
1677-Ը, ԶԱՐՈՒՀԻՆ ԵՎ ՄԵՐ ԳՐՈՂՆԵՐԸ...
- Դեպի ամառային հանգիստ սահուն անցում կատարող մեր հանրային կյանքը դեռ այստեղ-այնտեղ կայծկլտումներ է ունենում, եւ արդեն իսկ պարզ է, թե մոտակա օրերին դեպի ո՞ր թեմաներով է թեժանալու, լրագրողները ո՞ր թեմաներն են արդարացված կամ անարդար «տժժացնելու»: Հարյուրերորդ անգամ նկատենք, որ մահացած քաղաքական կյանքի արհեստականության սիլուետներն անզեն աչքով էլ տեսանելի են, տեսանելի են պրոբլեմները քնեցնելու կամ այլ թեմաներով հասարակության զգոնությունը շեղելու ստացված եւ չստացված փորձերը: Վերահսկիչ պալատի նախագահի այսօրվա ասուլիսը` մեկ, որպես անցանկալի թեմաներից մարդկանց միտքը տեղափոխելու եւ կոռուպցիայի զգայացունց դրսեորումների բացահայտումների վրա կենտրոնացնելու հարեհաս օգնություն (ՎՊ-ի 2008-ի հաշվետվությունը վերջին քառօրյայում ընդգրկված էր, բայց այդպիսի կարեւոր հարցն այդպես էլ այս տարի խորհրդարանականները չգիտես ինչու չքննարկեցին` հիմա գուցե տեղն ասուլիսով են հանում), Զարուհի Փոստանջյանին դատափետելու ակցիան դեռ մի քանի օր էլ կշարունակվի, մյուս տաք թեման էլ առաջիկա տասնօրյակում գրողների մոտակա համագումարն ու դրան մերձ թեմաները կլինեն` ազգս կըմբոշխնի անանյանականների եւ հակաանանյանականների փոխադարձ մերկացումներն ու այդպես էլ, մերկացումներից թալկացած` արձակուրդ կգնանք:

Իսկ առայժմ ազգս քննարկում է ԵԽԽՎ-ի նոր բանաձեւն ու Զարուհուն: ԵԽԽՎ-ի թվով չորրորդ` 1677 բանաձեւն այնպես է կառուցված (իսկը եվրոպական ձեւի երկմտության օրինակ, լավ է դեռ 1666 չէ), որ Աստծո պարգեւ մեր ընդդիմությունն ու իշխանությունը կարող են յուրաքանչյուրն իր ուզած ձեւով մեկնաբանել ու հենց այդպես էլ անում են: Օրինակ, ՀՀԿ-ական Էդվարդ Շարմազանովը հավասարակշռված փաստաթուղթ է անվանում բանաձեւը` դե գիտեք, այդ ժողովրդավարություն կոչվածը հո միանգամից չի՞ լինի, կամաց-կամաց է գալու, կարեւորը, որ իշխանությունները կամք ունեն... դե մոնիտորինգն էլ` «հատուկի» տակից դուրս եկանք, «հասարակ» մոնիտորինգ է` օրեր են, կմթնեն-անց կկենան... Իսկ ահա ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այս նոր բանաձեւը` 1677-ը լուրջ հաջողություն է համարում Հայաստանի համար` սկիզբ, որից հետո պետք է կարողանալ անել հաջորդ քայլերը, մինչդեռ Զ. Փոստանջյանի պահվածքը գնահատեց որպես նրա ամենալուրջ պարտությունը:
«Ժառանգության» Ստեփան Սաֆարյանն էլ պարզ է, որ պիտի խոսեր դափնեզրկված իշխանությունների մասին, որոնք, հասկանում եք, վախենում են միջազգային կառույցներից եւ հլու-հնազանդ կատարում նրանց պահանջները: Պրեսկոտից ու Կոլոմբիեից էինք, հա՞, վախենալու: 1677-ը, Ստեփանիս ասած` բավական կոշտ առաջադրել է մարտի 1-ի բացահայտման եւ կալանավորված ընդդիմադիրների ազատ արձակման խնդիրները: Նրա կուսակից, Զարուհի Փոստանջյանի անմիջական շեֆ Արմեն Մարտիրոսյանը գտել է մերձզարուհիական ողջ աղմուկի պատճառը: Ըստ նրա՝ բարձրացված աղմուկը հանրության ուշադրությունը այն փաստից հեռացնելու փորձ է, որ ԵԽԽՎ-ն կրկին Հայաստանի վերաբերյալ խիստ բանաձեւ է ընդունել:
ՀԱԿ-ական Վլադիմիր Կարապետյանը նոր բանաձեւի իր ակնոցը հագնելով` ոչ մի առաջընթաց չի տեսնում, բացի մեն-միակից, էն որ բանտարկյալներին (իր լեքսիկոնով` քաղբանտարկյալներին) ազատ արձակեցին: Բա լավ, էդ ո՞ւմ ընկերներն ազատ արձակվեցին, Պուշկինի՞, դրանից էլ մեծ առաջընթաց: Իսկ մարտի 1-ին զոհվածների մահվան հանգամանքներն էլ, հավատացնում ենք, մի օր կբացահայտվեն, այդ թվում եւ այն, թե ո՞վ էր նպաստում, որ զոհվածները եւ նրանց հետ հարյուրավոր ուրիշները մարտի 1-ին ոչ թե տուն գնան, այլ մնան բռնության կոչերով տաքացվող հավաքատեղիում, այդպիսով վտանգելով նրանց կյանքը: Կլինի, այդ օրն էլ կգա, եթե, իհարկե, պարոն Կարապետյանը հոգեբանորեն պատրաստ է, որ իր շեֆերի պատասխանատվության բաժինն էլ այդպիսով հաստատագրվի: Այնպես որ` միգուցե նա անկեղծ է իր ցանկությունը մատուցելիս, երբ ասում է. «Չեմ հավատում, որ դա հնարավոր է» (բացահայտումը-Մ.