
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
- Ռինգ են դուրս գալիս Գերմանիայի դրոշի տակ մրցակցող երկու օտարերկրացի բռնցքամարտիկ՝ բեռլինաբնակ հայը, որ ռինգի աշխարհում «Արքա» մականունն է կրում, եւ համբուրգաբնակ թուրքը, որ փորձում է իր «Առյուծ» մականվանը համարժեք մրցակից ունենալ, եւ Բեռլինի Մաքս Շմելլինգ սրահում գտնվող 9000 հանդիսականներ միայն մի անուն են վանկարկում՝ «Ա՛ր-թո՛ւր»: Եվ ինչպես ARD-ի ուղիղ եթերում տեսանք ու լսեցինք՝ Գերմանիայի հանրահայտ մարդիկ՝ դերասանները, մարզիկները, նաեւ մեկնաբանները ակնհայտ միակողմանի համակրանքով էին խոսում ու «պահանջում» Աբրահամից մրցամարտը նոկաուտով, բայց շատ շուտ չավարտել՝ ուզում են վայելել սպասված երեկոն:

Այնպես, ինչպես նրանք էին պահանջում, եղավ: Արթուր Աբրահամ-Մահիր Օրալ մրցամարտն ավարտվեց 10-րդ ռաունդի 1:23- րդ րոպեին՝ նոկաուտով: Արքան հաղթեց, կեցցե արքան: Հանդիսասրահը ստացավ այն, ինչ ուզում էր: Մահիրն էլ երեւի, թեպետ իսկական առյուծի որս չտեսանք. «Մենք գլադիատորներ ենք. ուզում ենք հանդիսատեսի սիրտը գրավել: Ես դա հաջողեցի, թեկուզ պարտության գնով», ասաց մի քանի անգամ ռինգում տապալված, բայց պարտության հետ հաշտվել չուզեցող Մահիրը՝ մրցելույթի ավարտին:
«Ֆրանկֆուրտեր ռունդշաու»-ի մեկնաբանը գրում է, թե հովազի մորթին ուսած արքայի քայլվածքից արդեն հայտնի էր, թե առյուծին ինչպես է մորթահան անելու: Երկուշաբթի մեր հեռախոսազրույցում Արթուր Աբրահամն այնքան էլ չոգեւորվեց, երբ փոխանցեցինք «ՖՌ»-ի գնահատականը: «Չարժեր, որ իր անունը Առյուծ դներ, ավելի շուտ փիսիկի էր նման», ասաց աշխարհի չեմպիոնը: «Իսկ Դու՞ք», հարցրեցինք նրան: «Ես նորմալ մարդ եմ», պատասխանեց ու գնահատեց իր հաղթանակը. «Ինձ համար շատ կարեւոր էր, որ թուրքին հաղթեցի: Մեր սրտերում մեր պատմության հետքը միշտ կա: Միայն դրա մասին էի մտածում՝ պատկերացնու՞մ եք՝ հանկարծ պարտվեի...»:
IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը միջին քաշում իր հավանական վերջին մրցամարտը պսակեց 24-րդ նոկաուտով: Նրա համարձակ, շուտ չհանձնվող մրցակցի մարզիչ Հանս Յուրգեն Վիթթեն 10-րդ ռաունդում սրբիչով նշան արեց, որ մրցապայքարը դադարեցնում են: 4-րդ, 6-րդ ռաունդներում գետին տապալվելուց հետո, Օրալի վերջն եկել էր: Աբրահամն իր 24-րդ նոկաուտի դիմաց քսակը հարստացրեց 800.000 եվրոյով, Օրալին տրվեց 100. 000 եվրո փոխհատուցում:
Աբրահամը, ինչպես երեւում էր ռինգում եւ ինչպես փաստում էին գերմանացի մեկնաբանները, դասեր քաղելով նախորդ մրցապայքարից, այս անգամ 4 շաբաթ առաջ էր սկսել նիհարել: Միջինքաշայինների առավելագույն սահմանը 72,574 կգ է, ինչպես հայտնի է, Աբրահամը վերջերս այդ սահմանը մեծ տանջանքով է պահպանում: Նրա երկրպագուները սովոր են տեսնել, որ Աբրահամը ռինգ է մտնում պաշտպանվելով, մրցակցին ուսումնասիրելով, փոթորիկն անակնկալ է բարձրանում: Նա 4-րդ ռաունդում միայն հարձակման անցավ: 7 սմ-ով բարձրահասակ լինելը, կամքի ուժը, թուրքական համայնքի պատվախնդրության