
ՖԼԵՄԻՆԳ ՍԵՐԻՑԼԵՎ. «ԱՅՍ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ԱՂԵՏ ԷՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ»
- - Կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք, որ սա փոքր աղետ էր մեզ համար: Արդյունքից շատ եմ հիասթափված: Կասկած չկա, որ թուրքերն արժանի էին հաղթանակի: Բոլորդ էլ տեսաք, որ մեր պաշտպանությունը շատ թույլ խաղաց, իսկ ահա առջեւի գծի ֆուտբոլիստների խաղն այսպիսի ուժեղ հավաքականի դեմ վատ տպավորություն չթողեց եւ պետք է բավարարված լինենք: Մարզչական կազմն ու ֆուտբոլիստները շատ ենք ցավում, որ այսպես ստացվեց: Իհարկե, կարելի է նաեւ ֆուտբոլիստներին գովել, որ նույնիսկ անհուսալի թվացող իրավիճակում մինչեւ վերջ պայքարեցին ու կարողացան 2 գոլ խփել: - Չե՞ք կարծում, որ մեր տղաների փոխանցումների կուլտուրան թուրքերի համեմատ շատ ցածր էր:

- Համամիտ եմ: Մանավանդ առաջին խաղակեսում եղավ մի հատված, երբ մերոնք անընդհատ կորցնում էին գնդակը պարզ իրադրություններում կամ էլ բարձրից երկար փոխանցումներ էին կատարում, որոնց սովորաբար տիրում էին բարձրահասակ հյուրերը: Իսկ արդեն 2-րդ խաղակեսի վերջնամասում մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ընդունակ են նաեւ մեկ հպումով փոխանցումներով արագ գրոհներ կազմակերպել: Մենք նույնիսկ առաջին խաղակեսում գոլ խփելու լավ հնարավորություն ունեինք: Ֆուտբոլիստներին խորհուրդ էի տվել հեռահար հարվածներ շատ կատարել դարպասին: Սակայն, ցավոք, հարվածներ քիչ կատարվեցին: - Ինչո՞վ էր պայմանավորված դարպասի պաշտպանությունը Էդուարդ Հովհաննիսյանին վստահելը: Չէ՞ որ ի տարբերություն Գեւորգ Պրազյանի, նա ընթացիկ մրցաշրջանում խաղային փորձ գործնականում չուներ:
- Եվ ես, եւ Էդուարդը գտնում էինք, որ նա պատրաստ է խաղին: Բաց թողած գոլերում դժվար է նրան մեղադրել, ավելի շատ մեղավոր էին պաշտպանները, որոնք հստակ չգործեցին: - Այսօրվա խաղում հատկապես «կաղում» էր մեր պաշտպանության աջ թեւը, որտեղ իր համար անսովոր դիրքում խաղում էր կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Այդ դիրքի համար դուք այլ տարբերակ չունեի՞ք:
- Կառլեն Մկրտչյանը «Փյունիկում» մի քանի խաղ անցկացրել է աջ պաշտպանի դիրքում, նախկինում ազգային հավաքականում էլ նման պարտականություն է կատարել: Մենք այլ տարբերակ չունեինք: Իհարկե, կարող էինք մեկնարկային կազմում ընդգրկել «Փյունիկի» երիտասարդ պաշտպան Կամո Հովհաննիսյանին: Սակայն նման պատասխանատու խաղում նրան խաղացնելը որոշակի ռիսկի հետ էր կապված: - Ի՞նչ կասեք Հրաչ Յագանի խաղի մասին:
- Նա առաջին խաղն էր անցկացնում հավաքականի կազմում, թեեւ մասնակցել էր նաեւ մեր նախորդ հավաքին: Նա այն ֆուտբոլիստներից մեկն էր, ով չէր մասնակցել շվեյցարացիների հետ հանդիպմանը, ուստի ուժերը վերականգնելու խնդիր չուներ: Այս խաղում նա իր դիրքում չխաղաց, այլ կատարեց եզրային կիսապաշտպանի պարտականություն, որի պատճառով էլ չկարողացավ իրեն լավ դրսեւորել: Շվեյցարացիների հետ խաղում Արտակ Դաշյանն ու Արթուր Յուզբաշյանն իրենց լավ էին դրսեւորել դաշտի կենտրոնական մասում, ուստի չցանկացա փոփոխել նրանց դիրքերը: - Չե՞ք կարծում, որ Դավիթ Մանոյանին ուշացումով ասպարեզ դուրս բերեցիք: Նա զգալիորեն ակտիվացրեց հավաքականի հարձակողական գործողությունները:
- Իհարկե, խաղից հետո հեշտ է նման եզրակացությունների հանգելը: Բայց իրոք Մանոյանի մուտքը խաղադաշտ շատ հաջող էր: - Այսօր կարծես կրկնվեց Շվեյցարիայի հավաքականի հետ առաջին խաղակեսի սցենարը:
- Շվեյցարիայում մեր դարպասը խփած առաջին գոլը մրցավարի նվերն էր դաշտի տերերին, քանի որ գնդակը չէր հատել դարպասային գիծը: Իսկ դուք գիտեք, թե բաց թողած գոլն ինչպես է ազդում ֆուտբոլիստների վրա: Երկու խաղերում էլ առաջին խաղակեսերում մեր գործողություններում թերություններ կային: - Ի՞նչ եք կարծում, այս թիմով հնարավո՞ր է հաջողության հասնել եւ ի՞նչ դիրքերում պետք է ուժեղացվի կազմը:
- Կարծում եմ, որ պաշտպանությունն ուժեղացնելու դեպքում կարող ենք հաջող խաղալ: Այս գծում հիմնախնդիրներ ունենք, քանի որ բացի Կարեն Խաչատրյանից, մեր մյուս պաշտպաններն իրենց թիմերի հիմնական կազմում հազվադեպ են խաղում: Նույնը վերաբերում է դարպասապահին: Հույս ունեմ, որ հաջորդ խաղին հնարավորություն կունենանք թիմում ընդգրկել «Մարսելի» 2-րդ կազմի կենտրոնական պաշտպան Վարանդ Պզտիկյանին: Ունենք լավ կիսապաշտպաններ ու հարձակվողներ: Ես լավատես եմ ու հուսով եմ, որ ուժեղ հավաքական կունենանք:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԼԵԶՈՒՆ ԻՍԿԱՊԵՍ ՈՍԿՈՐ ՉՈՒՆԻ
Ա. Հ. 53Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են հետաքրքրական զարգացումներ ունենալ, կամ նվազագույնը այդպիսիք ի ցույց կդրվեն հանրությանը` որոշակի դիվիդենտներ ապահովելու համար: Ինչ-որ քայլերի ...«ՀԱՄԱՆԵՐՈՒՄ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ «ՎԱՀԱՆ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 22-26-ի ամառային նիստի օրակարգի նախագծում, ի թիվս այլ հարցերի, ներառել է նաեւ Հայաստանի խնդիրը, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1643 բանաձեւի ...ՊԱՂԵՍՏԻՆ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀունիսի 4-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում իսլամական աշխարհին դիմեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ուղերձում նա ասաց, որ փոխգործակցության նոր եզրեր գտնելու համար եկել է Կահիրե եւ ոչ մի ճառով չի հաղթահարվի ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ PKK-Ի ՓՈՂԵՐ ՓՈԽԱՆՑԵԼԸ ՀՈՐԻՆՎԱԾՔ Է»
Հայաստանի բանկերի միջոցով Քրդստանի բանվորական կուսակցությանը փողեր փոխանցելու վերաբերյալ թուրքական աղբյուրների տարածած լուրերը հորինվածքներ են եւ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: ԿԲ հասարակայնության ...Ո՞ՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
Մ. Խ. 2Երեկ, փաստորեն, կարճ ժամանակով` 15 օրով Ազգային ժողովը հաղթեց կառավարությանը, քանի որ վիճահարույց հարկային փաթեթի` երեկ կայանալիք քվեարկությունը, կառավարությունն, ի դեմս ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի, ...ԾԱՂԿԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ, մինչեւ ուշ երեկո շարունակվում էին Երեւանի Մոսկվայի հրապարակում իրականացվող ծաղկային ձեւավորումները: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը. ...«ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՑԱՆԿԱՑԱՎ ՆԵՂԱՑՆԵԼ ՆԱԽԿԻՆԻՆ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Փաստորեն ՀՀԿ-ն հայ իրականության մեջ միակ կուսակցությունը չէ, երբ անդամները տարբեր կարծիքներ են հայտնում որեւէ դեպքի կապակցությամբ, սակայն հետո պարզվում է, որ խմբակցությունը բացարձակ այլ տեսակետ ունի: ...IFC-Ը 5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵՑ «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻՆ»
Ա. Մ.
