
«ԱՅՆ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ, ՈՐ ՊԵՏՔ Է ՄՏՆԵԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ, ՄԻ ՄԱՍԸ ԳՆԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ, ՉԳԻՏԵՍ` ՈՒՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ ԵՎ ՈՒՄ ԳՐՊԱՆԸ»
- Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի նիստը: Ուսումնասիրվել է 6 ոլորտ եւ բացահայտումների մի մասն ուղարկվելու է դատախազություն:

Ներկայացվեց մշակույթի նախարարությունում կատարված ուսումնասիրության արդյունքը, որը վերաբերում է 2007-08 թվականների բյուջետային ծախսերին: Ըստ այդմ պարզվել է, որ նախարարությունն, օրինակ, կառավարության պահուստային ֆոնդի հատկացրած գումարների ծախսի մասով, ըստ Վերահսկիչ պալատի, թույլ է տվել 61 միլիոն 499 հազար դրամ ֆինանսական խախտում, եւ դա պետք է վերադարձվի բյուջե: Նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության մասով Վերահսկիչը հայտնաբերել է 24 միլիոն դրամի, իսկ հուշարձանների պահպանության գծով՝ 118,5 միլիոն դրամի խախտում, որոնք նույնպես պետք է վերադարձվեն բյուջե:
Ըստ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի` մշակույթի նախարարությանը դեռեւս 2006 թվականից «Սայաթ-Նովա» օպերան բեմադրելու համար հատկացրել է 14,9 միլիոն դրամ, որը չկա, իսկ օպերան էլ առ այսօր բեմադրված չէ:
Կամ նախարարությունը մի քանի տասնյակ հեղինակների գրքեր է հրատարակել 500-ական տպաքանակով, որոնցից մի քանիսն են ընդամենը վաճառվել:
Իշխան Զաքարյանը հայտնաբերվածի մասով զրուցել է նախարարի հետ, սակայն իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ` գումարները պետք է վերադարձվեն բյուջե:
Իշխան Զաքարյանի զարմանքը հատկապես առաջացրել է Արմավիրի մարզում հողերի վաճառքի ընդունված ավանդույթը. «Այն միլիոնները, որ պետք է մտնեին համայնքային բյուջե, մի մասը գնար պետական բյուջե, չգիտես` ուր են գնացել եւ ում գրպանը: Սա ես վստահ եմ ասում, որովհետեւ չի կարող պատահել, որ մեկ, հինգ կամ տասնինը օրվա ընթացքում, օրինակ, 40 հեկտար հողը 850 հազարով վաճառվեր եւ, ասենք, 26 օր հետո երկրորդ վաճառքը լինի 21 միլիոն դրամ: Կամ 60 հեկտար հողը վաճառվեր 6 միլիոն դրամով, ընդամենը 5 օր հետո վաճառվեր 23,4 միլիոն դրամով»:
Նա նշում է, որ, օրինակ, Փարաքար գյուղում կազինոների եւ կահույքի խանութների համար վաճառվել է հող մեկ քառակուսի մետրը 6,7 դրամով:
Այդ ուսումնասիրությունը, որ կատարել է Վերահսկիչ պալատը, ներառում է Արմավիրի մարզպետարանի 2007-08 թվականների գործունեությունը: Այդ ընթացքում Արմավիրում մարզպետ է փոխվել` Ալբերտ Հերոյանին փոխարինել է Աշոտ Ղահրամանյանը:
Վերահսկիչ պալատը չի տալիս անուններ, թե էժան հողերն ում են վաճառվել: Փոխարենը նշում է երկու ընկերություն` «Արաքս ավազան» ՍՊԸ եւ «Վինեկ» ՍՊԸ, որոնց մեկ հեկտարը 25 հազար դրամով հող են վաճառել գյուղմթերքներ արտադրելու համար, սակայն դրա փոխարեն այդ հողում սկսել է արդյունահանվել սեւ ավազ, այսինքն` գյուղմթերքի արտադրության տակ կատարվել է հանքի վաճառք: Իսկ սեւ ավազի մեկ մեքենան արժե 25-30 հազար դրամ:
Այս ամենը լսելուց հետո նիստին ներկա պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու չարաշահումներ թույլ տված պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու համար: Ըստ Իշխան Զաքարյանի` իրենք այդ հարցում իրավասու չեն: Վերահսկիչ պալատի հաջորդ նիստը նույնպես լինելու է աղմկահարույց: Դրա նախադրյալներն արդեն կան, ասում է Իշխան Զաքարյանը:
Մասնավորապես` նյութեր են պատրաստվում Փարաքարի ճանապարհին գործող կազինոների վերաբերյալ. «Կազինոների լիցենզիաներ ունենալ- չունենալու հետ կապված նախ ասեմ, որ բավականին լուրջ խախտումներ կան, ես ընդամենը այսքանը կասեմ»:
Սոցիալական ծառայությունների աշխատանքը նույնպես հրավիրել է Վերահսկիչ պալատի ուշադրությունը. «Արմավիր, Էջմիածին եւ այլ քաղաքներում մոտավորապես 8-12 տոկոս է խախտումը, գյուղերում` 18- 22 տոկոս: Հիմնականում կեղծ տեղեկանքների հիման վրա մարդկանց ընդգրկում են ցուցակներում եւ տալիս են նպաստներ: Եթե մոտավորապես մենք այս տոկոսների հետ ենք գործ ունենում, դուք պատկերացրեք` բյուջեից քանի միլիարդ ուր է գնում»:
