
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
Քաղաքական ռեալիզմը ուսուցանում է, որ մենք չպետք է արագ եւ հեշտ լուծում ակնկալեք ցեղասպանության ճանաչման հարցում: Այդուհանդերձ մենք շատ ցնցվեցինք, երբ մեր ակնկալիքները պատնեշի հանդիպեցին: Նախագահ Օբաման խուսափեց օգտագործել «Ց» (ցեղասպանություն) բառը նահատակների օրվա իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ, չնայած նա դրան շատ մոտեցավ Անկարայում կատարած իր մյուս հայտարարություններով: Սա նշանակում է, որ մենք շարունակելու ենք մեր ջանքերը գործադրել եւ պահանջել նախագահից, որ խոստմանը տեր կանգնի: Եթե կարողանանք արդյունավետ պայքար ծավալել, մեզ կհաջողվի գուցե կատարել տալ իր խոստումը նախքան պաշտոնավարության ավարտը եւ նախքան ամերիկահայերի քվեների կարիքն զգալը` նախագահության երկրորդ ժամկետի համար: Առիթը չպետք է բաց թողնենք պահանջելու նրանից, որ օգտագործի «Ց» (ցեղասպանություն) բառը, քանի դեռ ձվաձեւ գրասենյակն է զբաղեցնում: Այդ ժամանակ տարբերություն չի լինելու նախագահության թեկնածու Օբամայի եւ նախագահ Օբամայի միջեւ:
Եթե 94 տարիները չեն սպառել մեր վճռականությունը, մենք կարող ենք դեռ առաջ գնալ եւ պահանջել, որ Մ. Նահանգների կառավարությունը եւ աշխարհի մյուս կառավարությունները ճանաչեն մեր ժողովրդի հանդեպ գործադրված ցեղասպանությունը:
Մինչ դա կմնա մեր երկարաժամկետ նպատակը, մենք պարտավոր ենք դիմագրավել անմիջական քաղաքական մարտահրավերներին, որոնք հառնում են մեր առաջ: Պետքարտուղարությունը նախորդ վարչակազմի օրոք տվել էր իր գնահատականը կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ եւ այս գնահատականը կարծես անփոփոխ փոխանցվել է Օբամայի վարչակազմին: Անշուշտ արտաքին քաղաքականության բազմաթիվ այլ խնդիրներ եւս չեն վերանայվել եւ չեն վերանայվելու: Թեպետ նախագահ Օբաման փոխել է Մ. Նահանգների քաղաքականությունը Մերձավոր Արեւելքի նկատմամբ եւ հաշտեցման եզրեր է փնտրում զայրացած մահմեդական աշխարհի հետ, որին նախորդ վարչակազմը անշրջահայաց կերպով ռմբակոծեց եւ ահաբեկեց, փոփոխությունը չի տարածվում արտաքին քաղաքականության մյուս հարցերի վրա:
Բուշի վարչակազմի նոր պահպանողականները մեկ ասույթ էին սովորել իրենց ուսուցիչ Բեռնար Լուիսից, այն է, որ մահմեդականները սրով ու թրով էին նվաճել աշխարհը, ուրեմն նրանք հարգում էին միայն ուժը եւ իշխանությունը: Այդ ասույթը գուցե ճշմարիտ հնչեր այն ժամանակ, միջին դարերում, բայց մեր օրերում, ներկա դարաշրջանում դա հարված հասցրեց վարչակազմի երեսին, եւ այդ պատճառով էլ Մ. Նահանգները գտնվում են այս վիճակում: Նախագահ Օբաման որոշակիորեն շրջվեց այդ ցինիկ փիլիսոփայությունից եւ, հուսով ենք, քաղաքականության այդ փոփոխությունը մեզ խաղաղություն է պարգեւելու:
Թվում է, թե պետքարտուղարությունը շարունակելու է իր նախորդների քաղաքականությունը, որը ձեռնտու է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար, որպեսզի կարողանա փոխհատուցել իր քարոզարշավի թուրք հովանավորներին:
Մինչ ցեղասպանության հարցի ամբողջ ծանրաբեռնվածությունը նախագահի ուսերի վրա է, Հայաստանին ուղղված ներկա պատժամիջոցներն ավելի խոր արմատներ ունեն:
Կարծես բավական չէր, որ վարչակազմը զգալիորեն նվազեցրել էր Հայաստանին տրված տարեկան օժանդակության չափսը, ավելացնելով Ադրբեջանին հատկացված չափաբաժինը, հիմա էլ մեկ ուրիշ ապտակ է հասցնում մեր երեսին, որի անմիջական ազդեցությունը զգալու է մեր ժողովուրդը: «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան» (ՀՄԿ) 67 միլիոն դոլարով կրճատել է իր ծրագրերը Հայաստանում: Որոշումը ընդունվել է հունիսի 10-ին` Հիլարի Քլինթոնի նախագահությամբ անցկացված ՀՄԿ-ի տնօրենների խորհրդի ժողովի ընթացքում:
ՀՄԿ-ի ծրագիրը Հայաստանում մեկնարկեց 2006-ի սեպտեմբերին: 235 միլիոն դոլար էր հատկացված Հայաստանում այդ ծրագրի իրականացման համար: Գումարը տրամադրվում էր եռամսյակը մեկ` ժողովրդավարական չափանիշների իրականացման հիման վրա: Ծրագրված էր ընդգրկել 750 հազար հողագործների կամ հանրապետության գյուղական բնակչության 75 տոկոսին: Ծրագրի գլխավոր բաղկացուցիչ մասերն էին ճանապարհների շինարարությունն ու ոռոգման համակարգերի վերանորոգումները:
Ըստ Համաշխարհային շուկաների ուսումնասիրման կենտրոնից (ՀՇՈւԿ) Նատալյա Լեշչենկոյի` «Հայաստանի կառավարությունը չի տեսնելու 2006-ի պայմանագրով նախատեսված 67 միլիոն դոլարը, որը մինչեւ 2011 թվականը հատկացվելիք 235,5 միլիոն դոլարի օժանդակության մաս էր կազմում: Դրանից 160 միլիոն դոլարը պետք է ուղղորդվեր ճանապարհների շինարարությանն ու վերակառուցմանը: Այժմ սկսված ծրագրերը պետք է կանգ առնեն»:
Այս որոշումը կարծես վերանայման ենթակա չէ: Նույն աղբյուրը որպես պատճառ նման կոշտ մոտեցման նշում է. «Մ. Նահանգների պետքարտուղարությունը, որը ՀՄԿ-ն ղեկավարում է ժողովրդավարական չափանիշներով, անհանգստացած է Հայաստանում ժողովրդավարության վիճակով` 2008-ի փետրվարին կայացած նախագահական վիճելի ընտրություններից ի վեր, եւ նախազգուշացրել է կառավարությանը հատկացումների հնարավոր նվազեցման մասին, եթե բարեփոխումներ չկատարվեն: Մայիսի 31-ի քաղաքապետի ընտրությունը մայրաքաղաք Երեւանում, որն, ըստ ընդդիմության, խարդախված էր, «վերջին կաթիլն էր»: ՀՄԿ-ն դադարեցրեց ենթակառուցվածքների վերանորոգմանը հատկացվելիք օժանդակությունը, շեշտելով, որ որոշումն անփոփոխ է եւ պատասխանատվության ամբողջ ծանրությունը ընկնում է հայկական իշխանությունների վրա»:
Նրանք, ովքեր ծանոթ են Հայաստանի գյուղական վայրերի ճանապարհների ողորմելի վիճակին, շատ լավ են հասկանալու այս պատժամիջոցի ամբողջական ազդեցությունը, որն ուղղված է առավելապես ժողովրդին եւ ոչ թե կառավարությանը, որին մեղադրում են ժողովրդավարական նորմերը չպահպանելու համար:
Պատժական այս գործողությունն ամբողջովին քաղաքական ենթատեքստ ունի: Դա ժողովրդավարական չափանիշների կիրառման երկակի բնույթի հետեւանք է: Հարեւան Ադրբեջանը վերջերս հանրաքվեով փոփոխություն մտցրեց սահմանադրության մեջ` թույլատրելով Իլհամ Ալիեւին նախագահել մինչեւ կյանքի վերջը, որը նշանակում է վերադարձ դեպի միջնադարյան խանական համակարգին: Դրան հասնելու համար Ալիեւը բանտարկեց լրագրողների եւ սպանել տվեց ընդդիմադիր առաջնորդների: Եվ այս բոլոր «ժողովրդավարական» գործողությունների համար Ադրբեջանը վարձատրվեց` հավելյալ օժանդակություն ստանալով Մ. Նահանգներից: Ավելին, Օբաման շարունակում է Ազատության աջակցության օրենքի 901 հոդվածի վերաբերյալ Բուշի որդեգրած քաղաքականությունը: Բուշը Կոնգրեսի կամքին հակառակ գնալով, զենքի վաճառքը Ադրբեջանին դարձրել էր կիրառելի արտոնություն:
Պետքարտուղարության գործողությունը քաղաքական շատ ավելի խոր ենթատեքստ ունի, քան սոսկ ժողովրդավարական չափանիշների կիրառումը Հայաստանում թե Ադրբեջանում: Իր լկտի գործողություններով Բաքվի կառավարությունը արդեն իսկ ժողովրդավարական նորմերը ծիծաղի առարկա է դարձել: Իսկ Հայաստանը պարզապես դարձել է Կովկասում գերհզոր պետությունների մրցակցության զոհը: Ռուսաստանը սեղմում է օղակը Վաշինգտոնի կողմից պաշտպանյալ պետության` Վրաստանի շուրջը, Մ. Նահանգներն էլ իր հերթին փոխադարձաբար պատժում է Ռուսաստանի կողմից պաշտպանյալ պետությանը` Հայաստանին: Մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդում իր վետոյի իրավունքից օգտվելով` Ռուսաստանը վերջ տվեց ՄԱԿ-ի դիտորդական առաքելության մանդատին` Վրաստան-Աբխազիա սահմանագծում, հայտարարելով, որ Աբխազիան այժմ արդեն ինքնուրույն պետություն է: Բացի այդ, մայիսի 31-ի երեւանյան քաղաքապետի ընտրությունների արդյունքները վիճարկեց միայն ընդդիմությունը, որն ակնկալելի է որեւէ երկրում, բայց Եվրոմիության դիտորդների հավանությանն արժանացան:
Դժբախտաբար, Բուշի վարչակազմը անընդհատ փորձեց ապակայունացնել Հայաստանը: Դրանում համոզվելու համար բավական է միայն լսել Մ. Նահանգների ֆինանսավորմամբ գործող «Ազատ Եվրոպա»-«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները: Թվում է, թե Օբամայի վարչակազմն էլ է որդեգրել այդ քաղաքականությունը, եւ հիմա ՀՄԿ-ի նոր պատժամիջոցով մի նոր հարված է հասցնում անօգնական մի ժողովրդի: Մի՞թե սա չի հակասում Օբամայի դավանած բարձրարժեք բարոյական սկզբունքներին:
USAID-ին սկզբունքորեն որեւէ այլ բանի հետ առնչություն չպետք է ունենա, մասնավորապես չպետք է օգտագործվի որպես քաղաքական գործիք` քայքայելու վարկ ստացող երկրի ներքին քաղաքականությունը: Վերջերս Բոլիվիայի կառավարությունը խստորեն բողոքել էր, որ USAID-ին պաշտպանում է երկրի ընդդիմադիր խմբավորումներին: Ծիծաղելի է, որ այդ ընդդիմադիր կուսակցությունների կազմում հարուստ հողատերերն են, որոնք ցանկանում են անջատվել այդ աղքատ երկրի մնացյալ մասից:
Պատահականություն չէ, որ Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը Ամերիկա է ուղեւորվում այս օրերին բացատրական որոշ աշխատանքներ կատարելու տեղի հայկական համայնքներում: Իր նախորդների նման տիկին Յովանովիչն էլ կարողացել է կարճ ժամանակում շահել Հայաստանի բարեհաճությունը, սակայն նա հիմա ստիպված է իր վերադասների սարսափելի գործողություններին ըմբռնումով մոտենալ եւ փորձել մեղմել մեր ընդվզումը:
Մեր պարտականությունն է պատշաճ հարգանքի պայմաններում տալ նրան ամենախրթին հարցերը: Իր շրջագայության ավարտին կասկած չպետք է ունենանք, որ նա պետքարտուղարությանը ներկայացրած հաշվետվության մեջ նշի, որ հայկական համայնքը զայրացած է այս անտեղի եւ չհիմնավորված գործողությամբ եւ որ ամեն ինչ անելու է համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու որեւէ ժամանակ եւ որեւէ ձեւով:
Մեր մյուս գործողությունը օրենսդիր մարմինների հետ է: Մեր քարոզչական խմբավորումներին զուգահեռ, ամեն մի հայ պարտավոր է այնքան ձանձրացնել կոնգրեսականներին եւ սենատորներին, մինչեւ մեր ընդհանուր ձայնը լսելի դառնա:
Մ. Նահանգները որոշիչ դերակատարություն ունի շատ երկրների, այդ թվում, իհարկե, նաեւ Հայաստանի ճակատագրում: Հայաստանը չի կարող նավթ կամ որեւէ այլ ռեսուրս հայտնաբերել ինքն իրեն անփոխարինելի դարձնելու համար: Ոչ էլ կարող է փոխել դաշնակցային կապերը, քանի դեռ Թուրքիան աչալրջորեն հսկում է սահմանում: Այնպես որ Հայաստանի պաշտպանական գիծն այստեղ է, այս երկրում` Մ. Նահանգներում: Մենք պետք է մարտահրավերն ընդունենք, քաղաքականապես գրագետ դարձնենք մեր համայնքը եւ մեր ձայնը բարձրացնենք ի պաշտպանություն Հայաստանի: Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
- ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
«ԱՌԱՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԳՈՐԾԻ»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, պատգամավորներին «տեղեկություններ է հայտնել՝ կապված նոր ժամանակաշրջանում ...1677 ԵԽԽՎ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` Ի ԿԱՏԱՐՈՒՄՆ
