
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՅՆ ԷԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ
- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վաղը երկօրյա այցով կլինի Հայաստանում: Հայաստանի նախագահի նստավայրից «Ազգը» տեղեկացավ, որ այցը լինելու է պաշտոնական, սակայն ինչ օրակարգով` հայտնի կդառնա այսօր:

Հունիսի 7-ին աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը եւ Թբիլիսիում իր գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ քննարկել էր հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր: Արտգործնախարարներն անդրադարձել էին նաեւ Վրաստանի նախագահի այցի նախապատրաստման ընթացքին: Սաակաշվիլու այցելությունը Հայաստան նախատեսվում էր հունիսի 24-25-ին:
Թեեւ վրացական լրատվամիջոցները, հղում կատարելով սեփական երկրի արտգործնախարարին, նշել էին, թե այցը լինելու է աշխատանքային, երեկ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը «Ազգին» ճշգրտեց, որ այցը լինելու է պաշտոնական:
Հետաքրքրական է տեղեկանալ այցի օրակարգին ու քննարկման պատրաստվող հարցերի շրջանակին, քանի որ հայ-վրացական հարաբերությունները, չնայած բազմիցս կրկնվող «խնդիր չկա, որ Հայաստանը եւ Վրաստանը չկարողանան լուծել» անպատեհ հնչող արտահայտությանը, բավականին «հարուստ» են խնդիրներով: Սակայն հուսալ, թե այս այցելության ընթացքում կբարձրացվեն այդ բոլոր հարցերը` միամտություն է: Հայ-վրացական հարաբերությունները մնում են առերես հրաշալի, բայց բովանդակությունից զուրկ:
Մինչ Էդվարդ Նալբանդյանը կուղեւորվեր Թբիլիսի, Երեւանում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Վրաստանը օգտվում է Հայաստանի հանդեպ տարանցման իր մենաշնորհային վիճակից: Մասնավորապես, վարչապետ Սարգսյանը նշել էր, որ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Հայաստանը կփոքրացնի Վրաստանից տարանցման առումով մենաշնորհային կախվածությունը, քանի որ Հայաստանի արտաքին բեռնաշրջանառության մոտ 2/3-ը ներկա դրությամբ անցնում է Վրաստանով:
Վարչապետն ընդգծել էր, որ տվյալ դեպքում Վրաստանից Հայաստանի կախվածությունը բացասական է եւ հարեւան երկիրն օգտվում է դրանից` Հայաստանի համար սահմանելով տարանցման ծախսերի բարձր սանդղակ: Վարչապետը մանրամասնել էր, որ աշխարհի յուրաքանչյուր կետից մինչեւ վրացական Փոթիի կամ Բաթումի նավահանգիստներ բեռների փոխադրումը կրկնակի էժան է նստում, քան Փոթիից ու Բաթումից Հայաստան:
Այս հարցին անդրադառնալով արդեն Թբիլիսիում` Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել էր, որ վրացական տարածքով բեռնափոխադրումների առնչությամբ շատ հարցեր բարձրացնում են գործարարները` որեւէ տեղից մինչեւ Փոթի ու այդուհետեւ Հայաստան բեռները հասցնելու համար փոխադրումների բարձր ծախսերի առումով:
Նույն տրամաբանությամբ էլ եւ Նալբանդյանի խոսքերով՝ գործարարները կարող են եւ փնտրում են այլընտրանքային տրանսպորտային ուղիներ` բեռնափոխադրումները առավել շահավետ տարբերակով կազմակերպելու համար:
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, իր հերթին, հայտարարել էր, թե տվյալ հարցն իր իրավասությունից դուրս է, միեւնույն ժամանակ հավաստելով, որ խնդիրը կուսումնասիրվի իրավասու եւ համապատասխան կառույցներում: «Մենք հետաքննության նման մի բան կանցկացնենք, կուսումնասիրենք այդ հարցը եւ կխոսենք: Ոչ մի անլուծելի, սկանդալային ու խնդրահարույց բան այս հարցում չկա», հայտարարել էր վրաց արտգործնախարարը:
Հուսանք, որ Միխեիլ Սաակաշվիլու Հայաստան այցելությանն այդ ուսումնասիրությունն ավարտվել է եւ հայ-վրացական տնտեսական հարաբերությունները քիչ ավելի դինամիկ ու ընդգրկուն կդառնան, քան մենաշնորհային դիրքից օգտվող Վրաստանի առաջադրած պայմանները: Միեւնույն ժամանակ, ցանկալի է, որ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների, ինչպես նաեւ Վրաստանի նախագահի Հայաստանում մյուս հանդիպումներում կողմերը չխուսափեն խոսել հայ-վրացական հարաբերությունների մյուս «կնճիռներից», չմոռանալով անդրադառնալ նաեւ Ջավախքի ու ընդհանրապես հայ իրականությանը Վրաստանում:
Ամեն դեպքում, իր երկրում ընդդիմությանն ամենայն հաստատակամությամբ հայտարարելով, թե «չեմ պատրաստվում հեռանալ պաշտոնից Վրաստանի համար այսքան բարդ ժամանակաշրջանում», ու երբ Թբիլիսիում փորձում են այրել երկրի խորհրդարանի դուռը, Սաակաշվիլին դժվար թե ավելի «փափուկ» դիրքորոշմամբ է գալու Հայաստան, չնայած Սաակաշվիլու պարագայում տեղին է ասել. «Ո՞վ գիտի»:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՅՆ ԷԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վաղը երկօրյա այցով կլինի Հայաստանում: Հայաստանի նախագահի նստավայրից «Ազգը» տեղեկացավ, որ այցը լինելու է պաշտոնական, սակայն ինչ օրակարգով` հայտնի կդառնա այսօր:
