
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ՝ ԴՈԿՏ. ՉԱՌՆԻՆ ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Դոկտ. Չառնին միջազգային հեղինակություն վայելող հեղինակություն է Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության ասպարեզում: Նա գործադիր տնօրենն է Երուսաղեմում գործող Հոլոքոսթի եւ Ցեղասպանության ինստիտուտի, նախկին տնօրենը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, գլխավոր խմբագիրը Ցեղասպանության հանրագիտարանի եւ հեղինակ՝ մի շարք գրական աշխատությունների: Դոկտ. Չառնիի երկար զեկուցումը վերնագրված էր «Հայոց ցեղասպանության ժխտումներին հակադարձելը ոչ միայն արժանին մատուցելն է պատմությանը, այլեւ քաղաքական վճռական դիրքորոշում՝ դիմագրավելու ժամանակակից աշխարհի սպառնալիքներին»:
Դրանում հարգարժան պրոֆեսորը նախ նկարագրել էր Ստամբուլում երկու տարի առաջ կայացած Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսը, որին ներկա էր գտնվել եւ եզրակացրել, որ «բանավեճն ընդհանուր առմամբ կոշտ ու անդրդվելի ժխտողականությամբ էր լցված»: Հայտարարությունների ծանրակշիռ մեծամասնությունը «թուրքական ժխտողական քարոզչության միակողմանիորեն վերաձեւավորված տարբերակներն էին, մտածելակերպի մի հիմնական թերություն, որտեղ համաշխարհային մշակույթի մաս կազմող՝ Հայոց ցեղասպանության մասին հսկայական վավերագրություններից եւ ապացույցներից ոչ մեկը չէր նշված, ակնարկված կամ նույնիսկ որեւէ ձեւով ընդունված: Մի մեծ մաս էլ զգացմունքային քննադատություններ էին եւ ոչ թե գիտական լուրջ ներդրումներ»:
Չառնին Ստամբուլի կոնֆերանսի մասնակիցներից առանձնացրել էր իր գործընկերոջ՝ պրոֆ. Յաիր Օրոնին, ով «հստակ եւ արտահայտիչ ձայնով ասել էր, որ կասկած չէր կարող լինել, որ հայերը ցեղասպանության են ենթարկվել թուրքերի ձեռքերում»:
Լոնդոնյան զեկույցում Չառնին նաեւ քննարկել էր «Իսրայելի պետության, բայց ոչ իսրայելցիների թերացումը՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը» եւ արտահայտել իր «խորին ափսոսանքը եւ ամոթի զգացումը» այն հարցում, որ Իսրայելը (որտեղ ապրում է) եւ Միացյալ Նահանգները (որտեղ ծնվել է) «լրջորեն թերացել են հայ ժողովրդի հանդեպ իրենց բարոյական պատասխանատվության մեջ»: Նա «հատկապես վիրավորվել եւ բարկացել է, քանի որ հրեա ժողովուրդը նույնպես ճաշակել է մի մեծ ցեղասպանության զոհը դառնալու ամենաահավոր սարսափները, հետեւապես առավել եւս ձեր (հայերի- Հ. Ծ.) կողքին պետք է լինենք որպես խորապես պարտավորված դաշնակիցներ՝ Հայոց ցեղասպանության փաստը պահպանելու եւ հիշատակելու բոլոր ոլորտներում»:
Դոկտ. Չառնին հաղորդել էր «այն ուրախ լուրը, որ Հայոց ցեղասպանության հիշատակի ճանաչման եւ անկեղծ հարգանք պահանջելու պայքարը հաղթական ավարտ էր ունեցել իսրայելական կենցաղի առօրյա մակարդակներում»: Նա մանրամասն բացատրել է, որ «տարվա ընթացքում մեր կենցաղում հիմնարար հայտարարություններ են լինում Հայոց ցեղասպանության մասին, ներառյալ ամբողջական գրական պատմվածքներ եւ հարցազրույցներ մեր բոլոր գլխավոր թերթերում եւ հեռուստատեսությունում: Այս տարվա ապրիլի 24-ին, օրինակ, հեռուստատեսային լրատվական ամսագրերից «Ռոիմ Օլամում» (տեսնելով, ընկալելով աշխարհը) տպավորիչ անդրադարձ կար, Երուսաղեմի եբրայական համալսարանում տարեկան սեմինարներ են անցկացվում: Այս տարվա սեմինարին որպես