ ապրանքներ ներմուծում ենք, քան արտահանում: Ցավոք, մենք առայժմ չունենք անհրաժեշտ քանակի ու որակի ապրանք դրսում իրացնելու համար, բացի դա, մեր ապրանքների գինը բարձրացնում է տեղափոխումը դրանք միջազգային շուկայում դարձնելով անմրցունակ: Ահա թե ինչու, գործընկեր պալատների ներկայացուցիչների հետ հանդիպումներում ինչպես դրսում, այնպես էլ մեզ մոտ, մենք ներգրավում ենք մեր ապրանքարտադրողներին՝ հիմնական շեշտը դնելով համատեղ ձեռնարկությունների ստեղծման, տեղափոխման ծախսերից ձերբազատվելու վրա: Իսկ դրա լավագույն լուծումը մեծ քանակությամբ ներմուծվող ապրանքների արտադրությունը Հայաստանում կազմակերպելն է: Արտադրության կազմակերպման այս ձեւը ապրանքների ինքնարժեքն իջեցնելուց, գները նվազեցնելուց բացի, լուծում է նաեւ նոր աշխատատեղեր բացելու, գործազուրկներին աշխատանքով ապահովելու հարցը: Անձնական շփումների, ապրանքները ներկայացնելու, եւ, ինչու չէ, ճիշտ գովազդի միջոցով մեր եւ օտարերկրյա գործարարներն իրենց համար նոր շուկաներ են բացում: Արդյունքում 2008 թվականին 2007-ի համեմատությամբ արտահանումների ծավալը Բուլղարիա աճեց 27 տոկոսով, Բելառուս՝ 12 տոկոսով, իսկ Ուզբեկստան՝ կրկնապատկվեց: Նույն ցանկալի միտումը նկատվում է նաեւ մյուս երկրների հետ մեր առեւտրահարաբերություններում:
Այն, որ հանքահումքային արդյունաբերության մեջ պղնձի, մոլիբդենի եւ մյուս մետաղների միջազգային գների անկման պատճառով վիճակը բարվոք չէ, աշխատատեղեր են կրճատվում, բոլորին է հայտնի: Ահա թե ինչու, Խորվաթիայի կառավարական պատվիրակության Հայաստան այցելության ժամանակ, նրանց առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ մենք համաձայնվեցինք փոխշահավետ պայմաններով համագործակցել հիմնականում այդ բնագավառում: Վերջերս, երբ Հայաստանում էր Սիրիայի պատվիրակությունը երկրի նախագահ Բաշար ալ Ասադի գլխավորությամբ, տեղի ունեցավ նաեւ մեր երկու պալատների ու գործարարների համաժողովը: Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բաշար ալ Ասադը պատրաստակամություն հայտնեցին ըստ ամենայնի աջակցել գործարարներին առեւտրաշրջանառությունն ընդլայնելու, տուրիզմը զարգացնելու գործում: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Սիրիայի առեւտրի, ինչպես նաեւ արդյունաբերական պալատների ֆեդերացիաների միջեւ ստորագրվեց համագործակցության եռակողմ համաձայնագիր: Համաժողովի ավարտից հետո հայ եւ սիրիացի շուրջ 200 գործարարներ հավաքվեցին առանձնացված սենյակներում ծանոթանալու, պայմանավորվելու համար, կնքվեցին առաջին պայմանագրերը: Առաջիկայում ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում կդրվեն համատեղ ձեռնարկությունների հիմքերը, իսկ արդեն սեպտեմբերին Երեւանում կբացվի սիրիական ապրանքների հերթական ցուցահանդեսը: Լուրջ ձեռնարկումներ ունենք նաեւ եվրոպական մի շարք երկրների, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի հարավային մարզերի հետ: Շուտով Երեւանում կբացվի հնդկական ապրանքների թվով 3-րդ ցուցահանդեսը: Դրանցից նախորդ երկուսը մեր ժողովրդի կողմից բարձր գնահատվեցին: Հոկտեմբերի 23-ին Երեւանի մարզահամերգային համալիրում կբացվի «Պանարմենիան Էքսպո» 3-րդ համահայկական ցուցահանդեսը, որի նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր աճում է: - Գաղտնիք չէ, որ Հայաստանում աշխատաշուկայի փոքր լինելու պատճառով մեր շատ հայրենակիցներ իրենց ընտանիքների հացը վաստակում էին դրսում: Ճգնաժամի պատճառով այսօր նրանցից շատերը մնացել են տանը սոցիալական լարվածություն ստեղծելով երկրում: Որեւէ ձեւով կարողանո՞ւմ եք օգնել նրանց:
- Իհարկե, հարցի ցանկալի լուծումը նրանց բոլորին աշխատատեղով ապահովելն է Հայաստանում: Բայց, քանի որ առայժմ դրա հնարավորությունները սահմանափակ են, մենք աշխատատեղեր ենք որոնում նաեւ դրսում: 2014 թվականին կայանալիք Սոչիի օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ օբյեկտների կառուցմանը ներգրավվելը, Հայաստանից կազմակերպված կերպով աշխատուժ եւ շինանյութեր արտահանելը հարցի լավագույն լուծումներից մեկն է: Պատահական չէ, որ մեր պալատի եւ Սոչիի քաղաքապետարանի ու առեւտրաարդյունաբերական պալատի գործարար համաժողովը տարեսկզբին ծովափնյա այդ քաղաքում դրեց այդ հարցերի լուծման սկիզբը, որն արժանացավ մեր կառավարության հավանությանը: Չուշացավ նաեւ ՌԴ կառավարության դրական արձագանքը: Այս ձեռնարկի շնորհիվ աշխատանք կունենան ինչպես մեր շինարարները Սոչիում, այնպես էլ շինանյութերի արտադրությամբ զբաղվողներն այստեղ՝ Հայաստանում: Աշխատուժի կազմակերպված արտահանման պայմանավորվածություններ ունենք նաեւ Ռուսաստանի հարավային մի շարք մարզերի հետ: - Գործարարները կարող են հույս ունենալ, որ հանձին պալատի, ունեն հուսալի եւ լայն հնարավորություններով օժտված գործընկեր:
- Անշուշտ: Ընդ որում, ինչպես այստեղ Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մարզային պալատներ են գործում հանրապետության բոլոր մարզերում, ունենք 20 ներկայացուցչություններ աշխարհի խոշորագույն երկրներում: Պալատում գործում են գործարարության աջակցման, միջազգային համագործակցության, արբիտրաժի բաժիններ, գործարար կանանց աջակցման խորհուրդ: Սրանց բոլորի խնդիրը մեկն է՝ ըստ ամենայնի օգնել գործարարին Հայաստանում, թե արտերկրում: - Պարոն Սարգսյան, մեր գյուղացիներն ակնկալում են, որ ստացած բերքը ժամանակին իրացնելուն, պալատը սատար կկանգնի: Այդպես է:
- Այո: Մենք լավ ենք հասկանում, որ, օրինակ, ծիրանի, լոլիկի, բալի, կեռասի, դեղձի արտահանման համար մեկ օրվա ուշացումն էլ կարող է ճակատագրական լինել: Ապրանքների ծագման երկրի հավաստագրերը ժամանակին ու անխափան տրամադրելու գործը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով պալատում ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որն օրվա բոլոր ժամերին, շաբաթվա բոլոր օրերին, առանց որեւէ քաշքշուկի, անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրում է արտահանողներին: Դա իմ անձնական հսկողության տակ է: - Ինչ կմաղթեիք մեր ժողովրդին:
- Հույս, հավատ, համբերություն ու աշխատանք: Ինչպես Ջիվանին էր ասում ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան: Խավարն անիծելու փոխարեն ավելի լավ է ամենքս մեկական մոմ վառենք...
- Զրուցեց ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ ՈՂՋ ՂԱՐԱԲԱՂԸ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 56Հայ քաղաքական միտքը կրկին ալեկոծման մեջ է. լուռ կամ բացահայտ մեղադրանքներ հանրապետության նախագահին, մեղադրանք եւ հրաժարականի պահանջ արտգործնախարարին, մեղադրանք իշխող կոալիցիային եւ, վերջապես, մեղադրանք ...ՄԵՐԶԼՅԱԿՈՎՆ ՈՒ ԲՐԱՅԶԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան դառնալու հեռանկարի հավանականության մասին ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ
9
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում որպես միջնորդ ներգրավվելու Թուրքիայի հավակնություններն անիրագործելի են: «Թըդեյզ Զաման» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ ...«ԳՐԵԹԵ ՄԵՌԱԾ» ՀՈՒՅՍԵՐ WALL STREET JOURNAL-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐԵԼ
Ա. Հ. 1Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու` The Wall Street Journal-ում մեջբերված ելույթում նշվում էր, որ Վրաստանի համար օգոստոսյան պատերազմի արդյունքում հիմնական երեք նպատակ կար: Նախ, անդամակցությունը ՆԱՏՕ-ին ...ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՄՆ-ԻՑ ԶԵՆՔ Է ԽՆԴՐՈՒՄ
ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խնդրում է ԱՄՆ-ին զենք մատակարարել երկրին՝ Ռուսաստանի հնարավոր ռազմական ներխուժումից պաշտպանվելու համար: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել ...ՆՇԱՆԱԿՎԵՑԻՆ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ
Մ. Մ.
