
ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է «ԿՐՏՍԵՐ ԵՂԲՈՐԻՑ»
Հունիսի 4-6-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու ԱՊՀ տնտեսական համաժողով, որի շրջանակներում նախատեսվում է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հանդիպումը: Նախագահների պրահյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս հայտնեցին, որ պետերբուրգյան բանակցություններում կարող է առաջընթաց գրանցվել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն դժգոհ էր պրահյան հանդիպումից եւ այդ դժգոհությունը արտահայտել է ամենաբարձր մակարդակներով` նույնիսկ մեղադրելով համանախագահներին հայամետ դիրքորոշման մեջ: Ադրբեջանը դժգոհ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթացից:
Եվ ահա, պրահյան հանդիպումներից հետո Ադրբեջանը փորձեց իր համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծել մինչեւ սանկտպետերբուրգյան հանդիպումը` խնդրելով Թուրքիայի վարչապետ Էրդողանին մի շարք հայտարարություններ անել եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել ԼՂՀ հիմնախնդրի հետ: Այս առումով բավականին հետաքրքրական է Էրդողանի պահվածքը: Ինչպես հիշում ենք, Ադրբեջանը ակնարկում էր, որ եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում անտեսի Ադրբեջանի շահերը, ապա Ադրբեջանը կթանկացնի Թուրքիա մատակարարվող գազի գինը: Բաքու կատարած այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետը կարողացավ չեզոքացնել այս սպառնալիքը, Ադրբեջանի հետ կնքվեց գազի մատակարարման նոր պայմանագիր ավելի «արդար» սակագնով:
Ադրբեջանը, հասկանալով, որ կորցնում է Թուրքիայի նկատմամբ ազդեցության տնտեսական լծակը, որը թերեւս ամենագլխավորն է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, դիմեց գաղափարական եւ տեղեկատվական ճնշման: Էրդողանի Բաքու կատարած այցի շրջանակներում ամբողջ Ադրբեջանը եւ ադրբեջանական ԶԼՄ-ները ողողված էին «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով: Էրդողանին այլ բան չէր մնում, քան հանգստացնել ադրբեջանական հիստերիան: Թուրքիայի վարչապետը, լինելով բավականին հասուն դիվանագետ, լավ հասկանում է քաղաքական հայտարարությունների եւ իրական քաղաքական գործընթացների տարբերությունը: Դրանով են բացատրվում վերջին շրջանում Էրդողանի կոշտ հայտարարությունները` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմամբ պայմանավորելու առումով: Սա Էրդողանի վերջին նվերը կարող էր լինել Ադրբեջանին մինչեւ պետերբուրգյան հանդիպում: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, ադրբեջանական ջանքերն ապարդյուն անցան, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, տարբեր մակարդակներով, զգուշացրին Էրդողանին` զերծ մնալ նմանատիպ հայտարարություններից եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում դերակատարում ստանձնելու ավելորդ ջանասիրությունից: Նախ ՌԴ վարչապետ Վ. Պուտինը հայտարարեց, որ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են համաձայնության գալ, իսկ միջնորդ երկրները պետք է միայն օժանդակեն այդ համաձայնության ձեռքբերմանը: Այնուհետեւ ԵԱՀԿ Մինսկի ԱՄՆ համանախագահ Մ. Բրայզան ակնարկեց, թե Թուրքիան արդեն իսկ կնքել է Հայաստանի հետ հաշտեցման համաձայնագիր (առանց նախապայմանների), որով սահմանների բացումը նախատեսված է հաջորդ փուլում: Իսկ վերջերս էլ ֆրանսիացի համանախագահ Բ. Ֆասիեն հայտարարեց, որ եթե Թուրքիայի վարչապետը պնդում է, թե հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը զուգահեռ գործընթացներ են, ապա էվկլիդեսյան երկրաչափության համաձայն, զուգահեռները երբեք չեն հատվում: Այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցույց տվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ընդհանրապես կապ չունի ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նմանատիպ վերաբերմունքը օգտակար է նաեւ Թուրքիայի եւ մասնավորապես Էրդողանի համար: Քանի որ արդեն իսկ չեզոքացված է տնտեսական ազդեցության լծակը, Թուրքիան հանգիստ խղճով կարող է շարունակել հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ եւ Ադրբեջանի վայնասունին ի պատասխան` մատնացույց անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Թուրքիայի ջանքերին ուղղված կոշտ դիրքորոշումը, նշելով, որ նմանատիպ հետագա նախաձեռնողականությունը կարող է էլ ավելի բարդացնել հենց Ադրբեջանի վիճակը:
- Ս. Մ.