Ուսումնասիրված այլ ոլորտներում` Սահմանադրական դատարանի եւ գլխավոր դատախազության կողմից պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման առումով ֆինանսական չարաշահումներ չեն հայտնաբերվել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բացահայտված խախտումները պետբյուջեին կտան 444 միլիոն դրամի օգուտ:
Վերահսկիչ պալատի ուսումնասիրության տվյալով, որ վերաբերում է 2007-2008 թվականներին դատախազության եւ սահմանադրական դատարանի ֆինանսատնտեսական գործունեությանը, ամեն ինչ այդ կառույցներում կարգին է, գրեթե անթերի:
«Սահմանադրական դատարանում ընդհանրապես որեւէ բան չկա, այսինքն` շատ մաքուր էր տնտեսությունը, ֆինանսատնտեսական դաշտը մաքուր էր», ասում է Իշխան Զաքարյանը: Ըստ նրա, կան միայն ընթացակարգային խախտումներ:
Լրագրողների հարցին, թե տարատեսակ ուսումնասիրություններով դատախազությունը համարվում է Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը, այդ ինչպե՞ս է ստուգել Վերահսկիչը, որ խախտում չի գտել, Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Մենք նայում ենք միայն պետական բյուջեից ստացված միջոցները, պետական բյուջեից ինչի համար են գումար տվել: Եվ վերջ: Եթե գումար են տվել, այնտեղ մոտ 90 տոկոսը գնում է աշխատավարձի, իր ամբողջ համակարգով` աշխատավարձ, ապարատի պահպանում, չգիտեմ, հոսանք, ջուր: Ինչ որ պետք է ապարատի համար: Մենք այս մասով ենք ասում, որ խախտումներ ֆինանսական չկան»:
- Ն. Մ.
«ԱՅՆ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ, ՈՐ ՊԵՏՔ Է ՄՏՆԵԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ, ՄԻ ՄԱՍԸ ԳՆԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ, ՉԳԻՏԵՍ` ՈՒՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ ԵՎ ՈՒՄ ԳՐՊԱՆԸ»
Ն. Մ. 1
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի նիստը: Ուսումնասիրվել է 6 ոլորտ եւ բացահայտումների մի մասն ուղարկվելու է դատախազություն:
Ներկայացվեց մշակույթի նախարարությունում կատարված ուսումնասիրության արդյունքը, ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԱԿԱՀԱՅ ՈՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՎՐԱՑ ՆԱԽԱԳԱՀԻՆ` ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈ՞Վ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու այցը Հայաստան միանշանակ չէր հենց Հայաստանի ու հայերի համար, ուր մնաց այս տարածաշրջանով ու դրանում տարբեր երեւույթներով հետաքրքրվողների համար: Բնական էր, որ Ռուսաստանից ...ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ` ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ԱԶԱՏ ԵՎ ԽԱՂԱՂ
ԴՈՐԱ ԲԱԿՈՅԱՆՆԻՍ, Հունաստանի արտաքին գործերի նախարար, 2009 թ. ԵԱՀԿ գործող նախագահ
Իմ այցը Հայաստան` որպես ԵԱՀԿ գործող նախագահի, տեղի է ունենում մեր կազմակերպության համար բարդ մարտահրավերների եւ մեծ հնարավորությունների ժամանակաշրջանում: Միայն նախորդ շաբաթվա վերջին ԵԱՀԿ արտգործնախարարները, ...ԻՐԱՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԲԱՔՎՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ
1Ըստ Panarmenian.net-ի, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը արագ հետ է կանչվել խորհրդակցության համար: Իրանի իշխանությունների այդ որոշումը կայացվել է երկրի ...ՀՐԵԱ ԳԻՏՆԱԿԱՆՆ ԱՄԱՉՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ
2Ըստ Panarmenian.net-ի, Հայոց ցեղասպանության 94-ամյակի կապակցությամբ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խումբը «Հայոց ցեղասպանություն. Միջազգային ճանաչում եւ ...ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԿՐՔԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ըստ Դ. Հարությունյանի` ԵԽԽՎ 1677-ը ամփոփիչ բանաձեւ է, ողջունվում է Հայաստանում տեղի ունեցող մեկուկես տարվա գործընթացը. «Ընդհանուր առմամբ վեհաժողովը համարում է, որ ստեղծված է բավարար հենք, որ ընդլայնվի ...ՀՈՒՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍՆ ՕԳՆՈՒՄ Է ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Ա. Մ.
