
«ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԳՐԵԼ, ՆՐԱՆՔ ԷԼ ԹՈՂ ՇՈՈՒՆԵՐ ԱՆԵՆ», ԱՍՈՒՄ ԷՐ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ
- Հայաստանի գրողների միության հերթական 15-րդ համագումարից առաջ մթնոլորտը գնալով շիկանում է եւ միության նախագահի գահին հավակնողները իրենց պատմություններն ու փոխադարձ մեղադրանքներն են ներկայացնում լրագրողներին:

Երեկ լրագրողների հետ հանդիպեց գրող Ռազմիկ Դավոյանը եւ պատմական էքսկուրս անելով հին ու բարի ժամանակները, նշեց. «Ես ինչպես անցած 8 տարիներին, ԳՄ չեմ մտնում, որպեսզի այսօր ասեմ, թե այնտեղ ի՞նչ մթնոլորտ է տիրում: Բայց կան խնդիրներ, հարցեր, որոնք անշուշտ հետաքրքրում են ինձ, որովհետեւ հուլիսի 4-ին կայանալիք համագումարը վճռական դեր ունի, վճռական նշանակություն ունի ապագա գործունեության համար»:
Պրն Դավոյանը անհեթեթություն համարեց այն լուրերն ու կարծիքները, թե միությունում ամեն ինչ խաղաղ է ու պարզաբանեց. «Եթե տաղանդավոր գրողների մի ստվար զանգված գրողների միություն չի մտնում, պարզապես գիտի, որ էնտեղ գրականության հետ առնչվող հարցեր չեն բարձրացվում, չեն քննարկվում եւ, առհասարակ, մտահոգությունը գրականությունը չի: Չեն կարող զոհաբերել իրենց գրողական արժանապատվությունը եւ գնալ միություն հանուն այն բանի, որ դա գրողների միությունն է»: Այնուհետեւ անդրադառնալով մեր օրերում բաժան-բաժան եղած ժողովրդին բոլոր ոլորտներում՝ եկեղեցի, կուսակցություն եւ այլն, նշեց, որ «նույնը տեղի ունեցավ նաեւ ստեղծագործական որոշ միություններում՝ այդ թվում նաեւ գրողների միությունում ու 1990 թ. ԳՄ-ից առանձնացան մեր շատ տաղանդավոր արձակագիրներ Սերո Խանզադյանի գլխավորությամբ, կազմեցին «Հայ գրողների միավորում»-ը, որը առ այսօր էլ անօրինական գրանցում ունի Բաղրամյան թիվ 3 հասցեում (ԳՄ հասցեն է) եւ դատարանով նրանց է առանձնացվել 540 քմ վարչական շենքից, Սեւանի եւ Ծաղկաձորի հանգստյան տներից: Նպատակը մեկն էր՝ ժամանակի իշխանություններն ուզում էին, եւ դա ոչ թե թաքուն, այլ բարձրաձայն ու բացահայտ, սեփականաշնորհել ԳՄ-ի ունեցվածքը»: Հետո պատմությունը շարունակելով, նշեց. «Ինձ այն ժամանակի գլխավոր դատախազ Արտո Գեւորգյանն ասել է, որ ՀՀ նախագահը չի ուզում, որ Ռ. Դավոյանը դառնա ԳՄ նախագահ, ես էլ շատ բաներ հաշվի առնելով հրաժարական տվեցի, կանխելով ԳՄ գրավումը»:
Պրն Դավոյանը տեղեկացրեց, որ Հովհաննես Մելքոնյանը հայտ է ներկայացրել իրեն հատկացված ողջ ունեցվածքը հետ ստանալու համար: Նա նաեւ նշեց, որ 2007-ից ԳՄ-ն գործում է անօրինական դաշտում՝ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի պահանջներով: Պրն Դավոյանը կարեւորեց, որ համագումարի օրակարգում պետք է լինի առաջնայինը՝ վերամիավորումը, 2007-ից բոլոր կայացրած որոշումները չեղյալ համարվեն, բոլոր անդամակցություններն այդ թվից առ այսօր համարվեն անօրինական, նաեւ՝ ապօրինի, ԳՄ-ից վտարվածները համարվեն անդամներ ու մասնակցեն համագումարին:
«Ազգի» հարցին, թե կրկին մի քանի գրողներ ձեռքերին ազատություն չե՞ն տա, ծեծկռտուք չե՞ն սարքի, պրն Դավոյանն ասաց. «Էս անգամ թիկնապահներ կբերենք, անվտանգությունից մարդկանց կկանչենք, որ ծեծկռտուք չլինի: Մենք շարունակելու ենք գրել, նրանք էլ թող շոուներ անեն, իսկ ես միության անդամ դառնալուց առ այսօր ոչ մի շահ չունեմ, ունեմ նախնական բանակցություններ իմ թիմակիցների հետ, որ ես ընտրվելու դեպքում կտրուկ վիճակը կփոխվի, կլավանա, եւ շատ գրողների սոցիալական վիճակը կդառնա մեր լուծելիք հարցերից մեկը»:
Պրն Դավոյանի կարծիքով, համագումարը կտեւի մեկ շաբաթ, որից առաջին օրը պետք է հաստատվի իրենց ներկայացրած օրակարգը եւ կանոնադրությունը, իսկ հետո՝ մյուս բարձրացված հարցերը: Համբերենք եւս մի քանի օր եւ պարզ կդառնա, թե այսքան չարչրկվող հարցն ինչպիսի հանգուցալուծում կստանա: Մաղթենք, որ համագումարն անցնցում լինի:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 9
Ռինգ են դուրս գալիս Գերմանիայի դրոշի տակ մրցակցող երկու օտարերկրացի բռնցքամարտիկ՝ բեռլինաբնակ հայը, որ ռինգի աշխարհում «Արքա» մականունն է կրում, եւ համբուրգաբնակ թուրքը, որ փորձում է իր «Առյուծ» մականվանը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ
54
Այսօր հանրապետության նախագահը կդառնա 55 տարեկան: Փորձի եւ եռանդուն գործունեության հասակ՝ պատասխանատվության ամբողջական գիտակցմամբ զսպանակված, բոլոր տեսակի խոչուխութերից երկիրը դուրս բերելու դեպի ապահով ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել- ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունն իրականացվում է գործընկերության շրջանակներում. դա ենթադրում է, որ մենք միաժամանակ ձգտում ենք ստանալ նրանց աջակցությունը Հայաստանում իրականացվող անվտանգության եւ պաշտպանության ...1677-Ը, ԶԱՐՈՒՀԻՆ ԵՎ ՄԵՐ ԳՐՈՂՆԵՐԸ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Դեպի ամառային հանգիստ սահուն անցում կատարող մեր հանրային կյանքը դեռ այստեղ-այնտեղ կայծկլտումներ է ունենում, եւ արդեն իսկ պարզ է, թե մոտակա օրերին դեպի ո՞ր թեմաներով է թեժանալու, լրագրողները ո՞ր թեմաներն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՐԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ
Ըստ Panarmenian.net-ի, Իրանի MehrNews լրատվական գործակալությունը մեղադրում է Ադրբեջանին Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ: «Իրանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ԿՀՎ գործակալները ...ԲԱՔՎԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ» ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ա. Հ.
