
ԻՋԵՔ ՆԵՐՔԵՎ, ԽՈՍԵՆՔ
- Ամեն առավոտ տեղից վեր կենալիս վերջերս մի տեսակ ծանրություն եմ զգում ուսերիս վրա: Պարզել եմ ` դա կապ չունի ոչ մթնոլորտային եւ ոչ էլ սրտանոթային ճնշումների հետ: Սա բոլորովին էլ վիրտուալ զգացողություն չէ, ինչը հիմա ընդունված է քաղաքական աշխարհում: Եթե մեծահամբավ ծաղրանկարիչ Գ. Յարալյանի մտքով անցնի նկարել իմ այս զգացողությունը, ապա կունենա հետեւյալ պատկերը. նկարի առաջին պլանում իմ գլուխն է, որի վրա նստած է երկրի նախագահը, ասեմ, որ դրա իրավունքը ես նրան տվել եմ: Ուսերիս վրա նստած է երկրի կառավարությունն իր նախարարական ողջ կազմով` վարչությունների եւ ծառայությունների պետերով, նրանց տեղակալներով, բաժինների վարիչներով: Ուսերիցս ու թեւերիցս կախված են մարզպետներն իրենց անձնակազմով: Թվարկած բոլորի վրա նստած կամ էլ կախված են նրանց քարտուղարուհիներն ու մամլո ծառայությունները: Թիկունքիս կողմից կախված են ոստիկաններն ու դատախազները, դրանց գլխին էլ նստած են կամ, ով գիտի, գուցե ոտքերից կախված են դատավորներն ու փաստաբանները: Ահա այսպես առավոտյան վեր կենալիս ծանրությունն այդ կրում եմ, ինչպես մրցույթի պատրաստվող ծանրամարտիկը կկրեր օր օրի ծանրացող մարզաձողը:

Մի քանի մանրամասներ եւս: Յարալյանիս ասեմ, որ եթե կփորձի նկարել, ասենք, ուսերիս վրա նստած գյուղնախարարությանը, ապա դրա հետ անպայման ուղիղ կապով պիտի կապի իմ ստամոքսը: Բայց պիտի ասեմ, որ գյուղնախարարությունը հիմա ինձ պետք է գալիս ոչ այնքան սնվելու, որքան այդ սնունդից պաշտպանվելու համար: Այս նախարարության աշխատանքը թեեւ մեծապես կախված է եղանակից, բայց ինքը մեզ համար առանձնապես եղանակ չի ստեղծում: Անձամբ ինձ համար նախարարության շենքի առջեւ կայանած թանկարժեք ֆիրմային ավտոմեքենաների թվաքանակը գրոշի արժեք չունի, ես նրանց հաջողակ լինելու ցուցանիշը անասնագլխաքանակի աճի մեջ եմ տեսնում, ինչը տարեցտարի պակասում է:
Իմ ձեռքերն ու ոտքերը կապված պիտի լինեն կապի եւ տրանսպորտի նախարարության հետ: Սրա աշխատանքի ցուցանիշն էլ ոչ թե «Բիլայն», «Վիվասել», «Օրանժ» օպերատորների թվաքանակի աճն է, այլ այդ օպերատորների աշխատանքից իմ նման բաժանորդների դժգոհությունների նվազումը: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագիրն ինձ ուրախացնում է, եթե իրական է դառնում: Իսկ երբ իրական չեն դառնում ավիափոխադրումների, ներքաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի գների նվազեցման կամ սպասարկման որակի բարձրացման մասին խոստումները, այս նախարարության ծանրությունն ուսերիս վրա մեծանում է, եւ մեջս այն թոթափելու ցանկություն է առաջանում:
Իմ մարմնի բոլոր օրգանները` հյուսվածքներով, արյունատար անոթներով ու մազանոթներով միացած են առողջապահության նախարարությանը: Աշխարհը թե խոզագրիպից փրկեն՝ մեր բժիշկները կփրկեն, հիշում եմ մի ժամանակ մերոնք սպիդի դեղամիջոցը գտան, երեւում է՝ հիմա էլ խոզագրիպի դեղամիջոցն են գտել, հաստատ գտել են, այլապես հենց խոզագրիպի մասին խոսք գնաց, մերոնք անմիջապես հայտարարեցին, որ մենք խոզագրիպի դեմ բավարար չափով պատվաստանյութերով ապահովված ենք: Իսկ ԱՄՆ-ի գիտնականները լացուկոծ են դրել, թե չգիտեն ինչ անեն, խոզագրիպի հարուցիչը մուտացիայի է ենթարկվել: Չեմ հասկանում` մերոնք ինչի՞ են սպասում, թող մեր պատվաստանյութերը ծախեն ամերիկացիներին, մի քիչ հարստանանք: Նախարարից քաղաքապետ չստացվեց, գոնե բիզնեսմեն ստացվի:
Թոքերս բնապահպանության նախարարության ոտքերի տակ են: Ես կուզենայի, որ նա ինձ ավելի մոտ լիներ: Ի՞նչ է գտել մայրաքաղաքի կենտրոնում, երբ իրեն ավելի շատ սպասում են բնապահպանական տեսակետից ամենախոցելի վայրերում: Եթե, օրինակ, գա մեզ մոտ, նախ` նախարարությունը կազատվի բնապահպանությանն առնչություն չունեցող աշխատողներից: Համ էլ մի քիչ կկոփվի` մեզ հետ նույն օդը շնչելով ու ջուրը խմելով:
Գլխիս մեծ ու փոքր կիսագնդերի հետ է կապված կրթության եւ գիտության նախարարությունը: Աստծո սիրուն, ցնդեցինք բուհական քննությունների հարափոփոխ նորամուծություններից: Եթե կընդունեն, մի խորհուրդ տամ իրենց` ուզում եք թեստերը գաղտնի մնան, ինչու եք տանում Անգլիայում տպագրելու, մեզ մոտ թերթեր կան, որ ոչ մեկը չի կարդում: Երկրում Աստծո օրը մեկ ակադեմիա է բացվում, իսկ մեր իսկական ակադեմիայի տեղն արդեն մոռացել ենք: Եթե դպրոցներում աշակերտներին չեն սովորեցնում, ինչո՞ւ ենք ծախս անում, դպրոց պահում, չեք կարող, տվեք կրկնուսույցներին, թող մարդիկ բիզնես անեն: Թե չէ, նորից եմ կրկնում, ավելորդ բեռ չեմ ուզում ուսերիս կրել:
Սիրտս ամբողջությամբ մշակույթի նախարարությանն եմ տրամադրել: Բացում եմ` մեջը դատարկ է, ճիշտ նույն ձեւով դատարկ են մարզերի եւ գյուղերի մշակույթի տները: Սիրտս կտոր-կտոր է լինում ռաբիս երգիչների մուղամներից, «երկու աստղերի» թաթալաբազություններից: Եթե չլինեն «Շանթ»-ի Ժողովրդական երգիչներն ու պարողները, «ԱԼՄ»-ի տնայնագործական եղանակով մշակված ադամանդները, ինձ կթվա, թե սիրտս կանգ է առել: Եթե մեզ մոտ չի գործում մշակույթը, ուրեմն թող ուսերիցս վայր իջնի մշակույթի նախարարությունը, ճիշտ այդպես ուսերիս վրա տեղ չունեն ծովագնացության եւ նավթարդյունաբերության նախարարությունները, եւ դրանից աշխարհը փուլ չի գալիս ոչ մեկի գլխին: Այս մեսիջը վերաբերում է նաեւ այն նախարարություններին, որոնց գոյությունը կամ բացակայությունը այդպես էլ չենք զգում;
Իմ թիկունքից կախված արդարադատության մարմինների մասին, ինչպես ընդունված է, կամ պիտի լավ խոսեմ, կամ չպիտի խոսեմ: Մեր մեջ ասած` իմ թիկունքն է մարմնիս ամենախոցելի տեղը: Չեմ հասկանում` եթե ճիշտ օրենքներ են ընդունվում, ո՞ւմ են պետք այսքան օրենք հսկողներն ու վերահսկողները; Շատ են խոսում կոռուպցիայից, նշում են, որ կոռուպցիան հիմնականում իրավապահների դիմակի տակ է թաքնված լինում: Եթե դա ճիշտ է, ապա օձի կծածը օձի թույնով չի բուժվի:
Նայում եմ, ուսերիս վրա չեմ տեսնում սպորտի եւ երիտասարդության նախարարությանը: Ինձ ասացին, որ նա հիմա մեծահարուստներից մեկի ուսերին է նստած: Ֆուտբոլն էլ մեկ ուրիշ մեծահարուստի են տվել, բայց թերթերը գրում են, որ նա ֆուտբոլով լավ էլ բիզնես է անում: Ֆուտբոլից բիզնես կստացվի իհարկե, իսկ բիզնեսմենից ստացված ֆուտբոլն էլ սա է:
Պետք չէ բոլոր նախարարությունները մեկ-մեկ թվել, գույքագրման նպատակ չունեմ: Կարճ ասած` եթե առաջ լուռ ու անխոս կարողանում էի կրել ուսերիս այս ամբողջ ծանրությունը, հիմա հոգնած ու խոնջացած մարմինս թեթեւացնել է ուզում այդ բեռը: Մեջս մի տեսակ տագնապ է ընկել` գուցե չկարողանամ այս բեռը տանել, տեղ հասցնել: Այդպես նավի բեռը թեթեւացնում են նավազները` նավի խորտակումից տագնապելով: Հիմա մեր նավը ճգնաժամի խութերի մեջ է: ստիպված ենք թեթեւացնել մեր ուղեբեռը ոչ թե այն պատճառով, որ կառավարվել չենք սիրում՝ կառավարություն այսօր մեզ պետք չէ, այլ այն պարզ պատճառով, որ մեր ուսերը չեն դիմանում նրա ծանրությանը: Ավելորդ չեմ համարում ասել, որ մեր շատ հարազատ կառավարության աշխատակազմի թվաքանակի մեծությունը ուղիղ համեմատական է փոքր տարածքում հավաքված մեծաքանակ մարդկանց հրմշտոցին: Մի փոքր ցնցում՝ նրանք իրար ոտնատակ կտան:
