
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
- ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունն իրականացվում է գործընկերության շրջանակներում. դա ենթադրում է, որ մենք միաժամանակ ձգտում ենք ստանալ նրանց աջակցությունը Հայաստանում իրականացվող անվտանգության եւ պաշտպանության ոլորտների բարեփոխումներին, նաեւ մասնակից լինել դաշինքի գործողություններին` դրանով իսկ վերածվելով միջազգային անվտանգության ապահովման ներդնողի:
Յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսվում է փաստաթղթերի ծանոթացումից, որոնք մենք ստանում ենք ռեգիստրից: Դա ենթադրում է, որ մենք պետք է կատարենք բովանդակային վերլուծություն, ներկայացնենք համապատասխան առաջարկներ, դրանք փոխանցենք ԱԳՆ եւ ստանանք պաշտոնական դիրքորոշում: Կարեւոր է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության, ՆԱՏՕ-ի իրավիճակային կենտրոնի ամենօրյա հաղորդագրություններին պարբերաբար հետեւելը. դրանցում հաճախ տեղ է գտնում նաեւ մեր տարածաշրջանին, հարեւան երկրներին, անմիջական գործընկերներին առնչվող տեղեկատվություն: Մշտապես լիարժեք տեղեկացվածությունը մեր աշխատանքի անհրաժեշտ բաղկացուցիչներից է: Ամենօրյա ռեժիմով մենք անցկացնում ենք աշխատանքային հանդիպումներ գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի, միջազգային քարտուղարության տարբեր ստորաբաժանումների պաշտոնատարների հետ. քննարկվում են մեր համագործակցության ընթացիկ խնդիրները, մշակվում են նոր ծրագրեր: Կանոնավոր հանդիպումներ են անցկացվում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների պատվիրակությունների եւ առաքելությունների ղեկավարների ու անդամների հետ:
Ուղեկցում եւ աջակցում ենք ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գումարվող հանդիպումներին ու ծրագրերին մասնակցող Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներին: Մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններին, տարբեր վերլուծական կենտրոնների կողմից անցկացվող խորհրդաժողովներին եւ սեմինարներին: Ահա այսպիսին է, ընդհանուր առմամբ, մեր առօրյան: - Ադրբեջանի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում, նաեւ ՆԱՏՕ-ում, շատ ավելի ճկուն է. ըստ Ձեզ՝ ի՞նչն է խոչընդոտում Հայաստանի դիվանագիտությանը լինել գոնե նույնքան ճկուն:
- Իհարկե, ինձ համար միանշանակ դժվար է համաձայնել Ձեր նույնքան միանշանակ պնդմանը: Ես նախկինում մի քանի տարի աշխատել եմ ԵԱՀԿ-ում մեր պատվիրակությունում, անմիջականորեն զբաղվել եմ Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի հարաբերություններով եւ առանց վարանելու կարող եմ ասել, որ Ձեր պնդումը իրականությանը չի համապատասխանում: Բոլոր դեպքերում՝ մենք առավել նախաձեռնող ենք եւ առավել վստահելի գործընկեր. դա թող չհնչի որպես ինքնագովություն: Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ապատեղեկացնել, ապակողմնորոշել մյուսներին եւ վատաբանել Հայաստանին: Սակայն դա անհեռանկար մոտեցում է եւ ոչ մի կերպ չի կարող որակվել որպես «ճկուն քաղաքականություն»: Իսկ մենք մշտապես ներկայացնում ենք ճշմարտությունը` առաջին հերթին արցախյան հակամարտության վերաբերյալ, եւ դա կատարում ենք փաստարկված: Եվ եթե Ադրբեջանին ինչ-որ տեղ հաջողվում է արձանագրել թվացյալ հաջողություն, ապա դա իրոք թվացյալ է եւ խիստ կարճատեւ: Ձեր մեջբերած «ճկունությունը» բերել է այն արդյունքին, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային ատյաններում ընդունած որոշումները եւ բանաձեւերը համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը` հիմնախնդրի խաղաղ կարգավորում Մինսկի խմբի շրջանակներում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա: Այդ առումով կարող եմ Ձեզ հարց ուղղել` ի՞նչն է առավել արդյունավետ: - Ապրիլին Ադրբեջանի նախագահն այցելեց ՆԱՏՕ: Միտումներ կան, որ ՆԱՏՕ-ն ԼՂ խնդրի կարգավորման դրական ելքը տեսնում է հօգուտ Ադրբեջանի: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:
- Բնականաբար, ես նման տեսակետին համաձայն չեմ: Նախ, ելնելով իմ շփումներից, չունեմ նման եզրակացություն անելու որեւէ հիմք: Երկրորդ, Հայաստանի ղեկավարությունը եւս տարբեր առիթներով այցելում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, հանդիպումներ ունենում գլխավոր քարտուղարի հետ, իսկ ապրիլի վերջին Երեւան էր այցելել գլխավոր քարտուղարի տեղակալ Կ. Բիզոնիերոն. կայացած քննարկումները, մտքերի փոխանակումը միանշանակ վկայում են, որ ՆԱՏՕ-ն ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում:
