
«ՎԱՏ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՍՆԵԼ ԼԱՎ ՆՊԱՏԱԿԻ»
- Մի քանի ամիս առաջ տված խոստման համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում երեկ հյուրընկալել էր տարվա ընթացքում փայլուն գիտելիքներով աչքի ընկած, տարբեր օլիմպիադաներում հաղթած եւ մրցանակների արժանացած դպրոցականներին: Դրանք մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մրցույթի հաղթողներն էին, այս տարվա մեդալակիր շրջանավարտները, որոնք պարգեւներ եւ հուշանվերներ ստացան նաեւ նախագահի կողմից:

Ջերմ ձեռքսեղմումից հետո նախագահը շնորհակալություն հայտնեց նրանց, որ կարողացել են բարդություններ հաղթահարել ու տքնանքով հասնել երանելի նպատակին: «Գիտելիք ունենալը լավ քաղաքացի, լավ մարդ դառնալու կարեւոր նախապայման է: Ուզում եմ ինձանից լսեք, որ ձեր առավելությունը ձեր հասակակիցների նկատմամբ նաեւ այն է, որ դուք առանձնանում եք լավագույն հատկանիշներով, իսկ դա նշանակում է լինել ուժեղ մարդ, լավ մարդ ու պատրաստ լինել դիմակայելու բոլոր այն մարտահրավերներին, որ կյանքը կառաջադրի ձեզ: Շատ խնդիրներ, իրոք, ունեն լուծումներ, ճշգրիտ լուծումներ: Բայց դուք պարտավոր եք նաեւ իմանալ, միշտ չէ, որ առաջադրված խնդրի լավագույն լուծումը ճշգրիտ լուծումն է: Դուք ընտրելու եք ոչ միայն ճշգրիտ լուծումներ, այլ նաեւ լավ լուծումներ, որովհետեւ յուրաքանչյուր լուծում գին ունի, որ պետք է վճարել: Ուզում եմ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրն առաջադրված խնդիրները լուծելիս մշտապես հիշի` բոլոր միջոցները չէ, որ ճիշտ են խնդիրները լուծելիս: Երեւի լսել եք, որ ասում են` «նպատակը արդարացնում է միջոցները», այդպես չէ, որովհետեւ եթե խնդիր լուծելիս միջոցների միջեւ ընտրություն չես կատարում, հաճախ շատ մեծ խնդիրներ ես ստեղծում: Հաճախ մարդիկ, ովքեր փորձում են ամեն գնով հասնել իրենց նպատակին, ամայացնում են ինչպես իրենց հոգին ու միտքը, այնպես էլ շրջապատը: Հիշեք, որ այդ միջոցները պետք է լավը լինեն ոչ թե կոնկրետ պարագայում, ոչ թե ինչ որ տեւական ժամանակի համար, այլ պետք է լավը լինեն ինքնին: Վատ միջոցներով երբեք չի կարելի հասնել լավ նպատակի»:
Նախագահին ուղղված երեխաների հարցերը տարբեր ոլորտների մասին էին` կրթություն, հեռուստատեսություն, շախմատ, քաղաքականություն, զինծառայություն:
Արմավիրի մարզի դպրոցականները ցանկանացան իմանալ նախագահի կարծիքը մայրաքաղաքի արագընթաց ու մարզերի դանդաղընթաց զարգացման մասին: Նախագահն անկեղծորեն պատասխանեց, որ խորհրդային տարիներից եկող այդ տենդենցը պահպանվում է եւ կշարունակվի, բայց կառավարությունում մշակվող ծրագրերը հույս են ներշնչում, որ առաջիկա տարիներին մարզերը զարգացման ավելի մեծ հնարավորություն կստանան եւ դրանով անհամաչափությունը փոքր-ինչ կվերանա:
Դպրոցականներին նաեւ հետաքրքրում էր, թե ինչով է իր ազատ ժամանակը լցնում բազմազբաղ նախագահը, արդյոք ժամանակ գտնում է ընտանիքի համար: Նախագահը պատասխանեց, որ ընտանիքին հատկացնում է հիմնականում կիրակի օրերը, իսկ աշխատանքից հետո, ուշ երեկոյան սիրում է կարդալ, շախմատ խաղալ, երաժշտություն լսել, զբոսնել: Սյունիքի մարզից եկած դպրոցականին նախագահը օգնեց պատկերացնելու, թե ինչպիսին կլինի Հայաստանը, երբ ինքը դառնա նախագահի տարիքին: «Հազարավոր մարդկանց պես ես էլ չէի պատկերացնում, որ լինելու է անկախ Հայաստան եւ անկախ Արցախ: Բայց երազում էի այդ մասին: Հայաստանը լավ երկիր է եւ այդպիսին է եղել: Բայց երբ դու լինես իմ տարիքին, այն լինելու է շատ-շատ ավելի լավը, քան հիմա: Լուծված են լինելու բոլոր այն խնդիրները, որ այսօր կան: 20-30 տարի հետո Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին դուք ցանկանում եք, որ այն լինի, եւ այդ գործում հենց ձեզանից, ձեր սերնդից շատ բան է կախված»:
- ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՔԻԼԼԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆՉեմ ուզում գրել Զարուհու մասին -, շատ գրեցին - ոչ էլ Նիկոլի -, դեռ շատ կգրեն: Իսկապես չափազանցն է հայի չափը եւ անհամեմատը` համեմատության եզրը: Դրանից առաջին հերթին օգտվում են կեղծ հերոսները` գրավելով ...ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԵՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Հյուսիս-հարավ» երկաթուղու եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհի նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Երեւանում: Հայեցակարգը մշակել է գերմանա-ավստրիական iLF խորհրդատվական ընկերությունը՝ ...Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ. Հ.«Ծախե՞լ է արդյոք Ռուսաստանը Ղարաբաղը ադրբեջանական գազի դիմաց» հարցի պատասխանը տարբեր կերպ են մեկնաբանում ադրբեջանական ԶԼՄ-ները: Հարցի պատասխանը ո՛չ Բաքվում, ո՛չ էլ Երեւանում միանշանակ չէ: Ադրբեջանական ...«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԴԵՐՆ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