Մի քանի խոսք կառավարական շենքերի քանակի եւ տարածքների մասին: Դրանք նույնպես պիտի համապատասխանեցվեն առեւտրի օբյեկտների տարածքների եւ աշխատողների թվի համար նախատեսված հարկավճարի տրամաբանությանը: Կառավարության կողմից վճարվող հարկը պիտի լինի բաց եւ տեսանելի` թվաբանական գործողություններով հիմնավորված, երկրի տնտեսական աճին համապատասխանող: Կառավարությունը չի կարող վճարել իր հարկը, ուրեմն թող մեր ուսերից վայր իջնի: Սովորաբար ժողովրդի ծառաները պիտի ժողովրդին ծառայեն, ոչ թե իրենց բիզնեսին: Ժողովրդի ծառան ժողովրդին իրեն ծառա չի կարգում: Եթե մեր «ծառաներին» ծառայող մեծաքանակ թիկնապահները փոխակերպվեն հողի մշակների, իսկ կառավարության շենքերում տեղադրված անվտանգության թանկարժեք տեխնիկան եւ տրանսպորտային միջոցները փոխանակվեն գյուղին հարկավոր գյուղտեխնիկայով, անշուշտ, հայոց հողն այլեւս մշակների կարիք չի զգա:
Հայ մարդու նման հայոց հողն էլ ծուլացել, անբան է դարձել:
Հիմա արդեն ժամանակը եկել է, որ նվազ պիտանի բեռը մեր ուսերից իջեցնենք եւ մեր սիրելի դերասանի նման ասենք. «Իջեք ներքեւ, խոսենք, տեղ ենք հասել արդեն»:
- ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿՄԻԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԸ
34
Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում երեկ մեկնարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի 6-րդ հանդիպումը: Հայտնի է, որ Ղարաբաղի հարցով բանակցությունների մոսկովյան փուլը երկու ...ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿՈՂՄԵՐԻ ԴՐՍԵՎՈՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԻ ԿԱՄՔՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը, որի ընթացքում նրանք վերստին բանակցություններ վարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԵՎ ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՂարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնեցված կետերի կողքին կան չհամաձայնեցված սկզբունքներ, որոնք եւս քննարկման առարկա են, «Դե ֆակտո» ակումբում երեկ հայտարարեց ԱԺ պատգամավոր ...ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիսի 18-ին ՀԲԸՄ-Ասպետները Կալիֆոռնիայի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցում կազմակերպել էին հերթական «Երեկո գիտնականների հետ» հանդիպումը, որին մասնակցել են Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գեւորգ ...ՊԱՏՐԻԿ ԱՐԱՊՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՈՐՊԵՍ ՓԱՍՏԱԲԱՆ
Ա. Հ.Ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատական գործում ներգրավվելու այդպես էլ հնարավորություն չունեցած ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանն իր ժամանակին բողոքարկեց ...ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի վթարի առնչությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ցավակցական հեռագրեր ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Մ. Մ.
