
ԱՅՍ ՏԱՐԻ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է
- ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը երեկ «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն իսկ իրականացվել է ծիրանի բերքահավաքի շուրջ 80 տոկոսը, որն ընդհանուր առմամբ ավելի է անցած տարվա համախառն արտադրանքից: Անցած տարի արտադրվել է շուրջ 80 հազար տոննա ծիրան, այս տարի միայն Արմավիրի մարզում, անցած տարվա համեմատությամբ, արձանագրվել է 4-5 հազար տոննա ավելի բերք:

«Նույնիսկ որոշ համայնքներում բերքն այնքան առատ է, որ պտուղի որակի հետ կապված մի քիչ զիջում է, քանի որ երբ պտուղն առատ է լինում, որակը համեմատաբար լավը չի լինում», նկատում է Ս. Գալստյանը:
Անցած տարի այս նույն օրը արտահանվել է ծիրանի 6910 տոննա պտուղ, այս տարի արտահանվել է 11231 տոննա: Արտահանման հետ կապված ՀՀ կառավարությունը համապատասխան մարմիններին տվել է հանձնարարականներ՝ մինչեւ արտահանման գործընթացը սկսելը սերտ համագործակցություն ստեղծել բոլոր արտահանողների հետ, որպեսզի թեթեւացվի այն բեռը, որն առաջանում է արտահանման ընթացքում փաստաթղթերի հետ կապված:
Գյուղնախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ՀՀ տարբեր մարզերի սառնարաններում պահպանվում է 1000 տոննայի սահմաններում հավաքված բարձր որակի ծիրան:
Սամվել Գալստյանն ասում է, որ եթե Վրաստանի ճանապարհները բաց լինեն (իսկ ինքն այդ ուղղությամբ երաշխիքներ ունի, քանի որ բանակցային գործընթացներ են ընթանում տարբեր երկրների բարձրաստիճան ղեկավարների միջեւ), հնարավոր է արտահանել 20-25 հազար տոննա բարձրորակ ծիրան, որն ԱՊՀ երկրների եւ եվրոպական շուկայում լուրջ ասելիք ունի:
Նա նշեց, որ այսօր արտահանումը կատարվում է նավերով փակ ճանապարհների պայմաններում, ինչը լուրջ խոչընդոտ է:
Փոխնախարարի խոսքով, Կոտայքից, Արագածոտնից, Թալինի տարածաշրջանից եւս կարտահանվի 300-500 տ ծիրան, ընդհանուր առմամբ: Արտահանման ծավալը կգերազանցի 12,500-13 հազար տոննան, որն անցյալ տարվա ցուցանիշը կգերազանցի 5000-5500 տոննայով: Ս. Գալստյանի հավաստմամբ, վերջին տարիների համար սա «ռեկորդային» թիվ է:
11231 տոննայից Ռուսաստան է արտահանվել 7058 տ ծիրան, Վրաստան՝ 3304 տ, Ուկրաինա՝ 814 տ, Բելառուս՝ 54 տոննա: Ի դեպ, այս տարի առաջին անգամ 200 կգ-ի սահմաններում ծիրան արտահանվել է նաեւ եվրոպական շուկա, մասնավորապես՝ Բելգիա:
Այս պահին հանրապետությունում մթերվել է 2859 տոննա ծիրան, անցած տարվա 6100 տոննայի դիմաց: Մթերումն իրականացվել է 45-50 դրամի սահմաններում: Փոխնախարարը նկատել է, որ մթերման եւ արտահանման ժամանակ, հունվար ամսից որոշ ձեռնարկություններ, արտադրողներ կանաչի են արտահանում Մոսկվա` յուրաքանչյուր մեկ տեսակ բանջարեղենի փաստաթղթերի ծառայության մատուցման համար վճարելով 20700 դրամ: Սակայն, որոշ քննարկումներից հետո այժմ արագ մատուցվող ծառայության դիմաց սահմանված է 14700 դրամ:
Եթե 2008-ին արտահանվել է 182 տոննա կեռաս, ապա այս տարի կազմում է 382 տոննա: Դեղձի արտահանումն անցած տարի կազմել է 4.4 տոննա, այս տարի` 8.9 տոննա:
Ըստ Ս. Գալստյանի` այս տարվա անբարենպաստ եղանակների հետեւանքով տուժել են Շիրակի մարզի մի շարք համայնքներ: Նման վիճակ է արձանագրվել նաեւ Լոռիում, Արարատի մարզի 2-3 համայնքնրում, Արմավիրում:
Սակայն, նախարարի խոսքերով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարվա վնասներն ավելի պակաս են:
Այս տարի, օպերատիվ տվյալներով, նախատեսված է 173-175 հազար տոննա հացահատիկի բերքահավաք:
Բազմաթիվ խոսակցություններ կան, թե խաղողի մթերումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Գյուղնախարարը տեղեկացրեց, որ բանակցություններ են տարվել «Պեռնո Ռիկար» ֆրանսիական ձեռնարկության, ինչպես նաեւ «Ագրո մուլտի» ձեռնարկության ղեկավարության հետ:
Այս ձեռնարկությունները պատրաստակամություն են հայտնել 60-65 հազար տոննա մթերում իրականացնելու` պահպանելով անցած տարվա մակարդակը:
Փոխնախարարի տվյալներով` անցած տարի եղել է 185 հազար տոննա խաղողի արտադրություն, մթերվել է 137 հազար տոննայի չափով:
Ըստ նրա, այս տարի սպասվում է խաղողի առատ բերք` շուրջ 20-25000 տոննա ավելի, քան նախորդ տարի:
Անցած տարի խաղողի մթերման գինը եղել է 139.20 դրամ:
- Ն. Մ.
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿՄԻԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԸ
34
Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում երեկ մեկնարկեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի 6-րդ հանդիպումը: Հայտնի է, որ Ղարաբաղի հարցով բանակցությունների մոսկովյան փուլը երկու ...ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿՈՂՄԵՐԻ ԴՐՍԵՎՈՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԻ ԿԱՄՔՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը, որի ընթացքում նրանք վերստին բանակցություններ վարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԵՎ ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՂարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնեցված կետերի կողքին կան չհամաձայնեցված սկզբունքներ, որոնք եւս քննարկման առարկա են, «Դե ֆակտո» ակումբում երեկ հայտարարեց ԱԺ պատգամավոր ...ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիսի 18-ին ՀԲԸՄ-Ասպետները Կալիֆոռնիայի Մանուկյան-Դեմիրճյան դպրոցում կազմակերպել էին հերթական «Երեկո գիտնականների հետ» հանդիպումը, որին մասնակցել են Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գեւորգ ...ՊԱՏՐԻԿ ԱՐԱՊՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՈՐՊԵՍ ՓԱՍՏԱԲԱՆ
Ա. Հ.Ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի դատական գործում ներգրավվելու այդպես էլ հնարավորություն չունեցած ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանն իր ժամանակին բողոքարկեց ...ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի վթարի առնչությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ցավակցական հեռագրեր ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Մ. Մ.
