
ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԵՎ ՓՈԽՎԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ
Բնակչության հատուկ սպասարկման համակարգի առողջացման եւ թափանցիկության ապահովման կառավարության անցյալ ամսին ընդունած որոշման՝ Երեւանում կատարման ընթացքի մասին երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկություններ հաղորդեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Ըստ փոխքաղաքապետի, այդ նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ կազմված քաղաքապետարանի եւ քաղաքաշինության նախարարության աշխատակիցներից:
Առաջին անհրաժեշտ քայլը Երեւանում գերեզմանատների իրավական կարգավիճակի սահմանումն է, որոնք պետք է լինեն երեք տեսակի՝ փակ, բաց եւ մասնակի փակ: Երեւանի 21 գերեզմանատներից 11-ը սահմանվել են մասնակի փակ, իսկ 10՝ բաց: Մասնակի փակ նշանակում է, որ այդ գերեզմանոցներում այլեւս նոր հողահատկացումներ չեն արվում, այլ միայն կատարվում են հուղարկավորություններ ընտանեկան գերազմանատեղեր ունեցողների համար: Բնակչությունն այլեւս չպետք է դիմի այդ գերեզմանատներում հողահատկացման հարցով: Մասնակի փակ եւ բաց գերեզմանների ցանկը փակցված է ե՛ւ այդ գերեզմանատներում, ե՛ւ հատուկ սպասարկման ծառայությունում:
Հաջորդ գործառույթն այն է, որ ճշտվել են բոլոր գերեզմանատների սահմանները, դրանց տարածքը միասին կազմում է 547,5 հա մայրաքաղաքի վարչական տարածքի 22 հզ հա-ից: Արգելվում է գերեզմանի տարածքից դուրս հուղարկավորություն կազմակերպելը: Նման թույլտվություն տալը համարվում է քրեորեն պատժելի արարք: Քրեական պատժի կենթարկվի նաեւ գերեզմանատնից դուրս հուղարկավորություն կազմակերպողը: Պատասխանատուներ այդ դեպքում կհամարվեն՝ առաջինը այն անձը, որը հաղորդել է քաղաքացու մահվան մասին հատուկ սպասարկման ծառայությունում եւ ստացել մահվան վկայականը, երկրորդը՝ հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձը: Հաստատվել է դիմումի ձեւը, որով տվյալ քաղաքացին պետք է դիմի եւ հանդես գա որպես հուղարկավորության կազմակերպիչ:
Ծառայությունների մասին հստակ տեղեկատվություն է տրամադրվելու հուղարկավորության կազմակերպիչներին: Նշվելու են վճարովի ծառայությունները, որոնց ընտրությունը լինելու է կամավոր: Դրանք են՝ հուղարկավորության կազմակերպում, գերեզման փորել, դիակառքերի տրամադրում եւ այլն: Իրազեկվելու է, թե որ ծառայությունն է անվճար: Մասնավորապես, Կամո Արեյանը տեղեկացրեց, որ 1 անձի գերեզմանի համար 2,5 քմ տարածք տրամադրելն անվճար է: Անվճար է նաեւ մինչեւ 12 քմ ընտանեկան գերեզմանի տրամադրումը: Իսկ դրանից մեծ, բայց ոչ ավելի, քան 10 քմ հավելյալ տարածքի տրամադրումը լինելու է վճարովի հիմունքներով: Անվճար է լինելու մետաղյա ցուցանակի տեղադրումը գերեզմանի վրա:
Ինչպես հայտնեց Երեւանի փոխքաղաքապետը, օրենքի եւ կառավարության որոշման բոլոր կարեւոր դրույթները, ինչպես նաեւ այլ տեղեկությունները փակցված են լինելու հատուկ սպասարկման գրասենյակներում, տեղադրված Երեւանի քաղաքապետարանի ինտերնետային էջում: Նա նշեց, որ խիստ հրահանգ է տրված բոլոր ծառայությունները քաղաքացիներին մատուցել ընդգծված բարեխղճությամբ եւ առանց բյուրոկրատական քաշքշուկների: Փոխքաղաքապետի հավաստմամբ, դրա համար պատասխանատվություն են կրելու հատուկ սպասարկման ծառայության բոլոր աշխատակիցները:
Ինքնակամ շինությունների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելով, Կամո Արեյանը հայտնեց, որ ներկա պահի դրությամբ նման խախտումների վերաբերյալ կազմվել է 351 արձանագրություն: Ընդունվել են որոշումներ ինքնակամ կառույցների քանդման մասին, որից հետո դրանք կառուցողները պետք է վճարեն վարչական տուգանքներ: Ըստ փոխքաղաքապետի, 35 մլն դրամի տուգանքներ են սահմանվել, որոնց մի մասը կգանձվի դատական որոշումների հիման վրա: Դրանք այն մարդկանց ինքնակամներին են վերաբերում, որոնք չեն վճարում տուգանքները: Չնայած այս հարցում վարչարարությունը կատարելագործվել է, բայց, Կամո Արեյանի կարծիքով, շատերը դեռ չեն հասկանում, որ օրենքը շրջանցելը լավ ճանապարհ չէ:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ, Քաղաքական գիտությունների դոկտոր, Ազգային ժողովի նախկին նախագահ 48Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի վերաբերյալ առավել ուշագրավը նախագահ Ս. Սարգսյանի ելույթն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Ցավոք, ելույթի այդ հատվածը ոչ միայն ամենաանհաջողն ...ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺՆԵՎՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ` ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀոկտեմբերի 15-ին Ժնեւում Եվրոմիության, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի կազմակերպմամբ նախատեսված է ԱՄՆ-ի, Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը` քննարկելու օգոստոսի 7-ի հարավօսական գոտում իրադարձություններից ...ՄՈՍՈՒԼՈՒՄ ՍԱՍՏԿԱՑԵԼ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ2003-ին, երբ ԱՄՆ-ը պատերազմ էր սանձազերծում Իրաքի դեմ, երկրում բնակվող քրիստոնյաների թիվը շուրջ 800 հազար էր: Հակաիրաքյան պատերազմի սանձազերծումից ավելի քան 5 տարի է անցել, եւ անցած տարիներին Իրաքի քրիստոնյաների ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՍՍԻՎՈՒԹՅԱՆ» ՍՑԵՆԱՐԸ