Խ.): Հարցականներ, իրոք, կան բանաձեւի հետ կապված, երկու դիտանկյունից էլ որ նայենք, գուցե դրանց մի մասի պատասխաններն այսօր լրագրողների հետ հանդիպող ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը տա:
Դե, իսկ հուլիսի 4-ին կայանալիք գրողների համագումարը, որ լրագրողների եւ հանրության ամառային անդորրը խանգարելու է, սա հաստատ է: Արդեն իսկ մի շարք «ցնցող» լրագրողական հրապարակումներ այդ թեմայով եղել են, երեկ էլ Գրողների միության նախագահ դառնալ հավակնող, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն արտահայտվել է, թե այդ միությունը 2007-ից ապօրինի գործունեություն է իրականացնում, քանի որ կարգավիճակ չունի` ոչ ստեղծագործական միության, ոչ էլ ՀԿ-ի, ուրեմն եւ այդ թվից մինչեւ օրս Գրողների միության բոլոր որոշումները պետք է չեղյալ հայտարարվեն: Գրողների միության ներկայիս նախագահ Լեւոն Անանյանն էլ արդեն հասցրել է պատասխանել եւ դեռ էլի մինչեւ հունիսի 4-ը կպատասխանի իր ընդդիմախոսներին, թե սադրանքներ են մեկ խմբի կողմից, իսկ միության հիմնական կորիզն այլ դիրքորոշում ունի: Այս տաք թեմայի վրա էլ կանգ առնենք, քանի որ սա խոստանում է առավել ուժեղ լինել մոտակա օրերին, քան Զարուհու թեման: Հետո, հուսով ենք, այնուամենայնիվ ամառային խնդիրներն օրակարգային կդառնան: Ի դեպ, երեկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել է, որ դիմելու է մարտի 1-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին` առաջարկելով արձակուրդ չգնալ եւ շարունակել հանձնաժողովի աշխատանքը:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 9
Ռինգ են դուրս գալիս Գերմանիայի դրոշի տակ մրցակցող երկու օտարերկրացի բռնցքամարտիկ՝ բեռլինաբնակ հայը, որ ռինգի աշխարհում «Արքա» մականունն է կրում, եւ համբուրգաբնակ թուրքը, որ փորձում է իր «Առյուծ» մականվանը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ
54
Այսօր հանրապետության նախագահը կդառնա 55 տարեկան: Փորձի եւ եռանդուն գործունեության հասակ՝ պատասխանատվության ամբողջական գիտակցմամբ զսպանակված, բոլոր տեսակի խոչուխութերից երկիրը դուրս բերելու դեպի ապահով ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել- ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունն իրականացվում է գործընկերության շրջանակներում. դա ենթադրում է, որ մենք միաժամանակ ձգտում ենք ստանալ նրանց աջակցությունը Հայաստանում իրականացվող անվտանգության եւ պաշտպանության ...1677-Ը, ԶԱՐՈՒՀԻՆ ԵՎ ՄԵՐ ԳՐՈՂՆԵՐԸ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Դեպի ամառային հանգիստ սահուն անցում կատարող մեր հանրային կյանքը դեռ այստեղ-այնտեղ կայծկլտումներ է ունենում, եւ արդեն իսկ պարզ է, թե մոտակա օրերին դեպի ո՞ր թեմաներով է թեժանալու, լրագրողները ո՞ր թեմաներն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՐԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ
Ըստ Panarmenian.net-ի, Իրանի MehrNews լրատվական գործակալությունը մեղադրում է Ադրբեջանին Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ: «Իրանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ԿՀՎ գործակալները ...ԲԱՔՎԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ» ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ա. Հ.
