
ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԺՈՂՈՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՏԱՐԵԿԱՆ ՀՈՒՆՁՔԸ
- Սբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տարեվերջյան հանդիսությունը երեկ սակավաժպիտ էր, քանի որ նախորդը օրը ճեմարականները հողին էին հանձնել մեր եկեղեցու բարի հովվին` Տ Ներսես արք. Պոզապալյանին, որն իր կյանքի զգալի մասը նվիրաբերել էր Գեւորգյան ճեմարանին` ժամանակին կատարելով նաեւ տեսուչի պարտականությունները:

«Իր կյանքի վերջին տարիներին արդեն հասել էր հարուստ գործունեության գագաթնակետին եւ կատարյալ հանգիստ էր վայելում: Շրջում էր Մայր աթոռի տարածքով հանդարտորեն, ջրում էր ծաղիկները, խոսում էր թռչունների հետ եւ կերակրում էր վանքի անտեր կատուներին: Աչքերի մեջ կյանքի հետ հաշտված մարդու ժպիտ կար: Հասունացած պտուղ էր Աստծո արքայության համար եւ մահվան բարի հրեշտակը քաղեց` տառապալից հիվանդության դառը հարվածներից կատարելապես մաքրագործելուց հետո», բացման խոսքում ասաց Գեւորգյան ճեմարանի տեսուչ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վեհարանի դահլիճը հագեցած էր տխրությամբ, երգչախումբն այս անգամ ելույթ չունեցավ, հնչեց միայն մեկ կատարում` «Էջմիածին ի Հօրէ»:
Գեւորգյան ճեմարանի այս տարվա 23 շրջանավարտներին ուղղված տեսուչի խոսքը լի էր ազնիվ եւ իմաստուն շեշտադրումներով, որոնք, անկասկած, անմոռանալի պիտի լինեն յուրաքանչյուր ուսանողի կյանքում. «Այլեւս ճեմարանի պահպանիչ թեւերի մեջ չեք, իրական կյանքը սպասում է ձեզ իր ամբողջ դաժանությամբ եւ աղվորությամբ. անձրեւներ եւ արեւներ, ձախողանք եւ հաջողանք, արցունք եւ ժպիտ: Երբեք կյանքը ձեր փափագածը չպիտի տա լիովին, դուք էլ երբեք կատարելապես գոհ չեք մնալու եկեղեցական ասպարեզից: Իրականության մեջ մարդ էակը միշտ դժգոհ է եւ իր կորցրած դրախտն է փնտրում արտաքին աշխարհում: Նայեցեք ձեր շուրջը, ժողովրդի բոլոր խավերը տարբեր բաներից դժգոհ են: Ահա եկեղեցական ձեր կյանքում պիտի հանդիպեք այդ դժգոհության պահերին: Ինչպե՞ս պիտի պատասխանեք: Որովհետեւ ինչպես ճեմարանը կատարյալ չէր, ապագայում ձեր ծառայելիք եկեղեցիները, թեմերը, առաջնորդները, ծուխերը, հավատացյալ ժողովուրդը, ձեր ամսականը եւ գործընկերները կատարյալ չեն լինելու: Ի՞նչ պիտի անեք: Դժբախտաբար, ոմանք կընտրեն ամենադյուրին ճամփան` փախուստի, ծուլության, հուսալքության, անհատի եւ համակարգի դեմ անիրապաշտ ամբաստանությունների: Դժգոհությունը փակ դուռ է ձեր առջեւ, կարող եք դյուրությամբ հեռանալ, բայց եթե ջարդեք այդ դուռը, հետեւում թանկագին անձ է սպասում ձեզ, անտարակույս:
Իմաստուն առածն ասում է. «Մի բարկացիր, մի հայհոյիր խավարը, այլ փոքրիկ մոմ վառիր: Ներկա հայ իրականությունը լեցուն է խավար անկյուններով. աղանդավորների ոտնձգությունները, համատարած կրոնական տգիտությունը, աղքատությունը, բարոյալքությունը, ընտանիքի քայքայումը, ֆինանսների պակասը, սփյուռքյան այլասերումը եւ ճերմակ ջարդը: Մենք այս խավարի դեմ չենք ուզում հայհոյել, այլ ցանկանում ենք մոմ վառել: Ահա եւ ձեզ վառեցինք եւ ուղարկում ենք դեպի աշխարհ»:
Շրջանավարտներին ու դասախոսներին օրհնության խոսք ասաց նաեւ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, շրջանավարտներից յուրաքանչյուրին ընծայելով նրանց համար ամենաթանկագին նվերը` Սուրբ գիրքը: Շրջանավարտների անունից ելույթ ունեցավ Արթուր սարկավագ Սարգսյանը` Պարույր Սեւակի «Իր վերջն ունի ամեն հեքիաթ» բանաստեղծությունը որպես բնաբան ընտրելով:
Վազգենյան հոգեւոր դպրանոցի մեկամյա գործունեության մասին խոսեց տեսուչ տեր Գեւորգ աբեղա Սարոյանը, գոհունակություն հայտնելով ուսանողների գիտելիքների ընդհանուր մակարդակից` շնորհիվ դասախոսների ներդրած ջանքերի:
Գեւորգյան ճեմարանի առաջինից վեցերորդ կուրսի եկեղեցասեր, ուսումնատենչ եւ կարգապահ ուսանողներին քաջալերելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոսը ամեն կուրսից 3 հոգու հանձնեց «Լավագույն ուսանող» մրցանակը` ըստ ցուցաբերած արդյունքների հաջորդականության: Հաջորդ տարվանից մրցանակներ կստանան նաեւ Վազգենյան դպրանոցի սաները, հավանաբար նաեւ դասախոսները:
- ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ»
18ՆԻԿՈՍԻԱ, 1 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփումների համար Կիպրոսում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Թուրքիան տարածաշրջանային գերուժ դառնալու պատճառով ԱՄՆ-ը չի կարող ճնշում ...ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Ն. Մ.
«Կարելի է ասել, որ փառապանծ ընտրություններ էին, մասնակցություն ցուցաբերեց ընտրելու իրավունք ունեցողների 85 տոկոսը: 40 միլիոն քվե քվեատուփերում հայտնվեց, եւ չնայած այն բոլոր ջանքերին, որ Արեւմուտքը, ի ...«ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԱՎ ԻՐԱՆՈՒՄ, ԴԱՍԱԿԱՆ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁ ԷՐ»
Ն. Մ.Իրանական վերջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի՝ նաեւ Հայաստանի համար: Երեկ «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ...ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԽՈՒԹԵՐՈՒՄ» ԲՈԼՈՐԸ ՀՐԱՇԱԼԻ ՆԱՎԱՐԿՈՒՄ ԵՆ
Ա. Հ.
Այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններից որեւէ մակարդակում գրեթե չեն խոսում կամ չեն կարողանում, կամ էլ չի ստացվում, ապացույցների կարիք չունի: «Ազգը» քանիցս անդրադարձել է այն խնդրին, ...ՆԱՏՕ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼԵԶՈՒՆ ԳՏԱՆ, ԱՆՏԵՐ ՄՆԱՑ ՎՐԱՍՏԱ՞ՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 5Այն, ինչ տեղի ունեցավ միջերկրածովյան Կորֆու կղզում, թեեւ կապ չուներ Վրաստանի հետ, սակայն վերջնականապես կողմնակիորեն արձանագրեց Միխեիլ Սաակաշվիլու նախագահական կյանքի տխուր իրադարձությունը՝ նա իր երկրի ...ԱԲԽԱԶԱԿԱՆ ՈՒ ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ` ԱՌԱՆՑ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴեռեւս այս տարվա փետրվարի 12-ին ԵԱՀԿ անդամ երկրները պայմանավորվեցին մինչեւ հունիսի 30-ը Հարավային Օսիայի մերձակա շրջաններում թողնել ԵԱՀԿ 20 ոչ զինյալ դիտորդների: Դեռեւս 2008 թ. օգոստոսյան` հարավօսական ...ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ՞Ց
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏասը տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործը պահվում է «Երկիր» միության ուշադրության կենտրոնում ու կարեւորվում որպես Ջավախքի հիմնական խնդիրներն արտացոլող հարց: Ապրիլի 7-ին ...ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՄԱՐԳԱՆԵՑ ՔԱՂԱՔՈՒՄ