Ա. Հ.Ընտրությունները հարավկովկասյան երկրներում ավելի հաճախ նախապես հայտնի ելք ունեն, քան թե իրապես անկանխատեսելի, այն էլ ժողովրդավարական գործընթաց են ներկայացնում: Վաղը` հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում նախագահական ...ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՊՐԱԳՄԱՏԻԿՈՐԵՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀարավային Կովկասում ստեղծված իրավիճակի եւ ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարների թեմայով հերթական` երրորդ քննարկումներն Արցախի խորհրդարանում առավել ընդգրկուն էին: Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած լսումներին ...ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՆՇԵՑ ԻՐ 85-ԱՄՅԱԿԸ
Կ. Գ., ՍտեփանակերտՀոկտեմբերի 11-ի տոնակատարությունը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով: Համայնքի ղեկավարության նախատեսած ծրագրով տեղի ունեցան մարզամշակութային մի շարք միջոցառումներ Ստեփանակերտի տարբեր փողոցներում: Այդ ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄարտյան դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը դիմել է խորհրդարանին՝ եզրակացության հրապարակման ժամկետը 2 ամսով հետաձգելու խնդրանքով: Այս մասին երեկ «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց ...ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ԿՊԱՀՊԱՆԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների հոկտեմբերի 12-ի ընտրությունների նախնական արդյունքներով գործող քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը կպահպանի իր պաշտոնը: Ըստ «Նոյյան տապանի», Մասիսի ...ԻՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԵՎ ՓՈԽՎԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԲնակչության հատուկ սպասարկման համակարգի առողջացման եւ թափանցիկության ապահովման կառավարության անցյալ ամսին ընդունած որոշման՝ Երեւանում կատարման ընթացքի մասին երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՓՈՍԵՐԸ` ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-ԵրեւանԵրբ Մոսկվայից գալիս ես Երեւան եւ մեքենայով շրջագայում նրա գեղատեսիլ փողոցներով, հիանում ես քաղաքային իշխանությունների ինքնատիպ մի հնարամտությամբ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ մեքենաների արագությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2008-ի հունիսի վերջի դրությամբ կազմել է 3 մլրդ 153,34 մլն ԱՄՆ դոլար` 2008-ի մարտի վերջի համեմատ աճելով 27,31 մլն դոլարով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ...«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ «TURKCELL»-Ի ՀԵՏ
1«Արմենտել» ընկերությունը նախատեսում է համագործակցության պայմանագիր կնքել թուրքական «Turkcell»-ի հետ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, ...ԿԱՐԼԵՆ ԼԵՎՈՆԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ
13Երկար ժամանակ հիվանդ էր: Կնոջն ու որդուն անժամանակ կորցնելուց հետո վերջերս կորցրեց նաեւ դստերը: Իրարահաջորդ հարվածներից, տառապանքներից ու անտանելի ցավերից դեմքը անճանաչելի էր դարձել, սակայն չէր կորցրել ...ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻ. «ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍԵՐ ԵՄ ՏԱՆՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին «Հայ ֆեստ» թատերական միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող «Սարոյան-100» միջոցառման ընթացքում հայ հանդիսատեսի դատին հանձնեց «Հայրիկ դու խենթ ես» մոնոներկայացումը, ...ՀԱՅԵՐԸ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ ՀԶՈՐ ՁԱՅՆԵՐՈՎ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Հոկտեմբերի 4-ին Վայսսենաուի հանդիսությունների դահլիճում գոհունակությամբ է ընդունվել հայկական մշակութային միության կազմակերպած Բարսեղ Թումանյանի (բաս) եւ նրա սաների՝ Նարե Դարբիյանի (սոպրանո) եւ Սիփան ...ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Հ. Հ.Արդեն ավանդական դարձած մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 16-ից եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 20-ը: Փառատոնն անցկացվում է կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական ...«ԱՆՏԱԳՈՆ» ԹԱՏՐՈՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հ. Հ.«Իմ ճանաչած Երեւանը չորս տարեկան է: Սիրում եմ Երեւանյան մթնոլորտը, մարդկանց վերաբերմունքը: Երբ Հայաստան եմ գալիս, առաջին հերթին այցելում եմ Վերնիսաժ` հիանալու մարդկանց ձեռքի աշխատանքով», ասում է գերմանական ...ԷԳՈՅԱՆԻ ՃՇԳՐԻՏ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ճանաչված դերասան Լայըմ Նիսոնն առաջին անգամ դեր է ստանձնել Բեքեթյան մի պիեսում, որի անունն է «Է՜յ, Ջո»: Նյու Յորքի Ամստերդամ փողոցի վրա գտնվող «Ջոն քոլեջի» դահլիճում պիեսը բեմադրել է Ատոմ Էգոյանը, որի ...ՇԵՐԸ «ՔԵԹՎՈՒՄԸՆ»
