
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
«Ռուսաստանից Հայաստան վերադարձող միգրանտների զանգվածային հոսք դեռ չի գրանցվել, ինչպես նախորդ տարիներին, կան առանձին դեպքեր, որոնք էական բնույթ չեն կրում», ասում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
Միգրացիայի գործակալությունը Ռուսաստանի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության պատճառով ավելի շատ միգրանտների վերադարձ էր ենթադրում: Հիմնականում այն մարդիկ, ովքեր արդեն երկար տարիներ ապրում եւ աշխատում են ՌԴ տարածքում, սակայն չունեն սեփական բնակարան: Անգամ Ռուսաստանի համապատասխան միգրացիոն ծառայությունների հետ պայմանագիր էին կնքել նրանց վերադարձը հեշտացնելու համար, սակայն վերադարձողների թիվը մեծ չէ:
«Հայ միգրանտներից շատերը ճգնաժամի պատճառով Ռուսաստանում կորցրել են աշխատանքը, սակայն չեն շտապում հայրենիք վերադառալ եւ փող վաստակելու նոր ուղիներ են փնտրում», ասում է Եգանյանը:
Համաձայն անկախ փորձագետների ներկայացրած գնահատականի, Ռուսաստանում միայն Հայաստանից եկած աշխատանքային միգրանտների թիվն ավելի քան 1 մլն աշխատանքային տեղ է կազմում:
Միգրացիան Հայաստանում սկսվել է 1992-ից, սակայն 2003-ից հետո միգրացիոն հոսքերի ծավալները զգալիորեն նվազել են:
Տարբեր գնահատականներով վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է 800 հազարից 1.5 մլն մարդ:
Տարեսկզբից ավելի քան 70 մարդ դիմել են Հայաստանում ապաստան գտնելու խնդրանքով: Հիմնականում դիմել են Իրաքի, Թուրքիայի, Աֆղանստանի քաղաքացիները: Գագիկ Եգանյանի խոսքերով, դիմում են այն քաղաքացիները, ովքեր իրենց երկրներում հետապնդվում են քաղաքական, կրոնական եւ էթնիկ պատճառներով:
Մինչ ռազմական գործողությունների մեկնարկը Իրաքում հայկական համայնքն ընդգրկում էր 20.000 մարդ, սակայն վերջին 4-5 տարվա ընթացքում նրանց գրեթե կեսը լքել է երկիրը: Եգանյանը նկատում է, որ Հայաստանում ապաստան փնտրող Իրաքի քաղաքացիների թիվը աստիճանաբար նվազում է` պայմանավորված երկրում տիրող հարաբերական հանդարտությամբ:
«Սակայն հաշվի առնելով Իրաքում ազգությամբ հայ մնացած քաղաքացիներին, այդ երկրից ապաստան փնտրողների հոսքի աճի հնարավորությունը դեռ պահպանվում է», ասաց Եգանյանը:
Նա հիշեցրեց, որ ապաստան տրամադրելու դիմումները քննվում են երեք ամսվա ընթացքում, ընդ որում Հայաստանում ապաստան ստանալուց հետո նրանց տրամադրվում է բնակության իրավունք, նաեւ երաշխիք, որ նրանց չեն վերադարձնի նախկին բնակության երկիր:
2008-ի վերջին մոտավորապես 1200 օտարերկրյա քաղաքացի է Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով դիմել: Իրաքում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հայաստան է եկել ազգությամբ հայ 943 իրաքցի: Նրանց տրամադրվել է ժամանակավորապես պաշտպանված անձանց կարգավիճակ:
2000-2007 թթ. 1380 մարդ է դիմել ՀՀ իշխանություններին` ապաստան ստանալու խնդրանքով, որոնցից 300-ը միայն 2007-ին:
Նրանցից 1200-ին տրվել է ժամանակավորապես պաշտպանված կարգավիճակ, մասնավորապես` 800-ը Իրաքի քաղաքացիներ են, 40-ը՝ Իսրայելի եւ Լիբանանի:
Հայաստանում ապաստան հայցողների համար գոյություն ունի երկու կարգավիճակ` փախստականի եւ ժամանակավոր ապաստանի: Փախստականի ժամկետը տրվում է անժամկետ, իսկ ժամանակավոր ապաստանինը` մեկ տարի ժամկետով կարգավիճակը երկարացնելու հնարավորությամբ:
- ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱՌԱՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԳՈՐԾԻ»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, պատգամավորներին «տեղեկություններ է հայտնել՝ կապված նոր ժամանակաշրջանում ...1677 ԵԽԽՎ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` Ի ԿԱՏԱՐՈՒՄՆ
Ա. Հ. 1Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ի նիստին ներկա 41 պատգամավորի պարագայում 37 կողմով ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ նոր` 1677 բանաձեւը: Բանաձեւի նախագիծն ...ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ավարտեց իր պաշտոնական այցը Հայաստան: Հընթացս Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր դառնալով եւ ոսկե մեդալ ստանալով (ԱՄՆ-ում դեռեւս ուսանելիս Սաակաշվիլին, ...ՌՈՔՍԱՆԱ ՍԱԲԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՐԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՍԻԼՎԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ըստ PanArmenian.net-ի, ԱՄՆ լրագրող Ռոքսանա Սաբերին կոչ է արել իրանական իշխանություններին ազատ արձակել Թեհրանում մեկ տարի առաջ ձերբակալված IREX հասարակական կազմակերպության աշխատակցուհի Սիլվա Հարությունյանին: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ 4Քաղաքական ռեալիզմը ուսուցանում է, որ մենք չպետք է արագ եւ հեշտ լուծում ակնկալեք ցեղասպանության ճանաչման հարցում: Այդուհանդերձ մենք շատ ցնցվեցինք, երբ մեր ակնկալիքները պատնեշի հանդիպեցին: Նախագահ Օբաման ...ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ` ԴԱԴԱՐԻՑ ԱՌԱՋ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հանկարծ ու պարզ դարձավ, թե ինչու էր ուշացնում հայրենի իշխանությունը համաներումը: Պարզվեց` անհիմն չէ նրա վախը, թե ազատազրկվածներին արձակելը անշնչացած ընդդիմությանը երկրորդ շնչառություն կարող է տալ, որոնք ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Ա. Մ.Շինարարական 3 ընկերություններ կառավարության որոշմամբ երեկ ստացան պետական երաշխիքներ իրենց կառուցած շինություններն ավարտին հասցնելու նպատակով: Դրանցից առաջինը «Լեւոն Ամիրխանյան» ընկերությունն է, որին տրվեցին ...ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի պետական կառավարման մարմիններում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող բարեփոխումների ծրագրի որոշ արդյունքներ երեկ մի քանի լրատվամիջոցների ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար ...ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱԶԱՏՎԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԻՑ
Ն. Մ.Բյուջետային եւ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման հիմնական հատվածը տրամադրեց տնտեսական վիճակի վերլուծությանը: Տնտեսական աճի փոխարեն երկնիշ անկումը ...ԶԱՐՄԱՑՐԵԼ Է Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ
Ն. Մ.Ընդդիմադիր դաշտում գործող 3 հիմնական ուժից` ՀԱԿ-ից, Դաշնակցությունից եւ «Ժառանգությունից» որեւէ էական անակնկալ Աժ-ի բյուջետային եւ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չի սպասում: ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ԿԳ նախարարությունն արդեն հաստատել է միասնական լրացուցիչ քննությունների ժամանակացույցը: Ինչպես տեղեկացրին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից, հուլիսի 4-ին տեղի կունենան կենսաբանություն, աշխարհագրություն, ...ՄԻ ԽՈՒՄԲ ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՐԱՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ, ԻՍԿ «ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ը ԲՈԼՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԺԽՏՈՒՄ Է
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԵրկրաշարժից անօթեւան ընտանիքների համար Գյումրու «Մուշ-2» թաղամասում իրականացվող պետական բնակարանաշինության աշխատանքներում ներգրավված 12 շինարարներ երկուշաբթի օրվանից հրաժարվել են աշխատելուց, որի պատճառները ...ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Ռուսաստանից Հայաստան վերադարձող միգրանտների զանգվածային հոսք դեռ չի գրանցվել, ինչպես նախորդ տարիներին, կան առանձին դեպքեր, որոնք էական բնույթ չեն կրում», ասում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ...«ԲԱՑ ԵՐԿԻՆՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ
Ա. Մ.Նախօրեին ուժի մեջ մտավ անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված պայմանագիրը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ օդային հաղորդակցության ազատականացման կամ, ինչպես ասում են, «բաց երկնքի» մասին: Հիշեցնենք, «բաց երկնքի» քաղաքականությունը ...ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՈՒՄ
1Հունիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 4.000.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 360.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.50 դրամ:ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑՈՒՄ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ ՀԳԱ ակադեմիայի նախագահության դահլիճում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահներ Արամ Սարգսյանի ու Վլադիմիր Աղայանի եւ Հայաստանում գործող ստեղծագործական ...ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՉԵԽՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Ն. Պ.Հունիսի 23-30-ը Մոսկվայում կընթանա Չեխովի անվան ութերորդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվել է նաեւ ԱՊՀ անդամ-երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա: Կազմակերպիչը Թատերական միությունների ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՒԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԻԱՐ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐԵԱՆԻՆ
Պէյրութ, 20/6/2009, 3Նախ եւ առաջ կը շնորհաւորեմ Երեւանի քաղաքապետի պաշտօնին Ձեր ընտրութիւնը, որ առաջին անգամ ըլլալով կը կայանար ժողովրդային ընտրութեամբ եւ ոչ թէ նշանակովի: Կը Յուսամ եւ կը մաղթեմ որ Ձեր տնօրինութեան տակ, Երեւանի ...ՆՈՐ ԴՊՐՈՑ ԱՐՑԱԽԻ ՎԱՂՈՒՀԱՍ ԵՎ ԽՆԿԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մ. Մ.«Հայաստան» հիմնադրամը դպրոցաշինական ծրագիր է ծավալել Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում, որն իրականացվում է ԼՂՀ կառավարության եւ անհատ բարերարների համատեղ հովանավորությամբ. ամենախոշորը գործարար Սամվել ...«ԱՐԵՎՈՐԴԻ» ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Ն. Պ.«Արեւորդի» բնապահպանական թեմաներով ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնի մասնակցության հայտերի ընդունումը հայտարարված է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Անվանակարգերը՝ չորսն են. «Վայրի բնության ...ՄԻԳՈՒՑԵ ՀԱՅ ՀԱՄԱ՞ՅՆՔՆ Է ՄԵՂԱՎՈՐ ՀԱՅԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀյուսիսային Կովկասի հայության հիմնախնդիրներից ելնելով, երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողներին հանդիպեց Կրասնոդարի «Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանը: Թեման հիմնականում ծավալվեց այն հարցի շուրջը, ...«ԱՐՄԵՆԻԱՆ» ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆ Է
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Ատլանտյան օվկիանոս, «Արմենիա» առագաստանավ 2
«Արմենիա» առագաստավոր զբոսանավի վրա բացում եմ հին Հայաստանին նվիրված մի մենագրություն. «Հայերը մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակներում ձեւավորված առաջավորասիական հնագույն բնիկ ժողովուրդ են: Դարեր շարունակ հայերի ...«ԿԱՊՈՒՅՏ ԳՐՔԻ» ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԵՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Հ. Ծ.Ի լրացումն «Ազգի» հունիսի 19-ի հաղորդագրության, որտեղ տեղեկացրել էինք ընթերցողներին, որ Լոնդոնում տեղակայված «Կոմիտաս» ինստիտուտը հաջորդ շաբաթվա ընթացքում Լոնդոնում եւ Անկարայում միաժամանակ լույս է ընծայելու ...ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ՝ ՀՈՒԼԻՍԻ 1-4-Ը
Հ. Ծ.«Առողջապահության բնագավառի ամերիկահայ մասնագետների կազմակերպության» (ԱԱՄԿ) նախաձեռնությամբ Նյու Յորքի շքեղագույն «Հիլթոն» հյուրանոցում հուլիսի 1-4-ը տեղի է ունենալու Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսը, ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ, ԱՇԽԵՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԵՎ ԽՈՍՐՈՎԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Այս տարի հուլիսի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովդուխտ կույսի հիշատակության օրը: Տոնի առթիվ հուլիսի 4-ին, ժամը 14.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԳԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1
Շախմատի Հայաստանի հավաքականը մեկ անգամ եւս հաստատեց իր բարձր կարգը՝ 19,5-12,5 ընդհանուր հաշվով առավելության հասնելով Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ: Եթե նախորդ օրը կայացած չորս տուրերից երկուսն ավարտվել ...ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՇԵՄԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ԿԱԶՄԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես տեղեկացրել ենք, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին փուլի վիճակահանությամբ «Միկան» եւ «Բանանցն» առաջին հանդիպումները պետք է անցկացնեին մրցակցի դաշտում: ՈւԵՖԱ-ն հաշվի առնելով, որ երկու ...ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՓԱՇԻԿՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Թբիլիսիի գավաթի խաղարկության հաղթող դարձավ վրացի գրոսմայստեր Բայադուր Ջոբավան, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Հաղթողի հարցը վճռվեց ավարտական տուրում: Ջոբավան ուներ 7 միավոր, իսկ երեք շախմատիստներ՝ ...ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ 200 ՄԱՐԴ
Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ ԱԺ-ի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 24-ի դրությամբ ...ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՒԺԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Ուզբեկստանի սահմանապահ ուժերը Տաշքենդի օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Գ. Մ.-ին, որը փորձել է ապօրինի ճանապարհով Ուզբեկստան ներմուծել մեծ քանակությամբ` 2,5 կգ ոսկեղեն: Ուզբեկստանի սահմանապահ ...ՍԵՅՍՄԻԿ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ 3 ԲԱԼ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ 5 ԵՐԿՐԱՇԱՐԺ
ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանում հունիսի 18-24-ը գրանցել են 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՍՊԱԾ գործակալությունից, հունիսի 18-ին` ժամը 12 անց 34 րոպեին, Գառնի ...
«ՈՐՈԳԱՅԹԻ» ԳՈՔՈՐՆ ՈՒ ԳԱՐԻԿԸ` ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

ԷՇԵՐԻ ՀԱՏԻՆ 18 ՀԱԶԱՐ 200 ԴՈԼԱՐ ՎՃԱՐՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԸ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ՎԵՐՋԻՆ ՄՈԴԵԼ ԼՅՈՒՔՍ ՋԻՓԵՐ Է ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԹՐԱՖԻԿԻՆԳԸ ԵՎ ՆՐԱ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆԱԿԱՆ-(ՌԱԿ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՋՈՂՎԱ՞Ծ ՊՐԱԿՏԻԿԱ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՄՈՒՍԿՈՒԼ ԳԱԳՈՅԻ» ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

