
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ
- - Արդեն երկու տարի, ճիշտ էն ժամանակից ի վեր, երբ Ազգային ժողովի ընտրություններն ավարտվեցին (որին ես մասնակցում էի երկու տարի առաջ), այ դրանից հետո ծայր առան էս խժդժությունները, ուղղակի նենգադավ արշավը` ես պիտի ասեմ: Նրանք, ովքեր զինվորագրվել են Գրողների միության եւ նրա նախագահի դեմ էս ամբողջ խարդավանքներին, առանցքում հիմնականում երեք հոգի են` Աբգար Ափինյանը, որը ՀԳՄ կանոնադրական բոլոր պահանջները խախտելու հիմնավորումով վարչության որոշումով հեռացվեց Գրողների միության շարքերից, Հովհաննես Մելքոնյանը, որը վաղուց ի վեր, անցած դարի 90-ականներին, երբ փորձում էր պառակտել Գրողների միությունը, էն ժամանակից ի վեր է հեռացվել, եւ նրանց միացել է Ռազմիկ Դավոյանը: Այ այս երեքը, իրենց շուրջը համախմբելով մեկուկես տասնյակ գրողների, ճիշտ երեսնական թվականների ստալինյան «տրոյկայի» մեթոդներով իրենց էս պայքարն են մղում: Իհարկե, իմ պապը 37-ի զոհերից է. երբ որ ես նրա գործը արդարացվելուց հետո նայում եմ, տեսնում եմ, որ էդ «տրոյկան» միամիտ-անմե՜ղ մի կառույց է եղել, որովհետեւ էն մեղադրանքները, որ նրանք են մոգոնել կոնկրետ պապիս եւ մյուսների գլուխն ուտելու համար, էս մեր գրողական նոր «տրոյկայի» համեմատությամբ ուղղակի մանկական խաղ են թվում: Իրենք չեն գնում ազնիվ ճանապարհով, ուղղակի վերցնում ու ստեր են դնում շրջանառության մեջ. ասենք` այսպիսի, թե Լեւոն Անանյանը կերել է գրողների տան շենքի նորոգման 180 մլն-ը: Ու կարեւոր չէ, որ դա 60 մլն է, իսկ իրենք ասում են եռապատիկ ավելի: Թե Լեւոն Անանյանը ո՞նց կարող էր ուտել, երբ մանկապարտեզի երեխեն էլ գիտի` մրցույթով շահում են բյուջեից շինարարական նպատակներով տրվող գումարներով աշխատանքը, եւ այդ գումարները ոչ մտնում են Գրողների միություն, ոչ էլ Լեւոն Անանյանը, եթե շատ ուզենար էլ, կարող էր ուտել... Հետո իրարից ցիտատ են բերում, ասենք` Աբգարը գրում է, հետո Հովհաննես Մելքոնյանն է ցիտատ բերում նրանից, հետո է էլ վերջինից Ռազմիկը` բա, եկեք, տեսեք, թալանեցին, կերան: Առանց որեւէ հիմքի:

Ոչ մեկը չի ասում` էս Լեւոն Անանյանն ինչքա՞ն հեղինակություն եւ հետեւողականություն ունի, որ կառավարությունը (էն ժամանակ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր), ոչ մի հասարակական կազմակերպության, ոչ մի ստեղծագործական միության շենքը պետբյուջեի հաշվին չի նորոգել, մերը փլվում էր, 30 տարի առաջ է նորոգվել, գումար հատկացրեց: Այսինքն՝ էդ արվել է ճիշտ Լեւոն Անանյանի ջանքերով: Փոխանակ դրվատեն, հլա տես ուր է գնում սրանց նենգության աստիճանը: - Հիմնադրամի ու նվիրատվությունների նպատակային ծախսումը...
- Բոլորը գիտեն, որ համահայկական գրական հիմնադրամն իմ նախաձեռնությունն է, իմ նախագահության օրոք է եղել, մեր թիմով ենք արել, եւ էդ ամենն արվում է հոգաբարձուների խորհրդով... - Մամուլում ասվում է, օրինակ, որ 2005 թ. ընթացքում 160-ից ավելի նվիրատու է եղել, ընդհանուր գումարը` 221 հազ դոլարից ավելի...