2009-ի հուլիսի 17-ին ԱՄՆ կառավարությունը ավելի քան 40000 ԱՄՆ դոլարի համակարգչային տեխնիկա, ռադիոսարքավորումներ եւ մեքենա նվիրաբերեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ...ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ Ի ՇԱՀ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԵրեկ «Տեսակետ» ակումբի հյուր` «Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամ Արմեն Աբրահամյանը հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ժնեւում տեղի ունեցած համաժողովի ընթացքում իրենց ...ԽԱՐԲԵՐԴՑԻՆԵՐԻ ՋՈՒՐԸ ԽՄՈՒՄ Է ՎԻՇԱՊԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգին» են դիմել Խարբերդի 1-ին եւ հարակից փողոցների բնակիչները` պատմելով, որ արդեն բավական ժամանակ զրկված են խմելու ջրից, ջուրը դույլերով կրում են` ով որտեղից կարող է, եւ իրենք չգիտեն` ամառվա ընթացքում ...ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԷԼԻՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հայկական իրականության մեջ կենսագրական տեղեկատուներ հրատարակելու ավանդույթը գալիս է դեռեւս 19-րդ դարից: Այս առումով հայտնի են մի շարք հեղինակներ (Թեոդիկը՝ Կոստանդնուպոլիս, Ա. Խաշմանյանը եւ Մ. Սերոբյանը՝ ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ԻՋԵՑՐԵԼ Է CONTACT-ՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ
Ա. ՄԻնչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը հուլիսի 17-ից իջեցրել է Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինը՝ ներկայիս 3%-ի փոխարեն սահմանելով 2%: Հաղորդագրության մեջ նշվում ...ԱՅՍ ՏԱՐԻ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է
Ն. Մ. 1
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը երեկ «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն իսկ իրականացվել է ծիրանի բերքահավաքի շուրջ 80 տոկոսը, որն ընդհանուր առմամբ ...ԱՎԻԱՎԹԱՐԸ ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՐ ԿԱՆԽԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողները մեկ րոպե լռությամբ հարգեցին Իրանում վթարի ենթարկված «Տու-154» օդանավի զոհերի հիշատակը, որից հետո լսեցին Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանի պարզաբանումներն ...ՎԵՐԱԴԱՐՁ՝ ՍԱՓՈՐՆԵՐՈՎ
Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածների հարազատները, ովքեր գտնվում են Իրանում, այսօր կեսօրին Caspian ավիաուղիների ինքնաթիռով կժամանեն Հայաստան իրենց հետ բերելով խորհրդանշական ...ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ ժամը 11-ին, Սբ Էջմիածնի մայր տաճարում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի կունենա Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի վթարի զոհերի հոգեհանգստյան արարողություն: Ներկա կլինեն կառավարական ...«ԱՐՄԵՆԻԱՆ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 1
Քամին հինգ-վեց բալանոց է, գրեթե համընթաց: «Գրեթեն» շատ լավ է, իսկ իդեալապես համընթացը վատ է: Ալեկոծության եւ քամու պայմաններում ես ղեկի մոտ կանգնած տղաներին մերթընդմերթ հարցնում եմ, թե երբ ենք մտնելու ...ՊԻԵՌ ԴՈՄԵՆԻԿ ՊՈՆԵԼ. «ՄԻՆԱՍՆ ԻՆՁ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
- Բեռլինի ազգային պատկերասրահում Մինասին ճանաչեցի: Նա՛ ինձ բերեց Հայաստան: Այստեղ եմ արդեն 10 անգամ: Տեսածս շատ չէ, բայց եւ խիստ հայկական է, - փաստեց գերմանացի երաժիշտ Պիեռ Դոմենիկ Պոնելը: Նա այս անգամ ...ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ` ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երիտասարդ աղջիկ Էվը գալիս է բուրգունդական գյուղ` հացի փռում աշխատելու: Սակայն աղջկա գյուղ ժամանելու իրական նպատակը սիրեցյալին գտնելն է: Էվը լրտեսում է փոքր երեխա ունեցող ամուսնացած տղամարդու: Իրադարձությունների ...ԻՋԵՔ ՆԵՐՔԵՎ, ԽՈՍԵՆՔ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան 2
