
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ` ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
- Երիտասարդ աղջիկ Էվը գալիս է բուրգունդական գյուղ` հացի փռում աշխատելու: Սակայն աղջկա գյուղ ժամանելու իրական նպատակը սիրեցյալին գտնելն է: Էվը լրտեսում է փոքր երեխա ունեցող ամուսնացած տղամարդու: Իրադարձությունների զարգացման հետ բացահայտվում է նաեւ ճշմարտությունը. սիրեցյալը Էվի հայրն է: Մանկուց հայրը ստիպել է աղջկան կիսել անկողինը, որից հետո լքել է նրան:

Այժմ, արդեն խաթարված հոգեբանությամբ, Էվը կառչում է հոր հետ սիրային կապ ունենալու երազանքից: Այն դարձել է Էվի կյանքի գլխավոր նպատակը: Սակայն իրականությունն ու ապագան այլ են:
Սա երիտասարդ ֆրանսիացի ռեժիսոր Ժյուլիետ Գարսիայի «Խելոք մնա» ֆիլմի հակիրճ նկարագրությունն է: Ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի ցանկում: Գարսիան պատմում է, որ մինչ ֆիլմի համար սցենար գրելը կարդացել է դատական բազմաթիվ վկայություններ, որտեղ խոստովանությամբ էին ներկայանում բռնության ենթարկված կանայք:
Ֆրանսիացի ռեժիսորը խոստովանում է, որ պատմությունը հորինվածք է. Էվի կերպարը հավաքական է` միաձուլված են տարբեր կանանց պատմություններից որոշակի հատվածներ, բնավորության գծեր, գործողություններ: Գարսիայի խոսքերով` այս կերպ ցանկացել է ներկայացնել հոգեբանական ցավը, որ ապրում են բռնության ենթարկված կանայք:
«Դեմ ենք նախապաշարումներին, ստահոդ պատմություններին: Հետաքրքրում է մարդկային փոխհարաբերությունները, որոնց կարեւորությունը ֆիլմում ներկայացված է», նկատում է ավստրիացի ռեժիսոր Ռայներ Ֆրիմելը: «Աղջնակը» ֆիլմը, որ այս տարի արժանացել է Կաննի փառատոնի Europa Cinemas մրցանակին, պատմում է զբոսայգում լքված երկամյա Ասյայի մասին: Նրան գտնում են կրկեսում աշխատող Պատին եւ Վալերին, ապաստան են տալիս` միաժամանակ փնտրելով աղջկա մորը:
«Ֆիլմը այսօրվա Իտալիայի անօթեւանների աշխարհի մասին է: Պատմություն է խտրականության, արիության, կորստի մասին: Հայացք է՝ ուղղված պարսպված հասարակության երկաթե ցանկապատից այն կողմ», նկատում է Ֆրիմելը:
Համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է Երեւանում` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ: Մի քանի տարի առաջ Ալփերին առաջին անգամ ներկայացավ հայ հասարակությանը` «Մոմիկ» ֆիլմով, ինչի համար Թուրքիայում դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման, սակայն պայմանականորեն ազատ արձակվեց:
«Աշուն» ֆիլմի գլխավոր հերոսը` Յուսուֆը 1987-ին քաղաքականապես ակտիվ, ձախակողմյան հայացքների տեր ուսանող էր, իսկ 1997-ին՝ հուսախաբ եղած, իրեն ձախողակ համարող անձնավորություն: Տասնամյա բանտարկությունից հետո Յուսուֆը վերադառնում է հայրենի գյուղ: Մայրը, ընկերները կատարյալ երջանկության մեջ են, սակայն ոչ ոք չի հասկանում Յուսուֆի հոգեվիճակը, ինչի հետեւանքով նրա անվստահությունն ու մենությունն ավելի է խորանում: Մի օր պանդոկում Յուսուֆը հանդիպում է իր նման վիրավոր հոգու` վրացի մարմնավաճառ Էկային, որ գումար է վաստակում սահմանի մյուս կողմն անցնելու ու չորսամյա դստերը տեսնելու համար: «Յուսուֆի կերպարը բարձր եմ գնահատում: Բազմաթիվ ընկերներ ունեմ, որ համակարծիք են Յուսուֆի գաղափարների հետ: Իհարկե, Յուսուֆի հետ գաղափարական ընդհանրությունները բազմաթիվ են, նրա կերպարի մեջ կարող եք իմ արտացոլումն էլ գտնել», այսպես պատասխանեց «Ազգ»-ի` «Ձեր եւ ձեր հերոսի միջեւ ընդհանրություններ կա՞ն» հարցին:
Անդրադառնալով թուրքական կինոյի առանձնահատկություններին, Ալփերին նկատում է, որ նոր թուրքական կինոյի հոսանքն ունի 15 տարվա կենսագրություն: Ալփերին եւ էլի բազմաթիվ երիտասարդ ռեժիսորներ այն անվանում են «նոր Թուրքիայի կինո»: «Փորձում ենք կինոն տանել այլ ճանապարհով: Ուզում ենք ռեալիստական ֆիլմեր նկարահանել: Ունեմ բազմաթիվ ընկերներ, ովքեր ֆիլմի լեզվի համար ընտրում են քրդերենը: Ես համշեներենով եմ նկարահանում: Լուրջ շարժում կա թուրքական ֆիլմերում»:
Ալփերին կարեւորություն է տալիս հայ-թուրքական կինոպլատֆորմի ձեւավորմանը: Նրա խոսքերով հատկապես վավերագիր ռեժիսորները համագործակցության լուրջ եզրեր են գտել: «Այն, ինչին պետք է ծառայի պլատֆորմի գաղափարը, մեծ օգուտ կտա: Ֆիլմը մեծ ազդեցություն ունեցող արվեստ է: Պլատֆորմի աշխատանքների շնորհիվ գուցե իրար մոտեցնի հարեւան, սակայն հեռու երկրներին: Պլատֆորմի ժամանակ խոսակցությունները հիմնականում սկսվում են ֆիլմարվեստի շուրջ, բայց շարունակություն գտնում քաղաքականության, ցեղասպանության թեմաներում: Թուրքիայում շատ բան կատարվում է մարդկանց չիմացության պատճառով: Դինքը Թուրքիայում շատ ազդեցիկ էր, որովհետեւ բոլորի համար հասկանալի լեզվով խոսում էր կարեւոր թեմաների մասին: Թուրքիայում կան բազմաթիվ արվեստագետներ, մտավորականներ, որոնք գիտեն եւ ընդունում են ցեղասպանության փաստը: Ունեմ ռեժիսոր ընկերներ, որոնք իսկապես մտահոգված են ու ցանկանում են այդ թեմայով ֆիլմեր նկարահանել: Ընկերներիցս մեկը ցանկանում է ֆիլմ նկարահանել հայերի տեղահանության եւ ցեղասպանության թեմայով, իսկ մյուս ընկերս ֆիլմ կնկարահանի Կոմիտասի մասին»:
- ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿՄԻԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԸ
34
Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում երեկ մեկնարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի 6-րդ հանդիպումը: Հայտնի է, որ Ղարաբաղի հարցով բանակցությունների մոսկովյան փուլը երկու ...ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿՈՂՄԵՐԻ ԴՐՍԵՎՈՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԻ ԿԱՄՔՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը, որի ընթացքում նրանք վերստին բանակցություններ վարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԵՎ ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՂարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնեցված կետերի կողքին կան չհամաձայնեցված սկզբունքներ, որոնք եւս քննարկման առարկա են, «Դե ֆակտո» ակումբում երեկ հայտարարեց ԱԺ պատգամավոր ...ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիսի 18-ին ՀԲԸՄ-Ասպետները Կալիֆոռնիայի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցում կազմակերպել էին հերթական «Երեկո գիտնականների հետ» հանդիպումը, որին մասնակցել են Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գեւորգ ...ՊԱՏՐԻԿ ԱՐԱՊՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՈՐՊԵՍ ՓԱՍՏԱԲԱՆ
Ա. Հ.Ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատական գործում ներգրավվելու այդպես էլ հնարավորություն չունեցած ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանն իր ժամանակին բողոքարկեց ...ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի վթարի առնչությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ցավակցական հեռագրեր ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Մ. Մ.