գլխավոր բանախոս հրավիրված էր պրոֆ. Ջեյմս Ռասելը Հարվարդի համալսարանից: Անցյալ տարի ես էի բանախոսը եւ ինձ հետ էր Քնեսեթի ազդեցիկ անդամներից մեկը, ով ամբողջովին իրազեկված է ցեղասպանության հարցում եւ հստակ գիտակցում է, որ սխալ է Իսրայելի կողմից դրա չճանաչելը: Ավելացնեմ, որ հայկական համայնքն ամեն տարի հիշատակում է ցեղասպանության տարելիցը եւ դրանցից մեկում անցյալի երկու նախարարները հայտարարեցին, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Մենք նաեւ կարճ ժամանակում ունեցանք ներկայիս կառավարության 2 նախարարներ, որոնք պաշտոնապես ճանաչեցին ցեղասպանությունը եւ չնայած կառավարությունը հերքեց հայտարարությունները, ասելով, որ անձնական կարծիք են հայտնում եւ ոչ թե երկրի անունից են հանդես գալիս, այդուհանդերձ այդ հայտարարությունները Իսրայելի պետության կողմից չեն կարող չնշվել: Ես կավելացնեի, որ ե՛ւ փողոցում քայլող հասարակ իսրայելցին, ե՛ւ Հոլոքոսթի հարցով մասնագիտացած գիտնականները, ինչպես պրոֆ. Եհուդա Բաուերը՝ Յադ Վաշեմում գուցե ամենահեղինակավորը, հիմնականում կարեկից են եւ պատրաստ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին: Մի քանի տարի առաջ մենք չորս հոգով, պրոֆեսորներ Բաուերը, Օրոնը, նախկին նախարարներից մեկը՝ Յոսի Սարիդը, եւ ես այցելեցինք Երեւան եւ ծաղկեպսակ դրեցինք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում»:
Ինչպես անցյալում շատ անգամներ, դոկտ. Չառնին այս անգամ էլ ափսոսանք հայտնեց, որ «դժբախտաբար եւ ամոթալիորեն կառավարության գործնական քաղաքականություն վարելու գործոնը դեռեւս ստիպում է, որ պաշտոնական Իսրայելը համագործակցի Թուրքիայի հետ Հայոց ցեղասպանությունը ժխտելու գործում: Անգամ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու ջատագով, ներկայիս Իսրայելի նախագահ, այդ ժամանակ Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսը երկու անգամ ամեն ջանք գործադրեց անպատվելու Հայոց ցեղասպանության պատմությունն ու հիշողությունը»:
2001 թվին՝ Պերեսին ուղղած մի սուր նամակում Չառնին գրել էր. «Դուք բարոյական սահմանն այնքան եք անցել, որ ոչ մի հրեա իրեն թույլ չէր տա անցնել: Որպես հրեա եւ իսրայելցի, ես ամաչում եմ, որ դուք մտել եք Հայոց ցեղասպանության իրական փաստը հերքողների շարքը: Դա համազոր է Հոլոքոսթը ժխտելուն»:
Ի պատասխան 2002-ին Շիմոն Պերեսի արած մի երկրորդ՝ «առավել վիրավորական» հերքումի, դոկտ. Չառնին ուղարկել էր «Կալիֆոռնիա կուրիեր» թերթում տպագրված իմ մի հոդվածը հետեւյալ մակագրությամբ. «Ձեր ուշադրությանն եմ հանձնում ամերիկահայ առաջավոր թերթերից մեկի առաջնորդողը, որտեղ պահանջվում է Հայաստանից արտաքսել Իսրայելի դեսպանին: Ավելացնեմ, որ առաջնորդողի հեղինակը Մ. Նահանգներում «Միացյալ հայկական հիմնադրամի» (մեր «Միացյալ հրեական կոչի» համազորը) ղեկավարն է եւ երկար տարիներ եղել է Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի պատվիրակ»:
Դոկտ. Չառնին եզրափակել է իր լոնդոնյան զեկույցը, ասելով. «Ուրախ եմ շեշտելու, որ (Իսրայելի) ժողովուրդն ու մշակույթը (կենցաղը) լիովին ճանաչում են ու հարգում (Հայոց) ցեղասպանությունը եւ գիտակցում, թե ինչպես լուրջ եւ կարեւոր է դա մեզ ու ամբողջ աշխարհի համար»: Նա հույս է հայտնել, որ «մի օր մեզ կհաջողվի փոխել Իսրայելի կառավարության պաշտոնական դիրքորոշումը»:
- Թարգմ. Հ. Ծ.
ՔԻԼԼԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆՉեմ ուզում գրել Զարուհու մասին -, շատ գրեցին - ոչ էլ Նիկոլի -, դեռ շատ կգրեն: Իսկապես չափազանցն է հայի չափը եւ անհամեմատը` համեմատության եզրը: Դրանից առաջին հերթին օգտվում են կեղծ հերոսները` գրավելով ...ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԵՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Հյուսիս-հարավ» երկաթուղու եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհի նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Երեւանում: Հայեցակարգը մշակել է գերմանա-ավստրիական iLF խորհրդատվական ընկերությունը՝ ...Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հ. Հ.«Ծախե՞լ է արդյոք Ռուսաստանը Ղարաբաղը ադրբեջանական գազի դիմաց» հարցի պատասխանը տարբեր կերպ են մեկնաբանում ադրբեջանական ԶԼՄ-ները: Հարցի պատասխանը ո՛չ Բաքվում, ո՛չ էլ Երեւանում միանշանակ չէ: Ադրբեջանական ...«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԴԵՐՆ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
Թուրքիան եւ Ռուսաստանը ամենաակտիվ դերն են խաղում Հարավային Կովկասում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Վեստին», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱ՞Ն
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵրբ լրագրողները Վլադիմիր Պուտինին նրա նախագահական ժամկետի ավարտին հարցրին, թե ի՞նչը նրան չհաջողվեց իրագործել այդ տարիներին, նա միանշանակ պատասխանեց՝ կոռուպցիայի հաղթահարումը: Դմիտրի Մեդվեդեւը, գալով իշխանության ...ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ՝ ԴՈԿՏ. ՉԱՌՆԻՆ ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Թարգմ. Հ. Ծ.Դոկտ. Չառնին միջազգային հեղինակություն վայելող հեղինակություն է Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության ասպարեզում: Նա գործադիր տնօրենն է Երուսաղեմում գործող Հոլոքոսթի եւ Ցեղասպանության ինստիտուտի, նախկին տնօրենը ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԲԱՑԻԿ Է ԹՈՂԱՐԿԵԼ
Ն. Պ.«Եթե որեւէ հայ ձեզնից օգնություն կխնդրի, չվերաբերվեք նրան իբրեւ մուրացիկի, այլ հարգալից կերպով ու ներողամտություն հայցելով ձեռք մեկնեք նրան, քանզի չի կարելի ուրանալ ամենքիս վրա ծանրացած պատասխանատվությունը»: ...«ՎԱՏ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՍՆԵԼ ԼԱՎ ՆՊԱՏԱԿԻ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1
Մի քանի ամիս առաջ տված խոստման համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում երեկ հյուրընկալել էր տարվա ընթացքում փայլուն գիտելիքներով աչքի ընկած, տարբեր օլիմպիադաներում հաղթած եւ մրցանակների ...«ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԳԱՆՔ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄինչ կառավարության երեկվա նիստը սկսվելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախորդ՝ Կապանում տեղի ունեցած նիստի որոշումներին, համաձայն որոնց, շուրջ 180 մլրդ դրամի (ռուսական վարկի) ֆինանսական միջոցների ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼՈՒ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԱԾ-ն զբաղվելու է ավարտական եւ միասնական պետական քննությունների ընթացքում արձանագրված խախտումների ուսումնասիրությամբ: ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի խոսքերով, քննությունների ընթացքում հայտնաբերվել ...Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ.«ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵՆՔ ԴԵՌԵՎՍ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԵՐ ՄՅՈՒՍ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԵՐԴՎԵՆՔ ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՈԼՈՐ ԻՂՁԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ»
Ն.Մ. 4
Թերեւս երեկվա տերպետրոսյանական հանրահավաքում հատկանշական էր այն, որ ժողովրդի մոտ ավելի շատ ոգեւորություն էր առաջանում այն ժամանակ, երբ Մատենադարանի հարթակից ելույթ էին ունենում ազատ արձակված բանտարկյալները: ...«ԻՆՁ ՈՐ ՄՆԱ, ՊԱՏ ԿՇԱՐԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆԻՆ»
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԱմառային ներքաղաքական անցուդարձը քննարկելու համար լրագրողներին հանդիպեց ռեժիսոր, «Գոյ» թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանը: Այս անգամ նա ներկայացավ որպես ղարաբաղյան շարժման շարքային հիմնադիր: Խոսակցությունը ...ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
- Արդեն երկու տարի, ճիշտ էն ժամանակից ի վեր, երբ Ազգային ժողովի ընտրություններն ավարտվեցին (որին ես մասնակցում էի երկու տարի առաջ), այ դրանից հետո ծայր առան էս խժդժությունները, ուղղակի նենգադավ արշավը` ...ԺԻՐԱՅՐ ԹՈՒՖԵՆԿՉՅԱՆԸ՝ ՀԲԸՄ-Ի ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ
Հ. Ծ.