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ՝ Ի ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ԳԻՏԱԿԱՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏՔԻ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄայիսի 25-ին Երեւանում կայացավ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) կազմակերպած 2008-ի մրցանակաբաշխությունը, որի գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունների խմբի ...«ԱԶԳ»-Ի ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐՈՒՄ
«Ազգի» վաղվա համարում կարդացեք բացառիկ հարցազրույց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Վերջինս կհայտնի տպավորությունները կայացած մրցանակաբաշխությունից, ...ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է «ԿՐՏՍԵՐ ԵՂԲՈՐԻՑ»
Ս. Մ. 21Հունիսի 4-6-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու ԱՊՀ տնտեսական համաժողով, որի շրջանակներում նախատեսվում է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հանդիպումը: Նախագահների պրահյան հանդիպումից ...«ԹՈՒՐՔԻԱՆ ՁԵՎԱԿԱՆՈՐԵՆ Է ՓՈՐՁՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Ն. Մ. 1Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Թուրքիան ձեւականորեն էր փորձում հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ: «Անցած ...«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԵՏԱՑԱՎ»
Ըստ Panarmenian.net-ի, այդ մասին գրում է Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա կարծիքով, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կներառեր նաեւ ...ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ` ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ա. Հ.Իր ժամանակին, դեռեւս 2007-ի նոյեմբերին վրացական ընդդիմությունը որոշ առումով միավորվեց, ու այդուհետեւ տարբեր ձեւաչափերով, բայց բավականին երկար ժամանակ վրաց ընդդիմադիր առաջնորդները փորձում էին հանդես գալ ...Ի՞ՆՉ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ ՁԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ
«ՕՐԵՐ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՀայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակը սկսել է նախընտրական հարցախույզ անցկացնել Եվրոխորհրդարանի պատգամավորների շրջանում՝ 7 հարցում նրանց դիրքորոշումը պարզելու նպատակով: Հունիսին ...ՕԲԱՄԱՆ ԿՈՐՍՆՑՈՒՑ ԻՐ ՎՍՏԱՀՈՒԹԻՎՆԸ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄՕՏ... ՈՒ ՎԵ՛ՐՋ
ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ ԵորքՊատմութեան մէջ ահա՛ երկրորդ անգամ ըլլալով համայն հայութիւնը կ,ունենայ իր յուսախաբութիւնը. առաջինը` անցեալ դարու քսանականներուն, երբ «ասպետական» Ֆրանսան կամովին լքեց Կիլիկիան` յանձնելով զայն քեմալական ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՎԱՐՏԵ՞Լ Է ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Ա. Հ.Ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի փակումից գրեթե երեք տարի անց Մոսկվան պաշտոնապես Թբիլիսիին հայտարարել է, որ պատրաստ է կրկին բացել անցակետը: Այդ մասին, Civil.ge կայքէջի փոխանցմամբ, տեղեկացրել է Վրաստանի ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏՎԵԼ ԵՆ ՉՊԱՅԹԱԾ ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, որ Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները «չպայթած ականներ են հիշեցնում»: «Եկել է այդ ականներից ազատվելու ժամանակը: Միջազգային կազմակերպությունները ...ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅՈՒՀՈՒ ԵԶԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հ. Ծ.Եզակի նախաձեռնությամբ է հանդես եկել Սոֆիայում ծնված Լյուսի Արամ Սեթյանը: Սոֆիայի տեխնիկական համալսարանի գերմանական ֆակուլտետի ուսանողուհի, «Ցայթունգսգրուպի» բուլղարական մասնաճյուղի հետաքննող-լրագրողը, ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՊԱՏԻԺ ԺԽՏԵԼ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
«Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող նախագծի ընդունումն անհրաժեշտ եմ համարում», այս մասին Գրենոբլի հայկական համայնքի կողմից հրատարակվող «AZAD» հանդեսին ասել է Ֆրանսիայի Ազգային ...«ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԱՄՆ-ՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ
Ափո Թորոսյանի «Մորգենթաուի պատմությունը» փաստագրական ֆիլմը ներկայացվելու է Արլինգթոնում Ցեղասպանության միջազգային ասոցիացիայի կրթաթոշակառուների համագումարի ժամանակ, հաղորդում է Panarmenian.net-ը: Ֆիլմը ...ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀարկային հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային կառավարման համակարգի եւ էլեկտրոնային թվային ստորագրության ներդրման անհրաժեշտության մասին վերջին մի քանի տարիներին շատ է խոսվել, բայց դրա կիրառումն անընդհատ ...«ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ», MADE IN ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Հաղթելու ենք»: Սա քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանի կանխատեսումն էր հարցին, թե ի՞նչ ելք կունենա քաղաքապետի ընտրությունը, մանավանդ որ արվում են տարատեսակ սոցիոլոգիական հարցումներ ու ...ՀԵՆԿ ՀԿ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃ
«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն»` ՀԵՆԿ հասարակական կազմակերպությունը 2009 թվականի Երեւան քաղաքի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին գործունեություն է իրականացնում՝ ուղղված հանրության ...ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մ. Խ.Երեկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը նամակ է գրել երկրի նախագահին` հիշեցնելով, որ մայիսի 4-ից փաստահավաք խմբի աշխատանքները սառեցված են: Խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը մեկնել ...ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔՎԻ WORLEY PARSONS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Worley Parsons միջազգային կոնսորցիումի հետ, որը հաղթող է ճանաչվել եւ պետք է ղեկավարի Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները, բանակցությունները շարունակվում են: Ինչպես տեղեկացրեց ...ՌԱՖԻԿ ՕՐԴԵԱՆԻ ԿԱՐՃԱՏԵՎ ՈԴԻՍԱԿԱՆԸ՝ (GT-77) ԻՆՔՆԱՇԱՐԺԸ
ՄԻՆԱՍ ԳՈՃԱՅԵԱՆ, Լոս ԱնջելեսԱմէն անգամ երբ Հոլիվուտի անցեալի նորափթիթ աստղերէն Ճէյմս Տինը յիշեմ, դէմս կու գայ արուեստագէտ-ծաղրածու, բացառիկ շնորքներու տէր եւ փայլուն ապագայի մը ճամբուն վրայ գտնուող մեր վաղամեռիկ Լէոնիտ Ենգիբարեանը՝ ...ՊԱՐ ՎԵՐԱԾՆՆԴԻ
ԱՆԱՀԻՏ ՆԱԻՐՅԱՆՕրերս Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմ բարձրացավ Պարույր Սեւակի հանճարեղ պոեմը` «Կարին» ազգագրական պարի եւ երգի համույթի յուրօրինակ կատարմամբ: «Եվ այր մի` Մաշտոց անուն» ներկայացման մեջ ...«ՅԱՌԱՋԻ» ԱՌԻԹՈՎ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ, ՆկարիչԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԳրականագետՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԳրողԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ, ԳրողԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ, ԼրագրողԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Հա 1Մեծ ցավով իմացանք, որ Փարիզի «Յառաջ» թերթը բաժնեգրություն է հայտարարել մինչեւ 2009 թվականի հունիս եւ հունիսից հետո թերթն այլեւս լույս չի տեսնելու՝ թերթը փակվելու է: «Յառաջը» հիմնադրվել է 1924 թվականին, ...ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԱՎԱՆԱԿԱՆ ԴՈՆՈՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅՆ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱրյան քաղցկեղի ցուցանիշով Հայաստանը քիչ է տարբերվում մյուս երկրներից, ամեն տարի արձանագրվում է հիվանդության 200 նոր դեպք: Այդ հիվանդությունը սեռ ու տարիք չի ճանաչում եւ, ցավալիորեն, ավելի հաճախ արտահայտվում ...ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարությունները, Հայաստանում բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում մայիսի 29-ից հունիսի 4-ը ներկայացնում են մշակութային նախագիծ` ...ԳԵՎՈՐԳ ԱՇԸՔՅԱՆ
