
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՈՒԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆ
Մինչ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ղեկավարությունը պատրաստվում էր Պրահայում մեծ հանդիսավորությամբ ամերիկացի հյուրերի ու չեխ քաղաքական գործիչների հյուրընկալելով պաշտոնապես բացել ռադիոկայանի նոր կենտրոնակայանը, Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը խնդրագիր է ստացել, որով «Ազատություն/Ազատ Եվրոպան» ու այն ղեկավարող պետական Հեռարձակող կառավարիչների խորհուրդը (BBG) մեղադրվում են Չեխիայում ռադիոկայանի օտարերկրացի աշխատակիցների նկատմամբ խարդախություն կիրառելու մեջ:
Խնդրագիրը ներկայացրել են ռադիոկայանի նախկին աշխատակիցներ, Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանն ու Հայաստանի քաղաքացի Աննա Կարապետյանը: Վերջիններս «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի տնօրենությանն ու այն ղեկավարող պետական Հեռարձակող կառավարիչների խորհրդին մեղադրում են ռադիոկայանի օտարերկրացի աշխատակիցներին իրավական վակուումում պահելու նպատակով խարդախության դիմելու մեջ, քանզի վերջիններս զրկված են ամերիկյան կամ չեխական դատարաններում իրենց պաշտպանելու իրավունքից:
Ինչպես հաղորդել են չեխական ՉՏԿ լրատվական գործակալությունը եւ ազդեցիկ «Դնես» օրաթերթը, խնդրագիրը քրեական հետաքննություն անցկացնելու պաշտոնական միջնորդագիր է: Հունվարի 20-ից Միացյալ Նահանգների պետքարտուղարի լիազորությունները ստանձնած Հիլարի Քլինթոնն ի պաշտոնե Հեռարձակող կառավարիչների խորհրդի (BBG) եւ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի տնօրենների խորհրդի անդամ է: Ապրիլի 5-ին ելույթ ունենալով «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աշխատակիցների առջեւ, Հիլարի Քլինթոնը բարձր է գնահատել նրանց օգնությունը կերտելու «միջազգային ընդարձակ համաձայնություն, որի արժեքներն են մարդու արժանապատվությունը, անհատական իրավունքների պաշտպանությունն ու պարտականությունները»: «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի դեմ հարուցված գործերի մասին նա լռեց:
Պատասխանելով լրագրողների իրավունքների ոտնահարումների դեմ պայքարող եւ Սան Ֆրանցիսկոյում գործող FreeMediaOnline-ի նախագահ Թեդ Լիպիենի հարցին՝ Սնեժանա Պելիվանը պատասխանել է. «Ես հիանում եմ Հիլարի Քլինթոնով, սակայն խղճացի նրա ելույթը լսելիս: Նա ռադիոկայանում ասաց, թե դա «իր» ռադիոն է այժմ: Սակայն նրան լսող բոլոր աշխատակիցները հրաշալի գիտեն իմ ու Աննայի հարուցած դատական գործերի մասին, բոլորը գիտեն, որ նրան ռադիոյի դեմ վկայություններ տալու միջնորդագիր է ներկայացվել Չեխիայի դատարան, եւ բոլորը գիտեն, որ մենք պայքարում ենք ոչ միայն մեր, այլեւ իրենց իրավունքների ու արժանապատվության համար»:
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը հեռարձակվում է 28 լեզուներով 20 երկրներում՝ նախկին խորհրդային, Հարավսլավիայի պետություններ, Իրան, Իրաք, Աֆղանստան, եւ աշխատանքային պայմանագրեր ունի ստորագրած մի քանի հարյուր օտարերկրյա քաղաքացիների հետ: Ինչպես ԱՄՆ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդագրում է ասվում, Պրահայում նրանց ստանդարտ համաձայնագրերում նշվում է, որ աշխատանքային հարաբերությունները կառավարվում են Ամերիկայի համապատասխան օրենքներով, Քոլումբիա Դիսթրիքթի օրենքներով ու ռադիոկայանի ներքին քաղաքականությամբ: Սակայն «իրականում այս անմեղ թվացող տեքստը նենգ խարդախություն է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի կողմից, ինչն իրականացվում է միտումնավոր, պարբերաբար ու շարունակաբար՝ խտրական նպատակներով», ասվում է միջնորդագրում: Դրանում պարզաբանվում է, որ ամերիկյան աշխատանքային, քաղաքացիական ու իրավապաշտպան օրենքները, ներառյալ Քոլումբիայի Դիսթրիքթի Մարդու իրավունքների պաշտպանության ակտը, չեն տարածվում Ամերիկայի սահմաններից դուրս գործող ամերիկյան հիմնարկներում աշխատող օտարերկրացիների վրա:
Մինչ ամերիկացիները պաշտպանված են ամերիկյան օրենսդրությամբ, իսկ չեխերը՝ չեխական աշխատանքային օրենսգրքի խիստ կանոնակարգով, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի օտարերկրացի աշխատակիցներին բաժին է մնում միայն կառույցի «ներքին քաղաքականությունը», ինչը թույլ է տալիս աշխատակցին աշխատանքից հեռացնել «ամեն պահի, որեւէ պատճառով կամ առանց պատճառի»: Այս դրույթը գրված չէ պայմանագրում ու աշխատակիցը չի տեսնում այն ստորագրելիս: Կառույցի «ներքին քաղաքականությունը» մնում է նրանց անծանոթ ու տնօրենության կողմից չբացատրված:
Միջնորդագիրը ԱՄՆ դատախազությանը ներկայացրածները նշում են «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի խարդախության ուղղակի հետեւանքները. ա) Չեխիայի խորհրդարանի օրակարգում է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի կադրային քաղաքականության ու Չեխիայի Հանրապետությունում օտարերկրացի աշխատակիցների նկատմամբ կառույցի վարած խտրական քաղաքականության հարցի քննարկումը: բ) ԱՄՆ Կոնգրեսից ֆինանսավորվող «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը կանգնելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջեւ Ստրասբուրգում՝ այսպիսով դառնալով այդ դատարանում հայտնվող առաջին ամերիկյան կազմակերպությունը: գ) Խորվաթիան ու Հայաստանն իրավունք ունեն միանալու իրենց քաղաքացիներին Ստրասբուրգում՝ այսպիսով ավելի ընդլայնելով միջազգային սկանդալի մասշտաբը: դ) «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի մասին միջազգային մամուլի շարունակվող բացասական անդրադարձն ավելի կնվազեցնի ոչ միայն «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի վարկը իբրեւ ամերիկյան հանրային դիվանագիտության գործիքի, այլեւ Ամերիկայի հեղինակությունը:
Պաշտոնապես Սնեժանա Պիլիվանի հայցը Ստրասբուրգում ոչ թե ռադիոկայանի դեմ է, այլ Չեխիայի Հանրապետության, որտեղ գործում է «Ազատություն/Ազատ Եվրոպան»: Աննա Կարապետյանի գործը դեռեւս պետք է քննության առնվի Չեխիայի Գերագույն դատարանում, սակայն նույն հեռանկարով՝ Ստրասբուրգ: Խարդախության մեղադրանքը, որ բարձրացվում է ԱՄՆ գլխավոր դատախազին ուղղված միջնորդագրում, չի քննարկվել Չեխիայի դատարաններում, սակայն կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:
«Ստրասբուրգում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանն ու Չեխիայի Հանրապետությունն իբրեւ հյուրընկալ երկիր աննախանձելի մի խնդիր ունեն՝ ապացուցել, թե ինչպես է համապատասխանում Չեխիայի Հանրապետությունում ռադիոկայանի կողմից սեփական աշխատակիցների համար իրավական վակուումի ձեւավորման ու չեխական դատարանների նենգ խարդախությունը Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային», ասվում է միջնորդագրում:
Խնդրելով ԱՄՆ գլխավոր դատախազին հետաքննել «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի եւ Հեռարձակող կառավարիչների խորհրդի (BBG) խտրական քաղաքականությունն ու գործողությունները, միջնորդագիրը ներկայացնողները գրում են. «Նենգ խարդախության պատճառով «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահն այժմ մեկ անձի մեջ կենտրոնացնում է մի կողմից կերակրող-գործատուի, ոստիկանի, դատախազի ու իր իսկ դատարանում՝ առանց որեւէ պաշտպանության առկայութան, դատավորի լիազորություններն ու իշխանությունը, մյուս կողմից իր որոշումներն իրականացնողի, որոշումներ, որոնք վերջնական են ու պատճառաբանում չեն պահանջում: Ու սա Գուանտանամոյում չէ, որն այժմ լուծարվում է իբրեւ ամերիկյան իրավական ու քաղաքական ամոթ: Ձեր հետաքննությունը կօգնի լուծարել Պրահայում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանում մնացած «ոչ մի իրավունք օտարերկրացիներին» արգելանոցը, մի հանգամանք, որ ակնհայտորեն չի նկատել Վաշինգտոնի ներկա վարչակազմը»:
FreeMediaOnline-ի նախագահ Թեդ Լիպիենին տված հարցազրույցում Աննա Կարապետյանը նշել է. «Ես վստահ եմ, որ առանց իրավունքների մարդը չի կարող անկեղծ առաքելություն ունենալ, ուստի ստացվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը ֆինանսավորում է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի եւ Հեռարձակող կառավարիչների խորհրդի (BBG) երկակի չափանիշները ամերիկյան արտաքին քաղաքականության անվան տակ»:
Չեխական մամուլը հաղորդում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազին ուղղված միջնորդագրի կրկնօրինակներն ուղարկվել են Սպիտակ տուն, պետքարտուղարություն եւ Սենատի ու Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին:
- ՀՐԱՆՏ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
9
Երեկ ԱՄՆ դեսպանատունը տարածել է դեսպան Մարի Յովանովիչի նամակը, որում պարզաբանումներ է տրվում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության մասին մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին: Մասնավորապես ...«ԻՍՐԱՅԵԼԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՇՈՇԱՓՈՒԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 7Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը իսլամամետ է: Երկրում միանձնյա իշխանության է եկել 2002-ի նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրություններով, իսկ 2007-ի հուլիսի 23-ի ...ԻՐԱՏԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՄԵՐ «ԵՎՐՈՊԱՍԻՐՈՒԹՅԱՆ» ՄԵՋ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Եվ այսպես, 2008 թվականի մայիսին Լեհաստանի եւ Շվեդիայի առաջ քաշած «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը սկսում է իրականություն դառնալ. Եվրոմիությունը նպատակադրվում է նախկին խորհրդային վեց հանրապետությունների ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԿԼԻՆԻ ԵԽԽՎ ՀՈՒՆԻՍԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Ա. Հ.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլյան նստաշրջանում չէր սպասվում Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի կատարման հարցի քննարկումը: 2008-ի մարտի իրադարձությունների հետեւանքների առնչությամբ ԵԽԽՎ ...«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Վրացական իրականության մեջ դեռեւս չի ձեւավորվել ինքնուրույն քաղաքագիտական միտք, որը կսնվի միայն իր ազգային շահերից: Վրացական կառավարության խորհրդատուները հիմնականում դրսից են, նրանց խորհուրդներով էլ ձեւավորվում ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆ. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՈՒԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆ
ՀՐԱՆՏ ԴԱՐԲԻՆՅԱՆՄինչ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ղեկավարությունը պատրաստվում էր Պրահայում մեծ հանդիսավորությամբ ամերիկացի հյուրերի ու չեխ քաղաքական գործիչների հյուրընկալելով պաշտոնապես բացել ռադիոկայանի նոր ...«ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂԸ ԲԱՔՈՒՆ Է ԵՎ ՈՉ ԵՐԵՎԱՆԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ լրացավ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ կնքված զինադադարի 15-ամյակը: Այդ կապակցությամբ «Հայացք» մամուլի ակումբում հյուրընկալված Դավիթ Շահնազարյանն ու արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանը ...ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ԱՍԵԼ Է` «1915-Ի ԴԵՊՔԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ»