2009-ի հուլիսի 17-ին ԱՄՆ կառավարությունը ավելի քան 40000 ԱՄՆ դոլարի համակարգչային տեխնիկա, ռադիոսարքավորումներ եւ մեքենա նվիրաբերեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ...ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ Ի ՇԱՀ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԵրեկ «Տեսակետ» ակումբի հյուր` «Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամ Արմեն Աբրահամյանը հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ժնեւում տեղի ունեցած համաժողովի ընթացքում իրենց ...ԽԱՐԲԵՐԴՑԻՆԵՐԻ ՋՈՒՐԸ ԽՄՈՒՄ Է ՎԻՇԱՊԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգին» են դիմել Խարբերդի 1-ին եւ հարակից փողոցների բնակիչները` պատմելով, որ արդեն բավական ժամանակ զրկված են խմելու ջրից, ջուրը դույլերով կրում են` ով որտեղից կարող է, եւ իրենք չգիտեն` ամառվա ընթացքում ...ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԷԼԻՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հայկական իրականության մեջ կենսագրական տեղեկատուներ հրատարակելու ավանդույթը գալիս է դեռեւս 19-րդ դարից: Այս առումով հայտնի են մի շարք հեղինակներ (Թեոդիկը՝ Կոստանդնուպոլիս, Ա. Խաշմանյանը եւ Մ. Սերոբյանը՝ ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ԻՋԵՑՐԵԼ Է CONTACT-ՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ
Ա. ՄԻնչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը հուլիսի 17-ից իջեցրել է Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինը՝ ներկայիս 3%-ի փոխարեն սահմանելով 2%: Հաղորդագրության մեջ նշվում ...ԱՅՍ ՏԱՐԻ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է
Ն. Մ. 1
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը երեկ «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն իսկ իրականացվել է ծիրանի բերքահավաքի շուրջ 80 տոկոսը, որն ընդհանուր առմամբ ...ԱՎԻԱՎԹԱՐԸ ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՐ ԿԱՆԽԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողները մեկ րոպե լռությամբ հարգեցին Իրանում վթարի ենթարկված «Տու-154» օդանավի զոհերի հիշատակը, որից հետո լսեցին Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանի պարզաբանումներն ...ՎԵՐԱԴԱՐՁ՝ ՍԱՓՈՐՆԵՐՈՎ
Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածների հարազատները, ովքեր գտնվում են Իրանում, այսօր կեսօրին Caspian ավիաուղիների ինքնաթիռով կժամանեն Հայաստան իրենց հետ բերելով խորհրդանշական ...ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ ժամը 11-ին, Սբ Էջմիածնի մայր տաճարում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի կունենա Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի վթարի զոհերի հոգեհանգստյան արարողություն: Ներկա կլինեն կառավարական ...«ԱՐՄԵՆԻԱՆ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 1
Քամին հինգ-վեց բալանոց է, գրեթե համընթաց: «Գրեթեն» շատ լավ է, իսկ իդեալապես համընթացը վատ է: Ալեկոծության եւ քամու պայմաններում ես ղեկի մոտ կանգնած տղաներին մերթընդմերթ հարցնում եմ, թե երբ ենք մտնելու ...ՊԻԵՌ ԴՈՄԵՆԻԿ ՊՈՆԵԼ. «ՄԻՆԱՍՆ ԻՆՁ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
- Բեռլինի ազգային պատկերասրահում Մինասին ճանաչեցի: Նա՛ ինձ բերեց Հայաստան: Այստեղ եմ արդեն 10 անգամ: Տեսածս շատ չէ, բայց եւ խիստ հայկական է, - փաստեց գերմանացի երաժիշտ Պիեռ Դոմենիկ Պոնելը: Նա այս անգամ ...ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ` ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երիտասարդ աղջիկ Էվը գալիս է բուրգունդական գյուղ` հացի փռում աշխատելու: Սակայն աղջկա գյուղ ժամանելու իրական նպատակը սիրեցյալին գտնելն է: Էվը լրտեսում է փոքր երեխա ունեցող ամուսնացած տղամարդու: Իրադարձությունների ...ԻՋԵՔ ՆԵՐՔԵՎ, ԽՈՍԵՆՔ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան 2
