
ԱՐՄԵՆ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԲԱՆԱՆՑԸ»
Ընթացիկ մրցաշրջանում բարձրագույն խմբի թիմերում ավելի հաճախակի են գլխավոր մարզիչների փոփոխությունները: Հերթական պաշտոնանկությունը գրանցվեց «Բանանցում», որի ղեկը որոշ ընդմիջումից հետո կրկին ստանձնել է Արմեն Գյուլբուդաղյանցը: Վերջինս առաջնությունը սկսել էր «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում, որը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում նվաճել էր երկրի չեմպիոնի տիտղոսը: Գյուլբուդաղյանցն առաջնության 11-րդ տուրից հետո պաշտոնանկ էր արվել թիմի կրած երկու անընդմեջ պարտությունների հետեւանքով, ինչը «Փյունիկի» պատմության մեջ շատ հազվադեպ է պատահել:
Արմեն Գյուլբուդաղյանցը «Բանանցում» փոխարինել է դանիացի Կիմ Սպլիդսբոելին, որը շատ կարճ ժամանակ գլխավորեց թիմը: Նա «Բանանցի» ղեկը ստանձնել էր օգոստոսի կեսերին՝ փոխարինելով բուլղարացի Նեդելչո Մատուշեւին: Սպլիդսբոելի նորամուտն անհաջող անցավ: «Բանանցը» 17-րդ տուրում 0-1 հաշվով զիջեց «Արարատին»: Նրա գլխավորությամբ «Բանանցն» առաջնությունում ընդամենը 6 խաղ անցկացրեց՝ տոնելով 2 հաղթանակ, 3-ն ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն:
Եթե հաշվի առնենք, որ բուլղարացի Նեդելչո Մատուշեւն ընթացիկ առաջնության մեկնարկի շեմին էր գլխավորել «Բանանցը»՝ փոխարինելով Դոնեցկի «Մետալուրգի» ղեկը ստանձնած Նիկոլայ Կոստովին, ապա մարզչական հերթական փոփոխությունը թիմում արդեն 3-րդն է: Սա յուրօրինակ ռեկորդ է մեկ մրցաշրջանի համար: Երկու անգամ այս առաջնությունում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել «Միկայում»: Առաջնության առաջին շրջանում մարզչական փոփոխություն էր տեղի ունեցել նաեւ «Ուլիսում» եւ «Կիլիկիայում»: Փաստորեն, առաջնության մեկնարկից գլխավոր մարզչի պաշտոնում իրենց տեղը պահպանել են միայն Վարուժան Սուքիասյանը («Արարատ»), Սամվել Պետրոսյանը («Գանձասար») եւ Ժորա Բարսեղյանը («Շիրակ»):
Ընդհանրապես վերջին տարիներին մարզիչների հարցում «Բանանցի» ղեկավարության բախտը չի բերում: Մարզչական փոփոխությունները հաճախակի են, ինչը չի կարող իր կնիքը չթողնել թիմի ելույթների վրա: Վերջին տարիներին ակումբի ղեկավարությունը որդեգրել է օտարերկրացի մարզիչներ հրավիրելու քաղաքականություն: Այդ ավանդույթը սկսվեց 2006-ին, երբ թիմի ղեկը վստահվեց ռուսաստանցի մասնագետ, Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Նիկոլայ Կիսելյովին: Նա «Բանանցի» ղեկը ստանձնեց ձմռանը՝ նախապատրաստական փուլում եւ թիմի հետ առաջնությունն ավարտեց 2-րդ տեղում: Սակայն ակումբի ղեկավարությունը գոհ չմնաց նրանից ու 2007-ի մրցաշրջանը «Բանանցը» սկսեց նոր մարզչի՝ չեխ նախկին դարպասապահ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ: Թեեւ նրա օրոք թիմը նվաճեց Հայաստանի գավաթը, սակայն կրկին ղեկավարությունը դժգոհ էր մարզչի գործունեությունից: Ի վերջո, առաջնության 16-րդ տուրից հետո, չնայած «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակին (2-1), Պոշտուլկան պաշտոնանկ արվեց:
18-րդ տուրից թիմի ղեկը ստանձնեց բուլղարացի Նիկոլայ Կոստովը: Վերջինիս նորամուտը շատ տպավորիչ էր: Առաջին խաղում «Բանանցը» 6-0 հաշվով ջախջախեց «Արարատին», ապա հաղթանակով ավարտեց նաեւ հաջորդ 5 հանդիպումները: «Բանանցը» գրավեց 2-րդ տեղը, իսկ ակումբի ղեկավարությունն այս անգամ գոհ էր Կոստովից: Սակայն նրան բախտ չվիճակվեց շարունակել աշխատանքը «Բանանցում»: 2008-ի մրցաշրջանի շեմին նրան հրավիրեցին Դոնեցկի «Մետալուրգ», որտեղ Կոստովը բավական հաջող աշխատանք է կատարում:
Իսկ «Բանանցը» ստիպված էր նոր մարզիչ որոնել: Թե ինչպիսի՞ն կլինի Արմեն Գյուլբուդաղյանցի վերադարձը «Բանանց», ցույց կտա ժամանակը: Հետաքրքրական է, որ «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում Գյուլբուդաղյանցը նորամուտը նշելու է հոկտեմբերի 20-ին իր նախկին թիմի՝ «Փյունիկի» հետ մրցավեճում:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՄԵԴՎԵԴԵՎ-ՍԱՐԿՈԶԻ» - ԴՈՒԲԼ ԵՐԿՈ՞Ւ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎրաց-ռուսական հակադրությունն ու դրա առնչությամբ քննարկումները մնում են միջազգային հարաբերությունների օրակարգում, գրեթե բոլոր հանդիպումների հարցերի կողքին, այսպես թե այնպես, դիտարկում են նաեւ Ռուսաստան-Վրաստան ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Այսօր Թբիլիսիում կբացվի խաղաղության միջազգային համաժողովը: Համաժողովն անցկացվում է Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավար Իլյա Երկրորդի նախաձեռնությամբ եւ երկրի ղեկավարության աջակցությամբ: Ինչպես հաղորդել է վրացական ...«ԲԻՇՔԵԿՈՒՄ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ»
