
ԱԼԻԵՎԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԻ ՔԱՅԼ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻՆ
- Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հերթական հարցերը: Այդ հանդիպման հնարավոր ելքի առնչությամբ կանխատեսումներին էին անդրադառնալու «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում երեկ տեղի ունեցած Երեւան-Մոսկվա տեսակամրջի մասնակիցները:

Կանխատեսումը, թե հնարավո՞ր է արդյոք առաջընթաց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Մոսկվայում՝ ՌԴ նախագահի մրցանակով ձիարշավի միջազգային ոչ պաշտոնական միջոցառման ընթացքում, Մոսկվայի պետական համալսարանին առընթեր Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը անշնորհակալ գործ է համարում:
Ըստ նրա, այս խնդրի լուծման առումով երկու հարց կարելի է առանձնացնել. որքանով են ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը պատրաստ լուծելու հարցը առանց երկակիություն կիրառելու եւ որքանով են հասարակությունները Հայաստանում եւ Ադրբեջանում պատրաստ ընդունելու անխուսափելի զիջումները:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային Ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը գտնում է, որ մոտակա հանդիպումն ընդամենը մի քայլ է դեպի լուծումը, քանի որ մինչ լուծումը դեռ շատ բան կա անելու: Իսկ հրապարակված դրույթներից մադրիդյան սկզբունքների առնչությամբ Նաղդալյանին հետաքրքիր էր լսել Ադրբեջանի մոտեցումները, հատկապես որ խաղաղության մասին խոսակցություններն անընդհատ ընդմիջվում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններով:
ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանալիները Երեւանում եւ Բաքվում են եւ անիմաստ են այլ մայրաքաղաքներում որոնումները: Փորձագետի կարծիքով, հակամարտության կարգավորման նախադրյալը խաղաղ լուծումն է, կողմերը պետք է պատրաստ լինեն նաեւ, որ երկու երկրներում հասարակությունը հրճվանքով չի ընդունելու զիջումները:
Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իրեն լավատեսների շարքը չդասեց, ընդգծելով, որ նախագահական մակարդակով հանդիպումներին Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների նախորդումը չի կարող հոռետես չդարձնել: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարության մասին` Հովհաննիսյանը նշեց, որ այն ոգեւորություն չի առաջացնում, քանի որ 90 տոկոսով անդրադառնում է հակամարտության պատերազմի հետեւանքներին, ինչի մասին հաճախ նշում է Ադրբեջանը:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի խոսքերով, նշված հայտարարության մեջ անհստակություն է միայն, կան անգամ վտանգավոր դրույթներ, չկան կարեւոր հարցերին տրվելիք մոտեցումներ:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը անիմաստ է համարում խոսել առաջիկա հանդիպումից, միայն լավ կլինի, եթե դատարկ չլինի: Ըստ Զախարովի, ԼՂ ներկայացուցիչներն արդեն իսկ պետք է մասնակցեն բանակցություններին, քանի որ դա անհրաժշտություն է:
Մադրիդյան սկզբունքների առումով Զախարովը գտնում է, որ դրանք տարբեր ժամանակներ ու տարբեր կերպ ներկայացվել են, ու այս անգամ էլ հնարավոր չէ ասել, թե արդյոք դրանք հենց քննարկվող սկզբունքնե՞րն են: Մյուս կողմից էլ, բանակցող կողմերը խնդրահարույց վիճակներ են ստեղծում: Մասնավորապես, մայնդորֆյան հռչակագրով ամրագրվում է ուժի չկիրառման մոտեցում, սակայն այս տարեսկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նոր տարվա շնորհավորական ուղերձում իսկ խոսում է հակամարտության ռազմական լուծման հավանականության մասին, ասելով, թե ուժով կվերադարձնեն Ղարաբաղը:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համամիտ է, որ հակամարտության լուծման բանալիները տարածաշրջանում են: Փորձագետը կարեւորում է տվյալ պահին տարածաշրջանում հասարակական կոնսենսուսի առկայությունը: Մասնավորապես, Ադրբեջանի պարագայում, ըստ Իսկանդարյանի, հասարակական կոնսենսուսն ասում է, թե յուրաքանչյուր որոշում պիտի բացառի ԼՂ անկախությունը:
Լեռնային Ղարաբաղում հասարակական կոնսենսուսը ավելի շատ խոսում է «ոչ մի թիզ հող» տրամաբանությամբ, ընդ որում, ԼՂ-ում չեն հավատում ոչ Ադրբեջանի, ոչ էլ միջազգային հանրության տրամադրելիք երաշխիքներին: Հայաստանում այդ կոնսենսուսը կառուցվում է այն մոտեցմամբ, որ առանց Ղարաբաղի մասնակցության հարցը հնարավոր չէ լուծել:
Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքների մասով վերջին հայտարարությանը, ապա դրանցում, ըստ Իսկանդարյանի, ոչ մի նորություն չկա:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԸ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ 111
Զարմանալի բաներ են կատարվում հայկական աշխարհի հայաստանյան եւ ղարաբաղյան մասերում. մի տարի քնելուց եւ մադրիդյան սկզբունքների մասին տեւական ժամանակ խոսելուց հետո հիմա եւ միանգամից է միայն պարզվել, որ «պատասխանատու ...ԱԼԻԵՎԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԻ ՔԱՅԼ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 78
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հերթական հարցերը: Այդ ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՕրերս ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Արցախում էին Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի գործադիր տնօրեն Նիկոլաուս Շվարցլերը, Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների նախկին լիազոր, Ռուսաստանի խաղաղության ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԼՂՀ-ՈՒՄ
Մ. Խ.Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Ստեփանակերտ, որտեղ նրան ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Զրույցն ընթացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջը: Հանդիպումից հետո, ...«ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՎԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում պարբերաբար լինում են ակտիվացումներ: Հերթական` այս ակտիվացումը, կարծես բավական լուրջ է», տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Անդրադառնալով մադրիդյան ...ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ2008-ի սեպտեմբերի 6-ին, արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թեեւ այցի առիթը Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՋՆՈՐԴ՝ ՍԻՐԻԱ-ԻՍՐԱՅԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հ. Չ.Ինչպես նշում է Նյու Յորքի Turkishny.com կայքէջը, Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ստանձնելու միջնորդական առաքելություն Սիրիա-Իսրայել բանակցություններում, որը նախապես Թուրքիան էր ստանձնել: Միջնորդության հարցը ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՆԱԲՈՒԿՈ» ԳԱԶԱՄՈՒՂԸ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
ՄՅՈՒՆՀԵՆ, 16 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը չորեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը «Նաբուկո» գազամուղը լուրջ մրցակից չի համարում: «Մենք չենք գտնում, որ «Նաբուկո»-ն ինչ-որ ...ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՆ
Կառավարության ընդունած որոշումը գեոդեզիական WGS 84 համակարգը բոլորին հասանելի դարձնելու մասին երեկ լրագրողներին ներկայացրեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը: Նա հայտնեց, որ բացառությամբ ...ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ԿԱՇԽԱՏԵՆՔ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՓՈԽԱՐԵՆ
Ա. Մ. 1Կառավարության նախկինում ընդունած որոշման համաձայն, հուլիսի 18-ը` շաբաթ օրը, աշխատանքային օր կլինի, իսկ 20-ը` երկուշաբթին, ոչ աշխատանքային օր: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայ առաքելական եկեղեցին ...ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՀետեւում մնացին ավագանու ընտրությունները, որոնք բացահայտելով ու հստակեցնելով որոշ հարցեր, ուրվագծեցին կուսակցական շինարարության բնագավառում քաղաքական ուժերի հետագա անելիքները: Ներկայացնելով քաղաքական ...ՀՅԴ-Ն ՎԱՂԱԺԱՄ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ
Ն. Մ.