Հունիսի ...ՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրբ իր ժամանակին մի քանի անգամ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մեղմ սասած, անբարյացակամորեն էր գնահատում Հայաստանն ու թեկուզ երկրի ամենափոքր նշանակություն ունեցող երեւույթները, լռելն առավել նախընտրելի ...ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ըստ «Նոյյան տապանի», Ախալքալաքում լուրեր են շրջանառվում, թե Վրաստանի ազգային անվտանգության նախարարությունը արգելել է Ջավախքի հայ ուսուցիչներին Հայաստանում մասնակցել վերապատրաստման դասընթացներին: Ինչպես ...ԴԻՆՔԻ ՀԱՐՑՈՎ 28 ՏԱՐԻ` ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Հ. Ծ.«Թուրքիայում ոստիկանությունը դատական հայց է հարուցել «Միլիեթի» լրագրող Նեդիմ Սեների դեմ, որը գիրք է հրատարակել Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ: Նրան 28 տարի բանտարկություն է սպառնում», գրում է Էմիլ ...ՀԱՐԿԱԴԻՐ ԴԱԴԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
Հայաստանի հարավային հարեւան Իրանում եռացող կրքերը թեեւ անտարբեր չեն թողնում մեզ եւ անգամ անհանգիստ մի խլիրտ են առաջացնում մեր ներսում` մեզ ապահով չենք զգում, երբ մեր հարեւանի տանն անհանգիստ է, սակայն, ...ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԳՈՆՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Այս մասին «Արմենպրեսին» ասաց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Նա նշեց, որ հայ համայնքի ներկայացուցիչները չեն մասնակցել հետընտրական զարգացումներին եւ վիրավորվածների կամ ձերբակալվածների ...ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՇԱՆԹ ՉԻՆՉԻՆՅԱՆ.
Հարցազրույցը վարեց ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ, Բեյրութ
- Ծնվել եմ 1974-ին Զահլեում, որդին եմ Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար անդամ Մարտիրոս Չինչինյանի: Հաղթանակս անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ 2004-ին արդեն մասնակցել էի Զահլեի քաղաքապետական ընտրություններին, ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓԱՐԻԶՈՒՄ` ՀՈՒԼԻՍՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ
Ա. Հ.Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Փարիզում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող հանդիպումը ...ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆՀունիսի 21-ին Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակցի` Էլմար Մամեդյարովի հետ: Թուրքական մամուլում որպես անակնկալ բնութագրվող այս հանդիպումը տեղի է ունեցել ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԻԶՆԵՍՆ ԻՐՈՔ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Անցած հանգստյան օրերը հայաստանյան ու արցախյան շուրջ 300 գործարարների համար հագեցած օրեր էին: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության ...ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՄԻԱՅՆ ՊԱՏԻԺ ԵՆԹԱԴՐՈՂ ՀԱՆՑԱՏԵՍԱԿ ՉԷ, ԱՅԼԵՎ` ԱՄՈԹԱԼԻ ԱՐԱՐՔ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 1Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին էր նվիրված ԼՂՀ գլխավոր դատախազության նախաձեռնած համաժողովը, որն առաջին անգամ էր կազմակերպվում Արցախում: Համաժողովին հրավիրված էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ...ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԿՈՒՅՍ» ՆՈՐ ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է կույսի պատկերով ոսկե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները: ...ԻՆՉՊԵՍ ԽՐԱԽՈՒՍԵԼ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում շինարարության բուռն աճն անցած տարիներին եւ լուրջ անկումն այս տարվա ընթացքում շարունակում են էական ազդեցություն թողնել մեր տնտեսության ընդհանուր ցուցանիշների վրա: Այսինքն, եթե անցած տարիներին ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՎԱԶԻ 2,9 ՏՈԿՈՍՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ՝ 6 ՏՈԿՈՍՈՎ
Ա. Մ.Համաձայն Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի, համաշխարհային տնտեսության անկումը 2009-ին ավելի խոր կլինի, քան կանխատեսվում էր նախկինում: Մասնավորապես, նոր զեկույցում ՀԲ-ն կանխատեսում է, որ համաշխարհային ...«ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ-ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ» ՊԱՏՎՈ ԲԱՐՁՐ ՇՔԱՆՇԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Էջմիածին