2009-ի հուլիսի 17-ին ԱՄՆ կառավարությունը ավելի քան 40000 ԱՄՆ դոլարի համակարգչային տեխնիկա, ռադիոսարքավորումներ եւ մեքենա նվիրաբերեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ...ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ Ի ՇԱՀ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԵրեկ «Տեսակետ» ակումբի հյուր` «Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամ Արմեն Աբրահամյանը հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ժնեւում տեղի ունեցած համաժողովի ընթացքում իրենց ...ԽԱՐԲԵՐԴՑԻՆԵՐԻ ՋՈՒՐԸ ԽՄՈՒՄ Է ՎԻՇԱՊԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգին» են դիմել Խարբերդի 1-ին եւ հարակից փողոցների բնակիչները` պատմելով, որ արդեն բավական ժամանակ զրկված են խմելու ջրից, ջուրը դույլերով կրում են` ով որտեղից կարող է, եւ իրենք չգիտեն` ամառվա ընթացքում ...ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԷԼԻՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հայկական իրականության մեջ կենսագրական տեղեկատուներ հրատարակելու ավանդույթը գալիս է դեռեւս 19-րդ դարից: Այս առումով հայտնի են մի շարք հեղինակներ (Թեոդիկը՝ Կոստանդնուպոլիս, Ա. Խաշմանյանը եւ Մ. Սերոբյանը՝ ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ԻՋԵՑՐԵԼ Է CONTACT-ՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ
Ա. ՄԻնչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը հուլիսի 17-ից իջեցրել է Contact համակարգով դեպի ԱՊՀ երկրներ փոխանցումներ ուղարկելու սակագինը՝ ներկայիս 3%-ի փոխարեն սահմանելով 2%: Հաղորդագրության մեջ նշվում ...ԱՅՍ ՏԱՐԻ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է
Ն. Մ. 1
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը երեկ «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն իսկ իրականացվել է ծիրանի բերքահավաքի շուրջ 80 տոկոսը, որն ընդհանուր առմամբ ...ԱՎԻԱՎԹԱՐԸ ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԷՐ ԿԱՆԽԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողները մեկ րոպե լռությամբ հարգեցին Իրանում վթարի ենթարկված «Տու-154» օդանավի զոհերի հիշատակը, որից հետո լսեցին Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանի պարզաբանումներն ...ՎԵՐԱԴԱՐՁ՝ ՍԱՓՈՐՆԵՐՈՎ
Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի հետեւանքով զոհվածների հարազատները, ովքեր գտնվում են Իրանում, այսօր կեսօրին Caspian ավիաուղիների ինքնաթիռով կժամանեն Հայաստան իրենց հետ բերելով խորհրդանշական ...ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ ժամը 11-ին, Սբ Էջմիածնի մայր տաճարում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի կունենա Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի վթարի զոհերի հոգեհանգստյան արարողություն: Ներկա կլինեն կառավարական ...«ԱՐՄԵՆԻԱՆ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇԸ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 1
Քամին հինգ-վեց բալանոց է, գրեթե համընթաց: «Գրեթեն» շատ լավ է, իսկ իդեալապես համընթացը վատ է: Ալեկոծության եւ քամու պայմաններում ես ղեկի մոտ կանգնած տղաներին մերթընդմերթ հարցնում եմ, թե երբ ենք մտնելու ...ՊԻԵՌ ԴՈՄԵՆԻԿ ՊՈՆԵԼ. «ՄԻՆԱՍՆ ԻՆՁ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
- Բեռլինի ազգային պատկերասրահում Մինասին ճանաչեցի: Նա՛ ինձ բերեց Հայաստան: Այստեղ եմ արդեն 10 անգամ: Տեսածս շատ չէ, բայց եւ խիստ հայկական է, - փաստեց գերմանացի երաժիշտ Պիեռ Դոմենիկ Պոնելը: Նա այս անգամ ...ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԱՆԱՅՔ ՈՒ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ` ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Երիտասարդ աղջիկ Էվը գալիս է բուրգունդական գյուղ` հացի փռում աշխատելու: Սակայն աղջկա գյուղ ժամանելու իրական նպատակը սիրեցյալին գտնելն է: Էվը լրտեսում է փոքր երեխա ունեցող ամուսնացած տղամարդու: Իրադարձությունների ...ԻՋԵՔ ՆԵՐՔԵՎ, ԽՈՍԵՆՔ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան 2