«Հայաստանի եւ Արցախի շուրջն այսօր կատարվող իրադարձությունները չափազանց վտանգավոր միտումներ են բովանդակում մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից: Հետզհետե մեծանում է Ադրբեջանի քաղաքական, տնտեսական կշիռը, ...ԲԵՐՔԸ ՔԻՉ Է, ԵԿԱՄՈՒՏԸ` ՆՎԱԶ, ԻՍԿ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՂ ՉԿԱ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԱրմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ Միշա Գրիգորյանը 71 տարեկան է: Ամեն օր վաղ առավոտյան արթնանում է, իջնում տնամերձը եւ օրն սկսում հենց այդտեղից: Օրական աշխատում է 8-10 ժամ: Դաշտից տուն է վերադառնում ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»` ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԻԹ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազգանվան «յան» վերջավորությունը ԱՄՆ-ում պահելն ու արվեստի ոլորտում աշխատելը պատասխանատու եւ դժվար քայլ է: Հիշում եմ՝ 1985-ին հանդիպեցի Ալան Մորիսի մենեջերին: Ասաց` որպես դերասան մեծ ապագա է սպասվում, ...ԱՄԵՆ ԵՐԿՐԻ ԴԻՄԱԳԻԾԸ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ Է ԻՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայկական մշակույթը դարերի ընթացքում եղել եւ այսօր էլ մնում է իբրեւ մեծագույն արժեք, որը ձեւավորել է հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը: Եվ որքան էլ ծանր ու հակասական լինեն ժամանակները եւ ինչ մարտահրավերներ ...ՆԱԵՎ ՀԱՎԱՏ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ
Ն. Պ.«Հայությունը, որպես ազգ իր գոյությունը հաշվում է հազարամյակներով, որի մի մասը, սակայն ընթացել է ազգի դեգրադացիայով»: Այս մասին «Ուրբաթ» ակումբում խոսեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Արծրուն ...ՊԱՀԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Պետհամալսարանի կենտրոնական շենքի կանաչապատ տարածքում մի ծառ, երբ ծաղկում է, մյուսներից շատ տարբեր է, ծաղիկները՝ նրբագույն, հաջորդաբար փոփոխվում են, ամեն անգամ նոր տեսք ու հրապույր ստանում: Սա կարծես առանձնահատուկ ...ՓՈԹՈՐԻԿ
2
Ծովի ալեկոծությունը հինգ-վեց բալ է: Քամու արագությունը հիմա, երբ գրում եմ այս տողերը, վայրկյանում մոտ տասը մետր է: Սա դասական փոթորիկ չէ: 5 օր եւ 5 գիշեր նման պայմաններում մեր միակայմ առագաստանավը շարունակում ...ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԱՐՇԱՎ, ԱՅԼԵՎ ՍՊՈՐՏ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Զարմանալի է, մեր անցածից դեռ տասնապատիկ շատ ճանապարհ ունենք անցնելու, բայց տպավորությունն այնպիսին է, թե արդեն մոտենում ենք վերջնագծին: Կարծես թե ես կռահում եմ այդ տարօրինակ զգացողության գաղտնիքը: Դա ...ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 36 ՀԱՅ, ՈՐԻՑ 5-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարության երեկվա նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ կառավարության անդամները հարգեցին Թեհրան- Երեւան չվերթի վթարված «Տու-154» օդանավի զոհերի հիշատակը: Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դեպքի ...ԻՐԱՆ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
Ն. Մ.Երեկ Իրանի մայրաքաղաքի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանում Թեհրան-Երեւան վթարված ինքնաթիռի ուղեւորների հարազատներին դիմավորել են Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Մ. Բ.Ներկայացնում ենք Ֆրեզնոյի երկու նշանավոր հայերի՝ Վիլյամ Սարոյանի եւ Մանուել Թոլեգյանի արվեստի շուրջն ունեցած զրույցների վերջին՝ եզրափակիչ մասը, նմանապես գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ուշագրավ խոհագրության ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՓՈԽՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մարտունիում ընթացող շախմատի «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականը միանձնյա առաջատար Լեւոն Բաբուջյանի եւ հանրապետության ներկայիս չեմպիոն Արման Փաշիկյանի մրցավեճն էր: Հաղթանակի դեպքում ...ԼՈՐԵՆՑՈՆ ՈՒ ՍԻԼՎԵՍՏՐԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյն բանից հետո, երբ Արթուր Աբրահամը տեղափոխվեց առաջին միջին քաշ, միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի նրա տիտղոսը թափուր մնաց: IBF-ի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ այդ տիտղոսի համար պետք ...ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանական Սան Սեբաստիան քաղաքի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սեւերով մրցեց մրցաշարի առաջատար Հիկարու Նակամուրայի հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Նակամուրան 6 միավորով ...ԿԵՄՊԻՆՍԿՈՒ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունաստանի Իկարիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաց դանիացի Կուրտ Կլիֆոտի հետ ու վաստակեց 4 միավոր: Հաղթարշավն է շարունակում լեհ Ռոբերտ Կեմպինսկին, որը 6-րդ անընդմեջ ...ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ն. Մ.2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ...
ODNOKLASSNIKI.RU-Ն ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԸ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԼԻԵՎԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԻ ՔԱՅԼ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 40-Ը ՀԱՅ Է ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՅԼ ԿԵՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԽՈՒՃԱՊԻ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆ ԷԼ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻ, ՍԱՐԿՈԶԻԻ ԵՎ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՇԵՀԻԴՆԵՐԻ ԾԱՌՈՒՂԻ

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

