
ԱԲԽԱԶԱԿԱՆ ՈՒ ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ` ԱՌԱՆՑ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
Դեռեւս այս տարվա փետրվարի 12-ին ԵԱՀԿ անդամ երկրները պայմանավորվեցին մինչեւ հունիսի 30-ը Հարավային Օսիայի մերձակա շրջաններում թողնել ԵԱՀԿ 20 ոչ զինյալ դիտորդների: Դեռեւս 2008 թ. օգոստոսյան` հարավօսական տարածքում պատերազմական գործողություններից հետո, արդեն օգոստոսի 19-ին ԵԱՀԿ-ն որոշում կայացրեց անհապաղ 20 դիտորդ տեղակայել հարավօսական տարածքին հարող հատվածներում նվազագույնը 6 ամսով, որ երկարաձգվեց հետագայում եւս 4 ամսով:
Մինչեւ օգոստոսյան պատերազմը Ցխինվալում էին գտնվում ԵԱՀԿ 8 դիտորդները, որոնք դիտարկում էին հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումն ու լքեցին Ցխինվալը ռազմական գործողությունները սկսելուն պես: 2008-ի օգոստոսի 19-ի ԵԱՀԿ որոշմամբ դիտորդները վերադարձան, բայց ոչ թե Ցխինվալ, այլ Հարավային Օսիային հարող տարածքներ` իրենց առաքելությունը իրականացնելու, քանի որ ռուսական կողմը թույլ չտվեց նրանց մտնել Ցխինվալ:
Հունիսի 30-ից ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հարավօսական սահմանին հարող տարածքներում դադարեցված է: 17 տարի առաջ ձեւավորված առաքելությունը, Հարավային Օսիայի հակամարտության կարգավորման նպատակով, դադարեցրեց իր գործունեությունը:
Ու թեեւ 2008-ի սեպտեմբերի 8-ին կնքված հրադադարի համաձայնագրով, ինչպես նաեւ մինչ այդ` օգոստոսի 12-ին Ֆրանսիայի առաջարկով ստորագրված 6-կետանոց համաձայնագրով նախատեսվում էր ԵԱՀԿ դիտորդների գործունեության շարունակություն Հարավային Օսիայի տարածքում, ԵԱՀԿ դիտորդների նոր մանդատի հարց էր բարձրացվում, որ սակայն իրականություն չդարձավ Ռուսաստանի դիմադրության պատճառով, որն արդեն դեկտեմբերին դարձավ վետո:
Ռուսաստանը ցանկանում էր մանդատում արտացոլել «նոր իրողությունները»` Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, ինչին բնականաբար դեմ էր Վրաստանը, ու ինչին չգնացին ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչները, դրա համար էլ օգտագործվեց վետոյի իրավունքը:
Ռուսաստանը ավելի ուշ` մինչեւ երկրորդ անգամ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման հարցի քննարկումը, առաջարկում էր ԵԱՀԿ-ին առանձին առաքելություններ ունենալ Թբիլիսիում եւ Ցխինվալում, այլապես, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերով, «դիտորդները քաղաքականացվում են ու հայտնվում փակուղային իրավիճակում»: Ռուսաստանը նաեւ պնդում էր ուժի չկիրառման համաձայնագրերի հասնել Թբիլիսի եւ Ցխինվալի ու Թբիլիսիի եւ Սուխումի միջեւ:
ԵԱՀԿ դիտարկման այս առաքելության դադարեցմամբ, տարբեր գնահատականներով, մեծանում է իրավիճակի անկայունացման հավանականությունը, ավելին, ռազմական գործողությունների վերսկսելու հեռանկարը եւս կարող է համարվել իրատեսական:
Այնուամենայնիվ, Ռուսաստանը դեռեւս այս տարվա մայիսին դեմ արտահայտվեց նաեւ ԵԱՀԿ-ում նախագահող Հունաստանի առաջարկությանը, որով ԵԱՀԿ դիտորդները, «լինելով չեզոք առաքելության ներկայացուցիչներ», կարող էին ազատ տեղաշարժվել Հարավային Օսիայի սահմանից դուրս եւ ներս:
Այդ առաջարկությամբ ԵԱՀԿ 22 դիտորդները պետք է տեղակայվեին վրացական Կարալեթի գյուղում, որ գտնվում է հարավօսական սահմանի մոտ, իսկ 8 դիտորդ իրենց առաքելությունը պիտի իրականացնեին արդեն Ցխինվալում` սահմանը ազատ հատելու իրավունքով: Ռուսական կողմը դեմ էր հենց այդ դիտորդների ազատ տեղաշարժվելուն, նաեւ, որ նրանք չեն լինի զինվորական դիտորդներ, գումարած առաջարկություն, որ դիտորդները սահմանը հատելու համար պետք է ունենային հարավօսական իշխանությունների թույլտվությունը:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի դիտորդները եւս մոտ երկու շաբաթ գտնվում են Վրաստանից դուրսբերման գործընթացում Աբխազիայի սահմանների երկու կողմում իրենց առաքելությունը 16 տարի կատարելուց հետո: Աբխազիայում ՄԱԿ-ի դիտարկման առաքելությունը կարող է իսկապես դադարեցվել, եթե երեք ամսվա ընթացքում որեւէ այլ բան չնախաձեռնվի:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը վետո դրեց Աբխազիայում, Կոդորի կիրճում եւ Թբիլիսիում գործող ՄԱԿ-ի առաքելության մանդատի ժամկետը երկարացնելու հարցով բանաձեւի նախագծի վրա: Եվ պատճառաբանությունը եւս նույնն էր, ինչ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը չերկարաձգելու պարագայում: Ռուսաստանի հիմնական դժգոհությունը ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման առումով էլ կապված էր «բանաձեւի նախագծում տարածաշրջանում ժամանակակից քաղաքական իրադրությունը հաշվի չառնելու հետ»:
Արեւմտյան երկրները բանաձեւի նախագծում կրկին ընդգծել էին Վրաստանի տարածքային ամբողջականության պահը եւ բանաձեւի նախագիծը դրել քվեարկության, ու քանի որ Ռուսաստանը առաջարկել էր հանել հղումները տարածքային ամբողջականությանը, ինչը չի արվել, օգտագործվեց Ռուսաստանի վետոյի իրավունքը: Վետոյի իրավունքի շնորհիվ բանաձեւը չի ընդունվել` դադարեցնելու պարտադրանքի առաջ կանգնեցնելով ՄԱԿ-ի առաքելությունը աբխազ-վրացական սահմանին:
Վրաց-աբխազական սահմանի դիտարկումը, ըստ էության, ՄԱԿ-ի առաքելության դադարեցումից հետո մնում է Ռուսաստանի եւ Վրաստանի ուսերին: Ռուսաստանը, արդեն իսկ ստորագրված երկկողմ համաձայնագրերով «կապահովի» իրավիճակի դիտարկումը աբխազական կողմից այն դեպքում, երբ վրացական կողմից ամենայն հավանականությամբ այդ գործը կիրականացնեն արեւմտյան երկրները:
Ներկա դրությամբ դեռեւս մնում են գործելու Եվրոմիության առաքելության չզինված 246 դիտորդները, որոնց, սակայն, հնարավորություն չի տրվում լինելու Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ»
18ՆԻԿՈՍԻԱ, 1 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շփումների համար Կիպրոսում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Թուրքիան տարածաշրջանային գերուժ դառնալու պատճառով ԱՄՆ-ը չի կարող ճնշում ...ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Ն. Մ.
«Կարելի է ասել, որ փառապանծ ընտրություններ էին, մասնակցություն ցուցաբերեց ընտրելու իրավունք ունեցողների 85 տոկոսը: 40 միլիոն քվե քվեատուփերում հայտնվեց, եւ չնայած այն բոլոր ջանքերին, որ Արեւմուտքը, ի ...«ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԱՎ ԻՐԱՆՈՒՄ, ԴԱՍԱԿԱՆ «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁ ԷՐ»
Ն. Մ.Իրանական վերջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի՝ նաեւ Հայաստանի համար: Երեկ «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ...ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԽՈՒԹԵՐՈՒՄ» ԲՈԼՈՐԸ ՀՐԱՇԱԼԻ ՆԱՎԱՐԿՈՒՄ ԵՆ
Ա. Հ.
Այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններից որեւէ մակարդակում գրեթե չեն խոսում կամ չեն կարողանում, կամ էլ չի ստացվում, ապացույցների կարիք չունի: «Ազգը» քանիցս անդրադարձել է այն խնդրին, ...ՆԱՏՕ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼԵԶՈՒՆ ԳՏԱՆ, ԱՆՏԵՐ ՄՆԱՑ ՎՐԱՍՏԱ՞ՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 5Այն, ինչ տեղի ունեցավ միջերկրածովյան Կորֆու կղզում, թեեւ կապ չուներ Վրաստանի հետ, սակայն վերջնականապես կողմնակիորեն արձանագրեց Միխեիլ Սաակաշվիլու նախագահական կյանքի տխուր իրադարձությունը՝ նա իր երկրի ...ԱԲԽԱԶԱԿԱՆ ՈՒ ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ` ԱՌԱՆՑ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴեռեւս այս տարվա փետրվարի 12-ին ԵԱՀԿ անդամ երկրները պայմանավորվեցին մինչեւ հունիսի 30-ը Հարավային Օսիայի մերձակա շրջաններում թողնել ԵԱՀԿ 20 ոչ զինյալ դիտորդների: Դեռեւս 2008 թ. օգոստոսյան` հարավօսական ...ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ՞Ց
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏասը տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործը պահվում է «Երկիր» միության ուշադրության կենտրոնում ու կարեւորվում որպես Ջավախքի հիմնական խնդիրներն արտացոլող հարց: Ապրիլի 7-ին ...ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՄԱՐԳԱՆԵՑ ՔԱՂԱՔՈՒՄ
Ըստ Panarmenian.net-ի, Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը: Ոստիկանները ձերբակալել են Մարգանեցում միլիցիոների սպանության համար կասկածվող անձին, այդ սպանությունն ...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ներկայացավ դատախազություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հարցին, թե ինչ է իրեն սպասում, նա պատասխանեց. «Հետո ինձ կձերբակալեն, հետո ...ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ ՈՐՈՆՈՂ ԱԶԳ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Երեկ «Հայելի» ակումբում «Ազգի» առաջարկը` Զարուհի Փոստանջյանի թեման փակելու, այդ մասին այլեւս չխոսելու եւ կարեւոր քաղաքական խնդիրներով զբաղվելու վերաբերյալ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ ...ԿԿԱԶՄՎԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Գ. Մ., ՇիրակԳյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» փոքր դրամաշնորհային ...ՎԶԵԲ-Ը 5,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՏՐԱՄԱԴՐԵՑ «ԷԼԻՏ ԳՐՈՒՊԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ հայկական «Էլիտ գրուպ» ընկերությանը տրամադրեց 5,5 մլն դոլար վարկ եւ 130 հազար եվրոյի դրամաշնորհ` էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները ...ԿԱՐԿՈՒՏՆ ՈՒ ՈՒԺԳԻՆ ՔԱՄԻՆ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՊԱՏՃԱՌԵԼ ՇԻՐԱԿՈՒՄ
Գ. Մ.Հունիսի 29-ի լույս 30-ի կեսգիշերին տեղացած կարկուտը եւ ուժեղ քամին մեծ վնասներ են պատճառել Շիրակի մարզի մի շարք համայնքների հողատարածություններին ու բնակելի շինություններին: Մարզի, մասնավորապես, Ազատան, ...«ԵՐԳ ՀԱՄՇԵՆԱԿԱՆ» ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ
Օրերս առաջին անգամ Հայաստանում «Զանգակ-97» հրատարակչությունում լույս տեսավ համշենահայ բանաստեղծ Կրիկոր Մազլումյանի «Երգ համշենական» բանաստեղծությունների երկլեզու գրքույկը (հայերեն, ռուսերեն): Մարդն ինչ ...ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԺՈՂՈՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՏԱՐԵԿԱՆ ՀՈՒՆՁՔԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 3
Սբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տարեվերջյան հանդիսությունը երեկ սակավաժպիտ էր, քանի որ նախորդը օրը ճեմարականները հողին էին հանձնել մեր եկեղեցու բարի հովվին` ...ՄՐՑԱՍՊԱՐԵԶ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ «ԲԱՆԱՆՑՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եվրոգավաթների մասնակից հայաստանյան 4 ակումբներից այսօր առաջինը մրցասպարեզ են դուրս գալիս «Բանանցն» ու «Միկան»: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի ...ԱՍՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՋերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 4 տուրից հետո երկիշխանություն է: 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանն ու Սուրեն Պողոսյանը: Բաբուջյանը սեւերով ...ԱԲՐԱՀԱՄԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԵՆԱՄԱՐՏԵԼ ԼՈՐԵՆՑՈՅԻ ՀԵՏ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի ղեկավարությունը նամակով դիմել է Արթուր Աբրահամի պրոմոութերներին, որով խորհուրդ է տվել անմիջապես սկսել բանակցություններն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ Ջովանի Լորենցոյի ներկայացուցիչների ...ՄԵԼԻՔՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ, ԿԱՍՊԱՐՈՎԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸնթացիկ մրցաշրջանում «Ուլիսում» հանդես եկող Եղիշե Մելիքյանը ելույթները կշարունակի Լուգանսկի «Զարյայում»: Վերջինիս ղեկավարությունը հավանել էր նրա խաղը եւ պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին: Եղիշե Մելիքյանին ...
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ԱՄՆ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻ ՎՐԱ»

ՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

