
ՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
Երբ իր ժամանակին մի քանի անգամ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեղմ սասած, անբարյացակամորեն էր գնահատում Հայաստանն ու թեկուզ երկրի ամենափոքր նշանակություն ունեցող երեւույթները, լռելն առավել նախընտրելի մոտեցում էր, որ ցուցաբերեցին հայաստանյան իշխանությունները: Բայց մեր հարեւանը անբարյացակամ վերաբերմունքը նորանոր դրսեւորումներ է ցուցաբերում, որ վաղուց համարժեք պատասխանի է արժանի:
«Որոշ ժամանակ առաջ Երեւանում հանդիպել ենք Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Ֆոնդի ներկայացուցիչը մեզ առաջարկեց Վրաստանում հանդիպումներ կազմակերպել, քննարկումներ, սեմինարներ վրացական կողմի` իշխանության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու քննարկել հայ-վրացական հարաբերությունների կարեւոր հատվածը` ջավախահայության հիմնախնդիրները», այդ քննարկումներին այդպես մասնակից չդառնալով, միջադեպը «Ազգին» ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը. «Համաձայնեցինք, ուղարկեցինք մեր ազգանունները` ես, «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը, վարչապետի նախկին խորհրդական Ստեփան Մարգարյանը եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը», պատմեց Թորոսյանը, պարզաբանելով, որ հաստատված էր ծրագիր, որ հանդիպումները տեղի են ունենալու հունիսի 20-ին եւ դրանք լինելու էին Վրաստանի ռեինտեգրացիայի, արտաքին գործերի նախարարության, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հունիսի 19-ի երեկոյան ժամը 8-9-ի սահմաններում հայկական պատվիրակությունը հասել է հայ-վրացական սահմանի վրացական Սադախլոյի անցակետ, որտեղ պատվիրակության մյուս անդամներն անխոչընդոտ գրանցվել ու անցել են սահմանը:
Թորոսյանի ներկայացմամբ. «Մինչդեռ երբ հերթը հասավ ինձ, սահմանապահները խառնվեցին իրար, հայտարարեցին, թե խնդիր կա, պետք է ճշտումներ արվեն, պետք է սպասել 5 րոպե, 10 րոպե...հարցը չէր լուծվում, անընդհատ զանգեր Թբիլիսի: Ես ներկայացնում եմ իմ դիվանագիտական անձնագիրը, ցույց տալիս Վրաստանի մուտք-ելքի բազմաթիվ կնիքներ, որ պատգամավոր եմ, Նաումանի ֆոնդի հրավերով եմ գնում եւ այլն, բայց այդ ամենը վիճակը չի փոխում: Գալիս է վերջնական հրահանգ Թբիլիսիից, որից հետո սահմանապահն ինձ հայտնեց, որ իր բարձր վերադասի կարգադրությամբ չի կարող թույլ տալ ինձ հատելու սահմանը»:
Որեւէ հայտարարություն չի արվել, թե Շիրակ Թորոսյանը ցանկալի անձ չէ Վրաստանի համար կամ անճշտություններ կան փաստաթղթերում: «Իմ փաստաթղթերում անճշտություններ չկան, ես իմ սովորական անձնագրով, նաեւ դիվանագիտականով բազմիցս հատել եմ տարբեր երկրների սահմաններ, այդ թվում` ամենից շատ Վրաստանի: Սահմանապահը ձեռնպահ մնաց որեւէ բացատրություն տալուց», պարզաբանեց Թորոսյանը: Սահմանապահ ծառայությունները ենթարկվում են հատուկ ծառայություններին, տվյալ դեպքում` ազգային անվտանգության փոխնախարարին, որն, իր հերթին, Վրաստանում ենթարկվում է ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլուն:
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել իր վրացի գործընկերոջ հետ, տեղեկացվել են Հայաստանի բարձրագուն իշխանությունները: «Ես սա համարում եմ քայլ Հայաստանի պետության դեմ, քանի որ ես ԱԺ պատգամավոր եմ եւ իմ մուտքի արգելքը վերաբերմունք է նաեւ Հայաստանի հանդեպ, անձնապես ես որեւէ հարց չունեմ», վստահ է Շիրակ Թորոսյանը: Ամեն դեպքում, Հայաստանի արտգործնախարարությունը դիվանագիտական խողովակներով հարցում է ուղարկել վրացական կողմին` միջադեպի մասին պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:
Արդյոք այդ միջադեպը կապված չէ՞ Ջավախքում Շիրակ Թորոսյանի ակտիվ գործունեության հետ, ԱԺ պատգամավորը նշեց, որ ուղղակի բացատրություններ չեն եղել դեռ, ուստի դժվար է ասել, բայց կան որոշ պաշտոնյաների մեկնաբանություններ, օրինակ՝ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» հայալեզու թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթի: Վերջինս «7 օր»` էլեկտրոնային պարբերականին հայտարարել է, որ «եթե Հայաստանի մասին էլ ինչ-որ մեկն այդպիսի հայտարարություններ աներ, Հայաստանն էլ կարգելեր նման մարդու մուտքն իր տարածք»:
Բայբուրթն իրեն հատուկ մոտեցմամբ դատապարտել է տեղի ունեցածը, միեւնույն ժամանակ տրամաբանական համարելով, որ «տվյալ երկիրն իրավունք ունի չթույլատրելու մի անձնավորության մուտքը, որն իր հասցեին վերջին հայհոյանքներն է հնչեցնում եւ զրպարտում»: Բայբուրթի գնահատմամբ, Թորոսյանի հայտարարություններն 90 տոկոսով չեն համապատասխանում իրականությանը:
Հային` հայի ձեռքով, այն էլ այդքան տգեղ... Վրացավարի է, ով ինչ էլ ասի:
«Ես հասարակական գործիչ եմ, իմ գործունեությունը հրապարակային է, բոլորը կարող են վստահել, որ ես վրաց ժողովրդի եւ պետության հանդեպ որեւէ անպատիվ հայտարարություն թույլ չեմ տվել: Քննադատել եմ վրացական իշխանություններին եւ որոշ ծառայությունների գործունեությունը, որովհետեւ նրանք կոպտորեն ոտնահարում են ջավախահայության նույնիսկ ամենատարրական իրավունքները: Եվ միշտ կոչ եմ արել, որ Վրաստանը միջազգային կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների ոգով եւ միջազգային իրավունքի նորմերի համաձայն հարգի ջավախահայության իրավունքները: Սա է եղել իմ մշտական պայքարի հիմքը, կորիզը եւ դա ես շարունակելու եմ անկախ, թե ով ինչպես է վարվում կամ ասում», «Ազգին», նշեց Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքերով. «Կարելի է ենթադրել, որ անուղղակիորեն իմ հասարակական գործունեությունն է պատճառը իմ հանդեպ նման վերաբերմունքի, բայց սա անհեթեթ մոտեցում է, որովհետեւ հենց վրաց հանրության ու պետական շրջանակներում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր շատ ավելի կոշտ ու կոպիտ արտահայտություններ են թույլ տալիս եւ շատ անհիմն, եւ դրանց մեջ է նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որ վերջին շրջանում առնվազն երկու անգամ կոպտորեն վիրավորանք հասցրեց մեր պետությանը: Ինչ է, մենք հիմա ասենք, Սաակաշվիլի՛, քեզ չենք թողնում Հայաստա՞ն»:
Արդյոք այս աննախադեպ մոտեցումը կարո՞ղ է դառնալ նախադեպ՝ հարցին Շիրակ Թորոսյանը պատասխանում է. «Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, մեր իշխանությունները կարող են այս հարցը դարձնել քննարկման խնդիր առաջիկայում Սաակաշվիլու այցելության ընթացքում, պարզաբանվի այս ամենը եւ հանվի իմ Վրաստան մուտք գործելու արգելքը, քանի որ դա անհեթեթություն է, Ջավախքն իմ հայրենիքն է, իմ հարազատներն ապրում են այնտեղ, իմ հայրական տունն է այնտեղ»:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՅՆ ԷԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վաղը երկօրյա այցով կլինի Հայաստանում: Հայաստանի նախագահի նստավայրից «Ազգը» տեղեկացավ, որ այցը լինելու է պաշտոնական, սակայն ինչ օրակարգով` հայտնի կդառնա այսօր:
Հունիսի ...ՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրբ իր ժամանակին մի քանի անգամ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեղմ սասած, անբարյացակամորեն էր գնահատում Հայաստանն ու թեկուզ երկրի ամենափոքր նշանակություն ունեցող երեւույթները, լռելն առավել նախընտրելի ...ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ըստ «Նոյյան տապանի», Ախալքալաքում լուրեր են շրջանառվում, թե Վրաստանի ազգային անվտանգության նախարարությունը արգելել է Ջավախքի հայ ուսուցիչներին Հայաստանում մասնակցել վերապատրաստման դասընթացներին: Ինչպես ...ԴԻՆՔԻ ՀԱՐՑՈՎ 28 ՏԱՐԻ` ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Հ. Ծ.«Թուրքիայում ոստիկանությունը դատական հայց է հարուցել «Միլիեթի» լրագրող Նեդիմ Սեների դեմ, որը գիրք է հրատարակել Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ: Նրան 28 տարի բանտարկություն է սպառնում», գրում է Էմիլ ...ՀԱՐԿԱԴԻՐ ԴԱԴԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հայաստանի հարավային հարեւան Իրանում եռացող կրքերը թեեւ անտարբեր չեն թողնում մեզ եւ անգամ անհանգիստ մի խլիրտ են առաջացնում մեր ներսում` մեզ ապահով չենք զգում, երբ մեր հարեւանի տանն անհանգիստ է, սակայն, ...ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Այս մասին «Արմենպրեսին» ասաց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Նա նշեց, որ հայ համայնքի ներկայացուցիչները չեն մասնակցել հետընտրական զարգացումներին եւ վիրավորվածների կամ ձերբակալվածների ...ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՇԱՆԹ ՉԻՆՉԻՆՅԱՆ.
