
ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ»
- Եվրոգավաթների մասնակից հայաստանյան 4 ակումբներից այսօր առաջինը մրցասպարեզ են դուրս գալիս «Բանանցն» ու «Միկան»: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Բոսնիա Հերցեգովինայի «Շիրոկի Բրիեգին»: Խաղը կսկսվի ժամը 20-ին: Իսկ ուշ երեկոյան «Միկան» կհյուրընկալվի շվեդական «Հելսինգբորգին»:

1948-ին հիմնադրված Շիրոկի Բրիեգ քաղաքի համանուն թիմը Հարավսլավիայի փլուզումից հետո Բոսնիա Հերցեգովինայի առաջնության առաջատար ակումբներից մեկն է դարձել: Թիմը 6 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, ընդ որում 1994-1998-ին՝ անընդմեջ: Անցած մրցաշրջանում «Շիրոկի Բրիեգը» դարձել է արծաթե մրցանակակիր: Քաղաքի բնակչության մեծամասնությունը խորվաթներ են, ուստի պատահական չէ, որ թիմի կազմում էլ նրանք մեծ թիվ են կազմում (9 հոգի): Թիմում հանդես են գալիս նաեւ բրազիլացի, արգենտինացի եւ ավստրիացի ֆուտբոլիստներ:
2002-ից «Շիրոկի Բրիեգը» Բոսնիա Հերցեգովինան է ներկայացնում եվրոգավաթներում, որտեղ առանձնակի հաջողության չի հասել: Անցկացրած 24 խաղերից 11-ում թիմը հաղթել է, երկու խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 11 պարտություն: Անցած տարի «Շիրոկի Բրիեգին» հաջողվեց հաղթահարել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի արգելքը՝ առավելության հասնելով ալբանական «Պարտիզանի» նկատմամբ (0-0, 3-1): Իսկ ահա հաջորդ փուլում թիմը զիջեց թուրքական «Բեշիքթաշին» (1-2, 0-4):
«Բանանցի» համար հերթական մեկնարկը 7-րդն է եվրոգավաթներում: 2003-ից թիմն անփոփոխ հանդես է եկել ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարերում: Եվրոգավաթներում թիմի նորամուտը կայացել է 2003-ի օգոստոսի 14-ին՝ Ռոտերդամում, որտեղ Թել Ավիվի «Հապոելի» հետ մրցավեճն ավարտել է ոչ-ոքի (1-1): «Բանանցի» գոլերի հաշիվը բացել է Արշակ Ամիրյանը: Երեւանում կայացած պատասխան խաղում Հովհաննես Զանազանյանի սաները մրցակցին զիջեցին 1-2 հաշվով եւ դուրս մնացին հետագա պայքարից:
«Բանանցին» առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը: Դա 2005-ի ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում էր, երբ առաջին խաղում, Երեւանում 2-3 հաշվով զիջելով Թբիլիսիի «Լոկոմոտիվին», «Բանանցը» հյուրընկալվելիս ռեւանշի հասավ (2-0) եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Սակայն 2-րդ փուլում թիմի ճանապարհը փակեց «Դնեպրը»՝ հաղթելով երկու խաղերում էլ (4-2, 4-0): Ընդ որում, երեւանյան խաղում առաջին խաղակեսից հետո Արամ Հակոբյանի խփած 2 գոլերի շնորհիվ «Բանանցը» շահում էր հանդիպումը:
Այսօր «Բանանցը» եվրոգավաթներում 15-րդ հանդիպումը կանցկացնի: Թիմը տոնել է ընդամենը երկու հաղթանակ, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 10 պարտություն: Խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունն է 11-35: «Բանանցի» ռմբարկուն Արամ Հակոբյանն է, որը խփել է 4 գնդակ: Ներկա կազմի ֆուտբոլիստներից եվրոգավաթների մասնակցության զգալի փորձ ունեն Համլետ Մխիթարյանը (16 խաղ), Արթուր Ոսկանյանը (10) եւ Սամվել Մելքոնյանը (9):
Ինչ խոսք, «Բանանցին» այսօր դժվարին փորձություն է սպասում: Եվրոգավաթների շեմին թիմի կազմը որոշ համալրում է ստացել, բայց դժվար է ասել, թե դա ինչ արդյունքի կհանգեցնի: Ամեն դեպքում, «Բանանցը» պետք է ձգտի սեփական հարկի տակ հաջող հանդես գալ:
«Միկան» հունիսի 30-ին Երեւան-Մոսկվա-Հանգելհոլմ չվերթով մեկնել էր մրցավայր: «Միկային» եւս ծանր փորձություն է սպասում: «Հելսինգբորգը» Շվեդիայի հնագույն ակումբներից է, հիմնադրվել է 1907-ի հունիսի 2-ին: 1917-ից մասնակցում է Շվեդիայի բարձրագույն խմբի առաջնություններին: Թիմը 6 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը (վերջին անգամ՝ 1999-ին), 7 անգամ արժանացել է արծաթե, 9 անգամ՝ բրոնզե մեդալների: «Հելսինգբորգում» է ներկայումս հանդես գալիս շվեդական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ 37-ամյա հարձակվող Հենրիկ Լարսոնը: Թիմում հանդես են գալիս նաեւ մի խումբ լեգեոնականներ:
Շվեդիայի առաջնությունն էլ Հայաստանի պես անցկացվում է գարուն-աշուն մրցակարգով: Առաջնությունում մոտ մեկ ամիս դադար էր հայտարարված, որը կվերսկսվի այսօր: Անցկացրած 12 խաղից հետո «Հելսինգբորգը» 22 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Եվրոգավաթներին թիմը մասնակցում է 1996-ից: Առավել հաջող թիմը հանդես է եկել 2000/01-ի չեմպիոնների լիգայում՝ ընդգրկվելով խմբային մրցաշարում: 2007/08-ի ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում էլ «Հելսինգբորգը» բավական հաջող է հանդես եկել՝ հասնելով մինչեւ 1/16 եզրափակիչ, որտեղ զիջել է հոլանդական «Էյնդհովենին» (0-2, 1-2):
«Հելսինգբորգի» համեմատ «Միկայի» ցուցանիշները եվրոգավաթներում բավական համեստ են: Թիմի նորամուտը եվրոպական մրցասպարեզում կայացել է 2000-ի օգոստոսի 10-ին, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Այդ օրը Բուխարեստում «Միկան» 0-3 հաշվով զիջեց «Ռապիդին»: Երկու շաբաթ անց Գյումրիում կայացած պատասխան խաղում «Միկան» տոնեց անդրանիկ հաղթանակը շնորհիվ Սամվել Նիկոլյանի խփած միակ գոլի: «Միկային» էլ առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Դա 2007-ի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում էր: Առաջին խաղում հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջելով հունգարական ՄՏԿ-ին, «Միկան» սեփական հարկի տակ Արտյոմ Ադամյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց եւ մտավ հաջորդ փուլ: «Միկան» բոլոր հնարավորություններն ուներ հաղթահարելու նաեւ Սլովակիայի «Արտմեդիայի» արգելքը: Սակայն ունենալով մեծ առավելություն, «Միկան» սեփական հարկի տակ հաղթեց միայն 2-1 հաշվով, իսկ ահա հյուրընկալվելիս մրցակցին զիջեց 2 գնդակի տարբերությամբ (0-2) եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Անցյալ տարի էլ թիմը ձեռքից բաց թողեց Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի արգելքը հաղթահարելու հիանալի հնարավորությունը: Մոլդովայի «Տիրասպոլի» հետ սեփական հարկի տակ անցկացրած խաղում «Միկան» առաջին խաղակեսը շահում էր 2-0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո մոլդովացիները փրկեցին խաղը՝ 2 գոլ խփելով: Իսկ հյուրընկալվելիս դարպասները մնացին անառիկ եւ ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գոլերի «Տիրասպոլը» մտավ հաջորդ փուլ:
«Միկան» 8-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս: Անցկացրած 16 խաղում «Միկան» տոնել է 2 հաղթանակ, 4-ն ավարտել է ոչ-ոքի, 9-ում պարտվել է: Գնդակների տարբերությունն է 10-27: Եվրոգավաթներում «Միկայի» ռմբարկուն Արմեն Շահգելդյանն է, որը 2 գոլ է խփել:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ»
18ՆԻԿՈՍԻԱ, 1 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփումների համար Կիպրոսում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Թուրքիան տարածաշրջանային գերուժ դառնալու պատճառով ԱՄՆ-ը չի կարող ճնշում ...ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Ն. Մ.
«Կարելի է ասել, որ փառապանծ ընտրություններ էին, մասնակցություն ցուցաբերեց ընտրելու իրավունք ունեցողների 85 տոկոսը: 40 միլիոն քվե քվեատուփերում հայտնվեց, եւ չնայած այն բոլոր ջանքերին, որ Արեւմուտքը, ի ...«ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԱՎ ԻՐԱՆՈՒՄ, ԴԱՍԱԿԱՆ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁ ԷՐ»
Ն. Մ.Իրանական վերջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի՝ նաեւ Հայաստանի համար: Երեկ «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ...ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԽՈՒԹԵՐՈՒՄ» ԲՈԼՈՐԸ ՀՐԱՇԱԼԻ ՆԱՎԱՐԿՈՒՄ ԵՆ
Ա. Հ.
Այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններից որեւէ մակարդակում գրեթե չեն խոսում կամ չեն կարողանում, կամ էլ չի ստացվում, ապացույցների կարիք չունի: «Ազգը» քանիցս անդրադարձել է այն խնդրին, ...ՆԱՏՕ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼԵԶՈՒՆ ԳՏԱՆ, ԱՆՏԵՐ ՄՆԱՑ ՎՐԱՍՏԱ՞ՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 5Այն, ինչ տեղի ունեցավ միջերկրածովյան Կորֆու կղզում, թեեւ կապ չուներ Վրաստանի հետ, սակայն վերջնականապես կողմնակիորեն արձանագրեց Միխեիլ Սաակաշվիլու նախագահական կյանքի տխուր իրադարձությունը՝ նա իր երկրի ...ԱԲԽԱԶԱԿԱՆ ՈՒ ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ` ԱՌԱՆՑ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴեռեւս այս տարվա փետրվարի 12-ին ԵԱՀԿ անդամ երկրները պայմանավորվեցին մինչեւ հունիսի 30-ը Հարավային Օսիայի մերձակա շրջաններում թողնել ԵԱՀԿ 20 ոչ զինյալ դիտորդների: Դեռեւս 2008 թ. օգոստոսյան` հարավօսական ...ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ՞Ց
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏասը տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործը պահվում է «Երկիր» միության ուշադրության կենտրոնում ու կարեւորվում որպես Ջավախքի հիմնական խնդիրներն արտացոլող հարց: Ապրիլի 7-ին ...ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՄԱՐԳԱՆԵՑ ՔԱՂԱՔՈՒՄ
Ըստ Panarmenian.net-ի, Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը: Ոստիկանները ձերբակալել են Մարգանեցում միլիցիոների սպանության համար կասկածվող անձին, այդ սպանությունն ...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ներկայացավ դատախազություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հարցին, թե ինչ է իրեն սպասում, նա պատասխանեց. «Հետո ինձ կձերբակալեն, հետո ...ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ ՈՐՈՆՈՂ ԱԶԳ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Երեկ «Հայելի» ակումբում «Ազգի» առաջարկը` Զարուհի Փոստանջյանի թեման փակելու, այդ մասին այլեւս չխոսելու եւ կարեւոր քաղաքական խնդիրներով զբաղվելու վերաբերյալ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ ...ԿԿԱԶՄՎԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Գ. Մ., ՇիրակԳյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» փոքր դրամաշնորհային ...ՎԶԵԲ-Ը 5,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՏՐԱՄԱԴՐԵՑ «ԷԼԻՏ ԳՐՈՒՊԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ հայկական «Էլիտ գրուպ» ընկերությանը տրամադրեց 5,5 մլն դոլար վարկ եւ 130 հազար եվրոյի դրամաշնորհ` էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները ...ԿԱՐԿՈՒՏՆ ՈՒ ՈՒԺԳԻՆ ՔԱՄԻՆ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՊԱՏՃԱՌԵԼ ՇԻՐԱԿՈՒՄ
Գ. Մ.Հունիսի 29-ի լույս 30-ի կեսգիշերին տեղացած կարկուտը եւ ուժեղ քամին մեծ վնասներ են պատճառել Շիրակի մարզի մի շարք համայնքների հողատարածություններին ու բնակելի շինություններին: Մարզի, մասնավորապես, Ազատան, ...«ԵՐԳ ՀԱՄՇԵՆԱԿԱՆ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ
Օրերս առաջին անգամ Հայաստանում «Զանգակ-97» հրատարակչությունում լույս տեսավ համշենահայ բանաստեղծ Կրիկոր Մազլումյանի «Երգ համշենական» բանաստեղծությունների երկլեզու գրքույկը (հայերեն, ռուսերեն): Մարդն ինչ ...ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԺՈՂՈՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՏԱՐԵԿԱՆ ՀՈՒՆՁՔԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Սբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տարեվերջյան հանդիսությունը երեկ սակավաժպիտ էր, քանի որ նախորդը օրը ճեմարականները հողին էին հանձնել մեր եկեղեցու բարի հովվին` ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եվրոգավաթների մասնակից հայաստանյան 4 ակումբներից այսօր առաջինը մրցասպարեզ են դուրս գալիս «Բանանցն» ու «Միկան»: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի ...ԱՍՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 4 տուրից հետո երկիշխանություն է: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանն ու Սուրեն Պողոսյանը: Բաբուջյանը սեւերով ...ԱԲՐԱՀԱՄԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԵՆԱՄԱՐՏԵԼ ԼՈՐԵՆՑՈՅԻ ՀԵՏ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի ղեկավարությունը նամակով դիմել է Արթուր Աբրահամի պրոմոութերներին, որով խորհուրդ է տվել անմիջապես սկսել բանակցություններն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ Ջովանի Լորենցոյի ներկայացուցիչների ...ՄԵԼԻՔՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ, ԿԱՍՊԱՐՈՎԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸնթացիկ մրցաշրջանում «Ուլիսում» հանդես եկող Եղիշե Մելիքյանը ելույթները կշարունակի Լուգանսկի «Զարյայում»: Վերջինիս ղեկավարությունը հավանել էր նրա խաղը եւ պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին: Եղիշե Մելիքյանին ...
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ»

ՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