Ըստ Panarmenian.net-ի, Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը: Ոստիկանները ձերբակալել են Մարգանեցում միլիցիոների սպանության համար կասկածվող անձին, այդ սպանությունն ...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ներկայացավ դատախազություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հարցին, թե ինչ է իրեն սպասում, նա պատասխանեց. «Հետո ինձ կձերբակալեն, հետո ...ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ ՈՐՈՆՈՂ ԱԶԳ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Երեկ «Հայելի» ակումբում «Ազգի» առաջարկը` Զարուհի Փոստանջյանի թեման փակելու, այդ մասին այլեւս չխոսելու եւ կարեւոր քաղաքական խնդիրներով զբաղվելու վերաբերյալ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ ...ԿԿԱԶՄՎԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Գ. Մ., ՇիրակԳյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» փոքր դրամաշնորհային ...ՎԶԵԲ-Ը 5,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՏՐԱՄԱԴՐԵՑ «ԷԼԻՏ ԳՐՈՒՊԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ հայկական «Էլիտ գրուպ» ընկերությանը տրամադրեց 5,5 մլն դոլար վարկ եւ 130 հազար եվրոյի դրամաշնորհ` էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները ...ԿԱՐԿՈՒՏՆ ՈՒ ՈՒԺԳԻՆ ՔԱՄԻՆ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՊԱՏՃԱՌԵԼ ՇԻՐԱԿՈՒՄ
Գ. Մ.Հունիսի 29-ի լույս 30-ի կեսգիշերին տեղացած կարկուտը եւ ուժեղ քամին մեծ վնասներ են պատճառել Շիրակի մարզի մի շարք համայնքների հողատարածություններին ու բնակելի շինություններին: Մարզի, մասնավորապես, Ազատան, ...«ԵՐԳ ՀԱՄՇԵՆԱԿԱՆ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ
Օրերս առաջին անգամ Հայաստանում «Զանգակ-97» հրատարակչությունում լույս տեսավ համշենահայ բանաստեղծ Կրիկոր Մազլումյանի «Երգ համշենական» բանաստեղծությունների երկլեզու գրքույկը (հայերեն, ռուսերեն): Մարդն ինչ ...ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԺՈՂՈՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՏԱՐԵԿԱՆ ՀՈՒՆՁՔԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Սբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տարեվերջյան հանդիսությունը երեկ սակավաժպիտ էր, քանի որ նախորդը օրը ճեմարականները հողին էին հանձնել մեր եկեղեցու բարի հովվին` ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եվրոգավաթների մասնակից հայաստանյան 4 ակումբներից այսօր առաջինը մրցասպարեզ են դուրս գալիս «Բանանցն» ու «Միկան»: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի ...ԱՍՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 4 տուրից հետո երկիշխանություն է: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանն ու Սուրեն Պողոսյանը: Բաբուջյանը սեւերով ...ԱԲՐԱՀԱՄԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԵՆԱՄԱՐՏԵԼ ԼՈՐԵՆՑՈՅԻ ՀԵՏ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի ղեկավարությունը նամակով դիմել է Արթուր Աբրահամի պրոմոութերներին, որով խորհուրդ է տվել անմիջապես սկսել բանակցություններն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ Ջովանի Լորենցոյի ներկայացուցիչների ...ՄԵԼԻՔՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ, ԿԱՍՊԱՐՈՎԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸնթացիկ մրցաշրջանում «Ուլիսում» հանդես եկող Եղիշե Մելիքյանը ելույթները կշարունակի Լուգանսկի «Զարյայում»: Վերջինիս ղեկավարությունը հավանել էր նրա խաղը եւ պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին: Եղիշե Մելիքյանին ...
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ»

ՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