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն ասել է, որ Բիշքեկում ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական ...ԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ԼՂՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ
ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի ...ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱԼԵՊ
Ա. Բ.Հայկական բարեգործական ընդհանուր միության 85-րդ ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 4-7-ն աշխատանքային այցով մեկնել էր Հալեպ: 85-րդ ընդհանուր ժողովին ...«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀայաստանի Հելսինկյան կոմիտեն այս տարի առաջին անգամ իրականացրել է պաշտոնական դիտորդական առաքելություն: Դիտորդները ներկա են եղել ոչ միայն նախագահական ընտրություններին, այլեւ ՏԻՄ ընտրություններին: Երեկ «Ուրբաթ» ...ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԲՅՈՒՋԵ-2009-Ի՝ ՄԱՐԶԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
Ա. Մ.Երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց նախորդ նիստերից մեկում նախարարություններին եւ գերատեսչություններին ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հ. Հ.Արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ուղարկած հաղորդագրության համաձայն, երեկ Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է Երեւանում այցով գտնվող Չեխիայի խորհրդարանի ...ՁԱԽՈՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ 25Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում գունավոր հեղափոխությունների պարանը Հայաստանում վերածվել է իսկական գորդյան հանգույցի, որը քանդել չի հաջողվում արդեն մի քանի տարի: Գորդյան հանգույցը կտրելու Ալեքսանդր ...ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼԵՎ` ԳՈՐԾՈՎ
Զրուցեց ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԸ- Տարբեր զգացումներ եմ ունենում շքանշաններ ստանալիս, սակայն այս պարգեւն անակնկալ էր: Ստանալիս հիշեցի իմ ազգի պատմությունն ու անցյալը, իմ ծնողներին, նախնիներիս նկատմամբ կատարված անարդարությունները: Մտածում ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Երեւանի վարչական դատարանը մասնակիորեն բավարարել է ընդդիմության հայցը, որով վիճարկվում էր Երեւանի քաղաքապետարանի` Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 17-ին հանրահավաք ...ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՄՀ ԵՎ ՀԲ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ
ԿԲ մամուլի ծառայությունԱյսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը եւ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը մեկնեցին Վաշինգտոն, որտեղ մասնակցելու են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների ...2009-ԻՆ՝ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆԻ» ՓՈԽԱՐԵՆ «ԳՆԱՃԻ ԶՍՊՄԱՆ» ԲՅՈՒՋԵ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարության հավանությանն արժանանալուց հետո Հայաստանի 2009-ի պետական բյուջեի նախագիծն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը: Բնական է, որ բյուջեի նախագիծը մինչ օրենք դառնալը որոշակի փոփոխություններ կկրի, ...ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆՎԱԶԵԼ Է 0.2 %-ՈՎ
Հանրապետությունում առաջին ութ ամիսներին տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 1 մլն 193 հազար 900 է, որից զբաղվածների թիվը` 1 մլն 118 հազար 900: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ...«ՀԵՅ, Ո՞Վ ԿԱ ԱՅԴՏԵՂ» ՕՊԵՐԱՅԻ «ՈՒՇԱՑԱԾ» ՊՐԵՄԻԵՐԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Հոկտեմբերի 8-ին կամերային երաժշտության թատրոնում ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված «Սարոյան ֆեստ» փառատոնի ընթացքում տեղի ունեցավ կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի «Հեյ, ո՞վ կա այդտեղ» ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՐԵՎԱԾԱՂԻԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ
Հ. Հ.«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները հերթական անգամ կանցկացնեն «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (տպագիր եւ էլեկտրոնային մամուլ, ...ՄԻՆԱՍԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՋԱՋՈՒՌ
Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը Գյումրու նախկին Էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանից տեղափոխվել է Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան: Ըստ «Արմենպրեսի», աշխատանքներն իրականացրել են իտալացի մասնագետները: ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 2Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր խորհրդանշանում պետական զինանշանի հայտնվելն ու Մասիս սարի անհայտանալը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում: Իր զայրույթը չէր թաքցրել նաեւ մշակույթի նախարարը: ...ԱՐՄԵՆ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆՑԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԲԱՆԱՆՑԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸնթացիկ մրցաշրջանում բարձրագույն խմբի թիմերում ավելի հաճախակի են գլխավոր մարզիչների փոփոխությունները: Հերթական պաշտոնանկությունը գրանցվեց «Բանանցում», որի ղեկը որոշ ընդմիջումից հետո կրկին ստանձնել է Արմեն ...ՆԱՀԱՆՋ 3 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում եւս 3 հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 101-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ մեր հավաքականն իր վարկանիշը նվազեցրել է 5-ով: Ընտրական ...ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Չիգորինի հուշամրցաշարի 5-րդ տուրը եւս անհաջող էր Վլադիմիր Պողոսյանի համար, որը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Այս անգամ նա սեւերով զիջեց Մարիա Բուտուցին: 5 տուրից հետո Պողոսյանը 2 միավորով 88-րդ տեղում ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴավիթ Նալբանդյանը հաղթանակով մեկնարկեց Ստոկհոլմում անցկացվող թենիսի մրցաշարում՝ պարտության մատնելով ամերիկացի Բոբի Ռեյնոլդսին (6-1, 6-1): Առաջին փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ Ռայներ Շուտլերը, ...
ԺՀ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ՞ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Մ. Խ.ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ ԱԺ-ՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՉԵՄՊԻՈՆԸ ՉՈՐՈՇՎԵՑ
ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՕՐԵՐ»-Ի ԷՋԵՐՈՒՄ
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՕԴՆՕԿԼԱՍՆԻԿԻՈՒՄ» ՊԱՏԱՀԱԾԻ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՁԱԽՈՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՆ ՈՒ ԷԼԻ 1-2 ՀԱՐՑ, ԸՍՏ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ, ՄՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՈՇՎԱԾ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄԵՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Մ. Խ.
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ «ՉԻ ՉԱՓԱԶԱՆՑՈՒՄ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՂԱԶԱԳԻՐ» ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՞Ն, ԹԵ՞ ԱՆԻՐԱԿԱՆԱՆԱԼԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՇՓՈՒՄՆԵՐՈՒՄ ԻՐԱՐ ՑԱՎԸ ԿԻՍԵԼԸ ՆՈՐՄ Է»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի-Երեւան
- 1846 Կ. Պոլսում ծնվեց գրական, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Փորտուգալյանը: (Վախճ. 1921թ.-ին Մարսելում):
- 1912 Սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, որին մասնակցեց Անդրանիկի գլխավորած հայկական ջոկատը: (Տևեց մինչև 1913 թ. մայիսի 30-ը):
- 1926 Արտասահմանից Երևան է վերադառնում անվանի բանաստեղծ Ավ. Իսահակյանը:
- 1943 Թամանյան թերակղզու ազատագրման համար մղված մարտերում առավել աչքի ընկնելու համար, Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով, 89-րդ հայկական հրաձգային գումարտակին շնորհվում է Թամանյանի կոչում:
- 1956 Մահացավ կրթական գործիչ, գեղագետ և իմաստասեր Շահեն Բերբերյանը (Ռեթեոս Բերբերյանի որդին):
- 1998 Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Շիլլեր» հրապարակում տեղի ունեցավ հայ ժողովրդի բարեկամ, «Մուսա լեռան քառասուն օրերը» վեպի հեղինակ՝ Ֆրանց Վերֆելի հուշարձանի բացումը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

