
ՄԵՐ ՄԻԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
- Մեկ-մեկ որ չեն ասում, թե ճշմարտությունը միայն մեկն է լինում, քիչ է մնում մեջտեղից պայթեմ. էդ ո՞նց է, որ մեկն է լինում: Սխալ ուղու վրա եք, սիրելիներս: Ինչքան մարդ, այնքան ճշմարտություն: Դեռ ավելին` ինչքան կուսակցություն, այնքան ճշմարտություն, ինչքան ազգ, ռասա, աշխարհամաս, մոլորակ, գալակտիկա, էլ չգիտեմ ինչ, ամեն մեկը դրանցից իր ճշմարտությունն ունի: Բերեմ հասարակ օրինակ. ասենք, եվրոպացին գալիս է մեզ նման եվրասիացու մոտ, հարցնում`

- Ի՞նչ ես հասկանում ընտրություն ասելով:
Եվրասիացին կասի.
- Հաղթանակի հասնելու համար ոչ մի բանի առջեւ չկանգնելու, միջոցների միջեւ խտրություն չդնելու, ձեռդ ընկածը քոռուփուչ չանելու, ազգականներիդ, մերձավորներիդ, ենթականերիդ հավաքագրելու, հանուն վերադասի հորդ, մորդ, սիրածիդ, քեռուդ ու քեռակնոջդ ազիզ արեւներով երդվելու պատրաստակամություն:
- Վե՞րջ, այդքան բա՞ն,- կասի եվրոպացին:
Եվրասիացին կասի.
- Մնացածն արդեն հրապարակման ենթակա չէ, կոմերցիոն գաղտնիք է, տղա ես՝ գլխի ընկի:
Եվրոպացին մտքի մեջ կասի. «Սրանք կամ շատ պարզամիտ եւ հետամնաց մարդիկ են, աբորիգեններին տվել անցել են, կամ էլ շատ քոքվածն են, մեզ վրա խաբար չկա: Սրանց պատկերացրած ընտրությունն ու հարսանիքի կամ բանակի քեֆը իրար նման են: Միասին կուտեն, կխմեն, հետո կելնեն, իրար վրա կրակ կբացեն»:
- Լավ, որ այդպես է, բա ինչո՞ւ ընտրությունից հետո ձեր մեջ անպայման խռովություն ու գժտություններ են լինում,- կշարունակի եվրոպացին:
- Դա նրանից է,- ասում են մերոնք,- որ ընտրության ժամանակ հարսնացուն մեկին է տալիս, փեսացուն՝ մյուսին, քեռին կուսակցության մի ցուցակով է անցնում, քեռակինը՝ մի ուրիշ, նայած ում ինչքան եւ ինչպես են տալիս:
- Նման բաներ երբեմն մեզ մոտ էլ են լինում, բայց մենք դա անում ենք անաղմուկ, սուսուփուս:
- Մեզ մոտ դա չի ստացվում, մերն ուրիշ է,- ասում է եվրասիացին: Հետո զգում է, որ եվրոպացին հարցասեր ու հետաքրքրասեր է, որոշում է սրա աչքերը բացելու համար մի փոքրիկ դասախոսություն կարդալ:- Ենթադրենք՝ շեֆդ ասում է, որ պիտի սրան ընտրես, ոչ թե էն մյուսին, եթե փորձես հակառակվել եւ ուրիշին ընտրել, քթիցդ կգա: Դու դա չես անի, եթե խաբես, դու քեզ կխաբես, որովհետեւ ուրիշին ընտրելու դեպքում էդ ընտրված ուրիշը կգա, իր մարդուն քո շեֆի տեղը կբերի, նա էլ իր հերթին քո տեղին ուրիշ մարդ կբերի: Այստեղից էլ պետք է եզրակացնել, որ մենք ամեն մեկս մեր տեղի համար ենք ընտրում: Մեզ համար ընտրությունը կենաց-մահու կռիվ է:
- Բա մյուսները, ովքեր շեֆեր չունեն իրենց գլխին, ո՞նց է լինում նրանց հարցը,- կհարցնի եվրոպացին:
- Իր գլխին շեֆ միայն Աստված չունի:
- Էս ինչ խավարի մեջ եք, եղբայր:
- Դրա համար էլ մի բան կա, որը խավարի մեջ էլ լույս կտա, ինչ է, ձեր Եվրոպայում դրանից չկա՞:
- Չէ, չկա:
- Դե որ չկա, մեր գլխին լոլո մի կարդա, թող մենք մեր յուղով տապակվենք:
- Բայց քո շեֆը ո՞նց է իմանում, թե ում ես ձայն տվել, չէ՞ որ քվեարկությունը փակ գաղտնի է,- եվրոպացին կրկին իրենն է առաջ քշում:
- Նորից կրկնեմ, չհասկացաք, երեւում է, իմ ու իմ շեֆի շահերը համընկնում են, նրա ուզած մարդը ընտրվեց՝ ինքը կմա, ինքը մնաց` ես էլ կմնամ: Իսկ թե ինչպես նա կիմանա իմ ընտրելն ու չընտրելը, դա արդեն տեխնիկայի հարց է, իսկի չլինի՞ արբանյակից լուսանկարելով կիմանան, թե ով ում է ընտրել: Մի՞թե չես հասկանում, որ մեր ու ձեր միջեւ սարեր ու ձորեր կան: Օրինակ, եթե ձեզ մոտ կարուսելը մանուկների համար է, մեզ մոտ` մեծերի: Եթե ձեզ մոտ դիտորդներն ընտրողներին են նայում, մեզ մոտ ընտրվողներն են դիտորդներին նայում: Եթե ձեզ մոտ հանձնաժողովի անդամները չեզոք մարդիկ են, մեզ մոտ՝ ինքնահրկիզման եւ խարակիրիի պատրաստ կուսակցական գործի նվիրյալներ: Հիմա հասկացա՞ք:
- Ուրեմն ձեր երկրում ոչ մի բան չի փոխվի. ով ընտրվել է, ընտրված էլ կմնա:
- Բայց ինչո՞ւ պիտի փոխվի , փոփոխություննե՞ր եք ուզում, գնացեք մեր հարեւան Ադրբեջան: Իսկ գիտե՞ք ինչ է կատարվում այնտեղ. հորից իշխանությունը փոխանցվում է որդուն, սա էլ, եթե իշխելուց հոգնի, բեզարի, կնոջը կտա, մինչեւ որդին մեծանա, հոր նման բոյ քաշի: Սահմանադրություն ասածն էլ էդ երկրում նավթավառի է նման, երբ օգտագործման ժամկետը լրանում է, կրկին նավթով են լցնում: Այնպես որ, սիրելի եվրոպացի, մեզ մի ստիպի, որ մեր հակառակորդից մի քայլ հետ մնանք:
- Լավ, իսկ ի՞նչ կասեք` Ղարաբաղն ո՞ւմն է, Հայաստանի՞նը, թե՞ Ադրբեջանինը:
- Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանինը: Ղարաբաղը ղարաբաղցիներինն է:
Եվրոպացին Հայաստանից գլուխ չհանելով` գնում է Ադրբեջանի տուն, նույն հարցը փորձում նրան տալ: Այդ միջոցին Ադրբեջանը մի վայնասուն, հարայհրոց էր գցել. «էս ագրեսոր Հայաստանը մտել է իմ երկիր, տարածքիս 20 տոկոսը զավթել, իրենով է արել, վույ աման, բաբամ, մանօլեմ, հասեք»:
Եվրոպան երբ տեսնում է, թե ինչպես հսկայամարմին էս Ադրբեջանն ընկել է փոքրամարմին Հայաստանի տակը եւ բայղուշի պես լաց է լինում, սիրտը ճմլվում, կուչ է գալիս, մոտենում Ադրբեջանին, ոտի է հանում, շորերը թափ տալիս, հետո նկատում է, որ սրա տնից լավ էլ նավթահոտ է գալիս, մտքերի մեջ է ընկնում ու ինքն իրեն ասում. «Արի սրան մի քիչ սիրտ տանք, գոտեպնդվի, սրա նավթը տանենք մեր երկիր, հետո մի բան կլինի` կամ էշը կսատկի, կամ իշատերը, Աստված ողորմած է»:
Հիմա Եվրոպային շատ չի հետաքրքրում՝ Ղարաբաղը ումն է, ումը չէ, կարեւորը Ադրբեջանը եւ Հայաստանը իրար հետ կռվի չբռնվեն, նավթի ճանապարհի վրա քար չգցեն:
Տեսա՞ք այս փոքրիկ հարցերի մեջ քանի ճշմարտություններ կային: Ամեն մեկն իր ճշմարտությունն ուներ` անբեկանելի եւ բացարձակ, անառարկելի եւ մշտնջենական:
- ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան
ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Հ. Չ.