Հարցազրույցը վարեց ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ, Բեյրութ
- Ծնվել եմ 1974-ին Զահլեում, որդին եմ Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար անդամ Մարտիրոս Չինչինյանի: Հաղթանակս անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ 2004-ին արդեն մասնակցել էի Զահլեի քաղաքապետական ընտրություններին, ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓԱՐԻԶՈՒՄ` ՀՈՒԼԻՍՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ
Ա. Հ.Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Փարիզում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող հանդիպումը ...ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՀունիսի 21-ին Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակցի` Էլմար Մամեդյարովի հետ: Թուրքական մամուլում որպես անակնկալ բնութագրվող այս հանդիպումը տեղի է ունեցել ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԻԶՆԵՍՆ ԻՐՈՔ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Անցած հանգստյան օրերը հայաստանյան ու արցախյան շուրջ 300 գործարարների համար հագեցած օրեր էին: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության ...ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՄԻԱՅՆ ՊԱՏԻԺ ԵՆԹԱԴՐՈՂ ՀԱՆՑԱՏԵՍԱԿ ՉԷ, ԱՅԼԵՎ` ԱՄՈԹԱԼԻ ԱՐԱՐՔ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 1Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին էր նվիրված ԼՂՀ գլխավոր դատախազության նախաձեռնած համաժողովը, որն առաջին անգամ էր կազմակերպվում Արցախում: Համաժողովին հրավիրված էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ...ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԿՈՒՅՍ» ՆՈՐ ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է կույսի պատկերով ոսկե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները: ...ԻՆՉՊԵՍ ԽՐԱԽՈՒՍԵԼ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում շինարարության բուռն աճն անցած տարիներին եւ լուրջ անկումն այս տարվա ընթացքում շարունակում են էական ազդեցություն թողնել մեր տնտեսության ընդհանուր ցուցանիշների վրա: Այսինքն, եթե անցած տարիներին ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՎԱԶԻ 2,9 ՏՈԿՈՍՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ՝ 6 ՏՈԿՈՍՈՎ
Ա. Մ.Համաձայն Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի, համաշխարհային տնտեսության անկումը 2009-ին ավելի խոր կլինի, քան կանխատեսվում էր նախկինում: Մասնավորապես, նոր զեկույցում ՀԲ-ն կանխատեսում է, որ համաշխարհային ...«ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ-ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ» ՊԱՏՎՈ ԲԱՐՁՐ ՇՔԱՆՇԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Էջմիածին
Ասում են` մարդուն գնահատում են առաջին հերթին կատարած գործերով ու շրջապատող լավ մարդկանցով: Երբեմն ուշացած, այդուհանդերձ, լավ, բարի գործը երբեք ուշադրությունից չի վրիպում, եւ անպայման լինում են մարդիկ, ...ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ` ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Այսօր գրողների միության աշխատանքներին ու զարգացմանը խանգարում է միայն մեկ մարդ` Լեւոն Անանյանը: Եթե նա իջնի ասպարեզից, Գրողների միությունում համերաշխություն կտիրի` կեղծիք, շանտաժ ստորություն չի լինի, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՐԻՈՒՄՖԸ՝ ՀԱՅ ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՐՇԱԼԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, Երեւան քաղաքի ավագանու անդամ
Մայրաքաղաքի մշակութային հարուստ կյանքում օրերս տեղի ունեցած հրաշալի միջոցառումներից էր Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հերթական մենահամերգը՝ հունիսի 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, որը, ...ՆՇՎԵԼ Է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԱՄՅԱԿԸ
Հ. Ծ.Գլենդեյլի «Հիլթոն» հյուրանոցում մի քանի հարյուր ականավոր անձնավորությունների ներկայությամբ մայիսի 9-ին տեղի է ունեցել «Արմենբարի»` Հայկական իրավաբանական ասոցիացիայի հիմնադրման 20-ամյակին նվիրված գալա-խնջույք-հանդիսությունը, ...ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԻ ՎՐԻՊԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ԿԱՎԵԼԱՑՎԻ 0,25 ՄԻԱՎՈՐ
Հայոց պատմություն առարկայի միասնական քննության բոլոր չորս թեստերի Ա-46 առաջադրանքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ. պատասխաններում բացակայել է ճիշտ տարբերակը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ԿԳ նախարարությունից, ...ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խաղարկությունների վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում ՀՀ չեմպիոն «Փյունիկի» մրցակիցը կլինի Զագրեբի ...«ՄԻԿԱՆ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը հատկանշական էր նրանով, որ «Միկային» վերջապես հաջողվեց շրջանցել «Փյունիկին» եւ գլխավորել աղյուսակը: Ճիշտ է, «Փյունիկը» մեկ խաղ պակաս է անցկացրել: ...ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունիսի 20-ին Երեւանում նշվեց միջազգային օլիմպիական օրը: Շուրջ 2000 վազքասերներ Հանրապետության հրապարակից մեկնարկի դուրս եկան եւ վերջնագիծը հատեցին «Հրազդան» մարզադաշտի տարածքում: Մրցումներն անցկացվեցին ...ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻ» ՀԵՏ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀենրիխ Մխիթարյանն առնվազն երեք տարի հանդես չի գա Հայաստանի առաջնություններում: «Փյունիկի» 20-ամյա հարձակվողը 3+2 տարբերակով պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Հունիսի 20-ից նա իր նոր թիմակիցների ...ԵՐԵՔ ՀԱՅ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹբիլիսիի շախմատի գավաթի խաղարկությունում 6 տուրից հետո Արման Փաշիկյանը, Դավիթ Հարությունյանն ու Դավիթ Պետրոսյանը 5-ական միավորով 8 շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը: 4,5-ական միավոր ունեն Գեւորգ ...ՄԻԱՅՆ «ՎԱՐԴԱՇԵՆԻՑ» ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ ԵՐԿՈՒ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴԻԿ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը երեկ կայացրել է դատավճիռ, որով Հակոբ Հակոբյանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման, այնուհետեւ համաներման կիրառմամբ ազատ է արձակվել: Վճռաբեկ դատարանից հաղորդում ...
ԷՇԵՐԻ ՀԱՏԻՆ 18 ՀԱԶԱՐ 200 ԴՈԼԱՐ ՎՃԱՐՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԸ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ՎԵՐՋԻՆ ՄՈԴԵԼ ԼՅՈՒՔՍ ՋԻՓԵՐ Է ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ՞ ՏԱՐԱԾՎԵԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՆԼՌԵԼԻ ՊՈԵԶԻԱ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՄԱՀՎԱՆ 38-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արարատ-ԵրեւանԹՐԱՖԻԿԻՆԳԸ ԵՎ ՆՐԱ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ Տ. ՎԱՐԴԱՆ ՔՀՆ. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական Համակարգ
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆԱԿԱՆ-(ՌԱԿ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՋՈՂՎԱ՞Ծ ՊՐԱԿՏԻԿԱ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՄՈՒՍԿՈՒԼ ԳԱԳՈՅԻ» ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- 1828 Ռուսական բանակը գրավում է Ղարսը:
- 1833 Ցարի հրապարակած նոր օրենքով փոփոխություններ են մտցվում հայկական մարզի վարչական կառուցվածքում:
- 1879 Ծնվեց հայ քիմիկոս Ստեփան Ղամբարյանը: (Վախճ. 1948թ.-ին):
- 1956 Մահացավ անգլիագիր գրող Մայքլ Արլենը (Տիգրան Գույումջյան):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