Թուրքիան եւ Ռուսաստանը ամենաակտիվ դերն են խաղում Հարավային Կովկասում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Վեստին», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱ՞Ն
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵրբ լրագրողները Վլադիմիր Պուտինին նրա նախագահական ժամկետի ավարտին հարցրին, թե ի՞նչը նրան չհաջողվեց իրագործել այդ տարիներին, նա միանշանակ պատասխանեց՝ կոռուպցիայի հաղթահարումը: Դմիտրի Մեդվեդեւը, գալով իշխանության ...ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ՝ ԴՈԿՏ. ՉԱՌՆԻՆ ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Թարգմ. Հ. Ծ.Դոկտ. Չառնին միջազգային հեղինակություն վայելող հեղինակություն է Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության ասպարեզում: Նա գործադիր տնօրենն է Երուսաղեմում գործող Հոլոքոսթի եւ Ցեղասպանության ինստիտուտի, նախկին տնօրենը ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԲԱՑԻԿ Է ԹՈՂԱՐԿԵԼ
Ն. Պ.«Եթե որեւէ հայ ձեզնից օգնություն կխնդրի, չվերաբերվեք նրան իբրեւ մուրացիկի, այլ հարգալից կերպով ու ներողամտություն հայցելով ձեռք մեկնեք նրան, քանզի չի կարելի ուրանալ ամենքիս վրա ծանրացած պատասխանատվությունը»: ...«ՎԱՏ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՍՆԵԼ ԼԱՎ ՆՊԱՏԱԿԻ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Մի քանի ամիս առաջ տված խոստման համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում երեկ հյուրընկալել էր տարվա ընթացքում փայլուն գիտելիքներով աչքի ընկած, տարբեր օլիմպիադաներում հաղթած եւ մրցանակների ...«ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԳԱՆՔ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄինչ կառավարության երեկվա նիստը սկսվելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախորդ՝ Կապանում տեղի ունեցած նիստի որոշումներին, համաձայն որոնց, շուրջ 180 մլրդ դրամի (ռուսական վարկի) ֆինանսական միջոցների ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼՈՒ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԱԾ-ն զբաղվելու է ավարտական եւ միասնական պետական քննությունների ընթացքում արձանագրված խախտումների ուսումնասիրությամբ: ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի խոսքերով, քննությունների ընթացքում հայտնաբերվել ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ.«ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵՆՔ ԴԵՌԵՎՍ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՄՅՈՒՍ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԵՐԴՎԵՆՔ ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՈԼՈՐ ԻՂՁԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ»
Ն.Մ. 4
Թերեւս երեկվա տերպետրոսյանական հանրահավաքում հատկանշական էր այն, որ ժողովրդի մոտ ավելի շատ ոգեւորություն էր առաջանում այն ժամանակ, երբ Մատենադարանի հարթակից ելույթ էին ունենում ազատ արձակված բանտարկյալները: ...«ԻՆՁ ՈՐ ՄՆԱ, ՊԱՏ ԿՇԱՐԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆԻՆ»
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱմառային ներքաղաքական անցուդարձը քննարկելու համար լրագրողներին հանդիպեց ռեժիսոր, «Գոյ» թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանը: Այս անգամ նա ներկայացավ որպես ղարաբաղյան շարժման շարքային հիմնադիր: Խոսակցությունը ...ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Արդեն երկու տարի, ճիշտ էն ժամանակից ի վեր, երբ Ազգային ժողովի ընտրություններն ավարտվեցին (որին ես մասնակցում էի երկու տարի առաջ), այ դրանից հետո ծայր առան էս խժդժությունները, ուղղակի նենգադավ արշավը` ...ԺԻՐԱՅՐ ԹՈՒՖԵՆԿՉՅԱՆԸ՝ ՀԲԸՄ-Ի ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ
Հ. Ծ.