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մի տեսակ շրջապտույտի մեջ է մտել: Հաջորդաբար եւ արդեն զգալի մեծացած պարբերականությամբ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ...«ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄի քանի ամիս առաջ «Էքսպերտների միավորում» կազմակերպությունը նախաձեռնեց «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը` նպատակ հետապնդելով կարգավորել տեղական եթերն ու հատկապես հեռուստաընկերությունների ղեկավարությանը ...ԿՈՆՅԱԿՈՎ ՈՒ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈ՞Վ ԵՆՔ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՈՒՄ
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ 4ՀՀ-ում արդեն սովորական երեւույթ է դարձել ներքին հարցերին լուծում տալու համար դրսի «ձյաձյաներին» , «ախպեր տղերքին» օգնության կանչելը: Ցավալի է, որ մի բուռ ազգ ենք ու մեր ներքին խնդիրները նորից ու նորից ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ՄԻԱՑԱՎ INTEL EXPRESS ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը երեկվանից միացել է Intel Express միջազգային վճարային համակարգին: Այդ համակարգով հնարավոր կլինի գումարներ ստանալ եւ փոխանցել բանկի բոլոր մասնաճյուղերում: Նշված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ինչպես հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը, հունիսի 27-ին ԱՖԿ «Սիստեմա» ընկերության ակցիոներների տարեկան ժողովում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է այդ ընկերության տնօրենների ...ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՈՒՄ
Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 3.100.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 360.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.25 դրամ:«ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԳՐԵԼ, ՆՐԱՆՔ ԷԼ ԹՈՂ ՇՈՈՒՆԵՐ ԱՆԵՆ», ԱՍՈՒՄ ԷՐ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայաստանի գրողների միության հերթական 15-րդ համագումարից առաջ մթնոլորտը գնալով շիկանում է եւ միության նախագահի գահին հավակնողները իրենց պատմություններն ու փոխադարձ մեղադրանքներն են ներկայացնում լրագրողներին: ...REANIMANIA՝ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Փառատոնաշատ Հայաստանում ստեղծվել է եւս մեկը՝ ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնը, որն առաջին անգամ կկայանա հոկտեմբերի 3-6-ը: Ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ...ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մ. Մ.
Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ մշակութային հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992-ի մարտի 30-ին՝ Երեւանում ստորագրված երկու երկրների մշակութային համագործակցության ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 7 ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ 31-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ն. Պ.Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի ցուցադրությամբ են հունիսի 22-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում բացվել Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունները: Ռեժիսորի 7 ֆիլմերի հետահայաց ...ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ
Կալիֆոռնիայի Հայ գրողների միության (ԿՀԳՄ) առաջիկա գրական հանդիպումը, Գլենդեյլի հանրային գրադարանի հովանավորությամբ, կայանալու է հինգշաբթի, 2009 հուլիսի 2-ին, երեկոյան ժամը 7-9, գրադարանի դահլիճում, Glendale ...ԲՈԼՈՐՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան 6Սովետ երկրի տունը կռիվ էր ընկել: Ռուսաստանն այլեւս անկարող էր դիմադրել իր փեշերի տակ ծվարած երկրների վեճ ու կռիվներին: Անդրկովկաս կոչված թաղում առաջինը գլուխ բարձրացրեց Ղարաբաղը, որտեղ ապրող հայերն այլեւս ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնցած տարվանից հանրակրթության ոլորտ մուտք գործած ավագ դպրոցի փորձնական ծրագիրը, ինչպես վկայում է կառավարության վերջերս ընդունած որոշումը, ամեն նոր ուսումնական տարվա հետ կհամալրվի նոր դպրոցներով, որոնց ...ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈԶԱՊԱԼՅԱՆԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիսի 27-ին էլեկտրոնային լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները հաղորդեցին, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում մահացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ առաքելական ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալել են քրեական մեծ հեղինակություն համարվող Կամո Սաֆարյանին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների մի աղբյուր: ...
«ՈՐՈԳԱՅԹԻ» ԳՈՔՈՐՆ ՈՒ ԳԱՐԻԿԸ` ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

