
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԸ
- Զարմանալի բաներ են կատարվում հայկական աշխարհի հայաստանյան եւ ղարաբաղյան մասերում. մի տարի քնելուց եւ մադրիդյան սկզբունքների մասին տեւական ժամանակ խոսելուց հետո հիմա եւ միանգամից է միայն պարզվել, որ «պատասխանատու եւ շրջադարձային» փուլում ենք եւ հայկական զույգ պետությունների ապագան հիմա է վճռվում, որ բանակցային գործընթացում պետք է փոխվի խեղված ձեւաչափը, ԼՂՀ-ն հանդես գա իբրեւ լիիրավ կողմ, եւ որ` հայությունը թույլ չի տալու ոտնահարել իր արդարացի իրավունքները: Սա երեկ իշխանություն, այսօր ընդդիմություն ՀՅԴ-ի մտահոգությունն է, ով այսօր դեմ չէ ԱԳ նախարարի հրաժարական պահանջել, չնայած այդ նախարարը միայն շատ կարճ ժամանակ է նախարար, ու նրան, ինչ կռում է նա ղարաբաղյան բանակցությունների ընթացքում, հավասար մասնակից են Հայաստանի բոլոր, պնդում ենք` բոլոր քաղաքական ուժերը` տարբեր ժամանակներում իշխանության մեջ լինելով եւ տարբեր ժամանակներում իրենց լիազորած նախագահներին թույլ տալով գոնե լսել այն, ինչ նրանց առաջարկվում է: Հրաժարվում ենք հավատալ, որ հայոց քաղաքական վերնախավի գոնե առաջին դեմքերը տեղյակ չեն եղել, թե այս կամ այն հանգրվանում ինչի մասին է եղել խոսքը բանակցային գործընթացում: Լավ, սխալի կեսից հետ գնալը կրկնակի խրախուսական քայլ համարենք: Սակայն խնդիրն այն է, որ լայն հասարակությունը շփոթված է եւ չգիտի` ում հավատալ:

Իշխանական տարբեր շրջանակներից շարունակում են պնդել, որ համաձայնեցված ծրագիր գոյություն չունի, այլ ընդամենը առաջարկություններ` որպես բանակցությունների հիմք, եւ եթե դեռ չկա ամբողջական համաձայնություն` ինչի՞ մասին եք վիճում, դեռ ավարտուն փաստաթուղթ չկա` դրա համար էլ շարունակում ենք բանակցել: Նույն` իշխանական մեկնաբանություններով, որոնք հղում են անում ադրբեջանցի քաղաքական գործիչների խուճապային պնդումներին` բացահայտված մադրիդյան սկզբունքները, ոչ ավել, ոչ պակաս, «Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղը մեկընդմիշտ կորցնելու ծրագիր են»:
Մեր վերեւները շարունակում են պնդել հայկական կողմի համար միշտ բարձրաձայնված հայեցակետերը` Ղարաբաղը չի կարող ունենալ այսօրվա կարգավիճակից ցածր կարգավիճակ, Հայաստանի հետ ընդհանուր սահման պետք է ունենա, ԼՂ ժողովրդին կյանքի իրական անվտանգության երաշխիք պետք է լինի, դրանք պետք է տեսանելի լինեն հակամարտության կարգավորման փաստաթղթում:
Հայաստանի իշխանական շրջանակները շարունակում են նույն ոգով ասել ՀՅԴ-ի եւ արմատական ընդդիմության ասածին հակառակ թեզ` որ մադրիդյան սկզբունքներով եւ եռանախագահների հայտարարությամբ միջազգային հանրությունը ընդունում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու այն հանգամանքը, որ ԼՂ-ն ազատ կամարտահայտությամբ ինքնորոշվելու իր իրավունքը կարող է իրացնել, եւ անգամ դա փայլուն ձեռքբերում է, ինչը Ադրբեջանի` կարգավորումից խուսափելու պարագայում ԼՂ եւ ՀՀ իշխանություններին թույլ է տալու հասնել ԼՂ անկախության ճանաչմանը: Ընդ որում` վերին օղակներում չեն զլանում հիշեցնել, որ առանցքային որոշումներ կայացնելուց առաջ ձեւ կգտնվի հասարակական կարծիքի մասին պատկերացում ունենալու եւ դրանով առաջնորդվելու համար:
Բայց եթե այդպես է` ինչո՞ւ այս նշմարները չի տեսնում երեկ իշխանություն, այսօր ընդդիմություն ՀՅԴ-ն:
Ինչպե՞ս է, որ Արցախի քաղաքական միավորները եւս չեն ընկալում այդ նշմարները: Արցախն, իրոք, շատ զգայուն անոթ է այս դեպքում, քանի խնդիրներն անմիջականորեն իրեն են վերաբերում, եւ երեկ, հանդես գալով քաղաքական հայտարարությամբ, պնդել են, որ ներկա փուլում ձախողման են դատապարտվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը, եւ պահանջում են ԼՂՀ-ի լիիրավ մասնակցություն հակամարտության կարգավորման գործընթացին, չխաթարել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը, որի հիմնական երաշխիքը ԼՂՀ անկախ պետականությունն է եւ ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությունը: Այս պահանջների չիրականանալը, ըստ ղարաբաղցիների, խախտելու է տարածաշրջանային հավասարակշռությունը, որի հետեւանքով ապագա ոչ ցանկալի զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարության վրա: Սա՝ որպես զորակցություն ԼՂՀ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարությանը, եւ որպես միասնականության ու վճռականության կոչ Արցախի բնակչությանը:
Դե հիմա արի ու հասկացիր` ով ում բարեկամն է, իսկ ավելի կարեւորը` ո՞վ է, որ չի ուզում հայանպաստ լուծում, կամ չի կարողանում ապահովել այդպիսի բանակցային ընթացք: Ստացվում է, որ առայժմ` Նալբանդյանը: Թե Նալբանդյանի հրաժարական են ուզում այն պատճառով, որ հարցի կարգավորման մեջ ներքաշված քաղաքական պետություններում հասկանան` հայերս լուրջ ենք, զիջում չենք անելու` էլի ոչինչ: Նալբանդյանն էլ կդիմանա դրան, կամ որ` երկրի արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատու երկրի նախագահին հասկացնեն, թե հաջորդը ի՛ր հրաժարականն են պահանջելու: Գուցե այս վերջինը, որովհետեւ Ա. Ռուստամյանը երեկ ասաց. «Նախագահն, այո, դեռ հնարավորություն ունի իրավիճակի մեջ կտրուկ բեկում մտցնելու, եւ ամենակարեւորը` չստորագրելու այն փաստաթուղթը, որն այսօր առաջարկվում է», նկատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն` ավելացնելով, որ այդ փաստաթուղթը անտեսում է ԼՂ ժողովրդի արդեն իսկ արտահայտված կամքը:
Ու մնում է, որ գրագետ ժողովուրդը մի միասնական, հիմնավորված մոտեցում տեսնի ու կողմնորոշվի` ինչպես պահել իրեն: Թե չէ իշխանությունն իրենն է ասում, ՀՅԴ-ն` իրենը, լեւոնականները` թե հենց մենք գանք, Ղարաբաղը չենք տալու, ու այս բոլորի անունը քիչ էլ անցնի, կարող է լինել` «Ղարաբաղը ներքաղաքական ռազբորկաների նյութ»:
Եթե վտանգ կա խնդրում` իշխանությունն էլ չպետք է ձեւեր թափի, այլ` մատչելի բացատրի իր ժողովրդին: Չէինք ուզենա այդպիսի կենսական նշանակության եւ տարբեր վտանգներ ու որոգայթներ ունեցող հարցի ճակատագիրը որոշվի հանրահավաքային էյֆորիայի մակարդակով, կամ հասարակության գիտակից մասը ողջ օրը կայքերում որոնի իրեն հուզող հարցերի պատասխանը` ադրբեջանականից ռազմաշունչ հայտարարություններ պեղելով, հայկականից` մտահոգություններ այդ առթիվ:
- ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԸ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ 111
Զարմանալի բաներ են կատարվում հայկական աշխարհի հայաստանյան եւ ղարաբաղյան մասերում. մի տարի քնելուց եւ մադրիդյան սկզբունքների մասին տեւական ժամանակ խոսելուց հետո հիմա եւ միանգամից է միայն պարզվել, որ «պատասխանատու ...ԱԼԻԵՎԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԻ ՔԱՅԼ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 78
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հերթական հարցերը: Այդ ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՕրերս ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Արցախում էին Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի գործադիր տնօրեն Նիկոլաուս Շվարցլերը, Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների նախկին լիազոր, Ռուսաստանի խաղաղության ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԼՂՀ-ՈՒՄ
Մ. Խ.Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Ստեփանակերտ, որտեղ նրան ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Զրույցն ընթացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջը: Հանդիպումից հետո, ...«ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՎԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում պարբերաբար լինում են ակտիվացումներ: Հերթական` այս ակտիվացումը, կարծես բավական լուրջ է», տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Անդրադառնալով մադրիդյան ...ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆ2008-ի սեպտեմբերի 6-ին, արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թեեւ այցի առիթը Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻՋՆՈՐԴ՝ ՍԻՐԻԱ-ԻՍՐԱՅԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հ. Չ.Ինչպես նշում է Նյու Յորքի Turkishny.com կայքէջը, Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ստանձնելու միջնորդական առաքելություն Սիրիա-Իսրայել բանակցություններում, որը նախապես Թուրքիան էր ստանձնել: Միջնորդության հարցը ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՆԱԲՈՒԿՈ» ԳԱԶԱՄՈՒՂԸ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
ՄՅՈՒՆՀԵՆ, 16 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը չորեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը «Նաբուկո» գազամուղը լուրջ մրցակից չի համարում: «Մենք չենք գտնում, որ «Նաբուկո»-ն ինչ-որ ...ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՆ
Կառավարության ընդունած որոշումը գեոդեզիական WGS 84 համակարգը բոլորին հասանելի դարձնելու մասին երեկ լրագրողներին ներկայացրեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը: Նա հայտնեց, որ բացառությամբ ...ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ԿԱՇԽԱՏԵՆՔ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՓՈԽԱՐԵՆ
Ա. Մ. 1Կառավարության նախկինում ընդունած որոշման համաձայն, հուլիսի 18-ը` շաբաթ օրը, աշխատանքային օր կլինի, իսկ 20-ը` երկուշաբթին, ոչ աշխատանքային օր: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայ առաքելական եկեղեցին ...ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՀետեւում մնացին ավագանու ընտրությունները, որոնք բացահայտելով ու հստակեցնելով որոշ հարցեր, ուրվագծեցին կուսակցական շինարարության բնագավառում քաղաքական ուժերի հետագա անելիքները: Ներկայացնելով քաղաքական ...ՀՅԴ-Ն ՎԱՂԱԺԱՄ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ
Ն. Մ.
«Հայաստանի եւ Արցախի շուրջն այսօր կատարվող իրադարձությունները չափազանց վտանգավոր միտումներ են բովանդակում մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից: Հետզհետե մեծանում է Ադրբեջանի քաղաքական, տնտեսական կշիռը, ...ԲԵՐՔԸ ՔԻՉ Է, ԵԿԱՄՈՒՏԸ` ՆՎԱԶ, ԻՍԿ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՂ ՉԿԱ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԱրմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ Միշա Գրիգորյանը 71 տարեկան է: Ամեն օր վաղ առավոտյան արթնանում է, իջնում տնամերձը եւ օրն սկսում հենց այդտեղից: Օրական աշխատում է 8-10 ժամ: Դաշտից տուն է վերադառնում ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»` ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԻԹ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազգանվան «յան» վերջավորությունը ԱՄՆ-ում պահելն ու արվեստի ոլորտում աշխատելը պատասխանատու եւ դժվար քայլ է: Հիշում եմ՝ 1985-ին հանդիպեցի Ալան Մորիսի մենեջերին: Ասաց` որպես դերասան մեծ ապագա է սպասվում, ...ԱՄԵՆ ԵՐԿՐԻ ԴԻՄԱԳԻԾԸ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ Է ԻՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայկական մշակույթը դարերի ընթացքում եղել եւ այսօր էլ մնում է իբրեւ մեծագույն արժեք, որը ձեւավորել է հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը: Եվ որքան էլ ծանր ու հակասական լինեն ժամանակները եւ ինչ մարտահրավերներ ...ՆԱԵՎ ՀԱՎԱՏ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ
Ն. Պ.«Հայությունը, որպես ազգ իր գոյությունը հաշվում է հազարամյակներով, որի մի մասը, սակայն ընթացել է ազգի դեգրադացիայով»: Այս մասին «Ուրբաթ» ակումբում խոսեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը: Արծրուն ...ՊԱՀԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՄԲ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Պետհամալսարանի կենտրոնական շենքի կանաչապատ տարածքում մի ծառ, երբ ծաղկում է, մյուսներից շատ տարբեր է, ծաղիկները՝ նրբագույն, հաջորդաբար փոփոխվում են, ամեն անգամ նոր տեսք ու հրապույր ստանում: Սա կարծես առանձնահատուկ ...ՓՈԹՈՐԻԿ