Հյուսիսատլանտյան դաշինքը բազմիցս հայտարարել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, մասնավորապես վերջին անգամ ՆԱՏՕ-ի մամլո խոսնակ Ջեյմս Ապատուրայն իր շաբաթական ասուլիսում բավական հստակ ներկայացրեց ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, նշելով, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված չլինելով հակամարտության կարգավորման գործընթացում, ցանկանում է տեսնել խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով եւ աջակցում է ԵԱՀԿ-ին ու Մինսկի խմբին, իսկ նրանց առաջարկները համարեց լավ հիմք՝ ընթացող բանակցությունների համար: Կարծում եմ՝ բավականին հստակ է դիրքորոշումը, եւ Ադրբեջանի ջանքերը` տապալելու ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ՆԱՏՕ-ին կամ մեկ այլ միջազգային կառույցի ներքաշելու արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, թերեւս ապարդյուն են, ստանում են բացասական արձագանք եւ չեն արդարացվում: - Ոչ պաշտոնական, բայց հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ ԼՂ-ում ՆԱՏՕ-ի խաղաղապահների ներկայության ապահովման վերաբերյալ Ալիեւի ծրագրին ՆԱՏՕ-ն հավանություն է տվել: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը եւ ի՞նչ բանակցություններ եք տարել:
- Այս հարցն առավել ճիշտ կլիներ ուղղել ՆԱՏՕ պաշտոնյաներին, եւ կարող եմ վստահեցնել, որ նրանք կհերքեն այդ տեղեկատվությունը: Եթե նման խնդիր չկա, ապա նաեւ համապատասխան բանակցություններ չէին կարող տարվել: Բայց եւս մեկ անգամ մեջբերեմ այն, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում ներգրավվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, առավել եւս տեղակայել իր խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում: Ավելին, ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հավանական տեղակայման հարցը կարող է քննարկման առարկա դառնալ կարգավորման շուրջը քաղաքական համաձայնության ձեռքբերումից հետո միայն եւ հակամարտության բոլոր կողմերի, եւ, իհարկե, ԼՂ-ի, լիարժեք մասնակցության պարագայում: - ՀՀ արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի այցը Բրյուսել ինչո՞վ էր պայմանավորված:
- Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեցին Բրյուսել` ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, եւ մասնակցեցին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որը գումարվել էր ՆԱՏՕ-ի անդամներ-Հայաստան ձեւաչափով (28+1). այդ նիստում քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Իրենց ելույթներում Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը ներկայացրին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացին: ՀԱԽ-ի նիստից առաջ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցան նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ. քննարկվեցին մասնավորապես Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերը: - Ձեր աշխատակարգում կա՞ն բաներ, որոնք կուզենայիք փոխել:
- Իհարկե, խիստ ցանկալի կլիներ, որ մենք հնարավորություն ունենայինք ընդլայնելու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության անձնակազմը. ցավոք, այս պահին մենք ամենասակավաթիվ անձնակազմ ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունն ենք: Առավել մեծ անձնակազմ ունենալու պարագայում, կարելի էր լուծել երկու կարեւոր խնդիր` ընդլայնել աշխատանքային ներգրավումը եւ բարձրացնել արդյունավետությունը:
- ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 9
Ռինգ են դուրս գալիս Գերմանիայի դրոշի տակ մրցակցող երկու օտարերկրացի բռնցքամարտիկ՝ բեռլինաբնակ հայը, որ ռինգի աշխարհում «Արքա» մականունն է կրում, եւ համբուրգաբնակ թուրքը, որ փորձում է իր «Առյուծ» մականվանը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ
54
Այսօր հանրապետության նախագահը կդառնա 55 տարեկան: Փորձի եւ եռանդուն գործունեության հասակ՝ պատասխանատվության ամբողջական գիտակցմամբ զսպանակված, բոլոր տեսակի խոչուխութերից երկիրը դուրս բերելու դեպի ապահով ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել- ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունն իրականացվում է գործընկերության շրջանակներում. դա ենթադրում է, որ մենք միաժամանակ ձգտում ենք ստանալ նրանց աջակցությունը Հայաստանում իրականացվող անվտանգության եւ պաշտպանության ...1677-Ը, ԶԱՐՈՒՀԻՆ ԵՎ ՄԵՐ ԳՐՈՂՆԵՐԸ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Դեպի ամառային հանգիստ սահուն անցում կատարող մեր հանրային կյանքը դեռ այստեղ-այնտեղ կայծկլտումներ է ունենում, եւ արդեն իսկ պարզ է, թե մոտակա օրերին դեպի ո՞ր թեմաներով է թեժանալու, լրագրողները ո՞ր թեմաներն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՐԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ
Ըստ Panarmenian.net-ի, Իրանի MehrNews լրատվական գործակալությունը մեղադրում է Ադրբեջանին Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ: «Իրանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ԿՀՎ գործակալները ...ԲԱՔՎԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ» ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ա. Հ.