ՀԲԸՄ-ի տնօրենների կենտրոնական խորհուրդը վերջերս Ժիրայր Թուֆենկչյանին նշանակել է ՀԲԸՄ-ի լիբանանյան շրջանային հանձնաժողովի ատենապետ, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Թուֆենկչյանը փոխարինելու ...ԱՇՏԱՐԱԿԻՑ ՈՉ ՀԵՌՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Ն. Պ.Հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ գործող հնագիտական արշավախումբը հերթական անգամ հնագիտական արժեքավոր հայտնագործություն է արել, այս անգամ «Ստորին Նավերում» ի հայտ է բերվել մի դամբարանաբլուր, որի բուն ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻ» ՎԻԵՆՆԱՅԻ ՋԱԶ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ան. Հ., ԳերմանիաՀունիսի 29-ին Վիեննայում մեկնարկել է ջազի 19-րդ փառատոնը՝ հայկական ազգային երաժշտության եւ կորեական հարվածայինների ռիթմով, իրազեկում է ավստրիական «Քլայնե ցայթունգը»՝ հունիսի 30-ի համարում: Վիեննայի Ռաթհաուսփլացում ...ԳՏՆՎԵԼ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԳԵՂԱՆԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՎերջերս, Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպված գեղանկարիչ Խաչատուր Եսայանի 100-ամյակին կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել էին նաեւ անհատ անձանց հավաքածուներից կտավներ: ՀՀ մշակույթի նախարարությունն ...ԱՐՇԱԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԿԱՐԲԻ ԳՅՈՒՂԻ Վ. ԹԵՔԵՅԱՆ ԴՊՐՈՑ
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Հայաստանի Թեքեյան մշակութային միության վարչության անդամ
Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան վարժարանի շրջանավարտների այս տարվա երկրորդ խումբը մայր հայրենիք այցելեց հունիսի 23-ից հուլիսի 5-ը:
Վարժարանի ուսուցչուհիներ օրիորդ Նանոր Մարգարյանի եւ տիկին Լուսինե Ասատրյանի ...ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գ. Մ.«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Հոբելյանական օր» գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել 2002 թվականից այստեղ իրականացվող «Տնային խնամք ծերերի համար» ծրագրի շահառու 25 այն գյումրեցի ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»`
Մ. Բ.Վիլյամ Սարոյանի եւ Մանուել Թոլեգյանի արվեստի մասին զրույցների շարունակությունը: Հայ ժողովրդի ճանապարհի ու ճակատագրի հակոբյանական մեկնաբանություններ, ազգային մտահոգությունների ինքնատիպ ընդհանրացումներ ...ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԳԲԵԿՈՆ ԲԱՐՁՐԱԳՈՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես հայտնի է, հուլիսի 12-ին առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն է վիճարկելու Ժոզեֆ ...ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԼԵՎՈՆ ԲԱԲՈՒՋՅԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների՝ Լեւոն Բաբուջյանի եւ Սուրեն Պողոսյանի մրցավեճն էր: Հաղթելով մրցակցին, Լեւոն Բաբուջյանը 4,5 միավորով ...ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եվրոգավաթների մասնակից հայաստանյան չորս ակումբներից երեկ առաջինը մրցասպարեզ դուրս եկան «Բանանցն» ու «Միկան»: Վերջինիս հանդիպումը շվեդական «Հելսինգբորգի» հետ սկսվում էր Երեւանի ժամանակով 23.45-ին, ուստի ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 122-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցուցակում 9 հորիզոնականով առաջադիմել է եւ զբաղեցնում է 122-րդ տեղը: Հայ ֆուտբոլիստները ցուցակում տեղ են զբաղեցրել Արաբական Միացյալ Էմիրությունների, ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության կայքէջի հաղորդագրության, ...
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ»

ՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
ԱՇՏԱՐԱԿԻՑ ՈՉ ՀԵՌՈՒ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Ն. Պ.
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