հորդորները չօգնեցին Օրալին, որ նա Արթուրի հուժկու հարվածներին դիմանա: Օրալն ակտիվ էր, ակնհայտ էր, որ ռինգ էր մտել տիրանալու չեմպիոնական գոտուն: Ընդմիջումներին գերմանացի մարզիչը ուժ էր տալիս իր թուրք սանին. «Միավորներով առաջ ես, մի լարվիր, խորը շնչիր»: 6-րդ ռաունդում՝ երբ արդեն երկու անգամ տապալվել էր գետնին, դատավորը համբուրգաբնակ Օրալին հարցրեց՝ ուզու՞մ ես շարունակել: Մահիրն անվարան էր: «Արթուրը թեպետ տեխնիկայի բնածին օժտվածություն չունի, բայց ռինգի հրաշալի բնազդ ունի», ասաց մեկնաբանը, բայց նրա համար էլ պարզ չէր, թե մրցամարտը երբ էր ավարտ գտնելու: 8-րդ ռաունդում Մահիրի մարզիչն ասաց. «Դու ոչ թե 1 առյուծ ես, այլ 2, 3, 4: Ուրիշն ընկնելուց հետո նորից չէր շարունակի»: «Իմ սիրելի երիտասարդ, դու հիմա պիտի ցույց տաս, թե ով է չեմպիոնը», ասաց Ուլլի Վեգները իր սանին: 9-րդ ռաունդում նորից ծանր հարվածներ. «ինչպիսի՛ մրցամարտ է ցույց տալիս համբուրգցին, ինչպե՛ս չի հանձնվում», ARD-ի մեկնաբանի զարմանքը փարատելու եկավ Օրալին ուղեկցող թուրքերից մեկը՝ «մենք Թուրքիայից ենք, մինչեւ վերջ ենք կռվում»: Թուրքիայից սերվածը նորից գետին ընկավ, նորից ոտքի կանգնեց ու հասկացավ, որ քանի առյուծ էլ լինի, զոհը միեւնույնն է մեկն է՝ ինքն է: «Արթուրը աննկարագրելի ծանր է հարվածում: Աչքերիս աստղեր էին երեւում, իմ մարզիչը ճիշտ որոշեց», ասաց նա մրցամարտի ավարտին:
Մեկնաբանները հատուկ շեշտեցին, որ մարզիկները երկկողմանի հարգալից են եղել իրար հանդեպ: «Բռնցքամարտն այսպիսին պիտի լինի՝ պայքար ռինգում, ռինգից դուրս՝ ընկերներ», կարծիք հայտնեց գերմանացի հեռուստամեկնաբանն ու արագ բացատրեց օպերատորի հրամցրած հաջորդ տեսարանը, որում Աբրահամը պարանոցին էր ամրացնում Ամենայն հայոց կաթողիկոսի նվեր խաչը, որից միայն ռինգում է բաժանվում, «հավատացյալ քրիստոնյա հայի խաչը», ասաց նա:
Այնուհետեւ ուղիղ եթերում, որ հեռարձակվում էր նաեւ ԱՄՆ-ում, խոսափող տրամադրեցին Աբրահամին: «Հարգանքս Մահիրին: Այսօր ես հաղթել եմ, բայց կյանքը շարունակվում է», ասաց Աբրահամը՝ հավելելով, թե նախորդների նման այս անգամ էլ բռնցքամարտի ձեռնոցն աճուրդի է դնում հիվանդ երեխաների համար:
«Արթուրն ինքն իրեն նման էր, կենտրոնացած, կայծակի նման», ասաց «Մաքս Շմելլինգ» ֆիլմում Շմելլինգի դերակատար, ֆիլմում Արթուրի խաղընկեր ու մրցակից, բռնցքամարտիկ ու մեկնաբան Հենրի Մասքեն:
«Այն, որ Աբրահամին առաջիկայում հաճախ կտեսնենք բռնցքամարտը երկրպագող Ամերիկայում, կասկած չկա: Գերմիջինքաշում նրա համար լավ մրցակիցներ կան», «Վելթ» թերթին ասել է ամերիկյան հեռուստատեսային Շոութայմի մեկնաբան, վերլուծաբան Ալ Բեռշտայնը, ով Աբրահամի մրցամարտը դիտելու համար Բեռլին էր ժամանել: Օրալը լավ մրցակից է, բայց նրան ո՞վ է ճանաչում: Արթուրը պիտի մեծ անունների հետ ռինգ դուրս գա՝ Քելլի Պավլիկի, Կարլ Ֆրոչի, Ջերմեյն Թեյլորի կամ Միքքել Քեսսլերի: Նա պիտի Ամերիկայում մրցի, որովհետեւ մարդիկ ուզում են նրան տեսնել»:
Ամերիկան Ամերիկա, բայց Արթուրին նախ տեսնելու ենք գերմանական ռինգում: Սա ինքը՝ աշխարհի չեմպիոնը հաստատեց:
Զաուերլանդը համոզված է, որ Արթուրը նաեւ գերմիջինքաշային կարգում աշխարհում ամենաուժեղ հարվածը կունենա: «Արթուրը կարող է նույնիսկ կիսածանր քաշային կարգ էլ փոխադրվել», ասել էր Զաուերլանդը: «Եթե մենեջերս այդպես է ասել, ուրեմն հնարավոր է», ասաց Աբրահամը մեր հեռախոսազրույցում: «Ես մեծ ցանկություն ունեի բացարձակ չեմպիոն լինելու (նվազագույնը աշխարհի երկու գոտիների միավորում-Ան.Հ.), բայց չստացվեց, ուզում էի WBA-ի չեմպիոն Ֆելիքս Շթուրմի դեմ մրցել, չեղավ: Մյուս քաշային կարգում ավելի հետաքրքրական մրցակիցներ կան: Այդ պատճառով ուզում եմ գերմիջին քաշում 3-4 տարի մի քանի մեծ մրցամարտ անցկացնել ու հրաժեշտ տալ ռինգին: Չարժե բռնցքամարտով ավելի երկար զբաղվել», ասաց Արթուրը ու հաստատեց, թե ցանկությունը մեկն է՝ զբաղվել անշարժ գույքի առուվաճառքով կամ օդանավային բիզնեսով: Աբրահամը հաստատեց Զաուերլանդի անակնկալը, թե ռինգ է դուրս գալու WBA-ի աշխարհի չեմպիոն դանիացի Միքքել Քեսսլերի հետ: Բայց հաջորդ մրցապայքարը 3-4 ամսից կլինի՝ Ջերմեյն Թեյլորի դեմ: Իսկ մինչ այդ ոչ մի դիետ՝ կարող է վայելել աշխարհում ամենասիրած ուտելիքը՝ մայրիկի տապակած կարտոֆիլը:
- ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 9
Ռինգ են դուրս գալիս Գերմանիայի դրոշի տակ մրցակցող երկու օտարերկրացի բռնցքամարտիկ՝ բեռլինաբնակ հայը, որ ռինգի աշխարհում «Արքա» մականունն է կրում, եւ համբուրգաբնակ թուրքը, որ փորձում է իր «Առյուծ» մականվանը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ
54
Այսօր հանրապետության նախագահը կդառնա 55 տարեկան: Փորձի եւ եռանդուն գործունեության հասակ՝ պատասխանատվության ամբողջական գիտակցմամբ զսպանակված, բոլոր տեսակի խոչուխութերից երկիրը դուրս բերելու դեպի ապահով ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել- ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունն իրականացվում է գործընկերության շրջանակներում. դա ենթադրում է, որ մենք միաժամանակ ձգտում ենք ստանալ նրանց աջակցությունը Հայաստանում իրականացվող անվտանգության եւ պաշտպանության ...1677-Ը, ԶԱՐՈՒՀԻՆ ԵՎ ՄԵՐ ԳՐՈՂՆԵՐԸ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Դեպի ամառային հանգիստ սահուն անցում կատարող մեր հանրային կյանքը դեռ այստեղ-այնտեղ կայծկլտումներ է ունենում, եւ արդեն իսկ պարզ է, թե մոտակա օրերին դեպի ո՞ր թեմաներով է թեժանալու, լրագրողները ո՞ր թեմաներն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՐԱՆՈՒՄ «ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ
Ըստ Panarmenian.net-ի, Իրանի MehrNews լրատվական գործակալությունը մեղադրում է Ադրբեջանին Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ: «Իրանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ԿՀՎ գործակալները ...ԲԱՔՎԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ» ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ա. Հ.