- Այ ցավդ տանեմ, էդ բոլորը որտեղի՞ց են վերցնում, «Ազատամտություն է», «Խավարամտություն» է, ինչ է, դրանք վերցնում են մեր հրապարակումներից: Տարեկան երկու անգամ մեր վերստուգիչ հանձնաժողովը էդ բոլորը լումա առ լումա հաշվում է, այդ մասին հրապարակվում է մեր գրական մամուլում: Ավելին, անցած տարի անկախ աուդիտ ենք հրավիրել` ֆինանսական աուդիտ է արել: Եվ ինչքան փորերը գետնին քսեն, քամակները` ուրիշ տեղ, մեկ է, անհնար է, որ մի լումայի, կես լումայի չարաշահում գտնեն: Եվ էստեղ էնքան հստակ է, ուղղակի զազրախոսում են, եւ ոչ մեկը չի ասում` մինչեւ Լեւոն Անանյանն ինչի՞ չկար հիմնադրամը: Արել է Լեւոն Անանյանը, արել է իր եռանդի, ժամանակի, կապերի, հնարավորությունների գործադրմամբ, եւ հիմա էլի պիտի Լեւոն Անանյանին, իհարկե, քար նետեն:
Որպեսզի սրանց նենգության առեղծվածը բացեմ, մի փաստ նշեմ (չնայած հիմնականում չեմ կարդում դրանց զառանցանքները, որովհետեւ շիզոֆրենիկի բան են, երբ մարդուն թվում է էս ու էն բանը): Ինչո՞ւ են սրանք էս բոլորն ասում, որովհետեւ եթե իրենք լինեին, նույն Աբգարը, նույն Ռազմիկը, նույն Հովհաննես Մելքոնյանը, իրենք, իհարկե կուտեին. իհարկե կլափեին, պատահական չէ: Մեկը հարցնի էդ Ռազմիկ Դավոյանին, ինչի դու արտահերթ համագումարով դուրս եկար, բա քեզ համար նախագահ էիր ընտրվել: Է, պարզ է որ Վանո Սիրադեղյանը եկավ էդ` 1997 թվի 12-րդ համագումարին, երբ որ հավաքված էինք համագումարի, բոլոր գրողներն աղմկում էին. «Կախել, չգիտեմ` ինկվիզիցիայի ենթարկել Ռազմիկ Դավոյանին, «Նորք» գրատունը կերել է, գրական ֆոնդը, էս ու էն...»: Ի՞նչ ասի Վանո Սիրադեղյանը, ասաց. «Ի՞նչ եք ուզում, լափել ա, հիմի ո՞ր լափողին են պատժում, թող գնա իրա արեւի ձենն ածի»: Սա տպագրված է «Հայաստանի Հանրապետության»` ճիշտ համագումարի հաջորդ օրվա թերթում, ցանկացողը կարող է գտնել ու կարդալ:
Ուրեմն հիմա, էս լափողները, որոնց բոլորի ու հատկապես Աբգարի մասին առասպելներ են պատմում, թե ինչե՞ր է արել արտասահմանյան փողերի հետ, ուրեմն, եկել, Անանյանի մասին են ասում` ո՞նց կարող է կողքը փող լինի, չուտի:
Հիմա սրանց առեղծվածը կամ գործունեության բանաձեւը. օրեր առաջ Աբգար Ափինյանը գրում է` Լեւոն Անանյանը տպագրել է մի ամերիկահայի գիրք, որը Քրիստոսի դեմ է, Քրիստոսին խավարիչ է համարում, քիչ է` տպագրել է, դեռ մրցանակ է տվել: Անցավ մի շաբաթ, տեսավ` պատասխան չկա, մամուլում գրում է նամակ` կաթողիկոսին, թե Վեհափառ տեր, Լեւոն Անանյանը տպել է էսինչ... նրան պետք է բանադրել: Երկու անուն ստորագրել են նամակի տակ ու ավելացրել` եւս 70 հոգեւորական: Դե պարզ է, Վեհափառ հայրապետը հո ինձ լավ ճանաչո՞ւմ է: Էդ պրծնում է, նրանից վերցնում է Հ. Մելքոնյանը, թե` ինչպես գրում է մամուլը, Անանյանը հակաքրիստոնեական գիրք է տպել: - Իսկ այդ գիրքն իրոք կա՞:
- Ես ի՞նչ գիտեմ, ոչ տեսել եմ, ոչ լսել...Մեկ օր առաջ էլ մամուլի հաղորդագրություն է տարածում, թե երիտասարդները ցույց են անում Լեւոն Անանյանի դեմ` հակաքրիստոնեական գրքի առիթով: «Արմենիայից» եկան, իջա ներքեւ, տեսա մի 4-5 ջահելներ են, սիմպատիչնի էլ էրեխեք էին, հարցրի ` գիրքը տեսե՞լ եք, թե` չէ, Աբգարն է գրել: Ասացի` գնացեք, իմացեք, ես էդ գիրքը ոչ տեսել եմ, ոչ տպել եմ, ոչ էլ ընդհանրապես մրցանակ կա, էդ բոլորը հերյուրանք է: Տեսնո՞ւմ ես ստորության աստիճանը: - Իսկ Ձեզ ուղղված մեղադրանքներից ինչ-որ մի բան կա՞, որ ընդունում եք:
- Որեւիցե բան չկա, բայց նաեւ ասեմ, որ անթերի է նա, ում ուսերին դրած տանում են վերջին ճանապարհը: Իմ թերությունները` շատ եմ բարեհոգի, օրը 24 ժամ պիտի չաշխատեմ, ոչ թե բոլորի համար պիտի անեմ, ինչպես հիմա, այլ իմ սեփականը... Մրցանակների մասին են խոսում, էլ չեն ասում՝ մրցանակները երկնքից էն Նյուտոնի խնձորի նման չեն կաթում. 8 տարի առաջ ոչ մի բան չկար, էս ամբողջ մրցանակային դաշտը Լեւոն Անանյանն է ստեղծել... - Չգրող գրողին մրցանակ տա՞լը...
- Աբսուրդ է, հորեղբորս տղային չեմ տվել, այլ մեր լավագույն գրողներին, ես չեմ տվել, այլ հանձնաժողովները: Եվ միակ երկիրն է, որտեղ հանձնաժողովների ընդունած որոշումը կարող է վիճարկվել: Ինչ մնում է Արա Աբրահամյանի միջոցներով մրցանակին` էս մրցանակն արվել է Արա Աբրահամյանի, իմ եւ նախագահության ընդհանուր համաձայնությամբ: Որպեսզի արձակի ժանրը խթանենք` մենք հայտարարում ենք մի տարվա ընթացքում նոր վեպի, վիպակի, պատմվածաշարի մրցանակաբաշխություն: Տպված գրքերի հարյուր մրցանակ կա, իսկ այդ մրցանակը ձեռագրին է տրվում, մարդիկ նոր գործ են գրում-ներկայացնում, հանձնաժողովը կարդում-քննարկում-քվեարկում է, հետո էլ Արա Աբրահամյանը մատենաշար է բացել, էդ մրցանակագիր ձեռագրերը տպում է: Եվ դու տես, էս թույն ու թարախի մեջ այ էս նենգադավներն ամեն ինչ խեղաթյուրում են, բայց դա ինձ հետ ի՞նչ կապ ունի... - Տպագրված գրքերի առումով են մեղադրում, թե հաճախ գրական արժեք չներկայացնող գրքեր են տպում շատ, որ «Գրական թերթը» պատի թերթ է:
- Հանրապետության որեւէ անկյունում, որեւէ խուլ գյուղում մի բան կատարվում է, անգամ` տարերային աղետ, ասում են՝ մեղավոր է Սերժ Սարգսյանը: Հանրապետության գրական կյանքում մի բան տեղաշարժվում է, ասում են` Լեւոն Անանյանն է մեղավոր: Վատ գիրք են գրում, էլի ես եմ մեղավոր. ես չեմ տպում, շատ լավ գիտեն, որ դա պետական հանձնաժողով է, 15 հոգի հավաքվում-որոշում են, յուրաքանչյուր գիրք նախնական-մրցութային ճանապարհով է անցնում. Լեւոն Անանյանն այնքան կապ ունի, որքան Աբգարը` Կոնգոյի մարդակերների հետ: - Հրաչյա Սարուխանի մեղադրանքները...