Հ. Ծ.Չիկագոյում մայիսի 7-ին 83 տարեկանում վախճանվել է ՌԱԿ, ԹՄՄ եւ ՀԲԸՄ երկարամյա գործուն անդամներից Գեւորգ Աշըքյանը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 16-ի համարը: Ծնվել է 1926-ի ապրիլի ...ՆՈՐ ԲՐՈՆԶԵ ԴՌՆԵՐ՝ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՍԲ ՎԱՐԴԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ
Հ. Ծ.Մոտ 30 տարվա համառ ջանքերից հետո, Նյու Յորքի Սբ Վարդան հայկական եկեղեցին վերջապես օժտվելու է նոր բրոնզե մուտքի դռներով, որոնց օծման պաշտոնական արարողությունը, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻԿԱԳՈՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը գերազանց հանդես եկավ ԱՄՆ-ում՝ հաղթող ճանաչվելով Չիկագոյի շախմատի բաց առաջնությունում: Մրցաշարին մասնակցում էին 49 շախմատիստներ, որոնց թվում էին Գաբրիել Սարգսյանը, ...«ԱՐԱՐԱՏԸ» ԶՐԿՎԵՑ ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեւանի «Արարատը» զրկվեց եվրոգավաթների 2009/10-ի խաղարկությանը մասնակցելու իրավունքից՝ ՀՖՖ արտոնագրման բաժնից այդպես էլ չստանալով արտոնագիր: Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում կայացած արտոնագրման բողոքարկման ...ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեւանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում իր 2-րդ հաղթանակը տոնեց Կորյուն Սողոմոնյանը: Մինչեւ 46 կգ քաշային բռնցքամարտիկը մեծ առավելությամբ (13-1) հաղթեց տաջիկ Ալմազ Տլեուբերգենովին: ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Գ. Մ.Գյումրիի շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցող 10 մարզիկների թվում են 5 գրոսմայստերներ եւ 4 միջազգային վարպետներ, 3 տուրից հետո «երկիշխանություն» է: Այդ հանդիպումների արդյունքներով ձեռք բերած ...
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ՀԻՆԳ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է «ԿՐՏՍԵՐ ԵՂԲՈՐԻՑ»
Ս. Մ.
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՆՄՈՒՇԸ
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՐԵՎԱՆԸ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԱՄՈՒՐՋ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼԻ ՄԻՋԵՎ
Ս. Մ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՆ Է»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄՏԱՀՈԳԻՉ Է ՀԱՏԿԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Հարցազրույցը վարեց ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՎԱՐԴԱՏՈՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՐՎԵՍՏԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔՆՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐԸ «ԺԱՄԱՆԵՑԻՆ» ԵՐԵՎԱՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԱՌԱՎՈՏ» ԵՎ «168 ԺԱՄ» ԹԵՐԹԵՐԸ ՀՀՇ-ԱԿԱՆ ՉԵ՛Ն
Հակոբ Ավետիքյան, Լեւոն Բարսեղյան, Աստղիկ Գեւորգյան, Էմանուիլ Մկրտչյան, Մեսրոպ Մովսեսյան, Բորիս Նավասարդյան, Լիլիթ Սիմոնյան
- 1661 Ծնվեց միջնադարյան հայ բանաստեղծ, աշուղ Նաղաշ Հովնաթանը: (Վախճ. 1722թ.-ին):
- 1832 Եգիպտական բանակը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ ջարդեց թուրքական զորքերին, գրավեց Հայկական Կիլիկիայի դաշտային մասը:
- 1891 Կ. Պոլսում մահացավ հայ ականավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: (Ծնվ. 1843թ.-ին, Ադրիանապոլսում):
- 1950 Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ Նշան Փալանջյանի ճեմարանի նոր շենքի բացումը:
- 1962 Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը:
- 1990 Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

