
ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 40-Ը ՀԱՅ Է ԵՂԵԼ
- Երեկ Caspian Airlnes ընկերությանը պատկանող Թեհրան-Երեւան ավիաչվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով զոհվել են ինքնաթիռի 153 ուղեւորներն ու 15 հոգուց կազմված անձնակազմը: Վթարը տեղի է ունեցել, տարբեր տեղեկություններով, թռիչքից 16-20 րոպե հետո, 11:30-ին մերձ ժամանակահատվածում ինքնաթիռն ընկել է Թեհրանից 180 կմ հեռավորության վրա գտնվող Ղազվին նահանգի Ջենեթաբադ քաղաքին մերձակա բնակավայրերից մեկի մոտ: 40 ուղեւոր հայ է եղել, նրանցից 5-ը, ըստ քաղավիացիայի վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանի` ՀՀ քաղաքացի. Աշոտ Ներսիսյան, Արթուր Գրիգորյան, Կարինե Մարգարյան, անձնակազմի անդամներ Գրիգոր Բարսեղյան, Սուրեն Սողոմոնյան: 35 հայազգի այլ երկրների քաղաքացիներ են եղել: Ի դեպ, ինքնաթիռում է եղել նաեւ Թեհրանի հայկական համայնքների ընկերակցության ղեկավար Լեւոն Դավթյանը, որն ավելի վաղ Իրանի խորհրդարանի պատգամավոր էր: Այս ինքնաթիռով Հայաստան էին ժամանում Իրանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամները, որոնք նույնպես զոհվել են: Ինքնաթիռում եղել է նաեւ երկու երեխա: Վրաստանի երկու զոհված քաղաքացիները եղել են Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակից Գիվի Չկադուան եւ Թեհրանում Վրաստանի դեսպանատան ղեկավարի կինը` Նաթելա Նիկոլավան:

Վթարի հնարավոր պատճառների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: Caspian Airlnes ավիաընկերության երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները հղում են անում սեւ արկղերում եղող տեղեկատվությանը` երբ այն վերծանվի, այդ մասին գուցեեւ ինչ-որ բան իմանանք: Թեեւ տարբեր լրատվամիջոցներում չճշտված տեղեկություններ էին հայտնվել, թե ինքնաթիռի շարժիչներից մեկում հրդեհ է բռնկված եղել:
Փաստորեն` «Տու-154»-ը իր նախատեսված ժամից մեկ ժամ ուշ է թռիչքն իրականացրել, սակայն պաշտոնապես որեւէ իրավասու ատյան դեռ չի հայտնում դրա պատճառը: Հայաստանի քաղավիացիայի վարչությունում վթարի մասին հայտնի է դարձել հայ դիսպետչերներից, որոնք իրանցի գործընկերներից տեղեկացել են, որ իրենց տեսադաշտում ինքնաթիռը չի երեւում: Ինքնաթիռը Հայաստանում պետք է վայրէջք կատարեր ժամը 13-ից 8 րոպե պակաս:
Ինքնաթիռի տեխնիկական տվյալներին հայկական կողմը չի տիրապետում` իրանական կողմն է դրա պատասխանատուն: Պատճառների հետաքննությանը հայկական կողմը հազիվ թե մասնակցի, քանի որ միջազգային պայմանագրերով դրա իրավունքը չունի:
Իրանի նախագահը, որ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ Իրանի ժողովրդին, կոչ է արել արագ հետաքննություն իրականացնել, պարզել վթարի պատճառները: Ղազվինի փոխնահանգապետ Սիրուս Սաբերին երեկ հայտարարել է, որ Իրանի համապատասխան կառույցները որոնում են վթարված ինքնաթիռի սեւ արկղերը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դադարեցրեց իր աշխատանքային այցելությունը Սպիտակ` քաղաքի օրվա առթիվ, եւ շտապ վերադարձավ Երեւան:
Ավիավթարի առիթով երեկ նախագահ Սարգսյանը հրավիրեց արտակարգ խորհրդակցություն, որը նախ տեղեկատվական էր` ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց հայտնի տեղեկատվությունը վթարի վերաբերյալ: Ստեղծվել է կառավարական հանձնաժողով` տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, որը եւ երեկ հրավիրեց իր առաջին նիստը: Հանձնաժողովը երեկ հանձնարարեց քաղավիացիայի վարչությանը` զոհվածների հարազատների հետ քննարկել հուլիսի 17-ին Իրան մեկնելու եւ դեպքի վայր այցելելու հնարավորությունը: Հանձնարարվել է շահագրգիռ բոլոր մարմիններին` զոհվածների հարազատներին կազմակերպական, առողջապահական եւ հոգեբանական աջակցության խնդրի առումով անհրաժեշտ պատրաստվածության մակարդակ ապահովել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին էլ հանձնարարվել է առաջարկություն պատրաստել` զոհվածների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցույց տալու համար:
Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի վթարի հետեւանքով մարդկային բազմաթիվ զոհերի, այդ թվում` ՀՀ քաղաքացիների եւ հայազգի անձանց զոհվելու առթիվ նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել այսօր սգո օր հայտարարելու մասին: Նախագահ Սարգսյանի ուղերձում ասված է. «Մենք չենք կարող հետ բերել կորուստները եւ մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Հայաստանի իշխանությունն այսօր անում է հնարավորը` օգնելու նրանց այս ծանր պահին: Դժվար է սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով եւ արիություն»:
ՀՀ ԱԳՆ-ում բացվել է թեժ գիծ, տեղեկատվություն կարելի է ստանալ 562543, 37410566811 եւ +37410544041 (ներքին 202 կամ 217) հեռախոսահամարներով: «Caspian airlines» ինքնաթիռի ավիավթարի զոհերի ցուցակը տեսնել մեր կայքէջում:
2. Ահմադինորրեհ Արամ
3. Աջանդ Անետտ
4. Աքբարի Ղասեմ
5. Ալաի Մարիամ
6. Ալավիշիրխո
7. Ալիմոհամմադի Ահմադ
8. Ալիմոհամմադի Արաշ
9. Ալիմոհամմադի Ալիաքբար
10. Ալիմոհամմադի Քավեհ
11. Ալիռեզաի Մանիժեհ
12. Ալիռեզաի Մոջդեհ
13. Ամինալավի Անահիտա
14. Ամիրի Ալի
15. Անթաշյան Նանա
16. Ասադորյան Էդվին
17. Ավաքյան Արդաշիր
18. Ավանեսսյան Ազադ
19. Ազիզոլլահի Մոսավեր
20. Բաբումյան Անուշ
21. Բաղերփուր Յահյա
22. Բահրամի Ալի
23. Բանա Հոսսեյն
24. Բարֆորուշան Մեհդի
25. Բեհեշթինեջա
26. Բողոզյանս Աննա
27. Բոհլուլի Ռոյա
28. Դավիդյան Լեւոն
29. Դեհղանինիա Վահիդռեզա
30. Դերավանեսյան Մարտիկ
31. Էբրահիմիդոլո Վահիդ
32. Էհյա Դարյուշ
33. Էստեփանյան Նաիրի
34. Էստեփանյան Շողեր
35. Ֆալարզփուր Ջամշիդ
36. Ֆալլահզադեհ Մորթեզա
37. Ֆարաջզադեհ Ռաշիդ
38. Ֆազայելմոհամ Մոհսեն
39. Գարանյան Մելինե
40. Ղաֆուրիսիահ
41. Ղեզավաթ Ալի
42. Ղոլամհոսեյն Նեդա
43. Ղոլոբի Հասան
44. Ղոլոիանհաֆթ Հասմակ
45. Ղուկասյանս Կարաբդ
46. Գիվի Չկադուա
47. Գրիգորյան Արթուր
48. Հադդադի Մոհամմադ
49. Հադիխանհերս Արյան
50. Հադիխանհերս Ա.Մ.