- Սարուխանը չի աշխատել, բոլորը գիտեն, ստեղծագործական առումով ինքն իր համար աշխատել է, թե չի աշխատել` չգիտեմ, բայց արդեն քանի տարի նա մատը մատին չէր խփում: Էս անգամ էնքան մեծ ընդդիմություն ուներ` ինչի՞ պիտի ինքը նախագահ լինի, ուրիշներն աշխատեն: Փակ-գաղտնի քվեարկությամբ ինքը չի անցել, իր ընկերները չեն ընտրել. ես չեմ ասում` ինքն անտաղանդ է, իրա տաղանդն է` թող սերունդները գնահատեն, սա աշխատանք է: - 2005 թվականից համագումար չհրավիրելու եւ միության` օրենքից դուրս լինելու հանգամանքը
- Եթե ապօրինի լիներ` վաղուց գրողների, նկարիչների, ժուռնալիստների եւ այլ միություններ, որոնք չեն վերագրանցվել իբրեւ հասարակական կազմակերպություններ, կլուծարվեին օրենքով: Եթե հանդուրժել են, ուրեմն նորմալ է ամեն ինչ, մնացածը բարբաջանքներ են: Իսկ ավելի ճիշտ ` այդ հարցը լուծվելու է այժմ քննարկվող ստեղծագործական միությունների մասին օրենքով, որի մշակմանն էինք մասնակցում: - Իսկ որ ստեղծագործական միությունները եւ հատկապես Գրողների միությունը հնացած կառույցներ են, ավելի շարժուն պետք է դառնան, դրան ի՞նչ կասեք:
- Կանոնադրության որոշումն է դա. Եթե վարչությունը կհավաքվի, կամ համագումարը կորոշի այլ կառուցվածք` նախագահի խնդիրն ի՞նչ է: - Իսկ Հայ գրողների միության հետ միավորումը հնարավոր չե՞ք համարում, նրանք, բացի այդ, տարածքների եւ այլ պահանջներ ունեն:
- Ոչ, Հ. Մելքոնյանը 90-ականներին է դեռ հեռացվել` միությունը պառակտելու համար, ու ոչ մի բան էլ նրանց չի պատկանում: Պոլիկլինիկան ո՞նց հետ բերեցի (3-4 տարի առաջ Հովհաննեսը դատի տվեց, պարտվեց), ոչ մի բան չունեն իրենք, բոլորն օրենքով սեփականաշնորհված է Գրողների միությանը: Ռազմիկն էդտեղ արդեն բարձր տաքության մեջ բարբաջում է (որ ասում է` միավորումը վերօրակարգային հարց պետք է լինի- խմբ.), ինքն էլ շատ լավ գիտի: - Հուլիսի 4-ն, այդպիսով, Գրողների միության համար կարեւոր օ՞ր է դառնում:
- Հուլիսի 4-ից սպասում եմ խաղաղ, ստեղծագործ համագումար, որեւէ երկյուղ չկա, որ ինչ-որ տարրեր, ինչ-որ սադրիչներ կարող են ջլատել մեր գրական համայնքի միասնականությունը, համերաշխությունը, եւ էն ոգին է լինելու, որ ինչքան շները հաչան, մեր քարավանը գնում է առաջ: - Պարոն Անանյան, ողբերգություն կլինի՞, որ չընտրվեք:
- Ոչ մի ողբերգություն: Փառք Աստծո, «Ապոլլոն» հրատարակչությունը կա, գործում է, որի տնօրենն եմ ես, «Գարունը» կա, որտեղ միշտ էլ կարող եմ վերադառնալ: Իրենց նման չեմ, է, որ մի տեղից դուրս են շպրտում` ծակուծուկ են ման գալիս, թե ո՞նց մասնակցեն աթոռակռվին: Եթե Գրողների միությունը, իմ գրական համայնքը փակ-գաղտնի քվեարկությամբ ինձ կասի` ոչ, որեւէ ողբերգություն չի լինի:
- ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՔԻԼԼԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆՉեմ ուզում գրել Զարուհու մասին -, շատ գրեցին - ոչ էլ Նիկոլի -, դեռ շատ կգրեն: Իսկապես չափազանցն է հայի չափը եւ անհամեմատը` համեմատության եզրը: Դրանից առաջին հերթին օգտվում են կեղծ հերոսները` գրավելով ...ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԵՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Հյուսիս-հարավ» երկաթուղու եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհի նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Երեւանում: Հայեցակարգը մշակել է գերմանա-ավստրիական iLF խորհրդատվական ընկերությունը՝ ...Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ. Հ.«Ծախե՞լ է արդյոք Ռուսաստանը Ղարաբաղը ադրբեջանական գազի դիմաց» հարցի պատասխանը տարբեր կերպ են մեկնաբանում ադրբեջանական ԶԼՄ-ները: Հարցի պատասխանը ո՛չ Բաքվում, ո՛չ էլ Երեւանում միանշանակ չէ: Ադրբեջանական ...«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԴԵՐՆ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