Երեկ Երեւանում տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի հայկական կողմի կազմակերպիչն էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ), որի նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողներին ներկայացրեց ...ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՓՈՔՐ ԳՆԱՆԿՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա հունիսին մայիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է 0,3 տոկոս անկում: Ընդ որում, պարենային ապրանքների գները նվազել են 1,4 տոկոսով, իսկ ոչ պարենային ...ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՈՒՄ
Հունիսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 2100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 360.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.25 դրամ:ԽԱԼԴ ԱՍՏԾՈ ՏԱՃԱՐԸ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՇԵՐՏԵՐ Է ԲԱՑՈՒՄ
ՌՈԻԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Էրեբունի ամրոց այցելած կորեացի զբոսաշրջիկը դես ու դեն էր վազվզում, մոլորվել էր ու չէր կարողանում գտնել ամրոցից դուրս բերող ճանապարհը: Հարց ու փորձ արեց ոչ միայն ճանապարհի, այլեւ որտեղացի լինելուս մասին, ...ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՑՎԵՏԱՆԱ ՊԱՍԿԱԼԵՎԱՆ
ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» 24-րդ մրցանակի հանձնումը հուլիսի 3-ին
«Ազգ»-ն արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայկական բարեգործական ընդհանուր միության ...«ՀԱՅ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐ» ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ
Մ. Ս.
Աշխարհի երաժշտական շրջանակներում Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն իր արժանի տեղն է զբաղեցնում: Վերջին 16 տարում ոչ միայն մեր երկրի, այլեւ համաշխարհային խմբերգային արվեստի ...«ՄԵԿ ՕՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳերմանական, ֆրանսիական, լեհական, հոլանդական լավագույն ֆիլմերը մի քանի օր շարունակ Երեւանում կստեղծեն եվրոպական կինոարվեստի համայնապատկեր: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Մեկ օր Եվրոպայում» ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ` ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Հ. Հ.Art Salon Jerom նորաբաց պատկերասրահը կարճ ժամանակահատվածում դարձել է յուրահատուկ վայր, որտեղ երիտասարդ շնորհալի արվեստագետները կարողանում են ներկայանալ: Նորաբաց սրճարան-պատկերասրահի աշխատակազմը վստահեցնում ...3 ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ «ԱՐԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԻՆ
Հ. Ծ.Կանադայում գործող «Զորյան ինստիտուտից» ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ամփոփելով ավագ դպրոցականների միջեւ հայտարարված «Արամ Այվազյանի անվան ցեղասպանության թեմայով էսսեների մրցույթի» արդյունքները, ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ՝ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՄԱԳՆԻՍ
Ան. Հ., Գերմանիա
Գերմանիայում մինչեւ 5,75 միլիոն հեռուստադիտող է հետեւել շաբաթ օրը՝ հունիսի 27-ին ARD-ի ուղիղ եթերով հեռարձակվող Արթուր Աբրահամ-Մահիր Օրալ մրցապայքարին: Սա նշանակում է, որ ԳԴՀ-ում ամեն 3-րդ հեռուստադիտող ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում ուշադրության կենտրոնում «Փյունիկ»-«Միկա» հանդիպումն էր: Ցավոք, սպասված լարված մրցակցությունը չստացվեց եւ դրանում մեղավոր էին «Միկայի» ֆուտբոլիստները: ...ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱՄՆ-ում բնակվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, որ օվկիանոսից այն կողմ է տեղափոխվել Աբովյանից, իր հերթական հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցը ծագումով ուկրաինացի Անդրեյ Ցուրկանն էր, որը եւս բնակվում ...ԹԵՆԻՍԻ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՇԱՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայրաքաղաքի «Orange Tennis» ակումբում երեկ տրվեց թենիսի երկու մրցաշարերի մեկնարկը: Առաջինը տարիքային երկու խմբով (մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկաններ) անցկացվող միջազգային մրցաշարն է, իսկ 2-րդում թենիսիստները ...ՔԵՆԹԻԿՅԱՆԻ ՄՐՑԱԿՑՈՒՀԻՆ ԿԱՐՈԼԻՆԱ ԳԵՅՏՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
WBA-ի եւ WIBF-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենթիկյանը հուլիսի 4-ին Համբուրգում իր տիտղոսների պաշտպանության համար ռինգ դուրս կգա արգենտինացի Կարոլինա Գեյտի հետ մենամարտելու: ...ՀԱՐԲԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀՐԿԻԶԵԼ ԵՆ 30-ԱՄՅԱ ՄԻ ՀԱՅԻ
Ան. Հ., ԳերմանիաՌուսաստանում երեք հարբած ոստիկաններ գողության մեջ կասկածվող մի հայի վրա բենզին լցնելով այրել են: Լուրը հաղորդում են հունիսի 30-ին ավստրիական «Քլայնե ցայթունգը»՝ հղում անելով APA-ին, գերմանական n-tv-ն՝ ...ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ 228 ՄԱՐԴ
Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 29-ի ...ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայ մշակույթի պատմությանը նվիրված «Սուրբ Սարգիս Զորավար» ոսկե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է զարդանախշ, որից ներքեւ նշված ...
«ՈՐՈԳԱՅԹԻ» ԳՈՔՈՐՆ ՈՒ ԳԱՐԻԿԸ` ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