Ա. Հ. 1Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ի նիստին ներկա 41 պատգամավորի պարագայում 37 կողմով ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ նոր` 1677 բանաձեւը: Բանաձեւի նախագիծն ...ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ավարտեց իր պաշտոնական այցը Հայաստան: Հընթացս Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր դառնալով եւ ոսկե մեդալ ստանալով (ԱՄՆ-ում դեռեւս ուսանելիս Սաակաշվիլին, ...ՌՈՔՍԱՆԱ ՍԱԲԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԻՐԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՍԻԼՎԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ըստ PanArmenian.net-ի, ԱՄՆ լրագրող Ռոքսանա Սաբերին կոչ է արել իրանական իշխանություններին ազատ արձակել Թեհրանում մեկ տարի առաջ ձերբակալված IREX հասարակական կազմակերպության աշխատակցուհի Սիլվա Հարությունյանին: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ 4Քաղաքական ռեալիզմը ուսուցանում է, որ մենք չպետք է արագ եւ հեշտ լուծում ակնկալեք ցեղասպանության ճանաչման հարցում: Այդուհանդերձ մենք շատ ցնցվեցինք, երբ մեր ակնկալիքները պատնեշի հանդիպեցին: Նախագահ Օբաման ...ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ` ԴԱԴԱՐԻՑ ԱՌԱՋ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հանկարծ ու պարզ դարձավ, թե ինչու էր ուշացնում հայրենի իշխանությունը համաներումը: Պարզվեց` անհիմն չէ նրա վախը, թե ազատազրկվածներին արձակելը անշնչացած ընդդիմությանը երկրորդ շնչառություն կարող է տալ, որոնք ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Ա. Մ.Շինարարական 3 ընկերություններ կառավարության որոշմամբ երեկ ստացան պետական երաշխիքներ իրենց կառուցած շինություններն ավարտին հասցնելու նպատակով: Դրանցից առաջինը «Լեւոն Ամիրխանյան» ընկերությունն է, որին տրվեցին ...ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի պետական կառավարման մարմիններում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող բարեփոխումների ծրագրի որոշ արդյունքներ երեկ մի քանի լրատվամիջոցների ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար ...ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱԶԱՏՎԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԻՑ
Ն. Մ.Բյուջետային եւ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման հիմնական հատվածը տրամադրեց տնտեսական վիճակի վերլուծությանը: Տնտեսական աճի փոխարեն երկնիշ անկումը ...ԶԱՐՄԱՑՐԵԼ Է Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ
Ն. Մ.Ընդդիմադիր դաշտում գործող 3 հիմնական ուժից` ՀԱԿ-ից, Դաշնակցությունից եւ «Ժառանգությունից» որեւէ էական անակնկալ Աժ-ի բյուջետային եւ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը չի սպասում: ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ԿԳ նախարարությունն արդեն հաստատել է միասնական լրացուցիչ քննությունների ժամանակացույցը: Ինչպես տեղեկացրին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից, հուլիսի 4-ին տեղի կունենան կենսաբանություն, աշխարհագրություն, ...ՄԻ ԽՈՒՄԲ ՇԻՆԱՐԱՐՆԵՐ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՐԱՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ, ԻՍԿ «ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ը ԲՈԼՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԺԽՏՈՒՄ Է
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԵրկրաշարժից անօթեւան ընտանիքների համար Գյումրու «Մուշ-2» թաղամասում իրականացվող պետական բնակարանաշինության աշխատանքներում ներգրավված 12 շինարարներ երկուշաբթի օրվանից հրաժարվել են աշխատելուց, որի պատճառները ...ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Ռուսաստանից Հայաստան վերադարձող միգրանտների զանգվածային հոսք դեռ չի գրանցվել, ինչպես նախորդ տարիներին, կան առանձին դեպքեր, որոնք էական բնույթ չեն կրում», ասում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ...«ԲԱՑ ԵՐԿԻՆՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ
Ա. Մ.Նախօրեին ուժի մեջ մտավ անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված պայմանագիրը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ օդային հաղորդակցության ազատականացման կամ, ինչպես ասում են, «բաց երկնքի» մասին: Հիշեցնենք, «բաց երկնքի» քաղաքականությունը ...ՖՈՆԴԱՅԻՆ ՍԱԿԱՐԱՆՈՒՄ
1Հունիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 4.000.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 360.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 360.50 դրամ:ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑՈՒՄ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ ՀԳԱ ակադեմիայի նախագահության դահլիճում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահներ Արամ Սարգսյանի ու Վլադիմիր Աղայանի եւ Հայաստանում գործող ստեղծագործական ...ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՉԵԽՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Ն. Պ.Հունիսի 23-30-ը Մոսկվայում կընթանա Չեխովի անվան ութերորդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվել է նաեւ ԱՊՀ անդամ-երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա: Կազմակերպիչը Թատերական միությունների ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՒԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԻԱՐ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐԵԱՆԻՆ
Պէյրութ, 20/6/2009, 3Նախ եւ առաջ կը շնորհաւորեմ Երեւանի քաղաքապետի պաշտօնին Ձեր ընտրութիւնը, որ առաջին անգամ ըլլալով կը կայանար ժողովրդային ընտրութեամբ եւ ոչ թէ նշանակովի: Կը Յուսամ եւ կը մաղթեմ որ Ձեր տնօրինութեան տակ, Երեւանի ...ՆՈՐ ԴՊՐՈՑ ԱՐՑԱԽԻ ՎԱՂՈՒՀԱՍ ԵՎ ԽՆԿԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մ. Մ.«Հայաստան» հիմնադրամը դպրոցաշինական ծրագիր է ծավալել Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում, որն իրականացվում է ԼՂՀ կառավարության եւ անհատ բարերարների համատեղ հովանավորությամբ. ամենախոշորը գործարար Սամվել ...«ԱՐԵՎՈՐԴԻ» ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Ն. Պ.«Արեւորդի» բնապահպանական թեմաներով ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնի մասնակցության հայտերի ընդունումը հայտարարված է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: Անվանակարգերը՝ չորսն են. «Վայրի բնության ...ՄԻԳՈՒՑԵ ՀԱՅ ՀԱՄԱ՞ՅՆՔՆ Է ՄԵՂԱՎՈՐ ՀԱՅԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀյուսիսային Կովկասի հայության հիմնախնդիրներից ելնելով, երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողներին հանդիպեց Կրասնոդարի «Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանը: Թեման հիմնականում ծավալվեց այն հարցի շուրջը, ...«ԱՐՄԵՆԻԱՆ» ՉԱԿԵՐՏՆԵՐՈՒՄ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆ Է
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Ատլանտյան օվկիանոս, «Արմենիա» առագաստանավ 2
«Արմենիա» առագաստավոր զբոսանավի վրա բացում եմ հին Հայաստանին նվիրված մի մենագրություն. «Հայերը մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակներում ձեւավորված առաջավորասիական հնագույն բնիկ ժողովուրդ են: Դարեր շարունակ հայերի ...«ԿԱՊՈՒՅՏ ԳՐՔԻ» ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԵՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Հ. Ծ.Ի լրացումն «Ազգի» հունիսի 19-ի հաղորդագրության, որտեղ տեղեկացրել էինք ընթերցողներին, որ Լոնդոնում տեղակայված «Կոմիտաս» ինստիտուտը հաջորդ շաբաթվա ընթացքում Լոնդոնում եւ Անկարայում միաժամանակ լույս է ընծայելու ...ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ՝ ՀՈՒԼԻՍԻ 1-4-Ը