Հ. Ծ.Իր հմայքը դեռեւս պահպանող 62-ամյա հայազգի երգչուհի-դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հավանաբար կստանձնի «Քեթվումընի» (կին-կատու) դերը «Բեթմենի» հաջորդ սերիայում, տեղեկացնում է «Բոստոն մեթրո» պարբերականը: ...ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷԻՆ
Մ. Մ.ՀՀ կառավարության երկրաշարժի 20-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, երեք օր Շիրակի եւ Լոռու մարզերի դպրոցներից ու մանկատներից 80 բարձր դասարանցիներ հրավիրվեցին Երեւան: Դպրոցականները ընտրվել էին երկրաշարժից ...ԳՈԼ ԽՓԵԼԸ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ Է ԴԱՐՁԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ազգային հավաքականը կրկին հուսախաբ արեց իր երկրպագուներին՝ ընտրական մրցաշարում կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը եւ դարձյալ չկարողանալով բացել գոլերի հաշիվը: Անկեղծ ասած, հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՀոկտեմբերի 10-ի հետմիջօրեին Ռյուգենի առաջին ատյանի դատարանը կարճել է Արթուր Աբրահամի դեմ հարուցված գործը: Հիշեցնենք՝ բռնցքամարտի IBF վարկածով միջինքաշային աշխարհի չեմպիոնը կասկածվում էր հյուրանոցի մերսող ...ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, ԲրյուսելՀայաստանի եւ Բելգիայի հավաքականների հանդիպմանը հայ համայնքը մեծ ոգեւորվածությամբ էր սպասում: Հավաքականին սատարելու էին եկել նաեւ Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից: Դեռ կեսօրից մարզադաշտի ...ԽԱՂԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԻՉՆ ՈՒ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՅան Պոուլսեն - Երբեք գոհ չես կարող լինել, երբ պարտվում ես: Առաջին խաղակեսում ընդհանուր առմամբ լավ կազմակերպված խաղ ցուցադրեցինք: Ցավոք, երկու պարզագույն սխալ գործեցինք ու մրցակցին երկու գոլ նվիրեցինք: ...
ԺՀ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ՞ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Խ.ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ
ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԸՆԴՈՒՆՎԱ՞Ծ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ
Պ. Ն.«ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՆ ԱՅՍՕՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻՐԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Ա. Գ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ, Դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու
«ՕԴՆՕԿԼԱՍՆԻԿԻՈՒՄ» ՊԱՏԱՀԱԾԻ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ, Քաղաքական գիտությունների դոկտոր, Ազգային ժողովի նախկին նախագահ
ՁԱԽՈՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ԿԱՐԼԵՆ ԼԵՎՈՆԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՆ ՈՒ ԷԼԻ 1-2 ՀԱՐՑ, ԸՍՏ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ, ՄՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՈՇՎԱԾ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԵՐԿՈՒ ՀԱՅ ԲԺԻՇԿ ԿՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ 15 ՀԱԶԱՐ ԹՈՒՐՔԻ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՏՈՒԳԱՆՔ ՎՃԱՐԻ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
Թարգմ. Հ. Ծ.
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԲՐԱՅԶԱՆ ԿՐԿԻՆ «ՊՂՊՋԱԿՆԵ՞Ր» Է ՀԵՂԻՆԱԿՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1280 Գլաձորի համալսարանի հիմնադրումը:
- 1794 Հիմնադրվեց առաջին հայկական թերթը՝ «Ազդարար»-ը, Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրողթյամբ:
- 1834 Կ. Պոլսում ծնվեց հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Օտյանը: (Վախճ. 1887 թ.-ին, Փարիզում):
- 1903 Հնչակյանները մահափորձ կազմակերպեցին Գոլիցինի դեմ:
- 1967 Մահացավ հայ անվանի գրող Ստեփան Զորյանը: (Ծնվ. 1890թ.-ին):
- 1978 Երևանում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին: Խորհրդային Հայաստանը պարգևատրվեց Լենինի երրորդ շքանշանով:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3292-րդ ժողովում ընդունեց 874-րդ որոշումը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