1«1915 թվականի դեպքերը ցեղասպանություն էին». այս նախադասությունը մի քանի անգամ իր խոսքում նշել է թուրք դեսպան Ինալ Բատուի դուստրը` թուրք երիտասարդ արվեստագետ Փելին Բատուն` «Պատմության հետնասենյակները» ...Ո՞Վ Է ԴԱՌՆԱԼՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Հեռուստախաղը վարեց ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, «Հրազդան» հեռուստաընկերությունՀեռուստախաղն այս անգամ նվիրված է քաղաքապետի առաջիկա ընտրությանը: Խաղավար.-Հեռուստախաղին մասնակցության հայտեր էին ներկայացրել Գվիդոնը (Գավառ), Մուշոն (Ապարան), Օնոն (Գյումրի), Վալոդը (Հրազդան), Գոքորը ...ՀԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԴԱՌՆԱ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՏԵ՞Ր
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարության վերջերս հաստատած եւ արդեն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրած հարկային մի շարք օրենքների փոփոխությունները երկու հիմնական նպատակ ունեն՝ մի կողմից որոշակիորեն թեթեւացնել փոքր եւ միջին բիզնեսի ...ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ
Մ. Խ.Այնուամենայնիվ` ճիշտ էր «Ազգը», որ գրում էր, թե ԿԳ նախարարի պորտֆելը ՀՀԿ-ին է տրվելու, չնայած այլ թերթեր այլ լուրեր էին շրջանառում: Ուրիշ բան, որ այդ պաշտոնի հավակնորդները շատ էին հենց ՀՀԿ-ում` շրջանառվում ...ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է, ՈՐ ԿՆՔՎՈՒՄ ԵՆ ԾՐԱՐՆԵՐԸ
Գարեգին Ազարյանն արձագանքել է մամուլի հրապարակումներին, որտեղ նշվել էր, թե քվեաթերթիկի վրա պետք է տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիք լինի դրված, հակառակ դեպքում անվավեր կճանաչվի: Գ. Ազարյանը հիշեցրել ...ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԸ
1
Երեքշաբթի օրվանից կգործարկվի Իրան-Հայաստան գազատարը, եւ Հայաստանը կսկսի Իրանից գազ ստանալ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, կողմերի միջեւ 2004 ստորագրված պայմանագրի համաձայն, Հայաստանը իրանական գազի դիմաց ...«ԶՎԱՐԹՆՈՑ»-ԻՑ ԱՅՍ ՏԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 2 260 ԹՌԻՉՔ-ՎԱՅՐԷՋՔ
2«Զվարթնոց» օդանավակայանն այս տարվա առաջին 4 ամիսներին իրականացրել է 2 260 թռիչք-վայրէջք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 566-ի փոխարեն: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին կառավարությանն առընթեր քաղաքացիական ...ԱՐԱՄ ՂԱՐԱԲԵԿՅԱՆ. «ԱՅՍՕՐ ԼՍԱԾ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂՆ ԱՐԴԵՆ ԲԱՎԱՐԱՐ ՉԵՆ»
Զրուցեց ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
- Պայմանների դժվարությունների մասին ասվածն իրական է: Պատահել է համերգը տեղի է ունեցել լիովին մութ տարածքում՝ էլեկտրասնուցումն անջատել էին Դիլիջանի մշակույթի ակումբում, պատուհաններ էլ չկային: Սա 7-8 տարի ...ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ լեփ-լեցուն էր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը` արդի հայ կոմպոզիտորների նահապետը համարվող Էդվարդ Միրզոյանը, որը ներկայումս Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եւ Հայաստանի խաղաղության ֆոնդի ...«ՄԵՆՔ ԽՈՍՈՒՄ, ԿԱՐԴՈՒՄ ԵՎ ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ՌՈՒՍԵՐԵՆ»
ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ 12009 թ. հռչակված է երիտասարդության տարի: Եվ ահա օրերս Երեւանում Մոսկվայի տանը կայացավ 6-րդ միջազգային փառատոնը` «Մենք կարդում, խոսում, երգում ենք ռուսերեն» խորագրի ներքո: Այս նախագծի կազմակերպիչներն էին ...ԲԱԶՄԱՏԵՍԱԿ ԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Հ. Ծ.