Ասում են` մարդուն գնահատում են առաջին հերթին կատարած գործերով ու շրջապատող լավ մարդկանցով: Երբեմն ուշացած, այդուհանդերձ, լավ, բարի գործը երբեք ուշադրությունից չի վրիպում, եւ անպայման լինում են մարդիկ, ...ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ` ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Այսօր գրողների միության աշխատանքներին ու զարգացմանը խանգարում է միայն մեկ մարդ` Լեւոն Անանյանը: Եթե նա իջնի ասպարեզից, Գրողների միությունում համերաշխություն կտիրի` կեղծիք, շանտաժ ստորություն չի լինի, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՐԻՈՒՄՖԸ՝ ՀԱՅ ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՐՇԱԼԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, Երեւան քաղաքի ավագանու անդամ
Մայրաքաղաքի մշակութային հարուստ կյանքում օրերս տեղի ունեցած հրաշալի միջոցառումներից էր Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հերթական մենահամերգը՝ հունիսի 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, որը, ...ՆՇՎԵԼ Է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆԱՄՅԱԿԸ
Հ. Ծ.Գլենդեյլի «Հիլթոն» հյուրանոցում մի քանի հարյուր ականավոր անձնավորությունների ներկայությամբ մայիսի 9-ին տեղի է ունեցել «Արմենբարի»` Հայկական իրավաբանական ասոցիացիայի հիմնադրման 20-ամյակին նվիրված գալա-խնջույք-հանդիսությունը, ...ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԵՍՏԻ ՎՐԻՊԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ԿԱՎԵԼԱՑՎԻ 0,25 ՄԻԱՎՈՐ
Հայոց պատմություն առարկայի միասնական քննության բոլոր չորս թեստերի Ա-46 առաջադրանքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ. պատասխաններում բացակայել է ճիշտ տարբերակը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ԿԳ նախարարությունից, ...ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խաղարկությունների վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում ՀՀ չեմպիոն «Փյունիկի» մրցակիցը կլինի Զագրեբի ...«ՄԻԿԱՆ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը հատկանշական էր նրանով, որ «Միկային» վերջապես հաջողվեց շրջանցել «Փյունիկին» եւ գլխավորել աղյուսակը: Ճիշտ է, «Փյունիկը» մեկ խաղ պակաս է անցկացրել: ...ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունիսի 20-ին Երեւանում նշվեց միջազգային օլիմպիական օրը: Շուրջ 2000 վազքասերներ Հանրապետության հրապարակից մեկնարկի դուրս եկան եւ վերջնագիծը հատեցին «Հրազդան» մարզադաշտի տարածքում: Մրցումներն անցկացվեցին ...ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ «ՄԵՏԱԼՈՒՐԳԻ» ՀԵՏ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀենրիխ Մխիթարյանն առնվազն երեք տարի հանդես չի գա Հայաստանի առաջնություններում: «Փյունիկի» 20-ամյա հարձակվողը 3+2 տարբերակով պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Հունիսի 20-ից նա իր նոր թիմակիցների ...ԵՐԵՔ ՀԱՅ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹբիլիսիի շախմատի գավաթի խաղարկությունում 6 տուրից հետո Արման Փաշիկյանը, Դավիթ Հարությունյանն ու Դավիթ Պետրոսյանը 5-ական միավորով 8 շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը: 4,5-ական միավոր ունեն Գեւորգ ...ՄԻԱՅՆ «ՎԱՐԴԱՇԵՆԻՑ» ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ ԵՐԿՈՒ ՏԱՍՆՅԱԿԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴԻԿ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը երեկ կայացրել է դատավճիռ, որով Հակոբ Հակոբյանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման, այնուհետեւ համաներման կիրառմամբ ազատ է արձակվել: Վճռաբեկ դատարանից հաղորդում ...
ԷՇԵՐԻ ՀԱՏԻՆ 18 ՀԱԶԱՐ 200 ԴՈԼԱՐ ՎՃԱՐՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԸ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ՎԵՐՋԻՆ ՄՈԴԵԼ ԼՅՈՒՔՍ ՋԻՓԵՐ Է ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ՞ ՏԱՐԱԾՎԵԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՆԼՌԵԼԻ ՊՈԵԶԻԱ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՄԱՀՎԱՆ 38-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արարատ-ԵրեւանԹՐԱՖԻԿԻՆԳԸ ԵՎ ՆՐԱ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ Տ. ՎԱՐԴԱՆ ՔՀՆ. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական Համակարգ
ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆԱԿԱՆ-(ՌԱԿ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՋՈՂՎԱ՞Ծ ՊՐԱԿՏԻԿԱ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀԱՅԻՆ` ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ, ԱՅՆ ԷԼ ԱՅԴՔԱՆ ՏԳԵՂ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՄՈՒՍԿՈՒԼ ԳԱԳՈՅԻ» ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- 1828 Ռուսական բանակը գրավում է Ղարսը:
- 1833 Ցարի հրապարակած նոր օրենքով փոփոխություններ են մտցվում հայկական մարզի վարչական կառուցվածքում:
- 1879 Ծնվեց հայ քիմիկոս Ստեփան Ղամբարյանը: (Վախճ. 1948թ.-ին):
- 1956 Մահացավ անգլիագիր գրող Մայքլ Արլենը (Տիգրան Գույումջյան):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