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) երեկ «Արդշինինվեստբանկին» տրամադրեց 5 մլն դոլար վարկային գիծ` արտաքին առեւտրի ֆինանսավորման համար: Դրանով «Արդշինինվեստբանկն» ընդգրկվեց IFC-ի առեւտրի ֆինանսավորման ...ՀԱՄԻ ՄԱՆԴԻՐԱԼԻ. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՏԱՆԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ՁԵԶ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍՆԵԼ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 5Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը մեր հանդեպ ցուցաբերած լավ վերաբերմունքի համար: Այսօր շատ լավ խաղ ընթացավ գեղեցիկ մարզադաշտում: Երկու իրար արժանի մրցակիցների ...ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ ԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՆԱԵՎ ԲԱԶՄԱԹԻՎ ԹՈՒՅԼ ԴԻՄՈՐԴՆԵՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Բուհական քննությունների ժամանակ արդարության կոչնակ հնչեցնող կրթության ոլորտի պատասխանատուներին ամեն տարի պետք է հիշեցնել, որ քննական ամեն մի կենտրոնում կատարվածի մասին լուրերը փոխանցվում են գյուղից գյուղ, ...ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Ընդունելության քննությունների առաջին անհաջող փորձի առիթով հեռուստատեսությամբ մի պաշտոնյա ասում էր, թե դրա պատճառը պետք է փնտրել ոչ թե թեստերի դժվարության մեջ, այլ՝ դիմորդների ոչ այնքան լավ պատրաստվածության: ...ՉԿԱ ՉԱՐԻՔ ԱՌԱՆՑ ԲԱՐԻՔԻ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
«Արմենիա» նոր առագաստանավը իսպանական Վալենսիա նավահանգստում էր, եւ մենք ստիպված էինք մեր անբողջ բեռն այնտեղ ուղարկել մեկնումից երկու ամիս առաջ: Մեզ օգնեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւ «Ապավեն» ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՈՒ ԶԱՐՄԱՆՔ ՀԱՐՈՒՑԵԼ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայաստանն առաջին անգամ ներկայացել է Կաննի կինոփառատոնի կինոշուկայում՝ համեստագույն տաղավարով եւ վերջին երեք տարիներին նկարահանված 30 ֆիլմով: Մեր կինեմատոգրաֆիստների աշխատանքն առաջացրել է սպասվածից շատ ...ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՑ ԾԻՐԱՆԻ ԲՈՒՅՐԸ ԿՐԿԻՆ ԿՏԱՐԱԾՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայը չի կարող աշխարհին նույն կերպ նայել, ինչպես ֆրանսիացին, գերմանացին, լեհը: Մտածողությունն է տարբեր, սակայն աշխարհում այլ վայրեր չկան, որտեղ հայազգի ռեժիսորները անկախ փաստից, թե ո՛ր երկրում են ստեղծագործում, ...«ՀՈԳՈՒ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ»` ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՒՀՈՒ ՆՈՐ ԳԻՐՔԸ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ
Ամերիկահայ ֆոտոլրագրողուհի Ալեքսանդրա Ավագյանի անունը եթե շատ ծանոթ չէ Հայաստանում, այնուամենայնիվ նրանք, ովքեր National Geographic (Նեշընլ Ջեոգրաֆիկ) ամսագրի եւ աշխարհում վայելած նրա բարձր հեղինակության ...ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ` 6 ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐՈՒՄ
Ա. Հ.Վեց վավերագրական ֆիլմեր կներկայացնեն արտահայտման ազատության խնդիրները Հայաստանում: «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ...«ՈՎ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ»
ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆՀունիսի 5-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հերթական թողարկումն էր «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի, որը վարում է Հակոբ Ռուբինյանը` լավագույն հայ հեռուստալրագրողներից ու հանդիսավարներից ...ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ«Գերմանիայի շաբաթների 2009» ծրագրի շրջանակում հունիսի 10-ին եւ 11-ին Վայոց Ձորի մարզում համերգներով հանդես կգան տենոր Քրիստոֆ Շեբենը եւ դաշնակահար Ստյուարտ Էմերսոնը: Միջազգային ասպարեզում հաջողություն ...ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՍԻՆԱՆԻ ՏԱՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ըստ Panarmenian.net-ի, Թուրքիայում սկսել է Օսմանյան կայսրության նշանավորի ճարտարապետներից մեկի` հայազգի Սինանի հիշատակին նվիրված տարին: Սինանին նվիրված միջոցառումները ծրագրվում է անցկացնել Լոնդոնում, ...ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅ ՔԱՀԱՆԱՅԻ ԴԻԱԿ
Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հունիսի 9-ին հայտնաբերվել է մի հայ քահանայի դիակ: Մահացած հոգեւորականը 34-ամյա Արմեն Խաչատուրյանն է: Ինչպես հաղորդում է ...ՖԼԵՄԻՆԳ ՍԵՐԻՑԼԵՎ. «ԱՅՍ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ԱՂԵՏ ԷՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
- Կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք, որ սա փոքր աղետ էր մեզ համար: Արդյունքից շատ եմ հիասթափված: Կասկած չկա, որ թուրքերն արժանի էին հաղթանակի: Բոլորդ էլ տեսաք, որ մեր պաշտպանությունը շատ թույլ խաղաց, ...
ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ... ՍԻՐՈՒՇՈՅԻ ՀԵՏ

ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԶԻՋՈՒՄՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՍՆԵԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
ԼԵԶՈՒՆ ԻՍԿԱՊԵՍ ՈՍԿՈՐ ՉՈՒՆԻ
Ա. Հ.
«ՈՎ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ»
ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆՀԱԿ-Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՊԵՏՔ Է ՁԳՏԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՁԵՆԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ, ՈՉ ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԻՐԱՆԻՆ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅԵՐՍ` ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ

ԳԵՐՄԱՆՈՒՀԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ ՀՐԵԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Թարգմ. Հ. Ծ.
ԾԱՂԿԱՅԻՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- 1920 ՌԿ(բ)Կ Հայաստանի կազմակերպությունները ձևավորվում են որպես Հայաստանի համայնավար (բոլշևիկների) կուսակցություն: Ստեղծվում է ՀԿ(բ)Կ Կենտկոմ և նրա արտասահմանյան բյուրո:
- 1935 Ստեղծվում է ՀԽՍՀ լուսժողկոմատին կից Պատմության ու գրականության ինստիտուտը:
- 1942 Մահացավ հայագետ, հնագետ և պատմաբան պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար):
- 1997 Մոնրեալի Քոնքորդիա համալսարանում կայացավ «Ցեղասպանության ակադեմականների ընկերակցության» Բ. համագումարը: Ընդունված բանաձևում մատնանշվեց, որ «1915-ին Թուրքիայում տեղի ունեցած զանգվածային սպանդը ցեղասպանություն է, որը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պատժի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

