
ԵՐԵՎԱՆԸ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԱՄՈՒՐՋ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼԻ ՄԻՋԵՎ
Եվրոմիության նոր` Արեւելյան գործընկերության քաղաքականության մեկնարկից առաջ եւ դրանից հետո էլ եվրոպական առաջնորդները ջանք չէին խնայում Ռուսաստանին համոզելու, որ այն ուղղված չէ նրա դեմ: «Այս նախագիծն ուղղված չէ որեւէ մեկի դեմ: Ով կարծում է, թե այն ինչ-որ մեկի դեմ է, սխալվում է: Մենք սա բազմաթիվ մակարդակներով բացատրել ենք Ռուսաստանի ղեկավարությանը»: Այս հայտարարությունը Եվրոմիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան արեց մայիսի 7-ին` Արեւելյան գործընկերության գագաթաժողովի եզրափակիչ ասուլիսում: Եվրոմիության նոր նախաձեռնությանը թերահավատորեն մոտեցող Մոսկվայի մտահոգությունները փարատելու գործը շարունակեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը կրկին հավաստիացրեց, որ ծրագիրը ոչ թե ուղղված է որեւէ մեկի` մասնավորապես Ռուսաստանի դեմ, այլ նպատակ ունի սերտացնելու դրանում ընդգրկված երկրների կապերը Եվրոմիության հետ:
Որքանո՞վ են անկեղծ եվրոպական առաջնորդների այս հավաստիացումները: Այս հարցը պետք է որ ծագի ոչ միայն Մոսկվայում, այլեւ Արեւելյան գործընկերության մեջ ընդգրկված հետխորհրդային 6 երկրների մայրաքաղաքներում եւս: Կան մի շարք փաստարկներ, որոնք թույլ են տալիս մտածել, որ Բրյուսելն ավելի շուտ անկեղծ է, քան հակառակը:
Նախ ռուս-վրացական պատերազմից հետո Բրյուսելի համար պարզ դարձավ, որ ի տարբերություն ԱՄՆ-ի` տարածաշրջանում իր ավելի մեծ ներգրավման դեպքում հակասությունները հնարավոր կլիներ կարգավորել ավելի քաղաքակիրթ ձեւով: Բացի այդ, Եվրոմիության շահերը միշտ չէ, որ համընկնում են Միացյալ Նահանգների շահերի հետ: ԵՄ վերջին ընդլայնումից հետո դրա ներսում մի տեսակ շեղում տեղի ունեցավ դեպի ԱՄՆ: Ի վերջո, նոր անդամները գերազանցապես նախկին սոցճամբարի արեւելաեվրոպական պետություններն էին, որոնցում հակառուսական տրամադրությունները գերակշռող են: Եվ ուրեմն, արեւելյան վեց գործընկերներին Եվրոմիության հետ ավելի սերտ համագործակցություն առաջարկելով` կառույցը հաշվի էր առնում, որ դրանց թվում կան Ռուսաստանի վստահելի գործընկերներ Հայաստանն ու Բելառուսը: Այդպիսով` հավասարակշռվում էր Վրաստանի եւ Ուկրաինայի հակառուսական կեցվածքը:
Իսկ ի՞նչ կարող է քաղել Հայաստանն այս ծրագրին մասնակցելուց` միաժամանակ չկորցնելով Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը: Ակնհայտ է, որ գոնե առաջիկա տասնամյակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու խնդրի առջեւ կանգնելը Հայաստանի համար անընդունելի է: Մենք դեռեւս չենք լուծել սեփական անվտանգության խնդիրը եւ առաջիկա տասնամյակներին չենք լուծի այն չափով, որ կարողանանք միայնակ մնալ թուրք-ադրբեջանական հարեւանության հետ: Սակայն ինչպե՞ս կարող է Հայաստանը, ՀԱՊԿ-ի մեջ մնալով, չդառնալ Ռուսաստանի ծայրամասային գավառ եւ պահպանել ինքնուրույնությունը: Այս առումով, Հայաստանի շահերից է բխում, ասենք, Ուկրաինայից եւ Մոլդովայից հետ չմնալը եվրոինտեգրման ճանապարհին: Հայաստանը պետք է ցույց տա, որ այս երկու ուղիները համադրելի են, եւ ջախջախի այն կարծրատիպը, որ ՀԱՊԿ-ի անդամը չի կարող լինել կամ հավակնել ԵՄ անդամակցության:
Բացի մանեւրելու հնարավորությունից` Արեւելյան գործընկերությունը Հայաստանի համար եւս մեկ կարեւոր նշանակություն ունի: Այն հնարավորություն է տալիս չեզոքացնելու ՎՈՒԱՄ-ից եկող թեկուզ անուղղակի սպառնալիքը: Որեւէ մեկի համար բացահայտում չէ, որ ՎՈՒԱՄ-ը, թեկուզ չհայտարարված, աշխատել է Հայաստանի դեմ: Դրա հետեւանքները չափից դուրս զգալի են հատկապես միջազգային ասպարեզում: Պետք չէ մոռանալ, որ այդ կառույցի մեջ ընդգրկված պետությունները միավորվել են նախ եւ առաջ տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջը: Եվ Ադրբեջանն այդ կառույցի միջոցով նպատակ էր հետապնդում Հայաստանի մեկուսացման թուրք-ադրբեջանական գծին ավելացնել նաեւ ՎՈՒԱՄ-ի գիծը: Եվ եթե նրանք հաջողեին, ու Հայաստանը դուրս մնար Արեւելյան գործընկերությունից, նման մի բաժանարար գիծ դրած կլիներ նաեւ Եվրոպան:
Ուրեմն, Երեւանին մնում է բավականաչափ ճկուն քաղաքական գիծ տանել` Արեւելյան գործընկերության ընձեռած բոլոր հնարավորություններից օգտվելու եւ մարտահրավերներին արժանի կերպով դիմագրավելու համար, ուղեգիծ, որն արեւելյան գործընկերության գաղափարի երեւան գալուց ի վեր, կարծեք, ուրվագծվում է Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացումներում եւ իր հավաստումը գտավ նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Պրահայում` գործընկերության մեկնարկային գագաթաժողովի ժամանակ ունեցած հավասարակշռված ելույթում:
- Ս. Մ.
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՆ Է»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Փոխըմբռնման ու կառուցողական մթնոլորտում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացմամբ, Խորվաթիայի իր գործընկեր Ստյեպան Մեսիչի հետ քննարկումներում խոսվել է հայ-խորվաթական հարաբերությունների ներկա վիճակի ...ԵՐԵՎԱՆԸ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԱՄՈՒՐՋ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼԻ ՄԻՋԵՎ
Ս. Մ. 18Եվրոմիության նոր` Արեւելյան գործընկերության քաղաքականության մեկնարկից առաջ եւ դրանից հետո էլ եվրոպական առաջնորդները ջանք չէին խնայում Ռուսաստանին համոզելու, որ այն ուղղված չէ նրա դեմ: «Այս նախագիծն ուղղված ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ
ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԹՀԹ-ի պատգամավորական, Ժողովի անդամ, Թեհրան2009 թվականի մայիսի 19-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում ԹՀԹ-ի թեմական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում, որին մասնակցում էին Թեհրանի հասարակական միավորների ներկայացուցիչները, ...ԹՈՒՐՔ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԳՈՐԾԸ ՔՅՈԼՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1«Ի պաշտպանություն Մոր Գաբրիելի» նախաձեռնող խումբը դիմում է ներկայացրել Քյոլնի դատախազություն՝ պահանջելով, որ Թուրքիայի դեսպանությունը ներում հայցի նախաձեռնող խմբում ընդգրկված համայնքային կազմակերպություններից ...«ԱԶԳԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
1- Երեւանի քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ թեկնածուի ընտրության դեպքում քաղաքապետը, բնականաբար, կուսակցության աջակցությամբ, կփորձի Երեւանը դարձնել մայրաքաղաքի բնակչության եւ նրա հյուրերի համար անվտանգ, հարմարավետ, ...Ո՞Վ Է ԱՐԺԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՉՄԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄինչեւ քաղաքապետի ընտրությունը մնացել է 9 օր: Փաստորեն որքան մոտենա մայիսի 31-ը, այնքան նախընտրական կրքերն ավելի են թեժանալու (հուսանք, որ կրակոցներ այլեւս չեն լսվի), խոստումները դառնալու են ավելի շռայլ, ...ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆԱզգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը կանխատեսում է, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական կտա: Երեկ այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ2008 թ. հոկտեմբերից Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին կից, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործում է Շահերի պաշտպանության եւ աջակցման մարզային հակակոռուպցիոն կենտրոնը: ...ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հղում կատարելով «Ազատություն» ռադիոկայանին, «Ազգ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին համաներում կհայտարարի: «Արմենպրեսի» խնդրանքով ...ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ԱՆՎԱՐ ՑԱՆՔ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱրմավիրի մարզի Տալվորիկ գյուղի հողատարածքներում «Արմենիան թեքնոլոջի գրուպ» (ATG) կազմակերպությունն իրականացնում է անվար ցանք: Երեկ այդ նոր տեխնոլոգիային տեղում ծանոթանալու նպատակով մարզ մեկնեցին էկոնոմիկայի ...ԼԻՊԵՑԿՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱԶՆԱՎՈՒՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՑԻԱ
Լիպեցկցի արվեստագետ Նիկոլայ Ռոգատնեւը ավարտել է քանդակագործական մի կոմպոզիցիա` նվիրված Շառլ Ազնավուրին, որի 85-ամյակը լրացավ երեկ: Արվեստագետը դիմել է ֆրանսահայ երգչին եւ Երեւանի քաղաքապետարան` առաջարկելով ...ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ԱՌ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ, Ազգային գրադարան, մատենագետ, գյումրեցիԵրեկ լրանում էր Ձեր ծննդյան 85-ամյակը եւ ռադիոեթերից հնչող ձեր «Քեզ համար, Հայաստան» երգը ինձ այնքան հուզեց, որ նորից վերադարձա 1988-ի դեկտեմբերի 7-ի մռայլ հիշողությանը: Կան բաներ, որ չես կարող ջնջել ...ՆՇՎՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ վաստակաշատ պատմաբան, հրապարակախոս, պետական գործիչ Ջոն Կիրակոսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ: Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ նախագահ ...ԱՄԵՆԱՀԻՆ ԵՎ ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳԱՂԹՕՋԱԽՈՒՄ
Հարցերն առաջադրեց՝ ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ, Բեյրութ- Կրթությամբ արեւելագետ եմ, ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: 80-ական թվականներին աշխատել եմ որպես արաբերենի եւ ռուսերենի թարգմանիչ Ալժիրում եւ Լիբիայում: Սակայն հետագայում ...ԱՆԸՆԿԱԼԵԼԻՆ ԸՆԿԱԼԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԱռօրեական, ամեն պահ մեր շուրթերին չարչրկվող բառերով նկարագրել արվեստագետի` նրա տեսակը, մարդուն, որ ամենից ավելի վեր արվեստն էր ճանաչում եւ նկարչությանն էր նվիրվել` անձնազոհության աստիճան, գրեթե անհնար ...ՆՈՐՄԱ ԱՔՔԵԼՅԱՆԻ «ՋԱՐԴԸ»
Հ. Ծ.Մոնրեալի Թեքեյան մշակութային միության կազմակերպած խմբակային ցուցահանդեսին «Ջարդը» կտավով իր մասնակցությունն է բերել նաեւ նկարչուհի Նորմա Փափազյան-Աքքելյանը, որը Մոնրեալի դեկորատիվ նկարիչների խմբին անդամակցել ...«ԵԳԻՊՏՈՍԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի եւ Հայաստանում հավատարմագրված Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Վահիդ Գալալի մասնակցությամբ կայացավ ԵԱՀ առաջին տիկին Սյուզան Մուբարաքի հովանու ...ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՄԵՆԴԵԼՍՈՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ
Մ. Մ.«Ազգը» պարբերաբար անդրադարձել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական հինգերորդ փառատոնի դասական համերգներին: Հոբելյանական համերգաշրջանի շրջանակներում արդեն նշվել է ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ...ՄԱՐԳԱՐԵՏ ԱՆԵՐՏՆ ԻՐ ԳԻՐՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆԱԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
Հ. Ծ. 2Վաշինգտոնի հայկական դեսպանատանը ապրիլի 15-ին իր առաջին եւ առայժմ միակ գրքով հայտնի դարձած հեղինակ Մարգարետ Աճեմյան-Աներտը խոսել է «Դռան թակոցը: Ճանապարհորդություն Հայոց ցեղասպանության մթության միջով» ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՅՍՕՐ ԿՀՆՉԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվարտին մոտեցավ եւս մեկ ուսումնական տարի: Արդեն ավանդույթ դարձած «վերջին զանգը» այսօր կազդարարի, որ հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար սկսվում է մեծ կյանք մտնելու մի նոր ժամանակաշրջան: Այդ նվիրական ...ՆԻՆՈ ԿԱՏԱՄԱՁԵԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՉԵՂՅԱ՞Լ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԵՆ
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Եվրոպայում հայտնի վրացի ջազային երգչուհի Նինո Կատամաձեն Հայաստանի մասին երգի հեղինակ է եւ հենց այդ երգն է օգնել երգչուհուն ձեռք բերելու ...ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿԱՎԱՐՏԵՆ ՄՈՏ 48 ՀԱԶԱՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ
Հայաստանի հանրակրթական դպրոցների բոլոր դասարանների համար ուսումնական պարապմունքները այս տարի կավարտվեն մայիսի 23-ին: Ինչպես հայտնեցին ԿԳՆ-ից, այդ օրը դպրոցներում կկազմակերպվի ավանդական «վերջին դասը», ...ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՌուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) ստեղծման իսկ օրից լայնամասշտաբ, բազմաբովանդակ գործունեություն են ծավալել Հայաստանում եւ Արցախում: Առանձնահատուկ են գիտության ...ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐԸ ՆՈՐ ՄՐՑԱԿԱՐԳՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունիսի 22-ին շվեյցարական Նիոն քաղաքում տեղի կունենա եվրոգավաթների 2009/10-ի մասնակիցների վիճակահանությունը: Այդ օրը հայտնի կդառնան նաեւ Հայաստանի թիմերի մրցակիցները: Ինչպես հայտնի է, մեր երկիրը եվրոգավաթներում ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԻ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍերգեյ Մովսիսյանը կմասնակցի Օդեսայում մեկնարկող արագ շախմատի աշխարհի 3-րդ առաջնությանը: Առաջնության 16 մասնակիցները վիճակահանությամբ զույգերի կբաժանվեն եւ 2 պարտիայից բաղկացած մրցախաղերում որոշելով հաղթողին ...ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գ. Մ.Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ շախմատային ակադեմիան արդեն երկրորդ անգամ միջազգային մրցաշար են կազմակերպում Գյումրիում` նպատակ ունենալով նպաստել քաղաքում ու մարզում իմաստուն խաղի առավել ակտիվ զարգացմանը: ...ՌԱՖԻԿ ՄԵԼԻՔՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հերթական օրը մրցահարթակ դուրս եկան մինչեւ 69 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Մելիքյանին չհաջողվեց պայքարել մեդալների ...
ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ, ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶ, ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՈՐՏԱՊԱՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՆՄՈՒՇԸ
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՐԵՎԱՆԸ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԱՄՈՒՐՋ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼԻ ՄԻՋԵՎ
Ս. Մ.
«ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԵՐԳԱՇԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«ՎՐԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՕԳՈՒՏ ՉԿԱ, ԻՍԿ ԱՄՆ-Ն ՉԻ ՊԱՇՏՊԱՆԻ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՆ Է»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄՏԱՀՈԳԻՉ Է ՀԱՏԿԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Հարցազրույցը վարեց ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՎԱՐԴԱՏՈՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՐՎԵՍՏԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔՆՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐԸ «ԺԱՄԱՆԵՑԻՆ» ԵՐԵՎԱՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1878 Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
- 1916 Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության Ժողովածուն» Մ.Գորկու խմբագրողթյամբ:
- 1960 Մահացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանը: (Ծնվ. ապրիլի 2-ին 1896 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