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մի տեսակ շրջապտույտի մեջ է մտել: Հաջորդաբար եւ արդեն զգալի մեծացած պարբերականությամբ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ...«ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄի քանի ամիս առաջ «Էքսպերտների միավորում» կազմակերպությունը նախաձեռնեց «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը` նպատակ հետապնդելով կարգավորել տեղական եթերն ու հատկապես հեռուստաընկերությունների ղեկավարությանը ...ԿՈՆՅԱԿՈՎ ՈՒ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈ՞Վ ԵՆՔ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՈՒՄ
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ 4ՀՀ-ում արդեն սովորական երեւույթ է դարձել ներքին հարցերին լուծում տալու համար դրսի «ձյաձյաներին» , «ախպեր տղերքին» օգնության կանչելը: Ցավալի է, որ մի բուռ ազգ ենք ու մեր ներքին խնդիրները նորից ու նորից ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ՄԻԱՑԱՎ INTEL EXPRESS ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը երեկվանից միացել է Intel Express միջազգային վճարային համակարգին: Այդ համակարգով հնարավոր կլինի գումարներ ստանալ եւ փոխանցել բանկի բոլոր մասնաճյուղերում: Նշված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ինչպես հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը, հունիսի 27-ին ԱՖԿ «Սիստեմա» ընկերության ակցիոներների տարեկան ժողովում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է այդ ընկերության տնօրենների ...ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՈՒՄ
Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 3.100.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 360.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.25 դրամ:«ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԳՐԵԼ, ՆՐԱՆՔ ԷԼ ԹՈՂ ՇՈՈՒՆԵՐ ԱՆԵՆ», ԱՍՈՒՄ ԷՐ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայաստանի գրողների միության հերթական 15-րդ համագումարից առաջ մթնոլորտը գնալով շիկանում է եւ միության նախագահի գահին հավակնողները իրենց պատմություններն ու փոխադարձ մեղադրանքներն են ներկայացնում լրագրողներին: ...REANIMANIA՝ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Փառատոնաշատ Հայաստանում ստեղծվել է եւս մեկը՝ ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնը, որն առաջին անգամ կկայանա հոկտեմբերի 3-6-ը: Ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ...ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մ. Մ.
Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ մշակութային հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992-ի մարտի 30-ին՝ Երեւանում ստորագրված երկու երկրների մշակութային համագործակցության ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 7 ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ 31-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ն. Պ.Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի ցուցադրությամբ են հունիսի 22-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում բացվել Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունները: Ռեժիսորի 7 ֆիլմերի հետահայաց ...ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ
Կալիֆոռնիայի Հայ գրողների միության (ԿՀԳՄ) առաջիկա գրական հանդիպումը, Գլենդեյլի հանրային գրադարանի հովանավորությամբ, կայանալու է հինգշաբթի, 2009 հուլիսի 2-ին, երեկոյան ժամը 7-9, գրադարանի դահլիճում, Glendale ...ԲՈԼՈՐՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան 6Սովետ երկրի տունը կռիվ էր ընկել: Ռուսաստանն այլեւս անկարող էր դիմադրել իր փեշերի տակ ծվարած երկրների վեճ ու կռիվներին: Անդրկովկաս կոչված թաղում առաջինը գլուխ բարձրացրեց Ղարաբաղը, որտեղ ապրող հայերն այլեւս ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնցած տարվանից հանրակրթության ոլորտ մուտք գործած ավագ դպրոցի փորձնական ծրագիրը, ինչպես վկայում է կառավարության վերջերս ընդունած որոշումը, ամեն նոր ուսումնական տարվա հետ կհամալրվի նոր դպրոցներով, որոնց ...ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈԶԱՊԱԼՅԱՆԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիսի 27-ին էլեկտրոնային լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները հաղորդեցին, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում մահացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ առաքելական ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալել են քրեական մեծ հեղինակություն համարվող Կամո Սաֆարյանին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների մի աղբյուր: ...
«ՈՐՈԳԱՅԹԻ» ԳՈՔՈՐՆ ՈՒ ԳԱՐԻԿԸ` ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

