
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. «ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄՏՔՈՎ, ՈՉ ԹԵ ԶԵՆՔԻ ԿԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿՈՎ»
- «Էն, որ Հայաստանի իշխանությունները 7 շրջանը զիջում են Ադրբեջանին, սա փաստ է: Բայց Ադրբեջանը վերցնո՞ւմ է այդ 7-ը, այդ 7-ով բավարարվո՞ւմ է: Ոչ: Չի բավարարվում, 12-ն է ուզում, Ղարաբաղն էլ հետը: Սա է պրոբլեմը: Ես էլ դրա համար ասում եմ, որ բավարարող չկա, ցանկության դեպքում էլ չեն կարող», երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Նրա խոսքով, այդ մոտեցման հետեւանքով այսօր հայկական կողմն է պատկերանում պարտված:
«Դա սխալ է, կապ չունի՝ ով է սկսել, Ռոբերտ Քոչարյան, Օսկանյան, Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, որն է սկսել, կապ չունի: Դա անընդունելի է: Հաղթող կողմը ներկայանում է որպես պարտված: Ես որ նայում եմ հեռուստատեսությամբ Ալիեւի նստելու ձեւն, իր պահվածքը, ինձ թվում է՝ մենք պարտվողն ենք, ինքը՝ հաղթողը: Թե՞ ձեզ չի թվում դա: Չի կարելի այդպես թույլ տալ, որ լկտիանան այդ չափի», ասում է Սամվել Բաբայանը:
Նա նշում է, թե 1993, 94, 95, 96, 97 թվականներին ինքը մասնակցել է բանակցություններին եւ հստակ հայտնել իր դիրքորոշումը, ինչի արդյունքը եղել է այն, որ չեն եղել կարգավորման այնպիսի առաջարկներ, ինչպես այժմ:
Լրագրողների հարցին, թե ի վերջո ինչի՞ հետեւանք է, որ այժմ ունենք այդօրինակ բանակցային ընթացք եւ միջնորդական առաջարկներ, Սամվել Բաբայանը պատասխանում է, որ դա չունենալու համար պետք էր բնակեցնել ազատագրված տարածքներն ու Ադրբեջանին եւ աշխարհին կանգնեցնել փաստի առաջ:
Մոլորություն է կարծելը, թե հնարավոր է Ղարաբաղի հարցում գալ որեւէ համաձայնության եւ պարտադրել Ղարաբաղին: Այսպիսի միտք արտահայտեց Սամվել Բաբայանը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե Ղարաբաղի ռազմական եւ քաղաքական իշխանության բարձրաստիճան գրեթե բոլոր ներկայացուցիչներն այսօր գրեթե միլիոնատերեր են, այդ միլիոններն էլ վաստակել ու պահում են Երեւանի իշխանության աջակցությամբ: Այդ միլիոնները Երեւանի ձեռքին Ստեփանակերտի վրա ազդելու եւ որոշում պարտադրելու լծակ չե՞ն:
«Չի կարելի ասել, որ Ղարաբաղի իշխանությունները որոշեցին, Հայաստանի իշխանության հետ եկան համաձայնության, ինչ ասեցին, ժողովուրդը կատարելու է: Ես ձեզ վստահեցնում եմ, սուտ է դա, չլինող հարց է: Ես կոնկրետ, կանգնելու եմ այդ ժողովրդի կողմը, եթե իրենք համաձայն չլինեն: Անտեր չենք թողնելու: Պետք է ժողովրդի հետ քննարկելով խնդիրը լուծել: Ժողովուրդն ընդհանրապես տեղյակ չէ ինչ է կատարվում: Մեկուսացրել են ուղղակի այդ ժողովրդին: Իրենց փոխարեն ինչ-որ մարդիկ խոսում են, տեղյակ էլ չեն ինչ են որոշում, ոնց: Նրանք գիտեն մի բան՝ ոչ մի հող էլ չենք տալու: Դե գնա, բացատրի», պատասխանում է Սամվել Բաբայանը:
Լրագրողները հարցրին նաեւ, թե Ղարաբաղի նախկին գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արկադի Ղուկասյան, եկել են Հայաստան ու ապրում են այստեղ, ո՞վ պետք է առաջնորդի Ղարաբաղի ժողովրդին: Սամվել Բաբայանը նշում է, թե ի տարբերություն մյուսների, ինքը չի եկել Հայաստան կարիերայի:
«Ես թողել եմ Ղարաբաղը, հեռացել: Որովհետեւ եթե մնամ, պետք է պայքարեմ, որովհետեւ գտնում եմ, որ սխալ է ընթանում: Պետք է ինձ փորձեն վերագրել, որ ես կարոտախտով եմ տառապում: Հենց դրա համար տեղափոխվել եմ Հայաստան: Սա առաջինը: Եվ ես գիտեմ, որ քաղաքականությունը վարվում է Երեւանում, եւ եթե ինչ-որ ազդեցություն պետք է ունենաս, պետք է ունենաս այստեղ: Իմ տեղափոխման պատճառը դա է: Ղարաբաղցիներն իրենք իրենց պետք է տեր կանգնեն եւ պետք է պահանջատեր լինեն, այլ ոչ թե մեկուսանան, լուռ ու մունջ ընդունեն այն, ինչ որ իրենց ասում են: Իսկ եթե ժողովուրդը, անհատը, անձը, չի ուզում պայքարել իր ազատությունների համար, ապա ոչ մեկին պետք չէ մեղադրել», ասում է Սամվել Բաբայանը:
Բաբայանը նշում է, թե ինքը մոտ ապագայում տեսնում է պատերազմի վտանգ: «Տեսնում եմ, եւ բոլոր հետախուզությունն է տեսնում, էն, ինչ որ կատարվում է այսօր Ադրբեջանում: Ինչ է առել, ինչ է անում, ինչքան զենք ունի, ինչ է պատրաստում: Երբ որ Բաքվում ադրբեջանցին հայերեն լեզու է անցնում, իրենց հետախուզական խմբերը, իմ կարծիքով, Պարսկաստանը չի գրավելու, եւ ոչ էլ Վրաստանը, ոչ էլ Ռուսաստանը», ասում է Սամվել Բաբայանը:
Հարցին, թե արդյոք պատրա՞ստ է մեր բանակը, Սամվել Բաբայանը պատասխանում է, թե հարցը պետք է ուղղել ռազմական գործիչներին: Միեւնույն ժամանակ Սամվել Բաբայանը վստահեցնում է, որ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը մեծ կորուստ է կրելու, քանի որ պատերազմը հաղթում են մտքով, ոչ թե զենքի կամ մարդկանց քանակով: Սամվել Բաբայանը հիշեցնում է, որ Ադրբեջանի բնակավայրերը ճակատային ներկայիս գծից, հայկական դիրքերից մի քանի հարյուր մետր են հեռու եւ պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանն առնվազն 2 միլիոն նոր փախստականներ է ունենալու եւ նավթի փողերով ստիպված է լինելու ոչ թե բանակը զինել, այլ փախստականներին կերակրել:
Նախկին «Դաշինք» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանը, որի կուսակցությունը հայտարարվեց, թե լուծարվեց ՀՌԱԿ-ի հետ միավորվելու համար, տեղյա՞կ է այժմ ՀՌԱԿ-ի շուրջը տեղի ունեցող գործընթացներին, Սամվել Բաբայանը նշեց. «Տեղյակ չեմ ՀՌԱԿ-ի շուրջը ինչ-որ կատարվում է, ցանկություն էլ չունեմ տեղեկանալու»:
«Կապել ինձ ինչ-որ մի քաղաքական ուժի կամ կուսակցության հետ, իմաստ չունի: Ամեն րոպե, կարող է հենց վաղը, պետք լինի, մտնեմ քաղաքականություն եւ ակտիվանամ», ասում է Սամվել Բաբայանը, նշելով, որ իր որոշելիքն է, թե հատկապես որ ուժի հետ կլինի ակտիվանալու դեպքում:
- Ն. Մ.
ԿՌԻՎԸ ՎԵՐՋԻՆԸ ԿԴԱՌՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ, գնդապետ 30Վերջերս հաճախ եմ կարդում ամենատարբեր տրամաչափի ադրբեջանցիների` հոխորտանքներով լի հրապարակումներ: Պատերազմի ու խաղաղության մասին եք խոսում, պատերազմի վերսկսման վտանգը ձեզ ավելի պետք է հուզի, ունեք բազմաթիվ ...ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. «ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄՏՔՈՎ, ՈՉ ԹԵ ԶԵՆՔԻ ԿԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿՈՎ»
Ն. Մ. 6
«Էն, որ Հայաստանի իշխանությունները 7 շրջանը զիջում են Ադրբեջանին, սա փաստ է: Բայց Ադրբեջանը վերցնո՞ւմ է այդ 7-ը, այդ 7-ով բավարարվո՞ւմ է: Ոչ: Չի բավարարվում, 12-ն է ուզում, Ղարաբաղն էլ հետը: Սա է պրոբլեմը: ...«ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱԿԱՀԱՅ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Էրգենեքոն» հանցավոր խմբի բացահայտումը վերջին շրջանում Թուրքիայի ներքաղաքական կյանքի կարեւոր իրադարձություններից է: «Էրգենեքոնի» դատավարության ընթացքը փորձագետները համարում են պայքար իսլամամետ քաղաքական ...ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Թարգմ. Հ. Ծ. 1Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս կարծես վատ սովորություն է ձեռք բերել ժամանակ առ ժամանակ քննադատելու տարբեր երկրների ղեկավարներին ցեղասպանություն գործելու առնչությամբ: Նման քայլերով Թուրքիայի ...ԵՐԵՔ ԴԱՏԱՎՈՐՈՒՀԻՆԵՐԸ, ՎՐԱՑԵՐԵՆՆ ՈՒ «ԱՉՔԱԿԱՊ» ԹԵՄԻՍԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Լեզվական խնդիրը մեծագույն հարց է, որ այդպես էլ թերեւս երկար ժամանակ լուծում չգտնի Վրաստանում: Որ ջավախքցին չգիտի վրացերեն, բնավ արդարացնելու չէ, թեեւ դրանում ինքը չէ մեղավոր, այլ նորմալ ուսուցիչների բացակայությունը: ...ԵՐԲ ՀԱՐՑԵՐԸ ՆՈՐ ՀԱՐՑԵՐ ԵՆ ԾՆՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱյն տեսակետը կա, որ եթե մադրիդյան սկզբունքներին հասարակական հակազդեցություն չլիներ, ապա դրանք սահուն կիրարկում կունենային: Սրանով էր, երեւի, պայմանավորված հայաստանյան ու ղարաբաղյան հասարակական-քաղաքական ...ՀԵՆԿ ՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔԱՅԼԵՐԸ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՀԵՆԿ ՀԿՀԵՆԿ հասարակական կազմակերպությունը արդեն մի քանի տարի աշխատում է հանրապետության ինը մարզերում եւ իրականացնում է ծրագրեր՝ ուղղված բնակչության իրազեկմանը, շահերի պաշտպանությանը եւ համայնքային խնդիրների ...ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ՝ «ՀԱՐԿԱՏՈՒ-3» ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հարկային հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ «Էրեբունի» հյուրանոցում, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացման խոսքով հանդես ...ՀԱԿԵՐԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ARMINCO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Հակերական հզոր հարձակում է կատարվել Arminco փրովայդերական ընկերության վրա, ինչի հետեւանքով տասնյակ կայքէջերի, այդ թվում եւ «Ազգի» բազմաթիվ ընթերցողներ չեն կարողացել լիարժեք օգտվել ինտերնետային տարբերակից: ...«ԱՆԿՄԱՆ ՏԵՄՊՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ Է, ՔԱՆ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԷԻՆՔ»
Ա. Մ.Անդրադառնալով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս տարվա հունվար-հունիս ամիսների Հայաստանի տնտեսական ցուցանիշներին, համաձայն որոնց՝ արձանագրվել է 16,3 տոկոս տնտեսական անկում, վերոնշյալ կարծիքը ...ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎԸ 30.000 Է
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանում բուժման նպատակով նարկոլոգիական կենտրոն դիմողների թիվը տարեկան աճում է 100 տոկոսով, թմրանյութ օգտագործողների քանակը` 10 տոկոսով: Եվ թեպետ տարածաշրջանում եւ անգամ ամբողջ աշխարհում թմրանյութ ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ Է ԶԳՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան
Վահրամ Փափազյանի անվան թատրոնը Ստեփանակերտի եզակի շինություններից է, որ Արցախյան պատերազմի ժամանակ չվնասվեց: Ասում են 1932-ին հիմնադրված թատրոնը կառուցվել է ավերված եկեղեցու փլատակների վրա: Ստեփանակերտում ...ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՍՓՅՈՒՌՔԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» անդրադարձել էր «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդների առօրյային: Հուլիսի 21-ից թիվ 168 դպրոցում սկսվեց «Հայրենագիտություն» առարկայի դասընթացը, որը կտեւի 6 օր, երկուական ...ՏՈՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻՑ
Երեւանում երկամսյա տոն կլինի՝ հուլիսի 30-ին կսկսվի ու մինչեւ սեպտեմբերի 21-ը կտեւի Բաց երաժշտության փառատոնը, որի ընթացքում յուրաքանչյուր երեկո Երեւանը հագեցած կլինի բազմաժանր բարձրակարգ երաժշտության ...ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂՈՒ ԱՄՓՈՓՈՒՄՆ ԱԼԲՈՄՈՎ
«Սարգիս Մուրադյան» ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա վաղը Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, որին զուգահեռ կընթանա նկարչի ճամփորդական էտյուդների ցուցահանդեսը: Ալբոմն ամփոփումն է Հայաստանի ժողովրդական ...Ի ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ
Մայիսին ամփոփվել են հանրապետական երկրորդ «Հրատարակչական արվեստ» մրցույթի արդյունքները, իսկ երեկ հաղթողներին դիպլոմներ են շնորհվել մշակույթի նախարարությունում: ի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության ...ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՀԱՅ ԱՂՋՆԱԿԻՆ ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄԸ
Ն. Պ. 1Սուրբ Հարության տոնի նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տիկնոջ հետ եղել է Սիրիայի օգնության խաչ կազմակերպության պատսպարանում: Երկու ժամ շրջելուց եւ սաների հետ զրուցելուց հետո նախագահը մեկ օր անց Դամասկոսի ...ԱԺԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՎՆՆԵՐՈՎ ՀՐԱՊԱՐԱԿ ՄԻ՛ ԻՋՆԷՔ
ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ ԵորքՀայրենի «Հրապարակ» օրաթերթի մէջ կարդացինք «թոշակառու լրագրող» Եւգենի Կուրղինեանի լոյս ընծայած «Ով վճարում է՝ նա էլ պատուիրում է» յօդուածը, ուր ան կը շօշափէ իր հասողութենէն վեր ազգային-եկեղեցական հարցեր, ...ՉԵԶՈՔ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՐՍՈՒՍԻ ՀԱՅՈՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ակօս», 2009 թ., 5 մայիսի 1Թեեւ հայերի ցեղասպանության մասին շատ վկայություններ են հրապարակվել (հազվադեպ նաեւ օտար միսիոներների կողմից), այնուամենայնիվ մենք բոլոր հայկական բնակավայրերում կատարված խժդժությունների մասին չունենք ամբողջական ...ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ԴԵՌ ՇԱՏ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՈՒՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 2
