
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
- Երեկ մեր քաղաքական էլիտայի` քաղաքական գործչի համարում ունեցող եւ չունեցող անդամներից շատերն են արտահայտվել «Ժառանգությունից» ԵԽԽՎ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի վարքագծի մասին: Ամեն ոք իր պարտքն էր համարում միանալ համատարած «ասուժդամսին», նույնիսկ անձնական վիրավորանքների եւ ծանր հանցագործին տրվող բնորոշումների մակարդակով, առանց սպասելու նրա վերադարձին եւ բացատրությանը` իբրեւ սեփական հայրենասիրության դրսեւորման վառ ապացույց:

ՀՅԴ Հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, սակայն, երեկ, ՄԱԱ-ում առավել փորձառու գործչի հայացքով դիտարկեց իրողությունը. «Ես չեմ կասկածում ոչ Փոստանջյանի, ոչ էլ ուրիշների հայրենասիրությանը, սակայն կարող է նաեւ քաղաքական սխալ արած լինեն, ինչը պետք է քննադատվի», ասաց նա` ենթադրություն անելով, որ գուցե այդ պատգամավորի` այդ շրջանակներում փորձի պակասն է պատճառը, որ դիմել է թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների, ինչը նման հարցեր արծարծելիս սխալ է: «Բայց եւ մեր պայմաններում անձնական վիրավորանքների անցնելն անտեղի է, ոչ ոք չպետք է մյուսին փորձի հայրենասիրության կամ այլ դաս տալ, մանավանդ ժողովրդի ընտրածին, որ իր անելիքն է անում եւ հաշվետու է ժողովրդին»: Կ. Մանոյանը հիշեց այն անդուր վիճակը, երբ Տեր-Պետրոսյանի ժամանակ միջազգային ինչ-որ հավաքի ժամանակ Հայաստանի ներսում տիրող իրավիճակի մասին պետք է անձնապես տեղեկացներ` ինչպե՞ս է վատ զգացել: «Չէի ցանկանա որեւէ մեկն այդ իրավիճակում հայտնվի, որովհետեւ մենք պետք է կարողանանք մեր հարցերը լուծել ներսում», ասաց: Ավելացրեց, թե սա չի նշանակում, որ Եվրոխորհրդում չպետք է լծակներն օգտագործել, որպեսզի ներսում ժողովրդավարություն լինի, բայց «ոչ էն աստիճանի, որ դիմենք թուրք եւ ադրբեջանցի պատգամավորի»:
Իսկ ընդհանրապես` Կ. Մանոյանը նախ անդրադարձ արեց երկու օր առաջ «Մարիոթ-Արմենիայի» մոտ տեղի ունեցածին, երբ Ջավախքի խնդիրները հականջ Սաակաշվիլու բարձրաձայնող հայ երիտասարդներին հայ ոստիկանները քաշքշել էին: Ըստ դաշնակցականի` ոստիկանության քայլերը նպաստեցին, որ ավելի շատ արձագանք լինի խնդրին, քան կարող էր լինել մինչ այդ: Ոստիկանության գործողությունները գնահատեց` կարելի էր ավելի նորմալ վերաբերվել ժողովրդի հետ, մանավանդ որ որեւէ սպառնալիք չկար ո՛չ անվտանգության, ո՛չ ընդհանրապես հասարակական կարգի խախտման իմաստով, ուրեմն կարելի էր ավելի հարմար լուծում գտնել եւ թույլ տալ, որ ցուցարարներն իրենց ասելիքն ասեն, եւ անվտանգությունը պահպանվի միաժամանակ. «Հետաքրքրականը, սակայն, այն էր, թե ինչո՞ւ պետք էր զրկել Սաակաշվիլուն` այդ իրականությունը տեսնելուց, մի քիչ անհասկանալի էր նաեւ այն պատվո շքանշանը, որ տրվեց»: Ըստ Կ. Մանոյանի, Հայաստանի նախագահի վերջին այցից հետո Վրաստան, երբ այնտեղ բարձրացվել էին վիրահայոց եւ Ջավախքի բազմաթիվ խնդիրները, Սաակաշվիլին նոր բան չի արել, որ Ջավախքի հարցերը մեղմանան, եւ ինքն էլ արժանի լինի շքանշանի: Սաակաշվիլու հրապարակային ելույթների մեջ Հայաստանում հնչեց նաեւ Ջավախքի մասին մտահոգիչ մեկ այլ հարց` իբր Ջավախքն ամենամեծ ներդրումներ ունեցող տարածաշրջանն է Վրաստանում, երկաթգիծն է կառուցվելու (կարծես Ախալքալաքի համար են կառուցում): Նա ասել է, որ շրջանն ամբողջությամբ գազաֆիկացվում է. «Ճիշտ է, որ դրական նախաձեռնություն է, բայց մտահոգիչ բան կա` եթե այնտեղ պիտի կառուցվի ՀԷԿ, ուրեմն նաեւ դրսից (Վրաստանի այլ տարածքներից) մոտ 2-3 հազար նոր աշխատավորներ գան, ինչը հիմնական մտահոգություններից մեկն է»: Ջավախքում բավական աշխատուժ կա, որ Ռուսաստանի հետ Վրաստանի ներկա հարաբերությունների պայմաններում չի կարողանում գնալ Ռուսաստան. այսինքն` տեղում բավական անգործ աշխատողներ կան, իսկ դրսից եկողների մասին խոսքը վերաբերում է հենց այն մտահոգություններին, որ ցույցի ժամանակ արտահայտվում էր` Մանոյանը Ջավախքում ժողովրդագրական պատկերը փոխելու միտում է տեսնում այստեղ: Նա հիշեց, որ անկախ Վրաստանի առաջին օրվանից, առաջին նախագահից սկսած` տարբեր հնարքներ են փորձել գտնել, որպեսզի Ջավախքում ժողովրդագրական պատկերը փոխեն: Դրան մասնակցում է նաեւ վրաց եկեղեցին: Մի ժամանակ աքսորավայր ուզեցին սարքել` չստացվեց, բնակչությունը բողոքեց, հիմա էլ` ՀԷԿ-ի անունով ուզում են դրսից աշխատող բերելով, ժողովրդագրական պատկերը փոխել:
Արդյոք այդ թեմանեը երկու նախագահների հանդիպումներում քննարկվե՞լ են: Կիրո Մանոյանը տեղեկություն չուներ. «Կհուսամ, որ այդ մասին մեր նախագահը խոսել է. եթե խոսքը Սաակաշվիլու հրապարակային կեցվածքի մասին է, եթե նույն ձեւով է պատասխանել, կարծում եմ, որ շատ խրախուսվելու պատճառ չկա», ասաց` նկատելով, որ մեր խնդիրը պետք է լինի Վրաստանի քաղաքական էլիտային հասկացնել, որ Ջավախքը Վրաստանը Հայաստանին կապող ամենաուժեղ օղակը պետք է լինի, իսկ այսօր ամենաթույլ օղակն է:
«Ժառանգության» առաջարկները` ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցության վերաբերյալ, գերագույն մարմինը Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ քննարկում է: Անձնական կարծիքն այդ առիթով սա էր` քաղաքական իրականության մեջ ոչինչ պետք է չէ բացառել, բայց դա չի նշանակում, թե չբացառված բանը մեծ հավանականություն ունի:
Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան «թայմ աութ» է՞ վերցրել. «Չէի ասի` թայմ աութ է վերցրել, կարծում եմ` ինքն առանձին պենալտի է իրականացնում դեպի մեր կողմը, մենք ենք կարծես թայմ աութ վերցրել` առանց հայտարարելու, որ խաղից դուրս ենք եկել», նկատեց` պարզաբանելով, թե կարծես մնացել ենք Թուրքիայի որոշումին` ե՞րբ իրական բանակցությունների գործընթացը կշարունակի, մինչդեռ նա շարունակում է խոսել նախապայմաններով, իսկ մենք չենք հայտարարում, որ նման նախապայմանների դեպքում դուրս ենք գալիս բանակցություններից: Մանոյանը կասկածում է, թե Հայաստանն այդպիսի հայտարարություն կանի, քանի որ կարծես նախագահը բանակցում է աշխարհին նաեւ ցույց տալու համար, որ բանակցությունների կողմնակից պետություն ենք: Թուրքիան բանակցությունները ոչ միայն սառեցրել է, այլեւ շարունակում է Հայաստանի վրա ճնշում բանեցնելու աշխատանքը, ինչը կարող է վատ վերջանալ` Բրայզան հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այս տարի չի բացառվում, որ ստորագրեն մի համաձայնագիր` Արցախի հարցի կարգավորման սկզբունքների շուրջը, վտանգները կարող են այստեղ երեւակվել:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