ՀԲԸՄ-ի տնօրենների կենտրոնական խորհուրդը վերջերս Ժիրայր Թուֆենկչյանին նշանակել է ՀԲԸՄ-ի լիբանանյան շրջանային հանձնաժողովի ատենապետ, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Թուֆենկչյանը փոխարինելու ...ԱՇՏԱՐԱԿԻՑ ՈՉ ՀԵՌՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Ն. Պ.Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ գործող հնագիտական արշավախումբը հերթական անգամ հնագիտական արժեքավոր հայտնագործություն է արել, այս անգամ «Ստորին Նավերում» ի հայտ է բերվել մի դամբարանաբլուր, որի բուն ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻ» ՎԻԵՆՆԱՅԻ ՋԱԶ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ան. Հ., ԳերմանիաՀունիսի 29-ին Վիեննայում մեկնարկել է ջազի 19-րդ փառատոնը՝ հայկական ազգային երաժշտության եւ կորեական հարվածայինների ռիթմով, իրազեկում է ավստրիական «Քլայնե ցայթունգը»՝ հունիսի 30-ի համարում: Վիեննայի Ռաթհաուսփլացում ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԳԵՂԱՆԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՎերջերս, Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպված գեղանկարիչ Խաչատուր Եսայանի 100-ամյակին կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել էին նաեւ անհատ անձանց հավաքածուներից կտավներ: ՀՀ մշակույթի նախարարությունն ...ԱՐՇԱԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԿԱՐԲԻ ԳՅՈՒՂԻ Վ. ԹԵՔԵՅԱՆ ԴՊՐՈՑ
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչության անդամ
Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան վարժարանի շրջանավարտների այս տարվա երկրորդ խումբը մայր հայրենիք այցելեց հունիսի 23-ից հուլիսի 5-ը:
Վարժարանի ուսուցչուհիներ օրիորդ Նանոր Մարգարյանի եւ տիկին Լուսինե Ասատրյանի ...ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գ. Մ.«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Հոբելյանական օր» գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել 2002 թվականից այստեղ իրականացվող «Տնային խնամք ծերերի համար» ծրագրի շահառու 25 այն գյումրեցի ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»`
Մ. Բ.Վիլյամ Սարոյանի եւ Մանուել Թոլեգյանի արվեստի մասին զրույցների շարունակությունը: Հայ ժողովրդի ճանապարհի ու ճակատագրի հակոբյանական մեկնաբանություններ, ազգային մտահոգությունների ինքնատիպ ընդհանրացումներ ...ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԳԲԵԿՈՆ ԲԱՐՁՐԱԳՈՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, հուլիսի 12-ին առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն է վիճարկելու Ժոզեֆ ...ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԼԵՎՈՆ ԲԱԲՈՒՋՅԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների՝ Լեւոն Բաբուջյանի եւ Սուրեն Պողոսյանի մրցավեճն էր: Հաղթելով մրցակցին, Լեւոն Բաբուջյանը 4,5 միավորով ...ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եվրոգավաթների մասնակից հայաստանյան չորս ակումբներից երեկ առաջինը մրցասպարեզ դուրս եկան «Բանանցն» ու «Միկան»: Վերջինիս հանդիպումը շվեդական «Հելսինգբորգի» հետ սկսվում էր Երեւանի ժամանակով 23.45-ին, ուստի ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 122-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցուցակում 9 հորիզոնականով առաջադիմել է եւ զբաղեցնում է 122-րդ տեղը: Հայ ֆուտբոլիստները ցուցակում տեղ են զբաղեցրել Արաբական Միացյալ Էմիրությունների, ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջի հաղորդագրության, ...
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ»

ՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
ԱՇՏԱՐԱԿԻՑ ՈՉ ՀԵՌՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Ն. Պ.
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