51. Հաղփարասթսե Ղոլամռեզա
52. Հաղփարասթսե Ասդելեհ
53. Հասսանզադեհ Հասսան
54. Հայրոփթհովսե Լորիկ
55. Հոսսեյնի Սեյյեդմահդի
56. Իզադջու Մոհամմադ
57. Ջաֆարի Ջավադ
58. Ջաֆարի Յաղուբ
59. Ջալալի Մաջիդ
60. Ջավանբախշ Վահիդ
61. Ջավանռաշխա Համիդ
62. Ջազայերի Սեյեդմոհհամադ
63. Ջազայերի Սեյեդշահան
64. Ջազայերի Սեյեդռահամ
65. Կակվանդի Մոհամմադռեզա
66. Կարապետյանմա Թալինե
67. Քարիմի Նաոիա
68. Քարիմի Նիլուֆար
69. Քարիմի Նիմա
70. Քարիմի Հոսեյն
71. Քաշանիղարա
72. Քերմանիմոախ Ահմադ
73. Խաբազքարֆոմ Ամին
74. Խաչիկ Էդվարդ
75. Խավանինզադեհ Հասսան
76. Խեյրաթիրուն Ալի
77. Խերադի Ահմադռեզա
78. Խունգարմխոհ Հոմա
79. Լաշգյարի Ալիռեզա
80. Լոթֆիֆարդ Ռոյա
81. Մահմուդիզադեհ
82. Մաիլյան Նաիրի
83. Մանասերյան Արշավիր
84. Մարգարյան Կարինե
85. Մաթյանկոնարա Մասիս
86. Մելքոմաբքար Անի
87. Մելքոմաբքար Արին
88. Մուալեմիանգո Մեղդադ
89. Մոհադեսեդիգ Ալի
90. Մոհամմադի
91. Մոհամմադիխա Ղոլամռեզա
92. Մոհամմադսաֆա Ֆաթեմեհ
93. Մոխթարիհաջ Բաբաք
94. Մորադյանհաջի
95. Մոզաֆարիաղդ
96. Նայեմ Նազիլա
97. Նաջաֆիլահիջի Սադեղ
98. Նավասարդյանթ Ալվարդ
99. Նազարիշաքիբ
100. Ներսիսյան Աշոտ
101. Նիաղի Հադի
102. Նիավարանի Սեյեդֆարդադ
103. Նիքնամ Աբբաս
104. Նիկոնովա Նաթելա
105. Նորոզփուրշո Մոհսեն
106. Նոսրաթի Նասսեր
107. Փեյդարեսի Էբրահիմ
108. Փուլադիղալե Համասփուր
109. Փուրղորբանի Ալիռեզա
110. Փուրմողադամ
111. Ռաֆիեմանսու
112. Ռասուլի Սաիդ
113. Ռեյհանի Մեհդի
114. Սաբաղի Մոստաֆա
115. Սաբուրի Շահնամ
116. Սալարիան Դավուդ
117. Սալեհի Արիան
118. Սալեհի Սաեիդ
119. Սամարղանդիս
120. Սամարղանդիս
121. Սանաեի Մոհամմադո
122. Սարքեզիանս Արմեն
123. Սարքեզիանս Վահե
124. Սերքիսիան Արմեն
125. Սեյեդալիռութ
126. Շադխու Մասումե
127. Շահբազիանսա Ժորժիկ
128. Շահմորադիան
129. Սիմոխաչիկի
130. Սիմոնիանղալ Խաչխաթուն
131. Սիրաթի Փարհամ
. Սիրոյան Արա
133. Սոլեյմանիֆար Ամին
134. Սոլթանմոհամ Ալի
135. Սուքիազյանհա Զարմինե
136. Թահմասիան Վարդանուշ
137. Թարսինիան Լուսիկ
138. Թարույանս Ռամուն
139. Թերհովհաննեսի Քրիստինե
140. Թերհովհաննեսի Անահիտափթալի
141. Թեյմուրի Նասեր
142. Թիմաշ Թադե
143. Վաթանփարասթ Սիավաշ
144. Յաղոաբիմասս
145. Յաղոաբիմասս
146. Յամինի Աբդոլռեզա
147. Յուսեֆի Ռեզա
148. Զարեան Ալաե
149. Զարեան Հեսամ
150. Զարեան Թարլան
151. Զարիֆմահմուդ
152. Զեբարդասթբար
153. Զեյնիվանդնեժ
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Ռուսաստանի հայերի միության նախագահԽորին վշտով ընդունեցինք Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի վթարման բոթը: Վթար՝ որը պատճառ դարձավ մեծաթիվ զոհերի: Ռուսաստանի հայերի միությունը խորապես վշտացած է: Միության վարչության եւ իմ անունից խորին ցավակցություն ...ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 40-Ը ՀԱՅ Է ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 13
Երեկ Caspian Airlnes ընկերությանը պատկանող Թեհրան-Երեւան ավիաչվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով զոհվել են ինքնաթիռի 153 ուղեւորներն ու 15 հոգուց կազմված անձնակազմը: ...«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԱՆԿԱՐԱՆ ՀԵՏԱՄՈՒՏ ԿԼԻՆԻ ԽՈՍՏՈՒՄԻՆ ԵՎ ՉԻ ԲԱՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեկվա համարում «Ազգը», վկայակոչելով «Արմենպրեսին», տեղեկացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Անգլիա կատարած այցի եւ Լոնդոնում նրա Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԽՈՒՃԱՊԻ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆ ԷԼ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ 7