Երեկ մեր քաղաքական էլիտայի` քաղաքական գործչի համարում ունեցող եւ չունեցող անդամներից շատերն են արտահայտվել «Ժառանգությունից» ԵԽԽՎ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի վարքագծի մասին: Ամեն ոք իր պարտքն ...Ի՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ. 7«Եթե մենք Սաակաշվիլուն ընդունում ենք, պետք է հասկանանք, որ այստեղ որոշակի «գին» կա, որ Վրաստանը պետք է վճարի», երեկ «Հայացք» ակումբում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը բացատրելով, որ ռուս-վրացական օգոստոսյան ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՏԱՐԻ
Ըստ Panarmenian.net-ի, արդեն այս տարի կարող է սկսվել Իրանից Հայաստան նոր խողովակաշարի անցկացումը: Ըստ այդ նախագծի, հանրապետությունը, որը չունի հումքի սեփական պաշարներ, կկարողանա ամեն օր ստանալ մինչեւ ...ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանում հարցումը կանցկացնի «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիա»-ն, իսկ Թուրքիայում` «Տեսեւ» սոցիոլոգիական կազմակերպությունը, որտեղ աշխատանքները համակարգելու է պրոֆեսոր Ֆերհաթ Կենտելը: Ինչպես «Արմենպրեսին» ...ՀԱՎԱՅԻ ՆԱՀԱՆԳԸ ՀԱՅԵՐԻ ԼԱՎ ԲԱՐԵԿԱՄՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
«Ազգը» երեկ հյուրընկալել էր ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ-ի Հավայի նահանգի Հոնոլուլու քաղաքի Կենտրոն եւ Չինական թաղամասերի ղեկավար (ի դեպ այդ պաշտոնը կամավոր հիմունքներով է եւ անվճար), սենատոր Սեմ Սլոմի օգնական ...«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ»` ՀԱՇՏԵՑՄԱՆ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ
Ա. Հ.
«Խաղաղություն Ղարաբաղին: Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում» Վլադիմիր Կազիմիրովի գիրքը, որ արդեն իսկ ներկայացվել էր Մոսկվայում դեռեւս հունիսի 18-ին, իսկ հունիսի ...«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՇԽԱՏԵԼ ՆԱԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ»
ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նախկին օգնական Դեւիդ Կրեմերը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարելի է արագացնել՝ հակամարտության կողմերի հետ աշխատելով ...ԵԶԱԿԻ ՄԻ ԴԵՊՔ, ՈՐԸ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ
Հ. Ծ.Ֆիլադելֆիայից Ավետիս Գեւորգյանը գրում է. «Հաճախ չէ, որ առիթը ներկայանում է միջամտելու մի դատական գործում, որտեղ հայերը չեն ներգրավված, բայց Հայոց ցեղասպանության հարցն է շոշափվում: Այդպիսի առիթ ստեղծվել ...«ՄՈԽԻՐ ԵՎ ՓՅՈՒՆԻԿ». ԼԵՓՍԻՈՒՍԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ՝ ՀԱՐՈՒՍՏ ՆՈՐ ՓԱՍՏԵՐՈՎ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԿիրակի՝ հունիսի 28-ին, ժամը 18-ին Պոտսդամի Ֆիլմթանգարանում առաջին անգամ հանրությանը կներկայացվի Մերլին Սոլաքհանի (Merlyn Solakhan) եւ Մանֆրեդ Բլանքի (Manfred Blank) Յոհաննես Լեփսիուսի կյանքի եւ գործի ...«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 31«Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը միշտ էլ աչքի է ընկել պոռթկուն բնավորությամբ: Վերջին շրջանում տիկին Փոստանջյանը հաճախ էր հայտնվում հասարակության ուշադրության կիզակետում: ՀԱԿ-ի նկատմամբ ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՅԻՍԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ2009-ի մայիսին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 11431 գործարք, ինչը 0,3 տոկոսով ավելի է 2009-ի ապրիլին ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ ՈՒՂԻՂ ՉՎԵՐԹԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ
Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթի իրականացման ժամկետները դեռեւս հստակեցված չեն: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, սպասվում ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ 11 ՖԻԼՄԵՐ
«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկվել են 11 ժապավեններ: Ըստ «Արմենպրեսի», այս ֆիլմերը կդատի 6 հոգանոց ժյուրին, որի կազմում են ճապոնացի աշխարհահռչակ ...624 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Հ. Ծ. 2
Մոտ հինգ հարյուր ներկաների մասնակցությամբ «Բեվերլի Հիլզ» հյուրանոցի (Լոս Անջելես) «Կրիստալ» դահլիճում, Ամերիկայի հայկական միսիոներական ասոցիացիայի (ԱՀՄԱ) որբերին եւ երեխաներին հոգատարություն ցուցաբերելու ...ԷԼԻՍ ԿՂԶՈՒ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼՆԵՐ՝ 5 ՀԱՅԵՐԻ
Հ. Ծ.Հինգ հայ անվանի հասարակական գործիչներ մայիսի 9-ին արժանացել են Էլիս կղզու ամենամյա պատվո մեդալների, գրում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիան» այս ...ՕՎԿԻԱՆՈՍԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅՈՒՆ ԵՆ ՈՒ ՀԱՐԳԱԼԻՑ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ 4
Ժամանակն է առավել հանգամանորեն խոսելու Ատլանտյան օվկիանոսի մասին: Մոլորակի վրա երկրորդ տեղն է զբաղեցնում իր պարամետրերով: «Արմենիայի» անձնակազմի համար հատկապես թանկ է նաեւ այն պատճառով, որ մենք բոլորս ...ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒՄ Է Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐԸ
Հայ առաքելական եկեղեցին հունիսի 27-ին տոնախմբում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի նշխարները գտնելու տոնը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Մայր աթոռի մամլո դիվանից, Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ...ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Այսօր Մահիր Օրալի հետ Գերմանիայում կայանալիք մենամարտը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի համար հնարավոր է վերջինը լինի միջին քաշային կարգում: Արթուրը 10-րդ անգամ ռինգ դուրս կգա պաշտպանելու ...«ՄԻԿԱՆ» ԿՐԿԻՆ ԴԻՄՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐԻ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀանգստյան օրերին կայանալիք հանդիպումներով ավարտվում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը: Պաշտոնապես առաջնությունը «հասարակածը» կհատի հուլիսի 7-ին, երբ կկայանա 11-րդ տուրից հետաձգված ...
«ՈՐՈԳԱՅԹԻ» ԳՈՔՈՐՆ ՈՒ ԳԱՐԻԿԸ` ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«ԹՈՂ ԱՄԱՉԵՆ ԱՅՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՈՐ ՉԵՆ ՄԻԱՑԵԼ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆԱԿԱՆ-(ՌԱԿ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՋՈՂՎԱ՞Ծ ՊՐԱԿՏԻԿԱ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ն. Մ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
- 1829 Էրզրումի գրավումը ռուսական բանակի կողմից:
- 1862 Ազիզ փաշայի բանակը դուրս է գալիս Մարաշից և շարժվում Զեյթունի վրա:
- 1949 Հայաստանի խորհրդային ճարտարապետների և երկրորդ համագումարի բացումը:
- 1980 ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Գ. Սունդուկյանի, Մ. Նալբանդյանի և Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