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մի տեսակ շրջապտույտի մեջ է մտել: Հաջորդաբար եւ արդեն զգալի մեծացած պարբերականությամբ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ...«ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄի քանի ամիս առաջ «Էքսպերտների միավորում» կազմակերպությունը նախաձեռնեց «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը` նպատակ հետապնդելով կարգավորել տեղական եթերն ու հատկապես հեռուստաընկերությունների ղեկավարությանը ...ԿՈՆՅԱԿՈՎ ՈՒ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈ՞Վ ԵՆՔ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՈՒՄ
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ 4ՀՀ-ում արդեն սովորական երեւույթ է դարձել ներքին հարցերին լուծում տալու համար դրսի «ձյաձյաներին» , «ախպեր տղերքին» օգնության կանչելը: Ցավալի է, որ մի բուռ ազգ ենք ու մեր ներքին խնդիրները նորից ու նորից ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ՄԻԱՑԱՎ INTEL EXPRESS ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը երեկվանից միացել է Intel Express միջազգային վճարային համակարգին: Այդ համակարգով հնարավոր կլինի գումարներ ստանալ եւ փոխանցել բանկի բոլոր մասնաճյուղերում: Նշված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ինչպես հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը, հունիսի 27-ին ԱՖԿ «Սիստեմա» ընկերության ակցիոներների տարեկան ժողովում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է այդ ընկերության տնօրենների ...ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՈՒՄ
Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 3.100.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 360.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.25 դրամ:«ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԳՐԵԼ, ՆՐԱՆՔ ԷԼ ԹՈՂ ՇՈՈՒՆԵՐ ԱՆԵՆ», ԱՍՈՒՄ ԷՐ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայաստանի գրողների միության հերթական 15-րդ համագումարից առաջ մթնոլորտը գնալով շիկանում է եւ միության նախագահի գահին հավակնողները իրենց պատմություններն ու փոխադարձ մեղադրանքներն են ներկայացնում լրագրողներին: ...REANIMANIA՝ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Փառատոնաշատ Հայաստանում ստեղծվել է եւս մեկը՝ ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնը, որն առաջին անգամ կկայանա հոկտեմբերի 3-6-ը: Ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ...ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մ. Մ.
Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ մշակութային հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992-ի մարտի 30-ին՝ Երեւանում ստորագրված երկու երկրների մշակութային համագործակցության ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 7 ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ 31-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ն. Պ.Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի ցուցադրությամբ են հունիսի 22-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում բացվել Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունները: Ռեժիսորի 7 ֆիլմերի հետահայաց ...ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ
Կալիֆոռնիայի Հայ գրողների միության (ԿՀԳՄ) առաջիկա գրական հանդիպումը, Գլենդեյլի հանրային գրադարանի հովանավորությամբ, կայանալու է հինգշաբթի, 2009 հուլիսի 2-ին, երեկոյան ժամը 7-9, գրադարանի դահլիճում, Glendale ...ԲՈԼՈՐՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան 6Սովետ երկրի տունը կռիվ էր ընկել: Ռուսաստանն այլեւս անկարող էր դիմադրել իր փեշերի տակ ծվարած երկրների վեճ ու կռիվներին: Անդրկովկաս կոչված թաղում առաջինը գլուխ բարձրացրեց Ղարաբաղը, որտեղ ապրող հայերն այլեւս ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնցած տարվանից հանրակրթության ոլորտ մուտք գործած ավագ դպրոցի փորձնական ծրագիրը, ինչպես վկայում է կառավարության վերջերս ընդունած որոշումը, ամեն նոր ուսումնական տարվա հետ կհամալրվի նոր դպրոցներով, որոնց ...ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈԶԱՊԱԼՅԱՆԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիսի 27-ին էլեկտրոնային լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները հաղորդեցին, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում մահացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ առաքելական ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալել են քրեական մեծ հեղինակություն համարվող Կամո Սաֆարյանին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների մի աղբյուր: ...
«ՈՐՈԳԱՅԹԻ» ԳՈՔՈՐՆ ՈՒ ԳԱՐԻԿԸ` ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