Հունիսի 8-ին Անկարայում, նախքան Պակիստան ուղեւորվելը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մամուլի ասուլիս է հրավիրել: «Իհլաս» լրատվական գործակալության վկայությամբ, այցի նպատակներին անդրադառնալիս ...ՀԱՅԵՐՍ` ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 53Ամեն անգամ, երբ ծանոթանում ես ադրբեջանական լրատվամիջոցների պարունակությանը, այն տպավորությունն ես ստանում, որ, ժողովրդական լեզվով ասած, առանց Հայաստանի դրանք կյանք չունեն: Մանրակրկիտ պեղվում են մեր երկրի ...ՕԲԱՄԱՆ ԴԱՐՁՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ Է ԽՈՍՏՈՒՄԸ
Թարգմ.` Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԴոկտ. Գորդոնը թուրքամետ մի շարք գրքերի եւ հոդվածների հեղինակ է: Նախկինում եղել է մասամբ թուրքական միջոցներով ֆինանսավորված «Բրուքինգզ ուղեղների կենտրոն հաստատության» տնօրենը: Քանիցս ընդդիմացել է Հայոց ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ»
Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմաններ չպետք է լինեն, հարաբերությունները պետք է կարգավորվեն ողջամիտ ժամկետներում, նման հայտարարություն արեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ...ՇՎԵԴԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Ըստ Panarmenian.net-ի Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդը հերթական անգամ մերժել է Լիբերալ ժողովրդական կուսակցության գրավոր հարցումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Շվեդիայի ...ԹՈՒՐՔ ԱԹԱԼԱՅԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ Է ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, «Բիզ-Միասին» (Մենք-Միասին) ֆրանսիական կազմակերպության համահիմնադիր, ազգությամբ թուրք Միշել Աթալայը եւ ֆրանսահայ հայտնի դերասան Դենիս Տոնիկյանը ծաղկեպսակ են ...ԼԻԲԱՆԱՆԻ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՎՆՆԵՐՆ ՈՒ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ
ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ ԵորքԵրկու տարի սպասուած երեսփոխանական ընտրութիւնները վերջապէս տեղի ունեցան անցեալ շաբաթավերջին՝ կիրակի, յունիս 7-ին: Լիբանանի բոլոր նահանգներուն մէջ ապրող լիբանանցիները այդ օրը տուին իրենց ձայնը: Հանրապետութեան ...ԱԴՐԲԵՋԱՆԸ 15 ԷՇ Է ՆԵՐՄՈՒԾԵԼ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Հ. Չ. 8Անցյալ տարի Ադրբեջանը 15 էշ է ներմուծել Թուրքիայից: Ինչպես հունիսի 9-ին տեղեկացնում է թուրքական haberler.com կայքէջը, էշերից յուրաքանչյուրը, բացառությամբ մեկի, որի համար վճարվել է 11 հազար 500 դոլար, ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԵԶ ԹԵՄԱՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները չեն գոհացնում. «Լիարժեք դժգոհ չեմ, բայց որ, իրոք, գոհացուցիչ չեն եղել, այդպես է», ասաց նա երեկ Ազգային ժողովի միջանցքում, պատասխանելով ...ԵՐԿՈՒ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑԻ ԱՌԱՋԱՐԿ
Մ. Խ. 2Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական Հայկ Սանոսյանն առաջարկեց խորհրդարանին կից ստեղծել սփյուռքահայերի պալատ, որտեղ կքննարկվեն սփյուռքի խնդիրները, իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ...ՆՅՈՒԹԱԿԱՆԱՑՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ընտրական իրավունքը քննարկման թեմա էր երեկ «Երեւան» հյուրանոցում «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավիրած հանդիպմանը, որտեղ հիմնադրամի խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ մարդու ...ԴՐԱԿԱՆ ՀԱՄԱՐՎՈՂ 8 ՄԻԱՎՈՐԻ ՇԵՄԸ ՉԻ ԻՋԵՑՎԵԼ