Ցեղասպանության թեմային արվեստի բազմատեսակ արձագանքներին է նվիրված լինելու մայիսի 20-ին Տորոնտոյի (Կանադա) Լենոքս ժամանակակից պատկերասրահի դահլիճներում բացվող տարաբնույթ ցուցահանդեսը, որը տեւելու է մինչեւ ...ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳՈՐԾՈՂ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Քրիստոնեական քաղաքակրթության համաշխարհային խոշորագույն պարտություններից մեկը, անշուշտ, Բյուզանդիայի անկումն էր եւ Կոստանդնուպոլսի «ստամբուլացումը»: Եվ 1453-ի այդ պատմական աղետի ողբերգական խորհրդանշանը ...«ԻՄ ՏՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ «ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ»
Մ. Մ.Մայիսի 15-ին ժամը 14:00-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ «Սիրահարների այգում» կազմակերպվում է «Իմ տուն Հայաստան» բարեգործական ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսին ...ՄԻ ԱՅԼԱՍԵՐԵՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1
Այն, ինչի մասին գրում եմ, արդեն երկու ամիս մեծ զայրույթ է առաջացրել մեր ընտանիքում: Պատճառը «Ֆուտբոլ plus» շաբաթաթերթն է: Քանի որ իմ թոռնիկները՝ 8-10 տարեկան, հաճախում են ֆուտբոլի խմբակ ու շատ հետաքրքրված ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Մ. Բ. 1
1991 թվականից Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահն է Հարություն Արմենյանը: Ներկայումս նա Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի պրոֆեսոր է եւ հրավիրված պրոֆեսոր Ռիյադի Քինգ Սաուդ համալսարանում: Մինչ ...ՆՈԿԱՈՒՏ ՉՈՐՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Կիսամիջինքաշային Ալեքսանդր Աբրահամը երկրորդ անգամ հաջողությամբ պաշտպանեց Արեւելաեվրոպական չեմպիոնի EE-EU իր տիտղոսը՝ Մահոմեդ Աբդուրախմանովի դեմ մայիսի 9-ին Բամբերգի Յակո արենայում կայացած մրցամարտում: ...«ԱՐԱՐԱՏԸ» ԳԼՈՐՎՈՒՄ Է ԱՆԴՈՒՆԴԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Երկու հանդիպումներով մեկնարկեց առաջնության 7-րդ տուրը: Իր երկրպագուներին կրկին հիասթափեցրեց «Արարատը»` կրելով 7-րդ անընդմեջ պարտությունը ու դարձյալ չկարողանալով բացել գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում: ...ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԸՆԴՀԱՏԵՑ ԷԼՅԱՆՈՎԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍարաեւոյում մեկնարկել է «Բոսնա» ակումբի նախաձեռնությամբ անցկացվող շախմատի ավանդական մրցաշարը: Վեց մասնակիցների ցանկը գլխավորում է ամենաբարձր անհատական վարկանիշ (2747) ունեցող Սերգեյ Մովսիսյանը, որը բնակվում ...ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ԽԱՉԻՅԱՆԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՄՆ-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում մեկնարկած շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության 24 մասնակիցների թվում են Վարուժան Հակոբյանն ու Մելիքսեթ Խաչիյանը: Մրցաշարը բավական ուժեղ կազմ է հավաքել: Բավական է նշել Գատա Կամսկուն, ...ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄՆԱՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանական Լա Լագունա քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացրած Կարեն Մովսիսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 7-րդ տեղը: Ավարտական 4 տուրերում ...
ՇՈՒՇԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՄԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՉԱՐՈՒԹՅԱՆ ԿՐՈՂՆԵՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻՆ ԷԼ ՀԱՍԱՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՌԱՋ ԽՆԴԻՐ ԷԻՆ ԴՐԵԼ` ԱԶԱՏՎԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԻ ԱՅԼԱՍԵՐԵՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱՐԳԵԼՈՑՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ԿԵՆՏՐՈՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՀՐԱՉ ԿԱՊՐԻԵԼՅԱՆԻ ԳԼՈՒԽԸ ԿՍՎԱՂԵՄ ԱՍՖԱԼՏԻ ՄԵՋ...»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՈՒԺԻ ՉԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ԲԱԶԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
ՍՈՒՐԲ ՍՈՖԻԱՅԻ ՏԱՃԱՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳՈՐԾՈՂ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