Երեւանում է WBA-ի եւ WIBF-ի վարկածով գերթեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը, որը 18 տարվա ընդմիջումից հետո հայրենիք է ժամանել հոր՝ Լեւոն Քենտիկյանի հետ: Երեկ նրանք հյուրընկալվել ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՀՈԳԵՊԵՍ ՇԱՏ ԿՏԱՆՋՎԵԻ, ԵԹԵ ԹՈՒՐՔԻՆ ՊԱՐՏՎԵԻ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արդեն ավանդույթ է դարձել, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի հերթական հաջող պաշտպանությունից հետո Արթուր Աբրահամը ժամանում է Երեւան եւ հանդիպում լրագրողներին: Հերթական հանդիպումը կայացավ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: ...ՀՐԱՇՔ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հայաստանի չորս թիմերից եւ ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել եվրոգավաթների խաղարկության առաջին փուլի արգելքը: Ֆուտբոլասերները որոշակի հույսեր էին կապել ՀՀ չեմպիոն «Փյունիկի» հետ, որը Երեւանում Զագրեբի «Դինամոյի» ...«ՀԱՏԻՍԻ» ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄյունխենում տեղի է ունեցել կանանց բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: 38 ակումբները բաժանվել են 10 խմբի: Երեւանի «Հատիսն» ընդգրկվել է «F» խմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի ...ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող ելույթներ ունեցան հայ ըմբիշները: Մինչեւ 42 կգ քաշային կարգում Արտակ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում ...ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ ՄԻԱՎՈՐԸ ԿՈՐՑՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿոպենհագենի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանն առաջին կես միավորը կորցրեց: Նա ոչ-ոքի խաղաց հնդիկ շախմատիստ Նեգի Պարմերիանի հետ: Սարգսյանը Դրեեւի, Պոստնիի, Հիլարպ-Պերսոնի, Ագրեստի, Բրյունելի, ...ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱնդորրայի շախմատի մրցաշարում Կարեն Մովսիսյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ պարտության մատնելով Դանիել Դվիրնիին: Կարենը 4 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով Ռոման Էդուարդսի եւ Մանուել Լոպեսի հետ գլխավորում ...ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնությունում Նորայր Բախտամյանն արժանացել է բրոնզե պարգեւի: 50 մետրից ատրճանակով վարժությունում նա վաստակել է 651,5 միավոր:ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԱԶԻԶՈՎՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրթուր Աբրահամի եղբայրը՝ Ալեքսանդրն օգոստոսի 29-ին Գերմանիայի Վեստֆալեն քաղաքում միջին քաշում Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսի պաշտպանության համար կմենամարտի Խանլար Ազիզովի հետ: Վերջինս Ռուսաստանի չեմպիոնն ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, ներկայումս դատապարտյալ Արման Բաբաջանյանի առողջական խնդիրների ...
ODNOKLASSNIKI.RU-Ն ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԿՌԻՎԸ ՎԵՐՋԻՆԸ ԿԴԱՌՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ, գնդապետ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԸ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆ. «ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄՏՔՈՎ, ՈՉ ԹԵ ԶԵՆՔԻ ԿԱՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՆԱԿՈՎ»
Ն. Մ.
ԱԼԻԵՎԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԻ ՔԱՅԼ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿՄԻԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԸ

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՃԱԽԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 40-Ը ՀԱՅ Է ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԽՈՒՃԱՊԻ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆ ԷԼ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ «ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻ» ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ
Ա. Մ.
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