Ամեն առավոտ տեղից վեր կենալիս վերջերս մի տեսակ ծանրություն եմ զգում ուսերիս վրա: Պարզել եմ ` դա կապ չունի ոչ մթնոլորտային եւ ոչ էլ սրտանոթային ճնշումների հետ: Սա բոլորովին էլ վիրտուալ զգացողություն չէ, ...ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ «ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ԿԱՌՈՒՅՑ-2008» ՄՐՑՈՒՅԹ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ն. Մ.«Ճարտարապետության ազգային թանգարանում» երեկ պարգեւատրվել են «Տարվա նախագիծ եւ կառույց-2008» մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները: Ըստ անվանակարգերի` նրանց հանձնվել են դիպլոմներ: Առաջին կարգի 13 մրցանակակիրներին ...ՏԱՓՕՂԱԿՈՎ ՀՈԿԵՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Տափօղակով հոկեյը Հայաստանում թեեւ վերջին տարիներին է արմատավորվել, սակայն մեր հավաքականներն արդեն որոշակի հաջողությունների հասել են: 2006-ին Հայաստանի մեծահասակների, իսկ 2008-ին մինչեւ 20 տարեկանների ...ՋԱԽՋԱԽՈՒՄ ԲՐԵԴԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եվրոգավաթներում Կապանի «Գանձասարի» նորամուտը չափազանց անհաջող ստացվեց: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Գանձասարը» Հոլանդիայի Բրեդա քաղաքում 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց ...ՓԱՇԻԿՅԱՆԸ ԶԱՐԳԱՑՐԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտունիի շախմատի մրցաշարի նախորդ տուրում առաջատարի դերը ստանձնած Արման Փաշիկյանը զարգացրեց հաջողությունը: 7-րդ տուրում նա սեւերով պարտության մատնեց Ավետիք Գրիգորյանին եւ 5 միավորով շարունակեց գլխավորել ...ԿԵՄՊԻՆՍԿՈՒ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԿԱՍԵՑՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունաստանի Իկարիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում մինչ այդ հարյուր տոկոսանոց արդյունքի հասած լեհ գրոսմայստեր Ռոբերտ Կեմպինսկին առաջին կես միավորը կորցրեց՝ հաշտություն կնքելով Ռոբերտ Մարկուսի ...ՀԱՂԹՈՂԸ ՈՐՈՇՎԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Սան Սեբաստիանի շախմատի մրցաշարի հաղթողին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ մրցախաղ անցկացնել ճապոնացի շախմատիստ Հիկարու Նակամուրայի եւ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի միջեւ: Ավարտական տուրում Նակամուրան ...ԿԱՅԱՑԱՎ 3-ՐԴ ՓՈՒԼԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի մասնակիցների վիճակահանությունը: Եթե «Փյունիկին» հաջողվի հաղթահարել Զագրեբի «Դինամոյի» արգելքը, ապա հաջորդ ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՏՎԻՆ ՓՈՒՌԸ, ԲԱ ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂՆԵ՞ՐԸ
Մ. Խ. 1Հայաստանի գլխավոր դատախազի կայքէջում երեկ տեղադրված հաղորդագրության համաձայն, մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ...ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՕՐԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԷԼ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից «Ազգը» տեղեկացավ, որ առաջիկա օրերին, մինչեւ հուլիսի 22-ը սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում եւս 3 աստիճանով, առավելագույն ...ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
5 տարեկան Հովհաննես Թովմասյանն ունի քաղցկեղ: Նրան արտասահմանում բուժելու նպատակով խնդրում ենք դրամական օգնություն փոխանցել
Հեռ. (093) 79-13-12, (077) 39-0842:
ODNOKLASSNIKI.RU-Ն ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԸ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԼԻԵՎԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԻ ՔԱՅԼ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿՄԻԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԸ

ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 40-Ը ՀԱՅ Է ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՅԼ ԿԵՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԽՈՒՃԱՊԻ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆ ԷԼ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻ, ՍԱՐԿՈԶԻԻ ԵՎ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՇԵՀԻԴՆԵՐԻ ԾԱՌՈՒՂԻ

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

