
«ԻՆՁ ՈՐ ՄՆԱ, ՊԱՏ ԿՇԱՐԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆԻՆ»
Ամառային ներքաղաքական անցուդարձը քննարկելու համար լրագրողներին հանդիպեց ռեժիսոր, «Գոյ» թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանը: Այս անգամ նա ներկայացավ որպես ղարաբաղյան շարժման շարքային հիմնադիր: Խոսակցությունը հիմնականում ծավալվեց համաներման, Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի արարքների վերաբերյալ: «Ղարաբաղյան շարժման տարիները իմ կյանքի լավագույն էջերից էին, եւ իմ ամենալավ ընկերների հետ մենք գտնվում ենք սարերի տարբեր կողմերում: Կապ չունի, որ իմ ընկերներն են, ես էլ նրանց նման մի քանի ամիս անցկացրել եմ շարքային բանտում, բայց նրանց դիրքորոշումն ինձ ամենեւին դուր չի գալիս: Ես չեմ ցանկանա, որ իմ երեխաները մեծանան այն երկրում, ուր քաղաքական որեւիցե օղակ զբաղեցնում են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա համակիրները», նշեց Արմեն Մազմանյանը եւ հավելեց, որ նրանց մասին նոր չէ, որ պետք է կարծիք հայտնի: «Ասել եմ դեռ 90-ականների սկզբներին եւ նույնն է մնացել, այդ շարժումը գաղափարների ձգտում է»:
«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը կամավոր հանձնվել է իրավապահներին, հաստատ իմանալով, որ իրեն առաջադրված մեղադրանքի հոդվածը ընկնում է համաներման տակ: «Նիկոլը հանուն արդարության չի հանձնվել», նշեց Արմեն Մազմանյանը: Նա նաեւ նշեց, որ անկախ այն բանից, որ այսօր շատ մտավորականներ որեւէ կուսակցության անդամ են, ինքը կուսակցական չէ, բայց Հանրապետական կուսակցության հետ կապերի մեջ է: Զարուհի Փոստանջյանի արարքը եւ Մազմանյանը քննադատեց, եւ ըստ Մազմանյանի, շատերը չեն գիտակցում դրա հետեւանքների մասին: «Ինձ որ մնա, պատ կշարեմ Հայաստան-Թուրքիա սահմանին, չնայած հաստատ համոզված եմ, որ այն երբեք չի բացվի»:
- ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

