
ԲՈԼՈՐՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
Սովետ երկրի տունը կռիվ էր ընկել: Ռուսաստանն այլեւս անկարող էր դիմադրել իր փեշերի տակ ծվարած երկրների վեճ ու կռիվներին: Անդրկովկաս կոչված թաղում առաջինը գլուխ բարձրացրեց Ղարաբաղը, որտեղ ապրող հայերն այլեւս չդիմացան ` «Հերի՞ք չէ էս լեն ու բոլ աշխարհում մենք գլուխներս կախ ենթարկվենք Ադրբեջանին, մենք ուզում ենք ապրել մեր պատմական հայրենիքի կազմում»: Ադրբեջանն ասաց. «Ոչ, ես թույլ չեմ տա, այսպես եղել է, այսպես էլ շարունակվելու է»: Հայերն ասացին. «Այսպես շարունակել չի լինի, յոլդաշ Ադրբեջան, մենք քեզ լավ գիտենք, Նախիջեւանի մեր ազգակիցների օրին կգցես, ավելի լավ է` դուք ձեզ համար, մենք` մեզ համար»: Ադրբեջանը թե` «Ո՞նց թե»: Նման դեպքերում հանցագործներին պետք է լինում միայն մի բան` պատրվակ: Մի Սումգայիթ սարքեցին հայերի գլխին, որ մոռանալ կտար հայերի Մեծ եղեռնը: Ռուսաստանը տեսավ, որ գործը շատ է բարդանում, եկավ հայրական մի-մի չափալաղ տվեց սկզբում Ադրբեջանին, հետո՝ Հայաստանին, ասաց. «Վերջ տվեք, էս իմ խառը վիճակին դուք էիք պակաս»: Հետո տեսավ՝ սրանք չեն սսկվում, շարունակում են իրենց ղալմաղալն, իր գործերն էլ թարսվել էին, չորս կողմից աղմուկ-աղաղակ, ամեն մեկը վերմակն իր կողմն էր ձգում, երկիրը ձեռից գնում էր, ասաց. «Ջանդամ, թող սրանք իրար միս ուտեն, տեսնենք ինչ դուրս կգա»:
Մեկ էլ էն տեսավ, որ հայերը Ադրբեջանի բկից բռնած գցել են իրենց տակը, խեղդում են: Էդ բայղուշ Ադրբեջանն էլ իր մեծ ջանդակը առած պառկել է հայերի տակը ու ոնց է լաց լինում` ասելով. «Էս ագրեսոր հայերն իմ տան մեջ ինձ ծեծում են, հասեք, փրկեք, վայ, հարայ...»:
Սրանց եղբայր Թուրքիան էնտեղից ատամները կրճտացնելով ձենը աշխարհ գցեց ասելով` «Ես թույլ չեմ տա իմ եղբայրներին հալածեն էդ գյավուր հայերը»: Հետո մեկուսի ինքն իրեն մեղադրեց. Ես ինչո՞ւ սրանց վերջը չտվի 15 թվին, տեղն է ինձ...»:
Ռուսաստանը տեսնելով, որ Թուրքիան երախը բացել, փոքրամարմին էս Հայաստանին կարող է խժռել, կուլ տալ, հայերին ասաց. «Ճիշտ է` ես ձեր թիկունքին կանգնած եմ եղել, բայց հիմա իմ վիճակն էլ վիճակ չէ, վերջ տվեք էս ամենին, ինչ ծեծել եք, ծեծել, բավարարվեք, ձեր ուզածն ի՞նչ է ...»: Հայերը թե` «Մենք ինքնորոշման մեր իրավունքն ենք ուզում»: Ռուսաստանը` «Հիմա ձեր պատճառով էս սարքած, շինած աշխարհը հո քարուքանդ չենք անի, համբերեք, տեսնենք ինչ ենք անելու»: Մտքի մեջ էլ ավելացրեց. «էսպես որ գնա, էս հայերն իմ երկրի մեջ էլ ցեց կգցեն»: Այդպես էլ եղավ. Սովետ երկրին ցեցը կերավ:
Եվրոպան ու Ամերիկան էլ որտեղից որտեղ հասան Ադրբեջանի հավարին: Նավթի հոտ էին առել: Նրա մեծ եղբայրը` Թուրքիան, որ շատ հմուտ էր դիվանագիտական խաղերի մեջ, խորհուրդ տվեց առայժմ տազ անել, մինչեւ հարմար պահը գար, չմոռանալով տակից էլ իսլամական աշխարհը ոտի հանել եւ ՄԱԿ-ում մի որոշում սաղացնել, որ իբր ագրեսոր երկիր է Հայաստանը, օր ու արեւ չի տալիս խեղճ ու կրակ Ադրբեջանին: Հայաստանը սկզբում կարեւորություն չտվեց այդ որոշմանը, մեր մեջ ասած՝ նույնիսկ ներքին հպարտություն ապրեց` մինչ այդ զոհի բարդույթով աշխարհին հայտնի երկրից հետո ագրեսորի կարգավիճակին արժանանալը մի տեսակ խուտուտ էր տալիս թեւերի տակը: Հետո երբ հասկացավ, որ էդ որոշումը Ադրբեջանն ու Թուրքիան իրենց դրոշին են ամրացրել, որտեղ նստում, վեր են կենում, թափահարում են, արդեն ուշ էր, բանը բանից անցել էր:
Հարեւան Վրաստանը այդ ընթացքում քիթը կախել էր Հայաստանից: Նրա կարծիքով՝ Հայաստանի ցանած որոմի պատճառով խռովություն էր ընկել նաեւ իր երկրում: Աբխազիան, Հարավային Օսիան, նույնիսկ Աջարիան ցանկանում էին դուրս գալ իր տանիքի տակից: Ռուսաստանն էլ, մոռանալով, որ ինքն էլ մի լավ օրի չէ, կարծես շիրա էր տալիս այս ամենին: Վրաստանը Ռուսաստանի եւ Հայաստանի ջգրու սկսեց սիլիբիլի անել հարեւան Թուրքիայի, Ադրբեջանի հետ, կրկին հայտնվեց Ամերիկան, Եվրոպան հետեւից գցած: Սրանք բոլորն էլ Վրաստանին հորդորում էին.
«Ի՞նչդ է պակաս, բատոնո, բոյդ, բուսաթդ տեղը, խելքդ անպակաս, ինչո՞ւ ես վախենում Ռուսաստանից, ինչ մտածել ես, արա, մենք քո թասիբին միշտ կանգնած ենք»: Վրաստանն այս խոսքերը լսեց, գլխի մեջ ոնց որ որդեր խաղացին, որոշեց իր ղոչաղ տղերքով գնալ Հարավային Օսիա, որտեղ հյուսիսային արջն իր համար բույն էր շինել, որ իբր օսերին վրացիների հարձակումներից պաշտպաներ: Կրակ գցեց արջի բնի մոտ: Արջը սկզբում ձեն չտվեց, ոնց որ քնած լիներ: Վրաստանին թվաց, թե ինքն արջին գետնով է տվել, հարայհրոց գցեց աշխարհով մեկ, թե ինքն արդեն արջի բկից բռնել է, եկեք մորթազերծ անենք: Այդ միջոցին արջը պառկած տեղից վեր կացավ, բռնեց Վրաստանի կոկորդից, սկսեց խեղդել, ոնց էր խեղդում, Վրաստանի շունչը կտրվում էր, աղիողորմ լացուկոծ էր դրել, օգնության էր կանչում Ամերիկային, Եվրոպային: Սրանք հեռվից ձեռքով էին անում. «Թող արի, մենք դրա հարցերը հետո կլուծենք»: Վրաստանը թե` «Ես թողել եմ, ինքը չի թողնում, գենացվալե, մի բան արեք, ինձ էս գազանի ձեռքից փրկեք»:
Սրանք հավաքվեցին, Ռուսաստանի առաջն առնելու որոշում մտածեցին, տեսան` սրա հեչ պետքն էլ չէ: Ասացին. «Ռուսաստան, էս ինչ խաղ ես խաղում»: Ռուսաստանն առանց երկար մտածելու պատասխանեց. «Հեչ, Կոսովո-Կոսովո եմ խաղում», ու նորից իր էշը առաջ քշեց:
Վրաստանին մի կերպ դուրս պրծցրին արջի ճանկերից:
Դրանից հետո սկսեցին խոսել, որ վեճերը պետք է ոչ թե կռվի միջոցով լուծել, այլ սեղանի շուրջը` իրար ջանուղուրբան ասելով: Հայաստանն էլ մտածեց, որ արդեն քանի տարի սեղանի շուրջը թթի օղի խմելով ու ջանուղուրբան ասելով էդ Եվրոհանձնաժողովից բան դուրս չեկավ, Ղարաբաղի հարցը լուծում չստացավ, բռնեց ու ֆուտբոլի խաղին մասնակցելու հրավեր տվեց Թուրքիայի նախագահին: Հայաստանը մտածեց, որ նախ դրանով հնարավորություն կունենա մոտիկից Թուրքիայի նախագահի ձեռքը սեղմելու, ականջին ասելով, որ Ղարաբաղի հարցում իրենից ակնկալիքներ ունի, թուրքի հետ պետք է թուրքի լեզվով խոսել, կստացվի` լավ, չի ստացվի` էլի լավ, աշխարհին կհասկացնի, որ չնայած Թուրքիայի` հայերի հանդեպ կատարած ոճրագործությանը, հայերը քինախնդիր ժողովուրդ չեն, վերջում էլ եթե ոչինչ չստացվեր, գոնե աշխարհում հայտնի կդառնար իր ֆուտբոլային նոր դիվանագիտությամբ:
Թուրքիան էլ մտածեց. «Հայաստանին խաբելը դժվար բան չէ, կարող ենք ընդունել սրանց հրավերը, բայց սրանց վերջին խելքը միշտ մեզ համար վտանգավոր է եղել, արի մի հատ թռչենք Մոսկվա, սրա բերնի գոլն էլ իմանանք, հետո ամեն ինչ պարզ կդառնա»: Գցեց, բռնեց, ընդունեց հրավերը: Հաշվարկը ճիշտ դուրս եկավ. եթե Հայաստանը վերջին պահին իր խոսքից հետ կանգներ, խաղքուխայտառակ կլիներ աշխարհով մեկ: Եթե Թուրքիան չընդուներ հրավերը, նույն օրին էլ ինքը կընկներ: Ինչ վերաբերում է ֆուտբոլին, Թուրքիան գիտեր, որ Հայաստանը ֆուտբոլից թույլ է, իր թափին չի դիմանա, վատ չի լինի հայերին իրենց դաշտում էլ ջարդ տալ, ոնց որ եղբայր Ադրբեջանին հայերը ջարդեցին Ղարաբաղի հաշվով, հետո աշխարհին կասեն` «Մոռացեք էդ ցեղասպանության ճանաչումը, մենք հայերի հետ արդեն լավ էլ դզվել, դոստացել ենք»: Չմոռանալով ձեռի հետ էլ մի «Ճանապարհային քարտեզ» գծել, որտեղ խոսք կբացեր պատմաբանների հանձնաժողովի մասին: Թուրքիան լավ էլ գիտեր, որ եթե նույնիսկ Ալլահը չի կարող փոխել անցյալը, ապա պատմաբանները կարող են: Այս ամենին հեռվից նայող Ամերիկան ներքուստ հրճվում էր` առայժմ լավ առիթ է ստեղծվել «գենոցիդ» բառի գլխացավանքից ազատվելու:
Մնացածն արդեն ֆուտբոլային եւ դիվանագիտական տեխնիկա է; Ֆուտբոլային այդ խաղից հետո Եվրոհանձնաժողովն սկսեց ավելի հաճախ մտնել տարածաշրջան, ասելով, որ շուտով, շատ շուտով Ղարաբաղի հարցը լուծում կստանա: Մինչ այդ կշեռքի վրա տրված տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը երբեք իրար հետ մի գծի վրա չէին կանգնում: Երեւանի դաշտում ինքնորոշման իրավունքն էր գլխավոր դառնում, Բաքվում` տարածքային ամբողջականությունը: Հայտնի չէ` դեռ ինչքան կշարունակվի ֆուտբոլային այս դիվանագիտությունը:
Հայաստանում մինչ այդ խառնակ վիճակ էր: Երկրի նախագահական ընտրություններում իշխանությունները հաստատում էին, որ հաղթել է իրենց թեկնածուն, ընդդիմությունը հակառակն էր պնդում: Ընդդիմությունը հավաքվեց Ազատության հրապարակում: Իշխանությունը պահանջեց ազատել Ազատության հրապարակը: Ընդդիմությունը պահանջեց ազատություն տալ Ազատության հրապարակին: Դրանից առաջացավ «Մարտի մեկի» ողբերգությունը: Այստեղ արդեն դուռը փակվում է երգիծանքի առջեւ: Այդ մասին երգիծաբանելը նույնչափ անբարոյական է, որքան Հայոց ցեղասպանությունը ֆուտբոլային դիվանագիտության մեջ ներքաշելը:
Էս նեղ մաջալին որտեղից որտեղ վրա հասավ համաշխարհային ճգնաժամը: Հիմա ամեն մեկն իր դարդ ու ցավի հետ է: Հայաստանում դոլարն արդեն բաց են թողել, այն փողոց շպրտված դեռատի աղջկա նման անկանխատեսելի վարք ունի: Ասում են` Կենտրոնական բանկը աչքի պոչով հետեւում է դոլարի շարժուձեւին:
Հիմա Հայաստանը եւ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ դրսում հանդիպում են իրար, բարեւում, քաղաքավարի ժպտում, մի երկու բերան խոսք ու զրույց անում, հետո քթները կախ տան ճանապարհը բռնում: Թեեւ Եվրոհանձնաժողովն այդ հանդիպումներն ամեն անգամ գնահատում է` մի քայլ առաջ, իսկ հայաստանցիներն ու ադրբեջանցիները` երկու քայլ հետ: Հայաստանն ու Ադրբեջանը դարձյալ խռով հարեւանների նման իրար երես նայել չեն ուզում: Ճիշտ են անում, թե սխալ, խելոք են, թե խելոք չեն, ցույց կտա կյանքը, չնայած մի իմաստուն պնդում է, թե խելոքությունն ու հիմարությունն իրարից տարբերվում են միայն մի բանով, որ խելոքությունը սահմաններ ունի:
Բոլորն ինչ-որ բանի են սպասում, որը, չգիտես ինչու, չի հայտնվում:
Գիտնականները պնդում են, որ Մերկուրի մոլորակը մտնելու է մեր ուղեծիր եւ բախվելու է Երկիր մոլորակին: Եթե դա ճիշտ է, ապա տեղի կունենա 3,5 միլիարդ տարի հետո:
Արդեն շոգերն ընկել են, քաղաքական կյանքի արձակուրդային սեզոնն է սկսվում:
- ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 9
Ռինգ են դուրս գալիս Գերմանիայի դրոշի տակ մրցակցող երկու օտարերկրացի բռնցքամարտիկ՝ բեռլինաբնակ հայը, որ ռինգի աշխարհում «Արքա» մականունն է կրում, եւ համբուրգաբնակ թուրքը, որ փորձում է իր «Առյուծ» մականվանը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ
54
Այսօր հանրապետության նախագահը կդառնա 55 տարեկան: Փորձի եւ եռանդուն գործունեության հասակ՝ պատասխանատվության ամբողջական գիտակցմամբ զսպանակված, բոլոր տեսակի խոչուխութերից երկիրը դուրս բերելու դեպի ապահով ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել- ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունն իրականացվում է գործընկերության շրջանակներում. դա ենթադրում է, որ մենք միաժամանակ ձգտում ենք ստանալ նրանց աջակցությունը Հայաստանում իրականացվող անվտանգության եւ պաշտպանության ...1677-Ը, ԶԱՐՈՒՀԻՆ ԵՎ ՄԵՐ ԳՐՈՂՆԵՐԸ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Դեպի ամառային հանգիստ սահուն անցում կատարող մեր հանրային կյանքը դեռ այստեղ-այնտեղ կայծկլտումներ է ունենում, եւ արդեն իսկ պարզ է, թե մոտակա օրերին դեպի ո՞ր թեմաներով է թեժանալու, լրագրողները ո՞ր թեմաներն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՐԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ
Ըստ Panarmenian.net-ի, Իրանի MehrNews լրատվական գործակալությունը մեղադրում է Ադրբեջանին Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ: «Իրանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ԿՀՎ գործակալները ...ԲԱՔՎԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ» ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ա. Հ.