Թուրքիան եւ Ռուսաստանը ամենաակտիվ դերն են խաղում Հարավային Կովկասում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Վեստին», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱ՞Ն
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵրբ լրագրողները Վլադիմիր Պուտինին նրա նախագահական ժամկետի ավարտին հարցրին, թե ի՞նչը նրան չհաջողվեց իրագործել այդ տարիներին, նա միանշանակ պատասխանեց՝ կոռուպցիայի հաղթահարումը: Դմիտրի Մեդվեդեւը, գալով իշխանության ...ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ՝ ԴՈԿՏ. ՉԱՌՆԻՆ ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Թարգմ. Հ. Ծ.Դոկտ. Չառնին միջազգային հեղինակություն վայելող հեղինակություն է Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության ասպարեզում: Նա գործադիր տնօրենն է Երուսաղեմում գործող Հոլոքոսթի եւ Ցեղասպանության ինստիտուտի, նախկին տնօրենը ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԲԱՑԻԿ Է ԹՈՂԱՐԿԵԼ
Ն. Պ.«Եթե որեւէ հայ ձեզնից օգնություն կխնդրի, չվերաբերվեք նրան իբրեւ մուրացիկի, այլ հարգալից կերպով ու ներողամտություն հայցելով ձեռք մեկնեք նրան, քանզի չի կարելի ուրանալ ամենքիս վրա ծանրացած պատասխանատվությունը»: ...«ՎԱՏ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՍՆԵԼ ԼԱՎ ՆՊԱՏԱԿԻ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Մի քանի ամիս առաջ տված խոստման համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում երեկ հյուրընկալել էր տարվա ընթացքում փայլուն գիտելիքներով աչքի ընկած, տարբեր օլիմպիադաներում հաղթած եւ մրցանակների ...«ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԳԱՆՔ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄինչ կառավարության երեկվա նիստը սկսվելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախորդ՝ Կապանում տեղի ունեցած նիստի որոշումներին, համաձայն որոնց, շուրջ 180 մլրդ դրամի (ռուսական վարկի) ֆինանսական միջոցների ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼՈՒ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԱԾ-ն զբաղվելու է ավարտական եւ միասնական պետական քննությունների ընթացքում արձանագրված խախտումների ուսումնասիրությամբ: ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի խոսքերով, քննությունների ընթացքում հայտնաբերվել ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ.«ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵՆՔ ԴԵՌԵՎՍ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՄՅՈՒՍ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԵՐԴՎԵՆՔ ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՈԼՈՐ ԻՂՁԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ»
Ն.Մ. 4
Թերեւս երեկվա տերպետրոսյանական հանրահավաքում հատկանշական էր այն, որ ժողովրդի մոտ ավելի շատ ոգեւորություն էր առաջանում այն ժամանակ, երբ Մատենադարանի հարթակից ելույթ էին ունենում ազատ արձակված բանտարկյալները: ...«ԻՆՁ ՈՐ ՄՆԱ, ՊԱՏ ԿՇԱՐԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆԻՆ»
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱմառային ներքաղաքական անցուդարձը քննարկելու համար լրագրողներին հանդիպեց ռեժիսոր, «Գոյ» թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանը: Այս անգամ նա ներկայացավ որպես ղարաբաղյան շարժման շարքային հիմնադիր: Խոսակցությունը ...ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Արդեն երկու տարի, ճիշտ էն ժամանակից ի վեր, երբ Ազգային ժողովի ընտրություններն ավարտվեցին (որին ես մասնակցում էի երկու տարի առաջ), այ դրանից հետո ծայր առան էս խժդժությունները, ուղղակի նենգադավ արշավը` ...ԺԻՐԱՅՐ ԹՈՒՖԵՆԿՉՅԱՆԸ՝ ՀԲԸՄ-Ի ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ
Հ. Ծ.