Ամեն առավոտ տեղից վեր կենալիս վերջերս մի տեսակ ծանրություն եմ զգում ուսերիս վրա: Պարզել եմ ` դա կապ չունի ոչ մթնոլորտային եւ ոչ էլ սրտանոթային ճնշումների հետ: Սա բոլորովին էլ վիրտուալ զգացողություն չէ, ...ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ «ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ԿԱՌՈՒՅՑ-2008» ՄՐՑՈՒՅԹ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ն. Մ.«Ճարտարապետության ազգային թանգարանում» երեկ պարգեւատրվել են «Տարվա նախագիծ եւ կառույց-2008» մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները: Ըստ անվանակարգերի` նրանց հանձնվել են դիպլոմներ: Առաջին կարգի 13 մրցանակակիրներին ...ՏԱՓՕՂԱԿՈՎ ՀՈԿԵՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Տափօղակով հոկեյը Հայաստանում թեեւ վերջին տարիներին է արմատավորվել, սակայն մեր հավաքականներն արդեն որոշակի հաջողությունների հասել են: 2006-ին Հայաստանի մեծահասակների, իսկ 2008-ին մինչեւ 20 տարեկանների ...ՋԱԽՋԱԽՈՒՄ ԲՐԵԴԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եվրոգավաթներում Կապանի «Գանձասարի» նորամուտը չափազանց անհաջող ստացվեց: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Գանձասարը» Հոլանդիայի Բրեդա քաղաքում 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց ...ՓԱՇԻԿՅԱՆԸ ԶԱՐԳԱՑՐԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտունիի շախմատի մրցաշարի նախորդ տուրում առաջատարի դերը ստանձնած Արման Փաշիկյանը զարգացրեց հաջողությունը: 7-րդ տուրում նա սեւերով պարտության մատնեց Ավետիք Գրիգորյանին եւ 5 միավորով շարունակեց գլխավորել ...ԿԵՄՊԻՆՍԿՈՒ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԿԱՍԵՑՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունաստանի Իկարիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում մինչ այդ հարյուր տոկոսանոց արդյունքի հասած լեհ գրոսմայստեր Ռոբերտ Կեմպինսկին առաջին կես միավորը կորցրեց՝ հաշտություն կնքելով Ռոբերտ Մարկուսի ...ՀԱՂԹՈՂԸ ՈՐՈՇՎԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Սան Սեբաստիանի շախմատի մրցաշարի հաղթողին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ մրցախաղ անցկացնել ճապոնացի շախմատիստ Հիկարու Նակամուրայի եւ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի միջեւ: Ավարտական տուրում Նակամուրան ...ԿԱՅԱՑԱՎ 3-ՐԴ ՓՈՒԼԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի մասնակիցների վիճակահանությունը: Եթե «Փյունիկին» հաջողվի հաղթահարել Զագրեբի «Դինամոյի» արգելքը, ապա հաջորդ ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՏՎԻՆ ՓՈՒՌԸ, ԲԱ ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂՆԵ՞ՐԸ
Մ. Խ. 1Հայաստանի գլխավոր դատախազի կայքէջում երեկ տեղադրված հաղորդագրության համաձայն, մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ...ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՕՐԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԷԼ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից «Ազգը» տեղեկացավ, որ առաջիկա օրերին, մինչեւ հուլիսի 22-ը սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում եւս 3 աստիճանով, առավելագույն ...ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
5 տարեկան Հովհաննես Թովմասյանն ունի քաղցկեղ: Նրան արտասահմանում բուժելու նպատակով խնդրում ենք դրամական օգնություն փոխանցել
Հեռ. (093) 79-13-12, (077) 39-0842:
ODNOKLASSNIKI.RU-Ն ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԸ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԼԻԵՎԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԻ ՔԱՅԼ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿՄԻԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԸ

ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 40-Ը ՀԱՅ Է ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՅԼ ԿԵՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԽՈՒՃԱՊԻ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆ ԷԼ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻ, ՍԱՐԿՈԶԻԻ ԵՎ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՇԵՀԻԴՆԵՐԻ ԾԱՌՈՒՂԻ

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