«Հայերենի քննական թեստերն իրականում բարդ են եղել, սակայն դժվարությունները բոլորն են անցել, եւ ակնկալածից ցածր գնահատականներ ստացել են բոլորը», նման մեկնաբանություն տվեց լրագրողներին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` ...ՄԵՐ ՄԻԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան 2
Մեկ-մեկ որ չեն ասում, թե ճշմարտությունը միայն մեկն է լինում, քիչ է մնում մեջտեղից պայթեմ. էդ ո՞նց է, որ մեկն է լինում: Սխալ ուղու վրա եք, սիրելիներս: Ինչքան մարդ, այնքան ճշմարտություն: Դեռ ավելին` ինչքան ...ՍՏՎԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍԸ ԵՎ ԲԱՑԱՌԵԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարության ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթի խոշոր հարկատուների հարկման խնդրին անդրադառնալիս («Հարկային ներկայացուցիչը կդառնա առեւտրային գաղտնիքի տե՞ր», 13 մայիսի, 2009), ընդգծել էինք խոշոր ...«ՕՐԱՆԺԸ» ԿԱՐԵՎՈՐԵԼՈՒ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.Հայաստանում գտնվող «Ֆրանս տելեկոմ» («Օրանժ») ընկերության բջջային կապի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտին երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ընդունեց մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ներկայացրեց ...ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԳՆԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՄՆԱԼՈՒ ԵՆ ԲԱՐՁՐ
Ն. Մ.Երեկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը (գնաճի հաշվետվություն, 2009 թվականի առաջին եռամսյակ): Ջավադյանն ասաց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ...«21-Ի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ՝ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Արդեն տասը տարի է, ինչ ստեղծվեց «21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը՝ նպատակ ունենալով հայ հանդիսատեսին ներկայացնել բարձրարժեք երաժշտություն եւ ինչ-որ չափով նպաստել ժողովրդի երաժշտական մակարդակի ...ԺԱՆՍԵՄԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՓԱՐԻԶՈՒՄ
Պ. Ք.Փարիզի հանրահայտ պատկերասրահներից մեկում` կառավարության շենքին կից «Մատինյոն» սրահում հունիսի 3-ին բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերճյան) բնանկարների ցուցահանդես: «Աշխարհ» թերթը ...ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Հունիսի 12-ին Գյումրիի Ճեմափողոցում տեղի կունենա գրքերի ցուցահանդես-վաճառք: Այն կազմակերպել է «Արտբրիջ» գրախանութը՝ Գյումրիի «ԷԼԱՎ» գրախանութի հետ համատեղ: Կազմակերպիչների հավաստմամբ, ցուցահանդես-վաճառքի ...ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԱՆԹԻԼԻԱՍՈՒՄ
Ն. Պ.Անթիլիասի Մայրավանքում տեղի է ունեցել իրանահայ Կարեն Խանլարյանի «Հայ բնակչության էթնոկրոնական վերակերպումները Թուրքիայի հանրապետութիւնում (1923-2005թթ.)» աշխատության շնորհանդեսը: Գիրքը, որ միաժամանակ ...ՌՈԺԵ ՊԼԱՆՇՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ
Պ. Ք.Ֆրանսիացի անվանի բեմադրիչ, Լիոնի Կոմեդիայի թատրոնի (1953) հիմնադիր Ռոժե Պլանշոնը օրերս մահացել է աշխատանքի պահին, թատերական մի պիեսի ընթերցման ժամանակ: Փարիզի «Աշխարհ» թերթը նշում է, որ Պլանշոնը հիմնադրել ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Աշտարակ-ԵրեւանՓաստ է, որ մեր հանրապետությունում վաղուց չեն հավատում երկու նորության` երբ ասում են, որ ընտրություններն անցել են արդար եւ թափանցիկ, մեկ էլ, երբ հայտարարում են, թե ավարտական եւ ընդունելության քննությունների ...ԱՌԱՋԱՏԱՐ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐՆ ԱՄՌԱՆԸ ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
2009-ի հունիսի 11-14-ը ԵՊՀ-ում կանցկացվի Սոցիոլոգիայի համաշխարհային կոնգրեսը, որը կրելու է «Սոցիոլոգիան խաչմերուկներում» խորագիրը: Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի 39-րդ համաշխարհային կոնգրեսի համակազմակերպիչներն ...ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում 2-5 հաշվով խայտառակ պարտություն կրեց թուրքերից: Հյուրերը տեմպային, ատլետիկ ֆուտբոլ ցուցադրեցին՝ հաճախակի ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Վերջին տարիներին հայ ծանրորդները մեդալների հարուստ ավարով են տուն վերադառնում միջազգային մրցումներից` վերականգնելով մարզաձեւի երբեմնի լավ ավանդույթները: Նախորդ տարիների հաղթարշավն իր շարունակությունն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԹԻՎ 7/07 ՏԸՀ ԱՆԴԱՄԸ
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 7/07 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայության վարույթում ...
ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ... ՍԻՐՈՒՇՈՅԻ ՀԵՏ

ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԶԻՋՈՒՄՆԵՐՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՍՆԵԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
ՀԱԿ-Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՊԵՏՔ Է ՁԳՏԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐՁԵՆԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ, ՈՉ ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԻՐԱՆԻՆ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅԵՐՍ` ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ

ՀՅԴ-Ն ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԲԵՎԵ՞Ռ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՄԵՆԱՇԱՏ ԴԻՄՈՐԴՆԵՐ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԳԵՐՄԱՆՈՒՀԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ ՀՐԵԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Թարգմ. Հ. Ծ.
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ
- 1804 Ռուսական զորքերը Գյումրու մերձակայքում պարտության են մատնում Աբաս Միրզայի զորքերին և ազատելով Ղարս քշվող հայերի` բնակեցնում են Փամբակում ու Թիֆլիսում:
- 1858 Պարսկաստանի Շիրազ քաղաքում վախճանվեց գրող Մեսրոպ Թաղիադյանը: (Ծնվ. 1803թ.-ին, Ձորագյուղում, Երևանի գավառ):
- 1903 Կախաղան բարձրացվեց Հայ դաշնակցական հեղափոխության ամենահին գործիչներից մեկը՝ Քեմախեցի Քեռին (Ռուբեն Շիշմանյան):
- 1906 Թիֆլիսում ստեղծվեց «Կովկասի հայոց դպրոցների ուսուցիչների և վարժուհիների միությունը»: Պաշտոնական ճանաչում ստացավ 1907 թ. հուլիսին:
- 1909 Կ. Պոլսում հիմնվեց Հայ դաշնակցական հեղափոխության «Ազատամարտ» օրաթերթը Ռուբեն Զարդարյանի խմբագրողթյամբ:
- 1932 Կահիրեում վախճանվեց տաղանդավոր դերասանուհի Սիրանույշը (Մերովբե Քանթարջյանի): (Ծնվ. 1857թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