Հ. Ծ.«Առողջապահության բնագավառի ամերիկահայ մասնագետների կազմակերպության» (ԱԱՄԿ) նախաձեռնությամբ Նյու Յորքի շքեղագույն «Հիլթոն» հյուրանոցում հուլիսի 1-4-ը տեղի է ունենալու Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսը, ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ, ԱՇԽԵՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԵՎ ԽՈՍՐՈՎԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Այս տարի հուլիսի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովդուխտ կույսի հիշատակության օրը: Տոնի առթիվ հուլիսի 4-ին, ժամը 14.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ...ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԳԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1
Շախմատի Հայաստանի հավաքականը մեկ անգամ եւս հաստատեց իր բարձր կարգը՝ 19,5-12,5 ընդհանուր հաշվով առավելության հասնելով Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ: Եթե նախորդ օրը կայացած չորս տուրերից երկուսն ավարտվել ...ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՇԵՄԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ԿԱԶՄԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ինչպես տեղեկացրել ենք, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին փուլի վիճակահանությամբ «Միկան» եւ «Բանանցն» առաջին հանդիպումները պետք է անցկացնեին մրցակցի դաշտում: ՈւԵՖԱ-ն հաշվի առնելով, որ երկու ...ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՓԱՇԻԿՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Թբիլիսիի գավաթի խաղարկության հաղթող դարձավ վրացի գրոսմայստեր Բայադուր Ջոբավան, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Հաղթողի հարցը վճռվեց ավարտական տուրում: Ջոբավան ուներ 7 միավոր, իսկ երեք շախմատիստներ՝ ...ՀԱՄԱՆԵՐՄԱՄԲ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ 200 ՄԱՐԴ
Արդարադատության նախարարությունից հաղորդում են, որ ԱԺ-ի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հունիսի 24-ի դրությամբ ...ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՒԺԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Ուզբեկստանի սահմանապահ ուժերը Տաշքենդի օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Գ. Մ.-ին, որը փորձել է ապօրինի ճանապարհով Ուզբեկստան ներմուծել մեծ քանակությամբ` 2,5 կգ ոսկեղեն: Ուզբեկստանի սահմանապահ ...ՍԵՅՍՄԻԿ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ 3 ԲԱԼ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ 5 ԵՐԿՐԱՇԱՐԺ
ՍՊԱԾ-ի սեյսմիկ կայանները Հայաստանում հունիսի 18-24-ը գրանցել են 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՍՊԱԾ գործակալությունից, հունիսի 18-ին` ժամը 12 անց 34 րոպեին, Գառնի ...
«ՈՐՈԳԱՅԹԻ» ԳՈՔՈՐՆ ՈՒ ԳԱՐԻԿԸ` ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

ԷՇԵՐԻ ՀԱՏԻՆ 18 ՀԱԶԱՐ 200 ԴՈԼԱՐ ՎՃԱՐՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԸ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ՎԵՐՋԻՆ ՄՈԴԵԼ ԼՅՈՒՔՍ ՋԻՓԵՐ Է ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄԻԱՅՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԹՐԱՖԻԿԻՆԳԸ ԵՎ ՆՐԱ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆԱԿԱՆ-(ՌԱԿ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՋՈՂՎԱ՞Ծ ՊՐԱԿՏԻԿԱ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՄՈՒՍԿՈՒԼ ԳԱԳՈՅԻ» ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