2
Ծովի ալեկոծությունը հինգ-վեց բալ է: Քամու արագությունը հիմա, երբ գրում եմ այս տողերը, վայրկյանում մոտ տասը մետր է: Սա դասական փոթորիկ չէ: 5 օր եւ 5 գիշեր նման պայմաններում մեր միակայմ առագաստանավը շարունակում ...ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԱՐՇԱՎ, ԱՅԼԵՎ ՍՊՈՐՏ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Զարմանալի է, մեր անցածից դեռ տասնապատիկ շատ ճանապարհ ունենք անցնելու, բայց տպավորությունն այնպիսին է, թե արդեն մոտենում ենք վերջնագծին: Կարծես թե ես կռահում եմ այդ տարօրինակ զգացողության գաղտնիքը: Դա ...ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 36 ՀԱՅ, ՈՐԻՑ 5-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարության երեկվա նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ կառավարության անդամները հարգեցին Թեհրան- Երեւան չվերթի վթարված «Տու-154» օդանավի զոհերի հիշատակը: Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դեպքի ...ԻՐԱՆ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
Ն. Մ.Երեկ Իրանի մայրաքաղաքի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանում Թեհրան-Երեւան վթարված ինքնաթիռի ուղեւորների հարազատներին դիմավորել են Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Մ. Բ.Ներկայացնում ենք Ֆրեզնոյի երկու նշանավոր հայերի՝ Վիլյամ Սարոյանի եւ Մանուել Թոլեգյանի արվեստի շուրջն ունեցած զրույցների վերջին՝ եզրափակիչ մասը, նմանապես գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ուշագրավ խոհագրության ...ԱՌԱՋԱՏԱՐԸ ՓՈԽՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մարտունիում ընթացող շախմատի «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականը միանձնյա առաջատար Լեւոն Բաբուջյանի եւ հանրապետության ներկայիս չեմպիոն Արման Փաշիկյանի մրցավեճն էր: Հաղթանակի դեպքում ...ԼՈՐԵՆՑՈՆ ՈՒ ՍԻԼՎԵՍՏՐԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյն բանից հետո, երբ Արթուր Աբրահամը տեղափոխվեց առաջին միջին քաշ, միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի նրա տիտղոսը թափուր մնաց: IBF-ի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ այդ տիտղոսի համար պետք ...ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանական Սան Սեբաստիան քաղաքի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սեւերով մրցեց մրցաշարի առաջատար Հիկարու Նակամուրայի հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Նակամուրան 6 միավորով ...ԿԵՄՊԻՆՍԿՈՒ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունաստանի Իկարիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաց դանիացի Կուրտ Կլիֆոտի հետ ու վաստակեց 4 միավոր: Հաղթարշավն է շարունակում լեհ Ռոբերտ Կեմպինսկին, որը 6-րդ անընդմեջ ...ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ն. Մ.2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ...
ODNOKLASSNIKI.RU-Ն ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԵՍԸ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԼԻԵՎԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՄԻ ՔԱՅԼ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 40-Ը ՀԱՅ Է ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՅԼ ԿԵՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԽՈՒՃԱՊԻ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆ ԷԼ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻ, ՍԱՐԿՈԶԻԻ ԵՎ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՇԵՀԻԴՆԵՐԻ ԾԱՌՈՒՂԻ

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ
- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