Հուլիսի 22-ին հանրապետության նախագահի հրամանագրով Արմեն Մելքոնյանը նշանակվել է Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Նա բազմաթիվ պաշտոններ է վարել թե՛ մայր հայրենիքում, թե՛ Լոս ...ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր
Հայկական հարցում եվրոպական տերությունների քաղաքականության գիտական ուսումնասիրությունը եղել եւ մնում է քաղաքական հայագիտության կարեւորագույն ոլորտներից մեկը: Վերջին տասնամյակների ընթացքում զգալի աշխատանք ...ԽԱՎԱՐՆ ԱՆԻԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԱՄԵՆՔՍ ՄԵԿԱԿԱՆ ՄՈՄ ՎԱՌԵՆՔ
Զրուցեց ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
- Նախ, լավատեսության մասին: Ըստ իս, նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակում մարդը չպետք է կորցնի լավատեսությունը: Երբ Արեւմուտքը խճճվեց ճգնաժամի որոգայթներում ու մեր պաշտոնյաներն ասում էին, որ ճգնաժամը մեզ ...«ՄԱՐԶՈՒՄ ԱՅՍՔԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՇիրակի մարզում այս տարի պետական եւ ներգրավված միջոցներով տարբեր ոլորտներում կատարվող աշխատանքները ներկայացվեցին մարզպետ Լիդա Նանյանի հրավիրած մամուլի ասուլիսում, որն ըստ էության նաեւ մարզպետարանի կիսամյա ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԵԿ ՕՐՎԱ ԽՆԴԻՐ ՉԷ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Հանրապետության 13 քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խումբը դատապարտյալներից աշխատակազմի վատ վերաբերմունքի մասին բողոքներ լսել է միայն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, այն էլ մինչեւ ...ՍՏԵՂԾՎԵՑ ՄԻ ԿԱՄՈՒՐՋ, ՈՐԸ ՔԱՆԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 2
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Արի տուն» ծրագրով Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդների, եւ նրանց հյուրընկալած ընտանիքի անդամների հետ:
Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի ...ԸՆԴԼԱՅՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՍՊՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ԽԹԱՆՈՒՄ ԱՃԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձավ կառավարության վարած մակրոտնտեսական քաղաքականությանը: Նա նշեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը տնտեսական ...ՈՐԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հարկային եւ մաքսային վարչարարության ցուցանիշների մասին խոսելով, վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդգծեց, որ վարչարարությունը խստացնելը եւ բարելավելը չափազանց բարդ գործ է, ուստի անհրաժեշտ է, որ պետեկամուտների ...ՀՈՒՆԻՍԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ «ՈՐՈՇ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԱԿՆԵՐ» ՈՒՆԵԻՆ
Ա. Մ.Կառավարության երեկվա նիստը սկսվեց ազգային վիճակագրական ծառայության կողմից տնտեսության վիճակը բնութագրող ցուցանիշներին վարչապետ Տիգրան Սարգսյանի անդրադարձով եւ մեկնաբանություններով: Դժգոհություն հայտնելով, ...ՀԻՄՆՎԵՑ ԱՐՄԵՆԱԿԱՆ ՌԱԿ ԳՈՒԳԱՐՔԻ ԱԿՈՒՄԲԸ
Հուլիսի 23-ին Վանաձոր քաղաքում Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության անդամները հանդիպեցին կուսակցության մի խումբ համակիրների հետ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, կուսակցության Հանրապետական վարչության ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ԱԶԴԵԼ ԲԱՆԱԿԻ ՎՐԱ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է ստիպում ունենալ երկրի անվտանգությունն ապահովող զինված ուժեր: Պաշտպանության բանակը միշտ կարողացել է կատարել իր առջեւ դրված խնդիրները եւ շարունակում է զսպող դեր կատարել` ...ՀԱԿԵՐՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՐԿԱՐ ԳԱՂՏՆԱԲԱՌԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Հակերների հիմնական գործունեությունն ուղղված է գաղտնաբառերի փոփոխմամբ պարզաբանելուն: 5 տառից կազմված գաղտնաբառն այլեւս բավական չէ: Այսօրվա տեխնոլոգիաները օգտագործում են բառարաններ: Հայաստանում եւս կան ...ԲԱՑ ՄՏՔԻ, ՍՐՏԻ ... ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
200 հրավիրյալ երաժիշտ, 23 համերգ, հատուկ պատվիրված սարքավորումներ, 800 տեղանոց բացօթյա դահլիճ, խորհրդանիշ, գաղափար, նպատակ, ոգեւորություն, հավատ...