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մի տեսակ շրջապտույտի մեջ է մտել: Հաջորդաբար եւ արդեն զգալի մեծացած պարբերականությամբ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ...«ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄի քանի ամիս առաջ «Էքսպերտների միավորում» կազմակերպությունը նախաձեռնեց «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունը` նպատակ հետապնդելով կարգավորել տեղական եթերն ու հատկապես հեռուստաընկերությունների ղեկավարությանը ...ԿՈՆՅԱԿՈՎ ՈՒ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐՈ՞Վ ԵՆՔ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՈՒՄ
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ 4ՀՀ-ում արդեն սովորական երեւույթ է դարձել ներքին հարցերին լուծում տալու համար դրսի «ձյաձյաներին» , «ախպեր տղերքին» օգնության կանչելը: Ցավալի է, որ մի բուռ ազգ ենք ու մեր ներքին խնդիրները նորից ու նորից ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ՄԻԱՑԱՎ INTEL EXPRESS ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», բանկը երեկվանից միացել է Intel Express միջազգային վճարային համակարգին: Այդ համակարգով հնարավոր կլինի գումարներ ստանալ եւ փոխանցել բանկի բոլոր մասնաճյուղերում: Նշված ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ «ՍԻՍՏԵՄԱՅԻ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ինչպես հաղորդում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը, հունիսի 27-ին ԱՖԿ «Սիստեմա» ընկերության ակցիոներների տարեկան ժողովում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է այդ ընկերության տնօրենների ...ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՈՒՄ
Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 3.100.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 360.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.25 դրամ:«ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԳՐԵԼ, ՆՐԱՆՔ ԷԼ ԹՈՂ ՇՈՈՒՆԵՐ ԱՆԵՆ», ԱՍՈՒՄ ԷՐ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայաստանի գրողների միության հերթական 15-րդ համագումարից առաջ մթնոլորտը գնալով շիկանում է եւ միության նախագահի գահին հավակնողները իրենց պատմություններն ու փոխադարձ մեղադրանքներն են ներկայացնում լրագրողներին: ...REANIMANIA՝ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Փառատոնաշատ Հայաստանում ստեղծվել է եւս մեկը՝ ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնը, որն առաջին անգամ կկայանա հոկտեմբերի 3-6-ը: Ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ...ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մ. Մ.
Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ մշակութային հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992-ի մարտի 30-ին՝ Երեւանում ստորագրված երկու երկրների մշակութային համագործակցության ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 7 ՖԻԼՄԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՈՍԿՎԱՅԻ 31-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Ն. Պ.Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի ցուցադրությամբ են հունիսի 22-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում բացվել Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունները: Ռեժիսորի 7 ֆիլմերի հետահայաց ...ԿՀԳՄ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ
Կալիֆոռնիայի Հայ գրողների միության (ԿՀԳՄ) առաջիկա գրական հանդիպումը, Գլենդեյլի հանրային գրադարանի հովանավորությամբ, կայանալու է հինգշաբթի, 2009 հուլիսի 2-ին, երեկոյան ժամը 7-9, գրադարանի դահլիճում, Glendale ...ԲՈԼՈՐՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԻ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան 6Սովետ երկրի տունը կռիվ էր ընկել: Ռուսաստանն այլեւս անկարող էր դիմադրել իր փեշերի տակ ծվարած երկրների վեճ ու կռիվներին: Անդրկովկաս կոչված թաղում առաջինը գլուխ բարձրացրեց Ղարաբաղը, որտեղ ապրող հայերն այլեւս ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնցած տարվանից հանրակրթության ոլորտ մուտք գործած ավագ դպրոցի փորձնական ծրագիրը, ինչպես վկայում է կառավարության վերջերս ընդունած որոշումը, ամեն նոր ուսումնական տարվա հետ կհամալրվի նոր դպրոցներով, որոնց ...ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊՈԶԱՊԱԼՅԱՆԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հունիսի 27-ին էլեկտրոնային լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները հաղորդեցին, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքի 72-րդ տարում մահացել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ առաքելական ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալել են քրեական մեծ հեղինակություն համարվող Կամո Սաֆարյանին: Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների մի աղբյուր: ...
«ՈՐՈԳԱՅԹԻ» ԳՈՔՈՐՆ ՈՒ ԳԱՐԻԿԸ` ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ 55 ՏԱՐԵԿԱՆ

«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԻՆ ՀԱՂԹԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՀՈՍՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