Ամեն առավոտ տեղից վեր կենալիս վերջերս մի տեսակ ծանրություն եմ զգում ուսերիս վրա: Պարզել եմ ` դա կապ չունի ոչ մթնոլորտային եւ ոչ էլ սրտանոթային ճնշումների հետ: Սա բոլորովին էլ վիրտուալ զգացողություն չէ, ...ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ «ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ԿԱՌՈՒՅՑ-2008» ՄՐՑՈՒՅԹ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Ն. Մ.«Ճարտարապետության ազգային թանգարանում» երեկ պարգեւատրվել են «Տարվա նախագիծ եւ կառույց-2008» մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները: Ըստ անվանակարգերի` նրանց հանձնվել են դիպլոմներ: Առաջին կարգի 13 մրցանակակիրներին ...ՏԱՓՕՂԱԿՈՎ ՀՈԿԵՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Տափօղակով հոկեյը Հայաստանում թեեւ վերջին տարիներին է արմատավորվել, սակայն մեր հավաքականներն արդեն որոշակի հաջողությունների հասել են: 2006-ին Հայաստանի մեծահասակների, իսկ 2008-ին մինչեւ 20 տարեկանների ...ՋԱԽՋԱԽՈՒՄ ԲՐԵԴԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եվրոգավաթներում Կապանի «Գանձասարի» նորամուտը չափազանց անհաջող ստացվեց: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Գանձասարը» Հոլանդիայի Բրեդա քաղաքում 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց ...ՓԱՇԻԿՅԱՆԸ ԶԱՐԳԱՑՐԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտունիի շախմատի մրցաշարի նախորդ տուրում առաջատարի դերը ստանձնած Արման Փաշիկյանը զարգացրեց հաջողությունը: 7-րդ տուրում նա սեւերով պարտության մատնեց Ավետիք Գրիգորյանին եւ 5 միավորով շարունակեց գլխավորել ...ԿԵՄՊԻՆՍԿՈՒ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԿԱՍԵՑՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունաստանի Իկարիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում մինչ այդ հարյուր տոկոսանոց արդյունքի հասած լեհ գրոսմայստեր Ռոբերտ Կեմպինսկին առաջին կես միավորը կորցրեց՝ հաշտություն կնքելով Ռոբերտ Մարկուսի ...ՀԱՂԹՈՂԸ ՈՐՈՇՎԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Սան Սեբաստիանի շախմատի մրցաշարի հաղթողին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ մրցախաղ անցկացնել ճապոնացի շախմատիստ Հիկարու Նակամուրայի եւ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի միջեւ: Ավարտական տուրում Նակամուրան ...ԿԱՅԱՑԱՎ 3-ՐԴ ՓՈՒԼԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի մասնակիցների վիճակահանությունը: Եթե «Փյունիկին» հաջողվի հաղթահարել Զագրեբի «Դինամոյի» արգելքը, ապա հաջորդ ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՏՎԻՆ ՓՈՒՌԸ, ԲԱ ՀՐԱՀԱՆԳ ՏՎՈՂՆԵ՞ՐԸ
Մ. Խ. 1Հայաստանի գլխավոր դատախազի կայքէջում երեկ տեղադրված հաղորդագրության համաձայն, մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ...ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՕՐԵՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԷԼ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից «Ազգը» տեղեկացավ, որ առաջիկա օրերին, մինչեւ հուլիսի 22-ը սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում եւս 3 աստիճանով, առավելագույն ...ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
5 տարեկան Հովհաննես Թովմասյանն ունի քաղցկեղ: Նրան արտասահմանում բուժելու նպատակով խնդրում ենք դրամական օգնություն փոխանցել
Հեռ. (093) 79-13-12, (077) 39-0842:
ODNOKLASSNIKI.RU-Ն ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԸ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԼԻԵՎԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԻ ՔԱՅԼ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՅՍՕՐ ԿՄԻԱՆԱ ՄԵԴՎԵԴԵՎԸ

ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 40-Ը ՀԱՅ Է ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՅԼ ԿԵՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԽՈՒՃԱՊԻ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆ ԷԼ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻ, ՍԱՐԿՈԶԻԻ ԵՎ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՇԵՀԻԴՆԵՐԻ ԾԱՌՈՒՂԻ

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