Մադրիդյան սկզբունքները ներկայացնող փաստաթղթում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ձեռքբերում է համարում ոչ թե շարադրված 6 կետերը, այլ այն, ինչը գրված չէ: «Տարածքային ամբողջականության խնդիրը փաստաթղթում նշված ...ԼՂՀ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ, ԲԱՅՑ ՎՃՌԱԿԱՆ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄադրիդյան սկզբունքների ներկայացման ու հատկապես Ակվիլա քաղաքում «Մեծ ութնյակի» երկրների գագաթաժողովում նախագահներ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ...ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՎԻ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առումով Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ տեղի կունենա հուլիսի ...ԵԱՀԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԲԱՔՈՒ
ԲԱՔՈՒ, 15 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերրին դե Բրիշամբոն եռօրյա այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդել է Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Ռաշադ Հուսեյնովը, ...ԱՅՍՕՐ ԿԻՊՐՈՍՈՒՄ ՑՈՒՅՑԵՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ԴԻՄԱՑ
ՆԻԿՈՍԻԱ, 15 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Կիպրահայեր» համացանցային կայքէջը տեղեկացնում է, որ կիպրահայերը հուլիսի 16-ին Նիկոսիայում ցույցեր են կազմակերպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երեք երկրների դեսպանատների առջեւ` ...ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է «ՆԱԲՈՒԿՈ»-Ի ՄԵԿՆԱՐԿԸ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՆԱԼ ԴՐԱՆ
ԿԻԵՎ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան ողջունում է «Նաբուկո» նախագծի իրացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը եւ ցանկանում է միանալ դրան: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտարարել է ...ԱՎԵԼԻՆ՝ ՔԱՆ ՀԱՅԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ
Թարգմ. Հ. Ծ. 1Անհավատալի է, բայց իրավ: Էյլիան Ուիլյամսն ավելին է արել պաշտպանելու հայկական դատը, քան հայերից շատերը, հակառակ որ ոչ նախնիների գծով, ոչ էլ ամուսնական կապերով առնչություն չունի հայերի հետ: Իր բարեգործությունների ...ԱՆՁՆԱԳՐԵՐՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՏԱՌԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ
Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը «Հայկական սփյուռք-կենտրոն» հասարակական կազմակերպության հետ անցկացրեց «Սփյուռքի կազմակերպությունների անվանումների, սփյուռքահայերի անունների, ազգանունների հայերեն ...ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ` ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից, զինված ուժերի ...ODNOKLASSNIKI.RU-Ն ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
odnoklassniki.ru սոցիալական ցանցն օգնում է գտնել ոչ միայն հին ընկերներին, այլեւ նպաստում է ինտերնետ ակումբների աշխատանքին: Երեւանյան ակումբների աշխատակիցներն ասում են, որ այցելուների թիվը նվազել է: Հաճախորդների ...ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԸ, ԵՐԱԶԱՆՔԸ, ՆԱԽԱԳԻԾԸ
ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ, «Արմենիա» նավ, Ատլանտյան, օվկիանոս 3
Անցյալ գիշեր ես ուղարկեցի Զորի Բալայանի հերթական ռեպորտաժը «Անձնակազմ» վերնագրով: Երբ ես տպվածքը նրան տվեցի ուղղումների համար, ասացի, որ մի տեսակ լավ չի ստացվում. ռեպորտաժը կոչվում է «Անձնակազմ», բայց ...ՖԻԼՄԵՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՈՒԹՅԱՆ, ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արդեն 6 տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ունի հստակ սկզբունքներ, որոնցից հատկապես առանձնանում է երիտասարդ ստեղծագործողներին ներկայանալու հնարավորություն ընձեռելը: Կինոփառատոնի մրցութային բոլոր ...ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ 2
Երեւան, հուլիսի 15, շոգ հետմիջօրե:
Մաշտոցի պողոտայի եւ Իսահակյան փողոցի հատման անկյունային շենքի պատին կրկին տեղադրվեց Լեւոն Ներսիսյանի բրոնզե կիսանդրին՝ նույն քանդակագործի՝ Արա Շիրազի կատարմամբ: Քարե ...ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական պետական թատրոնի գեղ. ղեկ. Արմեն Խանդիկյանը, գրական բաժնի վարիչ, գրող Նորայր Ադալյանը, գլխ. նկարիչ Կարեն Գրիգորյանը եւ վաստակաշատ դերասաններ ...ՄԱՐՍԵԼԻ «ԱՐԱՔՍ ԵՎ ՍԱՍՈՒՆ» ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, Երեւան են ժամանել Ֆրանսիայի հայ երիտասարդական միության (ԺԱՖ) «Արաքս եւ Սասուն» համույթի հինգ տասնյակ ֆրանսահայ երիտասարդներ: ...ԻՐԱՎԻՃԱԿ. ՕԲՅԵԿՏԻՎ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԳՈՐԾՈՆՆԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՎերջին շրջանում, հատկապես, Հայաստանի առողջապահության համակարգը որոշակի փոփոխությունների ենթարկվեց: Իհարկե, դժվար է ընդհանուր վերաբերմունք արտահայտել, բայց կարելի է արձանագրել, որ այժմ գործում են այնպիսի ...ԱԲՐԱՀԱՄԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԹԵՅԼՈՐՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզասրահում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկյան SHOWTIME հեռուստաալիքի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է 6 ուժեղագույն միջինքաշային բռնցքամարտիկների մասնակցությամբ ...ԳՈՀԱՐՅԱՆԸ ԽԱՂԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում բացի «Փյունիկ»-«Դինամո» Զագրեբ մրցախաղից, կայացավ եւս չորս հանդիպում: Հաջող մեկնարկեց Բելառուսի ԲԱՏԷ-ն, որն անցած տարի մեծ անակնկալ մատուցեց՝ հանդես գալով չեմպիոնների ...ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԻՑ ՀԵՏՈ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունաստանի Իկարիա քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 168 մասնակիցների թվում է Նելլի Աղինյանը: 5 տուրից հետո նա վաստակել է 3,5 միավոր եւ ընթանում է 24-րդ տեղում: Աղինյանը հիանալի մեկնարկեց՝ հաջորդաբար հաղթելով ...ՄՀԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲԵԼԳԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲելգիայում բնակվող միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը նվաճեց այդ երկրի շախմատի չեմպիոնի տիտղոսը: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Նույնպիսի արդյունքի էր հասել նաեւ Ալեքսանդր Տկեուբաձեն: Չեմպիոնին ...ԲԱԲՈՒՋՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Սեւանա լիճ» շախմատի մրցաշարի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում Լեւոն Բաբուջյանի եւ Սամվել Տեր-Սահակյանի մրցավեճն էր, որն ավարտվեց ոչ-ոքի: Բաբուջյանը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: 3-ական ...ՆԱԿԱՄՈՒՐԱՅԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՆՍԱՍԱՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍան Սեբաստիանի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Ռուստամ Կասիմջանովի հետ եւ վաստակելով 3,5 միավոր, իր մրցակցի ու Վաշյե-Լագրավի հետ բաժանում է 5-7-րդ տեղերը: Հաշտություն կնքեցին ...
ODNOKLASSNIKI.RU-Ն ԻՆՏԵՐՆԵՏ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ ՕԳՆՈՒՄ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՆ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ 40-Ը ՀԱՅ Է ԵՂԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՅԼ ԿԵՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ. «ԽՈՒՃԱՊԻ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ, ԲԱՅՑ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆ ԷԼ Է ԲԱՑԱԿԱՅՈՒՄ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ՕԲԱՄԱՅԻ, ՍԱՐԿՈԶԻԻ ԵՎ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ ՇԵՀԻԴՆԵՐԻ ԾԱՌՈՒՂԻ

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԲԱՆՏԻՑ ՆՈՐ ԱԶԱՏՎԱԾ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Ն. Մ.
«ՇՐՋԻԿ ԳԻՆԵԿՈԼՈԳ» ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՏՈԿՈՍԻ ԱՃԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- 1826 Պարսկական զորքերը ներխուժում են Ղարաբաղ, Շորագյալ և Փամբակ. սկսվում է ռուս-պարսկական երկրորդ պատերազմը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