ՀԲԸՄ-ի տնօրենների կենտրոնական խորհուրդը վերջերս Ժիրայր Թուֆենկչյանին նշանակել է ՀԲԸՄ-ի լիբանանյան շրջանային հանձնաժողովի ատենապետ, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Թուֆենկչյանը փոխարինելու ...ԱՇՏԱՐԱԿԻՑ ՈՉ ՀԵՌՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Ն. Պ.Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ գործող հնագիտական արշավախումբը հերթական անգամ հնագիտական արժեքավոր հայտնագործություն է արել, այս անգամ «Ստորին Նավերում» ի հայտ է բերվել մի դամբարանաբլուր, որի բուն ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻ» ՎԻԵՆՆԱՅԻ ՋԱԶ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ան. Հ., ԳերմանիաՀունիսի 29-ին Վիեննայում մեկնարկել է ջազի 19-րդ փառատոնը՝ հայկական ազգային երաժշտության եւ կորեական հարվածայինների ռիթմով, իրազեկում է ավստրիական «Քլայնե ցայթունգը»՝ հունիսի 30-ի համարում: Վիեննայի Ռաթհաուսփլացում ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԳԵՂԱՆԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՎերջերս, Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպված գեղանկարիչ Խաչատուր Եսայանի 100-ամյակին կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել էին նաեւ անհատ անձանց հավաքածուներից կտավներ: ՀՀ մշակույթի նախարարությունն ...ԱՐՇԱԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԿԱՐԲԻ ԳՅՈՒՂԻ Վ. ԹԵՔԵՅԱՆ ԴՊՐՈՑ
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչության անդամ
Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան վարժարանի շրջանավարտների այս տարվա երկրորդ խումբը մայր հայրենիք այցելեց հունիսի 23-ից հուլիսի 5-ը:
Վարժարանի ուսուցչուհիներ օրիորդ Նանոր Մարգարյանի եւ տիկին Լուսինե Ասատրյանի ...ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գ. Մ.«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Հոբելյանական օր» գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել 2002 թվականից այստեղ իրականացվող «Տնային խնամք ծերերի համար» ծրագրի շահառու 25 այն գյումրեցի ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»`
Մ. Բ.Վիլյամ Սարոյանի եւ Մանուել Թոլեգյանի արվեստի մասին զրույցների շարունակությունը: Հայ ժողովրդի ճանապարհի ու ճակատագրի հակոբյանական մեկնաբանություններ, ազգային մտահոգությունների ինքնատիպ ընդհանրացումներ ...ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԳԲԵԿՈՆ ԲԱՐՁՐԱԳՈՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, հուլիսի 12-ին առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն է վիճարկելու Ժոզեֆ ...ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԼԵՎՈՆ ԲԱԲՈՒՋՅԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների՝ Լեւոն Բաբուջյանի եւ Սուրեն Պողոսյանի մրցավեճն էր: Հաղթելով մրցակցին, Լեւոն Բաբուջյանը 4,5 միավորով ...ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եվրոգավաթների մասնակից հայաստանյան չորս ակումբներից երեկ առաջինը մրցասպարեզ դուրս եկան «Բանանցն» ու «Միկան»: Վերջինիս հանդիպումը շվեդական «Հելսինգբորգի» հետ սկսվում էր Երեւանի ժամանակով 23.45-ին, ուստի ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 122-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցուցակում 9 հորիզոնականով առաջադիմել է եւ զբաղեցնում է 122-րդ տեղը: Հայ ֆուտբոլիստները ցուցակում տեղ են զբաղեցրել Արաբական Միացյալ Էմիրությունների, ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջի հաղորդագրության, ...
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ»

ՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
ԱՇՏԱՐԱԿԻՑ ՈՉ ՀԵՌՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Ն. Պ.
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