Թվարկվածը՝ մայիսի վերջին Հայաստանի պետական կամերային ...ՍԻԼՎԱ ՏԷՐ-ՍՏԵՓԱՆԵԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԻՐՔԵՐՈՒ ՆՈՐ ՇԱՐՔԸ՝ «ԳՈՅՆԵՐ ՅԱՏՈՒԿ ՈՒ ՍԻՐԱՍՈՒՆ»
ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ Ջերզի
Նիւ Եորքէն՝ մանկագիր ու մանկավարժ Սիլվա Տէր-Ստեփանեանը կը շարունակէ այնքա՛ն Ամերիկայի Արեւելեան բեղուն եւ օգտաշատի աշխատանքը, անձնական միջոցներով, հասնելու ոչ միայն Հայ եկեղեցւոյ թեմի հայ դպրոցներու կրթական ...ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
Ն. Պ.Եկող տարվա հոկտեմբերին Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի աջակցությամբ Բուդապեշտում տեղի կունենա հայ ժամանակակից նկարիչների գործերի ցուցահանդեսը: Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է հունգարացի ...ՆԱԶԱՐԵԹ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ
Մ. Մ. 9«Ազգը» անդրադարձել էր ամերիկահայ Նազարեթ Բերբերյանի անհետացմանը, որը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին: Իսկ մայիսի 15-ին իրավապահները Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ ճամփեզրի ձորակում հայտնաբերեցին նրա դաժանորեն ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ՄԱՐԴՈՒ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՈՒՂԵՂ ԿՍՏԵՂԾԵՆ
ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա տասը տարում գիտնականները կարող են ստեղծել մարդու ֆունկցիոնալ արհեստական ուղեղ, հայտարարել Է շվեյցարացի առաջատար գիտնական Հենրի Մարկրեմը: Մարկրեմը նեոկորտեքսի՝ մարդու ...ՀՅՈՒՐԱՏՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Ա. Մ.Կառավարությունը երեկ հավանություն տվեց Գողթ գյուղական համայնքի Գառնի-Գեղարդ ավտոմայրուղուն հարող տարածքում ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոնի ստեղծման ծրագրին: Ներկայացնելով այն, քաղաքաշինության նախարար ...ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԿԱՐԱՏԵԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՎԱՐՊԵՏ ՍՈԿԵ ՏԱԿԱՅՈՒԿԻ ԿՈՒԲՈՏԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հուլիսի 25-26-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա կարատեի «Կուբոտայի գավաթի» միջազգային մրցաշար, որին բացի հայ կարատեիստներից, կմասնակցեն նաեւ ԱՄՆ-ի, Լեհաստանի, ...ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԱՎԱՐԱՐՎԵՑԻՆ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԳՈԼՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հայաստանի ֆուտբոլային ակումբների համար երեկ պաշտոնապես ավարտվեց եվրոգավաթների հերթական խաղարկությունը, որում մեր 4 թիմերից եւ ոչ մեկին չհաջողվեց մտնել հաջորդ փուլ: Վերջինն իր հանդիպումն անցկացրեց Կապանի ...ԵՎՍ ՄԵԿ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանին եւս մեկ բրոնզե մեդալ պարգեւեց 63 կգ քաշային Էմին Գեւորգյանը: Այսպիսով, հայ ըմբիշները նվաճեցին 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ: ...ԳԱԲՐԻԵԼԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿոպենհագենի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնեց Ջոն Լյուդվիգ Համերին: Հայ շախմատիստը 5,5 միավորով 2-7-րդ տեղերն է բաժանում Վլադիմիր Մալախովի, Պետեր Հայնե-Նիլսենի, ...ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱնդորրայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրն անհաջող էր Կարեն Մովսիսյանի համար, որը 4 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեց: Կարենը սեւերով զիջեց Ցաբա Բալոգին: Մյուս երկու առաջատարները՝ Մանուել ...ԽԱՂԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀուլիսի 25-ին վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Այդ օրը 3-րդ շրջանի մեկնարկային տուրում խաղացանկով նախատեսված էր երկու հանդիպում, սակայն կկայանա միայն «Շիրակ»-«Արարատ» մրցախաղը: ...ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՎԱԳ ՕՊԵՐԼԻԱԶՈՐ ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է 107,976,000 ԴՐԱՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ գլխավոր դատախազությունից «Ազգին» տեղեկացրին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հուլիսի 21-ին ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Արաբկիր-1 բաժնի ...
ԿՌԻՎԸ ՎԵՐՋԻՆԸ ԿԴԱՌՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ, գնդապետ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԸ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. «ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄՏՔՈՎ, ՈՉ ԹԵ ԶԵՆՔԻ ԿԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿՈՎ»
Ն. Մ.
ԱԼԻԵՎԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԻ ՔԱՅԼ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿՄԻԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԸ

ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ ՈՂՋ ՂԱՐԱԲԱՂԸ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՃԱԽԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ «ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻ» ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ
Ա. Մ.ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐԸ
ԱՆՆԱ ՄԱՐԻՅԱՆՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ՝ «ՀԱՐԿԱՏՈՒ-3» ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