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մի տեսակ շրջապտույտի մեջ է մտել: Հաջորդաբար եւ արդեն զգալի մեծացած պարբերականությամբ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ...«ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄի քանի ամիս առաջ «Էքսպերտների միավորում» կազմակերպությունը նախաձեռնեց «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը` նպատակ հետապնդելով կարգավորել տեղական եթերն ու հատկապես հեռուստաընկերությունների ղեկավարությանը ...ԿՈՆՅԱԿՈՎ ՈՒ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈ՞Վ ԵՆՔ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՈՒՄ
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ 4ՀՀ-ում արդեն սովորական երեւույթ է դարձել ներքին հարցերին լուծում տալու համար դրսի «ձյաձյաներին» , «ախպեր տղերքին» օգնության կանչելը: Ցավալի է, որ մի բուռ ազգ ենք ու մեր ներքին խնդիրները նորից ու նորից ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ՄԻԱՑԱՎ INTEL EXPRESS ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը երեկվանից միացել է Intel Express միջազգային վճարային համակարգին: Այդ համակարգով հնարավոր կլինի գումարներ ստանալ եւ փոխանցել բանկի բոլոր մասնաճյուղերում: Նշված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ինչպես հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը, հունիսի 27-ին ԱՖԿ «Սիստեմա» ընկերության ակցիոներների տարեկան ժողովում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է այդ ընկերության տնօրենների ...ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՈՒՄ
Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 3.100.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 360.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.25 դրամ:«ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԳՐԵԼ, ՆՐԱՆՔ ԷԼ ԹՈՂ ՇՈՈՒՆԵՐ ԱՆԵՆ», ԱՍՈՒՄ ԷՐ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայաստանի գրողների միության հերթական 15-րդ համագումարից առաջ մթնոլորտը գնալով շիկանում է եւ միության նախագահի գահին հավակնողները իրենց պատմություններն ու փոխադարձ մեղադրանքներն են ներկայացնում լրագրողներին: ...REANIMANIA՝ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Փառատոնաշատ Հայաստանում ստեղծվել է եւս մեկը՝ ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնը, որն առաջին անգամ կկայանա հոկտեմբերի 3-6-ը: Ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ...ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մ. Մ.
Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ մշակութային հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992-ի մարտի 30-ին՝ Երեւանում ստորագրված երկու երկրների մշակութային համագործակցության ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 7 ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ 31-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ն. Պ.Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի ցուցադրությամբ են հունիսի 22-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում բացվել Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունները: Ռեժիսորի 7 ֆիլմերի հետահայաց ...ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ
Կալիֆոռնիայի Հայ գրողների միության (ԿՀԳՄ) առաջիկա գրական հանդիպումը, Գլենդեյլի հանրային գրադարանի հովանավորությամբ, կայանալու է հինգշաբթի, 2009 հուլիսի 2-ին, երեկոյան ժամը 7-9, գրադարանի դահլիճում, Glendale ...ԲՈԼՈՐՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան 6Սովետ երկրի տունը կռիվ էր ընկել: Ռուսաստանն այլեւս անկարող էր դիմադրել իր փեշերի տակ ծվարած երկրների վեճ ու կռիվներին: Անդրկովկաս կոչված թաղում առաջինը գլուխ բարձրացրեց Ղարաբաղը, որտեղ ապրող հայերն այլեւս ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնցած տարվանից հանրակրթության ոլորտ մուտք գործած ավագ դպրոցի փորձնական ծրագիրը, ինչպես վկայում է կառավարության վերջերս ընդունած որոշումը, ամեն նոր ուսումնական տարվա հետ կհամալրվի նոր դպրոցներով, որոնց ...ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈԶԱՊԱԼՅԱՆԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիսի 27-ին էլեկտրոնային լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները հաղորդեցին, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում մահացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ առաքելական ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալել են քրեական մեծ հեղինակություն համարվող Կամո Սաֆարյանին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների մի աղբյուր: ...
«ՈՐՈԳԱՅԹԻ» ԳՈՔՈՐՆ ՈՒ ԳԱՐԻԿԸ` ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

